Ինֆոքոմ

Հակառակորդի՝ մինչև վերջին նիշը սպառազինված խմբավորումները արձանագրել էին ընդամենը մեկ գումարտակի մարտական խնդրի կարողությունը․ դա խայտառակություն է․ Հովհաննիսյան

Հակառակորդի՝ մինչև վերջին նիշը սպառազինված խմբավորումները արձանագրել էին ընդամենը մեկ գումարտակի մարտական խնդրի կարողությունը․ դա խայտառակություն է․ Հովհաննիսյան

Այսօր ամենահամեստ հաշվարկներով հակառակորդը կորցրել է 260-270 զինվոր և ահաբեկիչ, 60-80 զրահատեխնիկա միայն խոցվել էր։ Ամփոփիչ տվյալ չեմ կարող ասել, բայց վստահ եմ այդ թվերը կեսօրից հետո աճել են։ Այս մասին այսօր Գորիսի շտաբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ ՀՀ զինված ուժերի հաջողությունների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Հովհաննիսյանը չցանկացավ խաղաքարտեր բացել։ «Այս պահին ընթանում են համառ մարտեր․ և՛ հաջողությունները, և՛ ժամանակավոր խուսավարումները անխուսափելի են»,- հավելեց նա։  Անդրադառնալով երկու կողմից գերիների առկայության մասին հարցին՝ ՊՆ ներկայացուցիչն ընդգծեց, որ եթե գերիների մասին պաշտոնական տեղեկություն չկա, ինքը չի կարող մեկնաբանել՝ հավելելով, որ չի կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել գերիների առկայությունը։ «Միայն այն, որ ադրբեջանական Զինված ուժերի համար հասանելի չէ սովորական հրետանին, որ խոցի Ստեփանակերտը, կիրառում են ավելի մեծ ու հզոր միջոցներ։ Ադրբեջանի ԶՈՒ-ի ցանկացած խայտառակություն առաջնագծում փոխհատուցվում է քաղաքացիական անձանց հրթիռակոծելով»,- ասաց Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ ադրբեջանի ռազմական ամբողջ կարողության մեջ դրոնները ամենազարգացած զինատեսակներից են․ ոչ միայն դա, այլև, օրինակ, Իսրայելից բերված Lora-ները, դրոնները, հակատանկային այլ միջոցներ։ «Իհարկե, դա իրենց առանձին դրվագներում հաջողություններ արձանագրելու տեղ էր տալիս, բայց մենք վստահ չենք, որ դրանք կիրառում են ադրբեջանցիները, դրանք առանձին տեղերում են միայն ունեցել հաջողություններ։ Հայկական ԶՈՒ-երի ՀՕՊ ստորաբաժանումները բավական արդյունավետ պայքարել են դրանց դեմ, ուղղակի դրանց քանակն է չափազանց մեծ։ Բացի դրանից՝ եթե առանձին տեղերում կարող ես դիպուկ խոցել, դրանից հետո միևնույն է պատերազմը կոնվենցիոնալ է, և ցամաքային զորքերի գործողությունները պետք է ամրագրեն քո կատարած քայլի հաջողություն, իսկ ադրբեջանական կողմը գովելու բան չունեն ցամաքային առումով»,- ընդծեց ՊՆ ներկայացուցիչը։ Նա նաև հավելեց, որ հյուսիսային և հարավային ուղղությամբ մինչև վերջին նիշը սպառազինված ցամաքային խմբավորումները (հակառակորդի - խմբ․) պատերազմի 6-րդ, 7-րդ օրը արձանագրել էին ընդամենը մեկ գումարտակի մարտական խնդրի կարողությունը։ Հովհաննիսյանի խոսքով՝ դա ընդամենը խայկտառակություն է։ 
22:55 - 07 հոկտեմբերի, 2020
Մեր դաշնակիցները կոնկրետ մարտադաշտում մեր կողքին չեն, որովհետև մենք դրա կարիքը չունենք․ Արծրուն Հովհաննիսյան

Մեր դաշնակիցները կոնկրետ մարտադաշտում մեր կողքին չեն, որովհետև մենք դրա կարիքը չունենք․ Արծրուն Հովհաննիսյան

Մարտերը շարունակվում են։ Մեր զորքերը փայլուն կատարում են իրենց խնդիրները։ Այս մասին այսօր Գորիսի շտաբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Հարցին, թե արդյո՞ք մեզ որևէ այլ երկրից օգնություն ցուցաբերվում է, ինչպես Թուրքիան է օգնում Ադրբեջանին, Հովհաննիսյանը հստակ ասաց․ «Մեր զինված ուժերը այս պահին մարտական գործողությունները վարում են և հաղթանակները տանում են միայնակ՝ հենվելով միայն մեր ԶՈՒ-ի և մեր ժողովրդի բարձր մարտունակության և մոբիլիզացիոն բացարձակ ցուցանիշների վրա։ Այո, մենք ունենք դաշնակիցներ, բայց մեր դաշնակիցները կոնկրետ մարտադաշտում մեր կողքին չեն, որովհետև մենք դրա կարիքը չունենք»։ Անդրադառնալով ահաբեկիչների թեմային՝ նա նշեց, որ ահաբեկիչների առկայության մասին, բացի ՌԴ-ից, խոսվել է նաև այլ երկրների կողմից։ «Այսօր հայտնվեցին այլ տեղեկություններ, որ Թուրքիան շարունակում է ահաբեկիչների ներգրավումը, այս անգամ նաև Աֆղանստանից բերված ահաբեկչական խմբավորումներով», հավելեց Արծրուն Հովհաննիսյանը։ Պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ այս պահին դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը, Հովհաննիսյանն ընդգծեց, որ այսօր և երեկ բեկումնային մարտեր են ընթացել, դրա համար էլ վարչապետը նշել է, որ դրանք կարող են ավարտվել կոնկրետ իրավիճակով։ «Դրա համար, մոտ օրերին ամեն ինչ կարող է նաև իր տրամաբանական ավարտին հասցվի»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։
22:47 - 07 հոկտեմբերի, 2020
Հայաստանը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե այդ որոշումը օգնի լուծել հակամարտությունը․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե այդ որոշումը օգնի լուծել հակամարտությունը․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե այդ որոշումը օգնի լուծել հակամարտությունը: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական Առաջին ալիքի «Время покажет» ծրագրին տված հարցազրույցի ընթացքում, փոխանցում է ТАСС-ը։   Պատասխանելով հարցին, թե Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը կօգնի՞ կարգավորել հակամարտությունը, թե՞ միայն կսրի իրավիճակը՝ ՀՀ վարչապետը ասել է․   «Հարցը հետևյալն է. եթե մեր վերլուծությունը հանգեցնի այն փաստին, որ դա կօգնի Ղարաբաղին և հարցի կարգավորմանը, մենք կդիմենք նման քայլի: Եթե ոչ` մենք զերծ կմնանք նման որոշումից։ Այժմ քննարկումների փուլում ենք։ Իհարկե, մենք նաև հաշվի ենք առնում, որ պետք է լինենք միջազգային հանրության մաքսիմալ կառուցողական անդամ»։  
18:25 - 07 հոկտեմբերի, 2020
Եթե տապալվում է որեւէ ենթակառուցվածք, ապա մասնագետները տեղում փորձում են վերացնել վնասները եւ ապահովել քաղաքի բնականոն կյանքը․ Ստեփանակերտի փոխքաղաքապետ

Եթե տապալվում է որեւէ ենթակառուցվածք, ապա մասնագետները տեղում փորձում են վերացնել վնասները եւ ապահովել քաղաքի բնականոն կյանքը․ Ստեփանակերտի փոխքաղաքապետ

Այսօրվա դրությամբ ուսումնասիրվում են Ստեփանակերտի ավերածություններն ու կրած վնասների աստիճանը։ Ստեփանակերտում շարունակում են աշխատել բոլոր ենթակառուցվածքները, խուճապ չկա։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը։ «Եթե տապալվում է որեւէ ենթակառուցվածք, ապա մասնագետները տեղում փորձում են վերացնել բոլոր վնասները եւ ապահովել քաղաքի բնականոն կյանքը։ Էլեկտրականության հետ կապված խափանումները վերացել են, այս պահին աշխատանքները տարվում են, առաջիկա օրերին Ստեփանակերտում անջատումներ չեն լինի։ Ջրամատակարարումն աշխատում է»,- տեղեկացրեց փոխքաղաքապետը։ Սուրեն Թամրազյանը հայտնեց՝ կան ապաստարաններ, որոնք այս օրերի համար պատրաստ են եղել։ Գործում են քաղաքապետարանը  թեժ գծեր, որոնցով քաղաքացիները քաղաքապետարանի աշխատակիցներին կարող են դիմել։ «Օրվա առաջին կեսին ընդունում ենք զանգերը, երկրորդ կեսին ավագանու անդամները, կամավորները, փորձում են պատսպարված ժողովրդին հասցնել ամենաանհրաժեշտը»,- ասաց նա։ Փոխքաղաքապետը տեղեկացրեց, որ Ստեփանակերտը լքել է տեղի բնակչության ոչ ավելի քան 30-40%-ը, մոտ մեկ տասնյակ բնակելի տներ կամ բազմաբնակարան շենքեր են վնասվել։ 
15:53 - 07 հոկտեմբերի, 2020
Առանց ՄԻԵԴ-ի արձագանքի էլ մենք իրավունք ունեինք չեզոքացնել ու ոչնչացնել ահաբեկչական ուժերը, որովհետեւ դրանք ուղղակիորեն սպառնում են մեր անվտանգությանը

Առանց ՄԻԵԴ-ի արձագանքի էլ մենք իրավունք ունեինք չեզոքացնել ու ոչնչացնել ահաբեկչական ուժերը, որովհետեւ դրանք ուղղակիորեն սպառնում են մեր անվտանգությանը

Մենք ամենօրյա ռեժիմով ՄԻԵԴ ենք ներկայացրել ապացույցներ՝ Ադրբեջանի կողմից կոնվենցիոն եւ մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների մասին։ Ամեն օր թարմացումներ ենք ուղարկում՝ ի ցույց դնելու այս իրավունքների՝ Ադրբեջանի տոտալ անտեսումը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Վերջինս իր խոսքում նշեց, որ հաշվի առնելով Թուրքիայի մասնակցության վերաբերյալ միջազգային մամուլում առկա տվյալները եւ տարբեր պետությունների նախագահների ու ԱԳՆ-ների հայտարարությունները, Դատարանին խնդրանք ենք ներկայացրել միջանկյալ միջոց կիրառել նաեւ Թուրքիայի նկատմամբ։ «Ներկայացրել ենք բոլոր ապացույցները՝ Թուրքիայի կողմից Սիրիայից, Լիբիայից այս ռազմական գործողություններին ահաբեկչական խմբավորումների մասնակցությունն ապահովելու վերաբերյալ։ Առանց ՄԻԵԴ-ի արձագանքի էլ մենք իրավունք ունեինք չեզոքացնել ու ոչնչացնել ահաբեկչական ուժերը, որովհետեւ դրանք ուղղակիորեն սպառնում են մեր անվտանգությանը։Այսօր ՄԻԵԴ ենք ուղարկելու տեղեկություններ նաեւ այն մասին, թե մենք ինչ քայլեր ենք ձեռնարկում՝ իրավունքների խախտումներ թույլ չտալու համար»,- հավելեց Կիրակոսյանը։ 
14:15 - 07 հոկտեմբերի, 2020
Առավոտվա տվյալներով՝ ադրբեջանական զինված ուժերի կորուստները կազմում են 300 զոհ, 11 զրահատեխնիկա, 2 ուղղաթիռ եւ 2 ԱԹՍ․ Արծրուն Հովհաննիսյան

Առավոտվա տվյալներով՝ ադրբեջանական զինված ուժերի կորուստները կազմում են 300 զոհ, 11 զրահատեխնիկա, 2 ուղղաթիռ եւ 2 ԱԹՍ․ Արծրուն Հովհաննիսյան

Ցերեկվա ժամերին թեժացել են մարտերը՝ հատկապես հարավային ուղղությամբ։ Հակառակորդը նորից հարձակման փորձեր է կատարել Արաքս գետի երկայնքով՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, հետեւակ, շարժական խմբեր։ Այս կազմի հետ գործում են նաեւ ոչ Ադրբեջանի ենթակայության տակ եղող զինծառայողներ։ Այս մասին այսօրվա ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։  «Առավոտվա տվյալներով՝ ադրբեջանական զինված ուժերի կորուստները կազմում են 300 զոհ, 11 զրահատեխնիկա, 2 ուղղաթիռ եւ 2 ԱԹՍ»,- հայտնեց նա։ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանի զինված ուժերի վերաբերյալ ներկայացված տվյալները չեն ներառում այսօրվա մարտական գործողություններում նրանց կրած կորուստները․ Այսուհետ տվյալները կներկայացվեն առավոտից մինչեւ հաջորդ առավոտ։ Անդրադառնալով Իրանի քաղաքական եւ ռազմական գերատեսչության ներկայացուցչի հայտարարություններին՝ ա նշեց․ «Մենք տեսնում ենք, որ Իրանը դիմում է որոշակի քայլերի, եւ դրանք չեն սահմանափակվում միայն հայտարարություններով»։ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ մեր զորքերը միայն պաշտպանական մարտեր չեն վարում։ «Մենք իրականացնում ենք նաեւ այլ տիպի զորաշարժեր, որոնց արդյունքները հաճախ հենց այդ պահին չենք արձանագրում, այլ ավարտից հետո»,- նշեց նա։ Պատասխանելով լրագրողներից  մեկի՝ ադրբեջանական օբյեկտներ շարքից հանելու մասին հարցին՝ Հովհաննիսյանը նշեց․ «Էդպիսի օր չկա, որ մեր զինված ուժերը ադրբեջանական որեւէ օբյեկտ շարքից չհանեն, ուղղակի միշտ չէ, որ այդ օբյեկտները ռազմավարական են եւ կամ գործողությունը ենթակա է լուսաբանման։ Պատերազմը լայնածավալ է, սաստիկ է, ծանր մարտեր են լինում, հաջողություններ կամ անհաջողություններ են լինում, եթե նպատակահարմար համարենք լուսաբանել, կներկայացնենք։ Հետեւք մեր հրամանատարներին, զորքին, որոնք օր ու գիշեր հերոսություններ են անում, որ նույնիսկ չենք հասցնում ներկայացնել»։  Արծրուն Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ իրենց շարունակում են անդադար զանգել, օգնության առաջարկներ ներկայացնել՝ ե՛ւ դրամական միջոցներով, ե՛ւ պարենով, ու կոչ արեց այդ միջողները ուղղել «Հայաստան» համահայկական հիմնադրամին եւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։
21:24 - 06 հոկտեմբերի, 2020
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի աննախադեպ սրման կապակցությամբ

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի աննախադեպ սրման կապակցությամբ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նրա իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի աննախադեպ սրման կապակցությամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: «Մոսկվան և Թեհրանը լուրջ մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի աննախադեպ սրման կապակցությամբ: Ընդգծվել է Սիրիայից և Լիբիայից անօրինական զինված խմբավորումների, արմատական ​​զինյալների ներգրավման վտանգը։ Դիվանագիտական ​​կարգավորումը այլընտրանք չունի, որի սկիզբը պետք է լինի զինադադարը ՝ առանց նախապայմանների», - ասված է հաղորդագրության մեջ: Լավրովը մատնանշել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար Ռուսաստանի ինտենսիվ ջանքերը ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» շրջանակներում։ Նախարարները կրկին շեշտել են, թե ինչ կարևոր դեր կարող են ունենալ Ադրբեջանի և Հայաստանի հարևան երկրները։ Կողմերը պայմանավորվել են պահպանել հետագա շփումները։
20:20 - 06 հոկտեմբերի, 2020
Պեսկովը մեկնաբանել է Ասադի խոսքերը Ղարաբաղում Սիրիայից ահաբեկիչներ օգտագործելու մասին

Պեսկովը մեկնաբանել է Ասադի խոսքերը Ղարաբաղում Սիրիայից ահաբեկիչներ օգտագործելու մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի խոսքերը Ղարաբաղում Սիրիայից ահաբեկիչներ օգտագործելու մասին՝ նշելով, որ Կրեմլը մանրակրկիտ ուսումնասիրում է պետությունների ղեկավարների բոլոր հայտարարությունները: Ասադը «РИА Новости»-ին տված հարցազրույցում ասել էր, որ Սիրիայից զինյալներ են տեղակայվում Ղարաբաղում, իսկ Թուրքիան Սիրիայից և այլ երկրներից ահաբեկիչներին օգտագործում է Լեռնային Ղարաբաղում: Նա նաև հայտարարեց, որ Թուրքիայի առաջնորդ Էրդողանը Ղարաբաղում հակամարտության նոր փուլի գլխավոր նախաձեռնողն էր: «Մենք ուշադիր ուսումնասիրում ենք պետությունների ղեկավարների բոլոր հայտարարությունները»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլը ծանոթացել է Ասադի հայտարարություններին: Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի։    
12:35 - 06 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանի կորուստները՝ դրամական արտահայտությամբ

Ադրբեջանի կորուստները՝ դրամական արտահայտությամբ

Մեկ շաբաթից ավելի է՝ արցախա-ադրբեջանական սահմանին շարունակվում են Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողությունները, որոնց ընթացքում թշնամին ունեցել է ոչ միայն 3000-ն անցնող մարդկային, այլեւ միլիարդ դոլարն անցնող սպառազինության կորուստ։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ այսօրվա դրությամբ հակառակորդի ընթացիկ կորուստները հետեւյալն են․ 126 անօդաչու թռչող սարք, 16 ուղղաթիռ, 379 զրահատեխնիկա, 17 ինքնաթիռ, 4 «Սմերչ», 3500-ի հասնող զոհ։ Քանի որ օրվա ընթացքում ադրբեջանցիների խոցված տեխնիկայի թվերն ավելանում են, ստորեւ ներկայացնում ենք մինչեւ այս պահը կորցրած սպառազինության ընդհանուր մոտավոր արժեքը։ Այսպես, սեպտեմբերի 27-ից՝ էսկալացիայի առաջին օրվանից մինչ օրս թշնամին կորցրել է 4 հատ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, որից յուրաքանչյուրն արժե մոտ 12,5 միլիոն ԱՄՆ դոլար, հետեւաբար միասին՝ մոտ 50 միլիոն դոլար։ Ընդ որում՝ այս համակարգերից միայն երեքը խոցվել են հոկտեմբերի 3-ին։ Հակառակորդի կորուստների թվում է նաեւ մեկ այլ տեսակի համազարկային ռեակտիվ կայանք՝ «Ուրագան»։ Հայկական ԶՈՒ-երի ստորաբաժանումներն այս տեխնիկայից խոցել են մեկ հատ։ «Ուրագան»-ի արժեքը հասնում է 8-9 միլիոն դոլարի, իսկ մոդիֆիկացված տարբերակը՝ մինչեւ 12 միլիոն դոլարի։ Այս հաշվարկում մենք կդիտարկենք չմոդիֆիկացվածի համար նախատեսված նվազագույն գինը։ Հակառակորդի՝ մինչ այս պահը կորցրած անօդաչու թռչող սարքերի ընդհանուր թիվը 126 է։ Էսկալացիայի առաջին օրվանից մինչ օրս ՊԲ զինված ուժերը խոցել են ադրբեջանցիների կիրառած՝ իսրայելական արտադրության Harop տեսակի հետախուզական-հարվածային երկու ԱԹՍ, որոնցից յուրաքանչյուրն արժե մոտ 4 մլն դոլար, Orbiter 1K հարվածային ԱԹՍ, որոնց գինը հասնում է ընդհուպ 6 միլիոն դոլարի։ ՀՀ եւ ՊԲ ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են նաեւ հակառակորդի այլ հարվածային եւ հետախուզական անօդաչուներ, որոնցից ամենասովորականների միջին արժեքը, ինչպես նշված է բաց աղբյուներում եւ ինչպես հավաստում են ռազմական փորձագետները՝ 250-300 հազար դոլար է։ Երկու Harop-ն, այսպիսով, մոտ 8 մլն դոլար արժեն, գումարած՝ նվազագույն հաշվարկով 124 մնացյալ սարքերի ընդհանուր արժեքը՝ 37,200,000 մլն, եթե յուրաքանչյուրի գինը դիտարկենք 300,000 դոլար։ Կորցրած անօդաչուների ընդհանուր մոտավոր արժեքը, փաստորեն, 45,200,000 դոլարի է հասնում։ Harop ԱԹՍ-ն, լուսանկարը՝ Ջուլիան Հերցոգի, 2013 Նշենք, որ Ադրբեջանի սպառազինության մեջ կան նաեւ թուրքական արտադրության Bayraktar TB2՝ շուրջ 5 միլիոն դոլարի հասնող ԱԹՍ-ներ, որոնք հակառակորդն այս ընթացքում պարբերաբար օդ է բարձրացրել։ Դրանց խոցվելու մասին դեռեւս տեղեկություն չկա։ Պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ թուրքական այս Բայրակթարները արցախա-ադրբեջանական եւ հայ-ադրբեջանական սահմանին փոխկապակցված աշխատում են թուրքական F-16 կործանիչների հետ։ Bayraktar TB2 Լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդը կորցրել է 379 զրահատեխնիկա, այդ թվում՝ տանկեր, ՏՕՍ-եր, եւ այլն: Պաշտոնական տեղեկության համաձայն՝ հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են ադրբեջանական T90, T72 տեսակի տանկեր, БМП-2 (ընդհանուր առմամբ՝ ավելի քան 30 БМП), БТР-82а տեսակի զրահատեխնիկա, 3 հատ ТОС-1 «Սոլնցեպեկ» հրետանային համակարգ, եւ այլն։ Մասնավորապես, ըստ բաց աղբյուրների, T90-ի արժեքը հասնում է մինչեւ 4 մլնի, իսկ T72-ը՝ մինչեւ 6 հարյուր հազար դոլարի, БМП-2-ը՝ մոտ 200 հազար դոլարի, БТР-82а-ն՝ մինչեւ 1,5 միլիոնի։ Փաստացի, եթե որպես միջին թիվ ընդունենք 2 միլիոնը, ապա հակառակորդի կորցրած զրահատեխնիկայի ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 692 միլիոն դոլար՝ առանց БМП-ների եւ ТОС-1-երի արժեքի: Խոցված 30 БМП-ների մոտավոր գինն էլ հասնում է 6 մլնի, եթե դիտարկենք, որ դրանցից յուրաքանչյուրը 200 հազար դոլար է։ 3 ТОС-1 «Սոլնցեպեկ» համակարգերից յուրաքանչյուրն արժե 4-6 մլն դոլար։ Երեքը միասին՝ մոտ 15 մլն դոլար, եթե յուրաքանչյուրը դիտարկենք 5 մլն։ Այս օրերի ընթացքում ադրբեջանցիների կորցրած ուղղաթիռների թիվը 16 է, որոնց թվում են եղել հարվածային Ми-24-ներ։ Մեր զրույցում ռազմական փորձագետը նշեց, որ ամենահասարակ ռազմական ուղղաթիռի արժեքը 2-3 միլիոն դոլար է։ Սրանց գները կարելի է գտնել նաեւ համացանցի բաց աղբյուրներում։ Իսկ Ми-24-ներն արժեն ավելի թանկ, սրանց մոդեռնիզացված տարբերակները հասնում են ընդհուպ 18 միլիոնի։ Յուրաքանչյուրը 3 մլն դոլարով հաշվելու պարագայում ստացվում է՝ հակառակորդի կորցրած ուղղաթիռների ընդհանուր գինը հասնում է 48 մլն դոլարի։ Հակառակորդի խոցված ինքնաթիռների թիվը, ինչպես նշեցինք, 17 է։ Խոցված ինքնաթիռների թվում են նաեւ Су-25 մինչձայնային գրոհիչները։ Սրանց գինը հասնում է 15 միլիոն դոլարի։ Ռազմական փորձագետի հայտնած տվյալներից եւ բաց աղբյուներից տեղեկանում ենք, որ ամենահասարակ ռազմական ինքնաթիռները, որոնք կան Ադրբեջանի սպառազինության մետ, արժեն 10-15 միլիոն դոլար։ Ըստ այդմ, հակառակորդի կորցրած 17 ինքնաթիռների ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 221,000,000 ԱՄՆ դոլար, եթե հաշվենք յուրաքանչյուրի համար 13 մլն։  Հարկ է շեշտել, որեւէ աղբյուրից հնարավոր չէ հստակ իմանալ՝ որեւէ պետություն, այս պարագայում՝ Ադրբեջանը, իր սպառազինությունն ինչ գնով է ձեռք բերում։ Այդ իսկ պատճառով, ինչպես նշեցինք, դիտարկել ենք յուրաքանչյուր տեխնիկայի մոտավոր արժեքը։ Ըստ այդմ՝ արցախա-ադրբեջանական սահմանին իննօրյա լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդը կորցրել է ավելի քան 1,085,200,000 դոլարի սպառազինություն։ Հավելենք նաեւ, որ հոկտեմբերի 4-ին հայկական ԶՈՒ ստորաբաժանումները հարվածել են Գյանջայի՝ պատմական Գանձակի ռազմական օդանավակայանին, որտեղ տեւական ժամանակ գտնվել են թուրքական F-16 կործանիչները ու ռազմական գործողությունների ժամանակ գործել են հենց այդտեղից։ Այս կործանիչներն Ադրբեջան էին բերվել թուրք-ադրբեջանական զորավարժություններին մասնակցելու պատրվակով, սակայն դրանց ավարտից հետո էլ մնացել էին Ադրբեջանում: Այժմ պաշտոնական տեղեկություն չկա՝ ՀՀ ԶՈՒ-երի երեկվա հարվածի ժամանակ այդ կործանիչները եղել են օդանավակայո՞ւմ, թե՞ ոչ։ Հայարփի Բաղդասարյան
12:15 - 06 հոկտեմբերի, 2020
Թուրքիան օգտագործում է Սիրիայից և այլ երկրներից ժամանած ահաբեկիչներին Լեռնային Ղարաբաղում․ Բաշար Ասադ

Թուրքիան օգտագործում է Սիրիայից և այլ երկրներից ժամանած ահաբեկիչներին Լեռնային Ղարաբաղում․ Բաշար Ասադ

Թուրքիան օգտագործում է Սիրիայից և այլ երկրներից ժամանած ահաբեկիչներին Լեռնային Ղարաբաղում, «Риа Новости»-ին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ  Բաշար Ասադը։ Սիրիայի առաջնորդի խոսքով՝ Թուրքիան Սիրիայում տարբեր երկրներից ահաբեկիչներ է օգտագործել, Լիբիայում կիրառել է նույն մեթոդները. նա օգտագործել է ահաբեկիչներ Սիրիայից և, գուցե,  այլ պետություններից: «Այնպես որ, այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղում  նա օգտագործում է նույն մեթոդները, ապացույց չի պահանջում, դա շատ հավանական է, քանի որ, ինչպես ես ասացի, հենց Թուրքիան էր, որ հանգեցրեց այս խնդրին, սկսեց այս հակամարտությունը. նա խրախուսեց դա։ Թուրքիան ցանկանում էր ինչ-որ բանի հասնել և պատրաստվում է օգտագործել նույն մեթոդները: Եվ մենք վստահորեն կարող ենք ասել, որ Թուրքիան Սիրիայի և այլ երկրների նույն ահաբեկիչներին օգտագործում է  Լեռնային Ղարաբաղում»,- ասել է Ասադը։ Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
11:36 - 06 հոկտեմբերի, 2020
Լինելու է թեժ գիծ, որով հնարավոր կլինի պարզել այս կամ այն վիրավոր ծառայողի գտնվելու վայրը․ Արսեն Թորոսյան

Լինելու է թեժ գիծ, որով հնարավոր կլինի պարզել այս կամ այն վիրավոր ծառայողի գտնվելու վայրը․ Արսեն Թորոսյան

Մատակարարումներն արվում են անխափան։ Այս մասին այսօր Գորիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Բժշկական անձնակազմի խնդիր եւս չունենք, նույնիսկ իրենք են խնդրում գնալ արցախցի կոլեգաներին օգնելու։ Երբ հասկանում ենք, որ մի կետում օպերատիվ իրավիճակով դրդված անհրաժեշտ է ուժերի կենտրոնացում՝ տեղափոխումներն արագ կատարվում են»,- նշեց նախարարը։ Արսեն Թորոսյանն ասաց, որ ծանոթ են վիրավորների մասին տեղեկության բացը լրացնելու մասին խնդրին։ «Այդ հարցը այսօր կամ վաղը վերջնականապես կկանոնակարգվի։ Լինելու է թեժ գիծ, որով հնարավոր կլինի պարզել այս կամ այն վիրավոր ծառայողի գտնվելու վայրը, բայց հիմնականում գիտակցության մեջ գտնվող ծառայողները կարողանում են կապ հաստատել հարազատների հետ։ Հազվադեպ է լինում, որ վիրավորների ճանաչման պրոցեսը բարդ է լինում։ Բայց այս հարցով էլ զբաղվում ենք»,- հայտարարեց նա՝ ասելով, որ վիրավորների մեծ մասը միջին եւ թեթեւ ծանրության են։ Նրա խոսքով՝ ծանր եւ ծայրահեղ ծանր վիրավորներ էլ կան, փոքր տոկոս են կազմում, բայց բժշկական անձնակազմը խիստ ուշադրություն է կենտրոնացրել նրանց բուժման ուղղությամբ։ «ՀՀ տեղափոխված բոլոր քաղաքացիներին ՀՀ կառավարությունը տրամադրում է հնարավոր ամենամեծ առողջապահական փաթեթը»,- ընդգծեց նախարարը։ Թորոսյանն ընդգծեց, որ անհապաղ լուծման անհրաժեշտ սարքերի կարիք որպես այդպիսին չկա, որովհետեւ մեր ունեցած սարքերը տեղափոխվում են՝ ըստ անհրաժեշտության։ «Մենք նաեւ առաջանցիկ գնումներ ենք կազմակերպում, եւ եթե կլինեն անհատներ կամ կազմակերպություններ, որոնք կուզենան օգնել, խնդրում եմ դիմեն Առողջապահության նախարարությանը»,- եզրափակեց առողջապահության նախարարը։
10:54 - 06 հոկտեմբերի, 2020
Այս պատերազմի ժամանակ ստացած վիրավորումների ճնշող մեծամասնությունը ականապայթյունային են․ Արսեն Թորոսյան

Այս պատերազմի ժամանակ ստացած վիրավորումների ճնշող մեծամասնությունը ականապայթյունային են․ Արսեն Թորոսյան

Երեկ ուշ երեկոյան վերադարձել եմ Ստեփանակերտից։ Իրավիճակն այնպիսին է, որ Ստեփանակերտն ամբողջությամբ ռմբակոծության տակ էր, եւ որեւէ տարբերություն չկար հրթիռների թիրախների առումով, թիրախները ե՛ւ ռազմական օբյեկտներն էին, թե՛ քաղաքացիական, հատկապես ենթակառուցվածները, ինչը խաթարում է քաղաքացիական բնակչության բնականոն կյանքը։ Այս մասին այսօր Գորիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Արցախի բժշկական համայնքը եւ ՀՀ-ից մեկնած մեր գործընկերները փաստացի երբեմն զրկված են լինում կարիքի մեջ գտնվող մարդկանց օգնություն ցույց տալուց, որովհետեւ Ստեփանակերտն ու այլ քաղաքները ռմբակծության տակ են, եւ շտապօգնության մեքենաները չեն կարողանում հասնել օգնության կարիք ունեցող քաղաքացիներին»,- նշեց Թորոսյանը։ Նախարարը ընդգծեց, որ ականատես է եղել Ստեփանակերտի հիվանդանոցին շատ մոտ հրթիռային հարվածին։ «Հիվանդանոցն ուղղակի դղրդաց, եւ հավանականությունը մեծ էր, որ հարվածը կարող էր լինել հենց հիվանդանոցին։ Տեսնելով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մտադրություննը՝ մեր բժշկական անձնակազմ այնպիսի տպավորություն ունի, որ չի բացառվում ուղիղ հարված լինի նաեւ բժշկական ենթակառուցվածքին, ինչը կարելի է համարել պատերազմական հանցագործություն՝ խաղաղ բնակչության նկատմամբ»,- հավելեց նա։ Թորոսյանը ասա, որ ամբողջ Ստեփանակերտը նման բեկորների մեջ է այս պահին և ցույց տվեց այն։ «Արգելված զինատեսակներով հարվածում են գրեթե ամեն ինչին, նույնիսկ մեքենայով տեղափոխվելու ընթացքում ականատես ես լինում քանդված, հողին հավասարեցված շենքերին, ինչն անթույլատրելի է։ Չնայած այս ամենին՝ մենք մեր հայրենակիցների կողքին ուժեղ կանգնած ենք, Հայաստանի եւ Արցախի ողջ բժշկական հանրությունը իր մյուս ոչ պակաս կարեւոր գործերը թողած՝ զբաղվում է մեր վիրավորների բուժմամբ, տարհանմամբ։ Մենք մինչեւ վերջ պայքարելու ենք եւ հաղթելու ենք»,- նշեց Արսեն Թորոսյանը։ Նախարարը նաև ասաց, որ այս պատերազմի ժամանակ ստացած վիրավորումների ճնշող մեծամասնությունը ականապայթյունային են, որովհետեւ այս պատերազմը, փաստացի, օդային կամ հրետանային կամ ԱԹՍ-ներով պատերազմ է։ «Մարմինների մեջ բազմաթիվ բեկորներ են, որոնք առաջացնում են լուրջ վիրավորում կամ մահ»,- հավելեց նա՝ ընդգծելով, որ Արցախի թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական բժշկական հաստատություններն ապահովված են անհրաժեշտ բոլոր դեղորայքներով, պարագաներով, բժշկական սարքերով եւ արյան պաշարներով։
10:47 - 06 հոկտեմբերի, 2020
Մենք պետք է վստահ լինենք, որ ԱՄՆ-ն այլևս երբեք Ադրբեջանին կամ Թուրքիային պատճառ չի տա հավատալու, որ նրանք կարող են բռնություն գործել՝ անպատիժ մնալով․ Ադամ Շիֆ

Մենք պետք է վստահ լինենք, որ ԱՄՆ-ն այլևս երբեք Ադրբեջանին կամ Թուրքիային պատճառ չի տա հավատալու, որ նրանք կարող են բռնություն գործել՝ անպատիժ մնալով․ Ադամ Շիֆ

Լոս Անջելեսը Հայաստանի և Արցախի հայերի կողքին է, քանի որ նրանք ենթարկվում են Ադրբեջանի շարունակական հարձակումներին: Այս մասին Լոս Անջելեսի քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասել է կոնգրեսական Ադամ Շիֆը։ Վերջինս իր ելույթում նշել է․ «Ամերիկացիները պետք է հասկանան, թե ինչն է վտանգվում, երբ Արցախի ժողովուրդը սպանվում է, երբ ադրբեջանական ռումբերը և հրետանին թիրախավորում են քաղաքացիական բնակավայրերը, և սա տեղի է ունենում Թուրքիայի աջակցությամբ... Այս ամենը սպառնում է բոլորիս ազատությանը: Մենք պետք է բարձրաձայնենք այս մասին: Մենք պետք է վերջ դնենք այս հակամարտությանը և տառապանքներին՝ որքան հնարավոր է, ճնշում գործադրելով Ադրբեջանի և նրա թուրք հովանավորների վրա։ Եվ մենք պետք է վստահ լինենք, որ Միացյալ Նահանգներն այլևս երբեք Ադրբեջանին կամ Թուրքիային պատճառ չի տա հավատալու, որ նրանք կարող են այսպիսի բռնություն գործել՝ անպատիժ մնալով»:  
03:00 - 06 հոկտեմբերի, 2020
Մեր զորքերը կարողացել են հակառակորդին մեծ կորուստներ պատճառել եւ հետ շպրտել՝ պատճառելով մոտ 200-ից ավելի զոհ՝ միայն հարավային ուղղությամբ․ Արծրուն Հովհաննիսյան

Մեր զորքերը կարողացել են հակառակորդին մեծ կորուստներ պատճառել եւ հետ շպրտել՝ պատճառելով մոտ 200-ից ավելի զոհ՝ միայն հարավային ուղղությամբ․ Արծրուն Հովհաննիսյան

Արցախի ՊԲ զինված ուժերը համապատասխան պատասխան են տալիս Ադրբեջանի գործողություններին՝ թիրախավորելով զուտ ռազմական օբյեկտները, զորքերը՝ աշխատելով բացառապես կոնկրետ ռազմական թիրախների ուղղույթամբ։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Օրվա ընթացքում իրենց հաջողությունը փորձել են ամրագրել հայկական ստորաբաժանումներում գտնվելու չակերտավոր ապացույցների տեսանյութերով, բայց դա հերթական օրինակն էր, որ ժամանակավոր հաջողությունները փորձում են ներկայացնել մեծ հաղթանակներ»,- նշեց նա։ Արծրուն Հովհաննսիյանը նշեց, որ մեր զորքերը մարտավարական հնարամիտ, գրագետ գործողություններով կարողացել են հակառակորդին մեծ կորուստներ պատճառել եւ հետ շպրտել՝ պատճառելով մոտ 200-ից ավելի զոհ՝ միայն հարավային ուղղությամբ։ «Այս պահին չեմ կարող ներկայացնել կոնկրետ թվական ամփոփումներ՝ հակառակորդի կորուստների մասին, որովհետեւ մարտերը շարունակվում են»,- տեղեկացրեց նա։ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն էլ հայտնեց, որ այս օրերին իրենց աշխատանքը եղել է հստակ, թիրախային, նպատակն է եղել պարզել Ադրբեջանի իրականացրած հարձակումների եւ թուրքական հայտարարությունների տրամաբանությունը, որովհետեւ սա ուղիղ առնչություն ունի մարդու իրավունքների, առողջության իրավունքի եւ կատարվող ավերածությունների հետ։ «Չափազանց կարեւոր է ցույց տալ այդ հարձակումների հիմքում ընկած քաղաքականության նենգ բնույթը, որովհետեւ այստեղ ակնհայտ է էթնիկ զտումների նպատակը եւ ահաբեկչական մեթոդներով քաղաքացիական բնակչության վրա հարձակումներ գործելու նպատակը»- նշեց ՄԻՊ-ը։ Արման Թաթոյանը հայտնեց, որ Գեղարքունիքի մարզում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հակառակորդի հարվածներն իրականացվել են ուշ երեկոյան կամ գիշերային ժամերի, երբ մարդիկ հիմնականում տանն են կամ քնած։ «Բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԱԹՍ-ներով հարձակումները ցույց են տալիս այն քաղաքացիական օբյեկտների վրա, որտեղ կան մարդկային կուտակումներ, կամ որտեղ ավտոբուսներ են, բնակելի տներ։ Սա նշանակում է, որ այդ հարձակումները նպատակ ունեն հնարավորինս շատ վնաս հասցնել քաղաքացիական բնակչությանը»,- նշեց նա։ Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ միջազգայնորեն արգերլված զինատեսակների կիրառման մասին հավաքագրած ապացույցներն ուղարկվելու են միջազգային կառույցներին, և շեշտեց՝ հանցավոր բնույթը դրսեւորվում է նրանով, որ արգելված զինատեսակներով հարձակումներ են գործում խիտ բնակեցված բնակավայրերի վրա։ «Միջազգային կազմակերպությունները պետք է կոնկրետ գործողություններ գործադրեն։ Այս իրավիճակն այլեւս այն չէ, որ կոնֆերնասների ժամանակ բաժակաճառերի նմանվող ելույթներ լինեն, կոչեր անեն՝ այս կամ այն գործողությունը դադարեցնելու։ Կոնկրետ գործողություններ են պետք, որովհետեւ այլեւս ելույթներով, կոչերով կամ անհասցե քայլերով հնարավոր չէ կանխել նման երեւույթները։ Սրանք արդեն կարող են հումանիտար աղետի հանգեցնել»,- ասաց ՄԻՊ-ը։ Այնուհետեւ Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ լիարժեք զորահավաք է հայտարարվել, որն այս բավականին բարդ ու ծանր մարտական գործողությունների ժամանակ բնականոն պրոցես է։ Արծրուն Հովհաննիսյանը նաև հայտնեց՝ միշտ չէ, որ մարտական գործողությունների այս կամ այն մանրամասնը հայտնելը տեղին է։ «Միշտ չէ, որ հօդս ցնդեցրած թիրախների եւ նշանակետերի անունները նշում ենք, բայց այնպես չէ, որ դրանք չեն իրականացվում։ Իրավիճակները դինամիկ զարգացման մեջ են։ Այնպես որ՝ սպասեք լավ լուրերի։ Միեւնույն է՝ հաղթելու ենք»,- ասաց նա։  
21:38 - 05 հոկտեմբերի, 2020