Դռները փակել են ու աշխատողներին ներս չեն թողել. ի՞նչ է կատարվում Գյումրու «Սասստեքս» կարի արտադրամասում |factor.am|
10:25 - 03 հունիսի, 2019

Դռները փակել են ու աշխատողներին ներս չեն թողել. ի՞նչ է կատարվում Գյումրու «Սասստեքս» կարի արտադրամասում |factor.am|

factor.am։ Գյումրիի «Սասստեքս» կարի արտադրամասում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Աշխատակիցների բողոքից հետո ուրբաթ տեղի ունեցած ժողովում տնօրինության հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել երկուշաբթիից վերադառնալ նորմալ աշխատանքային գրաֆիկի։ Այսօր առավոտյան, սակայն, աշխատողները գնացել են աշխատանքի, սակայն գործարանի դռները փակել են նրանց առջև և ներս չեն թողել։

«Չնայած պայմանավորվածությանը՝այսօր իրենք այլ բան էին որոշել։ Տեխնոլոգների միջոցով աշխատողներին տեղյակ էին պահել, որ երկուշաբթի չգան աշխատանքի, մենք որոշեցինք բոլորով գնալ»,-  ասաց աշխատակցուհիներից մեկը։

Նա նշեց, որ հիմա էլ աշխատողներին առաջարկում են նոր պայմանագրեր կնքել՝ չնայած նախորդ պայմանագրերի ժամկետը չի լրացել։ «Ուղղակի ասեցին, որ նոր պայմանագիր պիտի կնքեն աշխատողների հետ։ Ով ցանկություն ունի՝ նոր պայմանագիր պիտի կնքի, ով՝ ոչ, ուրեմն դուրս կմնա աշխատանքից: Ասել են՝ հինգշաբթի հստակ կպատասխանեն»,- ասաց աշխատակիցներից մեկը։

Փակ դռների մոտ անօգուտ սպասելուց հետո արտադրամասի աշխատակիցները գնացել են Շիրակի մարզպետարան և հանդիպել մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ։ Վերջինը խոստացել է աջակցել նրանց:

«Մինչև ժամը 12։00-ն մնացինք գործարանում, հետո որոշեցինք գնալ մարզպետարան։ Հանդիպեցինք մարզպետի հետ։ Այստեղ էլ մեր որոշ հարցերի պատասխան տրվեց: Ասացին, որ մեզ կօգնեն, կմիջնորդեն, ամեն ինչով կաջակցեն»,- նշեց կարի արտադրամասի աշխատակիցներից մեկը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել