Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Պահանջում ենք հրատապ կարգով դիմել ՄԱԿ ԱԽ-ին վճռական բանաձեւ ընդունելու նպատակով․ «Բացում» շարժման դիմումը՝ ԱԳ նախարարին

Պահանջում ենք հրատապ կարգով դիմել ՄԱԿ ԱԽ-ին վճռական բանաձեւ ընդունելու նպատակով․ «Բացում» շարժման դիմումը՝ ԱԳ նախարարին

«Բացում» քաղաքացիական նախաձեռնությունը ՀՀ ԱԳ նախարարությանն դիմաց անցկացրել են հավաք, ինչից հետո ԱԳՆ-ին են հանձնել իրենց դիմումը՝ ուղղված նախարար Արարատ Միրզոյանի։ Դիմումը ներկայացնում ենք ստորև․  «Հարգելի՛ պարոն Նախարար, Մենք՝ ԲԱՑՈւՄ քաղաքացիական նախաձեռնության համակարգողներս, պահանջում ենք ՀՀ ԱԳՆ-ից հրատապ կարգով դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին վճռական բանաձեւ ընդունելու նպատակով, որը կհասցեագրի Արցախում հումանիտար սարսափելի ճգնաժամը վերացնելու գործին։ Ադրբեջանի կողմից կիրառվող շրջափակումը անմարդկային դժվարությունների առաջ է կանգնեցրել Արցախի հայ ժողովրդին՝ զրկելով մարդու հիմնարար իրավունքներից եւ ստեղծելով հումանիտար աղետ։ Մեր պահանջը պարունակում է հետեւյալ կենսական կետերը, որոնք մենք ս.թ. օգոստոսի 29-30-ին փոխանցել ենք ՄԱԿ ԱԽ մշտական անդամներից Ամերիկայի Միացիալ Նահանգների, Ֆրանսիայի Հանրապետության, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առաջնորդներին եւ կոչ արել՝ մարդկության առաջ ստանձնած հանձնառությունների իրականացմանը. -Մարդասիրական օգնության փոխանցում. իրականացնել մարդասիրական օգնության անհապաղ առաքումը Բերձորի միջանցքով: Ժամանակին գործողությունները չափազանց կարեւոր են հումանիտար իրավիճակի է՛լ ավելի վատթարացումը կանխելու համար։ Այլընտրանքային ճանապարհները նսեմացնում են արցախցիների ազատ կամարտահայտումը եւ լեգիտիմացնում Ադրբեջանի ու վերջինիս հովանավորների կողմից խաթարված կենսական միջանցքի արգելափակման փաստը՝ հիմնախնդրի էությունը քաղաքականից նենգափոխելով սոսկ հումանիտարի։ -Բերձորի միջանցքի բացում եւ անխափանության ապահովում. բացել Բերձորի միջանցքը, որպեսզի ապահովվի Արցախի հայ ժողովրդին անհրաժեշտ մարդասիրական օգնության առաքումը, ստեղծելով երաշխիքներ դրա հետագա անխափան գործունեության համար: Այս փրկօղակը էական նշանակություն ունի հայության տառապանքը թեթեւացնելու եւ բնակչության հիմնական կարիքները բավարարելու համար: -Պատասխանատվության հաստատում. վկայակոչելով «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» ՄԱԿ 1948թ. դեկտեմբերի 9-ի կոնվենցիան՝ Ադրբեջանի ղեկավարությանը եւ նրա հանցակիցներին պատասխանատվության ենթարկել Արցախի հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկելու համար: Միջազգային հանրությունը պետք է համախմբված լինի նման զազրելի խախտումների եւ խոշտանգումների դեմ։ -Խախտված իրավունքների վերականգնում. հաստատել Արցախի հայ ժողովրդի իրավունքները, ներառյալ նրա կյանքի ու քաղաքական ինքնորոշման անքակտելի իրավունքը։ Այս հիմնաքարային սկզբունքը որպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք՝ պետք է ճանաչվի եւ հարգվի։ Ադրբեջանի ղեկավարության վերջին գործողությունները՝ ադրբեջանական Կարմիր Մահիկի Ընկերության միջոցով «մարդասիրական օգնության» փոխանցման փորձը, ակամա իրենց կողմից փաստում է Արցախում հումանիտար աղետի առկայությունը։ Բերձորի միջանցքը շրջափակելու եւ ապօրինի հսկիչ անցակետ ստեղծելու մարտավարությունը նրանց վրա է ուղղակիորեն դրել հսկայական տառապանք պատճառելու մեղքը: Ընդ որում՝ Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւի կողմից բրիտանական BBC-ին տված օգոստոսի 30-ի հարցազրույցում նշած խոսքը այն մասին, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը բացելուց հետո 24 ժամվա ընթացքում Լաչինի միջանցքն էլ կբացվի, եւս փաստում է, որ Բերձորի ճանապարհը փակ է, եւ փակող կողմը հենց Ադրբեջանն է։ Մարդասիրական աղետի գոյությունը ժխտելու, կեղծ կրոնական պառակտումներ ստեղծելու եւ Արցախի Հանրապետության կառավարությանը ինքնաշրջափակման մեջ մեղադրելու Ադրբեջանի մտադրությունները միայն բացահայտեցին իրենց քաղաքականության իրական նպատակները։ Այս իրավիճակը պետք է միջազգային հանրությանը խթանի ակտիվորեն պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանի բռնապետական ղեկավարությանը եւ նրա կողմնակիցներին: Ավելին՝ մենք պահանջում ենք ՀՀ ԱԳՆ-ից օգտագործել այս նշանակալի զարգացումը որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից վճռական բանաձեւի ընդունում պահանջելու հիմք։ Եվ վստահ ենք ու վերահաստատում ենք, որ ստորեւ ամփոփված կարեւոր կետերը պետք է կենտրոնական լինեն այդ բանաձեւի համար. -Բերձորի միջանցքով մարդասիրական օգնության անհապաղ առաքում, -Բերձորի միջանցքի բացում, դրա անվտանգության, անարգել ու անժամկետ աշխատանքի ապահովում, -Ցեղասպանություն իրականացնելու հիմքով Ադրբեջանի ղեկավարությանը եւ հանցակիցներին պատասխանատվության ենթարկում, -Արցախի հայ ժողովրդի իրավունքների հաստատում, այդ թվում՝ քաղաքական իրավունքները։ ԲԱՑՈւՄ քաղաքացիական նախաձեռնությունը մարդասիրական եւ իրավական առումներով այս ճգնաժամերի պայմաններում հավատարիմ է մնում Արցախի հայ ժողովրդի տառապանքը կանխելուն, հիմնարար իրավունքների պաշտպանությանը եւ արդարության որոնմանը: Մենք մշտեռանդ ենք հայ ժողովրդի մեջ հույսը վերականգնելու, միջազգային հանրությանը տեղեկացնելու, միջազգային մեխանիզմները ակտիվացնելու եւ մեր ներքին դիմադրողականությունն ու ինքնապաշտպանական կարողությունները բարձրացնելու մեր հավաքական առաքելության գործում»։ 
14:01 - 05 սեպտեմբերի, 2023
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ

ԱԳՆ-ն հայտնում է, որ օգոստոսի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։ Հանդիպումը կայացել է Բլեդի համաժողովին նախարար Միրզոյանի մասնակցության նպատակով Սլովենիա այցի ընթացքում: «Երկուստեք ընդգծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ 8 ամսից ավել շարունակվող ապօրինի արգելափակման, իսկ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ԼՂ բնակչության ծանր պայմաններն ու մարդու իրավունքների խախտումները, ինչպես նաև իրավիճակի հաղթահարման հրատապությունը: ԱԳ նախարարը շեշտել է, որ Ադրբեջանն իր գործողություններով բացահայտ ի ցույց է դնում իր իրական նպատակը՝ ԼՂ-ում էթնիկ զտումների իրականացումը: ՀՀ ԱԳ նախարարը ողջունել է ԼՂ-ում տիրող հումանիտար իրավիճակի վերաբերյալ նախօրեին, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի կողմից արված հայտարարությունները՝ միաժամանակ ընդգծելով հանձնակատարի մանդատի, ԵԽ գործիքակազմի շրջանակներում հնարավոր քայլերի անխոչընդոտ իրականացումը:   Անդրադարձ է կատարվել նաև մարդու իրավունքների պաշտպանության հարցերում ԵԽ հանձնակատարի գրասենյակի հետ ՀՀ արդյունավետ փոխգործակցությանը:
10:11 - 30 օգոստոսի, 2023
Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայի իր գործընկերոջն է ներկայացրել ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամի մանրամասները

Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայի իր գործընկերոջն է ներկայացրել ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամի մանրամասները

Օգոստոսի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն 8 ամսից ավել շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ խորացող հումանիտար ճգնաժամի մանրամասները: ՀՀ ԱԳ նախարարը մասնավորապես նշել է, որ խախտված են 120000 բնակչության տարրական իրավունքները, առկա է սննդի ու դեղորայքի սուր պակաս, խաթարված է ԼՂ-ին գազի և էլեկետրաէներգիայի մատակարարումը։ Արարատ Միրզոյանն ընդգծել է ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումներն Ադրբեջանի կողմից իրականացնելու, Լաչինի միջանցքի արգելափակումն անհապաղ վերացնելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումը կանխելու հրամայականը: Շեշտվել է առկա գործիքակազմը միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԵՄ և իր անդամ պետությունների կողմից արդյունավետ գործածելու կարևորությունը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ պաշտոնական Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակի շարունակական սրումը հարվածի տակ է դնում տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը: Հեռախոսազանգի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանը, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությանը, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին շարունակական աջակցությունը։
22:03 - 29 օգոստոսի, 2023
«120 000 մարդ ԼՂ-ում գտնվում է իրական միջնադարյան շրջափակման մեջ». Միրզոյանը մասնակցել է Բլեդի ռազմավարական համաժողովին

«120 000 մարդ ԼՂ-ում գտնվում է իրական միջնադարյան շրջափակման մեջ». Միրզոյանը մասնակցել է Բլեդի ռազմավարական համաժողովին

Օգոստոսի 29-ին Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Անվտանգության նոր ճարտարապետներ. ովքե՞ր» պանելային քննարկմանը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Ստորև ներկայացված են նախարար Միրզոյանի պատասխանները քննարկման ժամանակ հնչած հարցերին: Համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանն ունեցել է նաև երկկողմ հանդիպումներ և քննարկումներ համաժողովին մասնակցող այլ գործընկերների հետ։ «Համակարգող. Դուք գալիս եք հակամարտությունների պատմություն ունեցող տարածաշրջանից, բացի այդ տարածաշրջանում դեռ առկա են որոշ «սառած հակամարտություններ»: Քանի որ պրն. դեսպանը նշեց կառույցները, միջազգային կազմակերպությունները, ինչպե՞ս եք Դուք գնահատում գործող կառույցների անվտանգային ներուժը, այդո՞ք դրանք արդյունավետ կերպով օգնում են, թե ինչ-որ նոր բանի կարիք կա: Արարատ Միրզոյան. Նախևառաջ, միանալով գործընկերներիս, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Սլովենիային՝ չնայած մարտահրավերներին և բնական աղետին այս շատ կարևոր համաժողովը կազմակերպելու համար: Մեզ համար սա ոչ միայն մտքեր փոխանակելու, այլև Սլովենիայի ժողովրդին համերաշխություն հայտնելու հնարավորություն է: Ինչ վերաբերում է Ձեր հարցին, դրան պատասխանելը այդքան էլ հեշտ չէ, որքան կարող է թվալ: Մի կողմից, տասնամյակներ շարունակ մենք ունեցել ենք բոլոր անհրաժեշտ կառույցները: Դրանք կուտակել են ճգնաժամերի և հակամարտությունների կառավարման համար անհրաժեշտ բոլոր գործիքներն ու միջոցները: Մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ իրական ճգնաժամերի և հակամարտությունների դեպքում այս գործիքներն ու միջոցներն այդքան էլ արդյունավետ չեն: Այսպիսով, համոզվելու համար, որ ինձ հաջողվելու է ձեզ ճիշտ ներկայացնել պատկերը, ես կներկայացնեմ իրավիճակն իրական օրինակով: Բոլորդ գիտեք Հարավային Կովկասում գտնվող Լեռնային Ղարաբաղի մասին: Հենց այս պահին, մինչ մենք այստեղ խոսում ենք, 120.000 մարդ այնտեղ գտնվում է իրական միջնադարյան շրջափակման մեջ՝ Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով: Այս միջանցքի ստեղծման նպատակը եղել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապի և մարդկանց ազատ տեղաշարժի ապահովումը: Սա միակ կյանքի ճանապարհն է, միակ ուղին, որը կարող է կապել Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ: Արդեն 8 ամիս է, ինչ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը, իսկ հունիսի 15-ից ի վեր միջանցքը լիակատար շրջափակման մեջ է. այժմ դեպի Լեռնային Ղարաբաղ ո՛չ դեղորայք, ո՛չ վառելիք և, առհասարակ, ոչինչ հնարավոր չէ տեղափոխել այս միջանքով: Այսպիսով, ևս մեկ անգամ համոզվելու համար, որ դուք իրապես հասկանում եք իրավիճակը, նշեմ, որ մոտ 2.000 հղի կին, 30.000 երեխա, 20.000 մեծահասակ, հիվանդություններ ունեցող մարդիկ մնացել են առանց սննդի, դեղորայքի և վառելիքի, խափանված է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը: Այս իրավիճակի հետ կապված կան միջազգային կազմակերպությունների, անհատների, անկախ փորձագետների կողմից հնչեցված բազմաթիվ արձագանքներ. մենք ունենք ՄԱԿ Գլխավոր քարտուղարի, հատուկ փորձագետների, հատուկ զեկուցողների հայտարարությունները, ունենք հայտարարություններ այնպիսի հեղինակավոր կազմակերպություններից, ինչպիսիք են “Human Rights Watch”-ը, “Amnesty International”-ը և այլն: Մենք ունենք Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազի նման անկախ փորձագետների կողմից հնչեցված հայտարարություններ, ունենք նաև Եվրոպայի խորհուրդ։ Առկա են բազմաթիվ կառույցների, հեղինակավոր կազմակերպությունների, մարմինների, անհատների կողմից հնչեցված հայտարարարություններ, որոնք փաստում են, որ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը, և արդյունքում Լեռնային Ղարաբաղում առկա է հումանիտար ճգնաժամ, և կա հումանիտար աղետի վտանգ: Այսպիսով, ի՞նչ ունենք արդյունքում. ոչինչ: Մենք ունենք Արդարադատության միջազգային դատարանի՝ ամենաբարձր իրավական մարմնի երկու որոշումները: Մենք՝ ժողովուրդներս, միավորվեցինք և ստեղծեցինք ՄԱԿ-ը, դրա շրջանակներում կամ դրան զուգահեռ մենք ստեղծեցինք բարձրագույն իրավական ատյանը՝ Արդարադատության միջազգային դատարանը, և այն ընդունեց երկու որոշում, ըստ որի Ադրբեջանը պետք է անցանելիություն ապահովեր Լաչինի միջանցքով, և ի՞նչ տեղի ունեցավ. ոչինչ: Այնպես որ, խնդիրը կառույցները չեն: Մենք չունենք կառույցների պակասի կամ բացակայության խնդիր, այլ բանի կարիք կա: Կարծում եմ, որ կա քաղաքական կամքի և կանոնների նկատմամբ հարգանքի պակաս, ոչ միայն նրանց կողմից, ովքեր դրանք խախտում են, այլև մեր՝ բոլորիս: Մենք պետք է կանոնները հարգելու պատասխանատվության զգացում ունենանք, քանի որ դրա այլընտրանքը քաոսն է, քանի որ այլընտրանքը մի իրավիճակ է, երբ ուժն է ծնում իրավունք, և դուք գիտեք՝ միշտ կարող է լինել ուժեղից ավելի ուժեղը: Պատասխանելով Ձեր հարցին՝ ես կցանկանայի մեկ այլ հարց առաջ բերել. արդյո՞ք մենք համաձայն ենք այս իրավիճակի հետ և ի՞նչ ենք մենք պատրաստվում անել դրա հետ: Համակարգող: Որպես փորձառու քաղաքական գործիչ, որտե՞ղ եք տեսնում այսօրվա քաղաքականության դերն անվտանգային հարցերում, արդյո՞ք պետք է մենք ինչ-որ բան փոխենք մոտեցումներում, որոնք այսօր ունեն քաղաքական գործիչները: Արարատ Միրզոյան. Ես ինքս ինձ չէի անվանի փորձառու քաղաքական գործիչ, բայց… Համակարգող. Ես անվանում եմ: Արարատ Միրզոյան. Շնորհակալություն: Հարգելի մասնակիցներ, ես չէի ցանկանա շեղել այս գեղեցիկ զրույցն ու քննարկումը, սակայն ինձ մոտ այնպիսի տպավորություն է, թե «անվտանգություն» ասելիս մենք նկատի ունենք միայն խոշոր տերությունների անվտանգությունը, «պատիվ» ասելիս նկատի ունենք մեծ խաղացողներին: Կամ առնվազն պետք է ունենալ Լեհաստանի աշխարհագրական չափը՝ այս զրույցի մաս լինելու կամ սպասելիքներ ունենալու համար: Ես տպապորված եմ Ձեր ելույթով, պարոն Գլխավոր քարտուղար, բայց հնարավոր չէ «տունը վերականգնել», քանի դեռ չկա այն ըմբռնումը, որ խնդիրը միայն Ուկրաինայում պատերազմը չէ: Ես բժիշկ չեմ, ինչպես լսեցիք, ես փորձառու քաղաքական գործիչ եմ, սակայն ես գիտեմ, որ առաջինն ու երևի ամենակարևոր քայլը ախտորոշումն է: Հնարավոր չէ լուծում տալ առանց ճիշտ ախտորոշման: Երևի ամենաուղիղ, անկեղծ և ակնհայտ պատասխանը Ձեր հարցին, քանի որ իրականում բոլորն էլ գիտեն պատասխանը հետևյալն է. դա այն քաղաքականությունն է, որը հիմնված է արժեքների վրա, ինչպես նաև մարդակենտրոնությունը: Լուծումը մարդ էակի վրա կենտրոնացված քաղաքականությունն է: Կարծում եմ, դա է պատասխանը:»
21:33 - 29 օգոստոսի, 2023
Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում եղել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում եղել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Օգոստոսի 28-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ։ Հանդիպումը կայացել է Սլովենիայում անցկացվող Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Սլովենիայի միջև երկկողմ համագործակցության հարցերի, ընթացիկ ծրագրերի՝ պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել երկկողմ քաղաքական երկխոսությունն առավել ակտիվացնելու ուղղությամբ: Անդրադառնալով անկախացումից ի վեր ամենախոշոր բնական աղետի՝ ջրհեղեղների հետևանքով Սլովենիայի կրած վնասներին՝  Նախարար Միրզոյանը Հայաստանի համերաշխությունն է հայտնել Սլովենիայի ժողովրդին և աջակցության պատրաստակամություն հայտնել՝ հաղթահարելու բնական աղետի հետևանքները: Ընդգծել է բնական և մարդածին աղետների դեմ համարժեք արձագանքի և քայլերի կարևորությունը: Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության, միջազգային կառույցների շրջանակներում  փոխգործակցության շուրջ: Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր:  Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամը և շեշտել, որ անթույլատրելի է 21-րդ դարում 120 հազար մարդկանց փաստացի պաշարման մեջ պահելու Ադրբեջանի քաղաքականությունը, որը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը:  Նախարար Միրզոյանն ընդգծել է ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումներն ի կատար ածելու, Լաչինի միջանցքի արգելափակումն անհապաղ վերացնելու և Լեռնային Ղարաբաղում վերահաս հումանիտար աղետը կանխելու  հրամայականը: Շեշտվել է միջազգային գործընկերների կողմից, այդ թվում՝ ԵՄ և իր անդամ պետությունների կողմից հստակ ուղերձների, քայլերի կարևորությունը:
10:13 - 29 օգոստոսի, 2023
Հայաստանի և Կորեայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հայաստանի և Կորեայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Օգոստոսի 28-ին Սլովենիայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կորեայի Հանրապետության ԱԳ նախարար Պակ Չինի հետ։  Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգն ընդլայնելու և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու հնարավորությունները՝ պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու ուղղությամբ: Որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ մատնանշվել են մասնավորապես առևտրատնտեսական, գիտական, կրթական, մշակութային, ինչպես նաև նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտները: Այս համատեքստում կարևորվել է Կորեայի Միջազգային համագործակցության գործակալության հետ հաստատված արդյունավետ փոխգործակցության ընդլայնումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության հարցերին: Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն 8 ամսից ավելի շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամի մանրամասները՝ ուշադրություն հրավիրելով սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակասի պայմաններում հատկապես խոցելի խմբերի՝ երեխաների, կանանց, տարեցների և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար ստեղծված ծանրագույն մարտահրավերներին:  ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանն իր գործողություններով ոչ միայն կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների հիմնարար դրույթները, այլև Լաչինի միջանցքը փակ պահելով՝ բացահայտ անարգանք է դրսևորում Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների նկատմամբ:     Վերահաստատելով Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման հարցում հայկական կողմի հանձնառությունը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ պաշտոնական Բաքուն իր գործելաոճով խոչընդոտում է այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը:
16:19 - 28 օգոստոսի, 2023
ՀՀ ԱԳ նախարարն այցելել է Սլովենիայի Դեբելի Ռտիչ վերականգնողական կենտրոն

ՀՀ ԱԳ նախարարն այցելել է Սլովենիայի Դեբելի Ռտիչ վերականգնողական կենտրոն

Սլովենիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 27-ին այցելել է Դեբելի Ռտիչ վերականգնողական կենտրոն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղար Սամուել Ժբոգարի ուղեկցությամբ նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, նախաձեռնություններին և հայ երեխաների համար նախատեսված ծրագրին: Ներկա էին նաև Սլովենիայում Ավստրիայի դեսպանը և Սլովենիայի Կարմիր խաչի ներկայացուցիչը: Սլովենիայի «Մարդու անվտանգության խթանում» (ITF) կազմակերպության, Սլովենիայի արտաքին և եվրոպական հարցերի նախարարության և ԵԱՀԿ-ում Ավստրիայի մշտական ներկայացուցչության աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում կենտրոնն օգոստոսի 26-ից սեպտեմբերի 3-ը ընդունում է 17 երեխա Հայաստանի, սահմանամերձ բնակավայրերից:  Ծրագիրն իրականացվում է ի շարունակություն 2022թ. աշնանը կենտրոնի կողմից իրականացված՝ «Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունից տուժած երեխաների հոգեբանական-սոցիալական վերականգնում» ծրագրի, որի արդյունքում 11 երեխա կենտրոնում անցել են բժշկական վերականգնողական ծրագիր:
09:12 - 28 օգոստոսի, 2023
Ադրբեջանի գործելաոճը ԼՂ-ում էթնիկ զտումների բացահայտ քաղաքականություն է. ՀՀ ԱԳ նախարարը՝ Սլովակիայի գործընկերոջը

Ադրբեջանի գործելաոճը ԼՂ-ում էթնիկ զտումների բացահայտ քաղաքականություն է. ՀՀ ԱԳ նախարարը՝ Սլովակիայի գործընկերոջը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Վլախովսկու հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամի մանրամասները և 120 հազար բնակչության համար ստեղծված ծանրագույն պայմանները, որոնք հետևանք են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ ԼՂ սննդի, դեղորայքի մատակարարումներ չեն իրականացվում նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով, որի գործունեությունը ևս խոչընդոտվում է Ադրբեջանի կողմից: Վերջինիս համատեքստում ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը հիշատակել է հուլիսի 29-ին ԼՂ-ից բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից առևանգման դեպքը՝ որպես միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում և ԼՂ բնակչությանն ահաբեկելուն ուղղված անընդունելի քայլ: «Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի գործելաոճը, որը շարունակվում է ի հեճուկս միջազգային գործընկերների բազմաթիվ հասցեական կոչերի, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավաբանական ուժ ունեցող երկու որոշումների, ԼՂ-ում էթնիկ զտումների բացահայտ քաղաքականություն է, և դրա հետագա կանխումը պահանջում է միջազգային դերակատարների առավել խիստ դիրքորոշումներ և գործուն քայլեր»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ շեշտվել է, որ ներկա իրավիճակում հումանիտար ճգնաժամի հաղթահարման համար հրամայական է Լաչինի միջանցքի արգելափակման վերացումը։ Նշվել է, որ Ադրբեջանի կողմից իրավիճակի հետագա սրումը կարող է հարվածի տակ դնել տարածաշրջանում կայանության հաստատմանն ուղղված ջանքերը: ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում երկուստեք ընդգծվել է նաև երկու երկրների միջև համագործակցության զարգացման հարցում առկա զգալի ներուժն արդյունավետ օգտագործելու պատրաստամակությունը:  
20:11 - 24 օգոստոսի, 2023
Ուղերձներն արդեն բավարար չեն, անհրաժեշտ են միջազգային հանրության հստակ գործողություններ. Արարատ Միրզոյանը՝ լեհ գործընկերոջը

Ուղերձներն արդեն բավարար չեն, անհրաժեշտ են միջազգային հանրության հստակ գործողություններ. Արարատ Միրզոյանը՝ լեհ գործընկերոջը

Օգոստոսի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, նախարար Միրզոյանն իր լեհ գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն 8 ամսից ավելի շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող ճգնաժամը: ԱԳ նախարարն ընդգծել է, որ ԼՂ-ում գրեթե բոլոր բնագավառներում խաթարված են կենսագործունեության համար բավարար պայմանները, և խախտված են 120000 բնակչության նույնիսկ տարրական իրավունքները: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ մինչ շրջափակումը սպառվող սննդամթերքի շուրջ 90%-ը ներկրվում էր Հայաստանից. այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ոչ միայն չի ստանում այդ մատակարարումները, այլև զրկված է նույնիսկ ԿԽՄԿ միջոցով հնարավոր հումանիտար աջակցությունից:  ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ԼՂ-ն էթնիկ զտումների ենթարկելու՝ Ադրբեջանի մտադրության կանխման հրամայականը՝ շեշտելով, որ ուղերձներն արդեն բավարար չեն, և անհրաժեշտ են միջազգային հանրության հստակ գործողություններ: Վերահաստատելով Հարավային Կովկասում կայունության հաստատման հարցում հայկական կողմի հանձնառությունը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ հրահրելով՝ Ադրբեջանը խոչընդոտում է այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության, այդ թվում՝ ԵՄ ջանքերը:
19:11 - 23 օգոստոսի, 2023
Կայացել է ՀՀ և Շվեդիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը. ընդգծվել է ԼՂ-ն ՀՀ-ի հետ կապող ճանապարհի արգելափակումը վերացնելու հրատապությունը

Կայացել է ՀՀ և Շվեդիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը. ընդգծվել է ԼՂ-ն ՀՀ-ի հետ կապող ճանապարհի արգելափակումը վերացնելու հրատապությունը

Օգոստոսի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ։ ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման, իսկ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով ԼՂ-ում ահագնացող հումանիտար ճգնաժամի մանրամասները` ուշադրություն  հրավիրելով հատկապես խոցելի խմբերի՝ երեխաների, կանանց, տարեցների և խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար ստեղծված ծանրագույն պայմաններին, սննդի և դեղորայքի սուր պակասին: Արարատ Միրզոյանը նշել է նաև, որ վառելիքի բացակայության և ադրբեջանական կողմից թիրախավորման պատճառով դադարեցվել են գրեթե բոլոր գյուղատնտեսական աշխատանքները։ Անդրադառնալով ՄԱԿ Անվտանգության խորհրդի օգոստոսի 16-ի քննարկմանը՝ ընդգծվել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի՝ ԼՂ-ն Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի ապօրինի արգելափակումը վերացնելու հրատապությունը:  Շեշտվել է այդ ուղղությամբ առկա բոլոր մեխանիզմները, այդ թվում՝ ԵՄ և իր անդամ պետությունների կողմից արդյունավետորեն օգտագործելու կարևորությունը՝ հաշվի առնելով, որ ԼՂ-ում մարդասիրական իրավիճակի շարունակական սրումը կարող է լուրջ հարվածի տակ դնել նաև տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերը:
18:12 - 23 օգոստոսի, 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լյուքսեմբուրգի արտգործնախարարի հետ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լյուքսեմբուրգի արտգործնախարարի հետ

Օգոստոսի 23-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ: Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամին և առկա լրջագույն մարտահրավերներին։ Արարատ Միրզոյանն նշել է, որ ԼՂ 120000 ժողովրդին սովահարության մատնելով և արժանապատիվ կյանքի հետ անհամատեղելի պայմաններ ստեղծելով՝ Ադրբեջանը էթնիկ զտումների քաղաքականություն է իրականացնում:   Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման հրատապությունը, ինչպես նաև ԼՂ մուտք ունեցող միակ միջազգային հումանիտար կազմակերպության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի լիակատար ու անխափան գործունեության ապահովման անհրաժեշտությունը։ Նախարար Միրզոյանն արդրադարձել է նաև հուլիսի 29-ին բուժման նպատակով ԿԽՄԿ ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի սահմանային ծառայության կողմից առևանգման դեպքին՝ ընդգծելով Ադրբեջանի նման գործելակերպի բացարձակ անընդունելիությունը: Բարձր գնահատելով միջազգային գործընկերների հասցեական ուղերձները՝ նախարար Միրզոյանը շեշտել է գործուն քայլերի կարևորությունը՝ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման և Լեռնային Ղարաբաղ հումանիտար հասանելիության ապահովման նպատակով»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում:
17:49 - 23 օգոստոսի, 2023
Միրզոյանը Կասպրչիկի հետ հանդիպմանը շեշտել է ԵԱՀԿ-ի կողմից հրատապ քայլերի հրամայականը՝ վերահաս հումանիտար աղետը կանխելու նպատակով

Միրզոյանը Կասպրչիկի հետ հանդիպմանը շեշտել է ԵԱՀԿ-ի կողմից հրատապ քայլերի հրամայականը՝ վերահաս հումանիտար աղետը կանխելու նպատակով

Օգոստոսի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, ով Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լաչինի միջանցք այցելելու և առկա իրավիճակի մասին զեկուցելու հանձնարարականի շրջանակներում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ կողմից հրատապ և գործուն քայլերի հրամայականը՝ վերահաս հումանիտար աղետը և դրա անդառնալի հետևանքները կանխելու նպատակով: Նախարար Միրզոյանը վերահաստատել է նաև ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման կարևորությունը միջազգային գործուն մեխանիզմների ներքո:
14:02 - 23 օգոստոսի, 2023
Հաջա Լահբիբը այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Հաջա Լահբիբը այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և Բելգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հանդիպումը: Այն մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված ձևաչափով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Հանդիպմանը հաջորդել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և արտաքին առևտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբի համատեղ մամուլի ասուլիսը: Այցի շրջանակներում Բելգիայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:  Հաջա Լահբիբը Երևանում այցելել է նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն՝ հաշվի առնելով Բելգիայի կառավարության կողմից 2021 թվականին կենտրոնին տրամադրված աջակցությունը, որը մեծապես նպաստել էր կենտրոնում միկրովիրաբուժական բաժանմունքի ստեղծմանը:
20:24 - 22 օգոստոսի, 2023
Չեմ կարծում, որ ԱՄՆ-ն խափանում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի ընդունման գործընթացը. Միրզոյան
 |tert.am|

Չեմ կարծում, որ ԱՄՆ-ն խափանում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի ընդունման գործընթացը. Միրզոյան |tert.am|

tert.am: Ես չեմ կարծում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները խափանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից բանաձևի ընդունման գործընթացը: Այս մասին Բելգիայի ու ՀՀ-ի արգործնախարարների համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Ես չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է, կամ կցանկանա մաս կազմել կամ նպաստել էթնիկ զտումների քաղաքականությանը: Ինձ համար սա մի քիչ դժվար պատկերացվող կլինի»,- ասել է Միրզոյանը: Նախարարը կարծում է և հուսով է, որ Միացյալ Նահանգներում շատ լավ հասկանում են ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի չափերը և ահագնացող տեմպերը: «Հուսով եմ, նաև գիտակցում են, որ հնարավոր ԱԽ-ի բանաձևը կգար օգնելու, հանգուցալուծելու այս իրավիճակը, հանգուցալուծել և վերջ տալ հումանիտար ճգնաժամին և կողմերին վերադարձնել բանակցությունների օրակարգին»,- ասել է նա:
14:37 - 22 օգոստոսի, 2023