Հայաստան

ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի ԳԽ հատուկ ներկայացուցչի այցը կնպաստի տարածաշրջանի հիմնախնդիրների լուծմանը

ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի ԳԽ հատուկ ներկայացուցչի այցը կնպաստի տարածաշրջանի հիմնախնդիրների լուծմանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 26-ին ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիզին: Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից։ ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի այցը Հայաստան ինչ-որ առումով իր նպաստը կբերի տարածաշրջանի հիմնախնդիրների լուծման հարցում, քանի որ Խավիեր Կոլոմինա Պիրիզին ներկայացնում է մի կազմակերպություն, որը հայտնի է իր խաղաղապահական գործունեությամբ: «Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը ձգտում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և ակնկալում է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի իր որդեգրած քաղաքականությունը՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին, որը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման միջազգայնորեն ընդունված միակ ձևաչափը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:
20:54 - 26 ապրիլի, 2022
Ինձ որևէ ուժ չի կարող դրդել դուրս գալ պայքարի, հատկապես քաղաքական պայքարի․ Արթուր Վանեցյան |factor.am|

Ինձ որևէ ուժ չի կարող դրդել դուրս գալ պայքարի, հատկապես քաղաքական պայքարի․ Արթուր Վանեցյան |factor.am|

factor.am: Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի Ազնավուրի անվան հրապարակում:  Ապա նրանք երթով շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազություն: Դատախազության շենքի մոտ ԱԺ պատգամավոր, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պատասխանեց Factor.am-ի հարցերին: Անդրադառնալով դիտարկմանը, որ քաղաքացիների մի մասը և տարբեր գործիչներ կարծում են, որ այլ ուժեր են դրդել, որ դուրս գա պայքարի, Վանեցյանն արձագանքեց. «Ինձ որևէ ուժ չի կաող դրդել դուրս գալ պայքարի, հատկապես քաղաքական պայքարի, որովհետև ես շատ լավ հասկանում եմ և գիտակցում եմ, որ եթե Հայաստանի քաղաքական շրջանակների վրա լինի հատկապես օտարերկրյա (կարևոր չէ՝ որ երկրի) ազդեցություն, դա կարող է կործանարար լինել մեր երկրի համար: Մենք պետք է առաջնորդվենք բացառապես հայկական շահերի առաջ մղմամբ»։ Հարցին՝ Ռուսաստա՞նն էլ չի կարող ազդել, Վանեցյանը պատասխանեց. «Ռուսաստանն ո՞վ է, որ մեզ վրա ազդի. Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, բայց ի՞նչ գործ ունի մեր ներքին քաղաքական հարցերի հետ»:
19:35 - 26 ապրիլի, 2022
Իրավիճակը տարածաշրջանում բավական լարված է, Հայաստանը քայլեր է ձեռնարկում առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ. Փաշինյանը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Իրավիճակը տարածաշրջանում բավական լարված է, Հայաստանը քայլեր է ձեռնարկում առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ. Փաշինյանը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային: Այս մասին հաղորդում է Կառավարությունը: Վարչապետը, ողջունելով պարոն Կոլոմինայի այցը, նշել է, որ Հայաստանը կարևորում է ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը, հատկապես խաղաղապահ առաքելությունների շրջանակում համագործակցությունը և հետաքրքրված է դրա խորացմամբ։ Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն բավական լարված է, և Հայաստանը քայլեր է ձեռնարկում առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ՝ անհրաժեշտ համարելով միջազգային գործընկերների աջակցությունն այդ գործընթացին: Խավիեր Կոլոմինան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ ՆԱՏՕ-ի համար ևս Հայաստանը կարևոր գործընկեր է, և ՀՀ վարչապետին փոխանցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ողջույնները: Նա ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը բարձր է գնահատում հայ խաղաղապահների գործունեությունը Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը, և իր այցն առիթ է գործընկերության հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները քննարկելու համար: Պարոն Կոլոմինան նշել է, որ ՆԱՏՕ-ն կարևորում է խաղաղության և կայունության ապահովումը Հարավային Կովկասում և պատրաստ է օժանդակել այդ գործընթացին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության շուրջ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային  անվտանգության հարցերին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին: Վարչապետը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է միջազգային գործընկերների միջնորդությամբ կայացած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին և ևս մեկ անգամ շեշտել միջազգային հանրության հասցեական արձագանքի կարևորությունը տարածաշրջանում կայունության խաթարմանն ուղղված գործողություններին:
18:44 - 26 ապրիլի, 2022
«Արցախն ուշի-ուշով հետևում է, բայց  չի մասնակցում այդ ներքաղաքական զարգացումներին»․ Դավիթ Բաբայան
 |azatutyun.am|

«Արցախն ուշի-ուշով հետևում է, բայց չի մասնակցում այդ ներքաղաքական զարգացումներին»․ Դավիթ Բաբայան |azatutyun.am|

azatutyun.am: Արցախն ուշի-ուշով հետևում է, բայց չի մասնակցում այդ ներքաղաքական զարգացումներին, «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Երևանում մեկնարկած ընդդիմության հանրահավաքներին, երթերին։ Բաբայանը շեշտեց՝ «եթե Արցախը որպես արժեք, սրբություն, մենք չպահպանենք, կործանվելու է հայոց պետականությունը»։ «Կան որոշ մարդիկ, կան որոշ ուժեր, որոնք անընդհատ փորձելու են Արցախը մտցնել այդ խաղի մեջ՝ դրանով քաղելով դիվիդենտներ, հարվածելով Արցախին, ասել է թե հարվածելով հայ ժողովրդին, հայոց պետականությանը։ Արցախն այդ ներքաղաքական զարգացումներին, իհարկե մենք ուշի-ուշով հետևում ենք, պարտավոր ենք, բայց մենք չենք մասնակցում այդ գործընթացներին, որովհետև չափազանց կարևորում ենք պահը, իրավիճակը», - ասաց Բաբայանը։ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, հետևաբար գործընթացները ժողովրդավարական երկրին համահունչ պետք է ընթանան, ասաց Արցախի արտգործնախարարը՝ շեշտելով՝ ժողովրդավարական երկիրն ունի, պետք է ունենա ընդդիմություն, պետք է ունենա իշխանություն, պետք է այդ պայքարը միշտ գնա։ «Ներքին քաղաքական խնդիրները պետք է լուծվեն այնպես, ինչպես որ պետք է լուծվեն։ Արցախը պետք է լինի կարևորագույն թեմաներից մեկը, բայց դա չի նշանակում, որ որևէ մեկը պետք է ունենա հնարավորություն՝ մեզ ներգրավելու այդ ամենի մեջ, պետությունը, կրկնում եմ՝ պետությունը, ոչ թե անհատներ ու մարդիկ, ովքեր որպես անհատներ կարող են ունենալ այս կամ այն տեսակետը։ Այլ հարց է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի թույլ չտանք, որ պետությունը՝ Արցախի պետությունը, կամ Հայաստանի պետությունը միջամտի մեկը մյուսի ներքաղաքական կյանքին։ Երբ որ մեկը կանգնում և ասում է՝ «ապագա ունի Արցախն Ադրբեջանի կազմում», մենք ասում ենք՝ «սա սխալ և այլասերված մոտեցում է», որովհետև, այո՛, ունի միայն մեկ ապագա՝ ցեղասպանություն և կործանում», - ասաց Դավիթ Բաբայանը։
14:20 - 26 ապրիլի, 2022
Ադրբեջանը փորձում է ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումների վերջին փուլը. Էդուարդ Աղաջանյանը՝ ԵԽԽՎ-ում

Ադրբեջանը փորձում է ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումների վերջին փուլը. Էդուարդ Աղաջանյանը՝ ԵԽԽՎ-ում

 Հայաստանի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Էդուարդ Աղաջանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում: Աղաջանյանը իր ելույթում նշել է, որ ուկրաինական ճգնաժամը և դրա հումանիտար հետևանքներն  այս պահին չափազանց կարևոր են Եվրոպայի խորհրդի համար՝ հավելելով, որ ինչպես կարելի էր ակնկալել, Ադրբեջանն օգտվեց միջազգային հանրության Ուկրաինայի շուրջ իրավիճակի ամբողջական կենտրոնացած լինելու հանգամանքից՝ ձեռնարկելով բացահայտ գործողություններ՝ խախտելով Մարդու իրավունքների ևհիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան։ «Մասնավորապես՝ հիմք ընդունելով Կառավարության պահանջը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կիրառել է միջանկյալ միջոցներ՝ կոչ անելով Ադրբեջանին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կնպաստեն խաղաղ բնակչության Կոնվենցիայով ամրագրված երաշխիքների նկատմամբոտնձգություններին , ինչպես նաև կոչ անելով հարգել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպականկոնվենցիայով ամրագրված իրենց պարտավորությունները։ Չնայած վերոգրյալին, նույնիսկ Դատարանի միջանկյալ միջոցներից հետո Ադրբեջանը շարունակել է խախտել Կոնվենցիայով ստանձնածիր պարտավորությունները։ Որպես այդպիսին՝ 2022 թվականի փետրվարից ադրբեջանական զինուժը շարունակաբար ահաբեկել են Արցախի սահմանամերձ գյուղերի բնակչությանը ֆիզիկական սպառնալիքի և հոգեբանականճնշման տարբեր հանցավոր գործողությունների միջոցով, ինչպես նաև բարձրախոսներով ուղիղ, սպառնացող և վախեցնող հայտարարություններով՝ ուղղված խաղաղ բնակչությանը։ Պարբերաբար հնչող հայտարարություններում սահմանամերձբնակչությանը կոչեր են արվում դադարեցնել հողագործությունը և լքել իրենց տները, հակառակ դեպքում՝ սպառնում են ընտանիքներին ֆիզիկական ոտնձգություններով»,- ասել է Աղաջանյանը: Նա հավելել է, որ նույն ժամանակահատվածում մարտի 7-ին Լեռնային Ղարաբաղում գազամատակարարումը դադարեցվել է՝ ավելի քան 150,000 մարդ թողնելով առանց ջեռուցման, շուրջ 1,5 մետր բարձրության ձյան և աննախադեպ ցրտի պայմաններում։ «Միջազգային հանրության ճնշման ներքո Ադրբեջանը մարտի 19-ին վերականգնել է գազի մատակարարումը, սակայն այն նորից դադարեցրել 2 օր անց։ Հարգելի գործընկերներ, վերոգրյալը էթնիկական զտման դասական օրինակ է։ Եվ մինչ միջազգային հարթակներում ադրբեջանցի պաշտոնյաները հաճախ հայտարարում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է, և որ Լեռնային Ղարաբաղի հայերը կարող են խաղաղ ապրել իրենց տներում, փաստացի Ադրբեջանը փորձում է ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումների վերջին փուլը՝ օգտվելով միջազգային հանրության Ուկրաինայի շուրջ իրավիճակի ամբողջական կենտրոնացած լինելու հանգամանքից։ Այդուամենայնիվ, Հայաստանը հանձնառու է մնում ՀարավայինԿովկասում խաղաղության օրակարգին և տեսնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական և խաղաղ լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»,- եզրափակել է Էդուարդ Աղաջանյանը։  
13:58 - 26 ապրիլի, 2022
Երիտասարդները երևանյան բուհերում իրազեկման ակցիաներ են իրականացնում. կա բերման ենթարկված |news.am|

Երիտասարդները երևանյան բուհերում իրազեկման ակցիաներ են իրականացնում. կա բերման ենթարկված |news.am|

news.am: Երիտասարդները երևանյան բուհերում իրազեկման ակցիաներ են իրականացնում՝ կոչ անելով միանալ հանուն Արցախի ու հանուն Հայաստանի իրենց պայքարին։ «Դո՛ւրս եկեք պայքարի, Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»,- բղավում են ակցիայի մասնակիցները բուհերի բակում ու պարզում Արցախի Հանրապետության դրոշը, բուհերի պատերին փակցնում Արցախի դրոշը։ «Զարթնիր», «զարթնիր», «պայքար», «պայքար» գոռալով ուսանողներն անցնում էին բուհից բուհ։ Այնուհետև նրանք հասան կառավարության շենքի մոտ։ «Մենք այսօրվա երթն ամփոփում ենք կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցրած, իրեն վարչապետ անվանող, Թուրքիայի և Ադրբեջանի շահերը սպասարկող ոմն թափթփուկի, ով պատրաստվում է  հազարավոր մեր եղբայրների արյուն ուրանալ, մեր  հայրենակիցների տունը, մեր հողը թշնամուն հանձնել։ Ինքն այլ ելք չունի, դատվելու է ու քանի որ շուտով հայտնվելու է  ճաղերի հետևում, որպես բարի կամքի դրսևորում այսօր բերել ենք իրեն փոխանցելու առաջին անհրաժեշտության պարագաներ, որ նա այնտեղ օգտագործի»,- հայտարարեց ակցիայի դաշնակցական մասնակիցներից մեկը, որի ձեռքին կար փաթեթ: Դրանից հետո ոստիկանները նրան բերման ենթարկեցին։
13:28 - 26 ապրիլի, 2022
Հակոբ Արշակյանն ընդունել է Սիրիայի խորհրդարանի Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

Հակոբ Արշակյանն ընդունել է Սիրիայի խորհրդարանի Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 25-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լյուսի Իսկանյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից։ Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ հայ ժողովուրդն ամենաջերմ զգացումներն է տածում  Սիրիայի նկատմամբ, որի հետ մեզ կապում են պատմամշակութային ընդհանրություններն ու դարավոր ջերմ բարեկամությունը: Հակոբ Արշակյանի խոսքով՝ հայ ժողովրդի պատմության մեջ Սիրիան ճակատագրական նշանակություն է ունեցել. Սիրիայի բարեկամ ժողովուրդն օգնության ձեռք է մեկնել Ցեղասպանությունից մազապուրծ հարյուր հազարավոր հայորդիների: «Անդրադառնալով Արցախի դեմ ադրբեջանաթուրքական տանդեմի սանձազերծած պատերազմից հետո ստեղծված իրավիճակին՝ ԱԺ փոխնախագահը շեշտել է, որ Ադրբեջանը Թուրքիայի միջոցով պատերազմում ներգրավել էր վարձկաններ Սիրիայից և տարածաշրջանի այլ պետություններից»,- ասվում է հաղորդագրության մեջ: «Թեև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից անցել է տևական ժամանակ, սակայն իրավիճակը շարունակում է փխրուն մնալ: Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ վտանգելով տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը»,- ըստ աղբյոեւրի՝ փաստել է Հակոբ Արշակյանը և հավելել, որ Հայաստանը շարունակում է ջանքերը տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու ուղղությամբ:
20:08 - 25 ապրիլի, 2022
Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտնել է ԱՄՆ առաքելությունների ղեկավարների տարածաշրջանային համաժողովի մանրամասները

 |armenpress.am|

Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտնել է ԱՄՆ առաքելությունների ղեկավարների տարածաշրջանային համաժողովի մանրամասները |armenpress.am|

armenpress.am: Հարավային Կովկասում ամերիկյան դիվանագիտական առաքելությունների ղեկավարների տարածաշրջանային համաժողովները տեղի են ունենում կանոնավոր հիմունքներով Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի մայրաքաղաքներում: Այս մասին հայտնում է Ադրբեջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը՝ անդրադառնալով թեմայի առնչությամբ ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեղեկությանը: Ամերիկյան դեսպանությունը հայտնում է, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնը մեկնում է Ադրբեջան հանդիպելու ադրբեջանական կառավարության պաշտոնյաների հետ: Պետքարտուղարի փոխտեղակալը ապրիլի 27-28-ին նաև կմասնակցի Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների տարածաշրջանային համաժողովին՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էռլ Լի Լիցենբերգերի, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի, ինչպես նաև Եվրոպային ու Եվրասիային ԱՄՆ աջակցության հարցերով համակարգող Գրեգ Նաարդենի եւ Պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերի հետ միասին: «Դիվանագիտական առաքելությունների ղեկավարների այդպիսի համաժողովները անցկացվում են կանոնավոր հիմունքներով: Վերջինը տեղի է ունեցել Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատանը 2021 թվականին: Մինչ այդ համաժողովներ են եղել Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանատանը 2019 թ. եւ Թբիլիսիում Միացյալ Նահանգների դեսպանատանը՝ 2018 թ.: 2020 թ. համաժողով տեղի չի ունեցել COVID-19-ի պատճառով», - հաղորդել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը: Նշենք, որ Էնդրյու Շոֆերը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է Միացյալ Նահանգների կողմից:
20:00 - 25 ապրիլի, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ֆրանսահայերի խորհրդի նախագահ Դանիել Քյուրքջյանի հետ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ֆրանսահայերի խորհրդի նախագահ Դանիել Քյուրքջյանի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ֆրանսահայերի խորհրդի նախագահ, «Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերության պատվավոր նախագահ Դանիել Քյուրքջյանի հետ: Այս մասին հայտնումեն Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից։  Դանիել Քյուրքջյանը նախագահին տեղեկություններ է ներկայացրել Ֆրանսահայերի խորհրդի կողմից իրականացվող ծրագրերի և աշխատանքների, ինչպես նաև ՀՀ կառավարության հետ համագործակցության մասին: Ֆրանսահայերի խորհրդի նախագահ Դանիել Քյուրքջյանը նշել է, որ այս տարի աշնանը նախատեսվում է Ֆրանսիայում կազմակերպել բիզնես համաժողով՝ հայաստանյան և ֆրանսիական ընկերությունների մասնակցությամբ: «Նախագահ Խաչատուրյանը ողջունելի է համարել խորհրդի գործունեությունը և հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանն ուղղված յուրաքանչյուր առաջարկություն՝ պատրաստակամություն հայտնելով իր հնարավորությունների սահմաններում աջակցել դրանց»,- ասվում է հաղորդագրության մեջ:  Ֆրանսահայերի խորհուրդը ձևավորվել է վերջին տարիներին՝ նպատակ հետապնդելով մի կողմից վեր հանել և համակարգել հայապահպանությանն ուղղված խնդիրները, մասնավորապես կապված Ֆրանսիայում հայկական մշակութային վայրերի թվի աստիճանաբար նվազեցման, Սփյուռքում հայոց լեզվի տիրապետման թուլացման, Ֆրանսիայում հայկական դպրոցներում առաջացած դժվարությունների հետ, իսկ մյուս կողմից` զարգացնել ֆրանս-հայկական հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ մշակույթ, տնտեսություն, կրթություն, իրավունք, առողջապահություն և այլ բնագավառներում:
18:39 - 25 ապրիլի, 2022
Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում. Արցախի նախագահը կառավարության ընդլայնված նիստ է հրավիրել

Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում. Արցախի նախագահը կառավարության ընդլայնված նիստ է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ապրիլի 25-ին տեղի է ունեցել կառավարության ընդլայնված նիստ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։  Երկրի ղեկավարը ներկայացրել է Հանրապետությունում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը և Արցախի շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները, մասնավորապես՝ վերջերս Հայաստանի Հանրապետության վարչապետի մասնակցությամբ Բրյուսելում և Մոսկվայում կայացած հանդիպումների համատեքստում։ Նախագահը շեշտել է, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում, և ՀՀ վարչապետի հետ կա հստակ պայմանավորվածություն, համաձայն որի՝ Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված միջազգային մակարդակում ցանկացած քննարկման պարագայում հայկական կողմի դիրքորոշումը պետք է համաձայնեցված լինի Արցախի Հանրապետության իշխանությունների և ժողովրդի կարծիքի հետ: Անդրադառնալով հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցերին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ հետպատերազմյան շրջանում է՛լ ավելի է մեծացել ԱՀ և ՀՀ պետական կառավարման համակարգերի միջև սերտ կապեր ունենալու և ՀՀ գործընկեր գերատեսչությունների հետ փոխգործակցության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում երկրի ղեկավարը հանձնարարել է կառավարության անդամներին ցուցաբերել նախաձեռնողականություն՝ ընդգծելով, որ պետական մակարդակով առաջիկայում քայլեր կձեռնարկվեն այդ կապերն ավելի ամրապնդելու ուղղությամբ: Հանրապետության նախագահն անդրադարձ է կատարել նաև երկրի կենսագործունեության և սոցիալ-տնտեսական զարգացման հարցերին՝ նշելով, որ բնակարանաշինական աշխատանքները շարունակվելու են ամբողջ ծավալով, սակայն առաջնահերթություններից ելնելով՝ վերանայվելու են կապիտալ ներդրումների մի շարք ծրագրեր: Խոսելով պետական կառավարման համակարգի աշխատանքի մասին՝ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ շարունակական ջանքեր պետք է գործադրվեն պետական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ պահանջելով տեսչական ու վերահսկողական գործառույթներ իրականացնող պետական մարմիններից ավելի մեծ ուշադրություն դարձնել գնումների իրականացման գործընթացների և ֆինանսների արդյունավետ ծախսման վրա: Նախագահը հանձնարարել է անզիջում և հետևողական պայքար տանել կոռուպցիոն երևույթների դեմ և բացառել բոլոր հնարավոր չարաշահումները: Երկրի ղեկավարը զգուշացրել է կառավարության անդամներին, որ պետական պաշտոնյայի ցանկացած չարաշահման դեպքում օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ են կիրառվելու: Նիստի ընթացքում շահագրգիռ կառույցների պատասխանատուներին քննարկված հարցերի վերաբերյալ Արցախի նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ։
18:02 - 25 ապրիլի, 2022
Հայաստանի համար գազի արտոնյալ գնագոյացումը պահպանվելու է․ Գոնչար

Հայաստանի համար գազի արտոնյալ գնագոյացումը պահպանվելու է․ Գոնչար

Հայաստանի համար գազի արտոնյալ գնագոյացումը պահպանվելու է, ասել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցի շրջանակում փաստաթղթերի մեծ փաթեթ է ստորագրվել, այդ թվում՝ էներգետիկ, իրավապահ, սոցիալ-աշխատանքային և հումանիտար ոլորտներում։ Համապատասխան ռուսական և հայկական գերատեսչություններն արդեն սկսել են իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները։ «Պայմանավորվածություն կա՝ մեր հայ ընկերների համար պահպանելու գազի արտոնյալ գնագոյացումը։ «Գազպրոմ Արմենիան» ապահովում է կապույտ վառելիքի երկրի պահանջարկի 80%-ը։ Հանրապետության տնտեսությունում «Գազպրոմի» գծով ներդրումների ծավալը գերազանցում է 800 մլն դոլարը», - ասել է Գոնչարը։ Անդրադառնալով Հայկական ատոմակայանի հարցին, նա նշել է, որ «Ռոսատոմ» ռուսական պետական կորպորացիայի գծով աջակցություն է ցուցաբերվում՝ հաշվի առնելով Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման անհրաժեշտությունը։ «Հաջողությամբ ավարտվել է ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացումը, թույլտվություն է ստացվել շահագործելու կայանը մինչև 2026 թ-ը», - ասել է նա։ Դենիս Գոնչարը նշել է, նաև, որ Փաշինյանի այցի շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ մի շարք ռուսական ընկերություններ մասնակցելու են տրանսպորտի, մասնավորապես՝ Երևանի մետրոպոլիտենի արդիականացմանը։   Նորա Վանյան  
16:30 - 25 ապրիլի, 2022