Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

4 մլրդ դրամից ավելի ներդրում. Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաները ծանոթացել են «PROFAL»-ի հզորություններին

4 մլրդ դրամից ավելի ներդրում. Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաները ծանոթացել են «PROFAL»-ի հզորություններին

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ու արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանն այցելել են «PROFAL» ընկերության ալյումինե դռների ու պատուհանների և ապակու վերամշակման արտադրամասեր։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ շրջայցի ընթացքում «PROFAL»-ի համահիմնադիր Մերուժան Ավետիսյանն ու ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը ներկայացրել են ընկերության գործունեության հիմնական ուղղությունները, զարգացման տեսլականը, իրականացված և նախատեսվող ներդրումային ծրագրերը։ Ներկայումս «PROFAL»-ն ունի ավելի քան 10 արտադրամաս՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով և միջազգային ստանդարտներին համապատասխանող արտադրական հոսքագծերով։ Ընկերության արտադրանքի արտահանման ծավալների աճին մեծապես նպաստել է 2018 թվականին ծրագրին պետական աջակցությունը տեխնոլոգիական սարքավորումների և հումքի ներմուծման մաքսատուրքից ազատելու որոշման կայացման տեսքով։ Հարկային արտոնություն ստանալով՝ ընկերությունն ավտոմատացրել է իր արտադրությունը, ներկրել եվրոպական առաջատար ու գերժամանակակից սարքավորումներ, ավելացրել արտադրական հզորությունները, ստեղծել նոր աշխատատեղեր: Առաջիկա 2 տարվա ընթացքում «PROFAL»-ը պլանավորում է իրականացնել առավել քան 4 մլրդ ՀՀ դրամի ներդրում նոր գործարանի կառուցման, ինչպես նաև արտադրամասերը գերժամանակակից սարքավորումներով հագեցնելու համար։ Նարեկ Տերյանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների սահմաններում աջակցել ընկերության ընդլայնմանն ուղղված ներդրումային նոր ծրագրի իրականացմանը։ Ընդհանուր առմամբ, 3 տարվա ընթացքում ընկերությունն արդեն իրականացրել է շուրջ 3,4 մլրդ ՀՀ դրամի ներդրում ևս 1,1 մլրդ ՀՀ դրամ հումքի ձեռքբերման համար ու ստեղծել շուրջ 70 աշխատատեղ։ Այժմ ընկերությունն ունի 356 աշխատատեղ։ Ներկայում ընկերության արտադրանքն արտահանվում է ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ, ԱՄԷ և Կարիբյան կղզիներ։ Այցի շրջանակում պաշտոնյաները ծանոթացել են նաև «PROFAL» ընկերության կանաչապատման և լանդշաֆտային դիզայնի ուղղության նոր՝ O2 Gardens նախագծին, որը զբաղվում է 1800-ից ավել բազմատեսակ բույսերի, ծառերի, թփերի ներմուծմամբ, աճեցմամբ և խնամքով, առաջարկում է ինտերիերի և էքստերիերի կանաչապատման նոր մոտեցումներ, լանդշաֆտային դիզայնի ծառայությունների ամբողջական փաթեթ: Ընկերությունը O2 Gardens նախագծի շրջանակում գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման և ջերմատան ստեղծման նպատակով օգտվել է նաև լիզինգի պետական աջակցության ծրագրից։ «PROFAL» ընկերությանն աջակցություն է ցուցաբերել նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը (Enterprise Armenia)՝ տրամադրելով համալիր աջակցություն անհրաժեշտ բոլոր գործընթացներում և պետական մարմինների հետ աշխատանքներում։
21:41 - 14 փետրվարի, 2022
Մարտի 15-ից հանրային սննդի բաց եւ փակ տարածքներում ծխելը կարգելվի |hetq.am|

Մարտի 15-ից հանրային սննդի բաց եւ փակ տարածքներում ծխելը կարգելվի |hetq.am|

hetq.am: Այսուհետ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը, շրջանառությունը և օգտագործումը կսահմանափակվի։ Որոշումն ընդունվեց Կառավարության փետրվարի 10-ի նիստում։ «Կարծում ենք, որ սա կարևորագույն ներդրում է Հայաստանում մարդկային կապիտալի և, մասնավորապես, մարդկանց առողջության մեջ»,- նախագծի քննարկման ժամանակ հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Որոշման նախագծով նոր արտադրատեսակի (նիկոտին պարունակող արտադրանք՝ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ) շուկայահանման, արտադրության, փոխադրման, պահպանման պարտադիր պահանջներ կսահմանվեն, ինչը կկանոնակարգի այդ ոլորտը և կնվազեցնի մարդու առողջության համար վտանգի ռիսկերը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցի քննարկման ժամանակ հիշեցրեց, որ առևտրի կետերում ծխախոտի ցուցադրությունը հունվարի 1-ից արգելվել է։ Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի խոսքով՝ խախտումների դեպքում բարձր տուգանքներ են սահմանված։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ տեղեկացրեց, որ մարտի 15-ից ծխելը կարգելվի նաև հանրային սննդի և՛ բաց, և՛ փակ տարածքներում։
13:05 - 10 փետրվարի, 2022
Վահան Քերոբյանը և Նիկոլաս Սխերմերսը քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները

Վահան Քերոբյանը և Նիկոլաս Սխերմերսը քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները

Վահան Քերոբյանը փետրվարի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արշակ Ասլանյանը և Արման Խոջոյանը:  Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Նիդերլանդների միջև տնտեսական կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր: Կողմերը համակարծիք են եղել, որ տնտեսական համագործակցությունը Հայաստանի և Նիդերլանդների միջև զարգանալու լուրջ ներուժ ունի, և պատրաստակամություն են հայտնել ակտիվ աշխատել հայ-նիդերլանդական տնտեսական կապերի խորացման և ընդլայնման ուղղությամբ: Քննարկվել են երկու երկրների պետական և մասնավոր կառույցների համագործակցությամբ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Որպես համագործակցության ոլորտներ առանձնացվել են արդյունաբերությունը, քիմիական արդյունաբերությունը, տեքստիլ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, բարձր տեխնոլոգիաների ոլորտը, դեղագործությունը, մեքենաշինությունը, զբոսաշրջությունը: Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև կազմակերպությունների արդիականացման խնդիրը, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը: Անդրադարձ է արվել նաև Հայաստանի Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին:
12:48 - 04 փետրվարի, 2022
Expo 2020 Dubai-ում Հայաստանի ազգային օրվա շրջանակում քննարկվել են օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման հարցեր

Expo 2020 Dubai-ում Հայաստանի ազգային օրվա շրջանակում քննարկվել են օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման հարցեր

Expo 2020 Dubai ցուցահանդեսում Հայաստանի ազգային օրվա շրջանակում «Էնթերփրայզ Արմենիայի» (Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամ) ներկայացուցիչները ԱՄԷ պետական հատվածի և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել են առևտրատնտեսական կապերը զարգացնելու, նոր օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման հարցեր։   Լեհ-արաբական առևտրի պալատի հիմնադիր նախագահ Ռոբերտ Ջրեյսաթիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են գործընկերային կապերն ամրապնդելու և ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու, գործարար շրջանակներին օժանդակելու աշխատանքներում փոխգործակցության հնարավորությունները:   Շեյխ Ահմեդ Բին Ահմեդ Բին Համադան Ալ Նահյանի մասնավոր գրասենյակի գործադիր տնօրեն Ահմեդ Էլմեթվալիի, EURASIA Gulf Unique Group Hotels Remax ձեռնարկության հիմնադիր Աբդո Կայալի, Richman House-ի տնօրեն Վազգեն Եղիազարյանի, Ziba Foods-ի համահիմնադիր Գրեգ Օհանեսյանի, Րաֆֆի Վարդանյանի հետ հանդիպումների ընթացքում ներկայացվել են Հայաստանի ներդրումային գրավչությունը, տնտեսության առաջընթաց ճյուղերն ու դրանց ընձեռած հնարավորությունները, «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից ներդրողներին տրամադրվող ծառայությունների ամբողջական շրջանակը:   Գործարարները ներկայացրել են Հայաստանում հավանական ներդրումներ իրականացնելու առնչությամբ իրենց հետաքրքրության ոլորտները։     «Ամենամյա ներդրումային համաժողով 2022» (Annual Investment Meeting 2022) միջոցառման գլխավոր տնօրեն Վալիդ Ֆարգհալի հետ հանդիպմանը քննարկվել են համաժողովին Հայաստանի մասնակցության ձևաչափին և կազմակերպչական աշխատանքներին նվիրված հարցեր:  
20:17 - 03 փետրվարի, 2022
Հայաստանը ԵԱՏՄ-ում արձանագրել է ամենաբարձր տնտեսական աճն ու ամենացածր գնաճը. Վահան Քերոբյան |armenpress.am|

Հայաստանը ԵԱՏՄ-ում արձանագրել է ամենաբարձր տնտեսական աճն ու ամենացածր գնաճը. Վահան Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Կառավարության նիստի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական ակտիվության և գնաճի ցուցանիշները՝ ընդգծելով, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում արձանագրել է ամենաբարձր տնտեսական աճն ու ամենացածր գնաճը: «Ռուսաստանում տնտեսական ակտիվության աճը եղել է 4.4-4.5 տոկոս, իսկ գնաճը 8.4-8.5, Բելառուսում տնտեսական ակտիվության աճը եղել է 3.3 տոկոս, իսկ գնաճը` 10 տոկոս, Ղազախստանում համապատասխանաբար 3.5 տոկոս և  8.4 տոկոս, Ղրղզստանում 3.6 տոկոս և 11.2 տոկոս,իսկ Հայաստանում արձանագրվել է 5.8 տոկոս տնտեսական աճ, իսկ գնաճը՝ 7.7 տոկոս: Մենք մեր Միության երկրների մեջ  ունենք ամենաբարձր տնտեսական աճը և ամենացածր գնաճը: Եվ սա ևս կարևոր է ընդգծել, որ մեր քաղաքականությամբ կարողացել ենք երկու առումով էլ դրականորեն առանձնանալ ԵԱՏՄ-ի շարքում»,- ասաց Քերոբյանը: Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն իր հերթին ընդգծեց, որ գնաճը միջազգային խնդիր է, և Քերոբյանի հնչեցրած թվերը ապացուցում են, որ ոչ միայն զարգացող, այլ նաև զարգացած երկրներում կա գնաճի բավականին բարձր մակարդակ: «Օրինակ` ԱՄՆ-ում տարեկան գնաճը կարող է հասնել մինչև 7 տոկոսի, որը 1982 թվականից հետո գրանցված ամենաբարձ ցուցանիշն է: Ինչ վերաբերվում է ապագա անելիքներին, մեր գնահատականները թույլ են տալիս մեզ լիահույս լինել, որ այս տարվա վերջում կվերադառնանք միջակայք գնաճի առումով ու մեր գործողությունները և տրամաբանությունը միտված է դրան»,- շեշտեց Գալստյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ` 2019 թվականին ամբողջ աշխարհում արձանագրվել էր պարենային ապրանքների աճ, իսկ Հայաստանի Հանրապետությունը այն բացառիկ երկրներից էր, որտեղ ընդհակառակը, պարենային ապրանքների գնի նվազում էր արձանագրվել:
15:06 - 03 փետրվարի, 2022
Հայաստանում թուրքերն անշարժ գույք ունեն, ռազմավարական կարևոր օբյեկտներ այդ ցանկում չկան. Վահան Քերոբյան |armenpress.am|

Հայաստանում թուրքերն անշարժ գույք ունեն, ռազմավարական կարևոր օբյեկտներ այդ ցանկում չկան. Վահան Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում թուրքերն անշարժ գույք ունեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` անդրադառնալով լուրերին, թե վերջին շրջանում թուրքերը Հայաստանում կապիտալ են ձեռք բերում: «Միշտ եղել է, օրինակ` անշարժ գույք, ընկերություններ»,– ասաց Քերոբյանը։ Ավելի կոնկրետ տեղեկատվության համար, թե Թուրքիայի քաղաքացիներն ինչ գույք ունեն Հայաստանում, նախարարը լրագրողներին առաջարկեց դիմել Կադաստրի կոմիտե, պետռեգիստր և Կենտրոնական դեպոզիտարիա։ Միևնույն ժամանակ, Էկոնոմիկայի նախարարը վստահեցրեց, որ ռազմավարական կարևոր օբյեկտներ այդ ցանկում չկան։ Վահան Քերոբյանը հայտարարեց, որ Հայաստանի տնտեսությունն այդ առումով Թուրքիայի համար միշտ բաց է եղել, բացի 2021 թվականից, երբ կառավարությունը թուրքական ապրանքների ներմուծման նկատմամբ էմբարգո կիրառեց։ «Եթե գնաք «Փեթակ», այնտեղ ժողովուրդը 10 տարի առաջ էլ բավական գործնական հարաբերություններ է ունեցել իրենց թուրք գործընկերների հետ»,– ասաց Քերոբյանը:
14:08 - 03 փետրվարի, 2022
Expo 2020-ում Հայաստանի տաղավարը գրավել է շատ երկրների ներկայացուցիչների ուշադրությունը․ Քերոբյանը մանրամասներ է հայտնել |armenpress.am|

Expo 2020-ում Հայաստանի տաղավարը գրավել է շատ երկրների ներկայացուցիչների ուշադրությունը․ Քերոբյանը մանրամասներ է հայտնել |armenpress.am|

armenpress.am: Expo 2020-ում Հայաստանի տաղավարն իր առանձնահատկությամբ գրավել է շատ հյուրերի, տարբեր երկրների ներկայացուցիչների ուշադրությունը, դրա շրջանակում կապեր են ստեղծվել տարբեր երկրների հետ։  Expo 2025-ը կայանալու է Ճապոնիայի Օսակա քաղաքում, որտեղ Հայաստանը հավակնում է ներկայանալ ավելի բարձր կատեգորիայում։ Այս մասին ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Վերջինս առանձնացրեց, որ Օսակայում Հայաստանը առանձին շենք է ունենալու, որի դիզայնն ու բովանդակությունը ներկայացնելու է մեր երկիրը։   «Օսակայի համար ուրիշ պլաններ ունենք՝ վերցնել առանձին շենք , սեփական հայեցակարգով մշակել։ Ասիական շուկայի համար պետք է նոր բան մտածել։ Այլ հարց է արաբական երկրի հետ առևտրային ոլորտում համագործակցելու եզրեր գտնելը, մեկ այլ բան պետք է մտածել Ճապոնիայում ներկայանալու համար։ Լեզուն և ուղերձը պետք է ուրիշ լինի»,- ընդգծեց Քերոբյանը։  Նա նշեց, որ Expo 2020-ի Ազգային օրվա պաշտոնական բացման իր ելույթում առանձնացրել է աշխարհում գիտության, մշակույթի և տեխնոլոգիաների զարգացման գործում հայ գիտնականների և նորարարների անգնահատելի ներդրումը՝ ներկայացնելով նորարարություններ, որոնք բեկումնային են եղել մարդկության առաջընթացի համար։  «Մեր երկու ամենագրավիչ առավելությունները այս պահին բիզնես միջավայրն ու ՏՏ ոլորտն են։ Այդ երկուսը առավելություններ ունեն մեր տնտեսության մեջ։ Expo 2020-ին հավուր պատշաճի ներկայացրել ենք ՏՏ ոլորտը։ Ի տարբերություն այլ ոլորտների՝ մեր արտադրողականությունը ոլորտում չի զիջում այլ երկրներին, ինչքան, օրինակ մյուս ոլորտները։ Այստեղ մենք կարող ենք մրցունակ լինել։ Ելույթում շեշտը դրել եմ նաև ՏՏ ոլորտի վրա»,- ասաց Քերոբյանը։ Ինչպես ընդգծեց Քերոբյանը՝ Դուբայում Expo 2020 ցուցահանդեսի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Նաջիբ Մոհամմեդ Ալ Ալին իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանը մեծ ներուժ ունի նորարարությունների, արհեստական բանականության և մի շարք այլ ոլորտներում՝ մատնանշելով այն մեծ ինտելեկտուալ ռեսուրսը, որ ունի Հայաստանը տեխնոլոգիաների ստեղծման ոլորտում։ Քերոբյանը նաև կարևորեց Հայաստանի դերը Expo 2020-ում, ընդգծելով, որ ստեղծվել են կապեր տարբեր երկրների՝ Պորտուգալիայի, Ռուսաստանի, Ղասախստանի, Սլովենիայի և այլ երկրների հետ։ «ՆԱԿ-ը (enterprise armenia) կնքեց փոխըմբռնման հուշագիր Աբուդաբիի առևտրա-արդյունաբերկան պալատի հետ։Կարևոր եմ համարում, որ հետևողական լինենք,  իրագործենք  հուշագրի մեջ գրվածը»,- նշեց Քերոբյանը։ Նա պատմեց, որ Նաջիբ Մոհամմեդ Ալ Ալին շնորհակալություն է հայտնել Հայաստանին այս գլոբալ միջոցառմանը մասնակցության համար և ընդգծել, որ դա վկայում է երկու երկրների միջև ձևավորված սերտ բարեկամական հարաբերությունների մասին։ Նա վստահություն է հայտնել, որ ցուցահանդեսը նոր հաջողություններ և համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի մասնակից երկրների համար, քանի որ հատկապես հիմա այս խոշորագույն ցուցահանդեսը հիանալի հարթակ է՝ միանալու ավելի կայուն ապագա կերտելու գլոբալ քննարկումներին։ Քերոբյանը վստահեցրեց՝ Հայաստանի տաղավարի առանձնահատկությունը գրավել է շատ հյուրերի և երկրների ներկայացուցիչների։ Շարունակությունը՝ armenpress.am-ում
13:00 - 03 փետրվարի, 2022
«Expo 2020 Dubai» ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի և ԱՄԷ միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր

«Expo 2020 Dubai» ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի և ԱՄԷ միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր

«Expo 2020 Dubai» ցուցահանդեսում հունվարի 30-ին կայացած Հայաստանի ազգային օրվա շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո Հայաստանի «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և Աբու Դաբիի առևտրաարդյունաբերական պալատի միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարարությունից։  Հայաստանի կողմից փաստաթուղթը ստորագրել է Ներդումների աջակցման կենտրոնի ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանը, իսկ ԱՄԷ կողմից՝ Աբու Դաբիի առևտրաարդյունաբերական պալատի գլխավոր տնօրեն Մուհամմադ ալ-Մուհաիրին։ Հուշագրի ստորագրմանը ներկա էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Հուշագիրը ևս մեկ հիմնաքար կդառնա Հայաստանի և Աբու Դաբիի առեւտրային հարաբերություններում,  կնպաստի առկա կապերի ամրապնդման, համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի երկու կողմերի համար։ Այն կմոտեցնի երկու երկրների տնտեսությունները և նոր համատեղ նախագծերի հիմք կդառնա»,- հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ հավելելով, որ առաջիկայում կստեղծվի համագործակցության ընդլայնման ճանապարհային քարտեզ։
22:25 - 31 հունվարի, 2022
«Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում կնշվի Հայաստանի ազգային օրը

«Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում կնշվի Հայաստանի ազգային օրը

Հայաստանի ազգային օրը «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում կնշվի հունվարի 30-ին, որին մասնակցելու նպատակով Դուբայ կմեկնի ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, տեղեկացնելով, որ պատվիրակության կազմում են Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, Արտաքին գործերի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչներ։ Ցուցահանդեսային տարածքում ողջ օրը կտիրի հայկական տրամադրություն։ Ազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը կմեկնարկի 10։15-ին, ցուցահանդեսի գլխավոր՝ Ալ Վասլ Պլազա կենտրոնական հրապարակի բեմից՝ Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման արարողությամբ։ Այնուհետև նախատեսվում է «Expo 2020 Dubai» ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգման նպատակով գլխավոր հանձնակատար ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ելույթը։  Ողջույնի ելույթներին կհաջորդի «Բարեկամություն» պարի պետական համույթի էթնիկ հայկական պարային համերգը, որի ավարտից հետո հյուրերը կայցելեն հայկական տաղավար՝ ծանոթանալու ներկայացված մշակութային ժառանգությունը, պատմությունը և ժամանակակից աշխարհին համահունչ քայլելու մեր երկրի մտավոր ներուժը։ Հայկական տաղավար այցից հետո պատվիրակությունները կայցելեն ԱՄԷ ազգային տաղավար․ նախատեսված են երկկողմ հանդիպումներ երկու երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Պաշտոնական բացման արարողությունից հետո ողջ օրվա ընթացքում կկազմակերպվեն մի շարք մշակութային միջոցառումներ տարբեր երկրներից ժամանած այցելուների և հյուրերի համար: 16։00 «ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ՋԱԶ» համերգային ծրագիր. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ 19։00 «ՕԼԻՄՊԻԿՈՍ» հայկական անիմացիոն մուլտֆիլմի ցուցադրություն 20։00 «ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՒՅՆԵՐ» պարային ներկայացում «Բարեկամություն» պարարվեստի պետական համույթ Մշակութային միջոցառումները կեզրափակվեն հայկական էթնիկ ջազ երաժշտությամբ՝ Արտո Թունջբոյաջյանի և Դավիթ Սուքիասյանի կատարմամբ։  Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառումներին կարող եք հետևել առցանց:
12:04 - 29 հունվարի, 2022
Ռեստորանային ոլորտի ընկերությունների համախառն վաճառքը մոտ 20%-ով ընկել է, շեշտակի թանկացել են պարարտանյութը, սերմնացուն, դիզվառելիքը․ լուծումներ կլինեն․ Վահան Քերոբյան |tert.am|

Ռեստորանային ոլորտի ընկերությունների համախառն վաճառքը մոտ 20%-ով ընկել է, շեշտակի թանկացել են պարարտանյութը, սերմնացուն, դիզվառելիքը․ լուծումներ կլինեն․ Վահան Քերոբյան |tert.am|

tert.am: Մեր՝ մի քանի օրվա տվյալների վրա հիմնված տեղեկությունները ցույց են տալիս, որ ռեստորանային ոլորտի ընկերությունների համախառն վաճառքը մոտ 20 տոկոսով ընկել է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հանրային սննդի ոլորտի շրջանառության անկմանը՝ կորոնավիրուսային սահմանափակումներից հետո։ «Կան ոլորտի ընկերություններ, որոնց մոտ շատ քիչ է ընկել՝ հաշվի առնելով նրանց հաճախորդների բազան, բայց դեպքեր կան, որ ավելի շատ է ընկել։ Մենք հետևում ենք իրավիճակի զարգացմանը, և եթե տեսնենք, որ վիճակը դուրս է գալիս նորմալի սահմաններից, ապա անպայման համատեղ ուժերով որևէ այլ մոտեցում կնախատեսենք։ Այս պահին համարում ենք, որ այս միջոցը, «Օմիկրոնի» վայրագ տարածմանը զուգընթաց, բավական ճիշտ է»,-ասաց նախարարը։ Նրա դիտարկմամբ՝ անկումը բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրա, սակայն եթե կորոնավիրուսային իրավիճակը դուրս գա վերահսկելիության սահմաններից, ապա ազդելու է ոչ միայն տնտեսության, այլև մարդկանց առողջության և կյանքի վրա, հետևաբար փորձում են որոշումները բալանսավորված կայացնել։ Անդրադառնալով պարարտանյութերի թանկացմանը՝ Քերոբյանը հաստատեց՝ շեշտակի թանկացել են թե՛ պարարտանյութը, թե՛ սերմնացուն, թե՛ դիզվառելիքը։
13:42 - 27 հունվարի, 2022
Շիրակի մարզպետն աշխատանքային քննարկում է ունեցել Էկոնոմիկայի նախարարի տեղակալի հետ

Շիրակի մարզպետն աշխատանքային քննարկում է ունեցել Էկոնոմիկայի նախարարի տեղակալի հետ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր աշխատանքային քննարկում է ունեցել Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի հետ: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:    Օրերս Շիրակի մարզպետարանում ֆերմերների հետ ունեցած հանդիպմանը մարզպետը խոստացել էր բարձրացրած հարցերը քննարկել կառավարության և գյուղոլորտի ներկայացուցիչների հետ: Խնդիրը վերաբերում է պարարտանյութի շուկայում հնարավոր գնաճին ու ենթադրվող կարգավորումներին:   Նախարարի տեղակալը վստահեցրել է` այս պահին ինտենսիվ աշխատանք է տարվում բոլոր ուղղություններով: Մարզպետն Արման Խոջոյանին և նախարարության ներկայացուցիչներին հրավիրել է Շիրակի մարզ ֆերմերների հետ հանդիպման՝ կարևորելով վերջիններիս մտահոգությունները:   Քննարկման ժամանակ անդրադարձ է եղել նաև գարնանն ընդառաջ գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին ու այդ համատեքստում նախատեսվող աշխատանքներին:
22:30 - 21 հունվարի, 2022
Ես աթոռից կառչած չեմ. Վահան Քերոբյան |azatutyun.am|

Ես աթոռից կառչած չեմ. Վահան Քերոբյան |azatutyun.am|

azatutyun.am: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պնդում է` աթոռին կառչած չէ: «Եթե մեր աշխատանքը քաղաքական թիմի ստանձնած առաքելությունից կամ ստանձնած խոստումներից սկսի ետ մնալ, բնականաբար մեր աշխատանքը նույն օրը կդադարի», - «Ազատության» եթերում ասաց նախարարը: Ավելի վաղ Քերոբյանը խոստացել էր հրաժարական տալ, եթե 2021թ. երկնիշ աճ չլինի։ Ապա նշել էր, որ կատակ է արել: Իսկ երեկ խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին հետևյալ մեկնաբանությունն արեց. «Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ, ու ես կորոշեմ՝ յուրաքանչյուր նախարար ու կառավարության անդամ ինչքան կաշխատի ու ինչքան չի աշխատի»: «Ազատություն». - Ձեր բացատրությունը, որ հրաժարական տալու խոստումը կատակ էր, կարծես ավելի է խորացրել այս պատմությունը: Ընդ որում, Դուք այդ մեկ անգամ չէ, որ ասել եք, այդ թվում` այստեղ, և թույլ տվեք նաև իմ անձնական տպավորությունն ասել, որ դա ամենևին կատակ չէր: Վահան Քերոբյան. - Խոսքը չի վերաբերում ընդհանրապես այդ արտահայտությանը, այլ կոնկրետ այն ձայնագրությանն էր վերաբերում, որը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը միացրեց, որ լսենք: Կառավարության ճեպազրույցների ժամանակ երբ լրագրողներից մեկը` իսկ ի՞նչ կանեք, ի՞նչ կանեք, եթե հանկարծ չստացվի, այդպես կատակով այդ ժամանակ, բայց բնականաբար, մենք փորձել ենք հասնել առավելագույնին, և ամբողջ թիմն ուղղված է եղել այդ աշխատանքներին: Մենք ամբողջ տարվա ընթացքում փորձել ենք Հայաստանին տեղափոխել այլ` դեպի ավելի արագ աճող հունի, և բազմաթիվ առումներով դա մեզ հաջողվել է: «Ազատություն». - Այնուամենայնիվ, Ձեր խոստումը ուժի մեջ չմնաց: Վահան Քերոբյան. - Երեկ վարչապետը ճիշտ ասաց, ամբողջությամբ, իմ կարծիքով, հարցը փակեց: Եվ, ըստ էության, եթե մենք խոսում ենք հրաժարականի մասին, դա փոքր-ինչ ֆեյք կատեգորիա է այն առումով, որ ցանկացած պահի, բնականաբար, մենք` քաղաքական թիմի ներկայացուցիչներն են կառավարությունը, և եթե մեր աշխատանքը քաղաքական թիմի ստանձնած առաքելությունից կամ ստանձնած խոստումներից սկսի ետ մնալ, բնականաբար մեր աշխատանքը նույն օրը կդադարի: Այդ առումով վարչապետի և նախարարների խոսակցությունը բավականին կարճ է, ասենք, մենք պարզ է` առաջին դժգոհության պարագայում պետք է լքենք այդ պաշտոնը: Իհարկե, մի կողմից` ես ամենևին կառչած չեմ աթոռից, և մասնավոր բիզնեսում կարելի է շատ ավելի գումար վաստակել, բայց ես առաջին հերթին շնորհակալ եմ քաղաքական թիմին, որ ինձ հնարավորություն է տվել ծառայել իմ ժողովրդին և դա համարում եմ շատ պատվաբեր: Մյուս կողմից էլ` եթե հուսախաբ անեմ թե թիմին, թե ժողովրդին, պատրաստ եմ միանգամից դուրս գալ պաշտոնից` առանց որևիցե… Դրա որոշումը կկայացնի քաղաքական թիմը` վարչապետի գլխավորությամբ: Շարունակությունը՝ azatutyun.am-ում
10:44 - 21 հունվարի, 2022
Կաթնային յուղի փոխարինիչ կամ այլ հավելանյութեր պարունակող կաթնամթերքը նախատեսվում է ցուցադրել առանձին դարակաշարերում |1lurer.am|

Կաթնային յուղի փոխարինիչ կամ այլ հավելանյութեր պարունակող կաթնամթերքը նախատեսվում է ցուցադրել առանձին դարակաշարերում |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ««Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նախագծի համաձայն` մանրածախ առևտրի կետերում կաթնամթերքը պետք է ցուցադրված լինի առանձին դարակաշարերում, այնպես, որ հստակ երևա, թե որ կաթնամթերքն է պատրաստված բնական հումքով, որը` բուսական յուղով կամ այլ պարունակությամբ` կաթնային յուղի փոխարինիչով կամ այլ հավելանյութերով: Դարակաշարը պետք է ուղեկցվի «պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ»  ընթեռնելի նշումով: Այդպիսով գնորդները միանգամից կտեսնեն, թե ինչպիսի պարունակություն ունի տվյալ կաթնամթերքը: Սահմանվել է, որ կարգավորումը պետք է վերաբերի որոշակի մակերեսից մեծ տարածք ունեցող խանութներին` հաշվի առնելով փոքր խանութների սահմանափակ հնարավորություններն ու դրանց վերահսկելու դժվարությունները: 
11:52 - 20 հունվարի, 2022
Առևտրի կետերում կաթնային յուղի փոխարինիչով մթերքներն առաջարկվում է կաթնային մթերքներից առանձին ցուցադրել |1lurer.am|

Առևտրի կետերում կաթնային յուղի փոխարինիչով մթերքներն առաջարկվում է կաթնային մթերքներից առանձին ցուցադրել |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:   Նախագծի համաձայն՝ առևտրի օբյեկտներում կաթնային յուղի փոխարինիչով կաթնամթերքը պետք է ապահովված լինի առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով) և պետք է «պարունակի կաթնային յուղի փոխարինիչ» հատուկ տեսակի նշումով՝ ընթեռնելի պիտակ և տեղադրված տեսանելի վայրում: «Բավականին լայն քննարկում է տեղի ունեցել մասնավոր սեկտորի և տնտեսական հարցերի հանձնաժողովի մեր գործընկերների հետ, մենք պայմանավորվել ենք, որ այս կարգավորումը կսահմանափակենք որոշ դեպքերում: Փոքր խանութներում դա բավականին դժվար կլինի անել պրակտիկ տեսանկյունից»,- ասաց Քերոբյանը: Նշենք, որ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում առաջարկվել էր միայն 200 ք. մ-ն գերազանցող մակերես ունեցող խանութների նկատմամբ կիրառել օրենքը: Ըստ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ նախագիծը միտված է պաշտպանել սպառողների շահերը:
11:48 - 19 հունվարի, 2022
Այդ արտահայտությունը կատակով եմ արել․ Վահան Քերոբյանը՝ երկնիշ տնտեսական աճ չապահովելու դեպքում հրաժարական տալու մասին

Այդ արտահայտությունը կատակով եմ արել․ Վահան Քերոբյանը՝ երկնիշ տնտեսական աճ չապահովելու դեպքում հրաժարական տալու մասին

Այսօր՝ Ազգային ժողովի նիստին՝ «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը միացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ճեպազրույցը, որում նա 2021 թվականին խոստանում է երկնիշ տնտեսական աճ. «Այս մարդը խոստանում էր, որ եթե 2021 թվականին երկնիշ տնտեսական աճ չապահովվի, ապա ինքը հրաժարական է տալու։ Երկնիշ աճ ապահովվեց, բայց առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակների մասով, երկնիշ տնտեսական աճ չապահովվեց, բայց այս մարդը այդ դեպքում հրաժարական չտվեց։ Արեգնազ Մանուկյանը հետաքրքրվեց, թե Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երբ է պատրաստվում հրաժարական տալ»։ Մանուկյանը Քերոբյանին նույն հարցը ուղղեց նաև «Առևտրի և ծառայությունների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քննարկման ընթացքում։ Քերոբյանն էլ, արձագանքելով, ասաց՝ ձայնագրությունը կիսատ է․ «Եթե բարի լինեք, ամբողջությամբ միացնեք ձայնագրությունը, բոլորի համար պարզ կլինի, որ արտահայտությունը, որ ես արել եմ, կատակով եմ արել, որովհետև այն կոնտեսքտը, որում դա ասվել է, եղել է կատակով արած, որովհետև դրան շարունակել է արտահայտություն՝ գո՞հ եք»։ Այնուհետև Քերոբյանը այլ հարց բարձրացրեց․ «Դուք արդյո՞ք նման պատվախնդրությամբ գնում եք թակում եք Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, մյուս բոլոր միջազգային կազմակերպությունների դռները, ովքեր ևս կանխատեսումներ են արել և վրիպել են իրենց կանխատեսումներում շատ ավելի շատ, քան ես, քան մենք»։ 2021 թվականի ապրիլի 29-ին լրագրողների հետ ճեպազրույցում Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ եթե 2021 թվականին չապահովվի երկնիշ տնտեսական աճ, ապա հրաժարական կտա։
11:37 - 19 հունվարի, 2022
Էկոնոմիկայի նախարարի խոսնակը հերքել է Վահան Քերոբյանի հրաժարականի մասին լուրերը

Էկոնոմիկայի նախարարի խոսնակը հերքել է Վահան Քերոբյանի հրաժարականի մասին լուրերը

Վահան Քերոբյանը շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանը՝ հերքելով նախարար Վահան Քերոբյանի հրաժարականի մտադրության մասին շրջանառվող տեղեկությունները: «Մամուլում առավոտից ակտիվ շրջանառվում է տեղեկատվություն, որ նախարար Վահան Քերոբյանը մտադիր է հրաժարական տալ: Ի պատասխան ձեր կողմից տրվող բազմաթիվ հարցերի՝ նշեմ, որ նման վերնագրով հոդվածները չեն համապատասխանում իրականությանը. նախարար Վահան Քերոբյանը շարունակում է կատարել իր պարտականությունները», - նշել է նախարարի մամլո քարտուղարը: Վահան Քերոբյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար է նշանակվել 2020 թ. նոյեմբերին և վերանշանակվել այդ պաշտոնում 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո՝ 2021 թ. օգոստոսի 3-ին:
20:33 - 18 հունվարի, 2022