Սերգեյ Լավրով

ՌԴ արտաքին գործերի գործող նախագահն է։ Ծնվել է 1950թ. մարտի 21-ին։ 1972-1976 թվականներին եղել է ստաժյոր՝ Շրի Լանկայում ԽՍՀՄ դեսպանի կցորդը: 1976-1981 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային տնտեսական կազմարկերպության երրորդ բաժնի, երկրորդ քարտուղարի պաշտոնը։ 1981-1988 թվականներին առաջին քոարտուղար, խորհրդատու, ավագ խորհրդատու ՄԱԿում Ռուսաստանի եւ ԽՍՀՄ մշտական ներկայացուցիչը Նյու Յորքում։ 1988-ից մինչեւ 1992 թվականը եղել է միջազգային կառավարման տնտեսական կազմակերպության նախագահի տեղակալը եւ նույն կազմակերպության ղեկավարը Սովետական Միության արտաքին գործերի նախարարությունում: Մինչեւ 1991 թվականը եղել է Կոմունիստական կուսակցության անդամ։

1991-ից մինչեւ 1992 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում միջազգային տնտեսական կազմակերպության ղեկավար։ 1992 թվականին նշանակվել է արտաքին գործերի նախարարությունում միջազգային խնդիրների եւ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն։ 1992 թվականի ապրիլի 3-ին նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ (փոխնախարար)։ Ղեկավարել է Ռուսաստանի ԱԳՆի մարդու իրավունքների պաշտպանության եւ միջազգային մշակութային համագործակցության բաժինը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում ԱՊՀ եկրների գործերով դեպարտամենտի ղեկավար, այս պաշտոնում է եղել մինչեւ 1994 թվականի հունվարը։

1993 թվականի մարտից եղել է Ռուսաստանի մասնակցությունը միջազգային կազմակերպությունների համակարգի, ՄԱԿի միջգերատեսչական հանձնաժողովի փոխնախագահ։ 1993-ի նոյեմբերից եղել է Ռուսաստանի կողմից միջգերատեսչական հանձնաժողովում ընտրված համնախագահ եւ ապահովել Ռուսաստանի մասնակցությունը խաղաղապահական գործունեությունում։ 1994ից մինչեւ 2004 թվականը եղել է Միացյալ Ազգերի Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։ 2004 թվականի մարտի 9-ին Ռուսաստանի նախագահի հրամանով նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար:

Լավրովը հայտարարել է, որ Կիևը շեղվում է ստամբուլյան պայմանավորվածություններից

Լավրովը հայտարարել է, որ Կիևը շեղվում է ստամբուլյան պայմանավորվածություններից

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական համաձայնագրի՝ Ուկրաինայի ներկայացրած նոր նախագծում Ռուսաստանը շեղումներ է տեսնում ստամբուլյան պայմանավորվածություններից, հայտնում է «Ինտերֆաքսը»։ «Ուկրաինան բանակցային խմբին է ներկայացրել համաձայնագրի իր նախագիծը, ակներև է շեղումը Ստամբուլում մարտի 29-ի հանդիպմանն արձանագրված կարևոր դրույթներից, որոնք ամրագրված են փաստաթղթում, որի տակ ուկրաինական պատվիրակության ղեկավար (Դավիթ) Արախամիայի ստորագրությունն է», - ասել է Լավրովը։ Նրա խոսքով՝ «ստամբուլյան փաստաթղթում ուկրաինացիները հստակ ձևակերպել են, որ Ուկրաինայի անվտանգության ապագա երաշխիքները չեն տարածվում Ղրիմի և Սևաստոպոլի վրա»։ «Սակայն երեկվա նախագծում այս հստակ արձանագրումը չկա։ Դրա փոխարեն առաջարկվում են լղոզված ձևակերպումներ ինչ-որ «արդյունավետ վերահսկողության» մասին», - նշել է Լավրովը։ Բացի այդ, Լավրովի խոսքով՝ Ուկրաինայի նոր առաջարկները ենթադրում են իր տարածքում օտարերկրյա զորախմբերի մասնակցությամբ զորավարժությունների անցկացման հնարավորություն՝ իր անվտանգության երաշխավոր երկրների մեծ մասի համաձայնությամբ, սակայն Ռուսաստանն այդ համատեքստում չի հիշատակվում։ Դա, ինչպես նշել է ՌԴ արտգործնախարարը, խախտում է ստամբուլյան պայմանավորվածությունները, քանի որ դրանց արդյունքում ստորագրված փաստաթղթում ամրագրված է, որ «Ուկրաինայի չեզոք, արտադաշինքային, ապամիջուկային կարգավիճակի համատեքստում՝ օտարերկրյա զորախմբերի մասնակցությամբ ցանկացած զորավարժություն կարող է անցկացվել միայն բոլոր երաշխավոր պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի համաձայնությամբ»։ «Պայմանավորվածությունները պահպանելու այս անընդունակությունը հերթական անգամ բնորոշում է Կիևի իսկական նպատակները, բանակցությունները ձգձգելուն և անգամ տապալելուն ուղղված նրա քաղաքականությունը՝ ձեռք բերված համաձայնություններից շեղվելու միջոցով», - ասել է նա։   Նորա Վանյան  
16:34 - 07 ապրիլի, 2022
Պատժամիջոցներ Պուտինի չափահաս երեխաների, Լավրովի կնոջ և դստեր նկատմամբ, նոր ներդրումների արգելք․ ԱՄՆ-ն հրապարակել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները

Պատժամիջոցներ Պուտինի չափահաս երեխաների, Լավրովի կնոջ և դստեր նկատմամբ, նոր ներդրումների արգելք․ ԱՄՆ-ն հրապարակել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները

Միացյալ Նահանգները G7-ի և Եվրամիության հետ կշարունակի պարտադրել Պուտինի ռեժիմին վճարել «իր վայրագությունների համար» Ուկրաինայում, այդ թվում՝ Բուչայում: Նման հայտարարությամբ հանդես է եկել Սպիտակ տունը։ «Մենք կփաստագրենք այս վայրագությունների վերաբերյալ տեղեկությունները, կկիսվենք դրանցով, ինչպես նաև կօգտագործենք համապատասխան բոլոր մեխանիզմները՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Որպես այս ջանքերի մի մաս Միացյալ Նահանգները հայտարարում է Ռուսաստանում նոր ներդրումները արգելելու համար կործանարար տնտեսական միջոցների, Ռուսաստանի խոշորագույն բանկի և ՌԴ մի քանի ամենակարևոր պետական ձեռնարկությունների, ինչպես նաև պետական պաշտոնյաների ու նրանց ընտանիքների անդամների դեմ ամենախիստ ֆինանսական պատժամիջոցներ կիրառելու մասին»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Ասվում է, որ ԱՄՆ-ն և ավելի քան 30 դաշնակիցներ ու գործընկերներ ամբողջ աշխարհում պատմության մեջ ամենաազդեցիկ, համակարգված և լայնածավալ տնտեսական սահմանափակումներն են սահմանել․ «Փորձագետները կանխատեսում են, որ այս տարի Ռուսաստանի ՀՆԱ-ն կկրճատվի մինչև 15 տոկոսով՝ վերացնելով վերջին տասնհինգ տարվա տնտեսական ձեռքբերումները: Գնաճն արդեն իսկ բարձրանում է 15 տոկոսից և կանխատեսվում է ավելի բարձր արագացում»։ «Մասնավոր հատվածի ավելի քան 600 ընկերություն արդեն լքել է ռուսական շուկան։ Ռուսաստանում մատակարարումների շղթաները լրջորեն խաթարվել են։ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կկորցնի խոշոր տնտեսության իր կարգավիճակը և կշարունակի երկար իջնել դեպի տնտեսական, ֆինանսական և տեխնոլոգիական մեկուսացում»։ Նշվում է, որ անցյալ տարվա համեմատ՝ ԱՄՆ-ից դեպի Ռուսաստան այն ապրանքների արտահանումը, որոնք ենթակա են արտահանման նոր կանոնին, ըստ արժեքի նվազել են 99 տոկոսով, և այդ սահմանափակումների հզորությունը ժամանակի ընթացքում կավելանա, քանի որ «Ռուսաստանը հանում է որոշ ինքնաթիռների, տանկերի պահեստամասերի մնացած պաշարները եւ այլ ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ են Պուտինի «ռազմական մեքենայի» համար։ Քանի դեռ Ռուսաստանը շարունակում է իր դաժան հարձակումը Ուկրաինայի վրա, մենք միասնական կլինենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ՝ Ռուսաստանին պարտադրելու վճարել իր գործողությունների համար»։  Այսօր Միացյալ Նահանգները հայտարարել է հետևյալ պատժամիջոցների մասին. Ամբողջապես արգելափակող պատժամիջոցներ Ռուսաստանի խոշորագույն ֆինանսական հաստատության՝ «Սբերբանկ»-ի և Ռուսաստանի ամենամեծ մասնավոր բանկի՝ «Ալֆա Բանկ»-ի նկատմամբ «Այս գործողությունը կսառեցնի «Սբերբանկ»-ի և «Ալֆա Բանկ»-ի ցանկացած ակտիվ, որն առնչություն ունի ԱՄՆ ֆինանսական համակարգի հետ և կարգելի ԱՄՆ քաղաքացիներին բիզնես վարել նրանց հետ: «Սբերբանկ»-ը տիրապետում է Ռուսաստանի բանկային հատվածի ընդհանուր ակտիվների գրեթե մեկ երրորդին և համակարգային առումով կարևոր է Ռուսաստանի տնտեսության համար: «Ալֆա Բանկ»-ը Ռուսաստանի խոշորագույն մասնավոր ֆինանսական հաստատությունն է և ՌԴ չորրորդ խոշորագույն ֆինանսական հաստատությունն ընդհանուր առմամբ»։ Ռուսաստանի Դաշնությունում նոր ներդրումների արգելք «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կստորագրի նոր հրաման, որով կարգելվի ԱՄՆ քաղաքացիների նոր ներդրումներ կատարելը, որտեղ էլ որ նրանք գտնվեն․ սա Ռուսաստանին ավելի կմեկուսացնի համաշխարհային տնտեսությունից: Այս գործողությունը հիմնված է ավելի քան 600 միջազգային ձեռնարկությունների՝ Ռուսաստանից դուրս գալու որոշման հիման վրա։ Այս հրամանը կերաշխավորի Ռուսաստանի Դաշնության գլոբալ մրցունակության կայուն թուլացումը»։ Ամբողջապես արգելափակող պատժամիջոցներ ռուսական կարևորագույն պետական ձեռնարկությունների նկատմամբ «ԱՄՆ ցանկացած քաղացու արգելվելու է գործարքներ կնքել այս կազմակերպությունների հետ և սառեցվելու է ԱՄՆ իրավասությանը ենթակա նրանց ցանկացած ակտիվ: Ֆինանսների նախարարությունը նշյալ կազմակերպությունները կներկայացնի վաղը»։ Ամբողջապես արգելափակող պատժամիջոցներ Ռուսաստանի վերնախավի և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ, ներառյալ նախագահ Պուտինի չափահաս երեխաների, արտգործնախարար Լավրովի կնոջ և դստեր, ինչպես նաև Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների, այդ թվում՝ Ռուսաստանի նախկին նախագահ և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և վարչապետ Միխայիլ Միշուստինի նկատմամբ «Այդ անհատները հարստացել են ռուս ժողովրդի հաշվին։ Նրանցից ոմանք պատասխանատու են Պուտինին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար, որն անհրաժեշտ էր Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելիս: Այս գործողությունը նրանց կտրում է ԱՄՆ ֆինանսական համակարգից և սառեցնում է ԱՄՆ-ում նրանց ունեցած ցանկացած ակտիվ»։ ԱՄՆ իրավասությանը ենթակա միջոցներով պարտքի վճարումների արգելք «Ներկայումս պատժամիջոցներն չեն բացառում ռուսական սուվերեն պարտքի վճարումները այն պայմանով, որ Ռուսաստանը օգտագործի ԱՄՆ իրավասությունից դուրս գտնվող կապիտալը: Այնուամենայնիվ, Ռուսաստանը համաշխարհային ֆինանսական առումով մերժված է, և նա այժմ պետք է ընտրություն կատարի իր հասանելի միջոցներով պարտքի վճարման և դեֆոլտի միջև»։ Մարդասիրական գործունեության համար կարևոր ոլորտներին աջակցելու պարտավորություն «Մինչ մենք շարունակում ենք ուժեղացնել մեր պատժամիջոցներն ու այլ տնտեսական արգելքները Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի դեմ նրա դաժան պատերազմի համար, մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ իրականացնելու հիմնական մարդասիրական և հարակից գործողությունները, որոնք օգուտ են բերում ռուս ժողովրդին և ամբողջ աշխարհի մարդկանց․․․Ամերիկյան և արևմտյան ընկերությունները կարող են շարունակել գործունեությունը Ռուսաստանում այս ոլորտներում»։
19:50 - 06 ապրիլի, 2022
«Ֆեյքային գրոհ» ընդդեմ ՌԴ-ի. Լավրովը Բուչայում ստեղծված իրավիճակը «բեմադրություն» է որակել
 |tert.am|

«Ֆեյքային գրոհ» ընդդեմ ՌԴ-ի. Լավրովը Բուչայում ստեղծված իրավիճակը «բեմադրություն» է որակել |tert.am|

tert.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ուկրաինայի Բուչա քաղաքում ստեղծված իրավիճակը «ֆեյքային գրոհ» է որակել։ Նրա խոսքով, այնտեղ կազմակերպվել է բեմադրություն, որն ավելի ուշ բոլոր ալիքներով և սոցիալական ցանցերով տարածվել է  Ուկրաինայում և Արևմուտքում, գրում է ՏԱՍՍ-ը։«Օրերս հերթական ֆեյքային գրոհն է իրականացվել Կիևի մարզի Բուչա քաղաքում այն բանից հետո, երբ ռուս զինվորականները հեռացել են այնտեղից՝ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։ Մի քանի օր անց այնտեղ բեմադրվել է բեմադրություն, որը տարածվել է բոլոր ալիքներով և սոցիալական ցանցերով Ուկրաինայի ներկայացուցիչների և նրանց արևմտյան հովանավորների կողմից»,- հայտարարել է Լավրովը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսի հետ բանակցություններում։
14:59 - 04 ապրիլի, 2022
ՌԴ-ին և Հայաստանին հաջողվել է կառուցել իրական ռազմավարական փոխգործակցություն․  ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարները շնորհավորական ուղերձներ են փոխանակել

ՌԴ-ին և Հայաստանին հաջողվել է կառուցել իրական ռազմավարական փոխգործակցություն․ ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարները շնորհավորական ուղերձներ են փոխանակել

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական հարաբերություններն անցած երեք տասնամյակների ընթացքում անշեղորեն զարգացել են երկու երկրների եղբայրական ժողովուրդների բազմադարյա բարեկամության ու փոխօգնության ամուր հիմքի վրա՝ առանձնանշելով դրանք խորացնելու փոխադարձ պատրաստակամությունը՝ դեպի 21-րդ դար միտված դաշնակցային  փոխգործակցության ոգուն համահունչ: Նախարար Միրզոյանը կարևորել է Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը՝ այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը: ՀՀ ԱԳ նախարարի համոզմամբ՝ երկու երկրների դիվանագիտական ծառայությունների սերտ փոխհամագործակցությունը հետայսու ևս միտված է լինելու միջպետական հարաբերությունների ոլորտներում ՀՀ և ՌԴ դաշնակցության առավել խորացմանը, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանը: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, շնորհավորանքներ հղելով Հայաստանի ԱԳ նախարարին, իր հերթին նշել է, որ 30-ամյա հոբելյանը կարևոր հանգրվան է երկու երկրների եղբայրական ժողովուրդների բարեկամական կապերի զարգացման համար: Երեք տասնամյակների ընթացքում Ռուսաստանին և Հայաստանին հաջողվել է կառուցել իրական ռազմավարական փոխգործակցություն, որն ընդգրկում է ուղղությունների ամենալայն շրջանակ: Ստեղծվել է երկկողմ համագործակցության իրավապայմանագրային պատկառելի հենք, ձևավորվել են վերջինիս հետևողական առաջմղման արդյունավետ մեխանիզմներ: Նախարար Լավրովը վստահություն է հայտնել, որ այս հոբելյանը նոր խթան կհաղորդի արգասաբեր գործընկերության հետագա ընդլայնմանը:
12:52 - 03 ապրիլի, 2022
Մոսկվան պատրաստում է իր արձագանքը Կիևի առաջարկներին․ Լավրով

Մոսկվան պատրաստում է իր արձագանքը Կիևի առաջարկներին․ Լավրով

Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները պետք է շարունակվեն, Մոսկվան պատրաստում է իր արձագանքը Կիևի առաջարկին և որոշակի առաջընթաց է գրանցում, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մեզ մոտ արձագանք է նախապատրաստվում, այնտեղ առաջընթաց կա, նախևառաջ, այն ուղղությամբ, որը վերաբերում է դաշինքների անդամ երկիր լինելու Ուկրաինայի անհնարինության ճանաչմանը, Հյուսիսատլանտյան դաշինքում Ուկրաինայի կողմից երջանկություն փնտրելու անհնարինությանը՝ ապամիջուկային արտադաշինքային կարգավիճակ», - ասել է Լավրվը։ Նա նշել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի կողմից նկատել է «ևս մեկ իրողության շատ ավելի լավ ըմբռնում»։ «Նկատի ունեմ Ղրիմի և Դոնբասի հետ կապված իրավիճակը։ Ինչ վերաբերում է հնարավոր հետագա շփումներին, ապա դրանք այժմ մշակվում են և կներկայացվեն», - ասել է ՌԴ արտգործնախարարը։ Ինչ վերաբերում է անվտանգության երաշխիքներին, ապա Լավրովն ասել է․ «Մենք կողմ ենք, որ անվտանգության երաշխիքներ տրամադրվեն Ուկրաինային, բոլոր եվրոպական երկրներին, Ռուսաստանին՝ այն փաստաթղթերի համաձայն, որոնք տարիներով ընդունվել են ԵԱՀԿ շրջանակում և հռչակել են սկզբունք, որ ոչ մի երկիր իր անվտանգությունը չի ամրապնդելու ուրիշների հաշվին»։   Նորա Վանյան  
14:52 - 01 ապրիլի, 2022
Շահագրգռված ենք, որ Չինաստանի հետ մեր հարաբերությունները շարունակեն կայուն և հետևողական կերպով զարգանալ․ Լավրով

Շահագրգռված ենք, որ Չինաստանի հետ մեր հարաբերությունները շարունակեն կայուն և հետևողական կերպով զարգանալ․ Լավրով

Ռուսաստանը շահագրգռված է Չինաստանի հետ հարաբերությունների կայուն և հետևողական զարգացմամբ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը չինացի գործընկեր Վան Յիի հետ հանդիպումից առաջ։ Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն։ «Միջազգային հարաբերությունների պատմության մեջ մենք շատ լուրջ փուլով ենք անցնում։ Համոզված եմ, որ այս փուլի արդյունքում միջազգային իրավիճակը էականորեն կպարզվի, և մենք ձեզ հետ միասին, մեր մյուս համախոհների հետ միասին կշարժվենք դեպի բազմաբևեռ, արդար, ժողովրդավարական աշխարհակարգ»,- ասել է Լավրովը։ «Մենք շահագրգռված ենք, որ Չինաստանի հետ մեր հարաբերությունները շարունակեն կայուն և հետևողական կերպով զարգանալ: Մեր ղեկավարները՝ նախագահ Պուտինն ու նախագահ Սի Ծինփինը, համաձայնության են եկել այս հարցում: Այսօր մենք կքննարկենք կոնկրետ քայլեր, որոնք ուղղված են ապահովելու, որ բոլոր պայմանավորվածությունները հետևողականորեն կյանքի կոչվեն»,- ընդգծել է նախարարը։ Լավրովը ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ սա իր երկրորդ հանդիպումն է չինացի գործընկերոջ հետ, ինչը ընդգծում է կանոնավոր երկխոսության ինտենսիվությունն ու վստահելի բնույթը։ Նշենք, որ երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունենում Չինաստանում։ Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ-ի
10:59 - 30 մարտի, 2022
Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Ուկրաինայի հետ բանակցությունների հերթական փուլի հաջողության հարցում

Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Ուկրաինայի հետ բանակցությունների հերթական փուլի հաջողության հարցում

Ռուսաստանը շահագրգռված է, որ ռուսական և ուկրաինական պատվիրակությունների կայանալիք բանակցություններն արդյունավետ լինեն։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը սերբական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։ «Այդ բանակցությունները շարունակվել են։ Եվ հիմա էլ են շարունակվում, դրանք կվերսկսվեն բառացիորեն այսօր կամ վաղը Ստամբուլում՝ այս անգամ արդեն առկա ռեժիմով՝ մի շարք տեսակոնֆերանսներից հետո։ Եվ մենք շահագրգռված ենք, որ այդ բանակցություններն արդյունք տան», - ասել է նա։ Ռուսաստանը ձգտում է այնպես անել, որ Ուկրաինան դադարի «յուրացվել Արևմուտքի, Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից՝ ռազմական առումով», ասել է Լավրովը։ «Մենք պարտավոր ենք այնպես անել, որ Ուկրաինան <…> դադարի լինել մի երկիր, որին անընդհատ միլիտարացնում են և փորձում այնտեղ հարվածային զենք տեղակայել, որը սպառնում է Ռուսաստանի Դաշնությանը», - հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։ «Ես, այնուամենայնիվ, տեսնում եմ, որ պայմանավորվելու շանսեր կան, քանի որ երկարամյա կոպիտ սխալների գիտակցում մեր արևմտյան գործընկերների կողմից առկա է, թեև, հասկանալի պատճառներով, հազիվ թե նրանք դա բարձրաձայնեն», - ընդգծել է Լավրովը։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Բելգրադը կարող է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների համար հարթակ դառնալ, Լավրովն ասել է, որ այս պահին հանդիպումը Ստամբուլում անցկացնելու մասին պայմանավորվածություն կա, բայց պատրաստակամություն կա «դիտարկելու նաև այլ վայրեր, այդ թվում՝ Բելգրադը»։   Նորա Վանյան
15:24 - 28 մարտի, 2022
ԿԽՄԿ ղեկավարն ու Սերգեյ Լավրովը քննարկել են Ուկրաինայում հումանիտար հարցերը

ԿԽՄԿ ղեկավարն ու Սերգեյ Լավրովը քննարկել են Ուկրաինայում հումանիտար հարցերը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ղեկավարն ասել է, որ նախքան Ուկրաինայից խաղաղ բնակչությանը պատշաճ կերպով տարհանելը անհրաժեշտ է Ռուսաստանի և Ուկրաինայի բանակների միջև համաձայնություն։ Ինչպես հայտնում է «Reuters»-ը, Պիտեր Մաուրերն այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո։ «Անհնար է մտածել մուտքի կամ տարհանման մասին թե՛ Մարիուպոլում, թե՛ մեկ այլ վայրում, եթե մենք տեղում չունենք ամուր և մանրամասն համաձայնություն զինվորականների միջև»,- նշել է նա: Մաուրերը, որն անցյալ շաբաթ այցելել էր Ուկրաինա, հայտնել էր, որ Մոսկվայի բանակցություններում կբարձրաձայնի ռազմագերիների, անհայտ կորածների և կալանավորված քաղաքացիական անձանց հարցերը։ Լավրովն էլ հանդիպումից հետո հայտարարել է՝ Ռուսաստանը հիմքեր չունի ակնկալելու, որ Ուկրաինան կկատարի միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները։  «Այսօր մենք մանրամասն խոսեցինք հարցի քաղաքական կողմի մասին: Այն մասին, թե ինչպես են Կիևի իշխանությունները և տարբեր բնակավայրեր վերահսկող ազգայնականները փորձում կանխել խաղաղ բնակիչների ազատ ելքը, փորձում նրանց օգտագործել որպես կենդանի վահան, ծանր զենքեր են տեղակայում քաղաքային թաղամասերում և իրականացնում այլ գործողություններ, որոնք ուղղակիորեն հակասում են միջազգային մարդասիրական իրավունքին»,-  հայտարարել է Լավրովը։ ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ ռուսական կողմը լսել է ԿԽՄԿ գործընկերների առաջարկությունները այն որոշումների վերաբերյալ, որոնք նրանք կարևոր են համարում հումանիտար մուտքի, հումանիտար միջանցքների գործարկման խնդիրների առավել արդյունավետ քննարկման համար։  
16:40 - 24 մարտի, 2022
Ռուսաստանը պետք է դադարեցնի միջուկային վտանգավոր, անպատասխանատու հռետորաբանությունը․ Ստոլտենբերգ

Ռուսաստանը պետք է դադարեցնի միջուկային վտանգավոր, անպատասխանատու հռետորաբանությունը․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի միջուկային վտանգավոր, անպատասխանատու հռետորաբանությունը։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։ «Բայց թող որևէ կասկած չլինի, որ մեր պատրաստակամ ենք պաշտպանելու մեր դաշնակիցներին ցանկացած սպառնալիքից ցանկացած պահի»,- ասել է Ստոլտենբերգը: ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի պնդմամբ՝ Ռուսաստանը պետք է հասկանա, որ «երբեք չի կարող հաղթել միջուկային պատերազմում»։ Ավելի վաղ CNN-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե ինչ պայմաններում Վլադիմիր Պուտինը կօգտագործի Ռուսաստանի միջուկային հնարավորությունները, Դմիտրի Պեսկովը պատասխանել էր. «Եթե էկզիստենցիալ սպառնալիք լինի մեր երկրի համար, ապա դա կարող է տեղի ունենալ»։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունից «վտանգավոր» էին անվանել ՌԴ նախագահի խոսնակի այս հայտարարությունը։ «ՆԱՏՕ-ն աջակցություն է տրամադրում Ուկրաինային, բայց հակամարտության մաս չէ»,- հավելել է Ստոլտենբերգը։ Նա ևս մի անգամ նշել է, որ ՆԱՏՕ-ն զորքեր չի ուղարկի Ուկրաինա․ «Չափազանց կարևոր է աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, և մենք ակտիվանում ենք: Բայց, միևնույն ժամանակ, չափազանց կարևոր է թույլ չտալ, որ այս հակամարտությունը վերածվի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի  միջև պատերազմի»։ Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ եթե ​​ՆԱՏՕ-ն իր խաղաղապահներին ուղարկի Ուկրաինա, ապա դա կլինի ուղիղ բախում ՌԴ զինված ուժերի և ՆԱՏՕ-ի միջև։ Դրան էլ նախորդել էր  Լեհաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ երկիրը ՆԱՏՕ հաջորդ գագաթնաժողովում պաշտոնապես կներկայացնի Ուկրաինա խաղաղապահ առաքելություն ուղարկելու առաջարկը։  
13:36 - 24 մարտի, 2022
Ուկրաինայի հետ բանակցությունները ծանր են ընթանում․ Սերգեյ Լավրով

Ուկրաինայի հետ բանակցությունները ծանր են ընթանում․ Սերգեյ Լավրով

Ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցությունները ծանր են ընթանում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում իր ելույթի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Բանակցությունները սկսվել են, դրանք ծանր են ընթանում, որովհետև ուկրաինական կողմը, թեև ըմբռնում է արտահայտել այն հարցերի վերաբերյալ, որոնք պետք է համաձայնեցվեն բանակցությունների ընթացքում, անընդհատ փոխում է իր դիրքորոշումը, հրաժարվում իր իսկ առաջարկներից», - ասել է նա։ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը դեմ չէ Ուկրաինայի հետ բանակցություններում արևմտյան երկրների միջնորդությանը, սակայն Մոսկվան  հստակ կարմիր գծեր ունի, Արևմուտքն ուզում է Ռուսաստանին «առավելագույնս երկար պահել ռազմական գործողությունների վիճակում՝ շարունակելով Ուկրաինային զենք մատակարարել»։ ՌԴ արտգործնախարարը հայտարարել է, որ Ռուսաստանը փասատթղթեր ունի, որոնք հաստատում են «Մոսկվայի մտավախությունները՝ Դոնբասն ուժով վերցնելու Կիևի նախապատրաստվող փորձերի մասին»։ «Մոռացության է տրվում նաև այն, որ ուկրաինական կողմը շփման գծում կենտրոնացրել է իր 100 020 զինվորականներին, որ կտրուկ ակտիվացել է հրետակոծությունը, որ հրապարակավ սկսել են խոսել պլան «Բ»-ի մասին, իսկ այժմ, ինչպես պարզվում է, այդպիսի պլան եղել է, - ասել է Լավրովը։ - Փաստաթղթեր կան, որոնք հիմա մեր ձեռքում են, դրանք հստակ ցույց են տվել մեր այն մտավախությունների արդարացվածությունը, որ ուղիղ ագրեսիա է սկսվելու, և Դոնբասը զենքի ուժով գրավելու փորձ է լինելու»։ Նորա Վանյան
14:21 - 23 մարտի, 2022
Լավրովը հայտարարել է, որ եթե ​​ՆԱՏՕ-ն խաղաղապահներ ուղարկի Ուկրաինա, ապա դա կլինի ուղիղ բախում ՌԴ  ԶՈՒ-ի և ՆԱՏՕ-ի միջև

Լավրովը հայտարարել է, որ եթե ​​ՆԱՏՕ-ն խաղաղապահներ ուղարկի Ուկրաինա, ապա դա կլինի ուղիղ բախում ՌԴ ԶՈՒ-ի և ՆԱՏՕ-ի միջև

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ եթե ​​ՆԱՏՕ-ն իր խաղաղապահներին ուղարկի Ուկրաինա, ապա դա կլինի ուղիղ բախում ՌԴ զինված ուժերի և ՆԱՏՕ-ի միջև։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։ «Մեր լեհ գործընկերներն արդեն հայտարարել են, որ ՆԱՏՕ գագաթնաժողով է լինելու, և պետք է խաղաղապահներ ուղարկել (Ուկրաինա- խմբ․): Հուսով եմ՝ նրանք հասկանում են, թե ինչ են խոսում։ Դա կլինի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի զինված ուժերի ուղիղ բախում, որից բոլորը ոչ միայն պարզապես ցանկանում էին խուսափել, այլև ասում էին, որ դա սկզբունքորեն չպետք է տեղի ունենա»,- ասել է Լավրովը։ Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիեցկին հայտարարել էր, որ երկիրը ՆԱՏՕ հաջորդ գագաթնաժողովում պաշտոնապես կներկայացնի Ուկրաինա խաղաղապահ առաքելություն ուղարկելու առաջարկը։ Այս առաջարկի մասին նա առաջին անգամ խոսել էր Ուկրաինա այցի ժամանակ։ Իսկ երեկ Ուկրաինայի և Լեհաստանի պաշտպանության նախարարները բանակցություններ են վարել ՆԱՏՕ գագաթնաժողովից առաջ։ 
13:12 - 23 մարտի, 2022
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը

Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Այս մասին հայտնում են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից։ Նշվում է, որ քննարկվել է երկկողմ հարաբերությունների հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ այս տարվա փետրվարի 22-ին երկու երկրների նախագահների ստորագրած համաձայնագրի դրույթների կատարման ընթացքը։ «Տեղի է ունեցել մտքերի փոխանակում՝ տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ։ Նախարարները քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ (ՀՀ, ՌԴ, Ադրբեջան- խմբ․) համաձայնագրերի առանցքային դրույթների կատարման ընթացքը, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը։ Համաձայնեցվել է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի (Ադրբեջան - Հայաստան - Վրաստան + Ռուսաստան - Իրան - Թուրքիա) հետագա աշխատանքների ընթացքը։ Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Նշենք, որ այսօր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը։
15:10 - 21 մարտի, 2022