1lurer.am: Սաուդյան Արաբիայի արտգործնախարարն այսօր հայտարարել է, որ թագավորությունը լավատեսորեն է տրամադրված և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ «հիանալի հարաբերություններ» է ակնկալում: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Ֆայսալ բին Ֆարհան Ալ Սաուդը հավելել է, որ Սաուդյան Արաբիան կշարունակի Վաշինգտոնի հետ բանակցությունները Իրանի միջուկային գործարքի շուրջ:
«Ես լավատեսորեն եմ տրամադրված: Սաուդյան Արաբիան ամուր պատմական հարաբերություններ է հաստատել է ԱՄՆ տարբեր վարչակազմերի հետ: Մենք կշարունակենք այդ հարաբերությունները նաև նախագահ Ջո Բայդենի օրոք»,- հայտարարել է Ֆայսալ բին Ֆարհան Ալ Սաուդը:
comment.count (0)