ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Կառավարությունում քննարկվել է Արտաքին տնտեսական գործունեության իրականացման սպասարկման կենտրոնների ներդրման նախագիծը |armenpress.am|

Կառավարությունում քննարկվել է Արտաքին տնտեսական գործունեության իրականացման սպասարկման կենտրոնների ներդրման նախագիծը |armenpress.am|

armenpress.am։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Արտաքին տնտեսական գործունեության իրականացման սպասարկման կենտրոնների ներդրման նախագիծը: Այն մշակել է Պետական եկամուտների կոմիտեն: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը մանրամասն ներկայացրել է նախագծով առաջարկվող քայլերն ու նպատակները: Նրա խոսքով, առաջարկվում է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար արտահանման և ներմուծման գործընթացների կարգավորման նպատակով տարբեր գերատեսչությունների գործառույթները ներառել «մեկ պատուհան» սկզբունքի ներքո: Ըստ Անանյանի, դա կնպաստի ընթացակարգերի դյուրացմանը, մատուցվող ծառայությունների պարզեցմանը: Նախագծի նպատակներն են՝ ԱՏԳ ձևակերպումների իրականացման ապակենտրոնացումը, ՀՀ տարածքում մաքսային ձևակերպումներ իրականացնող կետերի ծանրաբեռնվածության համահարթեցումը, բոլոր տնտեսվարողների համար ստանդարտացված գործելակերպի, սակագների և ընթացակարգերի կիրառումը, «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի հիման վրա ընթացակարգերի ներդրումն ու ծառայությունների մատուցումը, տնտեսվարողներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումը և այլն:Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է առաջիկայում նախագիծը լրացուցիչ քննարկել շահագրգիռ գերատեսչությունների, փորձագիտական շրջանակների ու բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ նրանց դիտարկումներն ու առաջարկները լսելու և ընդհանուր մոտեցումների գալու նպատակով:
07:37 - 19 մայիսի, 2019
Ես չեմ կարծում, որ մոնոպոլիաները վերացել են․ Վարուժան Հոկտանյան |factor.am|

Ես չեմ կարծում, որ մոնոպոլիաները վերացել են․ Վարուժան Հոկտանյան |factor.am|

factor.am։ Հարցազրույց Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանի հետ – Պարո՛ն Հոկտանյան, տեղյակ եք, որ Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 1 մլրդ դրամ է հատկացրել Ազգային ժողովին՝ տարբեր ծախսերի համար: Այդ գումարի մի մասը լրացուցիչ պատգամավորների աշխատավարձերի համար է, իսկ 300 մլն դրամը հատկացվել է արտասահմանյան շրջագայությունների, գործուղումների համար: Նախկինում տպավորություն կար, որ գործուղումների համար այդպիսի մեծ գումարի հատկացումը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, դա ավելի շատ պաշտոնյաների կողմից ճոխ գործուղումներ ունենալու համատեքստում էր քննարկվում: Դուք տեսնո՞ւմ եք նման ռիսկեր: – Գիտեք՝ հիմքեր չունեմ այդպիսի ռիսկեր տեսնելու, որովհետև պետք է այդ գործուղումները շատ ավելի լուրջ կերպով ուսումնասիրել: Դրան ես մի քիչ հետո կանդրադառնամ: Այստեղ այդ գումարների ավելացմանը կուզենայի անդրադառնալ, որովհետև երբ անցյալ տարվա նոյեմբերին սկսեցին բյուջետային քննարկումները, և արդեն պարզ էր, որ լինելու են արտահերթ ընտրություններ, ես այն ժամանակ մամուլի միջոցով բարձրաձայնեցի, որ, երևի, ընտրություններից հետո բյուջեն ընդունվի: Որովհետև արդեն պարզ էր, որ «Իմ քայլի» վարկանիշն այնքան բարձր է, որ ստանալու էր երկու երրորդից ավելի, իսկ ընտրական օրենսդրությամբ նախատեսվում էր, որ երկու երրորդից ավելիի դեպքում մյուս կուսակցություններին տալու էին բոնուսային մանդատներ: – Այսինքն՝ պարզ էր, որ այս Ազգային ժողովում պատգամավորների թիվը շատ ավելի՞ն է լինելու: – Դա ակնհայտ էր: Ընդ որում՝ Ընտրական օրենսգիրքն ասում էր՝ ոչ թե ընդհանուր թվի երկու երրորդը, այլ մանդատները հաշվելիս վերցնում էին միայն շեմը հաղթահարածները: Եվ ստացվում էր, որ 82% հավաքեց «Իմ քայլը»: Նման դեպքում, բնականաբար, որպեսզի մեկ երրորդ ունենա ընդդիմությունը, պետք է բոնուսային մանդատներ ստանար և, ընդհանուր առմամբ, 27 բոնուսային մանդատ ստացավ: Բայց դա տեղի ունեցավ դեկտեմբերի 9-ից հետո, իսկ պետբյուջեն հաստատվեց նոյեմբերի 22-ին: Ես այն ժամանակ ասում էի, որ ոչ մի աղետ չի լինի, եկեք սպասենք, տեսնենք՝ ինչ է լինում: Եվ հիմա ստիպված պետք է տային այդ գումարը: – Պարո՛ն Հոկտանյան, գործուղումների և արտասահմանյան շրջագայությունների համար հատկացված 300 մլն դրամից 183 մլն-ը բաժին է հասնում ԱԺ նախագահի գործուղումներին: Սա նորմա՞լ եք համարում: – Ես ենթադրում եմ, որ ընդունվել է այն հարաբերակցությունը, ինչ եղել է նախկինում: Դա պետք է, իհարկե, ստուգել, թե նախկինում որքան է հատկացվել շրջագայություններին: Ես այստեղ այլ խնդիր եմ տեսնում, որ արժե հասկանալ: Եթե Ընտրական օրենսգրքի նախագիծն ընդունվեր, այսպիսի պատմություն չէր լինի: Ես չեմ զարմանա, եթե պարզվի, որ Կառավարության կառուցվածքային փոփոխություններն էլ դրանից են գալիս, քանի որ այսքան լրացուցիչ գումար հատկացվելու է Ազգային ժողովին, գործադիրը խնդիր կունենա: Եվ եթե դուք ունեք արդեն 132 պատգամավոր, գուցե ավելի համե՞ստ լինեն այդ ծախսերը, որպեսզի այդքան ավելացում չլինի: Արդյո՞ք այս մոտեցումը եղել է, թե՞ ինչպես եղել է նախկինում, եկեք այդքան էլ տանք ամեն շրջագայությանը:Շարունակությունը՝ factor.am 
08:54 - 18 մայիսի, 2019
34.8 մլն դրամ բյուջեից՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամին |panarmenian.net|

34.8 մլն դրամ բյուջեից՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամին |panarmenian.net|

panarmenian.net։ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 34.8 մլն դրամ գումար կհատկացվի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործունեության ապահովման համար:Կառավարության 2018 թվականի որոշմամբ, կրթության և գիտության նախարարության կողմից հիմնադրամին հատկացվել է 82 մլն դրամ բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող և 2016 թվականի ապրիլի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձավճարները փոխհատուցելու համար։Բացի այդ՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության միջև 2018 թվականի նոյեմբերի 26-ին կնքվել է 12 մլն դրամի պայմանագիրը, որի շրջանակում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը պետք է իրականացնի լավա­գույն առաջադիմությամբ ուսանողներին անվանական կրթա­թոշակ­ներ շնորհելու գործընթացի ապահովումը։ Ուստի անհրաժեշտություն է առաջացել մշակելու և շրջանառելու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման սույն նախագիծը։Հիմնադրամը իր բնականոն գործունեությունը շարունակելու համար ներկայացրել է 40.5 մլն դրամի նախահաշիվ (6 ամսվա համար): Նախարարության կողմից վերանայվել է հիմնադրամի կողմից ներկայացված նախահաշիվը, և համաձայն վերանայված հաշվարկների՝ 2019 թվականի առաջին կիսամյակի համար հիմնադրամին անհրաժեշտ կլինի 34.8 մլն դրամ, որում հաշվարկվել են ներկայումս աշխատող 40 աշխատակցի 6 ամսվա աշխատավարձը, կուտակված պարտավորությունները գույքահարկի, վարձավճարների, կոմունալ մուծումների և պահպանման այլ ծախսերի մասով:
09:46 - 16 մայիսի, 2019
Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի եւ Դանիայի միջեւ կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ օրինագծին |news.am|

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի եւ Դանիայի միջեւ կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ օրինագծին |news.am|

news.am։ ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության եւ Դանիայի Թագավորության միջեւ՝ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:Հարցը ներկայացրեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ նշելով, որ նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության եւ Դանիայի Թագավորության միջեւ՝ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայի վավերացման անհրաժեշտությամբ: Կոնվենցիան ստորագրվել է 2018 թվականի մարտի 14-ին: Կոնվենցիայով պայմանավորվող պետությունների գործարար շրջանակների համարփոխադարձության սկզբունքով սահմանվում են եկամուտների ստացման երկրում հիմնական եկամտատեսակների` շահաբաժինների, տոկոսների, ռոյալթիների հարկման պայմանները եւ դրույքաչափերը:Խնդիրը կայանում է նրանում, որ վերոնշյալ կոնվենցիան անհրաժեշտ է վավերացնել «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն:Կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է նմանօրինակ կոնվենցիաների կնքման միջոցով Հայաստանի եւ այլ պետությունների միջեւ ապրանքների եւ ծառայությունների շրջանառության, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժի, ինչպես նաեւ տնտեսական կապերի զարգացմանը եւ խորացմանը:Ջանջուղազյանը նշեց, որ Հայաստանը 46 երկրի հետ ունի նմանատիպ համաձայնագրեր, եւս 15-ը գտնվում են գործընթացում:
08:47 - 16 մայիսի, 2019
Արարատի մարզի Արեւաբույր համայնքի ավագանու արտահերթ ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին |news.am|

Արարատի մարզի Արեւաբույր համայնքի ավագանու արտահերթ ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին |news.am|

news.am։ ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց սեպտեմբերի 29-ին Արարատի մարզի Արեւաբույր համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն անցկացնել:Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Արեւաբույր համայնքի ավագանու թվով 5 անդամները (օրենքով նախատեսված 5-ից) ընտրվել են 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ավագանու անդամների ընտրության արդյունքում: Արեւաբույր համայնքի ավագանու անդամ Ջիվան Մանուկյանի լիազորությունները դադարեցվել էին վեջինիս՝ 2018 թվականի սեպտեմբերի 10-ին համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվելու կապակցությամբ: Ավագանու անդամներ Արա Մարգարյանը եւ Նարեկ Ասլանյանը ս.թ. փետրվարի 19-ին հրաժարականների դիմումներ են ներկայացրել:Այդ հանգամանքներով պայմանավորված, անհնարին է դարձել Արեւաբույր համայնքի ավագանու նիստերի հետագա անցկացումը, քանի որ ավագանու անդամների թվաքանակը նվազել է օրենքով սահմանված թվաքանակի կեսից ավելիի չափով՝ ավագանու 5 անդամից մնացել են երկուսը: Ս.թ. ապրիլի 3-ին ավագանու մնացած անդամները կազմել են Արեւաբույր համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ արձանագրություն:
08:11 - 16 մայիսի, 2019
Պատժախուց տեղափոխելու դեպքում անձի մի շարք իրավունքներ կարող են սահմափակվել միայն բավարար հիմքերի առկայության դեպքում |lragir.am|

Պատժախուց տեղափոխելու դեպքում անձի մի շարք իրավունքներ կարող են սահմափակվել միայն բավարար հիմքերի առկայության դեպքում |lragir.am|

aysor.am: Կառավարությունը որոշեց ՀՀ քրեակատարողական օրենսգրքում, ինչպես նաև «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում կատարել համապատասխան լրացումներ և փոփոխություններ: Նախագծերի փաթեթով առաջարկվում է նախատեսել, որ ազատությունից զրկված անձի նկատմամբ տույժի միջոցները կիրառելիս հաշվի են առնվում ոչ միայն խախտումը կատարելու հանգամանքները, դատապարտյալի անձը և նրա վարքագիծը՝ նախքան խախտումը կատարելը, այլ նաև տույժի միջոցի կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը: Նախատեսվում է, որ պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում մեխանիկորեն արգելվում է անձի աշխատելը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում անձն օբյեկտիվորեն չի կարող աշխատել:Ըստ ընդունված որոշման՝ պատժախուց տեղափոխելու դեպքում անձի մի շարք իրավունքներ ոչ թե ենթարկվում են մեխանիկական սահմանափակման, այլ կարող են սահմափակվել միայն բավարար հիմքերի առկայության դեպքում:Որոշման համաձայն՝ կմիասնականացվի ՀՀ քրեակատարողական օրենսգրքում և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում պատժախուց տեղափոխված անձանց նկատմամբ կիրառվող սահմանափակումների ծավալը:
08:00 - 16 մայիսի, 2019
Այսուհետ վարչապետի աշխատակազմում նախանիստերը բացի փոխվարչապետներից կարող է վարել նաեւ աշխատակազմի ղեկավարը |news.am|

Այսուհետ վարչապետի աշխատակազմում նախանիստերը բացի փոխվարչապետներից կարող է վարել նաեւ աշխատակազմի ղեկավարը |news.am|

news.am։ Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշում է կայացրել փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության աշխատակարգը հաստատելու մասին որոշման հավելվածում, որը թույլ կտա, մասնավորապես, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարը (Էդուարդ Աղաջանյան-խմբ) վարի աշխատակազմում տեղի ունեցող նախանիստերը:Նախագծով նախատեսվում է ամրագրել, որ վարչապետի աշխատակազմում տեղի ունեցող նախանիստերը փոխվարչապետերից բացի կարող է վարել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարը։ Փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախանիստին ըստ էության հարցերը ներկայացվում են վարչապետի աշխատակազմի գլխադասային ստորաբաժանումների ղեկավարների կողմից, ովքեր գործում են աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և վարչապետի աշխատակազմի ղեկավարին աշխատակազմում կազմակերպվող նախանիստերը վարելու հնարավորություն չընձեռելը որևէ տրամաբանական հիմնավորում չունի։ Աշխատակարգի 32-րդ կետում նշված է, թե նախքան կառավարության նիստում հարցերի քննարկումը, որ պաշտոնատար անձանց մոտ կարող են իրականացվել քննարկումներ։ Նշված թվարկման մեջ ներառված չեն վարչապետի աշխատակազմի ղեկավարը և վերջինիս տեղակալները, ովքեր հաճախ նախքան նախագծերը կառավարության նիստերի օրակարգ ներառելը պատասխանատու են լինում տարաբնույթ հարցերի քննարկումների կազմակերպման համար։Աշխատակարգի 51-րդ կետում սահմանված է, որ նախարարարկան կոմիտեների նիստերը անցկացվում են որպես կանոն հինգշաբթի օրերին, սակայն պրակտիկայում նիստերը տեղի են ունենում ուրբաթ օրերին, ուստի նշված կետում առաջարկվում է կոմիտեների անցկացման օրը փոխել։Բացառիկ դեպքերում կոմիտեի անդամ հանդիսացող նախարարի փոխարեն կոմիտեի նիստին մասնակցելու հնարավորություն նախատեսել համապատասխան նախարարի տեղակալին, եթե առկա է կոմիտեի նիստը վարող փոխվարչապետի կողմից բանավոր տրված համաձայնություն։ Այս փոփոխությունը պայմանավորված է կոմիտեի նիստերին քվորում ապահովելուն, այն դեպքերում երբ կոմիտեի անդամ նախարարը որևէ պատճառով չի կարող ապահովել մասնակցություն կոմիտեի նիստին։Բացի այդ, նախատեսվում է Կոմիտեների նիստերում գաղտնի հարցերի քննարկման հնարավորություն։
07:36 - 16 մայիսի, 2019
Հայաստանից արտահանված ձկան մեջ մկնդեղ է հայտնաբերվել |hetq.am|

Հայաստանից արտահանված ձկան մեջ մկնդեղ է հայտնաբերվել |hetq.am|

hetq.am։ Օրերս «Ռոսսելխոզնադզոր»-ն անհամապատասխանություններ է հայտնաբերել ԵԱՏՄ երկրներից՝ Հայաստանից, Ղազախստանից, ինչպես նաև՝ Չինաստանից Ռուսաստան ներկրված կենդանական ծագում ունեցող ապրանքներում։ Այս մասին նշված է «Ռոսսելխոզնադզոր»-ի պաշտոնական կայքում։ Այդ առումով՝ Ռուսաստանը լաբորատոր խիստ վերահսկողություն է սահմանալ այն ընկերությունների նկատմամբ, որոնք ներկրել են ԵԱՏՄ նորմերին և պահանջներին չհամապատասխանող սննդանմթերք։Մասնավորապես՝ Հայաստանից «PROTEIN ARMAN JONOUB CO» և «Ֆիշ-կա» ՍՊԸ-ի նկատմամբ, որոնց արտահանած ձկնեղենի մեջ հայտնաբերվել է մկնդեղ։Ղազախստանից ներկրված թռչնամսում էլ հայտնաբերվել է սալմոնելա։Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք այս մասին «Ռոսսելխոզնադզոր»-ից դեռևս որևէ գրություն չեն ստացել․ «Մեր՝ նաև՝ այդ ցուցանիշներով իրականացրած մոնիթորինգների արդյունքում այդպիսի ցուցանիշով որևէ շեղում չի հայտնաբերվել։ Թե որտեղից են ռուսները գտել, անհայտ է։- ասաց Ա․ Հարությունյանը։- Իրենք իրենց կայքում տեղադրել են, բայց կա այսպիսի ընթացակարգ․ իրենք պիտի մեզ գրությամբ դիմեն, ասեն, որ էսպիսի խնդիր կա էսինչ կազմակերպություններում, բայց իրենք դա դեռ չեն արել»,-նշեց Ա․ Հարությունյանը՝ հավելելով, որ ՍԱՏՄ-ն կդիմի «Ռոսսելխոզնադզոր»՝ պարզաբանման համար, քանի որ գրությունները, սովորոբարար, ուղարկվում են 3-4 օրում։Հիշեցնենք, որ Հայաստանն ավելի շատ արտահանում է թարմ և կենդանի ձուկ և ձկնեղեն և հակառակը, ներմուծում՝ սառեցվածը։
13:48 - 15 մայիսի, 2019
Ուրախ սպասում ենք, հենց բողոք լինի, կգնանք տեղում կստուգենք. Արմեն Կոտոլյան |armtimes.com|

Ուրախ սպասում ենք, հենց բողոք լինի, կգնանք տեղում կստուգենք. Արմեն Կոտոլյան |armtimes.com|

armtimes.com։ Մայիսի 1-ից Հայաստանում ավտոմեքենաների գազի լիցքավորումը կատարվում է բացառապես կիլոգրամով: Ինչպես նշվում է ՀՀ կառավարության առաջարկած եւ խորհրդարանի ընդունած՝ «Հարկային օրենսգրքի» փոփոխություններում, նախաձեռնության նպատակն է՝ պաշտպանել վարորդների իրավունքները եւ ավտոգազի վաճառքը կազմակերպել այնպես, որ սպառողը վճարի այնքան, որքան լիցքավորում է: Սակայն այս ընթացքում սոցցանցերում որոշակի մեկնաբանություններ եղան, թե կիլոգրամով վաճառքին անցում կատարելը բերել է թանկացման:Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը ասաց, որ կիլոգրամով վաճառքի փոխվելուց հետո որոշակի հակասական արձագանքներ է լսել. «Բայց հիմնականում, որպեսզի ավելի ճիշտ տեսնեմ իրավիճակը, շատ հաճախ հետեւում եմ ֆեյսբուքյան խմբերի մեկնաբանություններին, որտեղ կարող եմ հստակ ասել 80 տոկոս վարորդների արձագանքը դրական է: Բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, որ այս դրական արձագանքները պետք է ավելի շատանան, քանի որ կիլոգրամի վերափոխումը նոր է եղել ու տնտեսվարողները դեռ գնի մեջ էլ չեն կողմնորոշվել: Ու կան տնտեսվարողներ, ովքեր հնարավորություն ունեն ավելի մատչելի գնով վաճառելու, բայց դեռ գինը չեն իջեցրել: Ընթացքում բնականաբար կլինի մրցակցություն ու մի փոքր էլ կիլոգրամի գինը կիջնի եւ արդեն շատ հիանալի իրավիճակ կլինի»: Հարցին, թե հստակ հաշվարկներ կային, որ կիլոգրամով փոխելու դեպքում գնի բարձրացում չի կարող լինել, փաստորեն խորանարդ մետրով վաճառելիս խաբե՞լ են մարդկանց, Կոտոլյանը պատասխանեց. «Նախկինում կային տնտեսվարողներ, ովքեր որ ծրագրային չարաշահումներ էին արել: Այս անցումը արեցին հենց այդ պատճառով, որպեսզի ծրագրային խաբեություն չկարողանան անել: Հիմա սպառողները գազը լցնում են այնքան, որքան որ դրա դիմաց վճարում են, բայց քանի որ գնագոյացման հետ կապված տեսչական մարմինը որեւէ առնչություն չունի այդ առումով զուտ որպես ոչ մասնագետ կարող եմ ասել, որ ընթացքում էլի գինը իջնելու է, քանի որ մրցակցություն է լինելու տնտեսվարողների մեջ: Բնականաբար յուրաքանչյուր տնտեսվարող ցանկանալու է, ավելի շատ հաճախորդ ունենա ու գինը հնարավորինս իջեցնելու է, որպեսզի հնարավորինս գրավիչ լինի»:Կոտոլյանը նշեց, որ մայիսի 1-ից հետո՝ ինչ անցում է կատարվել գազի կիլոգրամով վաճառքի դեռեւս բողոքներ չի ստացել տեսչական մարմինը. «Մենք զինված սպասում ենք, թե որտեղից բողոք կլինի, որ գնանք ստուգումների: Նախկինում, երբ որ խորանարդ մետրով էր վաճառքն իրականացվում եւ բողոքում էին մարդիկ, որ թելցում է իրականացվում, մենք հնարավորություն չունեինք ստուգելու, արդյոք այդ 10 խորանարդ մետրը, որ լցվել է իրոք 10 խորանարդ մետր է: Կիլոգրամի դեպքում ունենք այդ հնարավորությունը, դրա համար ուրախ սպասում ենք, հենց բողոք լինի կգնանք տեղում կստուգենք»:
11:18 - 14 մայիսի, 2019
Կառավարությունը հավանություն տվեց ճանապարհաշինության համար 13․4 մլն․ Եվրո վարկային միջոցների ներգրավման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը

Կառավարությունը հավանություն տվեց ճանապարհաշինության համար 13․4 մլն․ Եվրո վարկային միջոցների ներգրավման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը, որով 13 միլիոն 400 հազար եվրո վարկային միջոցներ կներգրավվեն ընտրված կենսական նշանակություն ունեցող ճանապարհները բարեկարգելու համար։ Ծրագրի նպատակն է գյուղական համայնքների համար  շուկաների և ծառայությունների հասանելիության ապահովումը։ Ծրագիրը բաղկացած է 3 մասից՝ Կենսական նշանակություն ունեցող ճանապարհների բարելավում, որով նախատեսվում է վերականգնել 61 կմ երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ ՀՀ 6 մարզերում (Արարատ, Արմավիր, Սյունիք, Գեղարքունիք, Լոռի, Արագածոտն): Ծրագրի կառավարում և ինստիտուցիոնալ ուժեղացում, որով նախատեսվում է ծրագրի համակարգման ու իրականացման նպատակով աջակցության տրամադրում, ինչպես նաև ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի տեղեկատվական բազայի ձեռքբերում, ճանապարհային պայմանների և երթևեկության ուսումնասիրման նպատակով ճանապարհների հետազոտման սարքավորումների ձեռքբերում, ճանապարհային երթեւեկության անվտանգության ծրագրի իրականացում և այլն: Արտակարգ իրավիճակներում արձագանքելու համար միջոցներ, որի ներքո նախատեսվում է անհրաժեշտության դեպքում օժանդակության տրամադրում՝ թույլատրելի արտակարգ իրավիճակների պարագայում։
07:33 - 02 մայիսի, 2019
Համահարթ հարկման համակարգի ներդրումը արտահանող ձեռնարկությունների վրա կարելի է ասել ազդեցություն չի ունենալու․ Հովհաննես Ավետիսյան

Համահարթ հարկման համակարգի ներդրումը արտահանող ձեռնարկությունների վրա կարելի է ասել ազդեցություն չի ունենալու․ Հովհաննես Ավետիսյան

Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու թեմայով խորհրդարանական լսումներին ելույթ ունեցավ հանրային ֆինանսների կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը՝ անդրադառնալով եկամտային հարկի համահարթեցմանը․ «Հարկերի մասին խոսելիս երկու կարևոր սկզբունք կա, որ կարծում եմ ցանկացած տնտեսագետ և մասնագետ տեղյակ է։ Որոնք են դրանք։ Դա արդարության սկզբունքն է և տնտեսական արդյունավետության։ Պարոն Պողոսյանը իր խոսքի մեջ նշեց, որ այո՛, արդարության սկզբունքը, եկամտային հարկի մասին խոսելիս, համահարթ ներդնելով մենք ինչ-որ չափով նսեմացնում ենք, բայց դա անում ենք հանուն տնտեսական արդյունավետության։ Եվ այստեղ ինչն է կարևոր, որ տնտեսական արդյունավետության մասին խոսելիս հիմնավորումներ են բերվում հետևյալը․ ստվերի կրճատում, աշխատողների թվի և աշխատավարձերի մեծության մասով և մյուսը՝ արտահանման խրախուսում։ Առաջինի մասով մենք մի քանի օր առաջ լսեցինք վարչապետի ելույթը և տեսանք, որ արդեն առանց համահարթ եկամտային հարկային համակարգ ունենալու ստվերից դուրս են եկել շուրջ 50 հազար աշխատատեղեր, հետևաբար հարց է առաջանում՝ այդ ի՞նչ տրամաբանությամբ ենք մենք հիմնավորում համահարթ հարկման համակարգ ներդնելը, երբ նա առանց այդ համակարգը ներդնելու ստվերից դուրս է գալիս։ Երկրորդ հիմնավորումը, որ մեջբերվում է՝ արտահանման խրախուսումն է, սակայն մենք՝ այսինքն մասնագետները, տեղյակ են, որ արտահանման թիրախային ոլորտներում, օրինակ՝ թեթև արդյունաբերությունը, ախատավարձերը խոշոր հաշվով չեն գերազանցում 150 հազար դրամը։ Կնշանակի՝ այս համահարթ հարկման համակարգի ներդրումը արտահանման ուղղվածություն ունեցող ձեռնարկությունների վրա կարելի է ասել ազդեցություն չի ունենալու կամ չնչին ազդեցություն է ունենալու։ Հետևաբար, այս մասով,օրինակ, չենք տեսնում գնահատականներ, որ տնտեսական քաղաքականության պատասխանատու նախարարությունը պարտավոր է իրականացնել, և ես չեմ կարծում՝ այս սրահում ինչ-որ մարդ գտնվել է, որ նման փաստաթուղթ է տեսել, որ տնտեսական քաղաքականության պատասխանատուն քաղաքականությունը գնահատում է և ցուցանիշներով ցույց է տալիս, թե ինչքանով է մեր մրցակցային առավելությունը ավելանալու այս համահարթ եկամտային հարկման համակարգ ներդնելով։ Սրանք այն հարցերն են, խնդիրներն են, որ ես՝ որպես ֆինանսների կառավարման մասնագետ տեսնում եմ, և պատասխաններ չենք ստանում արդեն շուրջ վեցը ամիս տևող քննարկումներում։ Աստեղ նաև մի ցուցանիշ, որպեսզի զուտ քննադատություն չհնչի, ես կուզենամ մի ցուցանիշի մասին էլ խոսել, որ պարոն Պողոսյանը ասեց՝ 95 միլիարդի, այսինքն, եթե չհարկվող շեմ դնենք, ապա բյուջեի վրա դա 95 միլիարդ կարժենա։ Պարոն Պողոսյան, չհարկվող շեմը ես առաջարկում եմ ներդնել միայն մինչև 150 հազար եկամուտ ստացողների համար և եթե նույնիսկ 150 հազար դրամ ստացողներին համարենք էդ գրանցված 600 հազար աշխատողների թվաքանակը, ապա 50 հազար չհարկվող շեմ դնենք 150 հազարի վրա, դա բյուջեի վրա կնստի շուրջ 7 միլիարդ դրամ ծախս։ Սակայն կարծում եմ՝ այդ քայլով, եթե նպատակը իրոք արտահանման խրախուսումն է, ապա մենք այդտեղ ավելի շատ բան արած կլինենք, քան թե ընդհանուր համահարթ հարկման համակարգ դնելով։ Սա ավելի խորքային վերլուծության կարիք ունի, սակայն քանի որ մենք տնտեսական պատասխանատու նախարարության կողմից չենք տեսնում էդ վերլուծությունները, հետևաբար չենք կարողանում նաև հակադարձել առարկայական»։
09:21 - 30 ապրիլի, 2019