Սերգեյ Լավրով

ՌԴ արտաքին գործերի գործող նախագահն է։ Ծնվել է 1950թ. մարտի 21-ին։ 1972-1976 թվականներին եղել է ստաժյոր՝ Շրի Լանկայում ԽՍՀՄ դեսպանի կցորդը: 1976-1981 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային տնտեսական կազմարկերպության երրորդ բաժնի, երկրորդ քարտուղարի պաշտոնը։ 1981-1988 թվականներին առաջին քոարտուղար, խորհրդատու, ավագ խորհրդատու ՄԱԿում Ռուսաստանի եւ ԽՍՀՄ մշտական ներկայացուցիչը Նյու Յորքում։ 1988-ից մինչեւ 1992 թվականը եղել է միջազգային կառավարման տնտեսական կազմակերպության նախագահի տեղակալը եւ նույն կազմակերպության ղեկավարը Սովետական Միության արտաքին գործերի նախարարությունում: Մինչեւ 1991 թվականը եղել է Կոմունիստական կուսակցության անդամ։

1991-ից մինչեւ 1992 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում միջազգային տնտեսական կազմակերպության ղեկավար։ 1992 թվականին նշանակվել է արտաքին գործերի նախարարությունում միջազգային խնդիրների եւ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն։ 1992 թվականի ապրիլի 3-ին նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ (փոխնախարար)։ Ղեկավարել է Ռուսաստանի ԱԳՆի մարդու իրավունքների պաշտպանության եւ միջազգային մշակութային համագործակցության բաժինը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում ԱՊՀ եկրների գործերով դեպարտամենտի ղեկավար, այս պաշտոնում է եղել մինչեւ 1994 թվականի հունվարը։

1993 թվականի մարտից եղել է Ռուսաստանի մասնակցությունը միջազգային կազմակերպությունների համակարգի, ՄԱԿի միջգերատեսչական հանձնաժողովի փոխնախագահ։ 1993-ի նոյեմբերից եղել է Ռուսաստանի կողմից միջգերատեսչական հանձնաժողովում ընտրված համնախագահ եւ ապահովել Ռուսաստանի մասնակցությունը խաղաղապահական գործունեությունում։ 1994ից մինչեւ 2004 թվականը եղել է Միացյալ Ազգերի Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։ 2004 թվականի մարտի 9-ին Ռուսաստանի նախագահի հրամանով նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար:

Պուտինը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ ուկրաինացիների հետ բանակցությունների համար․ Պեսկով

Պուտինը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ ուկրաինացիների հետ բանակցությունների համար․ Պեսկով

Պուտինը պատրաստ է ռուսական պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ ուկրաինացիների հետ բանակցությունների համար։ Ինչպես հայտնում է «РИА Новости»-ն, այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ պատվիրակության կազմում կլինեն պաշտպանության նախարարության, ԱԳՆ-ի և Կրեմլի աշխատակազմի ներկայացուցիչները։ «Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին։ Հենց սկզբից ՌԴ նախագահը հայտարարել էր, որ ռազմական գործողության նպատակը Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններին օգնելն է, այդ թվում՝ Ուկրաինայի ապառազմականացմամբ և դենացիֆիկացիայի։ Իսկ դա չեզոք կարգավիճակի անբաժանելի բաղադրիչն է»,-ասել է նա։ Միևնույն ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է․ «Մենք բանակցությունների պատրաստ ենք։ Ցանկացած պահի, երբ Ուկրաինայի զինված ուժերը կարձագանքեն մեր նախագահի՝ դիմադրությունը դադարեցնելու և զենքերը վայր դնելու կոչին։ Ոչ մեկը չի պատրաստվում հարձակվել նրանց վրա, ոչ մեկը չի պատրաստվում նրանք ճնշել։ Թող վերադառնան իրենց ընտանիքներ։ Իսկ ուկրաինացիներին եկեք բոլորս միասին հնարավորություն տանք ինքնուրույն որոշելու իր ճակատագիրը»։
17:02 - 25 փետրվարի, 2022
Զելենսկին ստում է, երբ ասում է, որ պատրաստ է քննարկելու չեզոք կարգավիճակը․ Սերգեյ Լավրով

Զելենսկին ստում է, երբ ասում է, որ պատրաստ է քննարկելու չեզոք կարգավիճակը․ Սերգեյ Լավրով

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանարապետության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հանես է գալիս մամուլի ասուլիսով։ Ասուլիսի ընթացքում Լավրովն անդրադարձավ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այն հայտարարությանը, որ Կիևը պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի շուրջ։ «Նախագահ Զելենսկին ստել է։ Նա հիշեցրել է բանակցությունները առնվազն երկու անգամ։ Առաջինը, երբ նա կտրականապես հրաժարվեց իրականացնել Մինսկի համաձայնությունները և ամբողջ ընթացքում կոչ էր անում իր արևմտյան հովանավորներին գումարել Նորմանդական ֆորմատը՝ չերաշխավորելով, որ այդ հանդիպումներն իրական արդյունքներ կտան։ Երկրորդ օրինակը, երբ նախագահ Զելենսկին բանակցությունների կոչ արեց, վերաբերում է նրա կոչին, որ նրա հետ բանակցություններ վարեն ՆԱՏՕ մուտք գործելու համար, նրան անվտանգության երաշխիքներ տան»,- նշեց ՌԴ արտգործնախարարը։  Նրա խոսքով՝ Ռուսաստանն առաջարկել է քննարկել անվտանգության երաշխիքները դեռ անցած տարվա դեկտեմբերին, և այդ մասին Զելենսկին հրաշալի գիտեր․ «Միակ պայմանը ԵԱՀԿ շրջանակներում բաձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացնումն էր, որպեսզի ոչ մեկը փորձ չաներ իր անվտանգությունն ամրապնդելու ուրիշների անվտանգության հաշվին։ Նա (Զելենսկին- խմբ․) չէր ցանկանում այդ պարտավորությունը կատարել, ինչպես իր արևմտյան հովանավորները չէին ցանկանում կատարել իրենց պարտավորությունները։ Նա ստում է, երբ ասում է, որ պատրաստ է քննարկելու չեզոք կարգավիճակը»։   
14:54 - 25 փետրվարի, 2022
Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Դոնբասում և Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ
 |1lurer.am|

Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Դոնբասում և Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ |1lurer.am|

1lurer.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու Դոնբասում և Ուկրաինայում տիրող իրավիճակը: Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ եթե Ուկրաինան ընդունվի ՆԱՏՕ, Ռուսաստանին սպառնացող վտանգները կբազմապատկվեն: Նա խնդրել է Լավրովին և Կոզակին զեկուցել Դոնբասում իրավիճակի վերաբերյալ իրենց գնահատականների մասին։ Պուտինը համոզված է, որ Կիևի իշխանությունները չեն պատրաստվում կատարել Մինսկյան պայմանագրերը, և այդ մասին նրանք բազմիցս հայտարարել են: Ուկրաինական կողմը երկու անգամ պատժիչ գործողություններ է իրականացրել Դոնբասում, այժմ լարվածությունը սրվում է երրորդ անգամ: Մինչդեռ Ռուսաստանն ի սկզբանե ամեն ինչ արել է Դոնբասում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար՝ նշել է ՌԴ նախագահը: Ինչ վերաբերում է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման հարցին, ապա ըստ Պուտինի՝ խնդիրը սերտորեն կապված է աշխարհի և մասնավորապես՝ Եվրոպայի գլոբալ անվտանգության խնդիրների հետ: Վլադիմիր Պուտինի խոսքով՝ անկախության ճանաչման վերաբերյալ այսօր որոշում կկայացվի։ 
19:23 - 21 փետրվարի, 2022
Ֆրանսիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը |armenpress.am|

Ֆրանսիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելով Ուկրաինայի շուրջ իրադրությունը: Այս մասին հայտնում է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը: «Նախարարը խորը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի արևելքում վերջին օրերի լարվածության առնչությամբ: Հրադադարի ռեժիմի խախտման բացառիկ թվով դեպքերը, որոնք արձանագրված են ԵԱՀԿ առաքելության կողմից, հակասում են պարտավորություններին, որոնք ընդունվել են նորմանդյան ձևաչափով մտքերի վերջին փոխանակության ժամանակ»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ: Նշվում է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարը սպառնացել է, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականության նկատմամբ որևէ ոտնձգություն խիստ հետևանքներ կունենա: Նա ընդգծել է, որ հարձակման պարագայում եվրոպական երկրներն ու նրանց դաշնակիցները միասնական են լինելու զանգվածային պատժամիջոցների հարցում:
14:41 - 19 փետրվարի, 2022
Ֆինլանդիան որոշել է հարթակ տրամադրել Լավրովի և Բլինքենի հանդիպման համար |1lurer.am|

Ֆինլանդիան որոշել է հարթակ տրամադրել Լավրովի և Բլինքենի հանդիպման համար |1lurer.am|

1lurer.am: Ֆինլանդիան որոշել է հարթակ առաջարկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև բանակցությունների համար։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի նախագահ Սաուլի Նիինիստեի հայտարարությանը։ «Եթե Ֆինլանդիային խնդրեն վայր տրամադրել Լավրովի և Բլինքենի հանդիպման համար, Ֆինլանդիան պատրաստ է»,- ասել է պետության ղեկավարը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բլինքենը Լավրովին առաջարկել է հաջորդ շաբաթ նոր հանդիպում անցկացնել Եվրոպայում։ Նա կարծում է, որ դա հիմք կդառնա համաշխարհային առանցքային տերությունների առաջնորդների գագաթնաժողովի համար, որի հիմնական խնդիրը Ուկրաինայում հակամարտությունը թուլացնելն է։ Պետքարտուղարը նաև առաջարկել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցով «հանդիպումներ անցկացնել ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի և ԵԱՀԿ Մշտական ​​խորհրդի շրջանակներում»։
16:27 - 18 փետրվարի, 2022
Լավրովն ու Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը |armenpress.am|

Լավրովն ու Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն: Փետրվարի 16-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել մի շարք տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ: «Հատուկ ուշադրություն է դարձվել Անդրկովկասում իրավիճակին, նախ և առաջ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս համատեքստում ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնությունների բոլոր դրույթների պարտադիր կատարման կարևորությունը»,- ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ նախարարները քննարկել են նաև ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև անվտանգության ամուր իրավական երաշխիքների ապահովման ուղիների վերաբերյալ ռուսական նախաձեռնությունները:  
21:34 - 16 փետրվարի, 2022
Ռուսաստանի և Իտալիայի ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայի շուրջ իրադրությունը

 |armenpress.am|

Ռուսաստանի և Իտալիայի ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայի շուրջ իրադրությունը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 17-ին Մոսկվայում բանակցություններ կունենա Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի Դի Մայոյի հետ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Տեղի կունենա մտքերի փոխանակում միջազգային օրակարգի ակտուալ հարցերի շուրջ: Նախատեսվում  է հատուկ ուշադրություն դարձնել Եվրաատլանտյան տարածաշրջանում իրադրությանը՝ Ռուսաստանի կողմից անվտանգության երաշխիքների վերաբերյալ նախաձեռնությունների համատեքստում, ինչպես նաև կքննարկվի իրադրությունն Ուկրաինայի շուրջ, Ռուսաստանի հարաբերությունները ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ»,- ասել է Զախարովան: Նա ընդգծել է, որ նախարարները ծրագրում են քննարկվել երկկողմ համագործակցության հեռանկարները քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում:
18:54 - 16 փետրվարի, 2022
Լավրովը Բլինքենի հետ զրույցում ընդգծել է համատեղ աշխատանքի շարունակման անհրաժեշտությունը |armenpress.am|

Լավրովը Բլինքենի հետ զրույցում ընդգծել է համատեղ աշխատանքի շարունակման անհրաժեշտությունը |armenpress.am|

armenpress.am: Փետրվարի 15-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը: Նշվում է, որ ռուսական կողմը զրույցի ընթացքում ընդգծել է համատեղ աշխատանքի շարունակման անհրաժեշտությունը, ինչպես այդ մասին պայմանավորվել էին նախագահներ Վլադիմիր Պուտինև և Ջո Բայդենը փետրվարի 12-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի արդյունքում, Մոսկվայի կողմից Միացյալ Նահանգներին և ՆԱՏՕ-ին փոխանցված անվտանգության երաշխիքների մասին առաջարկների համատեքստում: «Սերգեյ Լավրովը հատկապես ընդգծել է Վաշինգտոնի և իր դաշնակիցների կողմից հրահրվող ագրեսիվ հռետորաբանության անթույլատրելիությունը՝ կոչ անելով պրագմատիկ երկխոսություն վարել Ռուսաստանի կողմից բարձրացված հարցերի ողջ շրջանակի շուրջ՝ շեշտը դնելով անվտանգության անբաժանելիության սկզբունքի վրա։ Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարբեր մակարդակներով առաջիկա շփումների ժամանակացույցը»,- հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը:
22:09 - 15 փետրվարի, 2022
Լավրովը ակնկալում է եվրոպացի գործընկերներից ստանալ առարկայական պատասխաններ անվտանգության անբաժանելիության սկզբունքների վերաբերյալ իր ուղերձին

Լավրովը ակնկալում է եվրոպացի գործընկերներից ստանալ առարկայական պատասխաններ անվտանգության անբաժանելիության սկզբունքների վերաբերյալ իր ուղերձին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ եվրոպական երկրներից ակնկալում է ստանալ առարկայական պատասխաններ անվտանգության անբաժանելիության սկզբունքների վերաբերյալ իր ուղերձին։ Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի»-ն։ «ԵԱՀԿ փաստաթղթերը ստորագրած մեր գործընկերների մոտեցումները ճշտելու համար, ես ուղերձ էի հղել Եվրոպայի համապատասխան երկրների արտգործնախարարներին՝ խնդրելով հստակեցնել, թե իրենք ինչպես են հասկանում այդ պարտավորությունների ամբողջությունը, որը իրենք ներկայացնում են որպես անվտանգության անբաժանելիության սկզբունքներ»,- ասել է Լավրովը Լեհաստանի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի հետ բանակցություններից հետո։ ՌԴ ԱԳ նախարարը նաև նշել է, որ ինքն ակնկալում է, որ նման պատասխաններ կգտնվեն։ 
19:53 - 15 փետրվարի, 2022
Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ «Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Զրուցակիցները ընդգծել են հայ֊ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլերի ձեռնարկումը և սահմանազատման և սահմանագծման հարցերով մեխանիզմների ձևավորումը։ Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցերի։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
18:44 - 15 փետրվարի, 2022
Լավրովը պահանջել է «Կիևի և Դոնբասի միջև ուղիղ երկխոսության միջոցով իրականացնել մինսկյան պայմանավորվածությունները» |factor.am|

Լավրովը պահանջել է «Կիևի և Դոնբասի միջև ուղիղ երկխոսության միջոցով իրականացնել մինսկյան պայմանավորվածությունները» |factor.am|

factor.am: Մինսկյան համաձայնագրերի իրականացումը, որոնք նախատեսում են ուղիղ երկխոսություն Կիևի և Դոնեցկի ու Լուգանսկի միջև, այլընտրանք չունի։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Լեհաստանի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի հետ բանակցություններից հետո, գրում է «Ինտերֆաքսը»։ «Մենք վերահաստատեցինք, որ Մինսկի միջոցառումների փաթեթի ամբողջական և հետևողական իրականացումն այլընտրանք չունի, և հուսով ենք, որ ներկայիս նախագահությունը (ԵԱՀԿ), այդ թվում՝ Ուկրաինայում և Կոնտակտային խմբում իր հատուկ ներկայացուցչի միջոցով կնպաստի այդ ուղղությամբ տեղաշարժին»,- ասել է ռուսաստանցի նախարարը։ Նրա խոսքով՝ կարևոր է ապահովել Կիևի, Դոնեցկի ու Լուգանսկի միջև ուղիղ երկխոսությունը։ «Անհրաժեշտ է նաև ապահովել ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության կողմից իրավիճակի մշտադիտարկման անաչառությունը։ Մենք կառույցի ղեկավարությունից ակնկալում ենք Դոնեցկի և Լուգանսկի իշխանությունների հետ կառուցողական աշխատանքային համագործակցություն, ինչպես պահանջում է այդ առաքելության մանդատը, որը հաստատվել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի կողմից»,- ասել է նա:
17:02 - 15 փետրվարի, 2022
Լավրովը Իտալիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը

 |armenpress.am|

Լավրովը Իտալիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 10-ին Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոի հետ հեռախոսազրույցում քննարկել է անվտանգության երաշխիքների հարցը և Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին փետրվարի 10-ին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը: «Զրույցի ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել արդի միջազգային հարցերի շուրջ: Քննարկման առանցքը Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունն է՝ ապահովելու Եվրոպայում անվտանգության երկարաժամկետ իրավական երաշխիքներ՝ հիմնված անվտանգության անբաժանելիության ընդհանուր ճանաչված սկզբունքի իրականացման վրա», - հայտնել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունից։ Լավրովը Իտալիայի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում կոչ է արել շուտափույթ կարգավորել Ռուսաստանի Դաշնության կողմից բարձրացված անվտանգության երաշխիքների վերաբերյալ հարցերը: Նա նաև մատնանշել է Ուկրաինայի ռազմականացմանն ուղղված ՆԱՏՕ-ի գործողությունների ապակայունացնող բնույթը:
21:40 - 10 փետրվարի, 2022