Սիրիացիները թույլ չեն տվել ռազմատեխնիկա տեղափոխող ամերիկյան մեքենաներին առաջ ընթանալ Էլ-Հասակայում |tert.am|
23:18 - 12 մայիսի, 2020

Սիրիացիները թույլ չեն տվել ռազմատեխնիկա տեղափոխող ամերիկյան մեքենաներին առաջ ընթանալ Էլ-Հասակայում |tert.am|

tert.am: Սիրիայի Էլ-Հասակա նահանգում արգելափակել են ռազմատեխնիկա տեղափոխող ԱՄՆ բանակի շարասյան երթևեկությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությանը

Նշվում է, որ Դաշդաշիա և Կահիրա քաղաքի բնակիչներն են ստիպել ամերիկացի զինվորականներին շրջվել և ետ գնալ:

Սիրիայի հյուսիսային շրջանում նման միջադեպերի մասին հաղորդումներ հաճախակի են ստացվում: Բացի այդ, ԶԼՄ-ները հայտնում էին Էլ-Հասակայում և հարևան Դեր Զորում ամերիկյան զինված ուժերի ջոկատների դեմ անհայտ զորամիավորումների հարձակումների մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել