Տիգրան Ավինյան

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1989թ. փետրվարի 28-ին։ 2005 թվականին ավարտել է Երեւանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը: 2009 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատը: 2011 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրան (տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով): 2014 թվականին գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանը, ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում:

2009-2013 թվականներին աշխատել է Զարգացման Հայկական Բանկում որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ: 2010-2011 թվականներին հիմնադրել եւ ղեկավարել է ոռոգման համակարգերի տեղադրմամբ եւ լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերությունը: 2014-2016 թվականներին աշխատել է ՇՏԵ ընկերությունում որպես SAP համակարգերի խորհրդատու: 2014-2018 թվականներին ղեկավարել է ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերությունը։

2017-2018 թվականներին եղել է Երեւան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից։ 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ: Ավինյանի ընտանիքին են պատկանում «Սայբեր Վիժըն» ընկերությունը, որը այժմ ղեկավարում է նրա կինը՝ Մարիամ Պահլավունին, «Իրիգեյթ» ընկերությունը, որը ղեկավարում է նրա հայրը՝ Արմեն Ավինյանը։

Դիմակ կրելու պահանջը չկատարելու համար նախատեսվող տուգանքը մինչեւ 100 հազար դրամ է. Ավինյան
 |armtimes.com|

Դիմակ կրելու պահանջը չկատարելու համար նախատեսվող տուգանքը մինչեւ 100 հազար դրամ է. Ավինյան |armtimes.com|

armtimes.com: Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար նախատեսված են վարչական տուգանքներ: Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսվում է, եւ այն հրապարակված է նաեւ կառավարության կայքում, որ «Արտակարգ դրության տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով»: Սա նշանակում է, որ տուգանքի չափը կարող է լինել 50-70 հազար դրամ: Այսօր Ազգային ժողովում պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ այսուհետ խստիվ հետեւելու են արտակարգ դրության կանոնների պահպանմանը: Պատասխանելով պատգամավորների հարցերին, թե որքա՞ն է լինելու դիմակ չկրելու համար գանձվող տուգանքը՝ նա ասաց, որ թեպետ ճշգրիտ չի հիշում, սակայն այն սկսվում է 100 հազար դրամից: Անդրադառնալով այն հարցին, թե գուցե տուգանքները ավելի ցածր լինեն, որ հնարավոր լինի դրանք գանձել, եւ ոչ թե մարդիկ հայտարարեն, որ ի վիճակի չեն վճարել, և այս ռազմավարությունն անարդյունվետ լինի՝ Ավինյանն ասաց, որ մարդիկ, ի վերջո, պիտի ոչ թե տուգանքի մասին մտածեն, այլ չհիվանդանալու եւ վարակը չտարածելու:  
18:13 - 14 մայիսի, 2020
Ովքեր ունեն հնարավորություն երեխաներին չտանելու նախակրթարան, կոչ ենք անում չտանել. Տիգրան Ավինյան
 |armtimes.com|

Ովքեր ունեն հնարավորություն երեխաներին չտանելու նախակրթարան, կոչ ենք անում չտանել. Տիգրան Ավինյան |armtimes.com|

armtimes.com: Թեեւ նախակրթարանները բացվում են, սակայն ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը կոչ է անում բոլոր այն ծնողներին, որոնք հնարավորություն ունեն երեխաներին մանկապարտեզ չտանել, չտանեն: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գեւորգ Պապոյանի հարցին՝ այն երեխաները, որոնք խնամող ունեն, կարո՞ղ են մանկապարտեզ չհաճախել, Տիգրան Ավինյանը քիչ առաջ պատասխանեց. «Առհասարակ մենք կոչ ենք անում բոլոր գործատուներին, որոնք որ հեռավար ռեժիմով իրականացնում են իրենց աշխատանքը, շարունակել այդպես իրականացնել: Որովհետեւ վարակը դեռ առկա է ու տարածվում է»: Ավինյանն ընդգծեց՝ նախակրթարանները բացվում են նրա համար, որպեսզի աշխատող ծնողները հնարավորություն ունենան երեխային ուղարկել նախակրթարան, սակայն այդ հաստատություններում եւս պետք է պահպանվեն բոլոր կանոնները, որոնց մասին, ըստ նրա, մանրամասն գրված կլինի այսօր հրապարակվելիք պարետի որոշման մեջ: «Ովքեր ունեն հնարավորություն չտանել նախակրթարան, կոչ ենք անում չտանել»,- հավելեց Ավինյանը:
18:04 - 14 մայիսի, 2020
Հայաստանում Wizz Air-ի թռիչքների ամբողջական գործարկումը նախատեսվում է հունիսին |armenpress.am|

Հայաստանում Wizz Air-ի թռիչքների ամբողջական գործարկումը նախատեսվում է հունիսին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Wizz Air բյուջետային ավիաընկերության  թռիչքների ամբողջական կազմակերպումը նախատեսում է հունիսին: Այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ հատուկ նիստում պատասխանելով  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի հարցերին: «Հենց այսօր, մինչև ԱԺ նիստը, հեռախոսային կոնֆերանս եմ ունեցել Wizz Air ավիաընկերության ներկայացուցիչների հետ:  Նրանց հետ, մասնավորապես, քննարկում էինք ՀՀ-ում բազայի հիմնման հարցը, անդրադարձանք նաև պոտենցիալ ավիաթռիչքների վերակազմակերպման և վերագործարկման հարցին: Մեր նախնական գնահատմամբ՝ դա հնարավոր է անել հունիս ամսվա ընթացքում ամբողջապես՝ կախված իրավիճակի գնահատականից: Բայց այս փուլում մեր նախնական պլանն այն է, որ դա տեղի է ունենալու հունիսի կեսերից»,-ասաց Ավինյանը: Անդրադառնալով Սանդիկովի հարցին, թե երբ են բացվելու պետական ցամաքային անցակետերը՝ պարետը պաստասխանեց, որ կառավարությունը դեռևս քննարկում չի ունեցել  գործընկերների հետ, սակայն կարծում է, որ մոտ ապագայում այդ հարցերին նույնպես կանդրադառնան:
18:03 - 14 մայիսի, 2020
Հայաստանը բաժանվելու է 119 շրջանների, որտեղ գործելու են ոստիկանության և ԱԻՆ-ի 1-ական խմբեր |hetq.am|

Հայաստանը բաժանվելու է 119 շրջանների, որտեղ գործելու են ոստիկանության և ԱԻՆ-ի 1-ական խմբեր |hetq.am|

hetq.am: Քաղաքացիների տեղորոշման համակարգի գործունեությունը շատ կարևոր է, և շուտով ներդրվելու է նոր համակարգ, որը կնպաստի ինքնամեկուսացած կամ մեկուսացած քաղաքացիների կողմից կանոնների պահպանմանը: Ազգային ժողովի հատուկ նիստում խոսելով ներդրվելիք նոր համակարգի մասին՝ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց հետևյալը. «Հայաստանը բաժանվելու է 119 շրջանների: Այդ շրջաններում գործելու են ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) աշխատակիցների 1-ական խմբեր, որոնք ինքնամեկուսացման ցուցում ունեցող անձանց ինքնամեկուսացման փաստը պետք է ստուգեն և համակարգին ազդանշան տան: Ինչ վերաբերում է տեղորոշման համակարգին, ապա մենք ունեցել ենք 1938 հիվանդի կոնտակտավոր անձանց տեղորոշում: Եվ մոտավորապես այդ թիվը համակարգով տված է եղել 36 հազար, այդ մարդկանցից ֆիլտրվել են այն անձանց շրջանակը, որոնց հետ հիվանդը իսկապես կոնտակտ է ունեցել»,- ասաց Տիգրան Ավինյանը: Փոխվարչապետի պնդմամբ՝ քաղաքացիների տեղորոշման համակարգը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատանքի արդյունավետությունը ավելացնում է 20-30 տոկոսով:
17:25 - 14 մայիսի, 2020
Այս փուլում ԱԺ-ում հավաքը ամենառիսկային բանն է, որը տեղի է ունենում Հայաստանում․ Տիգրան Ավինյան |hetq.am|

Այս փուլում ԱԺ-ում հավաքը ամենառիսկային բանն է, որը տեղի է ունենում Հայաստանում․ Տիգրան Ավինյան |hetq.am|

hetq.am: Պարետ Տիգրան Ավինյանի կարծիքով՝ այս փուլում Ազգային ժողովում հավաքը ամենառիսկային բան է, որը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում: Այսպիսի հայտարարություն արեց փոխվարչապետը Ազգային ժողովի հատուկ նիստին՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի այն հարցին, թե պատգամավորների համար ԱԺ նիստեի դահլիճում դիմակ կրելը պարտադիր լինելու՞ է, թե՞ բացառություններ կլինեն: Մայիսի 25-ից պարտադիր է դառնալու ոչ միայն հանրային փակ, այլ նաև հանրային բաց վայրերում դիմակների կրումը: «Բացառությունների մասին խոսել պետք չէ, որովհետև նույն խորհրդարանում և կառավարությունում վարակը տարածվել է: Ասեմ ձեզ ավելին՝ այս փուլում այս հավաքը ամենառիսկային բանն է, որը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում: Սակայն այս հավաքը տեղի է ունենում, քանի որ այլընտրանք չկա: Մենք՝ և պատգամավորները, և՛ կառավարության անդամները պետք է առավելագույնս զգոն լինենք ու ծառայենք որպես օրինակ, քանի որ ՀՀ քաղաքացիները մեզ տեսնում են, և այո՛, պետք է պարտադիր կրել դիմակներ»,- ասաց Տիգրան Ավինյանը: Պարետը նշեց նաև, որ կորոնավիրուսով պայմանավորված մահերի թիվը միջին օրական մահերից թվից ցածր է, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանը չի կարող գնալ վատ փորձ ունեցած երկրների սցենարով, երբ միջին օրական մահերը եռապատկվեն, օրինակ՝ 200 մահ, որոնից 100-ից ավելին կորոնավիրուսի պատճառով: «Մենք այս պահին ունենք կորոնավիրուսի պատճառով 49 մահվան դեպք, սակայն կանոնների չպահպանումը կարող է բերել նմանատիպ հետևանքների: Այս առումով մենք պետք է հնարավորինս խիստ լինենք և հնարավորինս պետք է խիստ լինենք նաև պետական համակարգում գործող և պատասխանատվության ենթարկող մարմինների հետ»,- շեշտեց փոխվարչապետը: Հավելենք, որ կառավարության մայիսի 14-ի որոշմամբ՝ արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվեց մինչև հունիսի 13-ը:
17:18 - 14 մայիսի, 2020
Մայիսի 18-ից հանրային տրանսպորտը կգործի. կբացվեն նաև նախակրթարանները, մարզասրահներն ու  հանրային սննդի օբյեկտները․  Տիգրան Ավինյան

Մայիսի 18-ից հանրային տրանսպորտը կգործի. կբացվեն նաև նախակրթարանները, մարզասրահներն ու հանրային սննդի օբյեկտները․ Տիգրան Ավինյան

Մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կվերագործարկվի, կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում։  Այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում ասաց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը։ Վերջինս տեղեկացրեց՝  «Քանի որ աշխատող ծնողների համար խնդիր է մանկահասակ երեխաների խնամքի ապահովումը, կվերաբացվեն նաև նախակրթարանները։ Սակայն շեշտեմ, որ սահմանափակումների բոլոր թուլացումները ուղեկցվելու են համակեցության հստակ կանոնների սահմանմամբ, որոնց չկիրառումը հանգեցնելու է համապատասխան տույժերի և տուգանքների: Մեր գործարար համայնքը կանոնները պահելը պետք է դիտարկի որպես մրցակցային առավելություն, քանի որ պատասխանատու կազմակերպությունը զերծ է մնում պատասխանատվության ենթարկվելուց և իր աշխատակիցների վարակվելուց, և արդյունքում գործունեությունը որոշակի ժամանակով դադարեցնելուց»։ Ավինյանը հավելեց, որ կվերաբացվեն մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը։  Բոլոր սահմանափաումների թուլացումները կուղեկցվեն համակեցության հստակ կանոնների պահմանմամբ, որոնց չկիրառումը կհանգեցնի համապատասխան տույժերի ու տուգանքների։ Մայիսի 25-ից դիմակ կրելը պարտադիր է դառնում ոչ միայն հանրային փակ, այլև բաց վայրերում։ Կանոն խախտողները տուգանվելու են ոստիկանության կողմից։ Ավինյանը շեշտեց, որ դիմակները կարող են լինել նաև տնային պայմաններում պատրաստված։
16:32 - 14 մայիսի, 2020
Այսօր Չինաստանից Հայաստան կբերվի թեստերի տեղական արտադրության համար անհրաժեշտ նյութերի վերջին խմբաքանակը․ Տիգրան Ավինյան

Այսօր Չինաստանից Հայաստան կբերվի թեստերի տեղական արտադրության համար անհրաժեշտ նյութերի վերջին խմբաքանակը․ Տիգրան Ավինյան

 Փոխվարչապետ Տիգրանյանը Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում իր ելույթում անդրադառժրձավ կառավարության կողմից իրականացված հակահամաճարակային միջոցառումներին։ Վերջինս իր խոսքում նշեց․ «Կառավարության որշման համաձայն արտակարգ դրությունը շարունակվում է գործել ՀՀ ողջ տարածքում մինչև հունիսի 13-ը ժամը 17։00։ Մարտի մեկից մինչև այսօր հաստատված դեպքերի դինամիկայից պարզ երևում է, որ մարտ- ապրիլ ամիսներին, երբ տարբեր խստությամբ կիրառվում էին ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումները հարաբերականորեն հարթ դինամիկա է արձանագրվել։ Մայիսի սկզբից դեպքերը սկսել են ավելի ինտենսիվ աճել՝ պայմանավորված նախ սահմանափակումների թուլացման, ինչպես նաև թեստավորումների թվի կտրուկ աճով։  Վարակի ինտեսվության գործաքիցը մայիսի 5-ի դրությամբ կազմել է 1,48   և տեսնում եք, որ հարաբերականորեն այս գործակիցը մնացել է նույն սահմանաչափի վրա։ Վարակի ինտենսիվությունը հնարավոր է լինում մարել, երբ գործակիցը փոքր է լինում մեկից; Ադ ռեժիմի դրություն հայտարարելուց հետո այս գործակցի նվազագույն արժեքը   մարտի վերջին եղել է մեկից փոքր , երբ կիառվեցին տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումները։ Վարակի ներթափանցման փուլում՝ մինչև մարտի 22-ը, մեկնարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի առանձքային միջոցառումները, որոնք էին վարակակիրների հայտնաբերումը, վարակակիրների համատարած հոսպիտալացումը, վերջիններիս շփման շրջանակների նույնականացումը և մեկուսացումը։ Այդ օրերին առողջապահական համակարգը շատ արագ մոբիլիզացրեց իր բոլոր կարողությունները և իվիճակի եղավ արձագանքել  մարտահրավերներին։ Մարտի կեսին  հայտարարվեց արտակարգ դրություն, ստեղծվեց պարետատունը, գործարգվեցին արտակարգ դրության միջոցառումների իրականացվման և համակարգման՝ արագ արձագանքման և քաղաքացիների հետ հաղորդակցման ապահովման իրավական հիմքերն ու գործիքները։ Վարակի տարածման երկրորդ փուլում սկսեցինք առաջին անգամ կիրառել տեղաշարժի և տնտեսական գործունեության իրականացման համեմատաբար  մեղմ սահմանափակումները, պետական համակարգն անցավ արտակարգ կառավարման ռեժիմի, մշակվեցին վերհսկողություն սահմանելու մեխանիզմներ։  Այս փուլում ձեռնամուխ եղանք առողջապահական համակարգի զարգացմանը , խթանելով, ինչպես համապատասխան սարքավորումների, նյութերի ներմուծումը, այնպես էլ տեղական արտադրության ստեղծումը։ Այսօր ՊՆ-ի կողմից կազմակերպված երրորդ թռիչքն է իրականացվում Չինաստանից, որով մենք կրկին ապահովում ենք տարբեր սարքավորումների և  թեստերի արտադրության համար վերջին ռեագենտների վերջին խմբաքանակն է ներմուծվում։ Երրորդ փուլում՝ ապրիլի 1-30, սկզբնական շրջանում առավել խստացվեցին կիրառվող սահմանափակումները։ Որոշ ժամանակ անց այդ սահմանափակումները ուլացվեցին։  Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի հաջորդ փուլում կառավարությունը որդեգրելու է վարակի տարածման դինամիկայով և առողջապահական համակարգի կարողություններով պայմանավորված՝ սցենարային մարտավարական կառավարում իրականացնելու գործելաոճը:   
16:18 - 14 մայիսի, 2020
Նոր որոշմամբ կհիմնանորոգվի 185 կմ ավտոճանապարհ |armenpress.am|

Նոր որոշմամբ կհիմնանորոգվի 185 կմ ավտոճանապարհ |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և փոփոխություններ կատարեց՝ ճանապարհաշինության նպատակով: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ այս որոշման նախագծի ընդունումն անհրաժեշտ է ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում», ինչպես նաև «21002 Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովվելու նպատակով: Ընդհանուր առմամբ նախագծով նախատեսվում է հիմնանորոգել 185.33 կմ երկարությամբ ավտոճանապարհներ, որոնցից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 97.26 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 55.57 կմ և մարզային նշանակության ավտոճանապարհներ` 32. 5կմ: Հիմնանորոգվող տրանսպորտային օբյեկտների թիվը 2 է: «Այդ նպատակով առաջարկվում է Կառավարության ներքո հաստատված միջոցներից 17.4 մլրդ դրամից 17.2 մլրդ դրամը հատկացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և 0.2 մլրդ դրամը՝ «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումներին: 249,2 կմ շինարարության համար անհրաժեշտ գումարը կկազմի 29,8 մլրդ դրամ՝ բացառությամբ Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման կմ 45+300-կմ 53+000 հատվածի հիմնանորոգում (ՈՒշի): Տրված հայտերով ճանապարհների երկարությունը կազմում է 241,5 կմ»,- ասաց Ավինյանը։ 2021 թվականի շինարարական աշխատանքներն իրականացնելու համար՝ 2020 թվականին նախագծերի համար անհրաժեշտ է 1,024 մլրդ դրամ, իսկ փորձաքննության համար՝ 65,6 մլն. դրամ: ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի 280-րդ կետի պահանջները ապահովելու նապատակով անհրաժեշտություն է առաջացել 2020 թ. նախատեսված շինարարական աշխատանքների համար իրականացնել բյուջեի վերաբաշխում 17,4 մլրդ դրամի չափով, որի մեջ ներառված են շինարարության, տեխնիկական և հեղինակային հսկողության գումարները։ Ոչ ֆինանսական ցուցանիշը նշված գումարի մեջ կազմում է 185,33 կմ և 2 հատ տրանսպորտային օբյեկտ։ «Ընդհանուր առմամբ, այս տարի կհիմնանորոգվի 500 կմ ճանապարհ»,- շեշտեց փոխվարչապետը:
16:10 - 14 մայիսի, 2020
Տնտեսական սահմանափակումների վերաբերյալ մեկ օրում երկու որոշում է կայացվել․ ԱԱՏՄ

Տնտեսական սահմանափակումների վերաբերյալ մեկ օրում երկու որոշում է կայացվել․ ԱԱՏՄ

Տնտեսական սահմանափակումների վերաբերյալ մեկ օրում երկու որոշում է կայացվել ՀՀ պարետի կողմից: Այս մասին հայտնում է ԱԱՏՄ-ն։ Պարետի որոշմամբ` այսօր 132 ընկերության գործունեություն ժամանակավորապես կասեցվել է: Մշտադիտարկումներն արվել են սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղերում, խանութներում, գեղեցկության սրահներում եւ այլն: ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի այսօրվա մեկ այլ որոշմամբ՝ 24 ժամով արգելվել է ևս 45 տնտեսվարողի պատկանող մասնաճյուղերի աշխատանքը: Տնտեսվարող սուբյեկտների թվում են ընկերություններ, որոնք գործում են ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ-ի 5 մարզերում: Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։ Որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Գործելու թույլտվություն ունեցող բոլոր ոլորտներում դիտարկումները շարունակվում են: ԱԱՏՄ-ն հորդորում է տնտեսվարողներին խստագույնս հետևել Պարետատնից տրվող ցուցումներին:
21:01 - 13 մայիսի, 2020
Մայիսյան հաղթանակները մեր ազգային դիմագծի ձևավորման առանցքային իրադարձություններից են. Ավինյան

Մայիսյան հաղթանակները մեր ազգային դիմագծի ձևավորման առանցքային իրադարձություններից են. Ավինյան

Ոգեշնչվելով իրենց պապերի ու հայրերի սխրանքներից՝ հայ մարտիկներն ազատագրեցին հայոց բերդաքաղաք Շուշին՝ բեկում մտցնելով արցախյան ազատամարտում ու երաշխավորելով մեր ժողովրդի կյանքի իրավունքը և սեփական հողում ազատ արարելու հնարավորությունը: Այս մասին ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ մայիսյան եռատոնի առիթով իր ուղերձում: «Շնորհավորում եմ բոլորիս մայիսի 9-ի՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի կապակցությամբ: Մայիսն իրապես մեր հաղթանակների ամիսն է. հաղթանակներ, որոնք հայ ժողովուրդը տարել է խաղաղություն հաստատելու, զարգացման պայմաններ ստեղծելու և պատմական արդարությունը վերականգնելու համար: Ավելի քան յոթ տասնամյակ առաջ շուրջ 600 հազար մեր հայրենակիցներ մասնակցեցին այլատյացության ու ատելության խավարից աշխարհը փրկելու պայքարին: Շատերն իրենց կյանքը զոհեցին՝ հանուն մարդու ազատության և արժանապատվության իրավունքի պահպանման և քաղաքակրթական առաջընթացի»,-նշել է Ավինյանը: Փոխվարչապետը նկատել է՝ պատմական զուգադիպությամբ նացիզմի վարակից ազատվելուց գրեթե կես դար անց նույն օրը մի այլ փառավոր հաղթանակ պիտի տոնեինք: «Ոգեշնչվելով իրենց պապերի ու հայրերի սխրանքներից՝ մեր մարտիկներն ազատագրեցին հայոց բերդաքաղաք Շուշին՝ բեկում մտցնելով արցախյան ազատամարտում ու երաշխավորելով մեր ժողովրդի կյանքի իրավունքը և սեփական հողում ազատ արարելու հնարավորությունը: Մայիսյան հաղթանակները մեր պատմության հերոսական էջերից և ազգային դիմագծի ձևավորման առանցքային իրադարձություններից են: Դրանք ապացուցել են մեր ժողովրդի կենսունակությունը, պայքարելու ու հաղթելու կարողությունը, ապահովել են հայոց պետականության կայացումը և հետագա զարգացումը»,-ասել է Ավինյանը: Նա հատկապես շնորհավորել և շնորհակալություն է հայտնել վետերաններին ու ազատամարտիկներին՝ խոնարհվելով հաղթանակները կերտելու գործին իրենց կյանքը զոհած հերոսների հիշատակի առջև: Փոխվարչապետը շեշտել է՝ նրանց սխրագործությունները, անձնազոհությունն ու նվիրումը հայրենիքին երբեք չեն մոռացվի: Ավինյանը նաև հիշեցրել է՝ մայիսյան այս օրերին անցնում ենք հերթական փորձության միջով՝ պայքար մղելով կորոնավիրուսի համավարակի դեմ: «Եվ այժմ մտել ենք մի փուլ, երբ մեզանից յուրաքանչյուրի անձնական բարձր պատասխանատվությունը, կարգապահությունը և գիտակցությունն առավել քան կարևոր են հաջողության հասնելու համար:Համոզված եմ, որ հերթական անգամ կդրսևորվի դժվարին ու վտանգավոր պահերին համախմբված ու համերաշխ լինելու մեր հատկանիշը, իսկ մայիսյան հաղթանակների խորհուրդը ուղենիշ կլինի գալիք ձեռքբերումների համար»,-եզրափակել է նա:
17:35 - 09 մայիսի, 2020
Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել են 26 տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի գործունեությունները, որոնց թվում են նաեւ որոշ բանկեր

Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել են 26 տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի գործունեությունները, որոնց թվում են նաեւ որոշ բանկեր

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի մայիսի 8-ի որոշմամբ, 24 ժամով արգելվելու է թվով 26 տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի  գործունեությունները: Որոշման հիմք են ծառայել ՀՀ  առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից մայիսի 5-ին և 6-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները: Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Ցանկում ընդգրկված են հետևյալ մասնաճյուղերը. «Արարատբանկ» ԲԲԸ, ք. Երևան, Պուշկինի 19 «Արդշինբանկ» ՓԲԸ, ք. Երևան, Պուշկինի 21/1  «Յունիբանկ» ԲԲԸ, ք. Երևան, Սայաթ-Նովա 1 «Աննա Գալոյան» Ա/Ձ, ք. Երևան, Բաղրամյան 56 «Նուշիկ Սիմոնյան» Ա/Ձ, ք. Երևան, Բաղրամյան 58 «Թինա Քերոբյան» Ա/Ձ, ք. Երևան, Թումանյան 28/20  «Չեխ-Արմ-Ինվեստ» ՍՊԸ, ք. Արթիկ, Տուֆագործների 13 «Ալբերտ Հովհաննիսյան» Ա/Ձ, Արարատի մարզ, Բուրաստան համայնք, Պ. Սևակի 23 «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23/109/4 «ՄՏՍ Հայաստանի» ՓԲԸ, ք. Երևան, Հյուսիսային պող. 6/14 «Վեոն Արմենիա» ՓԲԸ, ք. Երևան, Հյուսիսային պող. 4, 2/1 «Արմշին Գրուպ» ՍՊԸ, Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ 8-րդ փող. «Գոլդ Շին» ՍՊԸ, Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ 8-րդ փող. «Անահիտ Իսախանյան» Ա/Ձ, ք. Սիսիան, փ. Արա Մանուկյան 3/1 «Նարինե Առուշամյան» Ա/Ձ, ք. Սիսիան,փ. Ադոնցի 3/1 «Լիլիթ Այվազյան» Ա/Ձ, ք. Սիսիան, փ. Իսրայելյան 38ա «Մերի Թադևոսյան» Ա/Ձ, ք. Սիսիան, փ. Սիսական 46/10 «Կարեն Անդրեասյան» Ա/Ձ, ք. Սիսիան, փ. Գարեգին Նժդեհ 4/4 «Անահիտ Հակոբյան» Ա/Ձ, ք. Վարդենիս, Ռոմանի փ.3 «Գագիկ Մկրտչյան» Ա/Ձ, ք. Վարդենիս, Լեռնագործների 1/1 «Հեղինե Ղումաշյան» Ա/Ձ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 2 «Նարինե Հարությունյան» Ա/Ձ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 2 «Օվսաննա Գուլքանյան» Ա/Ձ, ք. Նոյեմբերյան, Բարեկամություն 1Ա «Սառա Նաջարյան» Ա/Ձ, ք. Վարդենիս, Ռոմանի 2 «Սառա Թովմասյան» Ա/Ձ, ք. Վարդենիս, Վ. Համբարձումյան 1 «Թաթուլ Գասպարյան» Ա/Ձ, ք. Նոյեմբերյան, Նոյեմբերի 29-ի փ., շենք 19:
22:47 - 08 մայիսի, 2020
Նախատեսվում է բարձրացնել սուբվենեցիոն ծրագրի շրջանակում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների որակը

Նախատեսվում է բարձրացնել սուբվենեցիոն ծրագրի շրջանակում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների որակը

Նախատեսվում է բարձրացնել սուբվենեցիոն ծրագրի շրջանակում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների որակը Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է իրականացրել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ՀՀ պետբյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար: Ըստ այդմ՝ նախատեսվում է բարձրացնել սուբվենեցիոն ծրագրի շրջանակում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների որակը, ապահովել համայնքային ու պետական բյուջեներից ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը: Հաշվի առնելով նախորդ տարվա ընթացքում իրականացված համայնքների ճանապարհների նորոգման և հիմնանորոգման աշխատանքների որակը և կարևորելով ճանապարհաշինության որակի ապահովումը, ինչպես նաև պետական և համայնքային միջոցների արդյունավետ օգտագործումը՝ առաջարկվում է գնման գործընթացները կազմակերպել համապատասխան մարզպետարանների կողմից՝ համապատասխան համայնքների ներկայացուցիչների ներգրավմամբ: Միաժամանակ, հաշվի առնելով COVID 19-ի վիրուսի տարածման վտանգի կանխարգելման նպատակով արտակարգ իրավիճակը, առաջարկվում է համապատասխան որոշմամբ սահմանված սուբվենցիայի փաթեթների ներկայացման վերջնաժամկետները երկարաձգել: Մասնավորապես՝ համայնքները 2020թ. սուբվենցիայի ամբողջական փաթեթները կներկայացնեն մարզպետարաններ մինչև մայիսի 26-ը, մարզպետարանները ամբողջական փաթեթները ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն կներկայացնեն մինչև հունիսի 1-ը, հանձնաժողովի նիստերում սուբվենցիայի հայտերը կքննարկվեն մինչև հուլիսի 20-ը: Անդրադառնալով որոշմանը՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ խոսքը սուբվենցիոն ծրագրերի գնումների գործընթացն ավելի խոշոր լոտերով իրականացնելու մասին է: «Փորձել ենք գտնել մի ինչ-որ տրամաբանական շրջանակ, որի սահմաններում այս գնումները պետք է իրականացվեն միասնական ձևաչափով մարզպետարանների կողմից: Կարծում եմ՝ սա էականորեն կբարելավի ճանապարհաշինարարական աշխատանքների որակը»,-ասել է փոխվարչապետը:
13:36 - 07 մայիսի, 2020
3 մլրդ դրամ՝ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար |hetq.am|

