armtimes.com: Թեեւ նախակրթարանները բացվում են, սակայն ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը կոչ է անում բոլոր այն ծնողներին, որոնք հնարավորություն ունեն երեխաներին մանկապարտեզ չտանել, չտանեն:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գեւորգ Պապոյանի հարցին՝ այն երեխաները, որոնք խնամող ունեն, կարո՞ղ են մանկապարտեզ չհաճախել, Տիգրան Ավինյանը քիչ առաջ պատասխանեց.
«Առհասարակ մենք կոչ ենք անում բոլոր գործատուներին, որոնք որ հեռավար ռեժիմով իրականացնում են իրենց աշխատանքը, շարունակել այդպես իրականացնել: Որովհետեւ վարակը դեռ առկա է ու տարածվում է»:
Ավինյանն ընդգծեց՝ նախակրթարանները բացվում են նրա համար, որպեսզի աշխատող ծնողները հնարավորություն ունենան երեխային ուղարկել նախակրթարան, սակայն այդ հաստատություններում եւս պետք է պահպանվեն բոլոր կանոնները, որոնց մասին, ըստ նրա, մանրամասն գրված կլինի այսօր հրապարակվելիք պարետի որոշման մեջ:
«Ովքեր ունեն հնարավորություն չտանել նախակրթարան, կոչ ենք անում չտանել»,- հավելեց Ավինյանը:
comment.count (0)