Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Ռուսաստանը սահմանափակում է ավիահաղորդակցությունը Թուրքիայի և Ճապոնիայի հետ
 |tert.am|

Ռուսաստանը սահմանափակում է ավիահաղորդակցությունը Թուրքիայի և Ճապոնիայի հետ |tert.am|

tert.am: Ռուսաստանը մարտի 23-ից կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարեցնում է ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ: Այս մասին հայտնում РИА Новости-ն՝ հղում անելով «Ռոսավիացիային»:Աղբյուրի տվյալներով՝ թռիչքների սահմանափակումները կվերաբերեն նաև Ճապոնիային: Բացառություն կարվի միայն Մոսկվայից Տոկիո և Ստամբուլ ուղղությամբ կանոնավոր և ՌԴ քաղաքացիներին դուրս բերելու համար նախատեսված չարտերային չվերթների համար:ՌԴ կառավարությունն ավելի վաղ փակել է սահմանները Բելառուսի, Լեհաստանի և Նորվեգիայի հետ: Դադարեցել է ավիահաղորդակցությունը ԵՄ երկրների, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Հայաստանի, Շվեյցարիայի, Սերբիայի, Չինաստանի, Հարավային Կորեայի և Իրանի հետ:Մարտի 18-ից մինչև մայիսի 1-ն արգելվում է ՌԴ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը երկիրը:
17:03 - 22 մարտի, 2020
Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 20.03.20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 20.03.20 (թարմացվող)

18:15- Վրաստանը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով մարտի 21-ից դադարեցնում է ավիահաղորդակցությունը բոլոր ուղղություններով։ Այդ մասին հայտարարել է  Վրաստանի կառավարության մամուլի քարտուղար Իրակլի Չիկովանին։18:10- Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով՝COVID-2019-ով վարակվածների թիվն անցել է 253 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 10 հազար 400-ը: Մարտի 20-ին նկատելիորեն աճ է նկատվում ապաքինվածների թվում՝ անցնելով 89 հազարը. մարտի 19-ի առավոտյան այդ թիվը 85 հազար էր: Վարակվածների մեծ թվով երրորդ տեղում է հայտնվել է Իսպանիան՝ անցնելով Իրանին, այստեղ կորոնավիրուսի հաստատված 19 հազար 980 դեպք կա, մահացել է հազարից ավելի մարդ: Վարակվածների թվով հաջորդ տեղում Իրանն է, որտեղ արձանագրվել է վարակվածության 19 հազար 644 դեպք: Մահերի թիվը 1433 է:16։28- Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սահմանային անցակետերում կստեղծվեն լրացուցիչ կարանտինային տարածքներ: Ցամաքային սահմանով Վրաստան մուտք գործող այդ երկրների քաղաքացիները ստիպված կլինեն անցնել կարանտին սահմանային անցակետերում կառուցված լրացուցիչ կարանտինային տարածքներով։Կարանտինային տարածքներ կկառուցվեն Լարսի, Կարմիր կամրջի և Սարփիի սահմանային անցակետերում: [Վրաստանի վարչապետի մամուլի խոսնակ Իրակլի Չիկովանի] |shantnews.am|   15։32- Անգլիայում ու Ուելսում իշխանությունները 65 հազարից ավելի նամակ են ուղարկել թոշակի անցած բժիշկներին ու բուժքույրերին՝ խնդրելով վերադառնալ աշխատանքի ու միանալ կորոնավիրուսի դեմ պայքարին։ Շոտլանդիայում ևս կառավարությունը աշխատանքի վերադառնալու կոչով դիմել է վերջին երեք տարվա ընթացքում թոշակի անցած բոլոր բուժաշխատողներին։ |BBC|   15։09- Հետևելով Ford Otosan և Toyota ընկերությունների օրինակին՝ Honda-ն այսօր Թուրքիային հայտնել է իր գործարանի աշխատանքների կասեցման մասին։ Որոշումը պայմանավորված է կորոնավիրուսի բռնկման պատճառով արտադրության համար անհրաժեշտ ապրանքների մատակարարման խափանումներով։   14։18- Ուզբեկստանն այսօրվանից  դադարեցնում  է միջազգային բոլոր ուղևորափոխադրումները: Ուղևորափոխադրումներն`ինչպես ավտոբուսներով, ավտոմեքենաներով, այնպես էլ երկաթուղիով, օդային տրանսպորտով միջազգային ուղղություններով դադարեցվում են 40 օրով: Այս սահմանափակումը չի վերաբերում բեռնափոխադրումներին, արտաքին առևտրային շրջանառությանը: |armenpress.am|   14։12- Վրաստանում մարտի 21-ից կիրականացվեն միայն այն չվերթները, որոնք գործարկում են «Վրացական ավիաուղիներ» ընկերությունը և համաձայնեցված են Վրաստանի կառավարության հետ։[Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանի]|aliq.ge|   12։55-Աշխարհում կորոնավիրուսից ապաքինվել է ավելի քան 88 հազար մարդ: Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը, որտեղից էլ սկսել է բռնկումը։ Այստեղ վարակվածների թիվը 80 հազար 967 է, թեպետ, նոր դեպքերի նվազում է նկատվում: Վարակվածների թվով երկրորդ տեղում Իտալիան է, այնտեղ կորոնավիրուսով վարակվել է 41 հազար 35 մարդ։ |armenpress.am| 12։49- Google որոնողական համակարգն այսօր տեղադրել է տարբերանշան` ի պատիվ հունգարացի բժիշկ Իգնաց Զեմմելվեյսի, ով ասեպտիկայի մեթոդի համահիմնադիրներից մեկն է։ Ասեպտիկան մանրէներրի կանխարգելիչ ոչնչացումն է, սարքերի, գործիքների ստերիլիզացումը։ Տարբերանշանի նպատակն է ցույց տալ, թե որքան կարևոր է ձեռքերը լվանալ։ Կից ներկայացվում է նաև տեսահոլովակ, որտեղ նկարագրվում է, թե ինչպես է պետք ճիշտ լվանալ ձեռքերը։   12։41- Սլովակիայում կորոնավիրուսով վարակման ևս 19 նոր դեպք է արձանագրվել:Այս մասին հայտնում է Սլովակիայի առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:Նախարարությունը հայտնում է, որ երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 124 է: Այդ երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացության դեպք չի արձանագրվել: |armenpress.am|   12։20- Կանադայում մարտի 19-ի ժամը 18:30-ի (տեղական ժամանակով) դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 846 է: Այս մասին նշված է Կանադայի կառավարության պաշտոնական կայքում:Կանադայում ամենաշատ դեպքերն արձանագրվել են Բրիտանական Կոլումբիա նահանգում 271, այնուհետև Օնտարիոյում՝ 258, Ալբերտայում` 146 և այլն: |armenpress.am|   12։18- Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 3 269-ի:Աս մասին հայտնում է ՄԹ առողջապահության նախարարության կայքը:Միացյալ Թագավորությունում իրականացվել է կորոնավիրուսի 64 621 թեստավորում, 61352-ն ունեցել է բացասական պատասխան:Կորոնավիրուսից մահացությունների թիվը 144 է: |armenpress.am|   11։45- Հնդկաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 22 հոգու մոտ, այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 219-ի:Այս մասին հայտնում է այդ երկրի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:Ըստ գերատեսչության տվյալների՝ կորոնավիրուսով վարակված Հնդկաստանի քաղաքացիների թիվը այս պահին 163 է, երկրում գտնվող վարակված օտարերկրացիներինը՝ 32, վարակից բուժվածները 20 հոգի են, իսկ վիրուսի հետևանքով մահացել է 4 անձ: |armenpress.am|   11։44- Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 41 035-ի: Այս մասին հայտնում է Իտալիայի առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:Նախարարությունը նշում է, որ վիրուսից երկրում ապաքինվել է 4 440 հոգի: Այս պահի դրությամբ 14 935 մարդ գտնվում է տնային մեկուսացման մեջ:   11։23- Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ալկոհոլային թունավորման զանգվածային դեպք է գրանցվել։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ստամբուլում բնակվող Թուրքմենստանի բազմաթիվ քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց։Պատճառն այն է, որ կորոնավիրուսից պաշտպանվելու համար նրանք էթիլային անխառն սպիրտ են խմել ու նաև քսել այն ամբողջ մարմնին։60-ից ավել թունավորվածներից 20-ը մահացել են, 34-ի վիճակը ծանր է և գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։|ermenihaber.am| 11։15- Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ կորոնավիրուսի հետագա տարածման կանխման նպատակով փակում է երկրի բոլոր սահմանները։   11։05- Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը թվիթերյան գրառում է արել՝ հայտնելով, որ ԵՄ առաջնորդները մարտի 26-ին կանցկացնեն 3-րդ տեսահանդիպումը՝ քննարկելու կորոնավիրուսի դեմ ձեռնարկվող հետագա գործողությունները։   11։03- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 3-ով ավելացել է: Այժմ կորոնավիրուսով վարակված 43 անձ կա, որոնցից մեկը առողջացել է:Ներկայումս 1575 մարդ գտնվում է կարանտինում, իսկ 275-ը մնում է ստացիոնար հսկողության տակ:|aliq.ge|   10։48- Հինգշաբթի օրը Սպիտակ տունը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է հունիսին Քեմթ Դևիդում կայանալիք Մեծ յոթնյակի հանդիպումը, դրա փոխարեն երկրների ղեկավարները կանցկացնեն տեսակոնֆերանս։   10։44- Ղազախստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ևս 5 նոր դեպք: Այս մասին նշված է այդ երկրի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:Ղազախստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 49 է, որից 22-ն արձանագրվել է Ալմաթի, 25-ը՝ Նուր-Սուլթան, իսկ 2-ը՝ Կարագանդա քաղաքներում:   10։38- Վրաստանի խորհրդարանն այսօրվանից անցնում է լրատվամիջոցների հետ հեռահար կապի: Խորհրդարանի անդամների հետ զրուցելու ցանկության դեպքում լրատվամիջոցները ստիպված կլինեն հարցն ուղարկել խորհրդարանի էլեկտրոնային հասցեին:Բոլոր նիստերը, մամլո ասուլիսները կհեռարձակվեն առցանց` parliament.ge կայքի միջոցով:«Երկրում իրավիճակի հարթվելուց անմիջապես հետո, լրատվամիջոցների հետ աշխատանքը կվերականգնվի»,- նշված է խորհդարանի պաշտոնական էջում:|aliq.ge|   09։36-Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մարտի 19-ին երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին է հայտարարել, որի խախտումը կարող է հանգեցնել տուգանքների։  7 օրվա ընթացքում Իսրայելի բնակիչները կարող են լքել իրենց տները միայն «ծայրահեղ անհրաժեշտության դեպքում», այն է՝ այցելություններ խանութներ, դեղատներ կամ բուժհաստատություններ, աշխատանքի կարող են գնալ այն անձինք, որոնք չեն կարող աշխատել տնից։ Արգելվում է այցելել այգիներ, լողավազաններ, ծովափ, թանգարաններ, սահմանափակվում են հանրային շփումները։   09։10- ԱՄՆ Պետդեպարտամենտը մարտի 19-ին ԱՄՆ քաղաքացիներին զգուշացրել է կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում չիրականացնել ճանապարհորդություններ երկրի սահմաններից դուրս ՝ հայտարարելով ճանապարհորդությունների զգուշացման ամենաբարձր՝ 4-րդ մակարդակը։ Փոխանցում է CNN-ը։  Պետդեպարտամնետը կոչ է անում դրսում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին անմիջապես կազմակերպել իրենց վերադարձը երկիր, հակառակ դեպքում պետք է պատրաստ լինեն «անորոշ ժամանակով» մնալ դրսում։   08։56- Ըստ Ռոսպոտրեբնադզորի՝ մարտի 19-ի տվյալների՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում իրականացվել է կորոնավիրուսի բացահայտման ավելի քան 133 000 թեստ,գրանցվել է 199 դեպք,առողջացել է 5 հոգի։   08։54- Վարակների կառավարման և կանխարգելման կենտրոնի տվյալները՝ մարտի 19-ի դրությամբ ԱՄՆ տարածքում կորոնավիրուսի պաշտոնապես հաստատված ու գրանցված դեպքերի մասին։ Կենտրոնը գտնվում է ԱՄՆ Առողջապահության ու հանրային ծառայությունների կենտրոնի ենթակայության ներքո։ Գրանցված դեպքեր՝ 10 442,Մահացության դեպքեր՝ 150։   08։51- Եվրոպական Միության տարածքում մարտի 19-ի դրությամբ պաշտոնապես վարակված ու մահացած մարդկանց քանակը․ (յուրաքանչյուր երկրի դիմաց ներկայացված են համապատասխանաբար վարակվածության և մահվան դեպքերի քանակները)։     Իտալիա  35713  2978Իսպանիա  13716  598Ֆրանսիա  9134  244Գերմանիա  8198  13Միացյալ Թագավորություն  2630  103Նիդեռլանդներ  2051  58Ավստրիա  1646  4Բելգիա  1486  14Նորվեգիա  1423  3Շվեդիա  1301  10Դանիա  1115  4Պորտուգալիա  642  2Չեխիայի հանրապետություն  522  0Հունաստան  418  5Ֆինլանդիա  369  0Իռլանդիա  366  2Լեհաստան  287  5Սլովենիա  286  1Ռումինիա  260  0Էստոնիա  258  0Իսլանդիա  250  0Լյուքսեմբուրգ  210  2Սլովակիա  107  0Բուլղարիա  92  2Խորվաթիա  81  0Հունգարիա  73  1Լատվիա  71  0Կիպրոս  58  0Մալթա  48  0Լիտվա  33  0Լիխտենշտեյն  25  0Ընդամենը  82869  4049 08։50- Մարտի 19-ի դրությամբ գրանցված դեպքերի վիճակագրությունն՝ ըստ Վարակների կանխարգելման ու կառավարման Եվրոպական կենտրոնի տվյալների․Գրացված վարակների դեպքեր՝ 213 254Մահացության դեպքեր՝ 8 843   08։49- 2020թ. մայիսի 12-23 կայանալիք ամենամյա Կանի կինոփառատոնը հետաձգվել է կորոնավիրուսի վարակի բռնկման պատճառով։ Այս մասին ասվում երեկ հրապարակված հայտարարության մեջ.«Մի քանի տաբերակ է քննարկվում, որպեսզի այն կայանա, ու ամենադյուրինը հետաձգելն է մինչև 2020թ․ հունիսի վերջ – հուլիսի սկիզբ։Երբ Ֆրանսիայում ու ամբողջ աշխարհում առողջապահական իրավիճակը մեզ թույլ կտա տալ ընդհանուր պատկերի իրատեսական գնահատական, մենք կտեղեկացնենք մեր որոշոման մասին»։
22:17 - 20 մարտի, 2020
Թուրքիան փակում է Եվրոպայի հետ սահմանները |ermenihaber.am|

Թուրքիան փակում է Եվրոպայի հետ սահմանները |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիան կորոնավիրուսի համավարակի պատճառով փակում է Եվրոպայի հետ սահմանները, որոնք ավելի վաղ բացվել էին փախստականների համար։ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը համապատասխան որոշման մասին շրջաբերական է ուղարկել 81 նահանգների նահանգապետարաններ։ Ըստ այդմ՝ մարտի 19-ից (0:00-ից սկսած) փակվում են Թուրքիայի և Հունաստանի ու Բուլղարիայի միջև եղած ցամաքային սահմանային անցակետերը,  ինչպես նաև դադարեցվում է երկաթուղային կապը։ Միևնույն ժամանակ դադարեցվում են նաև Հունաստանի հետ ծովային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումները։ Որոշման համաձայն՝ նույն ժամանակ կարգելվի նաև Հունաստանի և Բուլղարիայի քաղաքացիների, ինչպես նաև՝ վերջին 14 օրվա ընթացքում այդ երկրներում եղած երրորդ երկրների քաղաքացիների մուտքը Թուրքիա։ Նշվում է, որ այդ միջոցառումները պայմանավորված են կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով։
11:50 - 19 մարտի, 2020
Ֆրանսիայում գտվող ՀՀ քաղաքացիները Հայաստան կարող են վերադառնալ Air France-ի առաջիկա չվերթով․ Աննա Նաղդալյան

Ֆրանսիայում գտվող ՀՀ քաղաքացիները Հայաստան կարող են վերադառնալ Air France-ի առաջիկա չվերթով․ Աննա Նաղդալյան

Երեկ ԱԳՆ-ն եւս մեկ անգամ քաղաքացիներին կոչ արեց զերծ մնալ արտասահմանյան ուղեւորությունների իրականացումից, սակայն, ամեն դեպքում, մեր այն քաղաքացիներին, որոնք պետք է կատարեն որոշակի ուղեւորություն, կոչ ենք անում մշտական կապ պահպանել մեր դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, որոնք հասանելի են 24 ժամ։ Կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Նա նշեց, որ այն երկրներում, որտեղ չունենք դիվանագիտական ներկայացուցչություն, մեր քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել ԱԳՆ-ի հետ՝ 055 620 111 հեռախոսահամարով։ Ի դեպ, այսօրվանից ուժի մեջ է մտել ՀՀ եւ ՌԴ կառավարությունների համապատասխան որոշումը, որով սահմանափակվում է երկու երկրների միջեւ ցամաքային եւ օդային հաղորդակցությունը։ Սահմանափակումը, ինչպես շեշտեց Նաղդալյանը, չի վերաբերում բեռնափոխադրումներին։ Որոշմամբ՝ ՌԴ մեր քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաեւ անձինք, որոնք չունեն ՀՀ քաղաքացիություն, սակայն ունեն ՀՀ-ում օրինական հիմքերով բնկավելու իրավունք, կարող են վերադառնալ ՀՀ։ Այսօրվանից ուժի մեջ է մտել նաեւ Վրաստանի կառավարության համապատասխան որոշումը, որով արգելք է դրվում Վրաստանի տարածք օտարերկրյա քաղաքացիների մուտքի վրա։ Իսկ մեր եւ Վրաստանի կառավարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին․ ԱԳՆ խոսնակի պնդմամբ՝ դրանք իրականացվում են անխափան։ Աննա Նաղդալյանը վստահեցրեց, որ Վերին Լարսի անցակետի փակումը պայմանավորված է բացառապես եղանակային պայմաններով եւ առատ ձյան առկայությամբ։ Նա նշեց, որ երբ եղանակային պայմանները կբարելավվեն, հայ բեռնատարները, որոնք բեռնափոխադրումներ են իրականացնում Հայաստան-Վրաստան, Վրաստան-ՌԴ ուղղությամբ, կկարողանան անխափան իրականացնել իրենց գործունեությունը։ ԱԳՆ մամուլի խոսնակն ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ երեկ ԵՄ անդամ երկրների ղեկավարները հավանության են արժանացրել Եվրոպական հանձնաժողովի նախագահի ներկայացրած ծրագրին, որով 30 օր ժամկետով արգելափակվում է օտարերկրացիների մուտքը ԵՄ+ տարածք՝ ԵՄ երկրներ, շենգենյան գոտու անդամ երկրներ, Շվեյցարիա, Իսլանդիա, Նորվեգիա եւ Լիխտենշտեյն․ «Այս սահմանափակման առումով մեր քաղաքացիներին հորդորում ենք ձեռնպահ մնալ վերոնշյալ տարածքներ այցելելու մտադրությունից»։ Իսկ մարտի 19-ին կայանալու է Շարմ Էլ Շեյխ-Երեւան վերջին չվերթը։ ԱԳՆ-ն տվյալներ չունի, թե երբ է կայանալու հաջորդ չվերթը։ Ուստի հորդորում են մեր քաղաքացիներին, որոնք պլանավորում են վերադառնալ այնտեղից, անպայման օգտվել այդ չվերթից։ Հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանն էլ նշեց, որ բոլոր հյուպատոսություններում ունենք թեժ գծեր, որոնք աշխատում են նաեւ Viber, Whatsapp հավելվածներով, որոնցով քաղաքացիները կարող են կապ հաստատել արտակարգ դրության ընթացքում։ Գիծը 52 կետերում գործում է անխափան։ Քաղաքացիներին հորդորում են որեւէ ծանր իրավիճակում գտնվելու դեպքում անհապաղ կապ հաստատել դեսպանությունների եւ հյուպատոսությունների հետ։ Ավետիսյանն ասաց, որ այժմ կանոնավոր չվերթներ են գործում Ռոստովից, Պյատիգորսկից, Մինվոդից, հնարավորության դեպքում նաեւ Մոսկվայից։ Քաղաքացիներին կոչ են անում Վերին Լարսի անցակետին չմոտենալ, օգտվել օդային ճանապարհից։ Հյուպատոսական վարչության պետն ասաց, որ իրենք մշտական կապ են պահպանում Թուրքիայում գտվող մեր քաղաքացիների հետ։ Համապատասխան որոշում գտնելուց հետո կփորձեն աջակցել մեր քաղաքացիներին․ «Թուրքիայում գտնվող մեր քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել ՀՀ ԱԳՆ-ի հետ՝ ցանկացած միջոցներով՝ զանգով կամ առցանց»։ Ի պատասխան լրագրողի հարցի, թե ինչո՞ւ Իտալիայից ոչ բոլոր ՀՀ քաղաքացիները վերադարձան, չցանկացա՞ն, Աննա Նաղդալյանն ասաց, որ այն պահից, երբ հայտարարվել էր, որ Իտալիայից վերադարձող մեր քաղաքացիները ՀՀ-ում անցկացնելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմ, քաղաքացիների մեծ մասը նախընտրել է չվերադառնալ հայրենիք, կամ եղել են դեպքեր, երբ նախընտրել են փնտրել հայրենիք վերադառնալու այլընտրանքային ուղիներ՝ երրրոդ երկրներով, բայց իրենք էլ են վարադառնալուց հետո ենթարկվել կարանտինային ռեժիմի։ Նաղդալյանն ասաց, որ Ֆրանսիայում գտվող ՀՀ քաղաքացիները Հայաստան կարող են վերադառնալ Air France-ի առաջիկա չվերթով։ Այնտեղ դեռեւս կան հասանելի տոմսեր։ Իսկ դրսում գտնվող մեր հայրենակիցներին հորդորում են առաջինը կապ հաստատել նախ հյուպատոսարանների, ԱԳՆ-ի հետ, ապա նոր լրատվամիջոցների, քանի որ իրենք պետք է կարողանան իրականացնել ճիշտ գնահատում եւ կայացնել որոշումներ։
17:14 - 18 մարտի, 2020
Պատրաստ ենք մեծացնել փախստականների համար Թուրքիային տրվող ֆինանսական օգնության չափը․ Մերկել |ermenihaber.am|

Պատրաստ ենք մեծացնել փախստականների համար Թուրքիային տրվող ֆինանսական օգնության չափը․ Մերկել |ermenihaber.am|

ermenihaber.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է մեծացնելու Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների կարիքների համար հատկացվող ֆինանսական օգնության ծավալները: Մերկելն այս մասին հայտարարել է իր, Ֆրանսայի նախագահ Էմանուել Մակրոնի, Անգլիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ տեսակապի միջոցով տեղի ունեցած գագաթնաժողովից հետո:   Նշվում է, որ քաղաքացիականներին տրվող հումանիտար օգնության ծավալները մեծացնելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերվելու մասին հայտարարել է նաև Ֆրանսայի նախագահի գրասենյակը: Գերմանիայի կանցլերը էրդողանի հետ Իդլիբի թեմայով բանակցություններն արդյունավետ է գնահատել՝ տեղեկացնելով, որ գագաթնաժողովի ժամանակ իրենք շեշտել են, որ հավատարիմ են 2016-ին Թուրքիայի ու Եվրամիության միջև կնքված Միգրացիոն համաձայնությանը: Մերկելը, խոսելով ԵՄ-ին ուղղված Թուրքիայի 2 հիմնական պահանջներից, որոնք վերաբերում են ավելի շատ օգնություն տրամադրելու և ԵՄ-ի ու Թուրքիայի  միջև առկա մաքսային միության պայմանագիրը թարմացմանը, նշել է, որ 2-րդ խնդիրը նույնպես չպետք է անտեսվի ԵՄ-ի կողմից:  
14:22 - 18 մարտի, 2020
Թուրք պատգամավորներն առաջարկում են արտակարգ դրություն հայտարարել ու պարետային ժամ մտցնել |ermenihaber.am|

Թուրք պատգամավորներն առաջարկում են արտակարգ դրություն հայտարարել ու պարետային ժամ մտցնել |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի խորհրդարանի ազգայնական  «Լավ» կուսակցության պատգամավորներ Այլին Ջեսուրն ու Լուֆթու Թուրքանը երկրում արտակարգ դրություն հաստատելու ու պարետային ժամ (փողոց դուրս գալու արգելք) մտցնելու  կոչեր են արել։  Պատգամավորները «Twitter»-ում հրապարակած Թուրքիայի առողջապահության նախարարին հասցեագրված իրենց կոչերում նշել են, որ Իտալիայի օրինակը բոլորի աչքի առաջ է, և Թուրքիայում իրավիճակի վատթարացումը կանխելու նպատակով պետք է կտրուկ միջոցներ կիրառվեն: Թուրքանն առաջարկել է առանց ուշացնելու պարետային ժամ սահմանել, Ջեսուրն էլ կոչ է արել միաժամանակ 15 օրով արտակարգ դրություն ու պարետային ժամ հայտարարել: Նշենք, որ մարտի 17-ի տվյալներով՝ Թուրքիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 47-ի:
15:14 - 17 մարտի, 2020
Ադրբեջանը պատրաստվում է նոր զինետեխնիկա գնել Թուրքիայից |ermenihaber.am|

Ադրբեջանը պատրաստվում է նոր զինետեխնիկա գնել Թուրքիայից |ermenihaber.am|

ermenihaber.am: Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հայտնել է, որ Ադրբեջանը Թուրքիայից շարունակելու է ժամակակից զենքեր, ռազմական տեխնիկա և սարքավորումներ գնել։ Ադրբեջանի ՊՆ֊ի գրավոր հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարար Հասանովի, նախարարության ներկայացուցիչների և զինուժի հրամանատարների մասնակցությամբ տեսակոնֆերանս է կազմակերպվել։ Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հասանովը կարևորել է զորավարժությունների ընթացքում կառավարման ամենաժամանակակից մեթոդների կիրառումը։ «Այսուհետև ևս շարունակելու ենք յուրացնել թուրքական զինուժի մարտական փորձը, դա ներառել մեր բանակի պատրաստվածության պլանում, ռազմական համագործակցությամբ իրականացնել փորձի փոխանակում, ինչպես նաև գնել թուրքական արտադրության ժամանակակից զենքեր, ռազմական տեխնիկա և սարքավորումներ»,֊նշված է հայտարարությունում։ 
11:11 - 16 մարտի, 2020