Լավրովը ակնկալում է եվրոպացի գործընկերներից ստանալ առարկայական պատասխաններ անվտանգության անբաժանելիության սկզբունքների վերաբերյալ իր ուղերձին
19:53 - 15 փետրվարի, 2022

Լավրովը ակնկալում է եվրոպացի գործընկերներից ստանալ առարկայական պատասխաններ անվտանգության անբաժանելիության սկզբունքների վերաբերյալ իր ուղերձին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ եվրոպական երկրներից ակնկալում է ստանալ առարկայական պատասխաններ անվտանգության անբաժանելիության սկզբունքների վերաբերյալ իր ուղերձին։ Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի»-ն։

«ԵԱՀԿ փաստաթղթերը ստորագրած մեր գործընկերների մոտեցումները ճշտելու համար, ես ուղերձ էի հղել Եվրոպայի համապատասխան երկրների արտգործնախարարներին՝ խնդրելով հստակեցնել, թե իրենք ինչպես են հասկանում այդ պարտավորությունների ամբողջությունը, որը իրենք ներկայացնում են որպես անվտանգության անբաժանելիության սկզբունքներ»,- ասել է Լավրովը Լեհաստանի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի հետ բանակցություններից հետո։

ՌԴ ԱԳ նախարարը նաև նշել է, որ ինքն ակնկալում է, որ նման պատասխաններ կգտնվեն։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել