ՌԴ հատուկ ներկայացուցիչն ու Ադրբեջանի արտգործնախարարը քննարկել են Բաքվի և Երևանի հարաբերությունները

 |armenpress.am|
22:22 - 25 ապրիլի, 2022

ՌԴ հատուկ ներկայացուցիչն ու Ադրբեջանի արտգործնախարարը քննարկել են Բաքվի և Երևանի հարաբերությունները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է երկու երկրների միջեւ հաղորդակցությունների բացման եւ սահմանազատման հետ կապված հարցեր: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Հանդիպմանը կողմերը կարծիքներ են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ»,-ասված է հաղորդագրությունում: ՌԴ հատուկ ներկայացուցիչը ընդգծել է Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունն՝ աջակցելու բանակցություններում առաջընթացին բոլոր ոլորտներում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել