Երկրում ռազմական դրությունը վերացնելու վերաբերյալ նախաձեռնությամբ հանդես կգանք յոթ օր անց․ Էդմոն Մարուքյան
19:05 - 10 նոյեմբերի, 2020

Երկրում ռազմական դրությունը վերացնելու վերաբերյալ նախաձեռնությամբ հանդես կգանք յոթ օր անց․ Էդմոն Մարուքյան

Երեկ հույս ունեի՝ «Իմ քայլ»-ի պատգամավորները կգան խորհրդարան, բայց չեկան։ Մենք ունենք ստորագրված պայմանագիր, որն իմ ու մեր բոլորի կարծիքով՝ մի խայտառակ փաստաթուղթ է եւ մեզ դնում է շատ ծանր վիճակի մեջ։ Եւ որեւէ մեկը չէր սպասում, որ քառասուն օր կասեն՝ դուք հաղթում եք, եւ վերջում կասեն՝ չեք հաղթել, պարտվել եք։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով ներկայացրեց խմկացության կարծիքը։

Խմբակցության ղեկավարը մասնավորապես իր խոսքում ասած․

 

«Ի՞նչ է տեղի ունեցել․ երբ սեպտեմբերի 27-ին հարձակվել են Արցախի վրա եւ ագրեսիա են սկսել, վարչապետը ելույթ ունեցավ խորհրդարանում եւ ասաց՝ եկեք պայմանավորվենք՝ ինչ էլ լինի՝ չենք ընունելու, որ պարտվել ենք։ Պատերազմի առաջին օրը նա խոսում էր պարտության մասին։ Ես ասացի՝ հիմա ոչ զոհվելու, ոչ պարտության մասին խոսելու ժամանակն է, հրաման տվեք՝ կորցրած դիրքերը հետ վերադարձնեն։ 

Պատերազմի քառասուն օրերի ընթացքում մենք քաղաքական, իրավական բնույթի տարբեր քայլեր ենք արել, հետո կխոսենք այդ մասին, բայց մենք պահանջել էինք նաեւ Անվտանգության խորհրդի նիստ, որովհետեւ գիտեինք՝ վիճակը ծանր է, տարածքային մեծ կորուստներ ունենք, բայց շարունակաբար մարդկանց ասում են՝ դուք հաղթել եք, զոհերի իրական թիվը չի ներկայացվում։ Շուրջ երկու շաբաթ էդ նիստը չի լինում, հետո ԱԺ խորհրդարանական երկու խմբակցությունով փակ ռեժիմով հանդիպում ենք պահանջում, վարչապետն ինչ նամակ է գրում, ասում՝ վիճակը կայուն չէ, կայունանա՝ կազմակերպենք՝ կհանդիպենք, կխոսենք։ Ես գրում եմ՝ եթե կայուն վիճակ լիներ, չէինք նախաձեռնի հանդիպում, վիճակը կայուն չէ, դրա համար էլ ուզում ենք անհապաղ հանդիպել։ Հանդիպումը տեղի չի ունենում, եւ մի քանի ժամ հետո ստորագրվում է այս փաստաթուղթը։

Ժողովուրդ ջան, չկարծեք, թե ձեզ խաբել են, մեզ չեն խաբել․ բոլորին են խաբել, մենք սա արձանագրում ենք։ Բայց, հիմա խաբել են, էս է վիճակը։ Այսօր հանդիպել եմ Հայաստանում ինձ համար ամենավստահելի պաշտոնյանի՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի՝ Օնիկ Գասպարյանի հետ, երկար զրուցել ենք։ Եւ ես հարց եմ բարձրացրել՝ կա նախաձեռնություն, որ ռազմական դրությունը հիմա հանվի։ ԳՇ պետը ինձ հորդորել եւ խնդրել է, որ մենք հիմա ռազմական դրությունը չհանենք՝ կապված սահմանում, ԶՈՒ-ում բազմաթիվ անելիքների հետ, որոնց մասին չեմ կարող խոսել։ Վտանգը չի անցել, ամեն ինչ դեռ չի ավարտվել։

Ես ասացի, որ ռազմական դրությունը պիտի հանվի, որպեսզի երկրում սկսվեն քաղաքական եւ քաղաքացիական պրոցեսներ, ԳՇ պետի ամբողջ պահանջն ու խնդրանքն այն էր, որ գոնե առնվազն յոթ օր հնարավորություն տանք ՀՀ ԶՈՒ-ին։ Այս պահին ինձ համար չկա ավելի վստահելի մարդ, քան ԳՇ պետը։ Ես ընդունել եմ նրա առաջարկ-հորդոր-խնդրանքը, մենք քննարկել ենք, որոշել, որ ռազմական դրության իրավական ռեժիմը վերացնելու վերաբերյալ ԱԺ առանձին նախաձեռնություն կլինի յոթ օր անց։ Հանդիպել եմ ԲՀԿ ղեկավար Ծառուկյանին, տեղեկացրել, որ նման պահանջ կա, մենք ունենք էդ համաձայնությունը, որ հիմա կսպասենք, յոթ օր հետո կնախաձեռնենք արտահերթ նիստ։

Բայց սա չի բացառում խորհրդարանում եւ ուրիշ հարթակներում այլ թեմաներով քննարկումները։ Հորդորում եմ սթափ լինել, գույք չփաչցնել, որեւէ մեկի հանդեպ բռնություն չկիրառել։ Դատապարտեց ԱԺ նախագահի հանդեպ տեղի ունեցածը։

Այս պահին, իմ տպավորությամբ, մենք գրեթե անիշխանության եզրին ենք։ Մենք իրավունք չունենք թույլ տալ, որ դա տեղի ունենա, դա կարող է լինել մեր ազգային վերջին խայտառակությունը։ Էդ պայմանագիրը մի խայտառակություն էր, որ էստեղ բախումներ թույլ տանք, դա էլ մի այլ խայտառակություն կլինի։

Ես ԳՇ պետին ասել եմ, որ եթե մենք յոթ օր ռազմական դրությունը չենք հանում, ապա նաեւ Նիկոլ Փաշինյանը չպիտի լայվերով, իր խոսքով, գործողություններով, որեւէ ձեւով խաթարի քաղաքացիական համերաշխությունը երկրում, մարդկանց որեւէ ձեւով չպիտի ուղղորդի բախումների, այլապես դա հղի է ծանր հետեւանքներով։

Հույս ունեմ՝ ԳՇ պետը խոսել է վարչապետի հետ, հույս ունեմ, որ ինչ-որ մեկը վերջապես վարչապետի հեռախոսը կվերցնի ձեռքից, եւ նա կդադարեցնի տարատեսակ կոչերը, որոնք, իմ կարծիքով, կարող են տանել քաղաքացիական բախումների։

Հաջորդ պահանջը, որ եղել է, ռազմական դրությունը հանելուց հետո վարչապետի հրաժարականի պահանջն է։ Ուզում եմ հստակ արձանագրենք, որ միանշանակ է՝ հայ ազգը չի պարտվել, պարտվել է երկրի առաջնորդը, մենք չենք կարող ապրել պարտված առաջնորդի հետ եւ նա պիտի հեռանա։ Ո՞նց՝ կքննարկենք, երբ ռազմական ու անվտանգային խնդիրները լուծած կլինենք։

Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլը» դաշինքը պիտի գիտակցեն, որ սա այն Հայաստանը չէ, որտեղ իրենք 73 ու 82 տոկոս ձայն են հավաքել։ Էն Հայաստանը, որի վարչապետն էր Նիկոլ Փաշինյանը, ուներ 42 հազար քառակուսի կմ՝ Արցախի հետ միասին։ Այդ Հայաստանն այլեւս չկա՝ այդ թվում Փաշինյանի վարած քաղաքականության եւ նրա դրած ստորագրության արդյունքում։ Հետեւաբար, չի կարող լինել մի ուրիշ՝ այսօրվա Հայաստանի ղեկավար։


Երկար-բարակ քննարկելու բան չկա․ երկրում բոլորի ռեսուրսը պետք է ներդրվի քաղաքացիական համերաշխության վրա, գանք լուծումների։ Գոռալով, իրար վրա հարձակվելով որեւէ խնդիր չի լուծվելու։ Ինքս պատրաստ եմ հանդիպել երկրում մտավորականների խմբերի, քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, բոլորի հետ շփումներում գտնել լուծումներ այս իրավիճակից։

Ես համոզված եմ, որ հայ ազգն ունի իմաստնություն՝ չկորցնելու իր պապերի փփփագած 700 տարվա պետականությունը։ Մենք այս պետականությունը պիտի պաշտպանենք, ոչ մի այլ շահ չպիտի գերակշռի այս պետականությունը պահպանելու, սրբորեն պահելու մեր պարտականությանը։

ՀՀ ԶՈՒ-ն, հայոց բանակը փառքով 44 օր պատերազմել են։ Փառք ԶՈՒ-երին, փառք մեր ընկած հերոսներին, համբերություն նրանց ծնողներին։

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել