Ջո Բայդեն

ԱՄՆ 46-րդ նախագահը՝ Դեմոկրատական կուսակցությունից։

Ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում։ Ամերիկացի քաղաքական գործիչ է, 2009 թվականի հունվարի 20-ին դարձել է Միացյալ նահանգների փոխնախագահը։ Մինչ փոխնախագահ դառնալը՝ նա սենատոր է եղել Դելավեր նահանգից՝ 1973-2009 թվականներին։ Նա ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել է 2020 թվականի նախագահական ընտրություններում՝ ընդդեմ գործող նախագահ Դոնալդ Թրամփի եւ նոյեմբերի 7-ին` վերջնական արդյունքներով ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ։

Սովորել է Դելավերի համալսարանում՝ ստանալով իրավաբանի մասնագիտություն։ 1970 թվականին ընտրվել է Նյու Քասլի շրջանի խորհրդում եւ դարձել վեցերորդ ամենաերիտասարդ սենատորը ԱՄՆ-ի պատմության մեջ, երբ 1972 թվականի ԱՄՆ-ի սենատորների ընտրություններում հաղթեց Դելավերում։ Բայդենը երկար ժամանակ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է եղել, նաեւ հանձնաժողովի նախագահ։ Նա դեմ էր 1991 թվականի Իրաք-քուվեյթյան պատերազմին, սակայն կողմ էր ՆԱՏՕ-ի ընդարձակմանը՝ դեպի Արեւելյան Եվրոպա եւ նրա ներքաշմանը 1990-ականների Հարավսլավիայի պատերազմներին։ Նա կողմ էր 2002 թվականի Իրաքի պատերազմի բանաձեւին, բայց դեմ էր 2007 թվականին Իրաքի պատերազմում ԱՄՆ զորքերի ավելացմանը։ Բայդենը ղեկավարել է Սենատի դատական ​​հանձնաժողովը՝ 1987 թվականից մինչեւ 1995 թվականը, զբաղվել թմրանյութերի քաղաքականությամբ, հանցագործությունների կանխարգելմամբ եւ քաղաքացիական ազատությունների խնդիրներով։ 

Բայդենը վերընտրվել է Սենատում վեց անգամ եւ հրաժարվել Սենատորի պաշտոնից 2008 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար՝ որպես Բարաք Օբամայի փոխնախագահ։ Օբաման եւ Բայդենը վերընտրվել են 2012 թվականին։ 

Բայդենը Սերբիային մատնանշել է Կոսովոն ճանաչելու անհրաժեշտությունը

 |armenpress.am|

Բայդենը Սերբիային մատնանշել է Կոսովոն ճանաչելու անհրաժեշտությունը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Սերբիային Պետականության առաջիկա օրվա կապակցությամբ՝ մատնանշելով բարեփոխումների եւ Կոսովոյի անկախության ճանաչման անհրաժեշտությունը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ԱՄՆ-ի նախագահի շնորհավորական ուղերձը հրապարակել է Սերբիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը: «Ամերիկյան ժողովրդի անունից անկեղծ շնորհավորանքներ եմ հղում ձեզ եւ ձեր համաքաղաքացիներին փետրվարի 15-ի Պետականության օրվա կապակցությամբ: Նկատի ունենալով մեր երկրների միջեւ գործընկերության 140 տարին՝ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ երկարաժամկետ հավատարիմ տնտեսական համագործակցության, տարածաշրջանային կայունության եւ ժողովրդավարական արժեքների զարգացմանը: Մենք այսուհետ էլ հաստատակամ ենք մնում եվրոպական ինտեգրման հարցում Սերբիային աջակցության հարցում եւ աջակցում ենք ձեզ այդ նպատակին հասնելու հետագա ծանր քայլերում, ներառյալ անհրաժեշտ բարեփոխումների անցկացումը եւ Կոսովոյի հետ կարգավորման համապարփակ համաձայնագրի ձեռքբերումը, որը կենտրոնացած է փոխադարձ ճանաչման վրա»,- ասված է Բայդենի նամակում: ԱՄՆ նախագահը նաեւ հիշեցրել է Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմներում Վաշինգտոնի եւ Բելգրադի դաշնակցային լինելու, ինչպես նաեւ COVID-19-ի դեմ պայքարում համագործակցության մասին՝ նշելով երկու երկրների «բարեկամական կապերի խորացումը»: Ի պատասխան Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Պանչեւո քաղաքում անցկացված զորավարժություններից հետո փետրվարի 7-ին մամուլի առջեւ հանդես գալով՝ հայտարարել է, որ «Կոսովոյի ճանաչման վերաբերյալ Բելգրադի դիրքորոշումը պարզ է», սակայն Բելգրադը «պետք է հոգ տանի իր պետական շահերի մասին» եւ «չտրվի հույզերին»: «Շնորհակալ եմ Բայդենին շնորհավորանքների համար։  Իսկ ինչ վերաբերում է փոխադարձ ճանաչումներին, ապա դա նշված չէ ոչ մի միջազգային կազմակերպության ակտերում։  Մենք հասկանում ենք, որ սա նոր ամերիկյան քաղաքականություն է։  Եղել են փորձեր պարտադրելու այդ եզրը [փոխադարձ ճանաչում]՝ որպես մի բան, որը մենք պետք է փոխադարձաբար ընդունենք որպես վերջնական որոշում Վաշինգտոնում, ես արդեն մեկ անգամ երեսին ասացի, ինչ եմ մտածում եմ ճանաչման մասին, եւ իմ պատասխանը այլ չի լինի»,-հայտարարել Է Վուչիչը:  
17:20 - 07 փետրվարի, 2021
Կորոնավիրուսային համավարակի հետևանքների պատճառով 36 մլն ամերիկացի մնացել է առանց սննդի. Ջո Բայդեն |tert.am|

Կորոնավիրուսային համավարակի հետևանքների պատճառով 36 մլն ամերիկացի մնացել է առանց սննդի. Ջո Բայդեն |tert.am|

tert.am: ԱՄՆ-ի տնտեսությունը ծանր վիճակում է: Կորոնավիրուսային համավարակի հետևանքների պատճառով 36 միլիոն ամերիկացի սննդի պակաս ունի: Այս մասին ուրբաթ, փետրվարի 5-ին, Սպիտակ տանը կայացած ելույթի ընթացքում ասել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, հայտնում է Սպիտակ տան կայքը:«Միանգամայն պարզ է, որ տնտեսությունը դեռրս ծանր վիճակում է գտնվում: Ավելի քան 10 միլիոն մարդ մնացել է առանց աշխատանքի, որից 4 միլիոնը աշխատանք չունի վեց ամիս կամ ավելի: 24 միլիոն մեծահասակ և 12 միլիոն երեխա բառացիորեն սնունդ չունի: Ուստի ես կգործեմ և կգործեմ արագ», - աել է ԱՄՆ-ի ղեկավարը և շեշտել տնտեսության համար 1.9 տրիլիոն դոլար խթանիչ փաթեթն ընդունելու անհրաժեշտությունը:Ավելի վաղ` փետրվարի 1-ին, ԱՄՆ Սենատում հանրապետականներն առաջարկել էին Բայդենի առաջարկած 1.9 տրիլիոն դոլարի փոխարեն 600 միլիարդ դոլար հատկացնել կորոնավիրուսի դեմ պայքարին և համավարակի տնտեսական հետևանքների վերացմանը: Շարունակությունը՝ tert.am-ում։ 
12:42 - 06 փետրվարի, 2021
Էրդողանի խոսնակը Բայդենի խորհրդականի հետ քննարկել է նաև Արցախի հարցը
 |ermenihaber.am|

Էրդողանի խոսնակը Բայդենի խորհրդականի հետ քննարկել է նաև Արցախի հարցը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալավանի հետ: Նշենք, որ Քալընի և Սալավանի հեռախոսազրույցը Ջո Բայդենի նախագահ ընտրվելուց հետո Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի առաջին շփումն է: Կողմերը քննարկել են Թուրքիա-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև մտքեր փոխանակել Սիրիայի, Լիբիայի, Արևելյան Միջերկրականի, Կիպրոսի, Աֆղանստանի և Լեռնային Ղարաբաղի հարցերի շուրջ։ Նրանք ակնկալում են, որ երկու դաշնակից երկրները այս նոր փուլում ամուր, կայուն և կառուցողական հարաբերություննների մոդել կհաստատեն: Հեռախոսազրույցի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք կնպաստեն ՆԱՏՕ-ի ամրապնդմանը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խաղաղության ու կայունության հաստատմանը: 
18:45 - 03 փետրվարի, 2021
ԱՄՆ-ն ռազմանավեր է ուղարկում Սև ծով՝ որպես Ուկրաինայի հարցով ՆԱՏՕ-ի նախազգուշացում Ռուսաստանին. The Times |tert.am|

ԱՄՆ-ն ռազմանավեր է ուղարկում Սև ծով՝ որպես Ուկրաինայի հարցով ՆԱՏՕ-ի նախազգուշացում Ռուսաստանին. The Times |tert.am|

tert.am: ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն ավելացրել է իր ներկայությունը Սև ծովում մի քանի օր անց այն բանից հետո, երբ նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել էր Մոսկվային տարածաշրջանում «Ռուսաստանի ագրեսիայի դեմ» «կոշտ է գործելու» մտադրության մասին, գրում է The Times պարբերականը:Անցյալ շաբաթվա վերջին Սև ծով է մտել ամերիկյան «Պորտեր» էսկադրային ականակիրը: Այսպիսով, նա միացել է ամերիկյան մեկ այլ նավի՝ «Դոնալդ Կուկ»-ին: Նրանց ուղեկցում է «Լարամի» (ամերիկյան ռազմանավ, որը այդպես է կոչվել ԱՄՆ-ում գտնվող լեռնաշղթայի պատվին) նավը: Այս բոլոր նավերը միացել են Սև ծովում ՆԱՏՕ-ի մյուս նավերին` պարեկություն իրականացնելու և զորավարժություններ անցկացնելու համար:Այսպիսով, 2017 թվականից ի վեր Սև ծովում ամերիկյան ռազմածովային զորախումբը հասել է իր ամենամեծ չափերին: Նման էսկադրիլիայի տեղակայումը Ռուսաստանին դրդել է Ղրիմում տեղակայել Բաստիոն հակահրթիռային պաշտպանության համակարգը, այսինքն հենց այն թերակղզում, որը Ռուսաստանը «բռնակցել է» Ուկրաինայից 2014 թվականին: Ռուսաստանի ռազմածովային ուժերը նույնպես իրենց նավերից մեկը` «Ծովակալ Մակարովը» ուղարկել են Սև ծով` զորավարժությունների: Զորավարժությունները ներառում են օդային թիրախների հայտնաբերում և չեզոքացում, ինչպես նաև զորավարժությունների շրջանակներում ռադիոէլեկտրոնային պայքար` թշնամու էլեկտրոնային հաղորդակցության ոչնչացմամբ:Իր հայտարարության մեջ ԱՄՆ վեցերորդ նավատորմը նշում է. «Այս բոլոր գործողությունների վերջնական նպատակը մեր (ՆԱՏՕ-ի սևծովյան նավերի հետ) ՀՕՊ համակարգերի բարելավումն է` ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերն ավելի լավ պաշտպանելու համար:ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը բացատրել է, որ դաշինքն ուժեղացրել է իր ռազմական ներկայությունը Սև ծովում «ի պատասխան Ռուսաստանի կողմից Ղրիմի ուկրաինական թերակղզու անօրինական բռնակցման, ինչպես նաև Ռուսաստանի կողմից այնտեղ իր ռազմական ուժերի շարունակական աճեցման»:Սև ծով ելք ունեցող 6 երկրներից 3-ը՝ Թուրքիան, Ռումինիան և Բուլղարիան, ՆԱՏՕ-ի անդամ են, իսկ Ուկրաինան և Վրաստանը համագործակցում են դաշինքի հետ՝ պարբերաբար միանալով տարածաշրջանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին:Ռուսաստանը, Սև ծով ելք ունեցող վեցերորդ երկիրն է, որը սկսել է ընդլայնել իր ներկայությունը 2008 թվականին, երբ Ռուսաստանը «բռնակցել է» Վրաստանի 2 շրջան, այդ թվում ՝ Աբխազիան, Վրաստանի ծովափնյա շրջանը: Մոսկվայի կողմից Ղրիմի գրավումը նրան թույլ է տվել ավելացնել Սևաստոպոլի նավահանգստում տեղակայված սևծովյան նավատորմի հզորությունը: Մոսկվան նաև օգտագործել է սևծովյան նավատորմը՝ Սիրիայում իր գործողությունների համար:Ռուսաստանը ռազմականացրել է Ղրիմի թերակղզին՝ 2014 թվականից ի վեր տեղակայելով ավելի քան 30 000 զինվոր, ինչը 3 անգամ ավելի է, քան նախնական զորակազմը: Մոսկվան նաև  կամուրջ է կառուցել Կերչի նեղուցով՝ Ղրիմը միացնելով Ռուսաստանի հիմնական տարածքին: Այս քայլը թույլ է տվել Մոսկվային վերահսկել օտարերկրյա նավերի մուտքը Ազովի ծով, չնայած 2003 թվականին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կնքված համաձայնագիրը երաշխավորում էր 2 երկրների նավերի անարգել մուտքն այս նեղուց:
15:09 - 02 փետրվարի, 2021
Ռազմական հեղաշրջումից հետո Բայդենը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Մյանմարի նկատմամբ |tert.am|

Ռազմական հեղաշրջումից հետո Բայդենը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Մյանմարի նկատմամբ |tert.am|

tert.am: Մյանմարում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը սպառնացել է վերականգնել երկրի նկատմամբ պատժամիջոցները, միևնույն ժամանակ միջազգայնորեն համաձայնեցված արձագանքի կոչ է արել՝ ռազմական ուժերից պահանջելով լքել իշխանությունը: Այս մասին հայտնում է Al Jazeera լրատվական գործակալությունը:Բայդենը դատապարտել է երկուշաբթի օրը զինվորականների կողմից իրականացված հեղաշրջումը և երկրի ընտրված առաջնորդ Աուն Սան Սու Չժի կալանավորումը՝ կատարվածը որակելով որպես «ուղղակի հարձակում երկրի ժողովրդավարության և օրենքի գերակայության» դեմ:Հեղաշրջման շուրջ հազվադեպ պատահող քաղաքական համաձայնություն կա նաև դեմոկրատների և բարձրաստիճան հանրապետականների միջև, քանի որ բոլորն էլ դատապարտել են ռազմական իշխանության գործողությունները Մյանմարում:«Միջազգային հանրությունը պետք է համախմբվի՝ միաձայն ճնշելու Բիրմայի (Մյանմար) զինված ուժերին, որպեսզի անհապաղ հրաժարվեն իրենց վերցրած իշխանությունից, ազատեն ձերբակալած ակտիվիստներին և պաշտոնյաներին», - ասել է Բայդենն իր հայտարարության մեջ և հավելել, որ Բիրմայի նկատմամբ պատժամիջոցները վերացվել էին՝  պայմանավորված ժողովրդավարությանն անցման գործընթացով: Սակայն այժմ, ըստ Բայդենի, անհրաժեշտ է անհապաղ վերանայել ամերիկյան պատժամիջոցների վերաբերյալ օրենքն ու լիազորությունները, որոնց էլ կհաջորդեն համապատասխան գործողությունները:«Մենք համագործակցելու ենք տարածաշրջանի և աշխարհի մեր գործընկերների հետ ՝ աջակցելու ժողովրդավարության և օրենքի գերակայության վերականգնմանը, ինչպես նաև պատասխանատվության ենթարկելու Բիրմայի ժողովրդավարական անցումը տապալելու փորձի պատասխանատուներին», - ասել է Միացյալ Նահանգների նախագահը:Ըստ տեղեկությունների, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախատեսում է երեքշաբթի օրը կայանալիք փակ նիստում քննարկել Մյանմարի հարցը:
11:35 - 02 փետրվարի, 2021
Պուտինը և Բայդենը համաձայնել են, որ տարաձայնությունները պահանջում են ինտենսիվ երկխոսություն

 |armenpress.am|

Պուտինը և Բայդենը համաձայնել են, որ տարաձայնությունները պահանջում են ինտենսիվ երկխոսություն |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ջո Բայդենն իրենց առաջին հեռախոսազրույցում արձանագրել են շատ խորը տարաձայնությունների առկայություն, որոնք պահանջում են երկու երկրների բավական ինտենսիվ երկխոսություն: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «[Կայացած զրույցի] անկեղծությունն այն է, որ կողմերը հստակ արձանագրել են շատ խորը տարաձայնությունների առկայությունը, բայց միաժամանակ համաձայնել են, որ այդ տարաձայնությունների առկայությունը չպետք է նկատի ունենա երկխոսության բացակայություն եւ, ընդհակառակը, այդ տարաձայնությունները պահանջում են երկու երկրների բավական ինտենսիվ երկխոսություն»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Պատասխանելով առաջնորդների հունվարի 26-ին կայացած զրույցի տոնայնության մասին հարցին ՝ Պեսկովը նշել է, որ դրանում «գործնականություն եւ պրագմատիզմ է եղել»: Տարաձայնություններից մեկի օրինակ է դարձել Ուկրաինայում իրավիճակի գնահատականը. Կրեմլի մամուլի ծառայությունը զրույցի արդյունքներով օգտագործել է «ներուկրաինական կարգավորում» ձեւակերպումը, մինչդեռ Սպիտակ տան մամուլի  քարտուղար Ջեն Փսակին հիշատակել է «Ռուսաստանի կողմից շարունակվող ագրեսիան» Ուկրաինայի նկատմամբ: «Դա Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումն է, որի հետ մենք կտրականապես համաձայն չենք»,- ընդգծել է Պեսկովը:- Դա  հայեցակարգային տարաձայնություններից մեկն է, որը գտնվում է մեր հարաբերությունների օրակարգում»։  Նա հավելել է, որ այդ տարաձայնության շուրջ «ռուսական կողմը եւ նախագահ Պուտինը անխոնջ եւ հետեւողականորեն» իրենց «համոզված դիրքորոշումը կհասցնեն զրուցակցին»:
16:20 - 31 հունվարի, 2021
Պուտինը ողջունում է ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագրի երկարաձգումը |azatutyun.am|

Պուտինը ողջունում է ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագրի երկարաձգումը |azatutyun.am|

azatutyun.am: Պետդումայի բոլոր խմբակցությունները երեկ կողմ են քվեարկել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման պայմանագրի գործողության երկարացմանը մինչև 2026 թվականի փետրվարի 5-ը։ Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատից հետո վերին պալատը՝ Դաշնության խորհուրդը նույնպես քվեարկել է պայմանագրի ժամկետի երկարաձգման օգտին։ Ելույթ ունենալով Դավոսի ֆորումի մասնակիցների առջև՝ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է պայմանագրի երկարաձգումը: «Կա միջազգային ինստիտուտների թուլացում, տարածաշրջանային հակամարտությունները բազմապատկվում են, դեգրադացվում է նաև գլոբալ անվտանգության համակարգը: Սա միանշանակ քայլ է ճիշտ ուղղությամբ», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը։ Նախօրեին տեղի էր ունեցել Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեռախոսազրույցը։ Կողմերը պայմանավորվել են երկարաձգել 2010 թվականին ստորագրված համաձայնագիրն առանց նախապայմանների, որոնք առաջ էր քաշում Դոնալդ Թրամփի վարչակազմը: Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ չի քննարկում 2026 թվականին պայմանագիրը ևս 5 տարով երկարացնելու հարցը, և փաստաթուղթը պետք է փոխարինվի: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ Ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի երկարաձգումից հետո Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պետք է առաջ գնան միջուկային զինաթափման ճանապարհով: Նա շեշտել է, որ պայմանագրի երկարաձգումը «կենսական նշանակություն ունի»: «Բայց կարևոր է նաև վերականգնել կորսված ժամանակը և առաջընթաց գրանցել միջուկային զենքի չտարածման և զինաթափման հարցում», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
10:11 - 28 հունվարի, 2021
Բայդենը հայտարարել Է Ռուսաստանի հետ խնդրահարույց հարցեր քննարկելու պատրաստակամության մասին |armenpress.am|

Բայդենը հայտարարել Է Ռուսաստանի հետ խնդրահարույց հարցեր քննարկելու պատրաստակամության մասին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է խնդրահարույց հարցեր քննարկել ռուսական կողմի հետ: Պետության ղեկավարի խոսքով՝ ինքը Մոսկվայի հետ կապված թեմաների վերաբերյալ զանազան տեղեկատվության հարցում է արել գերատեսչություններին: Միեւնույն ժամանակ, ընդգծել է նախագահը, Միացյալ Նահանգները կարող է նաեւ համագործակցել Ռուսաստանի հետ, մասնավորապես, ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ-3) կրճատման եւ սահմանափակման հարցում: «Մենք կարող ենք նաեւ ի շահ մեր երկրների գործել ՌՀՍ-3-ի երկարացման հարցում, եւ հստակ հասկանալ տալ Ռուսաստանին, որ մենք շատ ենք անհանգստացած` լինի դա Նավալնիի հետ կապված պահվածքով, Solar Winds-ի հետ կապված իրադրությամբ կամ Աֆղանստանում ամերկացիների գլխի համար պարգեւի մասին հաղորդագրություններով»,-ասել է Բայդենը: Բոլոր մեղադրանքները Մոսկվան քանիցս հերքել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
13:44 - 26 հունվարի, 2021
Հանրապետականները եւ դեմոկրատները համաձայության են եկել Սենատում լիազորությունների բաժանման շուրջը |armenpress.am|

Հանրապետականները եւ դեմոկրատները համաձայության են եկել Սենատում լիազորությունների բաժանման շուրջը |armenpress.am|

armenpress.am: Հանրապետականները եւ դեմոկրատները միմյանց հետ համաձայնության են եկել ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում համատեղ կառավարման եւ ֆիլիբաստերի («ֆլիբուստիերության»)՝ օրենսդիր մարմնի վերին պալատում փոքրամասնության իրավունքների ապահովման համար քննարկումների արհեստական ձգձգման ընթացակարգի պահպանման շուրջը: Հունվարի 25-ի երեկոյան այդ մասին հայտնել Է Սենատում հանրապետական փոքրամասնության առաջնորդ Միթչ Մակքոնելը Twitter-ի իր Էջում: «Այսօր երկու դեմոկրատ սենատորներ հավաստեցին, որ չեն քվեարկի ֆիլիբաստերի վերացման օգտին: Նրանք համաձայնվել են նախագահ Ջո Բայդենի եւ ինձ հետ, որ Սենատում ոչ մի մեծամասնություն չպետք Է վերացնի երկու կուսակցությունների ապագա փոքարմասնությունների իրավունքը,- ասված Է հայտարարության մեջ: - Օրենսդրական «ֆիլիբուսիերությունը» Սենատում լիազորությունների բաժանման շուրջը 2001 թվականի համաձայնության հանգուցային մասն Է (հանրապետականների եւ դեմոկրատների մոտ տեղերի հավասար քանակության դեպքում): Այս երաշխիքներով եւ անհամբերությամբ սպասում եմ դեպի առաջ շարժմանն իշխանության բաժանան շուրջը համաձանության այդ մոդելի նախադեպի միջոցով»: Երկու կուսակցությունների ներկայացուցիչներն այժմ հավասար քանակթյամբ տեղեր են վերահսկում Սենատում՝ 50-ական: Սակայն, քանի որ փոխնախագահի պաշտոնն այժմ զբաղեցնում Է դեմոկրատ Քամալա Հարիսը, նրա կուսակիցների մոտ ավտոմատ կերպով առավելություն Է առաջանում: Ըստ օրենսդրության՝ Միացյալ Նահանգների վարչակազմի ղեկավարի տեղակալը Սենատի ղեկավարն Է եւ կարող Է քվեարկել, եթե այս կամ այլ հարց քննարկելիս օրենսդիրների դիքորոումները բաժանվեն հավասար չափով: Այժմ որեւիցե նախաձեռնության շուրջը քննարկումների դադարեցման համար պահանջվում Է 100 սենատորներից 60-ի ձայնը: Իսկ դեմոկրատներն ավելի վաղ առաջարկում Էին որոշումների ընունումը պարզ մեծամասնությամբ, ինչը փոքրամասնությանը կզրկեր ֆիլիբաստերի մարտավարությունն օգտագործելու հնարավորությունից: Վերին պալատում իշխանության բաժանման շուրջը համաձայնության բացակայությունը կսպառնար Բայդենի օրենսդրական հարցերի առաջադրմանը, նշել Է The Washington Post թերթը: ԱՄՆ-ում ֆիլիբաստերի պրակտիկայում ռեկորդը պատկանում Է Հարավային Կարոլինայի նահանգից սենատոր Սթրոմ Թերմոնդին (1902 – 2003), որը 1957 թվականին ամբիոնից անընդհատ խոսել Է 24 ժամ 18 րոպե, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
12:06 - 26 հունվարի, 2021
Բայդենն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել|azatutyun.am|

Բայդենն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել|azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ, հայտնում է Սպիտակ տունը: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, զրույցի ընթացքում Բայդենը ցանկություն է հայտնել ամրապնդելու երկկողմ հարաբերությունները ԱՄՆ ամենահին դաշնակից երկրի հետ: Զրուցակիցներն ընդգծել են սերտ համակարգման անհրաժեշտությանը, այդ թվում` միջազգային կազմակերպությունների շրջանակներում, այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին են կլիմայի փոփոխությունը, COVID-19 համաճարակի դեմ պայքարը և համաշխարհային տնտեսության վերականգնումը: Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահները պայմանավորվել են համագործակցել նաև արտաքին քաղաքական գերակա խնդիրների, այդ թվում` Չինաստանի, Մերձավոր Արևելքի, Ռուսաստանի հետ կապված խնդիրների շուրջ:
10:29 - 25 հունվարի, 2021
ԱՄՆ նախագահը և Մեծ Բրիտանիայի վարչապետը հեռախոսով քննարկել են միջազգային մի շարք խնդիրներ
 |azatutyun.am|

ԱՄՆ նախագահը և Մեծ Բրիտանիայի վարչապետը հեռախոսով քննարկել են միջազգային մի շարք խնդիրներ |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երեկ հեռախոսով քննարկել են երկու երկրների արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, զրույցի ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է եղել Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի հետ հարաբերություններին: Նախագահ Բայդենը նշել է միջազգային կազմակերպությունների հետ Միացյալ Նահանգների և Բրիտանիայի համագործակցության կարևորությունը հատկապես կլիման պաշտպանելու և կորոնավիրուսի համավարակը զսպելու հարցերում: Բայդենը խոսել է տրասնատլանտյան կապերը վերականգնելու անհրաժեշտության մասին, կարևորելով հավաքական անվտանգության և ընդհանուր արժեքների պաշտպանության հարցում ՆԱՏՕ-ի առաքելությունը: Բայդենը և Ջոնսոնը վերահստատել են հավատարմությունը մարդու իրավունքների և դեմոկրատիայի գաղափարներին:      
16:09 - 24 հունվարի, 2021