Մարուքյանը խնդրում է չխոչընդոտել պատգամավորների մուտքը խորհրդարանի շենք
04:02 - 10 նոյեմբերի, 2020

Մարուքյանը խնդրում է չխոչընդոտել պատգամավորների մուտքը խորհրդարանի շենք

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Դիմում եմ Ազգային ժողովի դիմաց հավաքված քաղաքացիներին։ 

Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ չխոչընդոտել պատգամավորների մուտքը խորհրդարանի շենք։ 

Երկրի օրենսդիր իշխանությունն այս օրհասական իրադրության պայմաններում պետք է կարողանա իր տեղում լինել, բնականոն աշխատել և այս իրավիճակից ճշգրիտ ելքեր գտնել»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել