Մոսկվայում կկայանա Միրզոյան–Լավրով հանդիպումը
 |tert.am|
17:44 - 06 ապրիլի, 2022

Մոսկվայում կկայանա Միրզոյան–Լավրով հանդիպումը |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 8-ին կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, ով աշխատանքային այցով կլինի Մոսկվայում։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախատեսում են մանրամասն քննարկել բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա ամրապնդմանն ու խորացմանն ուղղված քայլերը։

«Բացի այդ, մտքերի մանրակրկիտ փոխանակում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11–ին և նոյեմբերի 26–ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ»,- հավելել է Զախարովան։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել