էդմոն Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան։ 

Էդմոն Մարուքյանը ծնվել է 1981 թվականի հունվարի 13-ին, Վանաձորում, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահն է, 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ՀՀ փաստաբանների պալատի անդամ։

2002թ․ ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը, 2006 թ․ ավարտել է Վարշավայի Հելսինկյան Հիմնադրամի Մարդու Իրավունքների բարձրագույն դասընթացը, 2007թ․ ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիան, 2010թ․ ավարտել է Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը։

2012թ․ մայիսի 6-ին Մարուքյանը մեծամասնական համակարգով թիվ 30 ընտրատարածքից ընտրվեց ԱԺ պատգամավոր։ 2017թ․ ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել «Ելք» դաշինքի ցուցակով։ 2018թ․ դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։

ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ․ «Իմ քայլը»-ից ներկայացավ միայն Լենա Նազարյանը

ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ․ «Իմ քայլը»-ից ներկայացավ միայն Լենա Նազարյանը

ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ: Այս մասին հայտնում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա, մասնավորապես, գրել է․   «22:15 ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ:   Իմ քայլը դաշինքից ներկայացավ միայն Լենա Նազարյանը:   ԱԺ արտահերթ նիստը նախաձեռնել էինք հետևյալ օրակարգով` «Ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ» Ազգային ժողովի որոշման նախագիծը:   Այս օրակարգով նիստին չներկայանալը նշանակում է, որ Աժ Իմ քայլի 88 պատգամավոր կողմ են, որ երկիրն այս վիճակում մնա` դրանից բխող բոլոր անդառնալի հետևանքներով: Հետո չասեք, թե համաձայն չէիք ...»։
22:58 - 11 նոյեմբերի, 2020
Եկե՛ք ԱԺ, հակառակ դեպքում հրահրում եք բախումներ․ Մարուքյանը՝ իմքայլականներին |civilnet.am|

Եկե՛ք ԱԺ, հակառակ դեպքում հրահրում եք բախումներ․ Մարուքյանը՝ իմքայլականներին |civilnet.am|

civilnet.am: Այսօր պետք է տեղի ունենար ԱԺ խորհրդի նիստ, ներկա է եղել ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, ինչպես նաև Բարգավաճ Հայաստան և Լուսավոր Հայաստան խմբակցություններից՝ խորհրդի անդամները։ Լուսավոր Հայաստան խնբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ խորհրդի նիստը չի գումարվել, քանի որ ձայները պակասել են․ «Քվորումը բաց է դեռևս 2 ժամ, այսինքն՝ ԱԺ խորհրդի նիստ հնարավոր է գումարել, մեզ պետք է երեք անդամ, որ միանան ու նիստը գումարենք, անմիջապես նշանակենք ԱԺ նիստ»,- ասաց Էդմոն Մարուքյանը։ Նա անդրադարձավ նաև Արցախում ռազմական գործողությունների դադարեցման շուրջ ստորագրված եռակողմ փաստաթղթին՝ ասելով, որ «ստորագրվել է մի խայտառակ, կապիտուլյացիայի փաստաթուղթ»։ «Ձեր իշխանությունը սպառվում է, եկեք մի բան ասեք, սա խորհրդարանական երկիր է, այս երկրում ձեր ձայների հանրագումարով մեխանիկորեն վարչապետ է նշանակվել։ Եթե պաշտպանում եք վարչապետի ստորագրությունը, եկեք ասեք՝ նորմալ է, հակառակ դեպքում՝ խոստովանեք»,- հայտարարեց Մարուքյանը։ ԼՀԿ-ի ղեկավարը կրկին դիմեց ԱԺ պատգամավորներին․ «Ոնց որ ՀՀ վարչապետն է ստանձնել իշխանությունը, ստանձնել ու չի էլ մտածել, որ բացի դաչայից ու «մերսեդեսից» նաև կա Արցախի հիմնախնդիր, այնպես էլ մտածել են պատգամավորները։ Պատգամավորի գործն այն է, որ ռիսկ անեք ու գաք այստեղ։ Սպասում ենք խորհրդարանում, քվորումը 10։15 լրանում է։ Եթե դուք ձեր անգործությամբ չեք ուզում պրոցեսները մղել խորհրդարանական խողովակ, դա նշանակում է, որ դուք կողմ եք, որ երկրում լինեն բախումներ, իսկ որ դրանք կլինեն, ես կասկած չունեմ, բազմաթիվ զինված մարդիկ են պտտվում երկրում, մինչև ատամները զինված, այն օրը, երբ ես եկել եմ, մտել խորհրդարան, էլի զինված էին։ Եթե չեք ուզում պրոցեսները բերել քաղաքական դաշտ, այդ զինված մարդիկ սկսելու են իրար խփել։ Եկեք Ազգային ժողով»։
21:20 - 11 նոյեմբերի, 2020
Հայաստանում պետք է ստեղծվի փաստահավաք խումբ, որը կքննի յուրաքանչյուր գնդի, ջոկատի և զինվորի կորստի հանգամանքները․ Էդմոն Մարուքյան

Հայաստանում պետք է ստեղծվի փաստահավաք խումբ, որը կքննի յուրաքանչյուր գնդի, ջոկատի և զինվորի կորստի հանգամանքները․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս օրերին քաղաքացիները միմյանց և մեզ հանդիպելով մեկ հարց են տալիս՝ «էս ո՞նց սենց եղավ», «էս ո՞ւր հասանք»։ Շատերը դեռ փնտրում են իրենց զավակներին՝ հուսալով որ կգտնեն կենդանի կամ վիրավոր, կամ գոնե մահացած, բայց կգտնեն։ Պատերազմի ավարտից հետո ամեն ժամ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում մենք տեսնում ենք անհեթեթ գրառումներ և ուղիղ եթերներ։ Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցներ ունեցան փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Յուրաքանչյուրն իր մենախոսությամբ փորձում է բացատրել իրադրությունը, թե ինչը ոնց ստացվեց և յուրաքանչյուրը փորձում է բացատրել, որ իր պաշտոնից բխող առավելագույնն է արել։ «Էս ո՞նց սենց եղավ» կամ «ո՞րն է իմ մեղքը» հարցի պատասխանը տալիս են այս պարոնայք, բայց յուրաքանչյուրի խոսքը կարծես ցուցմունք լինի մեկը մյուսի նկատմամբ՝ խիստ հակասական և ստով շաղախված։ Դուք այլևս իշխանություն չունեք պարոնա´յք և այդ հարցերին դուք պատասխանելու եք բոլորովին այլ ձևաչափում։Ակնհայտ է, որ այս ամոթալի էջը քննարկվելու և քննվելու է տարիներ: Մենք թույլ չենք տա, որ ցուցմունքի փոխարեն ժողովուրդը ստանա միայն մենախոսություններ։ Հայաստանում պետք է ստեղծվի փաստահավաք խումբ, որը կքննի պատերազմի նախապատրաստման շրջանը, կքննի պատերազմի մեկնարկը, կքննի յուրաքանչյուր գնդի, ջոկատի և զինվորի կորստի հանգամանքները։ Փաստահավաք խումբը կքննի բանակցային գործընթացը՝ հայկական կողմին և կողմից արված առաջարկներն ու կայացված որոշումների հիմնավորվածությունը։ Պատմության այս ամոթալի էջը չի’ կարող փակվել մակերեսային գնահատականներով և դրանից բխող մակերեսային հետևանքներով։ Դրվագ առ դրվագ պետք է իմանանք, թե ինչպես տվեցինք այդքան զոհ, ինչու ունենք այդքան վիրավորներ և անհետ կորածներ և վերջապես՝ ինչպես կորսվեցին Արցախի հանրապետության, ԼՂԻՄ հազարավոր քառակուսի կիլոմետրեր և ինչպես պարտավորվեցինք Հայաստանի Հանրապետության տարածքով միջանցք հատկացնել Ադրբեջանին դեպի Նախիջևան։ Այս գործընթացը պետք է դառնա մեր պետության վերականգնման անկյունաքարը»։
14:48 - 11 նոյեմբերի, 2020
Երկրում ռազմական դրությունը վերացնելու վերաբերյալ նախաձեռնությամբ հանդես կգանք յոթ օր անց․ Էդմոն Մարուքյան

Երկրում ռազմական դրությունը վերացնելու վերաբերյալ նախաձեռնությամբ հանդես կգանք յոթ օր անց․ Էդմոն Մարուքյան

Երեկ հույս ունեի՝ «Իմ քայլ»-ի պատգամավորները կգան խորհրդարան, բայց չեկան։ Մենք ունենք ստորագրված պայմանագիր, որն իմ ու մեր բոլորի կարծիքով՝ մի խայտառակ փաստաթուղթ է եւ մեզ դնում է շատ ծանր վիճակի մեջ։ Եւ որեւէ մեկը չէր սպասում, որ քառասուն օր կասեն՝ դուք հաղթում եք, եւ վերջում կասեն՝ չեք հաղթել, պարտվել եք։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով ներկայացրեց խմկացության կարծիքը։ Խմբակցության ղեկավարը մասնավորապես իր խոսքում ասած․   «Ի՞նչ է տեղի ունեցել․ երբ սեպտեմբերի 27-ին հարձակվել են Արցախի վրա եւ ագրեսիա են սկսել, վարչապետը ելույթ ունեցավ խորհրդարանում եւ ասաց՝ եկեք պայմանավորվենք՝ ինչ էլ լինի՝ չենք ընունելու, որ պարտվել ենք։ Պատերազմի առաջին օրը նա խոսում էր պարտության մասին։ Ես ասացի՝ հիմա ոչ զոհվելու, ոչ պարտության մասին խոսելու ժամանակն է, հրաման տվեք՝ կորցրած դիրքերը հետ վերադարձնեն։  Պատերազմի քառասուն օրերի ընթացքում մենք քաղաքական, իրավական բնույթի տարբեր քայլեր ենք արել, հետո կխոսենք այդ մասին, բայց մենք պահանջել էինք նաեւ Անվտանգության խորհրդի նիստ, որովհետեւ գիտեինք՝ վիճակը ծանր է, տարածքային մեծ կորուստներ ունենք, բայց շարունակաբար մարդկանց ասում են՝ դուք հաղթել եք, զոհերի իրական թիվը չի ներկայացվում։ Շուրջ երկու շաբաթ էդ նիստը չի լինում, հետո ԱԺ խորհրդարանական երկու խմբակցությունով փակ ռեժիմով հանդիպում ենք պահանջում, վարչապետն ինչ նամակ է գրում, ասում՝ վիճակը կայուն չէ, կայունանա՝ կազմակերպենք՝ կհանդիպենք, կխոսենք։ Ես գրում եմ՝ եթե կայուն վիճակ լիներ, չէինք նախաձեռնի հանդիպում, վիճակը կայուն չէ, դրա համար էլ ուզում ենք անհապաղ հանդիպել։ Հանդիպումը տեղի չի ունենում, եւ մի քանի ժամ հետո ստորագրվում է այս փաստաթուղթը։ Ժողովուրդ ջան, չկարծեք, թե ձեզ խաբել են, մեզ չեն խաբել․ բոլորին են խաբել, մենք սա արձանագրում ենք։ Բայց, հիմա խաբել են, էս է վիճակը։ Այսօր հանդիպել եմ Հայաստանում ինձ համար ամենավստահելի պաշտոնյանի՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի՝ Օնիկ Գասպարյանի հետ, երկար զրուցել ենք։ Եւ ես հարց եմ բարձրացրել՝ կա նախաձեռնություն, որ ռազմական դրությունը հիմա հանվի։ ԳՇ պետը ինձ հորդորել եւ խնդրել է, որ մենք հիմա ռազմական դրությունը չհանենք՝ կապված սահմանում, ԶՈՒ-ում բազմաթիվ անելիքների հետ, որոնց մասին չեմ կարող խոսել։ Վտանգը չի անցել, ամեն ինչ դեռ չի ավարտվել։ Ես ասացի, որ ռազմական դրությունը պիտի հանվի, որպեսզի երկրում սկսվեն քաղաքական եւ քաղաքացիական պրոցեսներ, ԳՇ պետի ամբողջ պահանջն ու խնդրանքն այն էր, որ գոնե առնվազն յոթ օր հնարավորություն տանք ՀՀ ԶՈՒ-ին։ Այս պահին ինձ համար չկա ավելի վստահելի մարդ, քան ԳՇ պետը։ Ես ընդունել եմ նրա առաջարկ-հորդոր-խնդրանքը, մենք քննարկել ենք, որոշել, որ ռազմական դրության իրավական ռեժիմը վերացնելու վերաբերյալ ԱԺ առանձին նախաձեռնություն կլինի յոթ օր անց։ Հանդիպել եմ ԲՀԿ ղեկավար Ծառուկյանին, տեղեկացրել, որ նման պահանջ կա, մենք ունենք էդ համաձայնությունը, որ հիմա կսպասենք, յոթ օր հետո կնախաձեռնենք արտահերթ նիստ։ Բայց սա չի բացառում խորհրդարանում եւ ուրիշ հարթակներում այլ թեմաներով քննարկումները։ Հորդորում եմ սթափ լինել, գույք չփաչցնել, որեւէ մեկի հանդեպ բռնություն չկիրառել։ Դատապարտեց ԱԺ նախագահի հանդեպ տեղի ունեցածը։ Այս պահին, իմ տպավորությամբ, մենք գրեթե անիշխանության եզրին ենք։ Մենք իրավունք չունենք թույլ տալ, որ դա տեղի ունենա, դա կարող է լինել մեր ազգային վերջին խայտառակությունը։ Էդ պայմանագիրը մի խայտառակություն էր, որ էստեղ բախումներ թույլ տանք, դա էլ մի այլ խայտառակություն կլինի։ Ես ԳՇ պետին ասել եմ, որ եթե մենք յոթ օր ռազմական դրությունը չենք հանում, ապա նաեւ Նիկոլ Փաշինյանը չպիտի լայվերով, իր խոսքով, գործողություններով, որեւէ ձեւով խաթարի քաղաքացիական համերաշխությունը երկրում, մարդկանց որեւէ ձեւով չպիտի ուղղորդի բախումների, այլապես դա հղի է ծանր հետեւանքներով։ Հույս ունեմ՝ ԳՇ պետը խոսել է վարչապետի հետ, հույս ունեմ, որ ինչ-որ մեկը վերջապես վարչապետի հեռախոսը կվերցնի ձեռքից, եւ նա կդադարեցնի տարատեսակ կոչերը, որոնք, իմ կարծիքով, կարող են տանել քաղաքացիական բախումների։ Հաջորդ պահանջը, որ եղել է, ռազմական դրությունը հանելուց հետո վարչապետի հրաժարականի պահանջն է։ Ուզում եմ հստակ արձանագրենք, որ միանշանակ է՝ հայ ազգը չի պարտվել, պարտվել է երկրի առաջնորդը, մենք չենք կարող ապրել պարտված առաջնորդի հետ եւ նա պիտի հեռանա։ Ո՞նց՝ կքննարկենք, երբ ռազմական ու անվտանգային խնդիրները լուծած կլինենք։ Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլը» դաշինքը պիտի գիտակցեն, որ սա այն Հայաստանը չէ, որտեղ իրենք 73 ու 82 տոկոս ձայն են հավաքել։ Էն Հայաստանը, որի վարչապետն էր Նիկոլ Փաշինյանը, ուներ 42 հազար քառակուսի կմ՝ Արցախի հետ միասին։ Այդ Հայաստանն այլեւս չկա՝ այդ թվում Փաշինյանի վարած քաղաքականության եւ նրա դրած ստորագրության արդյունքում։ Հետեւաբար, չի կարող լինել մի ուրիշ՝ այսօրվա Հայաստանի ղեկավար։ Երկար-բարակ քննարկելու բան չկա․ երկրում բոլորի ռեսուրսը պետք է ներդրվի քաղաքացիական համերաշխության վրա, գանք լուծումների։ Գոռալով, իրար վրա հարձակվելով որեւէ խնդիր չի լուծվելու։ Ինքս պատրաստ եմ հանդիպել երկրում մտավորականների խմբերի, քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, բոլորի հետ շփումներում գտնել լուծումներ այս իրավիճակից։ Ես համոզված եմ, որ հայ ազգն ունի իմաստնություն՝ չկորցնելու իր պապերի փփփագած 700 տարվա պետականությունը։ Մենք այս պետականությունը պիտի պաշտպանենք, ոչ մի այլ շահ չպիտի գերակշռի այս պետականությունը պահպանելու, սրբորեն պահելու մեր պարտականությանը։ ՀՀ ԶՈՒ-ն, հայոց բանակը փառքով 44 օր պատերազմել են։ Փառք ԶՈՒ-երին, փառք մեր ընկած հերոսներին, համբերություն նրանց ծնողներին։      
19:05 - 10 նոյեմբերի, 2020
Մենք իրավունք չունենք մեզ այլ կերպ պահել, քան ամենաբարձր քաղաքացիական գիտակցությամբ․ Էդմոն Մարուքյան

Մենք իրավունք չունենք մեզ այլ կերպ պահել, քան ամենաբարձր քաղաքացիական գիտակցությամբ․ Էդմոն Մարուքյան

Հանդարտությո՛ւն պահպանեք, թույլ պիտի տաք, որ պատգամավորները կարողանան գալ խորհրդարանի շենք։ Երկրի՝ այս պահին գործող միակ իշխանությունն այս խորհրդարանն է։ Սիրելի՛ հայրենակիցներ, միայն դուք կարող եք թույլ տալ, որ խորհրդարանը հավաքվի եւ կայացնի կարեւոր որոշումներ՝ ձեր ցասումը թղթին հանձնելու վերաբերյալ։ Այս մասին քիչ առաջ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ։ «Հայոց բանակը կանգնած է դիրքերում՝ ամուր, կուռ, մենք իրավունք չունենք մեզ այլ կերպ պահել, քան ամենաբարձր քաղաքացիական գիտակցությամբ։ Կոչ եմ անում, խնդրում եւ հորդորում, պահեք ամենաբարձր քաղաքացիական գիտակցություն, միայն դա է, որ մեզ կարող է այս իրավիճակից դուրս գալու հնարավորություն տալ։ Աղաչում եմ՝ թույլ տվեք պատգամավորները գան ԱԺ շենք։ Եթե չգան, չենք կարող ոչ մի որոշում կայացնել։ «Իմ քայլ»-ի պատգամավորներին կոչ եմ անում գալ խորհրդարան։ Մենք խոսել ենք մարդկանց հետ, դուք կարող եք գալ, մենք գումարենք արտահերթ նիստ»,- նշեց Մարուքյանը։  
04:59 - 10 նոյեմբերի, 2020
ԵԽԽՎ Իրավական հարցերի և Մարդու իրավունքների հանձնաժողովում ՄԻԵԴ որոշումների կատարման հարցի վերաբերյալ քննարկմանը ելույթ եմ ունեցել. Էդմոն Մարուքյան

ԵԽԽՎ Իրավական հարցերի և Մարդու իրավունքների հանձնաժողովում ՄԻԵԴ որոշումների կատարման հարցի վերաբերյալ քննարկմանը ելույթ եմ ունեցել. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ ԵԽԽՎ Իրավական հարցերի և Մարդու իրավունքների հանձնաժողովում ՄԻԵԴ որոշումների կատարման հարցի վերաբերյալ քննարկմանը ելույթ եմ ունեցել հետևյալ հարցի առնչությամբ. Ադրբեջանական զինված ագրեսիան ընդդեմ Արցախի շարունակվում է մինչ այս պահը։ Կան գերիներ՝ երկու կողմից էլ, սակայն այն ընթացքում, երբ հայկական կողմը տրամադրում է բժշկական օգնություն ադրբեջանական գերիներին, գերեվարված սիրիացի վարձկաններին, Ադրբեջանը միջազգային կոնվենցիներով արգելված անմարդկային վերաբերմունքի է արժանացնում հայ գերիներին, որի ապացույցները ներկայացված են միջազգային հանրությանը: Հայաստանի դիմումի հիման վրա՝ ՄԻԵԴ-ն ադրբեջանական կողմից պահանջել է տեղեկատվություն տրամադրել 8 հայ գերիների վերաբերյալ, սակայն այս պահանջը դեռևս չի կատարվել։ Եզրափակելով խոսքս՝ բոլոր պատվիրակներին կոչ եմ արել չլռել, Ադրբեջանի պատվիրակներից պահանջել եմ գերիների նկատմամբ ցուցաբերել համապատասխան հարգանք և կատարել Եվրոպական դատարանի որոշումն ու փոխանցել հայկական կողմի գերիների վերաբերյալ տեղեկատվությունը Եվրոպական դատարան»։
18:05 - 09 նոյեմբերի, 2020
ԼՀԿ-ն առաջարկում է լրացումներ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում

ԼՀԿ-ն առաջարկում է լրացումներ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Տեղեկացնում ենք, որ երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դիմել է ՀՀ կառավարությանն ու խորհրդարանականներին՝ առաջարկելով պատգամավոր Մխիթար Հայրապետյանի կողմից շրջանառության մեջ դրված և այնուհետև հետաձգված նախագծի հրատապ քննարկման և ընդունման գործընթացի նախաձեռնումը՝ նախագծում ռազմական դրության ժամանակ անհայտ կորած անձանց կարգավիճակը հստակեցնող և զինծառայողին հասանելիք դրամական ապահովության՝ նրանց ընտանիքի անդամներին հասանելի դարձնելու ընթացակարգեր սահմանող կարգավորումներ նախատեսելով, ինչպես նաև կամավորագրվածների կամ աշխարհազորայինների նկատմամբ համարժեք մոտեցում ցուցաբերելով։ Միաժամանակ, մեր կողմից առաջարկվել է կարիքի դեպքում օրենսդրական ակտի մշակման աշխատանքներին ներգրավվում՝ խնդիրը հնարավորինս շտապ լուծելու նպատակով։ Գրության բոլոր այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև»։
20:29 - 06 նոյեմբերի, 2020
ԱԺ պատգամավորը սփյուռքի հայերին կոչ է անում զգույշ լինել, չտրվել թուրք- ադրբեջանական սադրանքներին |armenpress.am|

ԱԺ պատգամավորը սփյուռքի հայերին կոչ է անում զգույշ լինել, չտրվել թուրք- ադրբեջանական սադրանքներին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տարբեր երկրներում ապրող հայերին կոչ է անում շատ զգույշ լինել և չտրվել թուրքերի և ադրբեջանցիների կողմից հրահրվող սադրանքներին: Մարուքյանն այս մասին ասաց ԱԺ ճեպազրույցներում: «Ուզում եմ կոչով դիմել տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցներին՝ լինել հնարավորինս զգույշ, չտրվել թուրք-ադրբեջանական որևէ սադրանքի»,- ասաց Մարուքյանն ու հիշեցրեց հոկտեմբերի 28-ին Ֆրանսիայում տեղի ունեցած միջադեպը, երբ դանակով ու մուրճով զինված թուրքերը հարձակվել էին խաղաղ հայ ցուցարարների վրա: Գիշերը Ֆրանսիայում թուրքերի ամբոխը դուրս է եկել փողոցներ՝ փնտրելով հայերին, սպառնալիքներ հնչեցնելով: «Ընդհանրապես չի կարելի կոնֆլիկտը ճակատամարտից տեղափոխել այլ վայրեր: Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին շատ զգույշ լինել և ձեռնպահ մնալ որևէ գործողությունից, որը կարող է հանգեցնել բախման: Պատերազմի մեջ ենք, պատերազմն ընթանում է ռազմաճակատում, դրանից դուրս մենք չենք կարող վտանգել հայության խաղաղ կենսակերպը»,- ասաց ԼՀԿ ղեկավարը:
13:29 - 29 հոկտեմբերի, 2020
ԱԺ նիստը սկսելու համար քվորում չապահովվեց


