Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ մամուլի գործող խոսնակ։ Ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 24-ին: Ծնողները եղել են դիվանագետներ: Մանկությունը անցել է Պեկինում, որտեղ աշխատել են հայրը եւ մայրը: Հայրը՝ Վլադիմիր Յուրեւիչ Զախարովը, մասնագիտությամբ արեւելագետ է: Այժմ աշխատում է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում: 1998 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների եւ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ արեւելագետի եւ լրագրողի մասնագիտությամբ: Պրակտիկան անցել է Չինաստանում՝ Ռուսաստանի դեսպանատանը: 2003 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա՝ «Նոր տարվա տոնակատարության ավանդական խորհրդանիշների ձեւափոխումը ժամանակակից Չինաստանում» թեմայով: 1998 թվականից աշխատակցել է ՌԴ ԱԳՆ-ի «Դիվանագիտական տեղեկագիր» ամսագրի խմբագրմանը, ապա նաեւ ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչությունում:

2003-2005 թվականներին ղեկավարել է ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչությունը: 2005-2008 թվականներին եղել է Միավորված ազգերի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մամուլի քարտուղարի մշտական ներկայացուցիչը: 2008-2011 թվականներին դարձյալ ղեկավարել է Տեղեկատվության եւ լրատվության վարչությունը: 2011-2015 թվականներին վերոնշյալ վարչությունում նշանակվել է ղեկավարի տեղակալ: Նրա պարտականությունների մեջ մտնում էին կազմակերպել եւ անցկացնել պաշտոնական ճեպազրույցներ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում, ինչպես նաեւ համակարգել ԱԳՆ-ի աշխատանքները սոցիալական ցանցերում, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի արտասահմանյան այցերը: ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական խոսնակն է: Հաճախ համեմատվում է Ջեն Պսակիի հետ (ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը մինչեւ 2015 թվականի մարտի 31-ը): Հեռուսատահաղորդավար Վլադիմիր Սո 2015 թվականի օգոստոսի 10-ին նշանակվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչության տնօրեն։ Զախարովան պատմության մեջ դարձավ առաջին կինը, ով զբաղեցրեց այս պաշտոնը: Զախարովան շաբաթական մի քանի ճեպազրույցներ է ունենում լրագրողների հետ: Ինքը՝ Զախարովան, նշում է, որ ԱԳՆ-ն ժամանակի հետ համահունչ է քայլում եւ արտասահմանյան փորձն է հաշվի առնում։ Ենթադրվում է, որ աջակցում է «Միասնական Ռուսաստան» կուսակցությանը:

Այդ մասին վկայում է նաեւ այն փաստը, որ 2016 թվականի մարտին դասախոսությամբ հանդես եկավ «Կանդիդատ ֆորում»ում, որն անց էր կացվում սույն կուսակցության կողմից` պետական դումայի ընտրություններից առաջ: Տիրապետում է անգլերեն եւ չինարեն լեզուների: Ունի արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի երկրորդ կարգի դիվանագիտական աստիճան: Ռուսաստանի արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ: Գիտական աստիճանը` պատմական գիտությունների թեկնածու:

Գերիների փոխանակման հարցը գտնվում է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների օրակարգում. Զախարովա 
 |tert.am|

Գերիների փոխանակման հարցը գտնվում է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների օրակարգում. Զախարովա |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Հայաստանում և Ադրբեջանում պահվող գերիների փոխանակման մասին հարցին՝ անդրադառնալով նախօրեին Բաքվի հնչեցրած կոչին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակման վերաբերյալ: «Կողմերում ձերբակալված անձանց փոխանակման և նրանց տանջանքների թեթևացման հարցը մշտապես գտնվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների օրակարգում: Անցյալ տարի Մոսկվայում որոշում է կայացվել կալանավորների հարազատների կողմից նրանց այցելելու մասին: Այնուհետև Հայաստանն ու Ադրբեջանը մեկական գերի են վերադարձրել, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ շարունակվում են խորհրդակցությունները մյուս կալանավորների ճակատագրի վերաբերյալ: Մենք ուշադրությամբ կհետևենք դրանց ընթացքին»,- ասել է Զախարովան՝ ներկայացնելով ՌԴ դիրքորոշումը գերիների փոխանակման նախաձեռնության վերաբերյալ:  
20:44 - 14 մայիսի, 2020
Զախարովան ընդդեմ Նավալնիի․ մի չստացված զրույցի պատմություն

Զախարովան ընդդեմ Նավալնիի․ մի չստացված զրույցի պատմություն

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի ու ընդդիամադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի միջև մայիսի 1-ին կայանալիք չեղարկված բանակցությունների նախապատմությունը Ապրիլի 23-ին Մարիա Զախարովան Instagram-ում լրագրող Միախաիլ Զիգարի հետ հարցազրույցի ժամանակ շատ կոշտ անդրադարձել է արտասահմանյան ուղևորությունների ու զբոսաշրջիկների թեմային։ «Հսկայանական թվով մարդկանց համար ավիափոխադրումները դարձել են այնքան հասանելի, որ այն այլևս չի կարող գոյատևել այն ձևով, ինչ եղել է երկար տարիներ։ Ամբողջ աշխարհում այն մարդկանց համար, որոնք ոչինչ չունեն, ավիափոխադրումները դարձել են սովորական։ Նախկինում դա, այս կամ այն կերպ, հասանելի էր որոշակի խավի ներկայացուցիչների համար՝ բիզնես, ծառայողներ ու զբոսաշրջիկներ, որոնք ունեին այդ հնարավորությունը։ Իսկ հիմա ամեն ինչ խառնվել է»,- ասել է Զախարովան։ Նրա խոսքերով՝ արտասահմանյան ճամփորդությունը լրջագուն, պատասխանատու ու շատ ռիսկային միջոցառում է, ու որպեսզի ամեն ինչ լավ անցնի, շատ փաստեր պետք է համընկնեն, իսկ ապահովության համար պետք է ունենալ կլորիկ գումար կամ լավ կապեր։ «Այս պահին ունենք մի իրավիճակ, երբ մարդիկ ճամփորդելու համար ծախսում էին ոչ թե վերջին գումարները, այլ պարտքով էին գնում՝ հաշվի առնելով եղած պարտքերը։ Ու գնում էին ոչ թե գումար վաստակելու կամ իրենց հարցը լուծելու համար, այլ ուղղակի որովհետև դա դարձել է կյանքի նորմ։ Իմ դաստիարկայությունն ասում էր, որ դու կարող ես գնալ հանգստանալու այն ժամանակ, երբ ունես միջոցներ, չունես հիպոտեկ, պարտք և այլն։ Ինձ համար դա ակնհայտ էր, սակայն հիմա առերեսվել եմ մի իրավիճակի, երբ այդ տրամաբանությունն աշխատում է փոքրամասնության համար»,- նշել է նա։ Ապրիլի 30-ին Զախարովայի այս խոսքերին անդրադարձ է կատարել Ալեքսեյ Նավալնին՝ իր «Ապագայի Ռուսաստան» յութուբյան ծրագրի եթերում՝ Զախարովային անավանելով «ահավոր կին, որն ի հայտ է եկել հայտնի չէ՝ որտեղից» ու մեղադրել, որ նա հասարակության կաստային բաժանման ջատագովն է։ Նույն օրը Զախարովան արձագանքել է՝ Նավալնիին՝ առաջարկելով առցանց զրույց։ «Ընկեր Նավլանիյ, Ձեզ մոտ օլիգարխները սպառվե՞լ են։ Դե ի՞նչ։ Պատրա՞ստ ես, Ալեքսեյ Անատոլյեվիչ, զրույցի։ Ոչ թե դատարանում, որտեղ կարելի է թաքնվել ձևակերպումների կամ փաստաբանների ետևում, այլ առցանց։ Բայց կվախենաս»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Նույն գիշերը Նավալնին ընդունել է մարտահրավերը․ «Սիրելի Մարիա Զախարովա, Դուք երևի ինձ շփոթել եք «Յեդինայա Ռոսիայի» ձեր ղեկավարների հետ։ Իրենք, սկսած Պուտինից, տասնամյակներ շարունակ խույս են տալիս բանավեճերից ու ի վիճակի չեն պատասխանել հարցերի, եթե դրանք նախապես պատրաստված չեն։ Սովորական պայամաններում ես Ձեզ կանտեսեի, դուք ընդամենը տեղեկատվական աղախին եք։ Սակայն Զիգարի հետ հարցազրույցի ժամանակ Ձեր կողմից արված հայտարարություններն այնքան զզվելի են, որ ես մեծ հաճույքով անձամբ կխոսեմ Ձեզ հետ»։ Նավալինին ասել է, որ Զախարովան խայտարակում է և՛ երկիրը, և՛ ԱԳՆ-ն։ «Դրա համար թեկուզ վաղը։ Ուզում եք՝ զումով՝ մեր ալիքով։ Ուզում եք՝ Ձեր ինստագրամում։ Ուզում եք՝ իմ ինստագրամում։ Ուզում եք՝ վարողի հետ։ Ուզում եք՝ առանց։ Ճշմարտությունն ասելն ինձ համար հեշտ է ու հաճելի», - գրել է նա Ֆեյսբուքյան իր էջում։ Մի քանի ժամ անց Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի իրավաբան ու "Навальный LIVE" ալիքի ղեկավար Լյուբով Սոբոլը գրել է, որ Զախարովան իր հետ կապ է հաստատել՝ քննարկելու տեխնիկական մանրամասներն ու զրույցի ձևաչափը։ «Քննարկեցինք, երկու կողմերն եկան հետևյալ համաձայնության․ Զախարովայի ու Նավալնիի բանավեճը տեղի կունենա մայիսի 1-ին 17։00 "Навальный LIVE" ալիքի եթերում։ Որպեսզի որևէ մեկը չչարաշահի ժամանակը, ու յուրաքանչյուրն ունենա ժամանակ ելույթ ունենալու և դիրքորոշումը հայտնելու համար, բանավեճի մոդերատոր կլինի Ալեքսեյ Պիվովարովը։ Բանավեճի առիթ՝ Զիգարին տված Զախարովայի հարցազրույցը», - գրել է Սոբոլը թվիթերյան իր էջում։ Ուրբաթ օրը ցերեկը Ալեքսեյ Պիվովարովը, որը պետք է վարեր բանավեճը, հայտարարել է, որ բանավեճը չի կայանա․ «Բանավեճը չի կայանա նախկինում հայտարարված ձևաչափով։ Առավոտյան կողմերի միջև առաջացան տարաձայնություններ մոդերացիայի անհրաժեշտության հարցի շուրջ, ու քանի որ իրենց չհաջողվեց համաձայնության գալ, որպես հրավիրյալ կողմ ես դուրս եմ գալիս այս պատմությունից ու այլևս ոչ մի ձևով դրան չեմ մասնակցում», - գրել է Պիվովարովն իր թվիթերում։ Չեղարկումից հետո Զախարովան արել է հրապարակում, որտեղ ասում է, թե Նավալնին չցանկացավ իր հետ խոսել ո՛չ հեռախոսով, և ո՛չ էլ եթերում՝ Նավալնիին կոչելով վախկոտ։ «Իմ առաջ դրեցին պայմաններ, որոնք արժանի չեն քննարկման։ Իրենք ասացին, որ կարելի է խոսել ընդամենը մեկ թեմայով՝ հարցազրույց, ու ժամանակի մասին։ Եվ միայն մոդերատորի առկայությամբ։ Ինչի՞ համար է պետք մոդերատորը։ Որպեսզի Նավալնին կարողանա ապահովագրել իրեն։ Ու դա մի մարդ է, որը հայտարարում է խոսքի ազատության մասին։ Դա իր հետ կապ հաստատելու առաջին փորձը չէր, մշտապես եղել են օգնականներ ու խուսափումներ։ Ես էլ երկաթյա չեմ», - ասել է Զախարովան "Подъем" լրատվականին։ Նավալնին ևս ֆեսյբուքյան գրառում է արել, որտեղ պատմել է, որ իրավիճակը մի փոքր այլ զարգացում է ունեցել, ու ինքը չի հրաժարվել բանավեճից։ Մասնավորապես, Նավալնիյի խոսքերով, Զախարովան սկզբից համաձայնել է բոլոր պայմաններին՝ մոդերատոր, սահմանափակ թեմա ու հավասար ժամանակ հարցերին պատասխանելու համար, իսկ առավոտյան հանկարծակի հայտարարել է՝ համաձայն չէ, որ մոդերատոր լինի։«Առանց մոդերատորի բանավեճը տարօրինակ բան է, առավել ևս՝ առցանց։ Բայց ես երեկ խոստացել եմ, որ ցանկացած ձևաչափով պատրաստ եմ։ Դրա համար խնդրել էի Մարիային փոխանցել, որ պատրաստ եմ և առանց վարողի։ Սակայն նա միանգամից հրապարակում է արել, թե ես եմ հարաժարվել ու ինձ անվանել է վերջին վախկոտը։ Մեկ անգամ ևս պարզ ու հանրայնորեն հաստատում եմ, որ իմ դիրքորոշումը չի փոխվել։ Ես համաձայնել եմ այս բանավեճին ու պատրաստ եմ այն անցկացնել անգամ առանց մոդերատորի»,- ասել է նա։ Դրանից հետո Զախարովային զանգահարել են «Էխո Մոսկվիից» ու խնդրել մեկնաբանել իրավիճակը՝ միաժամանակ առաջարկելով զրուցել Նավալնիի հետ ռադիոընկերության եթերում։ Զախարավոն հայտարարել է, որ Նավալնիին բանավեճի չի հրավիրել, այլ՝ զրույցի։ Ու իսկապես, նրա առաջին գրառման մեջ «բանավեճ» բառ չի եղել։ Որպես միջոցառման ձևաչափ այն առաջին անգամ ի հայտ է եկել Լյուբով Սոբոլի գրառման մեջ։ Զախարովայի խոսքերով, ինքը պարզապես ուզում էր խոսել Նավալնիի հետ ուղիղ եթերում ու մեկնաբանել նրա հայտարարությունները, սակայն Զախարովային սկզբից առաջարկեցին մոդերատոր, իսկ հետո պահանջեցին չշոշափել որևէ այլ թեմա, բացի զբոսաշրջիկների մասին իր խոսքերից՝ միաժամանակ շեշտելով, որ ամբողջ ընթացքում իրեն այնպես էլ չի հաջողվել անձամբ խոսել նավալնիի հետ, նա շփվել է միայն օգնականների հետ։ Խոսակցության ավարտին «Էխո Մոսկվի»-ի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովն առաջարկել է իրենց եթերում անցկացնել զրույց Նավալնիի հետ՝ խոստանալով իր անձնական երաշխավորությունը, որ չի լինի մոդերացիա ու որևէ սահամանափակում։ Նավալնին տվել է առանց մոդերատորի ու սահմանափակումներ զրույցի իր համաձայնությունը, սակայն Զախարովան հրաժարվել է՝ ասելով, որ մոտավորպես նման պայմաններ քննարկվել են սկզբում, սակայն հետո սկսեցին փոխվել հընթացս։ 
21:14 - 01 մայիսի, 2020
Զախարովա. ԼՂ հակամարտության կարգավորման հարցով աշխատանքը շարունակվում է՝ չնայած կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին
 |news.am|

Զախարովա. ԼՂ հակամարտության կարգավորման հարցով աշխատանքը շարունակվում է՝ չնայած կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին |news.am|

news.am: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով աշխատանքը շարունակվում է՝ չնայած կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին: Այս մասին այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Զախարովան նշել է, որ վերջին շրջանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է անցկացրել ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Մշտական շփումներին աջակցում են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրիշը: Ուշադրության կենտրոնում է կորոնավիրուսի թեման եւ դրա ազդեցությունը բանակցային գործընթացի վրա, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մի շարք հարցեր:    
19:10 - 17 ապրիլի, 2020
Կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից. Զախարովան մեկնաբանել է ադրբեջանական կողմի դիվերսիոն փորձը
 |armtimes.com|

Կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից. Զախարովան մեկնաբանել է ադրբեջանական կողմի դիվերսիոն փորձը |armtimes.com|

armtimes.com: Մենք շարունակում ենք տեղեկություններ ստանալ այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են զինադադարի ռեժիմի խախտումները: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ հայտարարեց ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով մարտի 30-ին Տավուշի մարզի հայ-ադրբեջանական շփման գծում արդբեջանական կողմի ձեռնարկած դիվերսիոն փորձին: «Հայտնում եմ, որ մենք շարունակում ենք տեղեկություններ ստանալ այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են զինադադարի ռեժիմի խախտումները, և բացի այդ, կրակահերթի տակ են հայտնվում քաղաքացիական նշանակության օբյեկտներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցներ, վիրավորներ են գրանցվում խաղաղ բնակչության շրջանում: Կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ ուժի կիրառումից և օբյեկտիվ հնարավորությունների ի հայտ գալու պարագայում կրկին հավաքվել բանակցությունների սեղանի շուրջ»,- նշեց Զախարովան:
18:16 - 02 ապրիլի, 2020
Զսպվածություն դրսևորել և ձեռնպահ մնալ ուժի կիրառումից․ ՌԴ ԱԳՆ կոչը |civilnet.am|

Զսպվածություն դրսևորել և ձեռնպահ մնալ ուժի կիրառումից․ ՌԴ ԱԳՆ կոչը |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մարտի 12-ի ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին տեղի ունեցած միջադեպերին։ «Ցավոք սրտի, սահմանին և շփման գծում շարունակվում են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, ինչի հետևանքով կան սպանվածներ և վիրավորներ։ Կոչ ենք անում կողմերին դրսևորել զսպվածություն, ձեռնպահ մնալ ուժի կիրառումից, խթանել բանակցային գործընթացը, որը միտված է քաղաքական ճանապարհով կարգավորման հասնելուն»,- ասել է Զախարովան։ Նա ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին և նշել, որ ռուսաստանյան կողմը շարունակելու է հետևել այդ թեմային և մեկնաբանել այն։Մարտի 10-ին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի նախիջևանյան հատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վնասվածք էր ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1984թ.):
18:26 - 12 մարտի, 2020
Զախարովան մեղադրել է Թուրքիային ՌԴ դեսպանի հասցեին հնչած սպառնալիքների համար |news.am|

Զախարովան մեղադրել է Թուրքիային ՌԴ դեսպանի հասցեին հնչած սպառնալիքների համար |news.am|

news.am: Անկարայում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության հասցեին հնչած սպառնալիքներն անօրինական են, ռուս դեսպանի դեմ տեղեկատվական արշավի եւ դրա հետեւանքների համար պատասխանատվություն պետք է կրի թուրքական կողմը: Այդ մասին այսօր տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ես պարզապես ցանկանում եմ հիշեցնել բոլորին, այդ թվում՝ մեր գործընկերներին, որ ագրեսիայի եւ սպառնալիքի ցանկացած դրսեւորում սոցցանցերում կամ դիվանագիտական շենքի դիմաց ցույցի ժամանակ օրենքից դուրս է: Այդ պատճառով ուժերը, որոնք գործադրվել էին հասարակական գիտակցությունը լցնելու եւ այդ ագրեսիվ կարգախոսերը տարածելու համար, պետք է հասկանան՝ տեղեկատվական այդ արշավի եւ դրա հետեւանքների պատասխանատվությունը կկրի թուրքական կողմը»,-ասել է նա: Զախարովան նշել է, որ տվյալ դեպքում կան հիմքեր նախապատրաստված արշավի մասին խոսելու: «Ես չեմ կարող հստակ ասել՝ ով է կանգնած դրա հետեւում, սակայն ինձ մոտ տպավորություն է, որ այդ ազդեցությունն իրականում բեմականացված է: Պետք է հրաշալի հասկանալ՝ տվյալ դեպքում ես հղում եմ անում Անկարային, որ դա շատ վտանգավոր տենդենց է»,-հավելել է նա: Դիվանագտական կառույցի ներկայացուցիչը հիշեցրել է 2016 թվականին Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի ողբերգական սպանության մասին՝ նշելով, որ այդ գործով դատավճիռ դեռեւս չկա: «Այդ պատճառով այդ ֆոնին հատուկ ագրեսիա կոչ անելը եւ այսպիսի հույզեր հրահրելը, համարում եմ, որ չափազանց վտանգավոր է»,-ասել է Զախարովան: Ավելի վաղ Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը հայտնել էր, որ սկսել է սպառնալիքներ ստանալ սիրիական Իդլիբում իրավիճակի սրացման պատճառով, իսկ ՌԴ-ն Թուրքիայից ակնկալում է ռուս դիվանագետների անվտագության ապահովումը:
15:11 - 08 մարտի, 2020
Մարիա Զախարովան արձագանքել է Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկներին |armenpress.am|

Մարիա Զախարովան արձագանքել է Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկներին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնությունը գնահատում է այն քայլերը, որոնք ցույց են տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի շահագրգռվածությունը խնդրի կարգավորման հարցում: Այս մասին ապրիլի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ արձագանքելով Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Արցախի օդային տարածքը միջազգային թռիչքների համար բաց դարձնելու և Սարսանգի ջրամբարն Արցախի ու Ադրբեջանի կողմից համատեղ օգտագործելու երկու մարդասիրական առաջարկներին: «Առաջին հերթին պետք է այս նախաձեռնությունն, ինչպես մյուս նախաձեռնությունները գնահատել: Սա ցույց է տալիս, որ երկրները շահագրգռված են հակամարտության կարգավորման հարցում: Եթե այլ պետությունների կամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների միջամտությունն անհրաժեշտ լինի, այս հարցը նույնպես կարող է դիտարկվել: Կարծում եմ, որ լավ հնարավորություն կլինի դիտարկել այս և այլ հարցերը Մոսկվայում կայանալիք արտգործնախարարների առաջիկա հանդիպման ընթացքում»,- ասաց Զախարովան: Արայիկ Հարությունյանը հանդես է եկել մարդասիրական երկու առաջարկով. «Առաջին՝ Արցախի օդային տարածքը պետք է բաց լինի միջազգային թռիչքների համար։ Այս համատեքստում կարևորվում է Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը, որը հնարավորություն կտա նաև իրացնելու մարդու հիմնարար իրավունքները, հատկապես՝ ազատ տեղաշարժի իրավունքը։ Արայիկ Հարությունյանը համոզված է, որ այդ դեպքում տարածաշրջանի հաղորդակցային կարողությունները կընդլայնվեն, իսկ Արցախի զինված ուժերը կերաշխավորեն մեր օդային տարածքի անվտանգությունը: Երկրորդ՝ Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսները կարող են համատեղ օգտագործվել Արցախի ու Ադրբեջանի կողմից։ Համաձայնության դեպքում ոռոգելի կդառնան ինչպես արցախյան, այնպես էլ ադրբեջանական սահմանամերձ շրջանների անջրդի հազարավոր հեկտար հողատարածքներ՝ կտրուկ բարձրացնելով այդ տարածքներում ապրող բնակչության կենսամակարդակը»,- նշել է Հարությունյանը: Ապրիլի 15-ին Մոսկվայում կկայանա Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպմանը կմասնակցի նաև ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
16:12 - 11 ապրիլի, 2019
ԱԽ-ն շրջանցող Գոլանի բարձունքների կարգավիճակի փոփոխումը ՄԱԿ-ի որոշումների անմիջական խախտում է. ՌԴ ԱԳՆ

ԱԽ-ն շրջանցող Գոլանի բարձունքների կարգավիճակի փոփոխումը ՄԱԿ-ի որոշումների անմիջական խախտում է. ՌԴ ԱԳՆ

Անվտանգության խորհուրդը շրջանցող Գոլանի բարձունքների կարգավիճակի փոփոխումը ՄԱԿ-ի որոշումների անմիջական խախտում է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Գոլանի բարձունքների մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ինչպես ձեզ հայտնի է, Սիրիային Գոլանի բարձունքների պատկանելության հարցում Ռուսաստանի Դաշնությունը սկզբունքային դիրքորոշում ունի: Սա հաստատված է ՄԱԿ ԱԽ 1981 թվականի 497 բանաձեւով: Գոլանի բարձունքների վրա իր ինքնիշխանության տարածման Իսրայելի որոշման հակաիրավական բնույթի մասին մեր գնահատականն անփոփոխ է»,- ասել է Զախարովան: «Անվտանգության խորհուրդը շրջանցող Գոլանի բարձունքների կարգավիճակի փոփոխումը ՄԱԿ-ի որոշումների անմիջական խախտում է»,- հավելել է նա: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը հայտարարել է Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնիշխանության ճանաչման անհրաժեշտության մասին: «52 տարի հետո եկել է ժամանակը, որպեսզի ԱՄՆ-ն ճանաչի Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնիշխանությունը, ինչը չափազանց կարեւոր ռազմավարական նշանակություն ունի Իսրայել պետության անվտանգության եւ տարածաշրջանային կայունության համար»,- նշել էր նա Twitter-ում: Թրամփի հայտարարությունը հաջորդել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի Իսրայել այցին: Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն միջազգային հանրությանը կոչ էր արել ճանաչել Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնիշխանությունը: Սպասվում է, որ հաջորդ շաբաթ Նեթանյահուն Վաշինգտոն կայցելի, որտեղ նախատեսված է Թրամփի հետ 2 հանդիպում: Ավելի վաղ AP-ն հայտնել էր, որ ԱՄՆ-ն, հնարավոր է, հաջորդ շաբաթ ճանաչի Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնիշխանությունը: Գոլանի բարձունքները Մերձավոր Արեւելքում վիճելի տարածք է: Դրա մեծ մասը ներկայումս վերահսկում է Իսրայելը, իսկ արեւելյան հատվածը՝ Սիրիան: Ինչպես Իսրայելը, այնպես էլ Սիրիան Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքի մասը: news.am
08:02 - 22 մարտի, 2019
Ղարաբաղյան կարգավորման ձեւաչափի փոփոխություն հնարավոր է միայն կողմերի համաձայնությամբ. ՌԴ ԱԳՆ

Ղարաբաղյան կարգավորման ձեւաչափի փոփոխություն հնարավոր է միայն կողմերի համաձայնությամբ. ՌԴ ԱԳՆ

Ղարաբաղյան կարգավորման ձեւաչափի փոփոխություն հնարավոր է միայն կողմերի համաձայնության հիման վրա։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, քանիցս արտահայտվել է այս առնչությամբ։ «Եթե ինչ-որ փուլում կողմերը պայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղը նորից ներկայացվելու է բանակցություններում, ապա դա կլինի հենց կողմերի որոշումը, եւ մենք այն կհարգենք։ Դա ոչ միայն մեր դիրքորոշումն է, դա նաեւ եռյակի (ԵԱՀԿ ՄԽ) մյուս երեք անդամների դիրքորոշումն է»,- ասել է նա՝ կոչ անելով ուշադրություն դարձնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մարտի 9-ի վերջին հայտարարությանը, որտեղ բավական հստակ արտացոլված են Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի մոտեցումները տվյալ հարցին։ Պատասխանելով հարցին, թե պատրաստ է արդյոք Մոսկվան հարթակ տրամադրել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունների համար ԱՊՀ արտգործնախարարների խորհրդրի գալիք գագաթաժողովում, եթե կողմերը ցանկություն հայտնեն, Զախարովան հորդորել է ժամանակից առաջ չընկնել։ «Հաշվի առնելով հարցի նրբությունն ու սրությունը, եւ այդ թվում՝ ոչ միշտ կոռեկտ լուսաբանումը ԶԼՄ-ներում, առաջ չանցնենք։ Գլոբալ խոսելիս, երբ կողմերը դիմում են Մոսկվային միջնորդության կամ հարթակ տրամադրելու համար, Մոսկվան միշտ հարգանքով է դիտարկում այդ խնդրանքները»։ news.am  
12:14 - 15 մարտի, 2019
Մոսկվան հույս ունի, որ շուտով Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափով հանդիպում տեղի կունենա. Զախարովա |armenpress.am|

Մոսկվան հույս ունի, որ շուտով Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափով հանդիպում տեղի կունենա. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Մոսկվան ակնկալում է, որ մոտ ժամանակներս կհաջողվի հանդիպում կազմակերպել Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռակողմ ձևաչափի շրջանակներում:  Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի հասնել փոխհամաձայնության եռակողմ հանդիպման օրակարգի և ժամկետների շուրջ: Մենք մեր հերթին պատրաստ ենք աջակցելու  դրան», - ասել է դիվանագետը՝ պատասխանելով եռակողմ ձևաչափի հեռանկարները մեկնաբանելու խնդրանքին։   Զախարովան ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Մոսկվան կարևոր նշանակություն է տալիս Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափին։ «Այն արդեն իրեն դրսևորել է որպես փոխգործակցության արդյունավետ հարթակ՝ շեշտը դնելով տնտեսության, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում համատեղ նախագծերի գործնական իրականացման վրա։ Մենք ակնկալում ենք, որ եռակողմ համագործակցությունը այսուհետ ևս ծանրակշիռ ավանդ կներդնի մեր երկրների միջև փոխշահավետ կապերի ամրապնդման և արդի պայմաններում մեծ պահանջարկ ունեցող կայուն տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծման բնագավառում, ներառյալ՝ Հյուսիս-Հարավ միջազգային փոխադրամիջանցքը», - ասել է Զախարովան: Դիվանագետը նշել է, որ «դա կարևոր է ինչպես «եռյակի» ապրանքաշրջանառության հետագա մեծացման, այնպես էլ անխափան տարանցիկ փոխադրումների ապահովման տեսանկյունից՝ ելնելով երեք պետությունների շահերից»:
00:00 - 01 հունվարի, 0001