Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Ստեփանակերտի ու Արցախի այլ բնակավայրերի հետ կապի բացակայության պատճառով առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարում համայանքներ չի իրականացվում․ տեղեկատվական շտաբ

Ստեփանակերտի ու Արցախի այլ բնակավայրերի հետ կապի բացակայության պատճառով առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարում համայանքներ չի իրականացվում․ տեղեկատվական շտաբ

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով փաստացի շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ շեն, Հին շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։   Ստեփանակերտի և հանրապետության այլ բնակավայրերի հետ կապի բացակայությունը կարող է հումանիտար ճգնաժամի պատճառ հանդիսանալ այդ բնակավայրերում: Ճանապարհի փակման պատճառով սննդամթերքի, մասնավորապես, հացի և ալյուրի, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումը դեպի տվյալ բնակավայրեր Արցախից չի իրականացվում:   Շուշիի շրջանի վարչակազմը, ԱՀ օպերատիվ շտաբի հրահանգով, պահպանում է կապը համայնքների հետ և կատարվում են հնարավոր բոլոր գործողությունները այդ համայնքների հրատապ կարիքների բավարարման նպատակով:
16:45 - 13 դեկտեմբերի, 2022
Ակնկալում ենք, որ Եվրոպական Միությունը համապատասխան գնահատական կտա Ադրբեջանի քայլերին․ Դավիթ Բաբայան

Ակնկալում ենք, որ Եվրոպական Միությունը համապատասխան գնահատական կտա Ադրբեջանի քայլերին․ Դավիթ Բաբայան

Ցեղասպանությունների կանխարգելման գլոբալ ֆորումը համընկավ ևս մի ցեղասպան գործարքի կամ քաղաքականության դրսևորման հետ։ Միակ ճանապարհի փակումը, որ Արցախը կապում է մայր Հայաստանի, արտաքին աշխարհի, ինչպես նաև Արցախի Շուշիի շրջանի մի քանի գյուղի հետ, մայրաքաղաք Ստեփանակերտի հետ, փաստորեն ադրբեջանական կողմը հերթական անգամ փակել է, կաթվածահար է փորձում անել Արցախը։ Այս մասին Երևանում Արցախի Հանրապետության այլ պաշտոնյաների հետ ունեցած համատեղ  ասուլիսի ընթացքում ասաց Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։  Բաբայանն ընդգծեց, որ չեն կարողացել վերադառնալ Արցախ․ «Մենք իսկապես չկարողացանք վերադառնալ, որովհետև Ֆրանսիա պաշտոնական այցից հետո ճանապարհին՝ Գորիսում ստիպված կանգնեցինք, մեկ օր մնացինք, քանի որ ճանապարհը փակ էր, իմ կոլեգաներն էլ այստեղ էին, մասնակցում էին այդ կարևոր միջոցառմանը»,-ասաց Բաբայանը։ Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատարը անդրադարձավ նաև հարցին, թե այս իրավիճակում ինչ ակնկալիքներ կան Եվրոպական Միությունից՝ նշելով, որ մի քանի նամակներ արդեն իսկ ուղարկել են եվրոպական կառույցներին․  «Մենք ակնկալում ենք, որ Եվրոպական Միությունը համապատասխան գնահատական կտա Ադրբեջանի քայլերին, որովհետև իսկապես տեղի է ունենում մարդասիրական աղետ, ցեղասպան քաղաքականության դրսևորում, և մենք արդեն իսկ ուղարկել ենք մի շարք պաշտոնական նամակներ Եվրոպայի տարբեր կառույցներին։ Հույս ունենք, որ կոնկրետ ինչ-որ քայլեր կձեռնարկվեն, կլինեն հասցեական գնահատականներ և պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ»։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Մանուկյանը նույնպես անդրադարձավ այս հարցին․ «ԵՄ-ն արժեքների և մարդու իրավունքների վրա հիմնված կառույց է և աշխարհում տարածում է մարդու իրավունքների պաշտպանություն, բայց ցավալիորեն տեսնում ենք, որ մինչև այս պահը որևէ առարկայական, շոշափելի արձագանքի չի արժանացրել Ադրբեջանի այս հանցավոր գործողությունը։ Իհարկե, աշխարհաքաղաքական և տնտեսական շահերը վերջին ժամանակներում ստվերի տակ են թողնում մարդու իրավունքների օրակարգը և առհասարակ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությունը, բայց դա չպետք է այդպես լինի ԵՄ-ի պարագայում, որովհետև մի կառույց, որ աշխարհի բոլոր կետերում տարածում է մարդու իրավունքների օրակարգ, առաջին հերթին իրենից պետք է սկսի և հստակ կանգնի այդ իրավունքների պաշտպանության դիրքերում»,-ասաց Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ ԵՄ-ն պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ՝ Արցախում բնակվող մարդկանց իրավունքները խախտելու համար։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Լուսանկարը՝ Արմենպրեսի
16:44 - 13 դեկտեմբերի, 2022
Այս պահի դրությամբ 1100 մարդ մնացել է ճանապարհներին ձմեռվա ցուրտ պայմաններում․ Գեղամ Ստեփանյան

Այս պահի դրությամբ 1100 մարդ մնացել է ճանապարհներին ձմեռվա ցուրտ պայմաններում․ Գեղամ Ստեփանյան

Մարդու իրավունքների մասին միջազգային իրավունքը հստակ ամրագրում է, որ որևէ վայրկյան չպետք է խաթարվի կենսաապահովման համար անհրաժեշտ պայմանները, իսկ մենք տեսնում ենք, որ 24 ժամ շարունակ խաթարված է Արցախում ապրող մարդու ամենատարրական իրավունքը։ Այսօր Երևանում՝ Արմենպրեսի մամուլի ակումբում, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող միջանցքում ստեղծված իրավիճակին։  «Դա իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից և անձամբ Ադրբեջանի նախագահի ուղղորդմամբ և նրա հրահանգներով։ Այն թեզերը, որ շրջանառվում են, իբր բնապահպանական հարցեր, ամբողջովին կեղծ են, և կա տեղեկություն, որ այդ ճանապարհը փակողները հիմնականում Ադրբեջանի իշխանությունների կողմից ուղղորդվողներն են, այդ թվում՝ հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։  Անդրադառնալով հարցին, թե ինչ հումանիտար հետևանքներ ունեն ադրբեջանցիների կողմից ճանապարհի փակումը, Գեղամ Ստեփանյանն ասաց, որ 24 և ավելի ժամ դադարեցված է սննդամթերքի, էներգակիրների, դեղորայքի և այլ անհրաժեշտ պարագաների մատակարարումը ամբողջ Արցախի տարածքում․ «Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ահազանգեր է ստանում, որ բժշկական հաստատությունններում առկա դեղորայքային պաշարը մի քանի օրվա պաշար է և նման ձևով շարունակվելու դեպքում կանգնելու ենք այս հարցում շատ լուրջ խնդիր առաջ։ Նույնը վերաբերում է սննդամթերքի մատակարարումներին և էներգակիրների մատակարումներին, կոնկրետ բենզինի և դիզվառելիքի մասին է խոսքը»։ Գեղամ Ստեփանյանն ընդգծեց՝ 1100 մարդ այս պահի դրությամբ մնացել է ճանապարհներին ձմեռվա  ցուրտ պայմաններում, այդ թվում՝ 270 երեխաներ․ «Նրանք զրկվել են իրենց ընտանիքների հետ միանալու իրավունքից, այսինքն՝ կտրված են իրենց ընտանիքներից»։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։
15:55 - 13 դեկտեմբերի, 2022
Բողոքի ակցիա՝ ընդդեմ Արցախը Հայաստանին կապող միջանցքը փակելու Ադրբեջանի գործողությունների

Բողոքի ակցիա՝ ընդդեմ Արցախը Հայաստանին կապող միջանցքը փակելու Ադրբեջանի գործողությունների

Երեւանի Ազատության հրապարակում սկսվել է բողոքի ակցիա՝ ընդդեմ Արցախը Հայաստանին կապող միջանցքը փակելու Ադրբեջանի գործողությունների։ Բողոքի ակցիան նախաձեռնել են արցախցի երիտասարդները, որոնց միացել են ՀՀ քաղաքացիները։ Նախաձեռնող խմբի անդամ Արամ Մանուկյանը հայտնեց, որ Ազատության հրապարակից Հյուսիսային պողոտայով շարժվելու են դեպի ՄԱԿ-ի գրասենյակ՝ հանձնելու իրենց հայտարարությունն ու կոչ-պահանջը։ Դրանից հետո շարժվելու են  ՌԴ-ի, Ֆրանսիայի, ըստ ամենայնի, նաեւ Իտալիայի, եւ վերջում՝ ԱՄՆ-ի դեսպանատուն։ Այս պահին «Ազատ Արցախ», «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», «Ադրբեջան, ագրեսոր» վանկարկումներով երթը Հյուսիային պողոտայով շարժվում է դեպի ՄԱԿ-ի գրասենյակ․ «Մեր խաղաղ երթի նպատակը միջազգային հանրությանը տեղեկացնելն է, որ Ադրբեջանը կեղծ բնապահպանական նկատառումներով գործողություններ է սկսել, որի նպատակը այլ է՝ հայաթափել Արցախը կամ բնաջնջել, ուստի մենք պետք է համախմբվենք, ապացուցենք միջազգային հանրութանը, որ մենք պահանջելու ենք նրանցից, որ նրանք գործուն քայլեր ձեռնարկեն եւ պահանջեն Ադրբեջանից հետ մնալ իր ցեղասպան քաղաքականությունից»,- նշեց երթի անդամներից մեկը։
15:43 - 13 դեկտեմբերի, 2022
Իրավիճակի հանգուցալուծումը ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից Լաչինի միջանցքում լիակատար վերահսկողության վերականգնումն է՝ ցանկացած կերպ․ Ռուբինյան

Իրավիճակի հանգուցալուծումը ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից Լաչինի միջանցքում լիակատար վերահսկողության վերականգնումն է՝ ցանկացած կերպ․ Ռուբինյան

Ազգային ժողովի փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․    «Նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում հստակ նշված է, որ.   Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։ Այսինքն միջանցքում զորախումբը ոչ թե կանգնած է Ադրբեջանի բանակի ու ԼՂ Պաշտպանության բանակի միջև՝ բախումներ թույլ չտալու համար, այլ իրականացնում է 5 կմ լայնությամբ տարածքի ուղիղ վերահսկողություն՝ ԼՂ և Հայաստանի միջև անխափան կապ ապահովելու նպատակով։   Համաձայն հայտարարության՝ Ոչ ԼՂ-ն, ոչ ՀՀ-ն Լաչինի միջանցքում որևէ գործառույթ չունեն, որովհետև այն չի գտնվում վերջիններիս վերահսկողության ներքո։   Ադրբեջանը նույնպես նույն պատճառով միջանցքում որևէ գործառույթ չունի, բայց ունի 1 պարտավորություն՝ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»:   Այսինքն Ադրբեջանը պարտավորվել է որևէ կերպ վտանգի չենթարկել ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո գտնվող տարածքով ազատ տեղաշարժը։ (Օրինակ՝ չռմբակոծել ճանապարհը կամ ֆեյք բնապահպաններ այնտեղ չուղարկել այն արգելափակելու համար):   Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումով Ադրբեջանն իր այս պարտավորությունն ակնհայտորեն խախտել է։   Արդյունքում խախտվել է նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի՝ միջանցքում վերահսկողություն իրականացնելու պարտավորությունը։   Իրավիճակի հանգուցալուծումը նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի համաձայն ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից Լաչինի միջանցքում իր լիակատար վերահսկողության վերականգնումն է՝ ցանկացած կերպ։   Հ.Գ. Փարիզում եմ ԵԽԽՎ քաղաքական և մոնիտորինգի կոմիտեների նիստերին մասնակցելու համար։ Ստեղծված իրավիճակը քննարկման թեմա եմ դարձնելու նաև այստեղ»,- նշված է գրառման մեջ։    Լուսանկարը՝ Ազգային ժողովի
15:28 - 13 դեկտեմբերի, 2022
Արցախի իշխանությունը, Ադրբեջանի հետ երկխոսության պատրաստ լինելով հանդերձ, ունի կարմիր գծեր, որոնք չի խախտելու․ Արցախի նախագահ

Արցախի իշխանությունը, Ադրբեջանի հետ երկխոսության պատրաստ լինելով հանդերձ, ունի կարմիր գծեր, որոնք չի խախտելու․ Արցախի նախագահ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր տեղի է ունեցել Արցախի ԱԺ արտահերթ նիստ, որի ժամանակ ընդուվել է հայտարարություն։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․  «Հարգելի՛ հայրենակիցներ Այսօր մասնակցել եմ ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին, որը հայտարարություն է ընդունել Արցախի Հանրապետության ժողովրդին սպառնացող  հումանիտար աղետը կանխելու մասին: Ներկայացրել եմ ԱՀ շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը ՝ շեշտելով, որ Արցախի Հանրապետության իշխանությունը, Ադրբեջանի հետ երկխոսության պատրաստ լինելով հանդերձ, ունի կարմիր գծեր, որոնք չի խախտելու: Խորհրդարանի բարձրագույն ամբիոնից այսօր կոչով դիմել եմ համայն հայությանը և միջազգային հանրությանը՝ ժամ առաջ արձագանքելու Ադրբեջանի՝ պետական մակարդակով կազմակերպված ահաբեկչական գործողություններին, որոնք կեղծ պատրվակների տակ իրականում ուղղված են Արցախը հայաթափելուն և հումանիտար մեծ աղետ ստեղծելուն։ Մեր ժողովուրդն անկոտրում է իր սեփական հայրենիքում ազատորեն ապրելու պայքարում»,- նշված է հաղորդագրության մեջ։  Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։   
14:55 - 13 դեկտեմբերի, 2022
Կարևոր ենք համարում ՌԴ խաղաղապահ առաքելությանը անորոշ ժամկետով միջազգային մանդատի տրամադրումը. Արցախի ԱԺ պատգամավոր

 |armenpress.am|

Կարևոր ենք համարում ՌԴ խաղաղապահ առաքելությանը անորոշ ժամկետով միջազգային մանդատի տրամադրումը. Արցախի ԱԺ պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանը, շարունակելով իր կողմից տասնամյակների ընթացքում որդեգրած հայատյաց քաղաքականությունն, այս անգամ էլ կեղծ բնապահպանական օրակարգով արգելափակել է Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհը՝ իրականացնելով համաշխարհային ծավալների հանցագործություն և ստեղծելով հումանիտար աղետ, որով փորձում է խուճապային տրամադրություններ ստեղծել մեր բնակչության շրջանում: Այս մասին նշեց Արցախի Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք- ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը: «Հերթական անգամ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ նրանք ակնհայտորեն ցույց են տալիս իրենց նկրտումներն Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու և Արցախը հայաթափելու ուղղությամբ, որն անպատժելիության հետևանք է: Այդ ամենն իրականություն չդառնալու միակ ճանապարհն Արցախի անկախությունը ճանաչելն է միջազգային հանրության կողմից: Սակայն Ադրբեջանն ամեն գնով փորձում է խոչընդոտել այդ գործընթացին՝ ներկայացնելով աշխարհին, որ հարցը լուծված է, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն չկա, որն իրականությանը չի համապատասխանում: Դրա մասին բազմաթիվ անգամ խոսվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, բարձրաստիճան պաշտոնյաների և միջազգային այլ դերակատարների կողմից. հակամարտությունը գոյություն ունի և այն պետք է կարգավորվի միջազգային նորմերի և հիմնարար սկզբունքների հիման վրա»,-ասաց խմբակցության ղեկավարը: Նա  հավելեց, որ Ադրբեջանը, միաժամանակ օգտվելով ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակից, պարբերաբար խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ ակնհայտորեն փորձում է ստվեր գցել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովող Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության վրա: Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանն այդպիսով հող է նախապատրաստում հետագայում խաղաղապահներին տարածաշրջանից դուրս բերելու և եռակողմ հայտարարությունը չեղարկելու համար, ինչն էլ կբերի անկանխատեսելի հետևանքների: Այդ համատեքստում նա կարևորեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությանը անորոշ ժամկետով միջազգային մանդատի տրամադրումը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից՝ որպես միջազգային հիմնարար երաշխիք: «Մեր գոյապայքարի բարդ ու դժվարին ճանապարհին մենք հաղթահարել ենք բազում մարտահրավերներ և այսօր էլ շարունակում ու հետայսու ևս շարունակելու ենք պայքարել մեր հայրենի հողում ազատ ապրելու և արարելու իրավունքի համար: Դրա համար չափազանց կարևոր է մեզանից յուրաքանչյուրի բարձր քաղաքացիական պատասխանատվությունն ու անմնացորդ սերը մեր հայրենիքի նկատմամբ: Միայն այդ ճանապարհով մենք կարող ենք Արցախը պահել հայկական և մեր ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքների լրիվ և անսակարկելի ճանաչման հիման վրա հասնել մեր վերջնանպատակին»,-եզրափակեց «Ազատ Հայրենիք- ՔՄԴ» խմբակցության ղեկավարը:
14:44 - 13 դեկտեմբերի, 2022
Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ

Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ

Հայաստան - Արցախ ավտոճանապարհի փակ լինելու հետևանքով ուղևորների համար առաջացող խնդիրների լուծման աշխատանքը համակարգելու նպատակով Սյունիքի մարզպետի որոշմամբ մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։    Ճանապարհին մնացած ուղևորներն ու վարորդները առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ու հրատապ հարցերի դեպքում կարող են զանգահարել մարզպետարանում շուրջօրյա գործող թեժ գծի հեռախոսահամարով՝ 093 25 08 08։   Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ 
14:17 - 13 դեկտեմբերի, 2022
Իշխան Սաղաթելյանը Արցախի շրջափակման հարցով հրատապ գործողությունների պլան է ներկայացրել

Իշխան Սաղաթելյանը Արցախի շրջափակման հարցով հրատապ գործողությունների պլան է ներկայացրել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ խոսելով Արցախում շրջափակման մեջ հայտնված արցախցիների խնդրի առնչությամբ ՀՅԴ գրասենյակների կատարած աշխատանքի մասին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի հայրենակիցներ, Արդեն 24 ժամից ավելի է, ինչ Արցախի 120.000 մեր հայրենակիցները շրջափակման մեջ են:Ցանկանում եմ տեղեկացնել, որ երեկվանից ՀՅԴ Հայ դատի աշխարհասփյուռ գրասենյակները լծված են Ադրբեջանի ցեղասպան գործողությունները միջազգային հանրությանը ներկայացնելու գործին:Իրավիճակի առնչությամբ այսօր Արցախի Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ և հանդես եկել համայն հայությանն ուղղված կոչով, որտեղ հոդորում է օգտագործել բոլոր հնարավորությունները տարբեր հարթակներում բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին, տեր կանգնել արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու պատրաստ լինել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողությունների: Ուստի, առաջիկայում հրատապ են հետևյալ գործողությունները.1. Բողոքի ակցիաներ՝ տարբեր երկրներում Ադրբեջանի և Թուրքիայի դեսպանատների առջև:2. Բողոքի ակցիաներ՝ Հայաստանում միջազգային ներկայացուցչությունների մոտ։ Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 16։00-ին հավաքվում ենք ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց։ Այնուհետև նամակներ կփոխանցենք Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանատներ։3. ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ Ադրբեջանի ցեղասպան գործողությունները դատապարտող հայտարարության ընդունում։ Այս երեք ուղղություններով մենք աշխատանքներ ենք իրականացնում, որոնց մասին հանդես կգանք լրացուցիչ տեղեկություններով: Լուսանկարը՝ Photolure-ի  
13:31 - 13 դեկտեմբերի, 2022
Միակողմանի զիջումներ Ստեփանակերտը չի անի. ցանկացած զիջման դեպքում ունենալու ենք հաջորդ զիջումը. Արցախի նախագահ
 |news.am|

Միակողմանի զիջումներ Ստեփանակերտը չի անի. ցանկացած զիջման դեպքում ունենալու ենք հաջորդ զիջումը. Արցախի նախագահ |news.am|

news.am: Ադրբեջանի պահանջը հեռու է բնապահպանական կոչվելուց: Այս մասին Արցախի ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքը երեկվանից ադրբեջանցիների կողմից փակելուն: Նա հավելել է, որ Ստեփանակերտում վերջին հանրահավաքը, Ռուբեն Վարդանյանի պետնախարար նշանակվելն ու իր Ֆրանսիա այցը Ադրբեջանում ցավոտ են ընդունել. «Նրանց մոտ ձեւավորված է կարծրատիպ, որ մենք համակերպվել ենք սոցիալական, կենցաղային խնդիրներով եւ հրաժարվելու ենք մեր  ազգային ինքնորոշման քաղաքականությունից: Բայց նման մեծ հանրահավաքը, այցելությունը Ֆրանսիա... Ադրբեջանի համար դա եղել է շոկային: Ընդհուպ բազմաթիվ սպառնալիքներ են եղել իմ հասցեին, իմ նկատմամբ եւ այլն: Սադրիչ գործողություններն արդյունք չեն տալու, միակողմանի զիջումներ Ստեփանակերտը չի անի: Այսպես կոչված բնապահպանների դիտորդական այցին ի պատասխան Արցախի իշխանություններն էլ են պահանջներ ներկայացրել: Շատ կառուցողական վարքագիծ ենք դրսեւորել, բայց մեր բոլոր առաջարկությունները մի կողմ են դրել: Եթե իրենց նպատակը էկոլոգիական դիտարկումը, մոնիտորինգն է, ապա մենք դա առաջարկել ենք, որը չի ընդունվել, քանի որ նրանց նպատակը ճանապարհը փակելն է եղել»,-ասաց նա: Արցախի նախագահը Հայաստանում եւ Սփյուռքում ապրող հայերին կոչ արեց խաղաղ ակցիաներով միջազգային կազմակերպություններին լսելի դարձնել Արցախի ձայնը՝ տեղեկացնելով, որ այստեղ հումանիտար աղետ է. «Մենք չպետք է հուսահատվենք: Մենք պետք է գիտակցենք, որ նման ճնշումներով ցանկացած զիջում կորզելու պարագայում մենք ունենալու ենք հաջորդ զիջումը: Մինչեւ  այսօր մենք երբեւէ որեւէ զիջում չենք արել, երբեւէ միակողմանի կամ պարտադրանքով որեւէ հարց չենք լուծել: Միշտ եղել են խոսակցություններ, դրանց արդյունքում եկել ենք համաձայնության: Դա եղել է ենթակառուցվածքների, ճանապարհի, Սարսանգի ջրերի օգտագործման հետ կապված խնդիրներ: Միշտ եղել է երկխոսություն, այս անգամ դա խախտվել է»,-ասաց Արայիկ Հարությունյանը:
13:24 - 13 դեկտեմբերի, 2022
Առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ․ Արցախի առողջապահության նախարարություն

Առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ․ Արցախի առողջապահության նախարարություն

Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։ «Արցախի առողջապահության նախարարությունը գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը նրանց մասնագիտական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ՝ կապ պահպանելով նաև Երևանի մասնագետների հետ:  Ներկա պահին առաջին օգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս չկա: Այդուհանդերձ, անհանգստացնող է, որ դեղամիջոցների մատակարարումը դարձել է անհնարին»,- նշված է հաղորդագրության մեջ։  Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ 
13:12 - 13 դեկտեմբերի, 2022
Հումանիտար աղետ է․ դադարեցվել են սննդամթերքի, էներգակիրների, դեղորայքի և պարենի մատակարարումները․ Արցախի ՄԻՊ

Հումանիտար աղետ է․ դադարեցվել են սննդամթերքի, էներգակիրների, դեղորայքի և պարենի մատակարարումները․ Արցախի ՄԻՊ

Արդեն 24 ժամ է Արցախի ժողովուրդը գտնվում է շրջափակման մեջ՝ կտրված արտաքին աշխարհի հետ հաղորդակցության հնարավորությունից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: Նա նաեւ նշել է. «Ադրբեջանցիները կեղծ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը, որը միակն է։ Ստեղծված իրավիճակը հանգեցնում է հումանիտար աղետալի հետևանքների՝ դադարեցվել է սննդամթերքի, էներգակիրների, դեղորայքի և անհրաժեշտ պարենի մատակարարումները, հազարավոր մարդիկ գտնվում են մեկուսացման մեջ, շուրջ 1100 մարդ մնացել է ճանապարհին ձմեռային ցուրտ պայմաններում՝ հնարավորություն չունենալով միանալ իրենց ընտանիքներին, այդ թվում 270 երեխաներ այս պահին կրտված են իրենց ընտանիքներից։ Սա ադրբեջանական էթնիկ ատելության քաղաքականության հերթական դրսևորումն է, որը նպատակ ունի ահաբեկելու Արցախի ժողովրդին, գոյաբանական սպառնալիքի ներքո տարբեր կենսական հարցերում զիջումներ կորզելու Արցախից և պարտադրելու իր կամքը։ Սրանք մարդու իրավունքների լայնածավալ ու կոպտագույն խախտումներ են, որոնց վերաբերյալ մինչ այս պահը միջազգային պատշաճ արձագանք չկա։ Ես ակնկալում եմ միջազգային դերակատարների ակտիվ արձագանքը, մարդիկ չպիտի անտեսվեն՝ անկախ աշխարհաքաղաքական իրողություններից ու պետությունների քաղաքական ու տնտեսական շահերից։
12:44 - 13 դեկտեմբերի, 2022
ՀՀ անվտանգության խորհուրդը քննարկել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

ՀՀ անվտանգության խորհուրդը քննարկել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։ «Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը»,- նշված է հաղորդագրության մեջ։ Ըստ գործադիրի՝ նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ 
12:24 - 13 դեկտեմբերի, 2022
ՀՀ իշխանությունները պարտավոր են ձեռնարկել առարկայական և գործուն քայլեր՝ Արցախի ու ՀՀ-ի միջև անխափան ցամաքային կապի վերականգնման համար․ Արցախի ԱԺ հայտարարությունը

ՀՀ իշխանությունները պարտավոր են ձեռնարկել առարկայական և գործուն քայլեր՝ Արցախի ու ՀՀ-ի միջև անխափան ցամաքային կապի վերականգնման համար․ Արցախի ԱԺ հայտարարությունը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հանդես է եկել Արցախի ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու վերաբերյալ հայտարարությամբ: Հայտարարության մեջ ասվում է. «Խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթները` երեկ՝ դեկտեմբերի 12-ին, մի խումբ, այսպես կոչված, բնապահպաններ ու լրագրողներ կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, ինչը շարունակվում է մինչ այժմ: Պաշտոնական Բաքվի կողմից անմիջականորեն կազմակերպված այս սադրիչ գործողությունները միտված են Արցախը հայաթափելու, այն իր կազմի մեջ բռնի կերպով ընդգրկելու մշակված ծրագրերի իրականացմանը: 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը, արհամարհելով իր իսկ ստորագրած Եռակողմ հայտարարությունը, ապօրինի կերպով զավթել է Արցախի Հանրապետության բազմաթիվ տարածքներ, պարբերաբար գնդակոծել հայկական բնակավայրերը, սպանել և ահաբեկել խաղաղ բնակչությանը` ամեն կերպ խաթարելով նրա բնականոն կենսագործունեությունը: Բնապահպաններ ներկայացողների պահանջները և գործողությունները զուրկ են փաստարկված հիմնավորումներից, քանի որ Արցախի Հանրապետության կողմից նախորդ 30 տարիներին հարևան ադրբեջանական տարածքների ու այնտեղ ապրող բնակչության հանդեպ որևէ էկոլոգիական սպառնալիք չի արձանագրվել, ինչը խոսում է Արցախի Հանրապետության` որպես պատասխանատու և միջազգային իրավունքի նորմերը հարգող սուբյեկտի մասին: Արցախի Հանրապետության Ազգային ժողովը փաստում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունների այս գործելաոճը ձեռք բերված պայմանավորվածությունների, միջազգային պարտավորությունների, միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի կոպտագույն խախտում է, որը սպառնում է Արցախին հումանիտար ճգնաժամով՝ ցեղասպանության եզրին հասցնելով մեր ողջ ժողովրդին: Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են ձեռնարկել առարկայական և գործուն քայլեր` Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև անխափան ցամաքային կապի վերականգնման և Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով: Ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնությունից` որպես 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ և տարածաշրջանում խաղաղության ու կայունության երաշխավոր, անհապաղ միջոցներ ձեռնարկել սանձելու Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները, որոնք կասկածի տակ են դնում արցախահայության գոյության և իր հայրենի հողում ապրելու իրավունքը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակությունը: Կոչ ենք անում միջազգային կառույցներին և ՄԱԿ-ի անդամ երկրներին՝ դատապարտել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, իսկ կանխարգելման նպատակով հրատապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ գործնական քայլեր կիրառելու համար: Դիմում ենք Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ օգտագործել բոլոր հնարավորությունները` տարբեր հարթակներում բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին, տեր կանգնելու արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու պատրաստ լինելու այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու: Սիրելի՛ հայրենակիցներ, մեր պայքարը շարունակական է, հայրենի հողում ապրելու կամքը՝ անկոտրում»:
11:43 - 13 դեկտեմբերի, 2022
Արցախում Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ կստեղծվի օպերատիվ շտաբ՝ ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով

Արցախում Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ կստեղծվի օպերատիվ շտաբ՝ ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով

Արցախի Հանրապետության պետնախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Ռուբեն Վարդանյանն այսօր հրատապ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Քաղպաշտպանության ոլորտում ընդգրկված գերատեսչությունների ղեկավարների և պատասխանատուների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։  Պետնախարար Ռուբեն Վարդանյանը տեղեկացրել է, որ կառավարությունում իր ղեկավարությամբ կստեղծվի օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Նշելով, որ իրավիճակը բավականին բարդ է, և, ըստ էության Արցախը հայտնվել է ադրբեջանական շրջափակման մեջ, պետնախարարը միաժամանակ շեշտել է, որ կառավարությունն ունի բոլոր հնարավորությունները, ներուժը՝ այն վերահսկելու համար: Ընդգծելով պետական մարմինների առավելագույնս կազմակերպված, համակարգված ու կարգապահ աշխատանքը՝ նա կարևորել է օպերատիվ հաղորդակցության, գերատեսչությունների և վարչական շրջանների միջև արդյունավետ կապի, ինչպես նաև հասարակության պատշաճ իրազեկման ապահովումը: Գերատեսչությունների ղեկավարները պետնախարարին զեկուցել են յուրաքանչյուրն իրենց ոլորտում իրավիճակը՝ տեղեկացնելով առկա պաշարների և ռեսուրսների մասին: Պետնախարարը հանձնարարել է կատարել գույքագրում և տեղեկատվություն տրամադրել հրատապ խնդիրների մասին:  Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ 
11:31 - 13 դեկտեմբերի, 2022