Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Կոշտ թափոնների պոլիգոնների կառուցմամբ Հայաստանում կզբաղվի իրանական «Արիանա» ընկերությունը. նախարար |news.am|

Կոշտ թափոնների պոլիգոնների կառուցմամբ Հայաստանում կզբաղվի իրանական «Արիանա» ընկերությունը. նախարար |news.am|

news.am: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում կոշտ թափոնների կառավարման ծրագրի իրականացմանը Կոտայքում, Գեղարքունիքում եւ Երեւանում: Այս մասին հունիսի 10-ին ՀՀ Ազգային Ժողովում մշտական խորհրդարանական ​​հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական ​​բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Այդպես, ըստ նրա, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվում է Կոտայք-Գեղարքունիք ծրագիրը: «Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում խորհրդատվությունների համար 124.4 դրամ է հատկացվել, ինչը կազմում է հատկացված միջոցների 54.3 տոկոս»,- նշեց Պապիկյանը: Նա նաեւ ասաց, որ, նախնական արդյունքների համաձայն, իրենք արդեն հաղթող ունեն: «Համենայն դեպս, առաջին փուլով անցել է իրանական «Արիանա» ընկերությունը, եւ COVID-19-ի նկատմամբ հաղթանակից հետո այնտեղ շինարարական աշխատանքներ կսկսվեն, սակայն դրանք ընթացիկ տարվա բյուջեով նախատեսված չեն: Մենք կփորձենք շտապել այս ծրագրի իրականացման հարցում: Բյուջեով նախատեսվում է սարքավորումներ գնել, պոլիգոններ կառուցել Կոտայքի եւ Գեղարքունիքի որոշ քաղաքներում»,- հավելեց նախարարը:
12:24 - 10 հունիսի, 2020
ՏՄՊՊՀ-ն շաքարի շուկայում նկատած գնանկումը գնահատել է ոչ համաչափ |armenpress.am|

ՏՄՊՊՀ-ն շաքարի շուկայում նկատած գնանկումը գնահատել է ոչ համաչափ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մի քանի ապրանքային շուկաներում հարուցել է վարույթներ, իսկ շաքարի շուկայում նկատած գնի նվազումը գնահատել ոչ այնքան համաչափ: ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե բացի պաշտպանիչ միջոցներից, այլ շուկաներում գնային առումով ի՞նչ վիճակ է: «Կան հարուցված վարույթներ՝ մի շարք ապրանքային շուկաներում՝ ձեթի, հավի, բդի: Նաև որոշակի գործընթաց էինք սկսել շաքարի շուկայում, բայց այնտեղ հակառակ գործընթացն էր տեղի ունեցել, գնի նվազում կար, որը գնահատել էինք ոչ այդքան համաչափ: Կարագի ապրանքային շուկայում ևս ունենք հարուցված գործ, սակայն դա կապված է ոչ թե գնի բարձրացման, այլ ուրիշ երևույթի հետ»,-ասաց Գևորգյանը: ՏՄՄՊՀ-ն, ընդհանուր առմամբ, ուսումնասիրել է 44 ապրանքային շուկա: Գևորգյանի խոսքով՝ բացի մի քանի ապրաքներից՝ ցիտրուսային մրգեր, կոճապղպեղ, դիմակներ, այլ բարձրացումներ չեն նկատվել այս ժամանակահատվածում: Նրա գնահատմամբ՝ դոլարի կուրսի տատանումը և ճանապարհածախսի որոշակի թանկացումը շատ փոքր ազդեցություն են թողել, գների էական բարձրացում չի եղել: «Ընդ որում, առաջին սպառողական ապրանքներում գների նվազում կա: 2018, 2019 թթ. համեմատ այդ նվազումն ակնհայտ է»,-ասաց Գևորգյանը:    Նա վստահեցրեց, որ այս պահին որևէ դեֆիցիտ չկա: ՏՄՊՊՀ նախագահը հիշեց՝ միայն մի պահ եղավ կոճապղպեղի մասով, բացատրեց՝ բնակչությունը միանգամից մեծ գնում կատարեց, և այն արագ սպառվեց մինչև նոր ներկրում տեղի ունեցավ: «Սկզբնական էտապում դիմակների հետ կապված էլ կար դեֆիցիտ, դա ամբողջ աշխարհում տիրող խնդիր էր, որովհետև այն երկրները, որոնք արտահանում են անում, չէին արտահանում, քանի որ ներքին սպառման խնդիր ունեին»,-ասաց Գևորգյանը:
13:39 - 08 հունիսի, 2020
Կենտրոնում և Արաբկիրում բնակարան գնելիս եկամտահարկի վերադարձի ծրագիրը կարող է չեղարկվել |hetq.am|

Կենտրոնում և Արաբկիրում բնակարան գնելիս եկամտահարկի վերադարձի ծրագիրը կարող է չեղարկվել |hetq.am|

hetq.am: Կառավարությունը մտադիր է Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում դադարեցնել նորակառույց բնակելի շենքերից բնակարան գնելու դեպքում եկամտահարկի վերադարձի ծրագիրը: Այս մասին խորհրդարանում` 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկմանն ասաց  Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նախարարը հիշեցրեց, որ թե այս ծրագիրն առհասարակ ինչու էր ընդունվել. «2014 թվականի զարգացումների արդյունքում 2015-ին ուժի մեջ մտած փոփոխություններ են, ըստ էության երկրորդ ալիքն էր համաշխարհային ֆինանսատնտեսական  ճգնաժամից հետո, որից հետո բախվեցինք իրավիճակի, երբ մեր ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի նկատմամբ պատժամիջներ կիրառվեցին, և այն իր ազդեցությունն ունեցավ նաև մեր տնտեսության վրա»,-ասաց նախարարը: Անմիջապես կառուցապատողից բնակարան գնելու դեպքում ֆիզիկական անձի վճարած եկամտահարկը հետ է փոխանցվում իրեն յուրաքանչյուր եռամսյակը մեկ: Սակայն գնված բնակարանի արժեքը չի կարող ավելին լինել 55 միլիոն դրամից, իսկ հիպոթեքային վարկի տոկոսագումարներին մեկ ամսվա ընթացքում առավելագույնը կարող է ուղղվել 500 հազար դրամ՝ անկախ նրանից վարկառուները կամ համավարկառուները քանիսն են: Նրա խոսքով` ծրագրի ներդրմամբ նպատակ էր դրվել տնտեսական անկման ռիսկը մեղմել, քանի որ 2008-ին շինարարության ոլորտը 34-35 տոկոսով էր կատարվել: Նախարարի խոսքով` ծրագիրն ընդունվելուց հետո որոշակի փոփոխությունների է ենթարկվել, քանի որ պարզ է դարձել` այն վերածվել է համեմատաբար բարձր եկամուտ ունեցող խավի համար ավելի լայն հնարավորությունների տարբերակ`  հարկ չվճարելու: «Դժվար է ասել, որ բնակարանային կարիքի համար է, քանի որ պենտհաուս ձեռք բերելու համար պետական բյուջեից մեծ մասնակցություն չպիտի ենթադրվի: Դա ժամանակավոր  միջացառում էր ենթադրվում, քանի որ կառուցապատումը գնահատվում էր որպես շահութաբեր ոլորտ և բյուջեի մասնակությունը կառուցապատման ոլորտին շատ ծանրակշիռ հիմնավորում պետք է ունենա: Դրանով պայմանավորված` ավելացվեց սոցիալական բաղադրիչ և ավելացան  սահմանափակումներ` թե ընդհանուր սահմանաչափի, թե եկամտահարկի եռամյսակային գումարի վերաբերյալ»,-ասաց նախարարը` հավելելով, որ Կառավարության մտադրությունն է աստիճանաբար հրաժարվել այդ ծրագրից: Ատոմ Ջանջուղազյանի խոսքով` շինարարությունը շահութաբեր ոլորտ է, և բացի այդ, այն ոչ արտահանելի է, ոչ էլ արտադրական, որոնք էլ Կառավարության հայտարարած առաջնահերթությունների շարքում են: «Մենք ասել ենք` գնում ենք այն ճանպարհով, որ տնտեսական աճի արտահանմանը միտված մոդել ենք ընտրել և ծախս ենք անում ոչ արտահանելի հատվածում, մենք բարձր տնտեսություն ունենալու առաջնահերթություն ենք դրել և ծախս ենք անում ոչ արտահանելի հատվածում: Աստիճանաբար այս համակարգից հրաժարվելը մեր քաղաքականության ուղղությունն է: Շրջանառվում է նախագիծ, որը կախված համատարած հայտարարագրման մեխանիզմից, կորոշենք առաջարկել խորհրդարանին թե ոչ, դրա որի շրջանակներում Երևանի  առաջին և երկրորդ գոտիների ծրագրի իրականացումը կդադարեցվի»,- ասաց նա: Տեղեկացնենք, որ առաջին և երկրորդ գոտիներն ընդգրկում են Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանները, որտեղ էլ բնակարանների կադաստրային ամենաբարձր արժեքն է: Շարունակությունը՝ hetq.am-ում
13:24 - 08 հունիսի, 2020
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 300 մլն դրամի խնայողություն է կատարել |armenpress.am|

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 300 մլն դրամի խնայողություն է կատարել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2019 թ. պետական բյուջեից իրեն հատկացված միջոցներից 300 մլն դրամի խնայողություն է կատարել: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բյուջեն 2019 թ. համար սկզբնական ծրագրով շուրջ 2,7 մլրդ դրամ էր: Այն տարվա ընթացքում ճշտվել է՝ կազմելով 5,6 մլրդ դրամ: Փաստացի 5,3 մլրդ դրամի օգտագործում է եղել կամ ճշտված ցուցանիշի 94%-ը»,- ասաց նախարարը: Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ նախարարությանը հատկացված միջոցներով իրականացվել է 14 միջոցառում:
12:53 - 08 հունիսի, 2020
Մոտ ապագայում կավարտենք վարույթները դիմակի, ալկոգելի եւ ձեռնոցի շուկաներում. Գեղամ Գեւորգյան |news.am|

Մոտ ապագայում կավարտենք վարույթները դիմակի, ալկոգելի եւ ձեռնոցի շուկաներում. Գեղամ Գեւորգյան |news.am|

news.am: Բոլոր երեք շուկաներում՝ դիմակ, ալկոգել, ձեռնոց, ուսումնասիրությունները շարունակվում են: Այս մասին Այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույց նշեց Տնտնեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը: «Բժշկական կամ պաշտպանիչ դիմակների շուկայում եւ լատեքս ձեռնոցների շուկայում ունենք հարուցված վարույթներ, առաջին լսումը  տեղի է ունեցել: Հիմա նորից տնտեսվարող սուբյեկտները տեղեկատվություն են ներկայացնելու: Կարծում եմ՝ մոտ ապագայում վարույթի ավարտը տեղի կունենա եւ կհայտնենք ձեզ: Մենք նկատել էինք որոշակի գնի բարձրացում եւ դրա հիման վրա գերիշխող դիրքի չարաշահման փաստի ուժով հարուցել ենք վարույթ»,-ասաց նա: Նրա խոսքով, այն ժամանակահատվածը, որ դիտարկել են, 220 դրամի կարգի է եղել դիմակի գինը խոշոր դեղատնային ցանցերում: Մենք նայում ենք ամբողջ շղթան, թե Հայաստան որքանով է ներմուծվում, որքանով է մեծածախ եւ մանրածախ վաճառք իրականացվում: Բայց մի բան հստակ կարող եմ փաստել, որ Հայաստանում չկա դեպք, որ 20 դրամով դիմակ ներմուծված լինի եւ վաճառված լինի 220 դրամով: Հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցած դեֆիցիտը, դիմակը հայաստան ներկրվել է մոտ 10 անգամ բարձր գնով: Ես խոսել եմ Ռուսաստանի, ԵՏՄ այլ երկրների հետ, նույն վիճակն այնտեղ է: Ընդ որում, մենք որոշակի քայլեր ձեռնարկեցինք, դիմակների գինը բավական իջել է: Նաեւ մետրոյի կայարաններում ավտոմատ սարքերի միջոցով երկու դիմակը 200 դրամով է վաճառվում: Այսինքն մեկ դիմակը 100 դրամ է, բայց անկախ ամեն ինչից կնայենք, կհասկանանք, թե արդյոք մարժաների փոփոխություն տեղի է ունեցել, թե ոչ, եւ արդյոք դրանք արդարացված են, թե ոչ: Պատասխանը մոտ ժամանակներս կլինի, եւ եթե պարզվի, որ տնտեսվարողները չարաշահել են իրենց գերիշխող դիրքը, անպայման պատասխանատվության կենթարկվեն»,-ընդգծեց Գեւորգյանը:
12:35 - 08 հունիսի, 2020
Բարեփոխումները 2019-ին դրական են անդրադարձել պետական պարտքի կայունության պահպանման վրա. ԿԲ նախագահ |armenpress.am|

Բարեփոխումները 2019-ին դրական են անդրադարձել պետական պարտքի կայունության պահպանման վրա. ԿԲ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2019-ին հարկաբյուջետային բարեփոխումները, որոնք արտահայտվել են հիմնականում պետբյուջեի պակասուրդի նվազեցմամբ, ստվերային հատվածի կրճատմամբ և պետական ծախսերի բարեփոխումներով, դրական են անդրադարձել մակրոտնտեսական և պետական պարտքի կայունության պահպանման վրա: Այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը՝ ներկայացնելով ԿԲ եզրակացությունը բյուջեի կատարման տարեկան հաշետվության վերաբերյալ: «ՀՀ պետական բյուջեի կատարումը 2019 թվականի ընթացքում  ընթացել է հարկաբյուջետայի կանոնների պահպանման սկզբունքի ներքո, նպաստել պետական պարտքի կայունության ապահովման նպատակի իրագործմանը: Պարտք-ՀՆԱ ցուցանիշի նվազմանը նպաստել է պետական բյուջեի պակասուրդի տարվա համար նախատեսված մակարդակից ավելի մեծ չափով կրճատումը»,-ասաց Ջավադյանը: Նա նկատեց, որ համախառն պահանջարկի վրա հարկաբյուջետային հատվածի ազդեցությունը զսպող է եղել՝ պայմանավորված եկամուտների զգալի զսպող և ծախսերի ընդլայնող ազդակների ձևավորմամբ: Զսպող հարկաբյուջետային քաղաքականության պայմաններում ԿԲ-ն արձագանքել է գնաճային զարգացումներին, տարվա ընթացքում երկու անգամ իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը: 1.3 տոկոսով նվազել է 2019-ի ՀՀ կառվարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը` կազմելով 50 տոկոս: Կառվարությունը տարվա ընթացքում վերանայել է ՀՀ պետական բյուջեի եկամուտների ծրագիրը՝ աճի ուղղությամբ: «Հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում 2019-ին իրականացված բարեփոխումները, որոնք արտահայտվել են հիմնականում ՀՀ պետբյուջեի պակասուրդի նվազեցմամբ, ստվերային հատվածի կրճատմամբ և պետական ծախսերի բարեփոխումներով, դրական են անդրադարձել մակրոտնտեսական և պետական պարտքի կայունության պահպանման վրա»,-ասաց ԿԲ նախագահը:
16:38 - 05 հունիսի, 2020
Լանզարոտեի կոնվենցիայի՝ կրթության բաղադրիչին վերաբերող 6-րդ կետի շուրջ տեղի կունենա աշխատանքային քննարկում

Լանզարոտեի կոնվենցիայի՝ կրթության բաղադրիչին վերաբերող 6-րդ կետի շուրջ տեղի կունենա աշխատանքային քննարկում

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հաշվի առնելով Լանզարոտեի կոնվենցիայի՝ կրթության բաղադրիչին վերաբերող 6-րդ կետի շուրջ հանրության մտահոգությունները՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը, ինչպես ավելի վաղ հայտնել էի ԱԺ ամբիոնից, ձևավորել է աշխատանքային խումբ, որն արդեն հաջորդ շաբաթ ԿԳՄՍ նախարարության կողմից ձևավորվող աշխատանքային խմբի հետ միասին կունենա իր առաջին աշխատանքային քննարկումը՝ այսպիսով մասնակցելով չափորոշիչների և ծրագրի մշակման, ինչպես նաև վերահսկման գործընթացին: Աշխատանքային խմբում ընդգրկվել են հինգ պատգամավորներ՝ ԱԺ բոլոր երեք խմբակցություններից. Սոֆիա Հովսեփյան, Արթուր Մանուկյան, Լիլիթ Ստեփանյան («Իմ քայլը»), Իվետա Տոնոյան («Բարգավաճ Հայաստան), Աննա Կոստանյան («Լուսավոր Հայաստան»)»:
09:09 - 05 հունիսի, 2020
ԱԺ-ն չընդունեց մեկուսացման նպաստ սահմանող նախագիծը. այն ուղարկվեց առաջարկների ստացման փուլ |armenpress.am|

ԱԺ-ն չընդունեց մեկուսացման նպաստ սահմանող նախագիծը. այն ուղարկվեց առաջարկների ստացման փուլ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել մեկուսացման նպաստ: ԱԺ նիստում «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը չընդունեց՝ ստանալով 27 «կողմ» 82 «դեմ» ձայներ: Նախագծով, ըստ էության, առաջարկվում է նախատեսել մեկուսացման նպաստ այն անձանց համար, որոնք վարձու աշխատող են կամ ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահովված անձինք են և պարետատան ցուցումով մեկուսացվել են կամ ինքնամեկուսացվել: Նպաստից չեն օգտվի այն անձինք, որոնք հեռավար են աշխատել, հարկադիր պարապուրդի մեջ են գտնվել, և նրանց աշխատավարձը վճարվել է, ինչպես նաև այն անձանց, որոնք խախտել են ինքնամեկուսացման ու մեկուսացման պայմանները: Զեյնալյանն առաջարկեց նախագիծը տեղափոխել առաջարկությունների ստացման փուլ: Այս առաջարկը քվեարկությամբ ստացավ 85 «կողմ» և 2 «ձեռնպահ» ձայներ: Այսպիսով նախագիծն ուղարկվեց գրավոր առաջարկությունների ստացման փուլ:
12:55 - 04 հունիսի, 2020
Զեյնալյանը կոչ արեց չընդունել իր իսկ հեղինակած նախագիծը |armenpress.am|

Զեյնալյանը կոչ արեց չընդունել իր իսկ հեղինակած նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել մեկուսացման նպաստ: ԱԺ նիստում «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացնելիս Զեյնալյանը կոչ արեց դեմ քվեարկել նախագծին, ուղարկել առաջարկությունների ստացման փուլ՝ որոշակի հաշվարկներ կատարելու նպատակով: Նախագծով, ըստ էության, առաջարկվում է նախատեսել մեկուսացման նպաստ այն անձանց համար, որոնք վարձու աշխատող են կամ ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահովված անձինք են և պարետատան ցուցումով մեկուսացվել են կամ ինքնամեկուսացվել: Նպաստից չեն օգտվի այն անձինք, որոնք հեռավար են աշխատել, հարկադիր պարապուրդի մեջ են գտնվել, և նրանց աշխատավարձը վճարվել է, ինչպես նաև այն անձանց, որոնք խախտել են ինքնամեկուսացման ու մեկուսացման պայմանները: «Կառավարությունը ընդհանուր առմամբ գաղափարին և մոտեցմանը դեմ չէ, սակայն ընդհանուր կոնսենսուսի եկանք, որ մի քանի օր դադար վերցնենք, որ կարողանանք որոշակի հավելյալ հաշվարկներ և կանխատեսումներ անել: Կառավարության այդ առաջարկն ինձ համար ընդունելի է: Թեև հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել, ես հիմա կառաջարկեմ, որ դեմ քվեարկենք, և ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ նախագիծը տեղափոխենք առաջարկությունների ներկայացման փուլ, մեկ շաբաթ կամ 10 օր դադար վերցնենք, որ կարողանանք նաև կանխատեսումներն ունենալ, հիմնավորումները հստակեցնել»,-ասաց Զեյնալյանը: «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց՝ շատ ճիշտ նախագիծ է: «Հիմա հասկանում եմ, որ կամ կառավարության համաձայնությունը չի եղել, կամ կեսից փոխվել է համաձայնությունը, և նախագիծը հետ է  տարվում: Որքանով ես հասկանում եմ՝ այն կարող է ընդհանրապես չընդունվել»,-ասաց նա ու հետաքրքրվեց պատճառով: Պատգամավորն արձագանքեց՝ կառավարությանը համոզել-չհամոզելու խնդիր չկա: «Գաղափարը կառավարության համար ընդունելի է եղել: Որոշ հոդվածներ համատեղ են քննարկվել և մշակվել, ընդամենը որոշակի կանխատեսություն կատարելու մեջ է հարցը, թե ապագայում որքան նման դեպքեր կունենանք, և կորոնավիրուսը որքան կձգվի»,-ասաց Զեյնալյանն ու վստահեցրեց՝ խոսքը նախագիծը շրջանառությունից հանելու մասին չէ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը նշեց, որ բովանդակային իմաստով նախագծի հիմնավորումները կառավարության համար ընդունելի են, սակայն առկա են խնդիրներ, հարցեր, որոնք լրացուցիչ քննարկման կարիք ունեն: «Եվ, եթե այդ հարցերը փորձենք մի նախադասությամբ ձևակերպել, ապա դա հետևյալն է՝ առկա են նախագծի կապակցությամբ ֆինանսական անորոշությունների բարձր մակարդակ: Եվ մենք ձեռք բերեցինք պայմանավորվածություն՝ առաջիկա մի քանի օրվա ընթացքում լրացուցիչ վերլուծություններ և ուսումնասիրություններ կատարել, որպեսզի որոշակի ֆինանսական կանխատեսելիություն ապահովենք»,-ասաց նա: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվվել էր ԱԺ հունիսի 3-ի նիստում:
11:58 - 04 հունիսի, 2020
Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի աշխատանքն` ամփոփ |hetq.am|

Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի աշխատանքն` ամփոփ |hetq.am|

hetq.am: 2019 թվականի մայիսի 31-ին խորհրդարանում ստեղծվեց 2016 թվականի ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով: Այն ստեղծվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի անուղղակի հանձնարարականով: Մայիսի 20-ին խոսելով դատական համակարգի մասին՝ Փաշինյանն անդրադարձել էր նաև այլ հարցերի, այդ թվում` ապրիլյան պատերազմին: «Կարծում եմ հասունացել է ժամանակը 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար»,- ասել էր վարչապետը, ինչին հետևել էր խորհրդարանական մեծամասնության նախաձեռնությունը` ստեղծել ժամանակավոր հանձնաժողով: Վաղը` հունիսի 4-ին, լրանում է հանձնաժողովի գործունեության ժամկետը, ուստի ամփոփենք ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքը:   Նախորդ տարվա մայիսին 47 պատգամավորների դիմում-պահանջով ստեղծված հանձնաժողովն իր գործունեությունը ծավալեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում: Հանձնաժողովն առաջինը հյուրընկալեց ապրիլյան պատերազմին մասնակցած զոհերի հարազատներին ու ծառայակից ընկերներին: «Մենք կանչելու ենք բոլոր նրանց, ովքեր կարող են հանձնաժողովի աշխատանքին տալ օգտակար տեղեկատվություն: Իրավական տեսանկյունից միգուցե կարող են ասել՝ կանչում եք, չենք գալիս, բայց բարոյական տեսանկյունից որևէ մեկը իրավունք չունի շրջանցել այդ հարցի՝ իրեն վերաբերող տեղեկատվությունը հանձնաժողովին փոխանցելը»,- ասում էր հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Այնուհետև հանձնաժողովը սկսեց հյուրընկալել նախկին ու գործող պաշտոնյաներին: Հանձնաժողովը հյուրերին ընդունում էր հատուկ հատկացված տարածքում, որտեղից, ըստ հանձնաժողովի նախագահի, ինֆորմացիայի արտահոսք չէր կարող լինել:   Առաջինը հյուրընկալվեց Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին պետ, վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը: Նա հեռացավ դռնփակ հանդիպումից` հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին, սակայն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասաց` բոլոր նախադրյալները եղել են, որ հակառակորդը պատրաստվում է հարձակման: Ժամանակավոր հանձնաժողովների գործունեության ժամկետը, ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, վեց ամիս է: Դեկտեմբերին հանձնաժողովի գործունեության ժամկետը խորհրդարանը վեց ամսով երկարաձգեց: Չնայած հանձնաժողովի անդամների մասնագիտական որակները նախկին պաշտոնյաներն ի սկզբանե կասկածի տակ էին դնում, այդ թվում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, սակայն դա չխանգարեց վերջինիս հունվարին հյուրընկալվել հանձնաժողովում: Չորս ժամ տևած հանդիպումից հետո Օհանյանը դուրս եկավ բավական բարձր տրամադրությամբ` քննարկումը որակելով արդյունավետ:   Նախկին նախարարն ընդգծեց` նման հանձնաժողով չէր կազմի, եթե անգամ այն լիներ պաշտպանության նախարարության հետ համատեղ գործող, բայց քանի որ այն ստեղծվել է, իր հնարավորության սահմանում կաջակցի: Օհանյանին հյուրընկալելուց շուրջ երկու շաբաթ անց հանձնաժողով հրավիրվեց Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության նախկին  պետ, այժմ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Ապրիլյան պատերազմի ժամանակ գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովը միակ նախկին պաշտոնյան էր, որ հրաժարվեց գալ հանձնաժողով: Այնուհետև հանձնաժողովը սկսեց հրապարակային նամակագրություն պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի հետ: Սարգսյանի գրասենյակից մեկ նախապայման էին ներկայացրել` հանձնաժողովի տեսաձայնագրությունը պետք է փոխանցվի իրենց: Հանձնաժողովի նախագահը համաձայնեց, ինչից հետո Սարգսյանը հյուրընկալվեց հանձնաժողովում: Հանձնաժողովի գործունեության ամբողջ ընթացքում ամենաերկար դռնփակ հանդիպումը պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Սարգսյանի հետ էր. հանդիպումը տևեց հինգ ժամ: Հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց` իր որոշումը գալ հանձնաժողով արդարացված էր: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ևս հանդիպումը արդյունավետ համարեց` ասելով, որ ստացել են հարցերի պատասխաններ, բայց դրանք ամբողջական չեն: «Պարոն Սարգսյանն ինքն էլ ասաց այն պաշտոնյաների անունները, որոնց մոտ գտնվում են մեր մի շարք հարցերի պատասխաններ»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը: Սերժ Սարգսյանի այցից հետո խորհրդարան հրավիրվեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը` ասելով, որ տվել է հանձնաժողովին հուզող բոլոր հարցերի պատասխանները: Շարունակությունը՝ hetq.am-ում
10:16 - 04 հունիսի, 2020