armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ Հայաստանի իշխանությունների բոլոր միջազգային հանդիպումների օրակարգում եղել է և կլինի Ադրբեջանում պահվող հայ գերիներին հայրենիք վերադարձնելու հարցը: Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Միջնորդությունները մեկ րոպե անգամ չեն դադարել: Մշտապես այդ միջնորդությունները եղել են: Մեր բոլոր միջազգային հանդիպումների ժամանակ զրույցների կետերի մեջ այդ միջնորդությունները, խոսակցությունները կան, եղել են և լինելու են այնքան ժամանակ, քանի դեռ բոլորը բարեհաջող չեն վերադարձել»,-ասաց Սիմոնյանը:
Սեպտեմբերի 8-ին Ադրբեջանը Հայաստանին էր վերադարձնել 5 հայ ռազմագերիների: Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հատկանշական էր համարել, որ հանձնումը տեղի է ունեցել առանց միջնորդների:
comment.count (0)