«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) աջակցում է Շիրակի մարզպետարանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին տեղեկանում ենք մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելությունը, «Աջակցություն Հայաստանին նախաձեռնություն» ծրագրի շրջանակում, Շիրակի մարզպետարանին տրամադրել է 50 հատ բազմաֆունկցիոնալ բժշկական մահճակալներ, որոնք ծառայելու են «Գյումրու ինֆեկցիոն» հիվանդանոցին։
Շիրակի մարզի տարբեր համայնքներում վարակազերծման կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ը մարզպետարանին նաև տրամադրել է 50 հատ հեղուկացիր։
Սույն ապրանքների տրամադրումը հնարավոր է դարձել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով ամերիկյան ժողովրդի ցուցաբերած աջակցության շնորհիվ:
«Գյումրու ինֆեկցիոն» հիվանդանոցին աջակցել է նաև Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնը՝ տրամադրելով հիգիենայի և անկողնային պարագաներ, բարձեր, ու վերմակներ:
comment.count (0)