«Սասստեքսում» աշխատողներին թույլ չեն տալիս մտնել գործարան |news.am|
14:07 - 06 հունիսի, 2019

«Սասստեքսում» աշխատողներին թույլ չեն տալիս մտնել գործարան |news.am|

news.am։ «Սասստեքս» կարի գործարանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. աշխատակիցներին թույլ չեն տալիս մտնել գործարան։ Այս մասին ասաց Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը։

«Այսօր պետք է աշխատանքային նոր պայմանագրեր կնքվեին աշխատողների հետ, սակայն աշխատողներն առավոտյան գնացել են գործի, բայց գործարանի դռները փակ են եղել»,–նշեց նա։

Տեւական ժամանակ է՝ Գյումրու «Սասստեքս» կարի գործարանի աշխատակիցները բողոքում են աշխատանքային պայմաններից եւ պնդում՝ աշխատում են շաբաթական 40 ժամ, սակայն ստանում են նվազագույն 55 հազար դրամից մի քանի անգամ պակաս աշխատավարձ։ Գործարանի ղեկավարությունն ի պատասխան աշխատողների բողոքի հայտարարել է, որ արտադրանքի որակը ցածր է եղել, այդ պատճառով էլ աշխատողները քիչ աշխատավարձ են ստացել։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել