ՀՀ անվտանգության խորհուրդը քննարկել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը
12:24 - 13 դեկտեմբերի, 2022

ՀՀ անվտանգության խորհուրդը քննարկել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

«Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ գործադիրի՝ նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը:

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել