Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Հարկային եկամուտները գերակատարելու ենք նաև երկրորդ եռամսյակում. Նիկոլ Փաշինյան

Հարկային եկամուտները գերակատարելու ենք նաև երկրորդ եռամսյակում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետական բյուջեի հետ կապված ընթացիկ վիճակին, հարկային հաԱյս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Խորհրդակցության սկզբում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսօր պիտի քննարկենք մեր բյուջետային գործերի վիճակը, նաև արդեն պետք է սկսենք պլանավորել 2022 թվականի բյուջեի նախագծի ձևավորման գործընթացը: Ընդհանուր առմամբ, մեր բյուջետային գործերը վատ չեն և հարկային եկամուտների հավաքագրումներն իրականացվում են առաջանցիկ տեմպերով: Հիմա ակնհայտ է, որ հարկային եկամուտները գերակատարելու ենք նաև երկրորդ եռամսյակում, այսինքն՝ կիսամյակում, թե ինչքա՞ն, այսօր երեկոյան վերջնական պարզ կլինի: Որքան էլ տարօրինակ հնչի, ես ավելի շատ խնդիրներ տեսնում եմ մեր ծախսային հատվածում, որովհետև ծախսերի արդյունավետությունն ընդհանրապես շատ լուրջ խնդիր է, և այդ խնդրի լուծման ինստիտուցիոնալ համակարգերի մասին մենք պետք է անպայման մտածենք, որովհետև ծախսերի արդյունավետությունը նաև տնտեսական ակտիվության, բյուջեի եկամտային մասի ապահովման շատ լուրջ, առանցքային խթաններից մեկն է: Սովորաբար ավելի լայն ուշադրություն և հետաքրքրություն լինում է եկամտային մասի նկատմամբ, նկատի ունեմ հանրային շրջանակներում, բայց իրականում ծախսային հատվածները նույնպես շատ կարևոր են: Նաև ի՞նչ առանձնահատկություն կա այսօրվա իրադրության մեջ. բյուջետային իմաստով մենք գտնվում ենք տարվա կեսին, բայց քաղաքական իմաստով շուտով սկսվելու է նոր տարին և նոր ժամանակաշրջանը, որի հետ կապված հնչել են կոնկրետ նախընտրական խոստումներ: Մենք խոսել ենք լայնածավալ կապիտալ ներդրումների, հարյուրավոր դպրոցների, հարյուրավոր մանկապարտեզների, տասնյակ ջրամբարների, հազարավոր կիլոմետրերով ճանապարհների կառուցման մասին, և  անխուսափելիորեն դա պետք է ապահովենք: Նաև բիզնեսը պետք է տեսնի այդ խոստումները կատարելու մեր վճռականությունն ու հետևողականությունը, որպեսզի համապատասխան դիրքավորվի այդ գործընթացն իրականացնելու համար, որովհետև կառավարությունը քաղաքական խնդիրն է դնում, իսկ դրանք մեր այսօրվա համակարգերով իրականացվում են մասնավոր հատվածի կողմից, մասնավորապես մրցույթներ են իրականացվում և այլն»: Վարչապետի պաշտոնակատարն առանձնացրել է ևս մեկ թեմա, որին պետք է կառավարությունը եթե ոչ այսօր, ապա հետագայում անդրադառնա: «Խոսքը վերաբերում է մեր պետական գնումների համակարգի կատարելագործմանը, որի ուղղությամբ բավականին աշխատանք արել ենք, բայց այստեղ պետք է մտածենք նաև, թե էլ ինչ բարեփոխումներ կան, որոնք պետական գնումների համակարգը կդարձնեն հնարավորինս արդյունավետ: Որովհետև եթե խոսում ենք ծախսային հատվածի արդյունավետության մասին, առաջին հերթին խոսում ենք գնումների համակարգի արդյունավետության մասին: Ինչքանո՞վ է մոբիլ այդ գնումների համակարգը, ինչքանո՞վ է արդյունավետ և ինչքանո՞վ համահունչ այն քաղաքական խնդիրների հետ, որոնք ձևակերպել ենք: Եվ այստեղ պետք է որոշակի մեխանիզմներ ունենանք՝ գործընթացներն ավելի օպերատիվ ձևով կազմակերպելու հնարավորություն ունենալու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ նախկինում խոսվել է գլխավոր կապալառուի ինստիտուտի ներդրման մասին, որը հնարավորություն կտա շատ դեպքերում կայացնել արագ որոշումներ և իրականացնել դրանք ավելի արագ, քան նախատեսվում էր: «Այլ խնդիրներ ունենք ծախսերի իրականացման ոլորտում: Իմ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կան ընկերություններ, որոնք այդ թեմաների մեջ մասնագիտացած են: Օրինակ, ես նախորդ օրը մարզերից մեկում մի իրավիճակի բախվեցի, երբ դպրոցի շինարարության մրցույթ է հայտարարաված, ֆինանսավորումը կա, նախագիծը կա, և արդեն, եթե չեմ սխալվում, երկու տարի դատական քաշքշուկ է տեղի ունենում: Այսինքն՝ սահմանամերձ գյուղում, երբ դպրոցը պետք է արդեն կառուցված, շահագործման հանձնված լիներ, և գործող դպրոցը, ըստ էության, ավերակ վիճակում է, հիմա գյուղը, երեխաները տուժում են այն պատճառով, որ մրցույթին մասնակից երկու ընկերություններ դատական պրոցես են հարուցել, և շահագործման պլանավորված բոլոր ժամկետներն ավարտվել են ու դեռ հայտնի չէ, թե դպրոցը երբ կկառուցվի: Կարծում եմ՝ այս դեպքերում պետք է մեխանիզմ ունենանք կամ օրենսդրական,  քաղաքական որոշակի կարգավորումներ անենք, որովհետև այդ գյուղի երեխաներին պետք է բացատրենք՝  ինչպե՞ս է, որ նախագիծը կա, ֆինանսավորումը կա, մրցույթը հայտարարաված է, հաղթողը կա, իսկ դպրոցը չի կառուցվում: Եվ եթե միջոցներ չձեռնարկենք, հնարավոր է՝ առաջիկա երևի 3-4 տարում չկառուցենք: Այնպես որ այսպիսի հարցեր կան, և այս հարցերում մենք այլևս հապաղելու իրավունք չունենք: Պետք է կայացնենք որոշումներ, և այդ որոշումների արդյունքում մեր ծախսային հատվածը դարձնենք ավելի արդյունավետ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Այնուհետև քննարկվել են տնտեսության ոլորտում տեղի ունեցող զարգացումները, հարկային եկամուտների ավելացման ուղղությամբ հնարավոր քայլերը, կապիտալ ներդրումների ավելացմանը, որակյալ, արդյունք տվող ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր, որոնց առնչությամբ ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ: Անդրադարձ է կատարվել նաև համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման, գնումների ոլորտի կարգավորումների պարզեցման ու արդիականացման ուղղությամբ միջոցառումների ընթացքին, շինարարության ոլորտի զարգացումներին, մասնավորապես, եկամտահարկի վերադարձի ծրագրի շրջանակում բնակարանաշինության գոտիավորման անհրաժեշտությանը վերաբերող հարցերի: Նիկոլ Փաշինյանը կարևորել է վերը նշված ուղղություններով հետևողական, հստակ քայլերի իրականացումը: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ կառավարությունը պետք է տնտեսությունը խթանելու քաղաքականությունը դարձնի առավել արդյունավետ, այդ թվում՝ տնտեսավորղների համար նոր շուկաներ մուտք գործելու հնարավորություններ ստեղծելու միջոցով: Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է այսօրվանից սկսել դպրոցների, մանկապարտեզների, ջրամբարների, ճանապարհների կառուցման համար անհրաժեշտ համապատասխան կազմակերպությունների, այդ թվում՝ արտերկրից ներգրավման աշխատանքները, դրա համար գնումների ոլորտում ապահովելով անհրաժեշտ օրենսդրական լուծումներ: Վարչապետի պաշտոնակատարը շեշտել է՝ վերը նշված շինաշխատանքներում առանձնակի խնդիր է լինելու բարձր որակի և համապատասխան չափանիշների ներդրման ապահովումը:     
14:37 - 30 հունիսի, 2021
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն վարչապետ, Շնորհավորում եմ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Ողջունում եմ այն փաստը, որ միջազգային դիտորդները, այդ թվում՝ մեր խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, այդ ընտրությունները գնահատեցին որպես մրցակցային և ընդհանուր առմամբ լավ կազմակերպված: Կարևոր է, որ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին հայ ժողովրդի անվերապահ աջակցությունը Ձեր ղեկավարությամբ իրականացվող բարեփոխումների քաղաքականությանը: Հիմա, երբ ընտրարշավն ավարտված է, ժամանակն է կենտրոնանալու քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության հետ կառուցողական երկխոսության վրա: Այդ առումով հավաստում եմ բարեփոխումների գործընթացում Հայաստանին շարունակական աջակցություն ցուցաբերելու Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը՝ հիմնվելով մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության չափորոշիչների վրա»:  
20:20 - 29 հունիսի, 2021
Մեր ռազմավարությունն է կաթիլային ոռոգումն ու նոր տեխնոլոգիաների կիրառումը. Փաշինյան |armenpress.am|

Մեր ռազմավարությունն է կաթիլային ոռոգումն ու նոր տեխնոլոգիաների կիրառումը. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ոռոգման ոլորտում առկա խնդիրների լուծման ուղիները: Խորհրդակցության ընթացքում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ 2021 թվականի հունիսն ուղեկցվում է աննախադեպ շոգերով, բարձր ջերմաստիճանով, ինչը իր հետ բերում է խնդիրներ առաջին հերթին ջրօգտագործման ոլորտում և ոռոգման ջրի ասպարեզում: «Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ արդեն բավականին երկար տարիներ մենք արձանագրում ենք աննախադեպ շոգի առկայությունը, ինչը նշանակում է, որ պետք է ընդունենք այն փաստը, որ սա այլևս ոչ թե առանձին վերցրած մեկ տարվա կամ մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցող երևույթ է, այլ գլոբալ կլիմայական փոփոխություն, ինչը նշանակում է, որ այն խնդիրները, որ մենք ունենում ենք, մեծ հավանականությամբ լինելու են շարունակական: Այսինքն, մենք ոռոգման ջրի խնդիր ենք ունենալու և գյուղատնտեսության ոլորտում դա մեզ համար նոր մարտահրավերներ է ձևակերպում: Այսօր, իհարկե, մենք հավաքվել ենք քննարկելու մեր օպերատիվ անելիքները՝ հասկանալու համար, թե ինչ անելիքներ ունենք ընթացիկ տարվա մարտահրավերները լուծելու համար»,- ասաց Փաշինյանը: Նա հավելեց՝ գլոբալ առումով պետք է արձանագրել, որ կլիմայական փոփոխությունները հանգեցնում են եզրակացության, որ ավանդական ոռոգումը որպես այդպիսին ապագա չունի: «Այսինքն, մեր գլոբալ ռազմավարությունը պետք է լինի գյուղատնտեսության ոլորտում կաթիլային ոռոգման և ոռոգման նոր տեխնոլոգիաների կիրառումը: Մենք, ինչպես նախընտրական շրջանում ասել ենք, առաջիկայում պետք է խթանենք կաթիլային ոռոգման ներդրումը և այն, ինչ նախընտրական շրջանում խոստացել ենք, այդ ծրագիրը պետք է շատ արագ ներդնենք: Այսինքն, ընդհանրապես հետաձգելու և հապաղելու ժամանակ չկա»,- մանրամասնեց վարչապետի պաշտոնակատարը: Նա նշեց, որ արձանագրել են ջրամբարների կառուցման և ջրի ամբարման ծավալների մեծացման անհրաժեշտությունը,  ինչը նույնպես պետք է շատ արագ սկսել: «Անհետաձգելի այդ գործընթացները՝ մեկ տասնյակից ավելի ջրամբարների շինարարության աշխատանքները, պետք է սկսել: Բայց այսօր մեր խնդիրն է հասկանալ, թե այս տարվա ընթացքում ինչ պետք է անենք, ինչպես նաև հաջորդ տարվա ընթացքում ինչ պետք է անենք, որովհետև, ցավոք սրտի, ինչքան էլ լավ աշխատենք, հնարավոր չի լինի 1-2 տարվա ընթացքում հանրապետության ամբողջ ոռոգման համակարգը փոխել, և պետք է աշխատենք այդ տրամաբանության և ռեժիմով: Հայաստանի օրենսդրությամբ որոշակի ընթացակարգեր են նախատեսված, և մենք պետք է հասկանանք, թե ինչքանով են այդ ընթացակարգերը կիրառելի, ինչպիսի որոշումներ պետք է կայացնենք և ինչպես պետք է իրագործենք այդ որոշումները, որպեսզի ոռոգման ջրով կարողանանք ապահովել մեր գյուղացիական տնտեսություններին և մեր գյուղատնտեսությունը»,- ասաց Փաշինյանը: Նա ընդգծեց, որ գյուղատնտեսական առումով տարվա բավականին լավ մեկնարկ է նկատվում, և պետք է այնպես անել, որպեսզի մեծ խնդիրների առաջ չգան կամ այդ խնդիրները լինեն կառավարելի:
14:12 - 29 հունիսի, 2021
Անհետ կորածների ծնողները Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում |armenpress.am|

Անհետ կորածների ծնողները Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում |armenpress.am|

armenpress.am: Արցախյան 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած զինծառայողների ծնողները հունիսի 28-ին բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Նրանք հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից անցել է 8 օր, բայց ոչ մի դրական փոփոխություն չկա։ «Վերջին անգամ մենք հավաքվել էինք ՌԴ դեսպանատան մոտ, որ ռուսական կողմն աջակցի մեզ, քանի որ գիտեինք, որ այն մարդիկ, որոնք գնացել են եռակողմ բանակցություններին, կոմպետենտ չէին բանակցություն վարելու: Մի քանի օր հետո իմացանք, որ այդ բանակցությունները մեր օգտին չէին եղել: Մենք արդեն 1 ամսից  ավելի է չունենք ոչ մի ինֆորմացիա, չէինք էլ կարողանում հավաքվել, որովհետև նախընտրական քարոզարշավ էր: Ինչ-որ թվեր են ասում հավանական գերիների, մենք ուզում ենք կառավարությունից հստակ պատասխան ստանալ՝ ինչ է արվում և ինչ է արվել մինչև հիմա: Այսօր հավաքվել ենք, որ մեզ ընդունեն և տան մեր հարցերի պատասխանները»,- նշեց անհետ կորածներից մեկի հարազատը։ Նա նաև հավելեց, որ բողոքի ակցիային մասնակցում են անձինք ՀՀ տարբեր տարածքներից՝ Լանջիկից, Շամշադինից, Ապարանից, Արթիկից, ինչպես նաև քաղաքացիներ կան Արցախից։ «Այս պահին մենք սպասում ենք, որպեսզի մեզ պատասխան տան։ Վարչապետի օգնականը մեզ հետ հանդիպել է այսօր, հստակ չի ասել, կընդունեն մեզ, թե ոչ, պետք է ճշտեր։ Ցանկանում ենք, որպեսզի մեզ ասեն, թե երբ են մեր երեխաների վերադարձնելու հայրենիք, ինչ ճանապարհներով և երբ սպասենք նրանց»,- նշեց մեկ այլ անհետ կորածի ծնողը։ Անդրադառնալով բողոքի ակցիան շարունակելու հարցին, նա ասաց, որ այդ ամենը կախված է վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպումից և նրա պատասխանից։ Նրանք նստացույց անելու որոշում դեռևս չեն կայացրել։ Ծնողները պնդում են, որ եթե Նիկոլ Փաշինյանի պատասխանն իրենց չգոհացնի ավելի խիստ միջոցների են դիմելու։
19:02 - 28 հունիսի, 2021
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ղազախստանի ժողովրդի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության արտահերթ խորհրդարանական ընտրություններում Ձեր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Քվեարկության արդյունքները համոզիչ վկայությունն են այն բանի, որ պետականության ամրապնդմանը, ազգային միասնությանը և երկրում իրավիճակի կայունացմանը միտված Ձեր քաղաքական կուրսը վայելում է ժողովրդական աջակցություն: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ ղազախա-հայկական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման շրջանակում: Մաղթում եմ Ձեզ մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ` ի նպաստ բարեկամ Հայաստանի բարօրության»։
16:24 - 26 հունիսի, 2021
Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Նիկոլ Փաշինյանին նախազգուշացում հայտարարելու ԿԸՀ որոշումը |hetq.am|

Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Նիկոլ Փաշինյանին նախազգուշացում հայտարարելու ԿԸՀ որոշումը |hetq.am|

hetq.am: Վարչական դատարանը երեկ՝ հունիսի 25-ին անվավեր է ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշmումը, որով «Պատիվ ունեմ» դաշինքի դիմումի հիման վրա  նախազգուշացում էր կիրառել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Ընտրության նախորդող օրը, որը համարվում է «լռության օր» և արգելվում է քարոզչությունը, Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջով ելույթ էր ունեցել, ինչը ԿԸՀ-ն դիտարկել էր որպես քարոզչության արգելքի խախտում և նախազգուշացում կիրառել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Տիգրան Նաղդալյանը հայցադիմում էր ներկայացրել վարչական դատարան ընդդեմ ԿԸՀ-ի՝ խնդրելով անվավեր ճանաչել (վերացնել) հանձնաժողովի 19.06.2021թ. թիվ 160-Ա որոշումը: «Պատիվ ունեմ» դաշինքը դատավարության մեջ ներգրավվել էր՝ որպես երրորդ անձ, սակայն ո'չ հայցադիմումի պատասխան է ներկայացել, ոչ էլ ներկայացել են դատարան: Իշխող կուսակցության ներկայացուցիչը նշել էր, որ ԿԸՀ-ն բովանդակային առումով չի կատարել վարչական ակտը պատճառաբանելու պահանջը: Հանձնաժողովը պարզապես նշել է, որ արձանագրում է խախտումը՝ չպատճառաբանելով, թե ինչ հիմքերով և հիմնավորումներով: Տ. Նաղդալյանը նշել է նաև, որ վիճարկվող որոշմամբ ԿԸՀ-ն առհասարակ չի անդրադարձել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից վարույթի շրջանակներում ներկայացված հիմնավորումներին, չի պատճառաբանել, թե ինչ հիմքով և փաստարկներով են հերքվում դրանք:  Ներկայացուցիչը հայտնել է նաև, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակային ելույթով անդրադարձել էր երկու հիմնական թեմաների. առաջին՝ դատական և իրավապահ համակարգի աշխատանքի ընթացքին ընտրություններին առնչվող հարցերով և երկրորդ՝ քվեարկության կարգին: Տեսանյութում չեն օգտագործվել պատկերներ կամ խոսք, որը կարող էր ասոցացվել այս կամ այն կուսակցության հետ: Տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ոչ թե որպես թեկնածու, այլ վարչապետի պաշտոնակատար և հայտարարություններ է արել բացառապես իր լիազորություններին առնչվող և ընտրությունների շրջանում հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցով: Կուսակցության ներկայացուցիչը ասվածը հաստատել է նրանով, որ 19.06.2021թ. դրությամբ վարչապետի պաշտոնակատարն այլևս չի գտնվել արձակուրդում և գործել է որպես կառավարության ղեկավար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Գեորգի Մարտիրոսյանն էլ դատաքննության ընթացքում հայտնել է, որ վարչապետի պաշտոնակատարի արձակուրդից վերադարձած լինելը չի կարող որևէ նշանակություն ունենալ: Վերջինս հանդիսանում է կուսակցության առաջին դեմքը՝ վարչապետի գլխավոր թեկնածուներից մեկը, և վերջինիս կոչն ուղղակիորեն ասոցացվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ: Ինչ վերաբերում է վերջինիս խոսքին՝ կապված դատական համակարգի, դատախազության և մյուս իրավապահ մարմինների հետ, ապա այն, ԿԸՀ-ի գնահատմամբ, գովազդ էր՝ ուղղված վարչապետի պաշտոնակատարի կառավարության աշխատանքին, և հանդիսանում է քարոզ, ուստի ելնելով նշվածից՝ հանձնաժողովը կայացրել է վիճարկվող որոշումը: ԿԸՀ-ը ներկայացուցչի դիտարկմամբ՝ լռության օրը վերաբերում է հանրային ճանաչում և ընկալում ունեցող անձանց, որոնք ուղղակի ազդեցություն ունեն ընտրողների կամահայտնության վրա, իսկ գործնականում չի եղել որևէ դեպք, որ լռության օրը որևէ թեկնածուի կողմից խախտվի, իսկ ցանկացած տեսակի ելույթ խախտում է նշված կանոնը: Տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանի հրապարակային ելույթն ինքնին բավական է, որ այն դիտվի որպես լռության օրվա խախտում, սակայն «քարոզչություն» տերմինը ՀՀ օրենսդրությամբ բացահայտված չէ. թեկնածուների կողմից որևէ գործողություն կարող է լինել քարոզչություն կամ հակաքարոզչություն: Շարունակությունը՝ hetq.am-ում
13:09 - 26 հունիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը ԵՄ երկրների ԱԳ նախարարների հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգին և տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանը ԵՄ երկրների ԱԳ նախարարների հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգին և տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուին, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսին, Ավստրիայի` Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգին, ինչպես նաև ԱԳԵԾ՝ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթին, Հվ․ Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այցը լիազորված է Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը։ Նիկոլ Փաշինյանը ողջունել է նման ներկայացուցչական այցը մեր երկիր՝ հիշեցնելով, որ այն նախատեսված էր դեռևս այն ժամանակ, երբ Հայաստանում ավելի շատ ճգնաժամեր էին առկա, քան լուծումներ: «Ուրախ եմ, որ այցը կայացավ այն ժամանակ, երբ Հայաստանում տեղի ունեցան ընտրություններ, որոնց արդյունքում հաստատվեց մեր ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին, որոնց որակը բարձր գնահատվեց միջազգային կազմակերպությունների կողմից»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսպիսով Հայաստանում քաղաքական ճգնաժամը հաղթահարված է և իշխանությունը կարող է լիարժեք վերադառնալ իր կարևորագույն աշխատանքային օրակարգի իրականացմանը, այդ թվում՝ Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների արդյունավետ կյանքի կոչմանը: Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն նշել է, որ պատմության ընթացքում առաջին անգամ է տեղի ունենում նման պատվիրակությամբ տարածաշրջանային այց, որի առաջնային նպատակներից մեկը ՀՀ-ԵՄ հարաբերությունների խթանումն է: Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի, ինչպես նաև այս տարվա մարտի 1-ից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ուժի մեջ մտնելու կապակցությամբ: Նա Հայաստանի համար կարևորել է վերոնշյալ համաձայնագրից առավելագույնս օգուտ քաղելը և ընդգծել ԵՄ պատրաստակամությունը՝ նոր թափով օժանդակելու ՀՀ կառավարությանն ինստիտուցիոնալ բարեփոխումներն առաջ մղելու գործում: Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը նշել է Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության ամրապնդման կարևորությունը՝ հավելելով, որ այն իրենց համար առանցքային նշանակություն ունի նաև սեփական անվտանգության ապահովման համատեքստում: Լիտվայի ԱԳ նախարարը նշել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորման և ամրապնդման անհրաժեշտությունը՝ հավելելով, որ ԵՄ-ն պատրաստ է իր օժանդակությունը ցուցաբերել նաև այս հարցում: Գաբրիելիուս Լանդսբերգիսն այս առումով կարևորել է մարդասիրական բնույթի խնդիրների, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի լուծումը: Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը ևս անդրադարձել է ՀՀ-ում կայացած ընտրությունների արդյունքներին՝ նշելով, որ դրանցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակից զատ, հաղթեց ժողովրդավարությունը: Նրա խոսքով, հուրախություն հայ ժողովրդի, Հայաստանում ընտրությունների ընթացքում խնդիրներ կանխատեսողները սխալ դուրս եկան, ինչը ևս ցույց է տալիս Հայաստանի՝ ժողովրդավարական արժեքներին հավատարմությունը: Շնորհակալություն հայտնելով հնչեցված կարծիքների համար՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պատերազմից հետո ստեղծված ճգնաժամային իրավիճակը, ինչպես նաև ընտրություններն արձանագրեցին ժողովրդավարության կենսունակությունը մեր երկրում, ուստի ժողովրդավարությունը Հայաստանում այլևս անշրջելի գործընթաց է: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակին ու դրա հանգուցալուծմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԵՄ-ի, մասնավորապես, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի դերը Ադրբեջանից 15 հայ ռազմագերիների վերադարձի ապահովման գործում և նշել, որ Հայաստանը պատրաստ է մարդասիրական քայլին պատասխանել համապատասխան քայլով: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի լիարժեք կատարման, պահվող բոլոր ռազմագերիների վերադարձման, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու անհրաժեշտությունը: Վարչապետի պաշտոնակատարը շեշտել է, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների՝ ելման դիրքեր դուրս գալով և հիշեցրել, որ այս հարցի շուրջ ավելի վաղ հանդես է եկել համապատասխան առաջարկությամբ: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հակամարտության համապարփակ կարգավորման գործընթացը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
20:05 - 25 հունիսի, 2021
«Հայաստանում ընտրություններից հետո մենք դրական արձագանքի հույս ունենք». Ալիևը` Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարի մասին |tert.am|

«Հայաստանում ընտրություններից հետո մենք դրական արձագանքի հույս ունենք». Ալիևը` Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարի մասին |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, գրում է interfax.ru-ն: «Մենք ներկայում գտնվում ենք հետկոնֆլիկտային զարգացման փուլում: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, և այս հարցի շուրջ բանակցելու կարիք չկա»,-ուրբաթ ասել է Ալիևը՝ Բաքվում ընդունելով Ռումինիայի, Ավստրիայի և Լիտվայի արտգործնախարարներին:«Ով կարդա այս փաստաթուղթը, կտեսնի, որ այն ընդգրկում է շատ այլ հարցեր: Մենք պետք է մտածենք հետկոնֆլիկտային իրավիճակի մասին: Մենք շրջեցինք այս էջը և պատրաստ ենք առաջ գնալ և նպաստել տարածաշրջանային կայունությանը»,-ասել է Ալիևը:Նա հույս է հայտնել, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո երկրի իշխանությունները կհամաձայնեն խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: «Հայաստանի կառավարությունը անտեսում է մեր ցանկացած հայտարարություն Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի բանակցությունները սկսելու վերաբերյալ: Սակայն հնարավոր է, որ նախընտրական իրավիճակը չի նպաստել նման հայտարարություններին: Բայց հիմա, Հայաստանում ընտրություններից հետո, մենք դրական արձագանքի հույս ունենք», - ասել է Ալիևը:
17:00 - 25 հունիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի հետ: Նիկոլ Փաշինյան - Հարգելի պարոն Աճեմյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Նախևառաջ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար: Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը մեր ավանդական կուսակցություններից է և էական ազդեցություն ունի նաև Սփյուռքում: Այսօրինակ շփումները շատ կարևոր են մեզ համար, որպեսզի նաև Սփյուռքի որոշակի հատվածի ձայնը լսելի լինի մեզ համար և նաև ձեր միջոցով մեր ձայնը լսելի լինի Սփյուռքի մեր հայրենակիցների համար: Ես ծանոթացել եմ ընտրությունների վերաբերյալ Ձեր գնահատականներին և ուրախ եմ արձանագրելու, որ, ըստ էության, մեր գնահատականները համընկնում են: Եվ Հայաստանը, կարող ենք արձանագրել, որ անշրջելիորեն ընթանում է ժողովրդավարության ճանապարհով, ինչը նոր դաշտ և հնարավորություններ է ստեղծում կուսակցական և քաղաքական գործունեության համար: Հույս ունեմ, որ դա նկատելի է նաև Ձեր կողմից, տեսնում եմ, որ նկատելի է նաև Ձեր կողմից, ինչի համար շատ ուրախ եմ: Համեցեք: Սեդրակ Աճեմյան - Ես եմ շնորհակալ, որ այս հանդիպումը տեղի է ունենում: Նախևառաջ, շնորհավորում եմ առաջին հերթին մեր ժողովրդին, որ իրենց մտորումներով ճիշտ ընթացք տվեցին այս ընտրություններին: Եվ մենք ուրախ ենք, որ այսօր վերստին Ձեզ պիտի տեսնենք վարչապետի առաջիկա աթոռին: Բնականաբար, ահագին դժվարություններ կան, և այդ ամենն ընդունելով՝ մենք, իբրև կուսակցություն, պատրաստ ենք համագործակցելու պետականության շուրջ՝ կառավարության կողքին և մասնավորաբար, Ձեր կողքին: Դա Հնչակյան կուսակցության որոշումն է՝ աշխարհասփյուռ և հայաստանյան մեր բոլոր շրջանակներում այդ տրամադրությունը շատ բարձր է: Այս օրերին բավական ոգևորություն կա մեզ մոտ՝ առաջիկան ավելի փայլուն տեսնելու քաղաքականությամբ: Ես շատ լավ եմ հիշում ընտրական քաղաքականության ժամանակաշրջանում «Ապագա կա» կարգախոսը: Եվ իրապես՝ մենք նույնպես համոզված ենք, որ ապագա կա: Ապագան կերտելու համար մնում է համագործակցության խնդիրը, բնականաբար: Սփյուռք-Հայրենիք համագործակցության և հանդիպումների զարգացման վերաբերյալ առաջարկներ վաղուց եղել են թե՛ մեր կուսակցության, թե՛ ընդհանուր մտորումների լույսի ներքո: Առաջիկայում սպասում ենք, որ այդ համագործակցությունը լինի և համազգային մարմնի ստեղծման գաղափարն առաջ տանենք: Մեր կուսակցությունը կարծում է, որ դա օգտաշատ է ընդհանրապես, որ բարձր գնահատականով ցույց տանք, որ ապագա կա: «Ապագա կա» կարգախոսն ինձ համար շատ հետաքրքրական, սիմվոլիկ երևույթ է դարձել, անկեղծորեն, շատ անգամ նույնիսկ իմ սովորական կյանքում էլ եմ օգտագործում: Որովհետև ապագան հույսն է ընդհանրապես՝ արտագաղթի դեմ և այլն: Շատ այլ երևույթներ կան, որոնք հուզում են մեր ժողովրդին: Դրանք ամբողջացնելու համար անհրաժեշտություն է հույս ունենալ: Հույսը ինքնին ապագան է: Այդպիսին է մեր համոզմունքը: Զրուցակիցները քննարկել են Սփյուռք-Հայրենիք կապերի ամրապնդմանը, համազգային ներուժի և կարողությունների համախմբմանը, հետագա գործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:
12:46 - 25 հունիսի, 2021
«Ուրախ կլինեմ Ձեզ հետ շարունակել Ձեր առաջին մանդատի ընթացքում մեր համատեղ նախաձեռնած աշխատանքը». Էմանուել Մակրոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

«Ուրախ կլինեմ Ձեզ հետ շարունակել Ձեր առաջին մանդատի ընթացքում մեր համատեղ նախաձեռնած աշխատանքը». Էմանուել Մակրոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Մեծարգո պարոն վարչապետ, թանկագին Նիկոլ, Հունիսի 20-ին Հայաստանում կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում Ձեր գլխավորած կուսակցության հաղթանակի կապակցությամբ` Ձեզ եմ հղում իմ շնորհավորանքներն ու հաջողություններ մաղթում Ձեր շարունակվող պաշտոնավարմանը` ի շահ Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամ հայ ժողովրդի: Ֆրանսիայի և Հայաստանի միջև առկա են բացառիկ հարաբերություններ, որոնք հիմնված են մեր ժողովուրդների միջև պատմական առնչությունների վրա և սնուցվում են մեր երկրների կառավարությունների, խորհրդարանների, տեղական իշխանությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների միջև առանձնաշնորհյալ երկխոսությամբ: Ուրախ կլինեմ Ձեզ հետ շարունակել Ձեր առաջին մանդատի ընթացքում մեր համատեղ նախաձեռնած աշխատանքը: Գիտեք, որ Ֆրանսիան հետաքրքրությամբ է հետևում Հայաստանում Ձեր ձեռնարկած բարեփոխումներին: Ինչպես առիթ ունեցա վերահաստատելու Ձեզ ս.թ. հունիսի 1-ին Փարիզ կատարած Ձեր այցի ընթացքում, հայ ժողովուրդը ժողովրդավարության և իրավական պետության ամրապնդման իր հաստատակամության մեջ կարող է ապավինել Ֆրանսիայի լիակատար սատարմանը: Ֆրանսիայի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը ևս կշարունակի ամրապնդվել: Վճռական լինելով շարունակել խոցելի բնակչություններին մարդասիրական օժանդակություն տրամադրելու իր հանձնառությունը` Ֆրանսիան միաբան է Ձեր երկրի հետ՝ օգնելու հաղթահարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքները Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիարժեք հարգման պայմաններում: Այդ առումով ցանկանում եմ վերահաստատել Ֆրանսիայի` որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի տևական կարգավորման որոնման հարցում: Հավատացած եղեք, որ մենք հանձնառու ենք հիմնախնդրի կարգավորման քաղաքական գործընթացի վերականգնմանը, որը միակ ուղին է, որ ի զորու է երաշխավորել Հարավային Կովկասում երկարատև կայունության հաստատումը, ինչպես նաև խթանել տարածաշրջանի ժողովուրդների հետ խաղաղության, համերաշխության և բարեկամության մեր ընդհանուր արժեքները: Վերստին Ձեզ հղելով իմ ամենաանկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները` ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն վարչապետ, խորին հարգանքիս հավաստիքը»:
10:23 - 25 հունիսի, 2021
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը պատրաստ է համագործակցել իշխանության հետ՝ ձևավորվելիք ինստիտուցիոնալ հարթակի շրջանակում

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը պատրաստ է համագործակցել իշխանության հետ՝ ձևավորվելիք ինստիտուցիոնալ հարթակի շրջանակում

«Հանուն Հանրապետության» կուսակցությունն արձանագրում է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվել են ազատության, արդարության և թափանցիկության պայմաններում՝ ապահովել լեգիտիմ իշխանության ձևավորումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը: ««Հանուն Հանրապետության» կուսակցությունը, Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելով «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» կուսակցությունների դաշինքի կազմում չհաղթահարեց ընտրական շեմը և ներկայացված չի լինի նորընտիր խորհրդարանում։ Միևնույն ժամանակ «Հանուն Հանրապետության» կուսակցությունն արձանագրում է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվել են ազատության, արդարության և թափանցիկության պայմաններում՝ ապահովել լեգիտիմ իշխանության ձևավորումը։   Այդուհանդերձ, մտահոգիչ է այն հանգամանքը, որ բացարձակ մեծամասնություն ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանում ներկայացված միակ ռեֆորմիստական քաղաքական ուժն է, մինչդեռ խորհրդարանական մյուս երկու ուժերն ամենևին միտված չեն ժողովրդավարական և իրավական բարեփոխումներին և իրենց շահը տեսնում են Հայաստանի մոդեռնիզացումն ամեն կերպ խոչընդոտելու, հետխորհրդային ավտորիտար, քրեաօլիգարխիկ համակարգի վերականգնման մեջ։   Ստեղծված իրավիճակում մեծ է վտանգը, որ խորհրդարանը, երկրի զարգացման, դատաիրավական, ռազմական, տնտեսական և սոցիալ-մշակութային բարեփոխումների համալիր քննարկման և քաղաքական որոշումների կայացման ինստիտուցիոնալ հարթակ լինելու փոխարեն, դառնալու է անձնական թիրախավորման, պիտակավորման, հանրության զգալի սեգմենտին թյուրիմացության մեջ պահելու, անձնական բնույթի բախումներ հրահրելու, թանկարժեք ժամանակն անպտուղ վատնելու վայրի՝ նպաստելով սողացող հետադիմության ռևանշիստական նկրտումներին։   Հայաստանի Հանրապետությունը, ընկղմված լինելով ներքին և արտաքին վտանգավոր մարտահրավերների խոր հորձանուտում, չունի ժամանակ և ռեսուրս բարեփոխման և արդիականացման օրակարգն իրագործելու հնարավորությունը մսխելու համար։ Հետևաբար, նորընտիր իշխանությունը որևէ կերպ չպետք է տուրք տա խորհրդարանական ընդդիմության կարգավիճակում հայտնված հետադիմական ուժերի նկրտումներին և բարեփոխումները վիժեցնելուն ուղղված սաբոտաժին և պետք է օր առաջ ձևավորի արտախորհրդարանական առողջ ուժերի հետ համագործակցության գործուն ձևաչափեր երկրի վերափոխմանն և արդիականացմանն ուղղված բարեփոխումների շուրջ հասարակական-քաղաքական կոնսենսուս ձևավորելու համար։   Երկրում ժողովրդավարության անշրջելիության ինստիտուցիոնալ երաշխիքների ձեւավորմանը՝ դատա-իրավական ոլորտի, իրավապահ մարմինների, հատուկ ծառայությունների, դիվանագիտական գերատեսչության, ողջ պետական ապարատի լայնածավալ եւ արմատական բարեփոխումների իրականացմանը, սոցիալ-տնտեսական և ռազմա-քաղաքական արդիականացմանը նպաստելու նպատակով «Հանուն Հանրապետության» կուսակցությունը հայտարարում է, որ՝   - պատրաստ է համագործակցել գործող իշխանության համատեղ ուժերով ձևավորվելիք ինստիտուցիոնալ հարթակի շրջանակում.   - ունի անհրաժեշտ գիտելիքներն ու փորձը՝ մասնագիտական և փորձագիտական ներուժը Հայաստանում դատաիրավական բարեփոխումների և սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանն աջակցելու նպատակով.   - համագործակցելով Հայաստանում դատա-իրավական բարեփոխումների ջատագով իրավաբանների հետ՝ սկսում է դատաիրավական խորքային բարեփոխումների ծրագրի մշակումը՝ այն գործող իշխանության և փորձագիտական հանրույթի քննարկմանը դնելու նպատակով։   «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, հավատարիմ մնալով ժողովրդավարական և իրավական պետության կերտման օրակարգի իրացման գործում, առաջարկում է մեկնարկել խորհրդակցություններ առողջ և կառուցողական քաղաքական միավորների հետ ժողովրդավարական և հայաստանակենտրոն համախմբում իրականացնելու նպատակով»,- ասված է «Հանուն հանրապետության» կուսակցության հայտարարության մեջ:
13:41 - 24 հունիսի, 2021