Երիտասարդները երևանյան բուհերում իրազեկման ակցիաներ են իրականացնում. կա բերման ենթարկված |news.am|
13:28 - 26 ապրիլի, 2022

Երիտասարդները երևանյան բուհերում իրազեկման ակցիաներ են իրականացնում. կա բերման ենթարկված |news.am|

news.am: Երիտասարդները երևանյան բուհերում իրազեկման ակցիաներ են իրականացնում՝ կոչ անելով միանալ հանուն Արցախի ու հանուն Հայաստանի իրենց պայքարին։

«Դո՛ւրս եկեք պայքարի, Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»,- բղավում են ակցիայի մասնակիցները բուհերի բակում ու պարզում Արցախի Հանրապետության դրոշը, բուհերի պատերին փակցնում Արցախի դրոշը։

«Զարթնիր», «զարթնիր», «պայքար», «պայքար» գոռալով ուսանողներն անցնում էին բուհից բուհ։

Այնուհետև նրանք հասան կառավարության շենքի մոտ։

«Մենք այսօրվա երթն ամփոփում ենք կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցրած, իրեն վարչապետ անվանող, Թուրքիայի և Ադրբեջանի շահերը սպասարկող ոմն թափթփուկի, ով պատրաստվում է  հազարավոր մեր եղբայրների արյուն ուրանալ, մեր  հայրենակիցների տունը, մեր հողը թշնամուն հանձնել։ Ինքն այլ ելք չունի, դատվելու է ու քանի որ շուտով հայտնվելու է  ճաղերի հետևում, որպես բարի կամքի դրսևորում այսօր բերել ենք իրեն փոխանցելու առաջին անհրաժեշտության պարագաներ, որ նա այնտեղ օգտագործի»,- հայտարարեց ակցիայի դաշնակցական մասնակիցներից մեկը, որի ձեռքին կար փաթեթ:

Դրանից հետո ոստիկանները նրան բերման ենթարկեցին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել