Եթե տապալվում է որեւէ ենթակառուցվածք, ապա մասնագետները տեղում փորձում են վերացնել վնասները եւ ապահովել քաղաքի բնականոն կյանքը․ Ստեփանակերտի փոխքաղաքապետ
15:53 - 07 հոկտեմբերի, 2020

Եթե տապալվում է որեւէ ենթակառուցվածք, ապա մասնագետները տեղում փորձում են վերացնել վնասները եւ ապահովել քաղաքի բնականոն կյանքը․ Ստեփանակերտի փոխքաղաքապետ

Այսօրվա դրությամբ ուսումնասիրվում են Ստեփանակերտի ավերածություններն ու կրած վնասների աստիճանը։ Ստեփանակերտում շարունակում են աշխատել բոլոր ենթակառուցվածքները, խուճապ չկա։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը։

«Եթե տապալվում է որեւէ ենթակառուցվածք, ապա մասնագետները տեղում փորձում են վերացնել բոլոր վնասները եւ ապահովել քաղաքի բնականոն կյանքը։ Էլեկտրականության հետ կապված խափանումները վերացել են, այս պահին աշխատանքները տարվում են, առաջիկա օրերին Ստեփանակերտում անջատումներ չեն լինի։ Ջրամատակարարումն աշխատում է»,- տեղեկացրեց փոխքաղաքապետը։

Սուրեն Թամրազյանը հայտնեց՝ կան ապաստարաններ, որոնք այս օրերի համար պատրաստ են եղել։ Գործում են քաղաքապետարանը  թեժ գծեր, որոնցով քաղաքացիները քաղաքապետարանի աշխատակիցներին կարող են դիմել։

«Օրվա առաջին կեսին ընդունում ենք զանգերը, երկրորդ կեսին ավագանու անդամները, կամավորները, փորձում են պատսպարված ժողովրդին հասցնել ամենաանհրաժեշտը»,- ասաց նա։

Փոխքաղաքապետը տեղեկացրեց, որ Ստեփանակերտը լքել է տեղի բնակչության ոչ ավելի քան 30-40%-ը, մոտ մեկ տասնյակ բնակելի տներ կամ բազմաբնակարան շենքեր են վնասվել։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել