ԱԺ-ն չընդունեց մեկուսացման նպաստ սահմանող նախագիծը. այն ուղարկվեց առաջարկների ստացման փուլ |armenpress.am|
12:55 - 04 հունիսի, 2020

ԱԺ-ն չընդունեց մեկուսացման նպաստ սահմանող նախագիծը. այն ուղարկվեց առաջարկների ստացման փուլ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել մեկուսացման նպաստ:

ԱԺ նիստում «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը չընդունեց՝ ստանալով 27 «կողմ» 82 «դեմ» ձայներ:

Նախագծով, ըստ էության, առաջարկվում է նախատեսել մեկուսացման նպաստ այն անձանց համար, որոնք վարձու աշխատող են կամ ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահովված անձինք են և պարետատան ցուցումով մեկուսացվել են կամ ինքնամեկուսացվել: Նպաստից չեն օգտվի այն անձինք, որոնք հեռավար են աշխատել, հարկադիր պարապուրդի մեջ են գտնվել, և նրանց աշխատավարձը վճարվել է, ինչպես նաև այն անձանց, որոնք խախտել են ինքնամեկուսացման ու մեկուսացման պայմանները:

Զեյնալյանն առաջարկեց նախագիծը տեղափոխել առաջարկությունների ստացման փուլ: Այս առաջարկը քվեարկությամբ ստացավ 85 «կողմ» և 2 «ձեռնպահ» ձայներ: Այսպիսով նախագիծն ուղարկվեց գրավոր առաջարկությունների ստացման փուլ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել