Գյումրի

Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքն է, որը գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թ. դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թ․-ից։ Գործող քաղաքապետը Սամվել Բալասանյանն է։

Գյումրիում 80 ընտանիք նոր եւ հարմարավետ բնակարան կունենա. արդեն հավաքվել է 1 միլիոն 437 հազար 408 դոլար |armtiems.com|

Գյումրիում 80 ընտանիք նոր եւ հարմարավետ բնակարան կունենա. արդեն հավաքվել է 1 միլիոն 437 հազար 408 դոլար |armtiems.com|

armtimes.com: Հայաստան համահայկական հիմնադրամը Գյումրիում բնակարանաշինարարական ծրագիր է իրականացնում: Գյումրիի ավագանին արդեն որոշում է կայացրել Բուլվարային թաղամասում գտնվող նախկին ռադիոգործարանի հանրակացարանի երկու շենքը տրամադրել հիմնադրամին: Շենքերից մեկը պետական էր, մյուսը 15 մլն դրամով համայնքապետարանն էր ձեռք բերել, որը մոտ մեկ ամիս առաջ տրամադրվեց հիմնադրամին: Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ բնակարանաշինարարական աշխատանքներն իրականացնելու համար 1 միլիոն 437 հազար 408 դոլար արդեն հավաքվել է: «Մեզ տրամադրված երկու շենքերն էլ նույնատիպ են, իրար դեմ դիմաց, սկզբից մի շենքն էինք վերցրել եւ դրա վրա էինք աշխատում, մոտ 1,5 միլիոն ԱՄՆ դոլար էր պետք, որովհետեւ պետք էր շենքն ամրացնել, կտուրը փոխել, ներսն ամբողջովին վերանորոգել»:Գումարը հավաքվել է հուլիսի 14-ին, ժամը 18:00-ից մինչեւ 22:00-ն Լոս Անջելեսում ARTN հեռուստաընկերության եթերով կայացած «Մեր Գյումրի» նախագծին նվիրված դրամահավաքի ընթացքում, որի արդյունքում Գյումրու երկու կիսակառույց շենքեր կհիմնանորոգվեն։ 80 ընտանիք հնարավորություն կունենա ապրել, աշխատել եւ ստեղծագործել մեկ վայրում։ Շենքը կունենա մանկապարտեզ, որը կծառայի շրջակայքում ապրող բոլոր բնակիչներին, շուրջը կստեղծվեն փոքր բիզնեսներ, ուր կաշխատեն ծրագրի շահառուները: Հայկակ Արշամյանի խոսքով՝ շենքի հոսանքն ապահովվելու է արեւային վահանակների ու տաքացուցիչների միջոցով: Հայկակ Արշամյանը հայտնում է, որ պլանավորված է նաեւ շենքի հարակից տարածքում աշխատատեղերի ստեղծում, որպեսզի լուծվի նաեւ բնակիչների զբաղվածության հարցը: Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը նշեց, որ վերջին 3 տարիների ընթացքում 43 բնակարան է հատկացվել Գյումրիի կարիքավոր ընտանիքներին: Ընտրությունը կատարվել է հատկապես ծայրահեղ խոցելի խմբերի համար: Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը նկատեց, որ ընտրել են այն մարդկանց, որոնք երբեւէ բնակարան չեն ստացել, այլ ոչ թե այն մարդկանց, որոնք ստացել, սակայն որոշ ժամանակ հետո վաճառել են: «Նախորդ տարվա դեկտեմբերից դրեցինք եւ մանրամասն հաշվեցինք, հասկացանք, թե ինչ հիմնական խնդրներ ու թերացումներ են եղել: Երբ մարդուն դոմիկից տանում ես կահավորված եւ ավելի լավ պայմաններով բնակարան, խոցելի խմբի մեջ մտնող մարդու համար դու նոր խնդիրներ ես ստեղծում: Նա սկսում է ավելի մեծ գումարներ վճարել, քանի որ բնակարանում պատշաճ ջեռուցում է միացրած, իսկ դոմիկում փայտ էր վառում, իսկ այստեղ ձմռանը 100-ից 150 դոլար ստիպված է լինում վճարել: Ստացվում է՝ դու մարդու համար լավ պայմաններ ես ստեղծում, բայց դրանով ավելի ես աղքատացնում»,-ասաց նա: Երկրոդ խնդիրը, որը մատնանշեց Արշամյանը, այն է, որ նախկինում հիմնադրամի կողմից գնված բնակարանները շատ դեպքերում ձեռք էին բերվում կարիքավոր մարդկանցից: Արդյունքում ստացվում էր, որ բնակարան էին վերցնում մի կարիքավորից, տալիս մեկ ուրիշին. «Նման ձեւով այդ մարդկանց արտագաղթն էինք խթանում, որովհետեւ որոշակի գումար ունենալով եւ տունը կորցնելով՝ հեռանում էին: Հաշվի առնելով նմանատիպ տարբեր նրբությունները՝ որոշեցինք ավելի կոմպլեքս, համապարփակ լուծում տալ եւ այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի բացի սոցիալական վիճակի բարելավումից՝ ինտեգրվեն հասարակության մեջ ու ավելի լավ ապրեն, փոխվի իրենց կյանքի որակը»: Արշամյանը նշեց, որ շենքերի վերանորոգման հետ կապված աշխատանքները նոր են սկսվում, նախ իրականացվելու են նախագծա-նախահաշվարկային աշխատանքներ, ապա մրցույթ է հայտարարվելու, իսկ շինարարություն սկսելու մասին խոսելն այս պահին մի փոքր վաղ է: Տպել
13:05 - 15 հուլիսի, 2019
Բացահայտվել են Գյումրիի թիվ 19 հիմնական դպրոցի նախկին տնօրենի ապօրինությունները

Բացահայտվել են Գյումրիի թիվ 19 հիմնական դպրոցի նախկին տնօրենի ապօրինությունները

ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների և Մուշի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով բացահայտվել է Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցի նախկին տնօրենի ապօրինությունները: Ըստ նախնական տվյալների, նախկին տնօրենը օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2014-2018 թվականներին որպես դռնապահ, հավաքարար ու հնոցապան է ձևակերպել երկու քաղաքացուհիների, որոնք փաստացի աշխատանքի չեն հաճախել: Պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով՝ հաշվարկվել և նրանց անվամբ դուրս է գրվել 3.455.000 դրամ աշխատավարձ, և գումարը յուրացվել է:Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն՝ նախաքննության:
08:54 - 12 հուլիսի, 2019
Գյումրիում բացահայտվել են կոռուպցիոն չարաշահումների նոր դեպքեր. հարուցվել են քրգործեր

Գյումրիում բացահայտվել են կոռուպցիոն չարաշահումների նոր դեպքեր. հարուցվել են քրգործեր

Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոցում և Ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստեր են պարզվել, որոնց առթիվ մարզի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր: Մասնավորապես, 2019 թ. հունիսի 25-ին ՀՀ ոստիկանության Մուշի բաժնից զեկուցագիր է ներկայացվել այն մասին, որ ըստ ստացված տեղեկությունների «Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը թույլ է տվել չարաշահումներ:Նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՊՈԱԿ-ի ըմբշամարտի մարզիչ-մանկավարժը 2014-2018թթ. ընթացքում ընդհանուր 29 ամիս բացակայել է ՀՀ-ից, սակայն ՊՈԱԿ-ի տնօրենը պաշտոնեական դիրքն օգտագործելով, այդ ընթացքում Վ. Ս.-ին աշխատանքից չի ազատել, իսկ վերջինիս անվամբ դուրս է գրվել ընդհանուր շուրջ՝ 2.5 մլն ՀՀ դրամի աշխատավարձ:Մյուս դեպքով 2019 թ. հունիսի 26-ին ՀՀ ոստիկանության Մուշի բաժին ՀՀ ԱԱԾ ՇՄ աշխատակիցներից ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոց» ՓԲԸ գործադիր տնօրենը 2011-2019թթ. հիվանդանոցում որպես սանիտար, բուժքույր, ինչպես նաև էլեկտրիկ՝ համատեղության կարգով նաև բակի բանվոր, դռնապահ, վարորդ, աշխատանքի է ընդունել երեք անձանց, մինչդեռ նրանցից երկուսի կողմից տարբեր ամիսների ՀՀ-ից բացակայելու, իսկ երրորդի կողմից իր աշխատանքային պարտականությունները չկատարելու, չաշխատելու պայմաններում յուրաքանչյուր ամիս կեղծել է աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր՝ որոնցում կեղծ տեղեկություններ է ներառել հիշյալ անձանց կողմից կանոնավոր աշխատանքի ներկայանալու և փաստացի աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ: Ապա հիշյալ կեղծ փաստաթղթերի հիման վրա կազմված հաշվետվությունները ներակայացվել են ՀՀ առողջապահության նախարարություն, որի հիման վրա հատկացված խոշոր չափերով՝ շուրջ 2.6 մլն ՀՀ դրամ գումարը պաշտոնեական դիրքն օգտագործելով խաբեության եղանակով հափշտակվել է:Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ, և հանգամանքների լիարժեք պարզման համար անհրաժեշտ է կատարել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, նշված երկու դեպքերով էլ ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների կողմից հարուցվել են քրեական գործեր. «Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՊՈԱԿ-ի դեպքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ «Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոց» ՓԲԸ-ի դեպքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ կետերի հատկանիշներով:Քրեական գործերը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:43 - 11 հուլիսի, 2019
Գյումրեցի պատանիները գյումրվա բարբառով ու արտահայտություններով թղթե տոպրակներ են պատրաստում ու բաժանում անցորդներին |shantnews.am|

Գյումրեցի պատանիները գյումրվա բարբառով ու արտահայտություններով թղթե տոպրակներ են պատրաստում ու բաժանում անցորդներին |shantnews.am|

shantnews.am։ Հայաստանում մոտավոր հաշվարկով՝ ամեն տարի իրացվում է մոտ 825 տոննա պոլիէթիլենային տոպրակ, որոնք պատրաստվում են քիմիական նյութերից, որոշ դեպքերում էլ՝ աղբից ու արտադրական թափոններից: Իսկ շրջակա միջավայրին ու մարդկանց առողջությանը հասցվող վնասներն անհամեմատելի են: Եվրոպական մի քանի երկրներ արդեն հրաժարվել են պոլիէթիլենայինից և անցում են կատարել էկոլոգիապես մաքուր ու անվնաս թղթե տոպրակների օգտագործմանը: Իսկ Հայաստանը քննարկում է 2021 թվականից աստիճանաբար անցումը թղթե տոպրակներին: Մինչ այդ, դրանց պատրաստմամբ ու փոքր նախաձեռնություներով են սկսել հանդես գալ երիտասարդները: Օրինակն արդեն կա Գյումրիում: Ներկայացրած բնապահպանական գաղափարը հավանության է արժանացել: Իսկ ֆինանսավորումը ՅՈՒՆԻՍԵՖ-ինն է և Գյումրիի Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնինը: Թղթե տոպրակներ Հայաստանում օգտագործում էին, բայց 90-ականներն էին, երբ դրանք փոխարինվեցին պոլիէթիլենայիններով, որոնք հիմնականում սև գույնի էին ու տհաճ հոտով: Թեև հիմա դրանք գունավոր են, անհոտ, բայց ամեն դեպքում, թե ինչից են պատրաստվում՝ սա է վտանգավորը: Պոլիէթիլենային տոպրակներից շատ երկրներ են սկսել հրաժարվել: Իսկ մեզ մոտ վերադարձը թղթե տոպրակների դեռ փոքր ու մասնակի նախաձեռնություններով է: Գյումրեցի մի խումբ պատանիներ հանդես են եկել նման մի մտահղացմամբ՝ թղթե տոպրակներ են պատրաստում: «Էկոլոգիապես մաքուր տոպրակներ առաջարկել ենք պատրաստել, որպեսզի սնունդը մարդկանց հասնի էկոլոգիապես մաքուր վիճակում»,- ասում է գաղափարի հեղինակ Սուրեն Սիմոնյանը։ Մինչև ծրագրի մեկնարկը, պատանիները հարցումներ են կատարել գյումրեցիների շրջանում ու հիմնականում ծայրամասային թաղամասերում, որտեղ բաց տարածքներում այլ թաղամասերից բերվող աղբն է կուտակվում: «Մենք հարցում ենք կատարել Մուշ 2 և Անի թաղամասերի բնակիչների շրջանում՝ նրանց իրազեկվածության աստիճանը պարզելու համար։ Մարդկանց 90 տոկոսը կողմ է, որ պոլիէթիլենը վերանա»,- նշում է Լիանա Հովակիմյանը: Բնապահպանական այս գաղափարը մասնակցել է Գյումրիի Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի Հայաստան դեռահասների զարգացման ծրագրի մրցույթին: Շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված այս նախաձեռնության մեկնարկի համար օգնել է ոչ շատ մեծ դրամաշնորհը: Շարունակությունը՝ shantnews.am
06:41 - 06 հուլիսի, 2019
Գյումրիում 18 մարդ գործազուրկ է դարձել Կրթության ազգային ինստիտուտի լուծարման հետևանքով |factor.am|

Գյումրիում 18 մարդ գործազուրկ է դարձել Կրթության ազգային ինստիտուտի լուծարման հետևանքով |factor.am|

factor.am: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն օրերս Կառավարության հավանությանն էր ներկայացրել մի նախագիծ, որով «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն լուծարվելու է, ընկերությանն ամրացված անշարժ գույք հետ է վերցվելու և հանձնվելու է Պետգույքի կառավարման կոմիտեին: Հուլիսի 1-ի Կառավարությամբ որոշմամբ՝ լուծարվեց ոչ միայն Կրթության ազգային ինստիտուտի մայր կառույցը, այլև մարզային 8 մասնաճյուղերը, որոնց թվում է Շիրակի մասնաճյուղը։ Արդյունքում Գյումրիում 18-ով ավելացավ գործազուրկների թիվը: «Սկզբում ունեինք մայր կառույց և 11 մասանճյուղ: 3 մասնաճյուղ 1.5 առաջ է լուծարվել, իսկ 8-ը մնացել էր: Հուլիսի 1-ի դրությամբ՝ ո՛չ այդ 8-ը կա, ո՛չ էլ մայր կառույցը։ Բոլորը լուծարվել են»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Կրթության ազգային ինստիտուտի Շիրակի մասնաճյուղի արդեն նախկին տնօրեն Մեսրոպ Ղալաչյանը՝ հավելելով, որ նախարարությունից դեռ 2 ամիս առաջ գրավոր ծանուցում էին ուղարկել ու տեղեկացրել լուծարման մասին: «Գյումրիի կառույցը 50 տարվա պատմություն ունի, մյուս մասնաճյուղերը ստեղծվել են 2003 թվականին: Ստեղծման պահից աշխատել է 60 հոգի՝ հոյակապ շենքով ու ամեն հարմարություններով։ Իսկ երկրաշարժից հետո նվազել է աշխատողների թիվը։ 11 տարի ես արդեն տնօրենն եմ՝ 2008 թվականից, մոտ 25 հոգի աշխատող ունեինք, այս պահին 18 հոգի էր աշխատում, այդ թվում՝ ես: Հիմա բոլորս ազատված ենք աշխատանքից»,- ասաց Մեսրոպ Ղալաչյանը: Նախարարությունը, ի դեպ, որևէ պարտավորություն չի ստանձնել գործազուրկներին աշխատանքով ապահովելու հարցում: «Նախարարն ասում է՝ կրթությունը սոցիալական ոլորտ չէ, որպեսզի աշխատատեղ ստեղծենք, դրա համար, ասում է, սոցապ նախարարություն կա։ Կրթությունը որակյալ պիտի լինի, հասկանում եմ և ընդունում։ Փոփոխություններին համակարծիք եմ, բայց ոչ միանգամից դնել, կտրել: Կարելի էր կոսմետիկ կամ խորքային, բայց այդ հենքի վրա»,- ասաց ԿԱԻ Շիրակի մասնաճյուղի նախկին տնօրենը։ Մեր զրուցակցի խոսքով՝ կրթության ազգային ինստիտուտը նախարարությունում որոշել են փակել՝ ուռճացված լինելու, ոչ արդյունավետ աշխատանքի, կրթության զարգացումներին ոչ համաչափ քայլելու համար. «Ասում են՝ ուռճացված է կառույցը, մոտ 300 հոգի էր աշխատում՝ Երևանով և մասնաճյուղերով։ Ինչ-որ իրենք տեսլական ունեն, կառույցը չի իրականացրել։ Նախարարի խոսքն եմ ուզում ասել, ասում էր՝ 20-րդ դարի կրթական ծրագրերով մենք 21-րդ դարի հանրակրթություն ենք ուզում ուսուցչին և աշակերտին մատուցել: Այսինքն՝ համահունչ չի, ուզում են փոփոխությունների լայն շրջանակ սկսել։ Պետք է փոփոխություններ լինեն, բայց ունքը սարքելու տեղը աչքն էլ չհանենք»: Կրթության ազգային ինստիտուտն իրականացնում էր մանկավարժների վերապատրաստում, դասագքրերի և կրթական ծրագրերի փորձաքննություն, հանրակրթական ծրագրերի վերլուծություն, դպրոցների տնօրենների համար հավաստագրման դասընթացներ էր կազմակերպում: Հիմա պարզ չէ, թե ինչ կառույց է իրականացնելու հանրակրթության ոլորտի այս կարևոր գործառույթները։ Մեր զրուցակիցը նշեց, որ նախարարությունում մտադիր են հիմնադրամ ստեղծել, որը կզբաղվի ԿԱԻ գործառույթներով՝ բացառությամբ վերապատրաստման դասընթացների: «Ուզում են, նախարարի խոսքերն եմ ասում, ուղեղային կենտրոն ստեղծել, կրթության ազգային ինստիտոտի հենքի վրա կստեղծվի նոր հիմնադրամ, որը կզբաղվի բովանդակային մշակմամբ, ծրագրերի, չափորոշիչների, դասագրքերի մշակմամբ: Վերապատրաստումները դուրս են բերում, ազատականացնում են, այսինքն՝ ցանկացած հասարակական կազմակերպություն, պետական կառույց կարող է մասնակցել մրցույթին ու ուսուցիչների, տնօրենների վերապատրաստում անել»,- ասաց Մեսրոպ Ղալաչյանը։  
14:04 - 05 հուլիսի, 2019
Գյումրու թիվ 19 դպրոցի նախկին տնօրենի նկատմամբ քրգործ է հարուցվել  յուրացնելու հատկանիշով |armenpress.am|

Գյումրու թիվ 19 դպրոցի նախկին տնօրենի նկատմամբ քրգործ է հարուցվել յուրացնելու հատկանիշով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ նախկին տնօրենը, իր պաշտոնավարման տարիներին չարաշահելով պաշտոնեական դիրքը, կատարել է մի շարք չարաշահումներ, մասնավորապես, ՊՈԱԿ նախկին տնօրենը դպրոցում գրանցել է աշխատակիցների, որոնք իրականում աշխատանքի չեն հաճախել, իսկ վերջինների անվամբ դուրս գրված աշխատավարձի գումարները յուրացվել են: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: «Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տնօրենը, զբաղեցնելով «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնը, 2014-ի հուլիսի 15-ին Ալվարդ Ղ.-ին աշխատանքի է ընդունել նշված դպրոցում՝ որպես հավաքարար, ապա 2015-ի մայիսի 25-ին ազատել է աշխատանքից: Այնուհետև Նարինե Մ.-ն 2016-ի հունվարի 8-ին Ալվարդ Ղ.-ին դարձյալ ընդունել է աշխատանքի՝ որպես հավաքարար, 2016 -ի հոկտեմբերի 31-ից դեկտեմբերի 23-ը նաև դպրոցի դռնապանի պարտականություններն է հանձնարարել նրան և ազատել աշխատանքից, մինչդեռ, Ա.Ղայթանջյանն աշխատանքի չի հաճախել: Բացի այդ, Նարինե Մ.-ն 2016 թվականի նոյեմբերի 15-ին Հասմիկ Թ-ին աշխատանքի է ընդունել դպրոցում՝ որպես հնոցապան, ապա 21.03.2017 թվականի մարտի 21-ին: Այնուհետև Նարինե Մ.-ն 2017 թվականի նոյեմբերի 17-ին Հասմիկ Թ.-ին դարձյալ ընդունել է աշխատանքի՝ որպես հնոցապան և ազատել աշխատանքից 2018 թվականի մարտի 13-ին, մինչդեռ, Հասմիկ Թ.-ն ևս աշխատանքի չի հաճախել: Արդյունքում Ալվարդ Ղ.-ի և Հասմիկ Թ.-ի անուններով այդ ժամանակահատվածում, որպես աշխատավարձ, դուրս է գրվել առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3 միլիոն 465 հազար 893 ՀՀ դրամ գումար, որը, պաշտոնեական դիրքն օգտագործվելով, յուրացրել է: Վերոգրյալից զատ, Նարինե Մ-ն հիշյալ անձանց՝ աշխատանքի չհաճախելու պայմաններում անձնական այլ դրդումներով կնքել և ստորագրել է պաշտոնեական փաստաթղթեր հանդիսացող՝ 2016-2018թթ. աշխատավարձի հիմքերն ու աշխատավարձի վճարման տեղեկագրերը՝ դրանցում կեղծ տեղեկություններ մտցնելով Ալվարդ Ղ.-ի և Հասմիկ Թ.-ի աշխատանքի հաճախած լինելու վերաբերյալ»,- տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Դեպքի առթիվ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
13:39 - 02 հուլիսի, 2019
Գյումրու կանաչ գոտիներում եւս տարածքներ կսեփականաշնորհվեն |armtimes.com|

Գյումրու կանաչ գոտիներում եւս տարածքներ կսեփականաշնորհվեն |armtimes.com|

armtimes.com։ Գյումրիում կանաչ գոտի ասվածը վաղուց մի քանի ծառ ու թուփ է նշանակում: 88-ի աղետից 30 տարի անց պատասխանատուները կանաչ գոտիների բացակայության մեջ մեղադրում են տնակաբնակներին, այսինքն այն մարդկանց, որոնք աղետին հաջորդած օրերին որտեղ պատահի, տեղադրել են իրենց ժամանակավոր կացարանները՝ հիմնադրելով տնակային ավանները:«Կանաչ տարածքների հարցը կկարգավորվի, երբ վերջնականապես կավարտվի տնակների հաշվառումը քաղաքում: Այսինքն, մինչեւ հունիսի 30-ը: Դրանից հետո հույս ունենք, որ կանաչ գոտիներ կազատվեն Մայր Հայաստանի տարածքում, Չերքեզի ձորի տարածում»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը: Բայց կլինեն նաեւ կանաչ գոտիներ, որոնք անհնար կլինի վերադարձնել նախկին նշանակությանը: Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ապրել են տնակներում, հատկապես կանաչ գոտիների մասին է խոսքը, կառուցապատումներ են արել, տնակը դարձրել քարաշեն տուն՝ պահպանելով, սակայն, տնակային հասցեավորումն ու անօթեւանի կարգավիճակը: Պաշտոնյան ասում է՝ շատ հնարավոր է, որ որոշ դեպքերում նպատակահարմար չհամարեն նման տնակների ապամոնտաժումը: Փոխարենը տնակատիրոջը կտան տարածքը սեփականաշնորհելու իրավունք:«Այն տարածքները, որոնք նախկինում եղել են կանաչ գոտի, սակայն այսօր այլեւս ազատել հնարավոր չէ, քանի որ թեկուզ ապօրինի, բայց կապիտալ շենք-շինություն է կառուցված, նպատակահարմար չի լինի քանդելը: Լուծումներ կգտնենք, այլ հողի փոխանակման միջոցով կապահովենք կանաչ գոտիները»:Նման կառուցապատումներ կան Սավոյան փողոցում, Մսի կոմբինատ կոչվող թաղամասում: Եվ ոչ միայն: Քաղաքի գրեթե բոլոր հատվածներում էլ կան կառուցապատումներ, որոնց սեփականաշնորհումը միշտ էլ խնդրահարույց է եղել: Քաղաքապետարանը դրանց տերերի մի մասին սեփականաշնորհման իրավունք է տալիս, նույն հարթության մեջ սեփականաշնորհման նույն պահանջն ունեցողներից ոմանց էլ մերժում է: Թե հիմա ինչ սկզբունքով են գործընթացը կազմակերպելու, քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետին հայտնի չէ: Փոխարենը Հենրիկ Գասպարյանը հստակ տեղեկություն ունի, թե մեկ գյումրեցուն ինչքան պակաս թթվածին է ստանում:«Ներկա դրությամբ քիչ են մեր կանաչ գոտիները: Բնակչության հաշվով ամեն մի բնակչի հասնում է 15-ից 20 քմ կանաչ տարածք, իսկ այս պահին քաղաքի յուրաքանչյուր բնակչի հազիվ 4-ից 5 քմ է հասնում: Բայց մենք աշխատանքներ տանում ենք, որ կանաչ գոտիները վերականգնենք, եւ ավելացնենք: Շարունակությունը՝ armtimes.com
12:36 - 24 հունիսի, 2019
«Կանաչ գործողությունների» ծրագիր Գյումրու համար |hetq.am|

«Կանաչ գործողությունների» ծրագիր Գյումրու համար |hetq.am|

hetq.am։ Մասնագետների պնդմամբ քաղաքային բնակավայրերի օդային ավազանի, կանաչ տարածքների եւ կենսաբազմազանության մասին կարելի է պատկերացում կազմել թեկուզ միայն տարածքում առկա թռչնատեսակների կազմն իմանալով: Դրական ցուցիչի կարեւորագույն ազդակը երգող թռչունների առկայությունն է: Այս թռչնատեսակն իր զույգին գտնում է երգի միջոցով: Դրա համար անհրաժեշտ են, որ լինեն բավարար կանաչ տարածքներ, որոնք պետք է շատ հեռու չլինեն միմյանցից, շրջապատում աղմուկի ցուցիչը նվազագույն պետք է լինի եւ այլն: Իսկ ի՞նչ կարելի է ասել Գյումրի քաղաքի մասին, որի օդային ավազանում վերջին տասնամյակում անփոփոխ իշխում են ագռավներն ու կաչաղակները: «Դա ուղղակի աղետ է,- ասում է բնապահպան Դշխուհի Սահակյանը:- Մենք, ցավոք, Գյումրու համար չունենք ուսումնասիրություններ թռչնատեսակների հետ կապված, թեպետ անզեն աչքով էլ տեսանելի է ագռավների գերակայությունը: Միայն կարող եմ ասել, որ եթե քաղաքում, շրջակա միջավայրում վիճակը հավասարակշռված է, այսինքն կանաչ տարածքներն այնպիսի ծավալի են, որտեղ կարող են երգեցիկ թռչունները բնակվել եւ լսել միմյանց, նշանակում է այդտեղ շրջակա միջավայրը բարվոք վիճակում է: Եթե խախտված է՝ անկանոն շինարարության իրականացում, կոշտ կենցաղային թափոններ, շինարարական թափոններ, հատված ծառեր եւ այլն, դա արդեն իսկ բնապահպանական լուրջ ահազանգ է»:Մեկ տարի առաջ Զարգացման եվրոպական բանկը որոշեց ֆինանսավորել Գյումրի քաղաքի կանաչ գործողությունների ծրագրի կազմման աշխատանքները: ՎԶԵԲ-ն ունի ներքին վերակառուցողական գործընթաց, որ կոչվում է կանաչ քաղաքների տրանսֆորմացիա` փոխակերպում եւ իրականացվում է բանկի վարկային ծրագրերից օգտվող համայնքներում: Գյումրու համար մեկնարկը տրվել է 2018թ-ին: Ծրագիրն իրականացնելու համար հայտարարված մրցույթում հաղթել է «ԴաբլյուԷս Աթքինս ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն: Ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար, Էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Աստղինե Պասոյանի փոխանցմամբ, «Կանաչ գործողությունների ծրագիրը» կանաչ ֆիլտրով անցած խնդիրների վերհանման նպատակ ունի: «Մենք նայում ենք ոլորտային բոլոր խնդիրները եւ փորձում հասկանալ, թե որտեղ ինչ կարելի է անել,- ասում է Աստղինե Պասոյանը,- սկզբում նայում ենք համայնքի բնական ռեսուրսների վիճակը՝ հողը, ջուրը, օդը, էկոհամակարգերն ու կենսաբազմազանությունը: Այուհետեւ նայում ենք ոլորտային վիճակը՝ տրասպորտ, քաղաքաշինություն, ջրօգտագործում, ջրահեռացում, արդյունաբերություն եւ այլն: Հաջորդ դիտարկվող հարթությունը քաղաքի եւ պետության՝ բնապահպանական խնդիրներին արձագանքելու գործիքակազմն է, հետո մենք վեր ենք հանում այն ոլորտները, որտեղ ունենք լուրջ խնդիրներ, օրինակ հողում՝ ծանր մետաղները, տրանսպորտում՝ դիզելային վառելիքի օգտագործումը եւ այլն»: Շարունակությունը՝ hetq.am
13:24 - 18 հունիսի, 2019
Դռները փակել են ու աշխատողներին ներս չեն թողել. ի՞նչ է կատարվում Գյումրու «Սասստեքս» կարի արտադրամասում |factor.am|

Դռները փակել են ու աշխատողներին ներս չեն թողել. ի՞նչ է կատարվում Գյումրու «Սասստեքս» կարի արտադրամասում |factor.am|

factor.am։ Գյումրիի «Սասստեքս» կարի արտադրամասում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Աշխատակիցների բողոքից հետո ուրբաթ տեղի ունեցած ժողովում տնօրինության հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել երկուշաբթիից վերադառնալ նորմալ աշխատանքային գրաֆիկի։ Այսօր առավոտյան, սակայն, աշխատողները գնացել են աշխատանքի, սակայն գործարանի դռները փակել են նրանց առջև և ներս չեն թողել։ «Չնայած պայմանավորվածությանը՝այսօր իրենք այլ բան էին որոշել։ Տեխնոլոգների միջոցով աշխատողներին տեղյակ էին պահել, որ երկուշաբթի չգան աշխատանքի, մենք որոշեցինք բոլորով գնալ»,-  ասաց աշխատակցուհիներից մեկը։Նա նշեց, որ հիմա էլ աշխատողներին առաջարկում են նոր պայմանագրեր կնքել՝ չնայած նախորդ պայմանագրերի ժամկետը չի լրացել։ «Ուղղակի ասեցին, որ նոր պայմանագիր պիտի կնքեն աշխատողների հետ։ Ով ցանկություն ունի՝ նոր պայմանագիր պիտի կնքի, ով՝ ոչ, ուրեմն դուրս կմնա աշխատանքից: Ասել են՝ հինգշաբթի հստակ կպատասխանեն»,- ասաց աշխատակիցներից մեկը։ Փակ դռների մոտ անօգուտ սպասելուց հետո արտադրամասի աշխատակիցները գնացել են Շիրակի մարզպետարան և հանդիպել մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ։ Վերջինը խոստացել է աջակցել նրանց: «Մինչև ժամը 12։00-ն մնացինք գործարանում, հետո որոշեցինք գնալ մարզպետարան։ Հանդիպեցինք մարզպետի հետ։ Այստեղ էլ մեր որոշ հարցերի պատասխան տրվեց: Ասացին, որ մեզ կօգնեն, կմիջնորդեն, ամեն ինչով կաջակցեն»,- նշեց կարի արտադրամասի աշխատակիցներից մեկը։
10:25 - 03 հունիսի, 2019
Շիրակի պետական համալսարանում կրկին չհաջողվեց ռեկտոր ընտրել |azatutyun.am|

Շիրակի պետական համալսարանում կրկին չհաջողվեց ռեկտոր ընտրել |azatutyun.am|

azatutyun.am: Շիրակի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար այսօր արդեն երկրորդ անգամ կայացած մրցույթում ևս չհաջողվեց ռեկտոր ընտրել: Առաջադրված չորս թեկնածուներից Լուսինե Ֆլջյանը ստացավ 6, Անդրանիկ Սարգսյանը 9 ձայն: Բոլորին դեմ է քվեարկել 5 հոգի: Բուհի հոգաբարձուների խորհուրդը որոշեց ընտրությունը համարել չկայացած ու նոր ընտրություն հայտարարել, որի ժամկետները կորոշվեն հոգաբարձուների խորհրդի հաջորդ նիստին: Հիշեցնենք՝ մարտի 2֊ին կայացած ընտրությունների ժամանակ էլ թեկնածուներից ոչ մեկը չկարողացավ ստանալ անհրաժեշտ ձայների քանակը և նոր մրցույթ հայտարարվեց: Ռեկտորի պաշտոնը արդեն մոտ մեկ տարի է ինչ թափուր է: Հանրապետական նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը հրաժարական տվեց անցած տարի բուհում տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո: Նախկին ռեկտորին բուհի մի քանի դասախոսներ ու ուսանողներ մեղադրում էին չարաշահումների ու ապօրինությունների մեջ: Ի դեպ, Սահակ Մինասյանը վերջերս լքեց նաև Հանրապետականի մարզային կառույցի ղեկավարի պաշտոնը:
07:00 - 12 մայիսի, 2019
Գյումրիում կկառուցվեն նոր սոցիալական բնակարաններ |armenpress.am|

Գյումրիում կկառուցվեն նոր սոցիալական բնակարաններ |armenpress.am|

armenpress.am։ ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամը Գյումրիում նոր սոցիալական բնակարաններ կկառուցի: Սա ծրագրի երրորդ փուլն է, որի մեկնարկն ազդարարող հուշագիրը կնքվեց մայիսի 10-ին՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի և ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանի միջև: Այս փուլով նախատեսվում է կառուցել շենք՝ 18 բնակարանով, որից 14-ը մեկ սենյականոց, 4-ը երկու սենյականոց: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 197 մլն 412 հազար դրամ, որի 15 տոկոսը հատկացվելու է Գյումրու քաղաքապետարանի բյուջեից: Ինչպես նախագծման, այնպես էլ բարեկարգման աշխատանքները կատարվելու են քաղաքապետարանի կողմից: Աշխատանքները կմեկնարկեն անմիջապես և կավարտվեն մինչև տարեվերջ: «Ինչպես անցած տարի, այս տարի ևս նախատեսում ենք,որ աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ: Շնորհակալություն եմ հայտնում այն բարեգործներին՝ հատկապես Փասադենայի, ովքեր կանգնած են Գյումրի քաղաքի կողքին և ում շնորհիվ արդեն երրորդ անգամ իրականացնում ենք այս ծրագիրը»,-իր խոսքում նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանն էլ իր կողմից նշեց, որ սա բարեգործական կազմակերպության լավագույն հաջողված ծրագրերից է: «Այս ծրագիրը չէր կարող կյանքի կոչվել, եթե չլիներ փոխադարձ վստահությունը քաղաքապետարանի հետ: Ի դեպ, սա ավելի լուրջ ներդրումային ծրագրերի մեկնարկ կարելի է համարել, քանի որ բարերարը պատրաստակամություն է հայտնում ավելի լուրջ ծրագրեր իրականացնելու»,-հավելեց Հրահատ Ստեփանյանը: ԱՌԴԱ-ի աջակցությամբ Գյումրիում 2017 թվականին շահագործման էր հանձնվել 11 բնակարան ևս 12 բնակարան շահագործման էր հանձնվել 2018 թվականին:
17:17 - 10 մայիսի, 2019
Գյումրիում փողոցների վերանորոգման աշխատանքների ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. ՔԿ

Գյումրիում փողոցների վերանորոգման աշխատանքների ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. ՔԿ

Քննչական կոմիտեի (ՔԿ) Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու «Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն բարեկարգ և որակյալ ճանապարհներ Գյումրիում» ծրագրի շրջանակներում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի հանգամանքները: Այս մասին հաղորդում է ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացվել է հասարակական կազմակերպության կողմից 2019 թվականի ապրիլի 17-ին Շիրակի մարզի դատախազություն ներկայացված «Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն բարեկարգ և որակյալ ճանապարհներ Գյումրիում» ծրագրի շրջանակներում կազմված ամփոփ վերլուծությունը, որի համաձայն՝ նշված կազմակերպության դիտորդական խմբի անդամների կողմից 2018 թվականի հուլիսի 1-ից կատարված ուսումնասիրությունների արդյունքում Գյումրի քաղաքի մի շարք փողոցների վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են շեղումներ՝ սահմանված նորմատիվներից: Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 214-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:Կատարվում է նախաքննություն:
07:39 - 10 մայիսի, 2019
Փողոցաշինական աշխատանքների դանդաղեցման հարցում մեղքի մեծ բաժին ունեն կապի, ջրի, լույսի օպերատորները. Նախկին փոխմարզպետ |hetq.am|

Փողոցաշինական աշխատանքների դանդաղեցման հարցում մեղքի մեծ բաժին ունեն կապի, ջրի, լույսի օպերատորները. Նախկին փոխմարզպետ |hetq.am|

 Մեկ տարի առաջ Գյումրիում սկսված փողոցաշինության աշխատանքների ընթացքը վերահսկելու նպատակով ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը 2018թ․ ապրիլից ղեկավարում էր Գյումրու քաղաքապետի խորհրդական Արարատ Բալաբեկյանը: Շիրակի մարզպետարանում կատարված կադրային փոփոխություններից հետո խմբի ղեկավարման առաջարկ արվեց նախկին փոխմարզպետ Արա Մելիքջանյանին: «Գյումրու քաղաքապետի առաջարկով, տարածքային եւ զարգացման նախարարության համաձայնությամբ, առավել ընդգրկուն աշխատանքային խումբ ձեւավորելու նպատակով է դա եղել: Տարածքային նախարարությունից եղել է առաջարկ ինձ նշանակել խմբի ղեկավար: Ես ղեկավարումը ստանձնել եմ օգոստոսի 13-ից ու աշխատել մինչեւ դեկտեմբեր ամիսը», - պարզաբանում է Արա Մելիքջանյանը: Դեկտեմբերին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, նախկին փոխմարզպետի լիազորությունները դադարեցնելուն զուգահեռ, Արա Մելիքջանյանը հրաժարվել է նաեւ վերահսկող աշխատանքային խմբի ղեկավարումից: «Անցած տարվա դեկտեմբերից ես դե ֆակտո այդ խմբի ղեկավարը չեմ, բայց որ բացում ես Գյումրու քաղաքապետարանի կայքն, այնտեղ տեղադրված որոշումով ես դե յուրե շարունակում եմ ղեկավարել արդեն իսկ գոյություն չունեցող խումբը: Որքան գիտեմ, մինչեւ օրս աշխատանքային նոր խումբ չի ձեւավորվել եւ նոր ղեկավար չի նշանակվել, - նկատում է Արա Մելիքջանյանը, - դե ձմեռվա ամիսները հաշվի առնելով՝ խմբի անգործությունը պիտի բնական դիտվեր, քանի որ աշխատանքներ էլ չէին ընթանում, սակայն ապրիլից պետք էր առաջացած բացը լրացնել»: Խոսելով 2018թ․ օգոստոսից-դեկտեմբեր կատարած վերահսկողական աշխատանքների մասին, Արա Մելիքջանյանը նկատում է, որ փողոցաշինական աշխատանքների դանդաղ ընթացքի ու առաջացած թերությունների համար մեղավորներ փնտրելիս շատ հաճախ թիրախավորվում են ոչ այն կառույցները, որոնք իսկապես ունեն մեղքի բաժին: «Հստակ կարող եմ ասել, որ այդ ամենում մեղավորության չափաբաժնով ամենավերջին տեղում քաղաքապետարանն է, թեպետ, չգիտես ինչու, հենց այս կառույցին են առաջին պլան բերում, երբ խոսքը գնում է թերացումների մասին: Քաղաքապետարանն անգամ գումարների հետ գործ չունի՝ ամբողջն իրականացվում է ՎԶԵԲ-շինարարական կազմակերպություն,ՎԶԵԲ-օպերատորներ համատեքստում: Շինարարական աշխատանքների ընթացքը վերահսկում է մրցույթն անցած «Ճաննախագիծ» ինստիտուտը, որն այս ծրագրի դեպքում համ նախագծողն է, համ տեխնիկական հսկողություն իրականացնողն, ինչպես նաեւ հեղինակային հսկողություն իրականացնողը: Եվ հիմնական պահանջներն էլ պետք է ներկայացնել հենց այս կազմակերպությանը», - նկատում է նախկին փոխմարզպետը: Ըստ Արա Մելիքջանյանի՝ քաղաքի գլխավոր փողոցները ծայրից ծայր քանդելը, շինարարական աշխատանքների դանդաղումն ունի սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներ՝ պայմանավորված մի շարք չնախատեսված հանգամանքներով: Զրուցակցիս պնդմամբ, մրցույթը շահած շինարարական կազմակերպությունները վստահ են եղել, որ մինչեւ անցած տարվա վերջ ստանձնած պարտավորությունները կատարելու են եւ փողոցները հանձնվելու են շահագործման: Բոլոր տեսակի խնդիրները ծագել են նախագծային անհամապատասխանության հետեւանքով: «Կոմունիկացիաների պատասխանատուների ներկայացրած գծագրերը, քարտեզները, որով պետք է առաջնորդվեին շինարարները՝ շատ հաճախ չէին համապատասխանում իրականությանը: Ասենք տված է, որ տվյալ փողոցի վրա պիտի 70 սմ փորեն, 20 սմ փորելուց հետո մալուխ կկտրեր, բայց ըստ գծագրի էդտեղից մալուխ չպիտի անցներ: Բնականաբար շինարարը դադարեցնում է աշխատանքը, հետո օրերով սպասում, որ վթարը վերացվի, էդ ընթացքում վերանայվում են նախագծերը՝ եղավ, որ ժամանակն անտեղի կորավ: Անընդհատ խնդիրներ է լինում «Վեոլիա ջրի» հետ: Գերցեն փողոցում, ոչ շինարարի մեղքով, վթար եղավ, սխալ նախագիծ էին տվել, 3 օր բնակիչները ջուր չունեին, չէինք կարողանում ջրմուղի աշխատողներին բերեինք, որ վթարը վերացնի, շինարարն էլ գործը շարունակի եւ նմանատիպ այլ դեպքեր նաեւ մյուս օպերատորների հետ»,-նկատում է զրուցակիցս: Ավելին՝ hetq.am-ում
11:01 - 03 մայիսի, 2019
Շիրակի մարզը նշում է Քաղաքացու օրը |armenpress.am|

Շիրակի մարզը նշում է Քաղաքացու օրը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները Շիրակի մարզում մեկնարկեցին խորհրդանշական ծառատունկով մարզի բոլոր համայնքներում: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատակիցները մասնակցեցին ծառատունկին, որին միացան նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, պաշտոնատար այլ անձինք:«ՀՀ քաղաքացու օրը, բացի նրանից, որ տոնական է բոլորիս համար, այլև խորհրդանշական, և այսօրվա բազմաբնույթ միջոցառումները մեկնարկում ենք ծառատունկով՝ որպես նոր կյանքի, բարեկամության ու համերաշխության խորհրդանիշ»,-  ճեպազրույցում նշեց Տիգրան Պետրոսյանը: Տնկվեցին 200 ճապոնական բալենի՝ սակուրաներ, որոնք հատկացրել էր ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը՝ դեսպան Ջուն Յամադայի գլխավորությամբ:Շիրակի պետական համալսարանում անցկացվեց հանրային քննարկում՝ «Իրազեկ քաղաքացի» խորագրով: Քննարկմանը մասնակցեցին ԱԺ պատգամավորներ, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, ովքեր մասնակցություն են ունեցել հեղափոխությանը, ինչպես նաեւ դասախոսներ եւ ուսանողներ: Բանախոսները, շեշտեցին որ ՀՀ այսօրվա քաղաքացին, ավելի քան երբեւէ, պահանջատեր է:Ավելի ուշ, տոնական տրամադրությամբ՝ ֆայտոնով ու ուրախ երգ ու պարով Գյումրիի Ռուսթավելի փողոցում մեկնարկեց արհեստների ու արվեստների փառատոնը: «Տես ու համտես» խորագիրը կրող փառատոնին ներկայացել էին գյումրեցի արհեստավորներն ու արվեստագետները՝ տեղում հյուրերին ծանոթացնելով իրենց աշխատանքներին: Օրվա ընթացքում Գյումրիում Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը կներկայացնի «Ոսկե ճուտիկը» հեքիաթը, նախատեսված է նաև հանդիպում գրողների հետ և երիտասարդական քննարկում: Գյումրեցիների համար օրվա ամենասպասված միջոցառման համար իր դռները կբացի Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը, որտեղ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայացնի Ա. Տիրանյանի «Անուշ» օպերան: Միջոցառումները կեզրափակվեն ուշ երեկոյան՝ Աբովյան ճեմափողոցում՝ «Բամբիռ»-ի ելույթով:
16:22 - 27 ապրիլի, 2019