Սիրիա

Սիրիա, պաշտոնական անվանումը՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն։ Գտնվում է «Առաջավոր Ասիայում»՝ Արաբական Արեւելքում։ Սիրիայի ցամաքային սահմանագիծը 2 հազար 363 կմ է։ Սիրիայի տարածքը շուրջ 185 000 քառ. կմ է եւ Հայաստանին գերազանցում է ավելի քան 6 անգամ։

Սովի աննախադեպ ցուցանիշ աշխարհով մեկ. ՄԱԿ-ը ահազանգում է |amerikayidzayn.com|

Սովի աննախադեպ ցուցանիշ աշխարհով մեկ. ՄԱԿ-ը ահազանգում է |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: ՄԱԿ-ի Համաշխարհային սննդի ծրագրի ներկայացրած վերջին զեկույցի համաձայն Սիրիայի բնակիչները կանգնած են աննախադեպ սովի ճգնաժամի առջև: Միլիոնավոր մարդիկ ավելի են ընկղմվում չքավորության մեջ, այն աստիճանի, որին չեն հասել նույնիսկ վերջին ինը տարիներին շարունակվող ռազմական կոնֆլիկտի ժամանակահատվածում: ՄԱԿ-ի հաշվարկով ավելի քան 9.3 մլն մարդ Սիրիայում այժմ սննդի խնդիր ունի, որոնցից 1.4 մլն ավելացել են վերջին վեց ամիսների ընթացքում: Ռազմական կոնֆլիկտի, համաշխարհային տնտեսության անկայունության, Լիբանանի տնտեսության անկման, որը անմիջականորեն ազդում է Սիրիայի վրա և COVID-19-ի հետ առնչվող սահմանափակումների հետևանքով` Սիրիայում մի քանի ամիսների ընթացքում սննդի գինը բարձրացել է 200%-ով: Մինչև տարվա վերջ Սիրիային սննդի օգնություն տրամադրելու համար ՄԱԿ-ի Համաշխարհային սննդի ծրագրին անհապաղ 200 մլն դոլարի ֆինանասական օգնություն է անհրաժեշտ, հակառակ դեպքում այն ստիպված կլինի զգալիորեն կրճատել տրամադրվող օգնությունը և այն ստացող մարդկանց թիվը: Սիրիան սակայն միակը չէ, որ գտնվում է անելանելի վիճակում: Որբաթ օրը հրապարակված UNICEF-ի զեկույցի համաձայն կորոնավիրուսային համաճարակի հետևանքով ծրագրերի կրճատման արդյունքում Եմենում քաղցի մատնված երեխաների թիվը կմեծանա: Զեկույցի համաձայն թերսնված երեխաների թիվը Եմենում մինչև տարեվերջ կարող է հասնել 2.4 միլիոնի, որը 20%-ով ավել է ներկայիս թվից: "Մոտ 500 հազար երեխա ծայրահեղ աստիճանի թերսնված են, իսկ մինչև 5 տարեկան մոտ 2 մլն երեխա’ թերսնված",- ասում է Եմենում UNICEF-ի ներկայացուցիչ Սառա Բեիսոլո Նյանտին: Եմենի առողջապահական տկար համակարգը պատրաստ չէ կորոնավիրուսին դիմակայելու, հատկապես Սաուդյան Արաբիայի կողմից կառավարվող ռազմական կոալիցիայի և Իրանից աջակցություն ստացող Հոութի զինյալների միջև հինգ տարի ձգվող պատերազմի պայմաններում: Փակուղի մտած պատերազմի արդյունքում է ստեղծվել աշխարհի ամենախորը մարդասիրական ճգնաժամը: Ճգնաժամ, որն ավելի կխորանա օգնություն տրամադրող երկրների կողմից վերջին շրջանում ֆինանսավորման կրճատման արդյունքում:
10:35 - 27 հունիսի, 2020
Կայացավ Սիրիայում հումանիտար առաքելություն իրականցանող խմբի հերթափոխը

Կայացավ Սիրիայում հումանիտար առաքելություն իրականցանող խմբի հերթափոխը

Հունիսի 16-ին կայացավ Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականցանող խմբի հերթափոխը: Այս մասին հաղորդում է Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ը: Ականազերծողներից և բժիշկներից բաղկացած հերթական խումբը, ռուսաստանցի գործընկերների աջակցությամբ մեկնեց Հալեպ և մինչև հոկտեմբեր այնտեղ կիրականացնի իր առաքելությունը: Համաձայն հակաականային գործողությունների միջազգային չափորոշիչների 5-րդ խմբի սակրավորները, անցնելով ուսումնական նախավարժանք, կսկսեն դաշտային աշխատանքները: Իսկ Հումանիտար առաքելություն իրականացնող 4-րդ խմբի ականազերծողներն ու բժիշկները, չնայած Սիրայում անցել են COVID-19 թեստավորում, ստացել են բացասական պատասխան և վերադարձել Հայաստան, համաձայն Պարետի որոշման՝ 14 օր կինքնամեկուսանան:
16:42 - 17 հունիսի, 2020
COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցնում է 7 միլիոնից |armenpress.am|

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցնում է 7 միլիոնից |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 092 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 406 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 461 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 007 հազար 449 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 112 հազար 469 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 691 հազար 962-ի, մահերինը՝ 37 հազար 312-ի: Մահերի թվով Բրազիլիան աշխարհում դարձավ երրորդ երկիրը՝ շրջանցելով Իտալիային: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 467 հազար 673 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 5 հազար 859-ը:  Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 288 հազար 630 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 136: Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 286 հազար 194 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 40 հազար 542: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Վարակվածների ընդհանուր թվով Մեծ Բրիտանիային հաջորդում է Հնդկաստանը, որը շրջանցել է Իտալիային: Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը կազմում է 258 հազար 090, մահերինը՝ 7 հազար 207: Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 234 հազար 998, մահերինը՝ 33 հազար 899: Իտալիային հաջորդում է Պերուն, որը շրջանցել է Գերմանիային: Պերուն առանձնանում է  196 հազար 515 ընդհանուր, 5 հազար 465 մահվան դեպքով:  Գերմանիայում հաստատված դեպքերի թիվը  185 հազար 869 է մահերինը՝  8 հազար 776 մահվան դեպքով:  Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 171 հազար 789 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 8 հազար 281 մարդ: Դեպքրի քիչ տարբերությամբ հաջորդում է Թուրքիան, որտեղ վարակվածների թիվը 170 հազար 132 է, մահերինը՝ 4 հազար 692:  Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 18-րդ տեղում: Այստեղ վարակի 4 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 040 է, որից ապաքինվել է 78 հազար 341-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:  Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 809-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 13 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով աաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 101 հազար 914 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 68 հազար 790, մահերինը՝ 54: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 38 հազար 808 է, մահացածներինը՝ 276: Եգիպտոսում առկա է 34 հազար 079 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է  1237 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 31 հազար 848 -ի, մահացածներինը՝ 264 -ի: Իրաքում գրանցվել 12 հազար 366 վարակվածության, 346՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1331 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 30: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 141-ի: Մահացել է 6 մարդ:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
10:21 - 08 հունիսի, 2020
COVID-19. Մահերի թվով Բրազիլիան հայտնվել է 3-րդ տեղում՝ շրջանցելով Իտալիային |armenpress.am|

COVID-19. Մահերի թվով Բրազիլիան հայտնվել է 3-րդ տեղում՝ շրջանցելով Իտալիային |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 702 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 393 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 252 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 924 հազար 051 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 110 հազար 173 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 615 հազար 870-ի, մահերինը՝ 34 հազար 039-ի: Մահերի թվով Բրազիլիան աշխարհում դարձավ երրորդ երկիրը՝ շրջանցելով Իտալիային: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 441 հազար 108 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 5 հազար 384-ը:  Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 287 հազար 740 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 133: Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 281 հազար 661 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 39 հազար 904: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Վարակվածների ընդհանուր թվով Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 234 հազար 013, մահերինը՝ 33 հազար 689: Իտալիային հաջորդում է Հնդկաստանը: Այստեղ առկա է 226  հազար 770  հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 6 հազար 363 մարդ:  Հնդկաստանին հաջորդում է Գերմանիան 184 հազար 923 ընդհանուր, 8 հազար 736 մահվան դեպքով: Հաջորդ տեղում Պերուն է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 183 հազար 198 է, մահերինը՝ 5 հազար 031:  Տասնյակը եզրափակում է Թուրքիան, որտեղ վարակակիրների թիվը հասել է 167 հազար 410-ի, մահացածներինը՝ 4 հազար 630-ի: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 164 հազար 270 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 8 հազար 071 մարդ:  Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 18-րդ տեղում: Այստեղ վարակի 5 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 027 է, որից ապաքինվել է 78 հազար 327-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:  Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 801-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 13 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով աաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 93 հազար 157 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 63 հազար 741, մահերինը՝ 45: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 37 հազար 018 է, մահացածներինը՝ 273: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 29 հազար 921 -ի, մահացածներինը՝ 236 -ի: Վարակվածների ընդհանուր թվով չնչին տարբերությամբ հաջորդում է Եգիպտոսը, որտեղ հաստատված դեպքերի թիվը 29 հազար 767 է, մահացել է 1126 մարդ: Իրաքում գրանցվել է 8 հազար 840 վարակվածության, 271՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1306 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 28: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 124-ի: Մահացել է 6 մարդ:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
10:07 - 05 հունիսի, 2020
COVID-19. Մահերի թվով Թուրքիան մոտենում է վարակի ծագման երկիր Չինաստանին |armenpress.am|

COVID-19. Մահերի թվով Թուրքիան մոտենում է վարակի ծագման երկիր Չինաստանին |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 573 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 388 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 171 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 901 հազար 783 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 109 հազար 142 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 584 հազար 562-ի, մահերինը՝ 32 հազար 568-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 432 հազար 277 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 5 հազար 215-ը:  Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 287 հազար 406 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 128: Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 279 հազար 856 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 39 հազար 728: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 233 հազար 836, մահերինը՝ 33 հազար 601: Իտալիային հաջորդում է Հնդկաստանը: Այստեղ առկա է 216  հազար 919  հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 6 հազար 088 մարդ:  Հնդկաստանին հաջորդում է Գերմանիան 184 հազար 425 ընդհանուր, 8 հազար 699 մահվան դեպքով: Հաջորդ տեղում Պերուն է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 178 հազար 914 է, մահերինը՝ 4 հազար 894:  Տասնյակը եզրափակում է Թուրքիան, որտեղ վարակակիրների թիվը հասել է 166 հազար 422-ի, մահացածներինը՝ 4 հազար 609-ի: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 160 հազար 696 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 8 հազար 012 մարդ:  Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 18-րդ տեղում: Այստեղ վարակի 1 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 022 է, որից ապաքինվել է 78 հազար 319-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:  Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 800-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 13 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով աաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 91 հազար 182 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 62 հազար 160, մահերինը՝ 45: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 36 հազար 359 է, մահացածներինը՝ 270: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 29 հազար 359 -ի, մահացածներինը՝ 230 -ի: Եգիպտոսում 28 հազար 615 հաստատված դեպք կա, մահացել է 1088 մարդ: Իրաքում գրանցվել է 8 հազար 168 վարակվածության, 256՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1256 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 27: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 123-ի: Մահացել է 6 մարդ:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
10:17 - 04 հունիսի, 2020
Քաղավիացիայի կոմիտեն ներկայացնում է առաջիկա օրերին տարբեր քաղաքներից դեպի Երեւան կայանալիք չվերթների ժամանակացույցը

Քաղավիացիայի կոմիտեն ներկայացնում է առաջիկա օրերին տարբեր քաղաքներից դեպի Երեւան կայանալիք չվերթների ժամանակացույցը

Ս․ թ. մայիսի 23-ին կիրականացվի Երևան-Վորոնեժ-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 12:00, ժամանում դեպի Երևան ժամը 17:20): Այս մասին հայտնում է ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն։ Ս. թ. մայիսի 23-ին կիրականացվի Կրասնոդար-Երևան չվերթը Azimuth ավիաընկերության կողմից (ժամանում 17:40): Ս. թ. մայիսի 25-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:10): Ս. թ. մայիսի 27-ին կիրականացվի Դամասկոս-Երևան չվերթը Cham Wings ավիաընկերության կողմից (ժամանում 00:05): Ս. թ. մայիսի 27-ին կիրականացվի Սանկտ-Պետերբուրգ-Երևան չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 19:30): Ս. թ. մայիսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:10): Պարետի ցուցումով ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Կոմիտեն խնդրում է ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգնալ օդանավակայան։ Հարգանքով,
17:39 - 22 մայիսի, 2020
COVID-19. Բրազիլիան վարակվածների թվով հայտնվել է 3-րդ տեղում՝ շրջանցելով Իսպանիային |armenpress.am|

COVID-19. Բրազիլիան վարակվածների թվով հայտնվել է 3-րդ տեղում՝ շրջանցելով Իսպանիային |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 090 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 329 հազարից: Ապաքինվել է 2 միլիոն 024 հազար 286 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 593 հազար 039  հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 94 հազար 941 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Ռուսաստանում կա 308 հազար 705 հաստատված դեպք: Մահերի թիվն այստեղ կազմում է 2 հազար 972: Վարակվածների թվով երրորդ տեղում է հայտնվել Բրազիլիան, որը շրջանցեց Իսպանիային: Բրազիլիայում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 293 հազար 357-ի, վարակի հետևանքով մահացել է 18 հազար 894 մարդ:  Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 279 հազար 524 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 888: Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 248 հազար 293 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 35 հազար 704: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 227 հազար 364, մահերինը՝ 32 հազար 330: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, երվրոպական այս երկրում վարակվածների թիվը 181 հազար 575 է, մահացածներինը՝ 28 հազար 132: Գերմանիայում 178 հազար 531 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 270 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 152 հազար 587-ի, մահացածներինը՝ 4 հազար 222-ի: Երկրների տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների թիվը հասել է 126 հազար 949-ի: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 հազար 183 մարդ: Վարակվածների թվով Իրանին հետևում են Հնդկաստանը, Պերուն: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 13-րդ տեղում:  Չինաստանն առանձնանում է 82 հազար 967 ընդհանուր, 2 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 634 մարդ։  Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 713-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 37 արտակարգ 097, մահերինը՝ 16: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 26 հազար 004 է, մահացածներինը՝ 233: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 17 հազար 568-ի, մահացածներինը՝ 124-ի: Եգիպտոսում 14 հազար 229 հաստատված դեպք կա, մահացել է 680 մարդ: Իրաքում գրանցվել է 3 հազար 724 վարակվածության, 134 մահվան դեպք: Լիբանանում կա 961 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 58-ի: Մահացել է 3 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
09:55 - 21 մայիսի, 2020
Պուտինը եւ Էրդողանը քննարկել են կորոնավիրուսը, Սիրիան եւ Լիբիան
 |news.am|

Պուտինը եւ Էրդողանը քննարկել են կորոնավիրուսը, Սիրիան եւ Լիբիան |news.am|

news.am: Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը: Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ընդգծվել է երկու երկրների համապատասխան կառույցների միջեւ հետագա համագործակցության կարեւորությունը, այդ թվում՝ հիվանդների բուժման եւ պատվաստանյութերի մշակման հարցերի մասով: Պուտինը շնորհակալություն է հայտնել թուրք գործընկերներին՝ Թուրքիայում գտնվող հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու, ինչպես նաեւ Ռուսաստանի մի շարք մարզերին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար: Կողմերը շարունակել են կարծիքներ փոխանակել Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող իրավիճակի վերաբերյալ: Զրուցակիցներն ընդհանուր պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել համատեղ ջանքերը Իդլիբի էսկալացիոն գոտու վերաբերյալ ռուս-թուրքական համաձայնագրերը կյանքի կոչելու ուղղությամբ, այդ թվում՝ այս տարվա մարտի 5-ին Մոսկվայում ընդունված 2018 թվականի սեպտեմբերի 17-ի Սոչիի հուշագիրը լրացնող արձանագրությունը: Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները մտահոգություն են հայտնել Լիբիայում սաստկացած բախումների կապակցությամբ: Նշվել է անժամկետ զինադադարի եւ միջլիբիական երկխոսության շուտափույթ վերսկսման անհրաժեշտությունը՝ 2020 թվականի հունվարի 19-ին Բեռլինի միջազգային կոնֆերանսի որոշումների հիման վրա, որոնք հաստատվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2510 բանաձեւով: Անդրադարձ է եղել նաեւ երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման ակտուալ կողմերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել կանոնավոր երկխոսությունը տարբեր մակարդակներում:
19:39 - 18 մայիսի, 2020
COVID-19.ԱՄՆ-ում վարակվածների թիվն անցել է 1,5 միլիոնը |armenpress.am|

COVID-19.ԱՄՆ-ում վարակվածների թիվն անցել է 1,5 միլիոնը |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 805 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 316 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 860 հազար 036 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 527 հազար 664 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 90 հազար 978 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում  հայտնված Ռուսաստանում կա 281 հազար 752 հաստատված դեպք: Մահերի թիվն այստեղ կազմում է 2 հազար 631: Երրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 277 հազար 719 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 650: Վարակվածների թվով Իսպանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան: Այստեղ հաստատված դեպքերի թիվը 243 հազար 695 է, մահացածներինը՝ 34 հազար 636: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո: Վարակվածների թվով հաջորդ տեղում Իտալիային շրջանցած Բրազիլիան է, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 241 հազար 080 է: Վարակից մահացել է 16 հազար 122 մարդ։ Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 225 հազար 435, մահերինը՝ 31 հազար 908: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, երվրոպական այս երկրում վարակվածների թիվը կազմում է 179 հազար 569 է, մահացածներինը՝ 28 հազար 108: Գերմանիայում 176 հազար 651 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 049 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 149 հազար 435-ի, մահացածներինը՝ 4 հազար 140-ի: Երկրների տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների թիվը հասել է 120 հազար 198-ի: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 988 մարդ: Վարակվածաների թվով Իրանին հաջորդում է Հնդկաստանը, Պերուն: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 13-րդ տեղում:  Վարակվածության ընդհանուր ցուցանիշով Չինաստանն առանձնանում է 82 հազար 954 ընդհանուր, 7 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 634 մարդ։  Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 695-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 32 հազար 604, մահերինը՝ 15: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 23 հազար 358 է, մահացածներինը՝ 220: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 14 հազար 850-ի, մահացածներինը՝ 112-ի: Եգիպտոսում 12 հազար 229 հաստատված դեպք կա, մահացել է 630 մարդ: Իրաքում գրանցվել է 3 հազար 404 վարակվածության, 123 մահվան դեպքով: Լիբանանում կա 911 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 58-ի: Մահացել է 3 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
10:27 - 18 մայիսի, 2020
COVID-19. Վարակի հետևանքով աշխարհում 304 հազարից ավելի մարդ մահացել է |armenpress.am|

COVID-19. Վարակի հետևանքով աշխարհում 304 հազարից ավելի մարդ մահացել է |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 555 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 304 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 722 հազար 232 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 458 հազար 243 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 86 հազար 942 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 274 հազար 367 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 459: Վարակվածների թվով հաջորդում է Ռուսաստանը՝ 262 հազար 843 ընդհանուր թվով: Մեկ օրում 10 հազարից ավելի վարակի նոր դեպք է գրանցվել: Վարակի հետևանքով մահացել է 2 հազար 418 մարդ: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 233 հազար 151 է, մահացածներինը՝ 33 հազար 614: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո: Վարակվածների թվով հաջորդ տեղում Իտալիան, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 223 հազար 096 է: Վարակից մահացել է 31 հազար 368 մարդ։ Իտալիային հաջորդում է Ֆրանսիային ևս շրջանցած Բրազիլիան, որտեղ վարակվածների թիվը կազմում է 204 հազար 795, մահացածներինը՝ 14 հազար 058: Բրազիլիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ գրանցվել է 178 հազար 870 հաստատված դեպք, մահացել է 27 հազար 425 մարդ: Վարակվածների թվով հաջորդ տեղում Գերմանիան է 174 հազար 975 հաստատված դեպքով: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 7 հազար 928 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 144 հազար 749-ի, մահացածներինը՝ 4 հազար 007-ի: Իրանում վարակվածների թիվը հասել է 116 հազար 635-ի: Վերջին մեկ օրում վարակի 2 հազարից ավելի նոր դեպք է գրանցվել: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 902 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 933 ընդհանուր, 4 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 671-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 28 հազար 272, մահերինը՝ 14: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 21 հազար 084 է, մահացածներինը՝ 208: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 12 հազար 860    -ի, մահացածներինը՝ 96-ի: Եգիպտոսում 10 հազար 829 հաստատված դեպք կա, մահացել է 571 մարդ: Իրաքում գրանցվել է 3 հազար 143 վարակվածության, 115 մահվան դեպքով: Լիբանանում կա 891 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 48-ի: Մահացել է 3 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
17:24 - 15 մայիսի, 2020
COVID-19. Չինաստանում գրանցվել վարակի 4 նոր դեպք |armenpress.am|

COVID-19. Չինաստանում գրանցվել վարակի 4 նոր դեպք |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 527 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 303 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 705 հազար 815 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 457 հազար 593 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 86 հազար 912 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 272 հազար 646 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 321: Վարակվածների թվով հաջորդում է Ռուսաստանը՝ 252 հազար 245 ընդհանուր թվով: Վարակի հետևանքով մահացել է 2 հազար 305 մարդ: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 233 հազար 151 է, մահացածներինը՝ 33 հազար 614: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո: Վարակվածների թվով հաջորդ տեղում Իտալիան, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 223 հազար 096 է: Վարակից մահացել է 31 հազար 368 մարդ։ Իտալիային հաջորդում է Ֆրանսիային ևս շրջանցած Բրազիլիան, որտեղ վարակվածների թիվը կազմում է 203 հազար 165, մահացածներինը՝ 13 հազար 999: Բրազիլիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ գրանցվել է 178 հազար 870 հաստատված դեպք, մահացել է 27 հազար 425 մարդ: Վարակվածների թվով հաջորդ տեղում Գերմանիան է 174 հազար 975 հաստատված դեպքով: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 7 հազար 928 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 144 հազար 749-ի, մահացածներինը՝ 4 հազար 007-ի: Իրանում վարակվածների թիվը հասել է 114 հազար 533 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 854 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 933 ընդհանուր, 4 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 667-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 28 հազար 272, մահերինը՝ 14: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 21 հազար 084 է, մահացածներինը՝ 208: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 11 հազար 975-ի, մահացածներինը՝ 88-ի: Եգիպտոսում 10 հազար 829 հաստատված դեպք կա, մահացել է 571 մարդ: Իրաքում գրանցվել է 3 հազար 143 վարակվածության, 115 մահվան դեպքով: Լիբանանում կա 886 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 48-ի: Մահացել է 3 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
10:09 - 15 մայիսի, 2020
COVID-19. Բրազիլիան վարակվածների թվով շրջանցել է Գերմանիային՝ դառնալով յոթերորդը |armenpress.am|

COVID-19. Բրազիլիան վարակվածների թվով շրջանցել է Գերմանիային՝ դառնալով յոթերորդը |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 342 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 292 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 602 հազար 712 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 408 հազար 636 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 83 հազար 425 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 269 հազար 520 է: Մահացության ցուցանիշը կազմում է 26 հազար 920:  Վարակվածների թվով հաջորդում է Ռուսաստանը՝ 232 հազար 243 ընդհանուր թվով: Վարակի հետևանքով մահացել է 2 հազար 116 մարդ: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 226 հազար 463 է, մահացածներինը՝ 32 հազար 692: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո:  Վարակվածների թվով հաջորդ տեղում Իտալիան, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 221 հազար 216 է: Վարակից մահացել է 30 հազար 911 մարդ։  Ֆրանսիայում գրանցվել է 178 հազար 225 հաստատված դեպք, մահացել է 26 հազար 991 մարդ: Վարակվածների թվով հաջորդ տեղում է հայտնվել Բրազիլիան, որը շրջանցեց Գերմանիային: Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 178 հազար 214 է, մահացածներինը՝ 12 հազար 461: Գերմանիայում 173 հազար 171 հաստատված դեպք կա, մահացածների ընդհանուր թիվը 7 հազար 738 է: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 141 հազար 475-ի, մահացածներինը՝ 3 հազար 894-ի: Իրանում վարակվածների թիվը հասել է 110 հազար 767 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 733 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 926 ընդհանուր, 7 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 642-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 11 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 25 հազար 149 մահերինը՝ 14-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 19 հազար 661 է, մահացածներինը՝ 203: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 10 հազար 277-ի, մահացածներինը՝ 75-ի: Եգիպտոսում 10 հազար 093 հաստատված դեպք կա, մահացել է 544 մարդ: Իրաքում գրանցվել է 2 հազար 913 վարակվածության, 112 մահվան դեպքով: Լիբանանում կա 870 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 47-ի: Մահացել է 3 մարդ:
11:39 - 13 մայիսի, 2020
COVID-19. ԱՄՆ-ում վարակվածների թիվը 1 մլն 386 հազարից ավելի է |armenpress.am|

COVID-19. ԱՄՆ-ում վարակվածների թիվը 1 մլն 386 հազարից ավելի է |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 282 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 288 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 541 հազար 322 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 386 հազար 514 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 81 հազար 852 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 269 հազար 520 է: Մահացության ցուցանիշը կազմում է 26 հազար 920:  Վարակվածների թվով հաջորդում է Ռուսաստանը՝ 10 հազարից ավելի նոր, 232 հազար 243 ընդհանուր թվով: Վարակի հետևանքով մահացել է 2 հազար 116 մարդ:  Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 223 հազար 060 է, մահացածներինը՝ 32 հազար 065: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո:  Վարակվածների թվով հաջորդ տեղում Իտալիան, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 219 հազար 814 է: Վարակից մահացել է 30 հազար 739 մարդ։  Ֆրանսիայում գրանցվել է 177 հազար 423 հաստատված դեպք, մահացել է 26 հազար 643 մարդ: Գերմանիայում 172 հազար 626 հաստատված դեպք կա, մահացածների ընդհանուր թիվը 7 հազար 661 է: Վարակվածների ընդհանուր թվով Գերմանիային հաջորդում է Բրազիլիան 169 հազար 594 դեպքով, վարակի հետևանքով մահացել է՝ 11 հազար 563 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 139 հազար 771-ի, մահացածներինը՝ 3 հազար 841-ի: Իրանում վարակվածների թիվը հասել է 110 հազար 767 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 733 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 919 ընդհանուր, 1 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 639-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 11 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 25 հազար 149 մահերինը՝ 14-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 19 հազար 661 է, մահացածներինը՝ 203: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 10 հազար 277-ի, մահացածներինը՝ 75-ի: Եգիպտոսում 9 հազար 746 հաստատված դեպք կա, մահացել է 533 մարդ: Իրաքում գրանցվել է 2 հազար 818 վարակվածության, 110 մահվան դեպքով: Լիբանանում կա 870 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 47-ի: Մահացել է 3 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
17:52 - 12 մայիսի, 2020
COVID-19. Չինաստանում գրանցվել է վարակվածության ընդամենը 1 դեպք |armenpress.am|

COVID-19. Չինաստանում գրանցվել է վարակվածության ընդամենը 1 դեպք |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 256 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 287 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 527 հազար 641 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 385 հազար 834 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 81 հազար 795 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 268 հազար 143 է: Մահացության ցուցանիշը կազմում է 26 հազար 744:  Վարակվածների թվով հաջորդում է Մեծ Բրիտանիան հաստատված դեպքերի թիվը 223 հազար 060 է, մահացածներինը՝ 32 հազար 065: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո: Հաստատված դեպքերի չնչին տարբերությամբ Մեծ Բրիտանիային հետևում է Ռուսաստանը՝ 221 հազար 344 ընդհանուր դեպքով: Վարակի հետևանքով այստեղ, ընդհանուր առմամբ, մահացել է 2,009 մարդ: Ռուսաստանին վարակվածների թվով հաջորդ տեղում Իտալիան, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 219 հազար 814 է: Վարակից մահացել է 30 հազար 739 մարդ։  Ֆրանսիայում գրանցվել է 177 հազար 423 հաստատված դեպք, մահացել է 26 հազար 643 մարդ: Գերմանիայում 172 հազար 576 հաստատված դեպք կա, մահացածների ընդհանուր թիվը 7 հազար 661 է: Վարակվածների ընդհանուր թվով Գերմանիային հաջորդում է Բրազիլիան 169 հազար 594 դեպքով, վարակի հետևանքով մահացել է՝ 11 հազար 563 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 139 հազար 771-ի, մահացածներինը՝ 3 հազար 841-ի: Իրանում վարակվածների թիվը հասել է 109 հազար 286 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 685 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 919 ընդհանուր, 1 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 638-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 11 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 23 հազար 623 մահերինը՝ 14-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 18 հազար 878 է, մահացածներինը՝ 201: Եգիպտոսում 9 հազար 746 հաստատված դեպք կա, մահացել է 533 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 9 հազար 286-ի, մահացածներինը՝ 65-ի: Իրաքում գրանցվել է 2 հազար 818 վարակվածության, 110 մահվան դեպքով: Լիբանանում կա 859 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 47-ի: Մահացել է 3 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:
10:11 - 12 մայիսի, 2020