3 մլրդ դրամ՝ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար |hetq.am|

hetq.am: Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցու­թյամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրով կառավարությունը կհատկացնի  շուրջ 3  մլրդ դրամ, որից՝ 1 մլրդ 868 մլն դրամն կուղղվի Լոռու մարզի 162 ընտանիքի, որից՝ 153-ը բնակելի տան շինարարություն, 9-ը՝ բնակարանների գնման վկայագիր(ԲԳՎ) 988 մլն դրամն կուղղվի Շիրակի մարզի 59 ընտանիքների, 55-ը՝ տուն կառուցելու և 4-ը՝ ԲԳՎ, 143 մլն դրամն կուղղվի Արագածոտնի մարզի 8 ընտանիքների համար բնակելի տուն կառուցելու համար։ «Դեռևս 2018 թվականի պետական բյուջեով  հատկացված 46 մլն դրամի հաշվին լուծվել է Լոռու մարզի գյուղական բնակավայրերի 44 ընտանիքների բնակարանային խնդիրները՝ բնակարանների կառուցման տարբերակով։ Հատկացված միջոցներից կային տնտեսումներ, ևս 7 ընտանիքի բնակարանային խնդիր լուծման ընթացքում է։ 2019 թվականի  պետական բյուջեով հատկացված 560 մլն դրամի հաշվին նույնպես այդ մեխանիզմով 61 ընտանիքի բնակարանային խնդիր լուծվեց և լուծման ընթացքում է։ 2019 թվականի տարեվերջի դրությամբ դեռևս լուծման կարիք ուներ մոտ 460 ընտանիքի բնակարանային խնդիր։ Կառավարության պահուստային ֆոնդից 2019 թվականի նոյեմբերին հատկացվեց 1 մլրդ 290 մլն դրամ այդ աշխատանքները մեկնարկեցին և այս տարի կավարտվեն»։ Այս մասին կառավարության մայիսի 7-ի նիստում հայտնեց Քաղաքաշինության կոմիտեի առաջին տեղակալի պարտականություններն իրականացնող Արմեն Ղուլարյանը։ Բնակելի տների կառուցման ժամանակ կիսակառույց բնակելի տներ ունեցող ընտանիքների համար՝ տեխնիկապես հնարավոր լինելու դեպքում, ավարտին է հասցվում այդ կիսակառույց բնակելի տների  շինարարությունը, իսկ մնացած ընտանիքների մասով կառուցվում են նոր բնակելի տներ՝ կիրառելով և տեղայնացնելով արդեն իսկ հաստատված տիպային նախագծերը: Արմեն Ղուլարյանի խոսքով՝ նախագծով կարգավորվում է մնացած 229 ընտանիքների բնակարանային խնդիրը, որոնցից 13-ը նախընտրում են ԲԳՎ,  և 216-ի համար նախատեսվում է կառուցել բնակելի տներ․ «Տների համար այս տարի կմկներակենք շինարարական աշխատանքները։ Ըստ էության սա 2018 թվականից մեկնարկած աղետի գոտում իրականացվող պետական ծրագրի ավարտական  փուլն է»։ Իրականացվող աշխատանք­նե­րը կազմակերպվում են Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզպետների աշխատակազմերի կողմից «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգոր­ծա­կան հասարակական կազմակերպության աջակցությամբ՝ վեր­ջի­նիս համաձայնությամբ՝ մարզպետների աշխատակազմերի և կենտրոնի միջև կնքված պայմանագրի հիման վրա։
13:16 - 07 մայիսի, 2020