Շիրակի մարզ

Շիրակի մարզը պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ Հայաստանի Լոռու մարզին և հարավից՝ Հայաստանի Արագածոտնի մարզին։ Մարզկենտրոնը Գյումրին է՝ ՀՀ 2-րդ քաղաքը։ Գործող մարզպետը Հովհաննես Հարությունյանն է։

Գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հովվապետության ներքո, սակայն մարզի տարածքում կան զգալի թվով կաթոլիկ հայեր, ինչպես նաև կաթոլիկ գյուղեր։

Մարալիկում և Ձորակապում կիրառվող սահմանափակումները մինչև ապրիլի 30-ը կերկարաձգվեն․ մարզպետ

Մարալիկում և Ձորակապում կիրառվող սահմանափակումները մինչև ապրիլի 30-ը կերկարաձգվեն․ մարզպետ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Մարալիկում և Ձորակապում կիրառվող սահմանափակումները մինչև ապրիլի 30-ը՝ ժամը 23:59-ը, կերկարաձգվեն: «Հարգելի հայրենակիցներ, Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի սիրելի բնակիչներ, Պարետի թիվ 56 որոշմամբ փոփոխություն է արվում 2020 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 45 որոշման 3-րդ կետում և մինչ ապրիլի 30-ը` ժամը 23:59-ը, երկարացվում են այդ բնակավայրերում կիրառվող սահմանափակումները: ՀՎԿԱԿ-ի մարզային պատասխանատուների կարծիքով` վիրուսային հիվանդության տարածման կանխարգելման առումով սա հնարավորություն կտա առավել վերահսկելի դարձնել իրավիճակն այդ բնակավայրերում: Շնորհակալություն ենք հայտնում Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի մեր ազգաբնակչությանը կիրառվող սահմանափակումներին ըմբռնումով մոտենալու և պատասխանատու կեցվացք դրսևորելու համար»,- գրել է նա:
12:02 - 26 ապրիլի, 2020
Քննարկվում է Մարալիկում տեղաշարժի սահմանափակման հարցը․ մարզպետ |armenpress.am|

Քննարկվում է Մարալիկում տեղաշարժի սահմանափակման հարցը․ մարզպետ |armenpress.am|

armenpress.am: Կատարված նմուշառումների արդյունքում Շիրակի Անի խոշորացված  համայնքում հաստատվել է կորնավիրուսի վարակաման  8 նոր դեպք. վարակակիրների ընդհանուր թիվը համայնքում այս պահին 18 է: Նրանք Մարալիկի հիվանդանոցի աշխատակիցներ են: Քննարկվում է համայնքում տեղաշարժի  սահմանափակման հարցը: Այս մասին լրագրողներին  տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Ապրիլի 13-14 կատարված նմուշառումների  արդյունքում Մարալիկի   հիվանդանոցի 10 աշխատակցի մոտ հաստատվել էր կորնավիրուս: Ելնելով այդ հանգամանքից՝ որոշում էր կայացվել իրականացնել հաստատության բոլոր աշխատակիցների նմուշառում:  «Երեկ ուշ երեկոյան ստացանք նմուշառումների արդյունքերը. Նրանցից 8-ի մոտ դրանք դրական էին, ինչը նշանակում է , որ այս պահին Մարալիկում ունեցանք 18 դրական դեպք: Հաստատված դեպքերի քանակը Մարալիկի ու հարակից Ձորակապ բնակավայրի միջև տեղաշարժի հետ կապված հարց է առաջացնում»,-ապրիլի 18-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ տեղեկացնելով որ հիվանդանոցի ավելի քան 50 աշխատակցի տրված է ինքնամեկուսացման ցուցում, իսկ 40 կոնտակտավոր անձ գտնվում է մեկուսացման մեջ:  Այս պահին Մարալիկի առողջության կենտրոնում աշխատանքները 2 շաբաթով դադարեցնելու որոշում կա: Առողջության կենտրոնի դրական բոլոր արդյունքեր ունեցող հիվանդները տեղափոխվել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց: Այս փուլում քննարկվում է բնակավայրում տեղաշարժի սահմանափակման հարցը: «Հենց հիմա մենք պարետատան հետ աշխատում ենք այս ուղղությամբ, այստեղ կա մեկ խնդիր՝    ճանապարհն անցնում է Մարալիկ  ու Ձորակապ բնակավայրի միջով, փորձելու ենք տրանզիտային միջանցքը չփակելով, մտածել գործիքներ, որոնցով հնարավոր կլինի վերահսկել տեղաշարժը։  Երբ որոշումը կկայացվի պարետատունը հանդես կգա հայտարարությամբ»: Այս պահին Շիրակի մարզում կա կորոնավիրուսի հաստատված  37 դեպք։
16:12 - 18 ապրիլի, 2020
ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային համաձայնագիրը |armenpress.am|

ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային համաձայնագիրը |armenpress.am|

armenpress.am: Խորհրդարանն ընդունեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: ԱԺ ապրիլի 17-ի նիստում այն ստացավ 105 «կողմ», 4 «ձեռնպահ» ձայներ: Վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2019-ի հոկտեմբերի 10-ին: Համաձայնագրով բանկը Հայաստանին տրամադրում է 13 մլն 400 հազար եվրո գումար՝ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում»  ծրագրի իրականացման համար: Ծրագիրը հանդիսանում է այժմ գործող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի և կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շարունակությունը:Եվ դա վարկային համաձայնագրում նշված վերանորոգման ենթակա 450 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի մի հատվածն է, 3-րդ ծրագիրն է սա: Նոր ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել շուրջ 65 կմ երկարությամբ 12 ճանապարհահատվածների վերանորոգում, որոնք կընդգրկեն ՀՀ Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերը:
15:58 - 17 ապրիլի, 2020
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 28 հիվանդ է բուժում ստանում

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 28 հիվանդ է բուժում ստանում

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 28 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 23 հիվանդը Շիրակի մարզի բնակիչ է։ Տարածման սկզբից մինչ այս պահը մարզում 8 անձ առողջացել և դուրս է գրվել, 2 անձ բուժումը ստանում է մայրաքաղաքում: Ցավոք հիվանդության արդյունքում ունեցել ենք մեկ մահվան ելք: Շիրակի մարզում այս պահին մեկուսացման ցուցում ունի 148, ինքնամեկուսացման՝ 278 քաղաքացի։Ինչ վերաբերում է Մարալիկի առողջության կենտրոնում արձանագրված դեպքերին, ապա կենտրոնի 10 աշխատակից այժմ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են՝ դրական թեստավորման արդյունքներով, ընդհանուր առմամբ այսօրվա մեջ թեստավորվել են կենտրոնի շուրջ 60 աշխատակիցներ։ Շարունակաբար իրականացվում են ռիսկերի և շփումների բացահայտման և մեկուսացման աշխատանքներ։
17:47 - 16 ապրիլի, 2020
Շիրակի մազրում ճանապարհային երթևեկության հանցավոր խախտումներն ավելանում են․ դատախազություն

Շիրակի մազրում ճանապարհային երթևեկության հանցավոր խախտումներն ավելանում են․ դատախազություն

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել են 2019թ. ընթացքում և 2020թ. առաջին եռամսյակում  մարզի տարածքում ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ) հանցավոր խախտումների վիճակագրությունը և պատճառները:  «2019թ. մարզի տարածքում արձանագրվել է ՃԵԿ խախտումների 209 դեպք, որոնց հետևանքով մահացել են 19 անձ, մարմնական վնասվածքներ ստացել 306 անձ: Ընդ որում՝ 2020թ. առաջին եռամսյակում արձանագրվել է ՃԵԿ խախտումների 47 դեպք, որը 4-ով ավելի է 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ: 2020թ. 3 ամիսներին 14%-ով ավելացել է ՃԵԿ խախտումների հետևանքով մարմնական վնասվածներ ստացած անձանց թիվը՝ (2019թ. 64 անձ, 2020թ.՝ 73):   Անհանգստացնող է այն հանգամանքը, որ ՃԵԿ խախտումներում ավելանում է ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու դեպքերի տեսակարար կշիռը: 2018թ. ընթացքում արձանագրվել է 5 դեմք, երբ ոչ սթափ վիճակում վարելու արդյունքում առաջացած պատահարների հետևանքով 8 անձ ստացել է մարմնական վնասվածքներ: Մինչդեռ 2019թ. կրկնակի ավելի՝ 10 նման դեպք է եղել՝  որոնց հետևանքով տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ է ստացել 13 անձ։ Եթե 2019թ. առաջին եռամսյակում հայտնաբվերվել է ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու 99 դեպք, ապա 2020թ.՝ 149 կամ մոտ 50%-ով ավելի: Խիստ մտահոգիչ է նաև արագության գերազանցման հետևանքով առաջացող պատահարների կտրուկ՝ շուրջ 5 անգամ աճը: 2019թ. արձանագրվել է 89 նման դեպք, որոնց հետևանքով մահացել է 13 անձ, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել` 136-ը: Դա այն դեպքում, երբ 2018թ. արագության գերազանցման հետևանքով 17պատահար է եղել, որոնց հետևանքով 4 անձ է մահացել, իսկ 24-ը ստացել մարմնական վնասվածքներ։  Ընդ որում՝ մահվան ելքով դեպքերից 3-ով վարորդները չեն ունեցել վարորդական իրավունքի վկայականներ։ ՃՏՊ դեպքերով վերոնշյալ միտումները պայմանավորված են նախ՝ վարչական իրավախախտումների նախականխման ուղղությամբ գործուն միջոցներ չձեռնարկելու, ՃՈ աշխատակիցների վերակարգերը ոչ արդյունավետ տեղաբաշխելու, գիշերային ժամերին, առավել հաճախ արձանագրված ՃՏՊ-ների վայրերում ուժեղացված և համակարգված ծառայություն չիրականացնելու հանգամանքներով: Նպաստող հանգամանք է նաև այն, որ Գյումրիի, Արթիկի և Մարալիկի կենտրոնական հրապարակներում, Գյումրիի՝ մի քանի փողոցներում կարգազանց վարորդները երթևեկում են բարձր արագությամբ՝ երբեմն մրցակցելով, կամ, չեն եթարկվում լուսացույցի ազդանշաններին:   Բացի այդ, հաճախ միկրոավտոբուսները, տաքսի ծառայություններին ամրակցված տրանսպորտային միջոցները տրամադրվում են անհրաժեշտ կարգի վարորդական իրավունքի վկայականներ չունեցող անձանց: Պարզվել է, որ որոշ դեպքերում կոնկրետ օնլայն տաքսի ծառայությունում աշխատում են վարորդական իրավունքի վկայական չունեցող վարորդներ, որոնց ավտոմեքենանելով կատարված ՃԵԿ խախտումների արդյունքում անձինքն մարմնական վնասվածքներ են ստացել։   Այս հանգամանքների վրա ուշադրությունը հրավիրելու և դրանցից բխող միջոցառումներ իրականացնելու նպատակով 2019թ. երկու անգամ  Շիրակի մարզի դատախազության կողմից համապատասխան գրություն է հասցեագրվել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայությանը: Սակայն ՃԵԿ հանցավոր խախտումների դեպքերը ավելացել են: ՃՏՊ-ների մի զգալի մասին նպաստում են նաև ճանապարհների՝ երթևեկության նշաններով անբավարար կահավորվածությունը, գծանշումների բացակայությունը, թույլ տեսանելիությունը, ասֆալտի անմխիթար վիճակը: Ճանապարհների որոշ հատվածներում առկա են երկար ժամանակ բաց մնացող դիտահորեր, առանձին հատվածներում առաջացած փոսերն ու անհարթությունները չեն վերացվում: Միջհամայնքային կամ համայնքները հիմնական ճանապարհներին միացնող խաչմերուկներում բացակայում է լուսավորությունը՝ անգամ այն հատվածներում, որտեղ նախկինում արձանագրվել են բազմաթիվ, այդ թվում մահվան ելքով պատահարներ: Ելնելով առկա իրավիճակից՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդագրեր է հասցեագրել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պետին և ՀՀ Շիրակի մարզպետին՝ իրենց իրավասության շրջանակներում հնարավորինս օպերատիվ կերպով նախաձեռնելու ՃՏ պատահարների, հանցագործությունների կատարմանը նպաստող վերոնշյալ պատճառների վերացմանը, կանխարգելմանն ուղղված միջոցառումներ՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվորեն ներգրավվելու դրանց քննարկմանը»,- ասված է ՀՀ գլպավքր դատախազության տարածած հաղորդագրության մեջ:     
16:42 - 15 ապրիլի, 2020
Գյումրու քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցները պարգևավճար կստանան, գումարներ կտվեն նաև անապահով ընտանիքներին |armtimes.com|

Գյումրու քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցները պարգևավճար կստանան, գումարներ կտվեն նաև անապահով ընտանիքներին |armtimes.com|

armtimes.com: Գյումրու ավագանու նիստում հաստատվել է սոցիալապես անապահով 104 ընտանիքի ֆինանսական աջակցություն տրամադրելու նախագիծը: Այս ընտանքիներից բացի, նախատեսվում է գումար հատկացնել նաև սոցիալական ծառայություններում հաշվառված սոցիալապես խիստ անապահով այն ընտանիքները, որոնքունեն 3 անչափահաս երեխա: Գյումրիում 499 նման ընտանիք է հաշվառված: Նախագծով յուրաքանչյուր ընտանիքի հատկացվելու է 10 հազարական դրամ: Գումարներ կստանան նաև Արցախյան պատերազմում (1991-1994թվականներին) զոհված, Արցախյան պատերազմի 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքները, Հայրենական Մեծ պատերազմի մասնակից 12 գյումրեցի վետերանները և 1956 թվականի հոկտեմբերին Հունգարիայի հեղաշրջման ճնշմանը մասնակից 5 վետերանները: Ընդհանուր 542 ընտանիք: Գյումրիի կոմունալ ծառայության աշխատակիցները պարգևավճար կստանան՝ արտակարգ դրության պայմաններում աշխատելու համար: Շարունակությունը՝ armtimes.com կայքում։
17:38 - 11 ապրիլի, 2020
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն աջակցում է Շիրակի մարզպետարանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն աջակցում է Շիրակի մարզպետարանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում

«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) աջակցում է Շիրակի մարզպետարանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին տեղեկանում ենք մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելությունը, «Աջակցություն Հայաստանին նախաձեռնություն» ծրագրի շրջանակում, Շիրակի մարզպետարանին տրամադրել է 50 հատ բազմաֆունկցիոնալ բժշկական մահճակալներ, որոնք ծառայելու են «Գյումրու ինֆեկցիոն» հիվանդանոցին։Շիրակի մարզի տարբեր համայնքներում վարակազերծման կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ը մարզպետարանին նաև տրամադրել է 50 հատ հեղուկացիր։Սույն ապրանքների տրամադրումը հնարավոր է դարձել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով ամերիկյան ժողովրդի ցուցաբերած աջակցության շնորհիվ:«Գյումրու ինֆեկցիոն» հիվանդանոցին աջակցել է նաև Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնը՝ տրամադրելով հիգիենայի և անկողնային պարագաներ, բարձեր, ու վերմակներ:
21:09 - 10 ապրիլի, 2020
Շիրակի մարզպետարանը սննդային փաթեթներ է բաժանել անապահով ընտանիքներին. ծրագրին միացել են բարերարներ ու պատգամավորներ
 |armtimes.com|

Շիրակի մարզպետարանը սննդային փաթեթներ է բաժանել անապահով ընտանիքներին. ծրագրին միացել են բարերարներ ու պատգամավորներ |armtimes.com|

armtimes.com: Կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության մեկնարկին զուգահեռ Շիրակի մարզպետարանն աշխատանքներ է սկսել մի շարք բարեգործական կազմակերպությունների, անհատների ու ընկերությունների հետ՝ խոցելի խմբերի կարիքները հոգալու նպատակով։ Սահմանված կարգով, պահեստավորման տարածք է նախատեսվել, որտեղ հավաքվում, տեսակավորովում և փաթեթավորվում է ամբողջ պարենը։ «Ամեն ինչ արվել է և արվում է թիրախային բոլոր խմբերին անհրաժեշտ օգնություն հասցնելու համար։ Համագործակցել ենք միջազգային և տեղի տարբեր բարեգործական կազմակերպությունների հետ։ Ընտանիքներին ընտրում է եւ մարզպետարանը, եւ հենց բարերարն ու կազմակերպությունը՝ բացառելով ընտանիքի կրկնությունը: Օրինակ, «IDEA» և «Շառլ Ազնավուր» հիմնադրամները նախապատվությունը տվեցին Բարեկամության այգու բնակիչներին, ամերիկացի բարերարներից մեկը նախընտրեց օգնել Թռչունյան տան ընտանիք վերադարձած երեխաներին, պատգամավորական նախաձեռնություններ կային, որոնք օգնեցին բազմազավակ ընտանիքներին»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Հաշվի առնելով համավարակի պատճառով խոցելի խմբերի վատթարացող սոցիալական վիճակը՝ Շիրակի մարզպետարանը կարևորում է նաև այն ընտանիքներին աջակցություն տրամադրելը, որոնք տուժել են հատկապես արտակարգ դրության ընթացքում։ Այսպես, USAID-ի «Մի բան անենք» նախաձեռնության տրամարդած 1000 սննդային փաթեթների կեսը մարզպետարանը բաշխել է «Պարենային շտապ օգնություն» ծրագրի հետ համագործակցելով։ «Մեր խնդիրն այն է, որ աղքատության և գործազրկության ամենաբարձր ցուցանիշն ունեցող մարզի ազգաբնակչության համար պետական լայնածավալ աջակցության ծրագրերի հետ նաև կարիքների հստակ գնահատում իրականացնենք և պարենային աջակցություն տրամադրենք խոցել այն խմբերին, որոնք որևէ օգնություն չեն ստացել»,-ասաց մարզպետը։ Եվս 2000 պարենային փաթեթներ կտրամադրի «Ռուսաստանի հայերի միությունը»: Դրանք կտրամադրվեն մարզի գյուղական համայնքների թիրախային խմբերի ընտանիքներին։ Բացառելով անմիջական շփումներն ու կուտակումները՝ սննդային փաթեթները տեղ են հասցվում նախապես ձևավորված կամավորների խմբերի միջոցով։ Պարենային փաթեթները բոլոր ընտանիքների համար նույնն են: Բացի սննդից, նաև մաքրող եւ ախտահանող նյութեր կան դրանցում: Նպատակ կա օգնության ձեռք մեկնել 3000-3500 ընտանիքի:    
20:00 - 09 ապրիլի, 2020
Շիրակում արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդի ապաքինման 1 դեպք |armenpress.am|

Շիրակում արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդի ապաքինման 1 դեպք |armenpress.am|

armenpress.am: Շիրակում արձանագրվել կորոնավիրուսով հիվանդի ապաքինման 1 դեպք: Նա դուրս է գրվել Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցից: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ նշելով, որ այս օրերի ընթացքում ապաքինվել է ևս 2 վարակակիր, որոնք Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց էին տեղափոխվել այլ տարածքներից: Շիրակի մարզում, ըստ վերջին տվյալների, արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 13 դեպք: Այս ընթացքում գրանցվել է նաև մահվան 1 դեպք: Կորոնավիրուս է հաստատվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկներից մեկի մոտ: «Ճիշտ է, նա չի աշխատել հիվանդանոցի այն հատվածում, որտեղ բուժում են ստանում վարակիրները, բայց մեծ հավանականությամբ շփում է ունեցել այնպիսի մարդու հետ, որը մինչև թեստավորում անցնելը բուժօգնության կարիք է ունեցել: Հիմա մեկուսացվել է նրանց շփման շրջանակը»,- նշեց մարզպետը:    Ավելին՝ armenpress.am-ում
17:08 - 09 ապրիլի, 2020
Չինաստանից 10 հազար պաշտպանիչ, բժշկական դիմակներն են ուղարկվել Շիրակի մարզ

Չինաստանից 10 հազար պաշտպանիչ, բժշկական դիմակներն են ուղարկվել Շիրակի մարզ

Չինաստանի Հայնան նահանգից Շիրակի մարզին ուղարկվել է 10 հազար պաշտպանիչ, բժշկական դիմակ, հայտնում են Շիրակի մարզպետարանից։ « «Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» նախաձեռնությամբ և մասնակցությամբ՝ «Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև համագործակցության և փոխըմբռնման հուշագրից» ելնելով, Հայնան նահանգից մի քանի օրից Շիրակի մարզ կհասնի 10 հազար պաշտպանիչ դիմակ, որոնք հատկացվելու են մարզի բժշկական հաստատություններին։ Շիրակի մարզպետարանը լիահույս է, որ համավարակի հարուցած դժվարությունները հաղթահարելուց հետո հիմնադրամի անմիջական մասնակցությամբ կյանքի կկոչվեն Շիրակի մարզի և Հայնան նահանգի միջև ստորագրված հուշագրով նախատեսված դրույթները, քանզի համաձայնագիրը գործնական քայլ է լինելու երկու երկրների շրջանների միջև սերտ հարաբերությունների հաստատման և ամրապնդման գործում», - նշում են Շիրակի մարզպետարանից։
12:21 - 03 ապրիլի, 2020