ermenihaber.am: Ռուսաստանի և Թուրքիայի ստորաբաժանումները մարտի 15-ին առաջին համատեղ պարեկությունն են իրականացրել Սիրիայի Իդլիբ նահանգում M4 մայրուղու վրա: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
«Մոսկվայի համաձայնագրի շրջանակում Իդլիբի M4 մայրուղու հատվածում ցամաքային ստորաբաժանումների և օդուժի մասնակցությամբ իրականացվել է ռուս-թուրքական ցամաքային պարեկապահակային ծառայություն»,֊ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Ռուսաստանն այդ նպատակով ռազմական ոստիկանության ուժեր և զրահամեքենաներ էր ուղարկել Իդլիբ։
comment.count (0)