Չեմ կարծում, որ ԱՄՆ-ն խափանում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի ընդունման գործընթացը. Միրզոյան
 |tert.am|
14:37 - 22 օգոստոսի, 2023

Չեմ կարծում, որ ԱՄՆ-ն խափանում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի ընդունման գործընթացը. Միրզոյան |tert.am|

tert.am: Ես չեմ կարծում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները խափանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից բանաձևի ընդունման գործընթացը:

Այս մասին Բելգիայի ու ՀՀ-ի արգործնախարարների համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Ես չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է, կամ կցանկանա մաս կազմել կամ նպաստել էթնիկ զտումների քաղաքականությանը: Ինձ համար սա մի քիչ դժվար պատկերացվող կլինի»,- ասել է Միրզոյանը:

Նախարարը կարծում է և հուսով է, որ Միացյալ Նահանգներում շատ լավ հասկանում են ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի չափերը և ահագնացող տեմպերը:

«Հուսով եմ, նաև գիտակցում են, որ հնարավոր ԱԽ-ի բանաձևը կգար օգնելու, հանգուցալուծելու այս իրավիճակը, հանգուցալուծել և վերջ տալ հումանիտար ճգնաժամին և կողմերին վերադարձնել բանակցությունների օրակարգին»,- ասել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել