Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Ալեն Սիմոնյանը կոչ է արել միջազգային գործընկերներին հստակ և հասցեական արձագանքել Ադրբեջանի գործողություններին

Ալեն Սիմոնյանը կոչ է արել միջազգային գործընկերներին հստակ և հասցեական արձագանքել Ադրբեջանի գործողություններին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկու գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման, զոհերի, հայկական դիրքերի գնդակոծմանն առնչվող մանրամասներ: Անդրադարձ է եղել հրադադարի պայմանավորվածությանը. զրուցակիցները հույս են հայտնել, որ այն տևական կլինի: «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ուժով փորձում է հասնել իր մաքսիմալիստական նպատակներին և անտեսում է տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ հայկական կողմի ջանքերը»,- նշել է Ալեն Սիմոնյանը՝ հիշեցնելով, որ իշխանությունները դիմել են միջազգային հանրությանը՝ ներկայացնելով տիրող իրավիճակը: Նա հավելել է, որ կոչ է անում միջազգային գործընկերներին և դաշնակիցներին առավելագույնս հստակ և հասցեական արձագանքել Ադրբեջանական Հանրապետության գործողություններին և արդյունավետ քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ջանքերին աջակցելու համար՝ ապագայում նման գործողությունները կանխելու նպատակով: Հանդիպմանը քննարկվել են նաև հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցությանն առնչվող հարցեր: Ռուս գործընկերը ներկայացրել է Հայաստան այցի ընթացքում կայանալիք հանդիպումների օրակարգը՝ նշելով, որ Երևանի ավագանու և Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի միջև Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, ինչը հնարավորություն կընձեռի նախանշելու արդյունավետ և կառուցողական փոխգործակցության նոր վեկտորներ:
12:54 - 15 սեպտեմբերի, 2022
Ալեն Սիմոնյանը պաշտոնապես դիմել է միջազգային գործընկերներին

Ալեն Սիմոնյանը պաշտոնապես դիմել է միջազգային գործընկերներին

ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնապես դիմել է միջազգային գործընկերներին՝ տեղեկացնելով սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի՝ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ինտենսիվ հարձակումների վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից: «Նրանք գնդակոծում են հայկական դիրքերը Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Իշխանասարի, Ջերմուկի և հարակից բնակավայրերի ուղղությամբ՝ անօդաչու թռչող սարքերի և ականանետների կիրառմամբ»,- մասնավորապես նշված է նամակներում:  ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ ադրբեջանական ուժերը նաև միտումնավոր թիրախավորում են քաղաքացիական ենթակառուցվածքները և գնդակոծում: «Հայկական կողմն ունի զոհեր, այդ թվում խաղաղ բնակիչներ են զոհվել, ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ ենք կրել: Ադրբեջանական զինված ուժերը չեն դադարեցնում հարձակվելու փորձերը»,- ընդգծված է նամակներում: ԱԺ նախագահը միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը համառորեն տեղեկատվական բազա է ստեղծել այդ ռազմական սադրանքի համար՝ ամեն օր կեղծ տեղեկատվություն տարածելով «հայկական կողմի ենթադրյալ գնդակոծության» մասին: Ալեն Սիմոնյանը հիշեցրել է, որ այդ պահվածքն ադրբեջանական հայտնի ոճ է, որն ապացուցվել է 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո: «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ Հայաստանի կառավարությունը դիմել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ) և Ռուսաստանի Դաշնությանը՝ խնդրելով հղում կատարել Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին երկկողմ պայմանագրին: Ակնհայտ է, որ Ադրբեջանի այսօրինակ աղաղակող և ապօրինի գործողությունները հնարավոր են դարձել  միջազգային հանրության լռության հետևանքով նաև: Նպատակաուղղված արձագանքի և համարժեք գործողությունների բացակայությունն այսօր հանգեցրել է Ադրբեջանի իշխանությունների ավելի սանձարձակ ագրեսիային»,- ամփոփել է Ալեն Սիմոնյանը՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել այդ կենսական հարցը լուծելու համար և նպաստել Ադրբեջանի ագրեսիայի դադարեցմանը, որը խաթարում է ամբողջ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը: ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնապես դիմել է Միջխորհրդարանական միության նախագահ Դուարտե Պաչեկոյին և գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին, ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային:
13:16 - 14 սեպտեմբերի, 2022
ԱԺ-ում կրկին ընդմիջում հայտարարվեց՝ հայտարարությունը քննարկելու նպատակով

ԱԺ-ում կրկին ընդմիջում հայտարարվեց՝ հայտարարությունը քննարկելու նպատակով

Ալեն Սիմոնյանն առաջարկեց հայտարարության նախագիծն առանց ընդմիջումների քննարկել։ Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ 20 րոպեն շատ քիչ ժամանակ է, և առաջարկեց տալ 1 ժամ ժամանակ, որ իրենց առաջարկները քննարկման և իրացման հնարավորություն ունենան։ Ալեն Սիմոնյանը նշեց՝ նորից ընդմիջում կհայտարարի, որ ընդդիմադիր պատգամավորներն այդ հնարավորությունն ունենան։ Նրա խոսքով՝ հարցը կքննարկեն վարչապետի հետ հարցուպատասխանից հետո, իսկ ընդդիմադիրների առաջարկները, «եթե որևիցե արտառոց բան չլինի», կներառվեն:  Հայտարարվեց ընդմիջում։ Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ իրավիճակի վերաբերյալ հայտարարության տեքստ է նախապատրաստվել, Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ՝ իրենք էլ հայտարարության տեքստ են պատրաստում։ Հայտարարվել էր 20 րոպե ընդմիջում, որ խմբակցությունները քննարկեն միասին հայտարարության տեքստը։
10:40 - 13 սեպտեմբերի, 2022
Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կներկայացնի իրավիճակը սահմանին

Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կներկայացնի իրավիճակը սահմանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամը 11։00-ին կգա Ազգային ժողով՝ ներկայացնելու իրավիճակը այդ պահի դրությամբ։ Սիմոնյանը նաև նշեց, որ զոհեր և վիրավորներ կան։ Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց զոերի հիշատակը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ փոխանցմամբ հակառակորդը Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառում է հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։
10:17 - 13 սեպտեմբերի, 2022
Հզոր և արհեստավարժ բանակ ունենալու համար բանակը պետք է դնենք արհեստավարժ հիմքերի վրա. Սիմոնյան |1lurer.am|

Հզոր և արհեստավարժ բանակ ունենալու համար բանակը պետք է դնենք արհեստավարժ հիմքերի վրա. Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ պաշտպանության նախարարության՝ շրջանառության մեջ դրած նախագծին, որով առաջարկվում է վճարել 24 մլն դրամ և ազատվել զինվորական ծառայությունից՝ 4,5 ամիս ուսումնական փուլ անցնելուց հետո։ «Հզոր և արհեստավարժ բանակ ունենալու համար մենք պետք է բանակը դնենք արհեստավարժ հիմքերի վրա: Շատ ու շատ մարդիկ տարբեր ձևակերպումներով ազատվել են բանակից: Այդ գումարը մեզ թույլ կտա շատ ավելի պրոֆեսիոնալ զինվորականներ ունենալ: Կարծում եմ՝ մի զինվորի նման ազատվելը հնարավորություն կտա մեզ երկու արհեստավարժ զինվորական ունենալ»,- ասաց Սիմոնյանը: Լրագրողներից մեկը, մեջբերելով հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի գրառումը, թե «Ադրբեջանը պլանավորում է հերթական սահմանային սադրանքը», հարցրեց՝ խաղաղության գործընթացի ֆոնին ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական կողմի նման գործելաոճը: «Ադրբեջանը մշտապես այդ գործելաոճն ունեցել է, մշտապես դրանք փորձել է օգտագործել բանակցությունների ընթացքում: Ի հեճուկս այն բոլոր կանխատեսումների, որոնք կային թե՛ ընտրություններից առաջ, թե՛ դրանցից հետո, որ այսօրվա իշխանությունները չեն կարողանալու բանակցել, բանակցային պրոցեսը շարունակվում է: Մենք հետամուտ ենք լինելու խաղաղության գործընթացին: Մեր քաղաքացիները և մենք գտնում ենք, որ մենք առաջնային պետք է լուծենք մեր անվտանգության հարցերը, իսկ դրանք երկու ձևով են լուծվում՝ խաղաղություն հաստատելով հարևանների հետ և ուժեղ բանակ ունենալով»,- ասաց Սիմոնյանը:
13:34 - 12 սեպտեմբերի, 2022
Բոլոր միջազգային հանդիպումներում այդ խոսակցությունները կլինեն այնքան, քանի դեռ բոլորը չեն վերադարձել. Սիմոնյանը՝ գերիների մասին

 |armenpress.am|

Բոլոր միջազգային հանդիպումներում այդ խոսակցությունները կլինեն այնքան, քանի դեռ բոլորը չեն վերադարձել. Սիմոնյանը՝ գերիների մասին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ Հայաստանի իշխանությունների բոլոր միջազգային հանդիպումների օրակարգում եղել է և կլինի Ադրբեջանում պահվող հայ գերիներին հայրենիք վերադարձնելու հարցը: Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: «Միջնորդությունները մեկ րոպե անգամ չեն դադարել: Մշտապես այդ միջնորդությունները եղել են: Մեր բոլոր միջազգային հանդիպումների ժամանակ զրույցների կետերի մեջ այդ միջնորդությունները, խոսակցությունները կան, եղել են և լինելու են այնքան ժամանակ, քանի դեռ բոլորը բարեհաջող չեն վերադարձել»,-ասաց Սիմոնյանը: Սեպտեմբերի 8-ին Ադրբեջանը Հայաստանին էր վերադարձնել 5 հայ ռազմագերիների: Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հատկանշական էր համարել, որ հանձնումը տեղի է ունեցել առանց միջնորդների:
12:53 - 12 սեպտեմբերի, 2022
Երբ նստաշրջանն ավարտվի, հարցը կմտնի խորհուրդ, և որոշում կկայացվի. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմության բացակայությունների մասին
 |1lurer.am|

Երբ նստաշրջանն ավարտվի, հարցը կմտնի խորհուրդ, և որոշում կկայացվի. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմության բացակայությունների մասին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ այն հարցին, թե արդյոք ընդդիմադիր պատգամավորների բացակայությունը չի՞ խանգարի խորհրդարանի բնականոն աշխատանքին: «Ո՛չ, չի վնասի, որովհետև Ազգային ժողովն ամենաբարձր լեգիտիմությունը ունեցող ԱԺ-ն է, իսկ ընդդիմությունն ամենացածր լեգիտիմությունը ունեցող ընդդիմությունն է մեր պատմության մեջ: Չգիտեմ, թող այլընտրանքային պետություն հիմնեն»,- ասաց Սիմոնյանը: Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավորների բացակայություններին, ապա Սիմոնյանը նշեց. «Տարվա վերջում, երբ նստաշրջանը կավարտվի, հարցը կմտնի խորհուրդ, և որոշում կկայացվի: Ես տրամադրված եմ այնպես, որ որևէ քաղաքական գործիչ չպետք է աշխատավարձ ստանա, իր օգնականները չպետք է աշխատավարձ ստանան, եթե գործի չեն գալիս: Ինչո՞ւ են փակում քաղաքական դաշտն առողջ ուժերի համար: Ես դա չեմ հասկանում ու չեմ ընդունում:  Մեջներից ավելի ճիշտ և արժանապատիվ իրեն պահեց Արթուր Վանեցյանը, որը քաղաքական պատասխանատվությունը վերցրեց իր վրա, ինչպես, օրինակ՝ մենք վարչության ընտրություններ նշանակեցինք Լոռու մարզում ընտրություններում պարտվելուց հետո»: ԱԺ նախագահը շեշտեց՝ եթե մինչև տարվա վերջ ընդդիմադիր պատգամավորները չվերադառնան, և նրանց բացակայությունների թիվն անցնի թույլատրելիի սահմանը, ՍԴ-ն համապատասխան որոշում կկայացնի:  «Մենք ծափահարություններով իրենց ճանապարհեցինք դահլիճից և պատրաստ ենք ծափահարություններով իրենց ընդունել դահլիճ: Ձևերը, որ հիմա նրանք անում են, այլընտրանք չունեն: Եթե քաղաքականության մեջ ես, պետք է լինես այս դահլիճում, եթե քաղաքականությունից դուրս ես, ուրեմն այս դահլիճից դուրս ես»,- ասաց Սիմոնյանը:
12:15 - 12 սեպտեմբերի, 2022
Բնակչության 42%-ի կարծիքով ՀՀ-ն գնում է սխալ ուղղությամբ․ ՄՀԻ սոցհարցման արդյունքները

Բնակչության 42%-ի կարծիքով ՀՀ-ն գնում է սխալ ուղղությամբ․ ՄՀԻ սոցհարցման արդյունքները

Հայաստանի բնակչության 42%-ի կարծիքով ՀՀ-ն գնում է սխալ ուղղությամբ, իսկ 31%-ի կարծիքով՝ ճիշտ ուղղությամբ։ Մինչդեռ 2021 թ․-ի հարցումներով 43%-ը կարծիք էր հայտնել, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է գնում, իսկ 20%-ը ասել էր, որ ՀՀ-ն սխալ ուղղությամբ է գնում։ Այս մասին են վկայում Միջազգային հանրապետական ինստիտուտի 2022 թ․-ի հունիսին անցկացված սոցհարցման արդյունքները։ Պատասխանելով հարցին, թե քաղաքական որ գործչին կամ անձին են ամենաշատը վստահում, հարցվողները նշել են՝ Նիկոլ Փաշինյան՝ 16%, Ռոբերտ Քոչարյան՝ 3%, ոչ ոքի՝ 64%, այլ պատասխան՝ 8%: Հարցվածների 22%-ը խիստ դրական, 31%-ը որոշ չափով դրական կարծիք ունի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին։ 11%-ը որոշ չափով բացասական, իսկ 22%-ը խիստ բացասական կարծիք ունի Փաշինյանի մասին։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասին խիստ դրական կարծիք ունի հարցվածների 8, իսկ որոշ չափով դրական կարծիք՝ հարցվածների 26%-ը։ 25%-ը որոշ չափով բացասական, իսկ 11%-ը խիստ բացասաբար է վերաբերվում Սիմոնյանին։Քաղաքական գործիչների վերաբերյալ հարցման արդյունքները՝ ավելի մանրամասն Այն հարցին, թե ո՞ր քաղաքական կուսակցությանը կամ դաշինքին ձայն կտային քաղաքացիները, եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի օրը, քաղաքացիները նշել են՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 25%, «Հայաստան» դաշինք՝ 6%, ՀՅԴ՝ 2%, ՀՀԿ՝ 1%, չի պատրաստվում քվեարկել հարցվածների 25%, ոչ ոքի՝ 15%: Նշենք, որ հարցումն իրականացվել է ՀՌԿԿ-Հայաստան-ի կողմից Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների հետազոտության կենտրոնի անունից։ Տվյալները հավաքագրվել են համակարգչի օգնությամբ իրականացվող հեռախոսային հարցազրույցների միջոցով (CATI) Հայաստանի տարածքում՝ 2022թ․-ի հունիսի 10-ից 21-ը։ Հարցվողների ընտրությունն իրականացվել է պատահականորեն գեներացված համարներին կատարվող զանգի միջոցով (RDD)՝  ըստ շուկայում հեռախոսային օպերատորների զբաղեցրած մասնաբաժնի։ Այն դեպքում, երբ հեռախոսահամարները պատահականորեն են կազմվել, բնակավայրի տիպի համար քվոտաներ են սահմանվել՝ հիմնված 2011թ․-ի մարդահամարի տվյալների վրա։ Դաշտային աշխատանքների երկրորդ կեսի ժամանակ բջջային օպերատների համար քվոտա է ավելացվել։
11:22 - 10 սեպտեմբերի, 2022
Չեմ սպառնում, ուղիղ ասում եմ՝ ընդդիմությանը մանդատից զրկելու գործընթաց ենք սկսելու, ես շատ խիստ եմ տրամադրված․ Ալեն Սիմոնյան
 |tert.am|

Չեմ սպառնում, ուղիղ ասում եմ՝ ընդդիմությանը մանդատից զրկելու գործընթաց ենք սկսելու, ես շատ խիստ եմ տրամադրված․ Ալեն Սիմոնյան |tert.am|

tert.am: Խորհրդարանի աշխատանքները ընդդիմության չներկայանալու պատճառով որևէ կերպ չեն տուժում, դրանից տուժում են իրենք։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների կողմից խորհրդարան չվերադառնալու և աշնանային նստաշրջանի նիստերին չմասնակցելու հարցին, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Իրենք շարունակում են զբաղեցնել սենյակները և ստանալ աշխատավարձ։ Վերջերս ես ծանոթացել եմ մեր քաղաքացիների շրջանում արված մի հարցման հետազոտության, որտեղ մեր քաղաքացիների 90%-ը, անկախ իրենց քաղաքական նախասիրություններից, բացասաբար են վերաբերում ընդդիմության ոճին։ Ամբողջ ժամանակահատվածում չլինել խորհրդարանում ու դա մնա առանց հետևանք, ես չեմ կարծում, որ հետագայում ևս մեկ անգամ այդ հնարավորությունը իրենց կտանք» - ասաց Սիմոնյանը։ Հարցին՝ արդյո՞ք այսկերպ սպառնում է, որ ընդդիմադիրներին մանդատից զրկելու գործընթաց է սկսվելու, Սիմոնյանը ասաց․ «Չեմ սպառնում, ուղիղ ասում եմ, դա օրենքի պահանջն է։ Վստահ եմ, եթե այս ուրբաթ ընտրություններ լինեն, նրանցից ոչ ոք ԱԺ դահլիճում չի հայտնվի։ Ես ներքին ինֆորմացիա ունեմ, որ իրենք բաժանվել են երկու խմբի, մի մասը ասում է գնանք, մի մասը ասում է ոչ, չգիտեմ վերջնական ինչ կլինի, բայց ես շատ խիստ եմ տամադրված։ Մենք, որևէ խնդիր չունենք իրենց դահլիճ բերելու, թող չգան»։ Ավելի մանրամասն՝ tert.am-ում։ 
18:27 - 09 սեպտեմբերի, 2022
Ալեն Սիմոնյանը  և Սթիվեն Նիքսը քննարկել են ՀՀ ԱԺ-Միջազգային հանրապետական ինստիտուտ համագործակցության զարգացման ուղիները

Ալեն Սիմոնյանը և Սթիվեն Նիքսը քննարկել են ՀՀ ԱԺ-Միջազգային հանրապետական ինստիտուտ համագործակցության զարգացման ուղիները

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից,կողմերը քննարկել են Ազգային ժողով-Միջազգային հանրապետական ինստիտուտ համագործակցության օրակարգն ու զարգացման ուղիները: Ընդգծվել է, որ IRI-ի հետ Ազգային ժողովի կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվել են վերապատրաստման մի շարք դասընթացներ ամենատարբեր ոլորտներում, կլոր-սեղաններ, լսումներ: «Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ Սթիվեն Նիքսն Ալեն Սիմոնյանին է ներկայացրել իրենց կազմակերպության ռազմավարական առաջնահերթությունները՝ ուղղված դատաիրավական, սահմանադրական բարեփոխումներին: Նա ՀՀ ԱԺ նախագահին է հանձնել իրենց կազմակերպության կողմից վերջերս Հայաստանի ամբողջ տարածքում արված սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնք վերաբերել են օրենսդիր, գործադիր եւ իշխանության այլ ճյուղերին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ հանդիպման ավարտին Միջազգային հանրապետական ինստիտուտի հետ համագործակցության շրջանակում կարեւորվել է մարզերի եւ օրենսդրի գործունեության ոլորտներին քաղհասարակության ներգրավվածության նպաստումը:
18:19 - 09 սեպտեմբերի, 2022
Սեպտեմբերի 12-ին գումարվող ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 45 հարց

Սեպտեմբերի 12-ին գումարվող ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 45 հարց

Սեպտեմբերի 9-ին Ալեն Սիմոնյանի նախագահությամբ կայացել է ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։  Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի և սեպտեմբերի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Սեպտեմբերի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 45 հարց: Խորհրդի որոշմամբ՝ հետաձգվել են «Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 4-ի 010-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի 019-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի 020-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին» որոշումների նախագծերի քննարկումները:
17:19 - 09 սեպտեմբերի, 2022
Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Նարեկ Մանթաշյանի բավարարվել է և պարտավորեցրել ներողություն խնդրել

 |armenpress.am|

Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Նարեկ Մանթաշյանի բավարարվել է և պարտավորեցրել ներողություն խնդրել |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Նարեկ Մանթաշյանի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը, մանրամասնելով, որ Ալեն Սիմոնյանը դատարան էր դիմել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու և զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու, ու Նարեկ Մանթաշյանից վիրավորանքի և զրպարտության համար հատուցման գումար բռնագանձելու  հայցով: Դատարանը վճռել է Նարեկ Նահապետի Մանթաշյանին պարտավորեցնել ներողություն խնդրել «Իրենց անգրագիտությունն ի ցույց են դնում նաև ՄԻԵԴ կարծիքների վերլուծությամբ. Ն. Մանթաշյանը՝ Ա. Սիմոնյանին» վերնագրով հրապարակած նյութի մեջ իր ֆեյսբուքյան էջի 29.05.2020 թվականի գրառումից կատարված մեջբերման մեջ տեղ գտած վիրավորական արտահայտությունների համար՝ ներողություն խնդրող տեքստ հրապարակելու ձևով: Դատարանը պարտավորեցրել է համապատասխան տեքստը հրապարակել «Alternativ.am» կայքում, իսկ անհնարինության դեպքում՝ առնվազն 1000 տպաքանակ ունեցող լրատվության միջոցում կամ նման լրատվության միջոցի կայքում այնպես, որ այն իր տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հրապարակման ժամի առումով չզիջի  «Alternativ.am» կայքի «Իրենց անգրագիտությունն ի ցույց են դնում նաև ՄԻԵԴ կարծիքների վերլուծությամբ. Ն. Մանթաշյանը՝ Ա. Սիմոնյանին» վերնագրով հրապարակմանը: Մամուլի քարտուղարի խոսքով՝ դատարանը վճռել է նաև Նարեկ Նահապետի Մանթաշյանից հօգուտ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար հասցված ոչ նյութական վնասի հատուցման գումար: Նարեկ Նահապետի Մանթաշյանից հօգուտ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 8.000 ՀՀ դրամ՝ որպես վերջինիս կողմից նախապես կատարված դատական ծախս, պետական տուրքի գումար, ինչպես նաև 170.000 ՀՀ դրամ՝ որպես դատական ծախս, փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
14:15 - 05 սեպտեմբերի, 2022
ԼՂ կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո է, մյուս բոլոր քննարկումներն իրականության հետ կապ չունեն. ՀՀ ԱԺ նախագահ

ԼՂ կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո է, մյուս բոլոր քննարկումներն իրականության հետ կապ չունեն. ՀՀ ԱԺ նախագահ

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախահայության լինելիության եւ իրավունքների պաշտպանության երաշխիքը Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունումն էր: Դրան հաջորդած երեք տասնամյակի ընթացքում արցախահայությանը պատուհասած սպառնալիքներն ու անվտանգության հարցերը, ցավոք, չեն դադարել: Երեք պատերազմների միջով անցած մեր հայրենակիցներն այսօր էլ բազում մարտահրավերների են բախվում: Վտանգներից կոփված կամքի, հայրենասիրության եւ իրենց հողում պատվախնդրորեն ապրելու շնորհիվ մեր եղբայրներն ու քույրերը յուրաքանչյուր պահի աշխարհին հիշեցնում են իրենց հայրենիքում ապրելու իրավունքի, անվտանգ միջավայրում երեխաներ մեծացնելու, խաղաղ ծերություն ունենալու մասին: Ներքին եւ արտաքին հարթակներում քննարկվող Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո է, մյուս բոլոր քննարկումներն իրականության հետ կապ չունեն: Միջազգային գործընկերների հետ հանդիպումներում բարձրացրել ու շարունակելու ենք հիշեցնել, որ լուծված չեն 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրները, ոչնչացման եզրին է հսկայական մշակութային ժառանգություն եւ օրախնդիր է գերության ու պատանդության մեջ գտնվող մեր հայրենակիցների տունդարձը: Հավերժ փառք Արցախյան բոլոր պատերազմներում անձնազոհաբար նահատակված մեր հարազատներին եւ խոնարհում բոլոր նրանց, ովքեր վերապրել են պատերազմները: Մեր պատգամն է Լեռնային Ղարաբաղի հարցում հասնել երկարատեւ խաղաղության՝ հանուն արցախահայության իրավունքների եւ անվտանգության»:
13:22 - 02 սեպտեմբերի, 2022
Առավել քան երբևէ, պետք է լինենք միասնական, համախմբված և ուժեղ. Ալեն Սիմոնյանի շնորհավորանքն Արցախի ԱԺ նախագահին

Առավել քան երբևէ, պետք է լինենք միասնական, համախմբված և ուժեղ. Ալեն Սիմոնյանի շնորհավորանքն Արցախի ԱԺ նախագահին

Արցախի Անկախության օրվա առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին: «Հարգելի՛ պարոն Թովմասյան, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից Ձեզ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին և ամբողջ արցախահայությանն եմ հղում իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Աշխարհաքաղաքական տեկտոնական ցնցումներին, ներքին ու արտաքին սպառնալիքներին դիմագրավելու համար մենք, առավել քան երբևէ, պետք է լինենք միասնական, համախմբված և ուժեղ՝ հանուն սեփական հայրենիքի, պետականության, ժողովրդի ազատության ու անկախության պահպանման: Հավերժ փառք ու խոնարհում անկախության և պետականության պահպանման համար մարտնչած մեր քաջորդիներին, որոնք իրենց արյամբ են սրբագործել հայոց հողը: Պարոն նախագահ, վերստին շնորհավորելով այս նվիրական տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, արգասաբեր աշխատանք, իսկ Արցախի արարող ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»,- ասված է շնորհավորական ուղերձում:
10:11 - 02 սեպտեմբերի, 2022
Գիտելիք փոխանցելու կարողությունը մեծ առաջադրանք է, որի լուծումից է կախված մեր վաղվա օրը. Ալեն Սիմոնյան

Գիտելիք փոխանցելու կարողությունը մեծ առաջադրանք է, որի լուծումից է կախված մեր վաղվա օրը. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Դրանում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Գիտելիքի թարմացումն ու զարգացումը չի սկսվում և ավարտվում ուսումնական տարվա հետ: Այն չդադարող գործընթաց է, որի բոլոր օղակներն ունեն իրենց առաքելությունը: Յուրաքանչյուր ուսումնական տարվա մեկնարկն իր հետ նոր սպասելիքներ, նոր ապրումներ ու հույսեր է բերում: Առաջին անգամ երեխային դպրոց ուղարկող ծնողի, բուհն ավարտող ուսանողի, բոլորովին նոր աշխարհում հայտնված անհանգիստ, տոնական հագուստի հետ չհամակերպվող աշակերտի և իր առաքելությունը պատվով կատարող ուսուցչի համար սեպտեմբերի 1-ը կարևոր օր է: Գիտելիք փոխանցելու կարողությունը մեծ առաջադրանք է, որի լուծումից է կախված մեր վաղվա օրը: Սիրելի՛ հայրենակիցներ, կրթական համակարգի կատարելագործումն օրվա հրամայականն է, ինչի արդյունքն ամուր պետությունն է՝ սրտացավ և հայրենանվեր քաղաքացիներով: Բարի երթ և հաջող ուսումնական տարի եմ մաղթում աշակերտներին, ուսանողներին ու կրթական գործընթացի բոլոր պատասխանատուներին»:
09:25 - 01 սեպտեմբերի, 2022
Բայց նրանք գալի՞ս են ԱԺ. Սիմոնյանն արձագանքեց ՀՀ-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ չանցկացնելու հայտարարությանը |armenpress.am|

Բայց նրանք գալի՞ս են ԱԺ. Սիմոնյանն արձագանքեց ՀՀ-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ չանցկացնելու հայտարարությանը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի՝ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ չանցկացնելու մասին հայտարարությանը: Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ չանցկացնելու մասին Սեյրան Օհանյանի հայտարարությունը, քանի որ նա պնդում է, որ երկու անգամ այդ հարցով նամակ է գրել ԱԺ նախագահին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Բայց նրանք («Հայաստան» խմբակցություն-խմբ.) գալի՞ս են Ազգային ժողով, որ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ են ուզում անցկացնել: Նրանք գալի՞ս են որևէ միջոցառման, նրանք Ազգային ժողովի շենքում աշխատանք իրականացնո՞ւմ են: Սեյրան Օհանյանի կուսակիցները հանդիպել են Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ և նա իրենց բոլոր հարցերին պատասխան տվել է: Կարծում եմ, որ այստեղ Սեյրան Օհանյանը կամ ստում է կամ ուղղակի տեղեկացված չի: Ես, հարգանքով մոտենալով իրեն, ենթադրում եմ, որ ինքն ուղղակի տեղեկացված չի, որովհետև ես գիտեմ, որ նույնիսկ Ազգային ժողովի աշխատանքների ժամանակ այնպես չէ, որ Սեյրան Օհանյանի մասնակցությունը և ազդեցությունը շատ մեծ է «Հայաստան» դաշինքում, և բոլորը իրեն տեղյակ են պահում, թե ինչ է կատարվում: Ուստի, կոչ եմ անում պարոն Օհանյանին իր կուսակիցներից ճշտի, թե ինչ են խոսել Արցախի Ազգային ժողովի նախագահի հետ կամ ճշտի՝ ընդհանրապես միջխորհրդարանական հանդիպում անցկացնելու համար արդյոք խորհրդարան պե՞տք է գան:  Երբ խոսում են պարտականությունների մասին, ներողություն եմ խնդրում, բայց նախ և առաջ իրենք պետք է իրենց պարտականությունները կատարեն, գան Ազգային ժողով»,- ասաց Սիմոնյանը: Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը երկու անգամ նամակ է գրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որ անցկացնի Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ: «Ինչո՞ւ այդ նիստերը չեն անցկացնում: Ուղղակի հարց տվեք ԱԺ նախագահին՝ ինչո՞ւ դու քո պարտականությունները չես կատարում»,- ասել է Օհանյանը:
20:51 - 23 օգոստոսի, 2022