 |armenpress.am|

ԱԺ նիստը սկսելու համար քվորում չապահովվեց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նիստը սկսելու համար քվորում չապահովվեց, «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է քվորում չապահովել՝ կառավարություն հետ հարցուպատասխանի համար գործադիրին չծանրաբեռնելու համար:  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե արդյոք «Իմ քայլը»-ում կա՞ որոշում՝ նիստին չգալու, որ քվորում չապահովվի և հարց ու պատասխան չլինի կառավարության հետ: «Բայց ռազմական դրությունից զատ, կան բավականին հարցեր, որոնք գաղտնիք չեն պարունակում: Օրինակ կորոնավիրուսի ծանր պայմաններում ենք գտնվում, տնտեսության հետ կապված հարցեր ունենք»,-ասաց նա ու հավելեց՝ կարծում է՝ շատ կարևոր է, որ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը կայանա: «Իմ քայլը»-ի ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ այս օրերին կառավարության բոլոր անդամերը գերծանրաբեռնված են: «Եվ խմբակցությունը որոշում է կայացրել, որ այս շաբաթ այս քառօրյայի ընթացքում կառավարությանը լրացուցիչ չծանրաբեռնի, առավել ևս, որ ԱԺ պատգամավորները ձեր բարձրացրած հարցերը պարզաբանելու, ընթացք տալու համար ունեն հնարավորություն՝ անմիջական կապ հաստատելու կառավարության ներկայացուցիչների հետ»,-ասաց նա ու հավելեց, որ նման որոշում կա, սակայն միայն այս անգամ: Փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարեց, որ քվորում չկա: Գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվել, սակայն ոչ ավելի ուշ, քան չորս ժամ:
10:27 - 28 հոկտեմբերի, 2020
Բազմաթիվ մեր թիմակիցներ գտնվում են առաջնագծում, զինված խումբ ձևավորելու նպատակ չունենք․ Էդմոն Մարուքյան

Բազմաթիվ մեր թիմակիցներ գտնվում են առաջնագծում, զինված խումբ ձևավորելու նպատակ չունենք․ Էդմոն Մարուքյան

ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արդեն բազմաթիվ մեր թիմակիցներ գտնվում են առաջնագծում, բայց ինձ շարունակում են նույն հարցով դիմել, որ մենք կուսակցությունով խումբ ձևավորենք ու գնանք առաջնագիծ։ Առաջին օրվանից սկսած բոլորին թե՛ հրապարակային, թե՛ ոչ հրապարակային հորդորել եմ և հիմա էլ հորդորում եմ, որ ներկայանան համապատասխան զինկոմիսարիատներ ու զինվորագրվեն Հայոց Բանակին։ Սիրելի՛ կուսակցականներ և համակիրներ, մենք, որպես քաղաքական միավոր, զինված խումբ ձևավորելու նպատակ չունենք։ Մենք ունենք կայացած պետություն և համապատասխան պետական մարմիններ ու ընթացակարգեր. խնդրում եմ այլևս մի՛ դիմեք ինձ նման հարցով։ Սա կուսակցական հարց չէ. պատերազմը կուսակցություններ, թիմեր չի ճանաչում։ Այսօր չկան կուսակցություններ, այսօր կա պատերազմ ու կա Հայոց Բանակ, որն այն վարում է ու հաղթում»։
19:40 - 21 հոկտեմբերի, 2020