էդմոն Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան։ 

Էդմոն Մարուքյանը ծնվել է 1981 թվականի հունվարի 13-ին, Վանաձորում, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահն է, 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ՀՀ փաստաբանների պալատի անդամ։

2002թ․ ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը, 2006 թ․ ավարտել է Վարշավայի Հելսինկյան Հիմնադրամի Մարդու Իրավունքների բարձրագույն դասընթացը, 2007թ․ ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիան, 2010թ․ ավարտել է Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը։

2012թ․ մայիսի 6-ին Մարուքյանը մեծամասնական համակարգով թիվ 30 ընտրատարածքից ընտրվեց ԱԺ պատգամավոր։ 2017թ․ ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել «Ելք» դաշինքի ցուցակով։ 2018թ․ դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։

Դատախազությունը Էդմոն Մարուքյանին առերևույթ սպառնալու հարցով հաղորդումը ուղարկել է ոստիկանություն |armenpress.am|

Դատախազությունը Էդմոն Մարուքյանին առերևույթ սպառնալու հարցով հաղորդումը ուղարկել է ոստիկանություն |armenpress.am|

armenpress.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հասցեին առերևույթ հնչած սպառնալիքների  հարցով գրությունը Գլխավոր դատախազությունն ուղարկել է ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն: Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Գրությանն ընթացք է տրվելու Քրեական դատավարության օրենսգրքի 180 (հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում) և 181 (հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը` 1) քրեական գործ հարուցելու մասին,2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին) հոդվածի հատկանիշներով: Փետրվարի 11- ին լրագրողների հետ զրուցում Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ անհայտ անձանց կողմից սպառնալիքներ է ստանում և դրանց վերաբերյալ հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
20:21 - 11 փետրվարի, 2020
ԼՀԿ-ն առաջարկում է համաներում հայտարարել արտերկրում բնակվող, 27 տարին լրացած և ՀՀ զինված ուժերում չծառայած 3647 քաղաքացիների նկատմամբ |tert.am|

ԼՀԿ-ն առաջարկում է համաներում հայտարարել արտերկրում բնակվող, 27 տարին լրացած և ՀՀ զինված ուժերում չծառայած 3647 քաղաքացիների նկատմամբ |tert.am|

tert.am: Այսօր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ներկայացրեց կուսակցության նոր նախաձեռնության մասին, որով դիմում են ՀՀ վարչապետին` առաջարկելով համաներում կիրառել 27 տարին լրացած, հանրապետությունում չգտնվող և ԶՈՒ-ում ծառայությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող 3647 քաղաքացիների նկատմամբ: «Մինչ օրս ունեինք օրենսդրական կարգավորում, որով 27 տարին լրացած ՀՀ արական սեռի այն ներկայացուցիչները, որոնք արտերկրում են և մինչև 2017թ. ՀՀ զինված ուժերում չծառայելու համար գտնվում են հետախուզման մեջ՝ իրավունք ունեին գալ Հայաստան և վճարել 1 միլիոն 800 հազար դրամ, ապա կանգել պահեստազորում, ստանալ զինգրքույկ»,-ներկայացրեց նա և նշեց, որ այնուհետև վճարվող գումարի շեմը բարձրացավ, իսկ հիմա, այլևս այդ հնարավորությունը քաղաքացիները չունեն:  «Հազարավոր մարդիկ, որոնք հանրապետությունից դուրս են գտնվում և քրեական հետապնդման մեջ են, նրանց խնդիրը մնում է չլուծված»,-ասաց նա և նշեց, որ  2019թ. ամփոփել ենք  հետախուզման մեջ գտնվող 10 940 մարդկանցով: «Հենց հիմա 3647 քաղաքացի, որոնց 27 տարին լրացել է և գտնվում են հետախուզման, եթե անգամ նրանք հայտնաբերվեն, ապա չեն կարող ծառայել Զինված ուժերում, քանի որ զինապարտության տարիքն անցել է և նրանք պետք է գան և բանտ նստեն»,- նշել է Մարուքյանը և հավելել, որ նրանցից շատերը բազմաթիվ պատմությունների պատճառով են լքել հայրենիքը: «Մեր առաջարկը հետևյալն է. քանի որ խմբակցությունը կամ պատգամավորը չունի համաներման նախաձեռնության իրավունք, դա ունի միայն կառավարությունը, ես պատրաստվում եմ գրություն ուղարկել վարչապետին և առաջարկել, որ համաներման նախաձեռնություն ներկայացվի, և 3647 քաղաքացիների նկատմամբ համաներում հայտարարվի, որպեսզի նրանք կարողանան գալ Հայաստան»,- ասաց նա:
17:51 - 10 փետրվարի, 2020
Պատրաստ ենք դիմել ՍԴ, եթե բավարար թվով ստորագրություններ լինեն. Էդմոն Մարուքյան |aysor.am|

Պատրաստ ենք դիմել ՍԴ, եթե բավարար թվով ստորագրություններ լինեն. Էդմոն Մարուքյան |aysor.am|

aysor.am: Մենք ասել ենք՝ պատրաստ ենք դիմել ՍԴ, եթե բավարար թվով ստորագրություններ լինեն, ասաց ԱԺ «Լուսավոր հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով հայտարարությանը, որ պատգամավորների 1/5-րդը կարող է դիմել ՍԴ՝ վիճարկելով հանրաքվե անցկացնելու մասին նախագահի որոշումը։«Բայց ստորագրություն չկա։ Եթե լինեն՝ պատրաստ ենք։ ԲՀԿ-ն հայտարարել է, որ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանն է սպասում, հետևաբար իրենք այս փուլում նախաձեռնությանը չեն միանա։ Դրա համար մեզ այդ հարցով դիմելն անիմաստ է։ Եթե բավարար թվով ստորագրություններ չեն հավաքվում, նախաձեռնենք՝ ի՞նչ անենք։ Մենք 17 ստորագրություն ունենք, 10 հատ էլ բերեք՝ դիմենք», - ասաց Էդմոն Մարուքյանը։ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն այսօր հայտարարել էր՝ եթե Ազգային ժողովի պատգամավորների 1/5-րդը դիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելով նախագահի որոշումը կամ հրամանագիրը, ապա Սահմանադրական դատարանն է լինելու այն սուբյեկտը, որը որոշելու է կասեցնե՞լ, թե՞ ոչ այս գործընթացը:Ավելի վաղ նախագահը ստորագրել է հրամանագիր՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին:Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն առաջարկում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը:
15:40 - 10 փետրվարի, 2020
Հանրաքվեի դրվող փոփոխությունը խտրականություն է ՍԴ նախագահի, 6 դատավորների և մնացյալ 2 դատավորների միջև՝ առանց որևէ օբյեկտիվ հիմքի և իրավաչափ նպատակի. Էդմոն Մարուքյան

Հանրաքվեի դրվող փոփոխությունը խտրականություն է ՍԴ նախագահի, 6 դատավորների և մնացյալ 2 դատավորների միջև՝ առանց որևէ օբյեկտիվ հիմքի և իրավաչափ նպատակի. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում, իր խոսքով, հրապարակվում են այն խախտումները, որոնց հիմքով ՀՀ նախագահը կարող էր չստորագրել հանրաքվեի դրվող նախագիծը և, համաձայն Սահմանադրության 168-րդ և 169-րդ հոդվածների, դիմել Սահմանադրական դատարան։  Մարուքյանի գրառումն ամբողջությամբ՝ ստորև.«ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման կարգում խախտում է տեղի ունեցել, քանի որ բացակայում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի եզրակացությունը։«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Կանոնակարգ) 86-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ, օրենքների նախագծերի համար՝ Կանոնակարգի 16-18-րդ գլուխներով սահմանված կարգով: Սա ընդհանուր ընթացակարգն է ենթադրում, որտեղ անհրաժեշտ փաստաթուղթ է գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը։Առանց գլխադասային հանձնաժողովի որոշման արտահերթ նիստ գումարելու մի դեպք է սահմանում Կանոնակարգը (41-րդ հոդվածի 7-րդ մաս) , որի պահանջները ևս խախտվել են։ Մասնավորապես՝Արտահերթ նիստը, որպես կանոն, գումարվում է պաշտոնական գրությունն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ հինգերորդ աշխատանքային օրվանից ոչ շուտ: Մինչև նշված ժամկետը լրանալը արտահերթ նիստ կարող է գումարվել, եթե օրակարգում ընդգրկված նախագծերի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունները ստացվել են, կամ դրանց ներկայացման ժամկետները լրացել են, իսկ առանց եզրակացության՝ բացառիկ դեպքերում, հետևյալ կարգով. (...) պատգամավորների կամ խմբակցության նախաձեռնության դեպքում՝ խմբակցության հիմնավորված միջնորդությամբ՝ Խորհրդի որոշմամբ:Ներկայացված փաթեթում բացակայում է խմբակցության հիմնավորված միջնորդությունը՝ առանց գլխադասային հանձնաժողովի որոշմամբ արտահերթ նիստ գումարելու մասին։ Սահմանադրության փոփոխության նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշման ընդունում տեղի է ունենեցել օրենքի խախտմամբ։Կանոնակարգի 79-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ եթե քվեարկության արդյունքով Ազգային ժողովի որոշումն ընդունվում է, ապա նախագիծը համարվում է ընդունված առաջին ընթերցմամբ, իսկ որոշումը չընդունվելու դեպքում նախագիծը շրջանառությունից հանվում է:Քննարկվող դեպքում առաջին ընթերցմամբ սահմանադրության փոփոխությունները չեն ընդունվել։ Արդյունքում նախագիծը շրջանառությունից պետք է հանվեր։Ընդդիմախոսները մեջբերում են Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի՝ եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի:Սակայն Սահմանադրության այս դրույթի «չի ընդունվում» արտահայտությունը բացված է Կանոնակարգի 86-րդ հոդվածում, որտեղ հստակ կարգավորվում է այս հարցը.Մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Եթե որոշումն ընդունվում է, ապա Ազգային ժողովի նախագահը այդ որոշումը երկրորդ ընթերցմամբ քննարկված Սահմանադրության փոփոխությունների նախագծի հետ երկու աշխատանքային օրվա ընթացքում ստորագրում և ուղարկում է Սահմանադրական դատարան, իսկ հարցի քննարկումն ընդհատվում է մինչև Սահմանադրական դատարանի որոշումը ստանալը:Եթե Սահմանադրական դատարանը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը հակասող, ապա նախագիծը շրջանառությունից հանվում է:Եթե Սահմանադրական դատարանը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող, ապա նրա որոշումը ստանալուց հետո հարցի քվեարկությունն անցկացվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում հետևյալ կարգով.1) Կանոնակարգի 84-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դեպքում քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով.2) Կանոնակարգի 84-րդ հոդվածի 4-րդ մասում նշված դեպքում քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:Եթե սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում նշված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը չի ընդունվում, ապա մինչև 20 րոպե տևողությամբ ելույթով կարող է հանդես գալ հիմնական զեկուցողը՝ ներկայացնելով նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ: Հիմնական զեկուցողի ելույթից հետո մինչև տասական րոպե տևողությամբ ելույթներով կարող են հանդես գալ խմբակցությունների ներկայացուցիչները, որից հետո որոշման նախագիծը դրվում է քվեարկության: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Եթե որոշումը չի ընդունվում, ապա նախագիծը շրջանառությունից հանվում է: Այսինքն, մեջբերված հոդվածն ուղղակիորեն սահմանում է, որ Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ մասը գործում է այն ժամանակ, երբ Սահմանդրության փոփոխությունները չեն ընդունվում երկրորդ ընթերցման ժամանակ, ոչ թե առաջին։ Առաջին ընթերցմամբ չընդունվելու պարագայում գործում է Կանոնակարգի 79-րդ հոդվածի 7-րդ մասը, այսինքն՝ նախագիծը շրջանառությունից հանվում է։Ընդ որում, Սահմանադրական դատարան դիմելու և համապատասխան որոշում ստանալու պարտադիրությունը (այլ ոչ թե այլընտրանքայնությունը) երևում է նաև «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետից, մասնավորապես՝ տեղամասային կենտրոնում պետք է լինեն՝ (...) հանրաքվեի դրված իրավական ակտի նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը (...): ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ 1. Կիրառված անցումային դրույթի փոփոխությունըՍահմանադրության 213-րդ հոդվածն արդեն իսկ իրացված անցումային դրույթ է։ Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի՝ սահմանված կարգով պաշտոնապես հրապարակված և ուժի մեջ մտած փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող նորմատիվ իրավական ակտում փոփոխությունների կամ լրացումների մասով փոփոխություն կամ լրացում չի կատարվում: Նոր փոփոխությունները կամ լրացումները կատարվում են միայն հիմնական ակտում: Փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել նաև սահմանված կարգով պաշտոնապես հրապարակված, սակայն ուժի մեջ չմտած նորմատիվ իրավական ակտում կամ դրա ուժի մեջ չմտած մասում, իսկ այն դեպքում, երբ ակտն արդեն ինկորպորացվել է, ապա հիմնական նորմատիվ իրավական ակտում: Այսինքն, ուժի մեջ մտած և իրացված անցումային դրույթներում փոփոխություն չէր կարող դրվել շրջանառության մեջ, առավել ևս՝ քննարկվել ու քվեարկվել։ 2. Իրավական վիճակը վատթարացնող իրավական ակտի հետադարձության արգելքՍահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: Այսինքն, նման իրավական ակտ առհասարակ չէր կարող բերվել խորհրդարան և ընդունվել որևէ եղանակով։ Եվ սա միայն մեր Սահմանադրությամբ ամրագրված դրույթ չէ, այլ իրավունքի հանրաճանաչ և անբեկանելի սկզբունք։ 3. Հակասահմանադրական իրավիճակի ստեղծման վտանգ9 դատավորից միանգամից 7-ին պաշտոնազրկելը կառաջացնի մի իրավիճակ, երբ փաստացի Սահմանադրական դատարան Հայաստանի Հանրապետությունում գոյություն չի ունենա, ինչն անթույլատրելի է սահմանադրական կարգի և անվտանգության տեսանկյունից։ Այս դեպքում մենք իրոք կբախվենք սահմանադրական ճգնաժամի հետ։ 4. Իրավական որոշակիության սկզբունքՍահմանադրական այս փոփոխությամբ պաշտոնազրկվող 7 Սահմանադրական դատարանի դատավորների՝ մինչ իրենց ժամկետի ավարտը պաշտոնավարելու իրավունքը սահմանափակվում է առանց սահմանելու այդ սահմանափակման հիմքերն ու ծավալը` չպահպանելով սահմանադրական որոշակիության կանոնը, որն ամրագրված է Սահմանադրության 79-րդ հոդվածում՝ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ: 5. Փոփոխությամբ նախատեսված պաշտոնազրկումը համահավասար է պատժիԱզգային ժողովի ամբիոնից (և ոչ միայն) հնչած իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների քաղաքական հայտարարությունները, այդ թվում՝ ՀՀ Վարչապետի ելույթն ուղղված էին կոնկրետ անձի, առանձին դեպքերում՝ անձանց կողմից կատարված գործողություններին, իսկ Սահմանադրության փոփոխությունը ներկայացվում էր որպես դրանց հետևանք՝ պատիժ։Մինչդեռ եթե համարում ենք, որ քննարկման ենթակա 7 դատավորները հանցագործություն են կատարել, ապա նրանք պետք է պատժվեն քրեական և քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով: Իսկ եթե հանցակազմը բացակայում է, ապա խոսք անգամ չի կարող լինել պատժի մասին։ 6. Հանրաքվեի դրվող փոփոխությունը խտրականություն է Սահմանադրական դատարանի նախագահի, 6 դատավորների և մնացյալ 2 դատավորների միջև՝ առանց որևէ օբյեկտիվ հիմքի և իրավաչափ նպատակի։ Այս պահին՝ այսքանը։ Ավելի ուշ կանդրադառնանք հանրաքվեի դրվող նախագծի այլ խնդիրներին»:
09:53 - 10 փետրվարի, 2020
Մարուքյանը հավանական է համարում, որ նախագահը հանրաքվեի մասին հրամանագիր չի ստորագրի |azatutyun.am|

Մարուքյանը հավանական է համարում, որ նախագահը հանրաքվեի մասին հրամանագիր չի ստորագրի |azatutyun.am|

azatutyun.am:  Անիմաստ է հիմա քննարկել քարոզարշավը, քանի որ որոշումն ընդունվել է հակասահմանադրական ճանապարհով ու դեռ պարզ չէ՝ հանրապետության նախագահը կստորագրի՞ այն, թե՞ ոչ, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադառնալով հարցին՝ կմասնակցի՞ «Լուսավոր Հայաստանը» հանրաքվեին նախորդող քարոզարշավին, պատասխանել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Սպասում ենք նախագահի գործողությանը, հույս ունենք, որ չի ստորագրի և կդիմի Սահմանադրական դատարան: Վստահ եմ, որ նախագահականում նստած իրավաբանները տեսել են, գիտեն, թե ինչ խախտումներ են տեղի ունեցել ու չեն կարող դրա առաջ աչք փակել», - ընդգծեց նա: Որպես ակնառու խախտումներ՝ խմբակցության ղեկավարն առանձնացրել է մի քանիսը. «Սահմանադրական փոփոխություն չի կարող լինել, Ազգային ժողով ընդհանրապես չի կարող ներկայացվել նման փաստաթուղթ՝ առանց պետաիրավական հանձնաժողովի եզրակացության: Երեկվա ամբողջ ընթացակարգը խախտված էր: Դրան գումարած՝ սահմանադրական փոփոխություն չեն կարող անել անցումային դրույթի մեջ: Չեն կարող անել անձի կարգավիճակը վատթարացնող հետադարձ ուժ տվող դրույթով… Ես կարող եմ բազմաթիվ խախտումներ թվարկել, մեր իրավաբանները կազմում են, կարող է 10-15 հոդված ունենանք: Խախտումների այս փունջը պետք է թույլ չտա, որ Հանրապետության նախագահը ստորագրի այս փաստաթուղթը», - նշել է նա: Էդմոն Մարուքյանը հիշեցրել է, որ յուրաքանչյուր սահմանադրական մարմին ունի իր լիազորությունները ու պետք է դրա շրջանակներում կատարի իր առաքելությունը: Նախագահի առաքելությունը նաև այն է, որ նա պետք է հետևի Սահմանադրությանը: «Նախագահն ունի հակակշիռ ստեղծելու, սխալները գտնելու ու շտկելու հնարավորություն: Հավանական եմ համարում, որ նախագահը չի ստորագրի»:
15:56 - 07 փետրվարի, 2020
Նման հիմնարար փոփոխությունները չպետք է կատարվեն արտահերթ ընթացակարգով. Մարուքյանը՝ սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու մասին

Նման հիմնարար փոփոխությունները չպետք է կատարվեն արտահերթ ընթացակարգով. Մարուքյանը՝ սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու մասին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեսբուքյան էջում գրել է․ «Սիրելի՛ քաղաքացիներ,Հարգարժա՛ն գործընկերներ, Լուրեր են շրջում, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փետրվարի 06-ին նախաձեռնում են արտահերթ նիստ։ Ըստ մեր տեղեկությունների` օրակարգում նախագծերի մեկ փաթեթ է՝ «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Այս մասին Ազգային ժողովի պաշտոնական կայքում երեկ դրված տեղեկատվությունը հանվել է, սակայն նախագծերն արդեն հրապարակված են։ Փաթեթով մասնավորապես առաջարկվում է՝- Մինչ Սահմանադրության փոփոխությունների ընդունումն Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելը՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով, դարձնել ոչ պարտադիր; նույնը՝ հանրաքվեի դրվող Սահմանադրության փոփոխությունների մասով,- Ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի ընդունած Սահմանադրական փոփոխությունները Հանրապետության նախագահին ուղարկելու մասին դրույթը, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահին վերապահել այդ փոփոխությունները հրապարակելու գործառույթը, որն այժմ պատկանում է Հանրապետության նախագահին,- Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունն անցկացնել Ազգային ժողովի ոչ միայն հերթական, այլ նաև արտահերթ նիստերի ընթացքում։ Գտնում ենք, որ նման հիմնարար փոփոխությունները չպետք է կատարվեն արտահերթ ընթացակարգով։ Սահմանադրական փոփոխությունների ընդունման, Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության, Հանրապետության նախագահի լիազորությունների կրճատման հետ կապված փոփոխությունները, կարծում ենք, պետք է անցնեն Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությունը՝ հասկանալու համար, թե որքանով են դրանք համապատասխանում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին»:
09:51 - 31 հունվարի, 2020
Փաշինյանն այդպես էլ չկարողացավ տեղը բերել, որ այս ամբողջ պատմությունը Սերժ Սարգսյան անձի մասին չէ․ Էդմոն Մարուքյան

Փաշինյանն այդպես էլ չկարողացավ տեղը բերել, որ այս ամբողջ պատմությունը Սերժ Սարգսյան անձի մասին չէ․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի դարակազմիկ մտքերի Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետական բարձունքներից տեղը չի բերում, որ արդեն իսկ հասցրել է հոգեպես կապվել ՀՀԿ-ի հետ և բոլորը աչքին «Աշոտյան» են թվում։ Նիկոլ Փաշինյանը տեղը չի բերում, որ իր թեթև ձեռքով քաղաքական դիսկուրսի որակը իջեցվել է «գողական ենթամշակույթին» բնորոշ «տեղը բերելու և չբերելու» մակարդակին։ Հեղափոխական էյֆորիայի ազդեցությամբ 73 տոկոս ձայն հավաքած վարչապետը տեղը չի բերում, որ «ժողովուրդ» եզրույթը չի սահմանափակվում միայն իր ընտրողներով։ Փաշինյանն այդպես էլ չկարողացավ տեղը բերել, որ այս ամբողջ պատմությունը Սերժ Սարգսյան անձի մասին չէ, այլ՝ արատավոր համակարգի, որը ինքը չի կարողանում և չի ուզում փոխել։ Այս պարագայում անձերը երկրորդական են, եթե համակարգը չի փոխվում, ապա անհատները հայտնվում են նույն հարթության մեջ։ Եվ վերջապես, այսքան տարիների համատեղ աշխատանքից հետո, փաստացի, Նիկոլ Փաշինյանը չի կարողացել նաև ինձ տեղը բերել։ Պարո՛ն Վարչապետ, ես Էդմոն Մարուքյանն եմ, Հայաստանի երրորդ ամենամեծ քաղաքական ուժի ղեկավարը։ Մի՛ մոռացեք և ուշադրություն դարձրեք Ձեր հռետորաբանությանը:Կհանդիպենք խորհրդարանում»։
13:52 - 25 հունվարի, 2020
Խաժակյանն է որոշում լքի, թե չլքի խմբակցությունը, ինքն է ասել, որ խնդիր ունի. Էդմոն Մարուքյանը` Դավիթ Խաժակյանի՝ ավագանու մանդատից հրաժարվելու մասին |tert.am|

Խաժակյանն է որոշում լքի, թե չլքի խմբակցությունը, ինքն է ասել, որ խնդիր ունի. Էդմոն Մարուքյանը` Դավիթ Խաժակյանի՝ ավագանու մանդատից հրաժարվելու մասին |tert.am|

tert.am: «Լուսավոր Հայաստան» կուսակցության 4-ամյակի առիթով կազմակերպված միջոցառմանը կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ դա իրենց կուսակցության տոնն է, և ճիշտ չէր որևէ ուժի հրավիրելը: Հարցին, թե որն է այս տարիների ընթացքում կուսակցության սխալը, Էդմոն Մարուքյանն ասաց. «Ես կարծում եմ, որ մեզ մեղադրում են մի քիչ փակ լինելու մեջ` ավելի շատ ներգրավելու իմաստով: Հիմա կուսակցությունը ծայրից ծայր թափ ենք տալիս, մարզային ստորաբաժանումները, հանձնաժողովները կառուցվածքային առումով վերանայում և թարմացնում ենք»,-ասաց նա: Ինչ վերաբերում է հարցին, թե սկզբից հեղափոխությանը մասնակից չլինելն արդյոք խնդիր չի համարում, Էդմոն Մարուքյանն ասաց. «Եթե դա ազդեր մեր լինելիության խնդրի վրա, մենք չէինք լինի»: Նա կարևորեց, որ թրենդում երրորդ ուժն են, ինչպես մեկ տարի առաջ: Անդրադառնալով Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի՝ մանդատից հրաժարվելու հավանականությանը, կուսակցության ղեկավարն ասաց, որ այդ մասին խորհուրդը որոշում կկայացնի: «Մենք ասել ենք, որ քննարկում ենք մեր մասնակցության հարցի վերանայումը, եթե որոշենք, որ չենք մասնակցում նրա դեմքով, ուրեմն չենք մասնակցում, եթե որոշենք, որ մասնակցում ենք, կհայտարարենք, թե ինչպես»,-ասաց նա և նշեց, որ Դավիթ Խաժակյանի հետ կապված կուսակցությունում որևէ խնդիր գոյություն չունի: «Խաժակյանն է որոշում լքի, թե չլքի, ինքն է ասել, որ խնդիր ունի, ինքն ասում է՝ խնդիրը լուծվի, ես կմնամ: Խաժակյանը մեզ հետ պրոբլեմ չունի: Մի երկու տխմար վերլուծություն եմ տեսել, որ իբր թե իշխանությունը մեզ ճնշում է, որ մենք Խաժակյանին հետ կանչենք, մարդիկ հա´մ մեզ չեն ճանաչում, հա´մ իշխանությանը չեն ճանաչում, եթե նման բան են գրում, մտածում: Երևի մտածում են, թե իրենց ժամանակներն է, որ իրենց զանգում էին, որ իրենք բան անեն: Հիմա ո´չ զանգողները կան, ո´չ էլ այդ անողները կան: Էդ ասողը հա´մ Նիկոլին չի ճանաչում, հա´մ ինձ»,-ասաց նա:
11:22 - 21 դեկտեմբերի, 2019
Իրավիճակներ կան, որ պարոն Խաժակյանի ազդեցությունից դուրս են, բայց պարոն Խաժակյանը դրա համար պատասխանատվություն է կրում․ Էդմոն Մարուքյան |lragir.am|

Իրավիճակներ կան, որ պարոն Խաժակյանի ազդեցությունից դուրս են, բայց պարոն Խաժակյանը դրա համար պատասխանատվություն է կրում․ Էդմոն Մարուքյան |lragir.am|

lragir.am։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու Մանե Թանդիլյանը խորհրդարանում հրավիրած ասուլիսում անդրադարձան հարցին, թե ինչո՞ւ են քննարկում Երևանի ավագանու Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին ավագանուց հետ կանչելու հարցը: «Լուսավոր Հայաստանը մեկ ներկայացուցիչ ունի ավագանիում, և եթե կառավարման խորհուրդը որոշի, որ Դավիթ Խաժակյանը, պետք է դուրս գա ավագանիից, մենք կդադարենք ներկայացված լինել Երևանի ավագանիում: Հետևաբար, որևէ պատասխանատվություն չենք կրի Երևանի ավագանու իրականացրած գործունեության համար: Սա կարևոր հարց է, մենք հազարավոր նամակներ ենք ստանում, և քաղաքացիներին ուզում ենք ասել, որ լսում ենք ձեզ, լսել ենք ձեզ, ձեր ձայները հասնում են մեզ, և, այո, մենք դրանից բխող քայլեր ենք քաննարկում: Սա է ամբողջը»,- ասաց Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ ավագանու անդամների երեկվա ելույթից հետո իրենք պետք է արձագանքեին, սա այդ արձագանքն է: Ըստ Մարուքյանի՝ իրենք ավելի քան գոհ են Դավիթ Խաժակյանի աշխատանքից, նա իր գործունեությամբ ցույց է տվել, թե ինչպես պետք է աշխատի ընդդիմադիր ավագանին: «Բայց իրավիճակներ կան, որ պարոն Խաժակյանի ազդեցությունից դուրս են, բայց պարոն Խաժակյանը դրա համար պատասխանատվություն է կրում»,- հավելեց Մարուքյանը: Մանե Թանդիլյանն էլ ասաց, որ Լուսավոր Հայաստան կուսակցությունն ունի իր գաղափարախոսությունը: «Եվ երբ կառավարման խորհուրդն ու կուսակցությունը գնահատում են, որ Լույս խմբակցությունը պարբերաբար շեղվում է կուսակցության գծից, պետք է հասկանալ, թե որքանով է նպատակահարմար մեր մասնակցությունը կամ ինչ ձևաչափով է նպատակահարմար շարունակել: Մենք պետք է կարողանանք կրել պատասխանատվություն մի բանի համար, ինչի հետ ամբողջությամբ համաձայն է կուսակցությունը: Հետևաբար, այս առումով մենք պետք է քննարկենք, թե ինչ պետք է անենք այն դեպքում, երբ պատասխանատվություն ենք կրում մի բանի համար, որը կուսակցության օրակարգում չկա»,- ասաց Թանդիլյանը:
09:35 - 17 դեկտեմբերի, 2019
Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին․ Էդմոն Մարուքյան

Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին․ Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի՛ քաղաքացիներ, Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին հետևյալ հարցի կապակցությամբ․ Եվրոպական միության պաշտոնական կայքում դեկտեմբերի 09-ին հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ենթարկվել է խիստ քննության՝ անվտանգության վերահսկողության նվազման նշանների պատճառով։ Հարցը չափազանց կարևոր է, քանի որ նման հանգամանքներն իջեցնում են մեր երկրի վարկանիշը, ինչն իր հետ բերում է նաև զբոսաշրջության նվազեցում։ Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ կետը՝ խնդրում եմ տրամադրել մանրամասն տեղեկատվություն այն մասին, թե՝- ինչ փաստերի կապակցությամբ է որոշվել, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում կան անվտանգության վերահսկողության նվազման նշաններ- ինչ միջոցներ է ձեռք առնում կոմիտեն այս ուղղությամբ դրությունը շտկելու նպատակով»։
10:38 - 13 դեկտեմբերի, 2019
«Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները Երևանի քաղաքապետարանի գծով քննիչ հանձնաժողովի ստեղծման առաջարկությամբ են հանդես եկել

«Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները Երևանի քաղաքապետարանի գծով քննիչ հանձնաժողովի ստեղծման առաջարկությամբ են հանդես եկել

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԺ Քննիչ հանձնաժողով կստեղծվի Քիչ առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին է ուղարկվել «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների ստորագրություններով գրությունը՝ 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում՝ գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։ Տեղեկացնեմ նաև, որ 108-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քննիչ հանձնաժողովը ստեղծվելու է իրավունքի ուժով։ Քննիչ հանձնաժողովը կնախագահի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Անի Սամսոնյանը: Մեր համոզմամբ՝ իշխող ուժը ևս պետք է շահագրռված լինի այս հանձնաժողովի ստեղծմամբ, եթե նրանք իրոք համոզված են թիմակից քաղաքապետի կողմից ամեն բան օրենքի տառին համապատասխան ապահովելու մեջ»։
08:25 - 04 դեկտեմբերի, 2019
ՀՀ 2020թ․ պետական բյուջեի նախագծով համաչափ տարածքային զարգացման տրամաբանություն չկա. Էդմոն Մարուքյան

ՀՀ 2020թ․ պետական բյուջեի նախագծով համաչափ տարածքային զարգացման տրամաբանություն չկա. Էդմոն Մարուքյան

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է 2020թ. պետբյուջեի նախագծին: «ՀՀ 2020թ․ պետական բյուջեի նախագծով համաչափ տարածքային զարգացման տրամաբանություն չկա և այն շարունակում է նախկին կառավարման տարիների իներցիան։ Մեր կողմից բազմիցս բարձրաձայնված տարածքային համաչափ զարգացման խնդիրն այս բյուջեով այդպես էլ մնում է չլուծված, ինչպես որ արմատական վերափոխման չի ենթարկվում այս ոլորտում կառավարության քաղաքականությունը։ Դրա հետևանքով Հայաստանը շարունակում է մնալ մայրաքաղաք-պետություն կամ շերեփուկ, որի անհամաչափ մեծ գլուխը Երևանն է, իսկ փոքրիկ մասը միայն՝ մարզերը։ Դրանք շարունակում են մնալ մոռացված, ամեն բանը դեռևս կենտրոնացած է մայրաքաղաքում, այդպիսով՝ էական դրական փոփոխություններ մարզային համայնքներում տեղի չեն ունենում։ Այդտեղից աշխատանքի, որակյալ կրթության, առողջապահական և այլ նպատակներով՝ բնակիչները տեղափոխվում են Երևան կամ առհասարակ արտագաղթում են։ Մարզային դպրոցների, պոլիկլինիկաների և այլ հաստատությունների խիստ թերի ֆինանսավորումը՝ մայրաքաղաքի համեմատ, բերելու է այս իրավիճակի միայն խորացման, ինչի դեմն առնելու ժամանակը որքան երկարաձգենք, այնքան ավելի բարդ է լինելու լուծումը։ Քանի դեռ կյանքի որակը մարզերում իջնում է, մայրաքաղաքն էլ շարունակաբար գերբեռնվում է, և այս հանգամանքներից յուրաքանչյուրն իր հետ բերում է համապատասխան բացասական հետևանքները։ «Լուսավոր Հայաստան»-ի թվով 151 առաջարկությունների ընդունման արդյունքում կից ներկայացված ՀՀ համայնքներին և Երևան քաղաքին տրամադրվող դոտացիաների սարսափելի անարդար անհամաչափ բաշխումը կարող է վերափոխվել: Կոչ եմ անում կառավարությանը արմատապես վերանայել այս ոլորտի քաղաքականությունը, քանի դեռ չափազանց ուշ չէ»,- գրել է նա:  
07:00 - 25 նոյեմբերի, 2019