ԱՄՆ-ն չի չեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին վերադառնալու համար. Բայդեն   |tert.am|
21:23 - 07 փետրվարի, 2021

ԱՄՆ-ն չի չեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին վերադառնալու համար. Բայդեն |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգները չի չեղարկի Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, որպեսզի նրան վերադարձնի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցությունների սեղանի շուրջ:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությանը:

Բայդենին հարցրել են՝ արդյո՞ք նա կանի առաջին քայլը և կչեղարկի հակաիրանական պատժամիջոցները, որպեսզի Թեհրանին վերադարձնի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցություններին, ինչին ի պատասխան ԱՄՆ ղեկավարն ասել է. «Ոչ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել