Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Հայաստանը նմանվել է ահավոր փոթորկի մատնված անղեկ նավի. Արամ Ա-ն Փաշինյանին կոչ է արել հրաժարական տալ

Հայաստանը նմանվել է ահավոր փոթորկի մատնված անղեկ նավի. Արամ Ա-ն Փաշինյանին կոչ է արել հրաժարական տալ

Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Արամ Ա կաթողիկոսը Նիկոլ Փաշինյանին կոչ է արել հրաժարական տալ Կաթողիկոսի ուղերձը ներկայացնում ենք ստորև․ «Հայ ժողովուրդը խոր տագնապի մեջ է. պարտված լինելու հոգեվիճակն անորոշության ու հուսահատության է մատնել։ Արդարև, մեր զավակների արյունով կերտված ու ծաղկած Արցախի մեծ մասը կորցրինք՝ չնայած մեր հերոս բանակի ցուցաբերած քաջ դիմադրության թուրք-ազերիական բանակին դեմ։ Կորցրեցինք նաև մեր ազգային արժանապատվությունն ու հպարտությունը։ Ունեցանք մեծաթիվ զոհեր, գերիներ, վիրավորներ և գաղթականներ։ Երկրագնդի տարածքում չկա որևէ հայ, որ ազգի մեծ կորստի տառապանքը չապրի։ Այս ահավոր ողբերգության մասին ժողովուրդը համապարփակ ու հստակ հաշվետվություն է պահանջում։  Գտնվում ենք անորոշության առաջ։ Մեր ժողովրդի զավակները Հայաստանում, Արցախում և Սփյուռքում իրենց արդար բողոքն ու ընդվզումն են արտահայտում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնության այնպիսի փաստաթղթի նկատմամբ, որն Արցախի կողքին նաև վտանգում է Հայաստանի հողային ամբողջականությունը, անվտանգությունն ու անկախությունը։ Փաստորեն Հայաստանը նմանվել է ահավոր փոթորկի մատնված անղեկ նավի։ Ճակատագրական այս պայմաններում մեր ժողովրդի միասնականությունն ավելի քան հրամայական է։ Պետք է հեռու մնանք բեւեռացումներ առաջացնող, պառակտումներ ստեղծող, անհանդուրժողականության ոգին սերմանող մոտեցումներից ու արարքներից։ Մեր ժողովրդի ներքին միասնականությունն ու հավաքական կամքը պետք է վաղվա հզոր Հայաստանի ու Արցախի երաշխիքը դառնան։ Մեր ժողովրդի հավաքական կամքը, մեր ժողովրդի ու հայրենիքի ընդհանրական ու գերագույն շահերը պետք է ամեն տեսակ նկրտումներից վեր մնան ու դառնան ճշտորոշիչ՝ մեր մտածումների, որոշումների ու գործերի համար։ Այս սկզբունքներից ու հանձնառությունից մղված՝ շուրջ երկու տարի առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստանձնեց Հայաստանի իշխանության ղեկը։ Ներկա ճգնաժամային պայմաններում կոչ ենք անում, որ նույն սկզբունքներից ու հանձնառությունից ելնելով՝ վարչապետ Փաշինյանը որոշի հրաժարվել վարչապետությունից՝ Ազգային ժողովին հնարավորություն տալով սահմանադրական կարգն ու գործընթացը հարգելով նոր վարչապետ ընտրել։ Մենք ակնկալում ենք, որ նոր ընտրված վարչապետի գլխավորությամբ կազմված համաձայնության անցումային կառավարությունն առաջնահերթ կլինի ԱԺ արտահերթ ընտրությունների շուտափույթ կազմակերպումը։ Աղոթում ենք Բարձրյալին, որ իր երկնային թագավորության մեջ ընդունի մեր նահատակներին, վիրավորներին շուտափույթ ապաքինում, գերիներին վերադարձ ու սգավոր ընտանիքներին մխիթարություն պարգևի, և մեր ազգն ու հայրենիքը հեռու պահի ամեն տեսակի չարից ու չարիքներից»։
12:42 - 08 դեկտեմբերի, 2020
Իշխան Սաղաթելյանը քաղաքացիներին մինչև 17։00-ն խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ անելու կոչ արեց

Իշխան Սաղաթելյանը քաղաքացիներին մինչև 17։00-ն խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ անելու կոչ արեց

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք «Հայրենիքի փրկության շարժումը» մինչև այսօր՝ ժամը 12։00-ն, վերջնաժամկետ էր տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հրաժարական ներկայացնելու։  Քիչ առաջ շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը ուղերձ հղեց քաղաքացիներին՝ հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացրել, ուստի պետք է սկսել խաղաղ անհնազանդության ակցիաներ։ «Այս պահից սկսած՝ մինչ 17։00-ն ՀՀ քաղաքացիները ունեն լեգիտիմ իրավունք իրենց խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ և գործողություններ անելու, իրենց բողոքը, պահանջը տեղ հասցնելու համար։ Ես դիմում եմ մեր քաղաքացիներին իրենց բոլոր գործողություններն անել օրենքի սահմաններում, չտրվել սադրանքների։ Դիմում եմ իրավապահ համակարգին․ ապահովել ՀՀ քաղաքացիների ազատ երթեր, բողոքներ, ցույցեր անելու իրավունքը և երբեք չկատարել Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգները և ուժ կիրառել մեր ժողովրդի նկատմամբ։ Մեկ անգամ ևս դիմում եմ Նիկոլ Փաշինյանին․ Նիկոլ, մեկ է, դու հեռանալու ես, հեռացի՛ր անցնցում, գոնե այս անգամ խնայիր մեր ժողովրդին, պետությանն ու պետականությանը։ Գնա՛ անցնցում, մի խաթարիր մեր երկրի ներքին կյանքը։ Քո հեռանալը կենսական անհրաժեշտություն է մեր ժողովրդի և պետության համար։ Սիրելի՛ քաղաքացիներ, դուք այս պահից ազատ եք խաղաղ քաղաքացիական անհնազանդության բողոքի ակցիաներ անելու համար։ Ամեն ինչ պետք է լինի օրինական և սահմանադրության շրջանակներում»,- ասաց Սաղաթելյանը։
12:28 - 08 դեկտեմբերի, 2020
«Բոլորը գտել են հարմար դավաճան եւ մեղքերը բարդում են նրա վրա». Հ.Խաչատրյանի կարծիքով՝ դավադրությունը 30 տարի առաջ է եղել |armtimes.com|

«Բոլորը գտել են հարմար դավաճան եւ մեղքերը բարդում են նրա վրա». Հ.Խաչատրյանի կարծիքով՝ դավադրությունը 30 տարի առաջ է եղել |armtimes.com|

armtimes.com: «Հիմա բոլորը գտել են մի հարմար դավաճան եւ բոլոր մեղքերը փորձում են բարդել նրա վրա». նկատի ունենալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ԱԺ ամբիոնից իր ելույթը այսպես սկսեց Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանը:  Նրա խոսքով՝ հիմա ԱԺ-ում քննարկվում է մի փաստաթուղթ («Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված ճանապարհային քարտեզը), որը առ ոչինչ է եւ ոչնչով չի տարբերվում գործադիր իշխանության ղեկավարի ստորագրած եռակողմ փաստաթղթից: «Ինչո՞ւ, որովհետեւ այս առաջարկությունների առաջին կետում չի գրված, որ ԱԺ-ն՝ հանձին հայ ժողովրդի, մերժում է միջազգային իրավունքի նորմերին հակասող այդ փաստաթղթի (եռակողմ հայտարարության-խմբ.) բովանդակությունն ամբողջությամբ»,- նշեց Խաչատրյանը: Ըստ նրա՝ ԱԺ-ում հնչող ելույթների բովանդակությունը նույնն է, ինչ փողոցում հնչողները՝ նոր ղեկավար՝ նոր արդյունքներ, հայանպաստ բանակցություններ... «Քանի անգամ ենք լսել այս ամբիոնից հայանպաստ արդյունքներ, ո՞վ է ասել այստեղից՝ ո՞րն է հայանպաստը»,- հարցրեց Խաչատրյանը:    Այնուհետեւ վստահություն հայտնելով, որ անպայման լինելու է իշխանափոխություն՝ Հրանտ Խաչատրյանը երկու առաջարկ հնչեցրեց:  «Իշխանության եկող որեւէ ուժ չի կարող ընդունել նույնպիսի մի խայտառակ փաստաթուղթ, որի բեռի տակ մենք 100 տարի ճռռում ենք ամբողջ ազգով: Խոսքը Մոսկվայի պայմանագրի, Կարսի պայմանագրի մասին է եւ դրա շարունակության մասին: ԱԺ-ն առաջին հերթին պետք է մերժի այդ փաստաթղթի բովանդակությունը: Դա պատերազմի կբերի, թե չի բերի, ես դրան չեմ անդրադառնա: Համենայն դեպս ԱԺ-ն պետք է քննարկի այդ հարցը բաց նիստում: Պետք է խմբակցությունները փակ նիստեր անցկացնեն, գնահատեն դրա ռիսկերը»,- նշեց նախկին պատգամավորը: Երկրորդ առաջարկը վերաբերում էր Արցախի կարգավիճակը որոշելուն. «30 տարի առաջ դավադրություն է տեղի ունեցել հայ ժողովրդի ազգային շահերի նկատմամբ: 30 տարի առաջ Հայաստանին վերամիավորված Արցախն անջատվել ու անկախացել է Հայաստանից: Կարճ կասեմ՝ դա մի բան է նշանակում. Հայաստանի իշխանությունները միջազգային իրավունքի վերմակը քաշել են իրենց վրա եւ Արցախին դուրս թողել»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ ՀՀ ԱԺ-ն պարտավոր է քննարկել եւ ինքնուրույն որոշել Արցախի կարգավիճակը՝ առանց որեւէ մեկին խնդրելու կամ դիմելու:
16:18 - 07 դեկտեմբերի, 2020
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 32-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է աղետից տուժած Գյումրի, Շիրակամուտ, Սպիտակ և Վանաձոր։ Ժամը 11:41-ին Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է ի հիշատակ երկրաշարժի անմեղ զոհերի մատուցվող պատարագին և ծաղկեպսակի զետեղմամբ հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։ Այնուհետև վարչապետն ուղևորվել է Լոռու մարզի Շիրակամուտ (Նալբանդ) գյուղ՝ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի էպիկենտրոն։ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով Շիրակամուտի համայնքապետարանի հարակից տարածքում տեղադրված հուշարձան-խաչքարին։ Կառավարության ղեկավարը Սպիտակ և Վանաձոր քաղաքներում նույնպես ծաղկեպսակներ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներին և կատարել մոմավառություն։ 
14:26 - 07 դեկտեմբերի, 2020
Հայաստանն այս ծայրահեղ վիճակին հասցրած Կառավարությունը և Նիկոլ Փաշինյանն օր առաջ պետք է հրաժարական տան․ ՍԴՀԿ

Հայաստանն այս ծայրահեղ վիճակին հասցրած Կառավարությունը և Նիկոլ Փաշինյանն օր առաջ պետք է հրաժարական տան․ ՍԴՀԿ

Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը հայտարարությունում է տարածել, որով պահանջում է Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականը։ Հայտարարությունում ասվում է․ «Հայրենակիցներ, խայտառակ կապիտուլյացիայից եւ դրան նախորդած, ինչպես նաեւ հաջորդած ողբերգական իրադարձությունների արդյունքում մենք կանգնած ենք պետականության կորստի առջեւ. հայրենազրկումը, տասնյակ հազարավոր փախստականների առկայությունը, մեր տղաների գերի եւ անհայտ կորած լինելու հանգամանքը, ինչպես նաեւ ներքաղաքական խայտառակ լարվածությունը ամբողջացնում է այս ողբերգական պատկերը։ Պատմաքաղաքական հրամայական է, որ Հայաստաննն այս ծայրահեղ վիճակին հասցրած կառավարությունը եւ վարչապետ Փաշինյանը օր առաջ հրաժարական տան։ Ցանկացած օր Փաշինյանի ղեկավարությամբ էլ ավելի է արագացնում մեր պետականության անդունդ գլորվելու գործընթացը, միեւնույն ժամանակ հրապարակում հանրահավաք անցկացնող քաղաքական ուժերի հռետորաբանությունն էլ ավելի է սրում ներքաղաքական բախումների տանելու կործանարար հնարավորությունը։ Արդ ելնելով ստեղծված իրավիճակից Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը պահանջում է. 1.      Սահմանադրական ճանապարհով Ն. Փաշինյանի կառավարության հրաժարականը, 2.      Խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում ժամանակավոր կառավարության ստեղծում, որը կարող աշխատել այն խորհրդարանի հետ, որը դե յուրե եւ դե ֆակտո այս պահին գոյություն ունի, 3.      Սերտ համագործակցելով մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ ԶՈՒ-ն դուրս բերել առկա կոլապսային վիճակից Հայաստանի սահմանների անվտանգության ապահովման համար, 4.      Արտաքին անվտանգության եւ կայունության հասնելով իսկ կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։
11:55 - 07 դեկտեմբերի, 2020
Ժողովրդի ընտրած և լեգիտիմ իշխանությունների առաջ վերջնագրեր դնել ուղղակի անթույլատրելի է․ Էդուարդ Աղաջանյան

Ժողովրդի ընտրած և լեգիտիմ իշխանությունների առաջ վերջնագրեր դնել ուղղակի անթույլատրելի է․ Էդուարդ Աղաջանյան

Ժողովրդի ընտրած և լեգիտիմ իշխանությունների առաջ վերջնագրեր դնել ուղղակի անթույլատրելի է՝ առավել ևս, հաշվի առնելով, թե այդ վերջնագրեր սահմանող քաղաքական ուժերն ովքեր են և ինչ քաղաքական հետագիծ ունեն: Այս մասին «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցի ընթացքում հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր ուժերի` Նիկոլ Փաշինյանին ներկայացրած հրաժարականի վերջնագրին: Էդուար Աղաջանյանը նշեց` ինքը համաձայն չէ, որ ընդդիմադիր ուժերի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը քաղաքական առումով չեզոք է: «Նախևառաջ պետք է հաշվի առնել, թե որ կուսակցություններն են առաջադրում պարոն Մանուկյանին: Ընդամենը երեք կուսակցության անուն տամ` «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն»: Հետևաբար պնդել, թե Վազգեն Մանուկյանը նեյտրալ թեկնածու է, անհեթեթություն է: Ուզում եմ հիշեցնել, որ Վազգեն Մանուկյանը «Վերնատուն» կոչված հանրային ակումբի հիմնադիրն է, որը, մեղմ ասած, ապաքաղաքական չէ»,- ասաց նա: Էդուարդ Աղաջանյանը խոսքով` ընդդիմադիր ուժերը բացառում են այս պահին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը և պնդում են, որ պետք է վարչապետի փոփոխություն լինի, և Վազգեն Մանուկյանին ներկայացնում են որպես ժողովրդի թեկնածու: «Պարզ չէ, թե որ չափանիշներով է սահմանվում ժողովրդի թեկնածուի ընտրությունը, և ինչքանով է պարոն Մանուկյանը ժողովրդի թեկնածու: Երբ մենք արձանագրում ենք, որ վերջին 20 տարիների ընթացքում ընտրությունները մշտապես կեղծվել են, ընդ որում, այդ կեղծիքներին մշտապես մասնակից են եղել իմ նշած երեք կուսակցությունները՝ տարբեր ժամանակներում կազմելով իշխող քաղաքական ուժի հետ կոալիցիաներ, գիտենք, որ գործ ունենք, ըստ էության, ընտրություն կեղծող իշխանությունների հետ: Հետևաբար, գալիս է հարցի պատասխանը, թե ինչու է իրենց համար սկզբունքային, որ ոչ թե հերթական կամ արտահերթ ընտրությունների անցկացում տեղի ունենա, այլ օր ատաջ վարչապետը փոխվի»,- նշեց նա: Էդուարդ Աղաջանյանը համոզված է, որ Վազգեն Մանուկյանը չի կարող կոնսոլիդացնել հանրությանը: Նա այդ կարծիքին է հանգել՝ հանրային տրամադրությունները վերլուծելով: «Երեկվա հանրահավաքի նկատմամբ հանրային արձագանքն առնվազն միանշանակ չէ»,- ասաց նա: Անդրադառնալով եռակողմ համաձայնագրին՝  Աղաջանյանը նշեց՝ նաև Վազգեն Մանուկանն է համաձայնել, որ համաձայնագիրը փոփոխման ենթակա չէ: «Այդ փաստաթղթի շուրջ բանակցությունները կարող է իրականացնել միայն ժողովրդի ընտրած լեգիտիմ իշխանությունը, մասնավորապես` լեգիտիմ առաջնորդը: Ուզենք թե չուզենք, այս պահին այդ լեգիտիմ առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է»,- ասաց նա:   Մանրամասները՝ տեսանյութում։
21:11 - 06 դեկտեմբերի, 2020
Կոչ եմ անում մեր ժողովրդին մասնակիցը չդառնալ թե՛ գործող իշխանության, և թե՛ ընդդիմության հրահրած զանգվածային գրգռություններին․ Լևոն Տեր-Պետրոսյան

Կոչ եմ անում մեր ժողովրդին մասնակիցը չդառնալ թե՛ գործող իշխանության, և թե՛ ընդդիմության հրահրած զանգվածային գրգռություններին․ Լևոն Տեր-Պետրոսյան

ilur.am կայքը հրապարակել է Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը, որտեղ նա անդրադառնում է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին։ Հոդվածը ներկայացնում ենք ստորև։ «Վազգեն Մանուկյանի գլխավորած հանրահավաքը ավելի խորացրեց իմ մտավախությունը մեր երկրին սպառնացող քաղաքացիական պատերազմի վտանգի մասին: Նման պատասխանատու միտք արտահայտելու հիմք են հանդիսանում Մանուկյանի ելույթում հնչեցված հետևյալ հայտարարությունները.  «Նիկոլ Փաշինյանը մի բան էլ պետք է հասկանա, որ այս շարժումը, որ ստեղծված է, ինքը ինչքան շուտ հրաժարական տա կամավոր, այնքան լավ: Շարժումը չհաղթեց` գազազած ժողովուրդն իրեն կհոշոտի»: «Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա: Թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով»: Սրանով Մանուկյանը նշագծում է Փաշինյանի հեռացման երկու ճանապարհ` կամավոր կամ բռնությամբ: Հոշոտել և զոռով բառերը այլ բան, քան բռնություն չեն նշանակում: Եթե սրանք միայն խոսքեր լինեին, ապա դեռ շատ մտահոգվելու կարիք չէր լինի: Բայց Մանուկյանի առաջնորդած բազմամարդ երթի կողմից վարչապետի կեցավայրի կեսժամյա շրջափակման և Փաշինյանի ընտանիքի ահաբեկման զազրելի արարքը ոչ այլ ինչ է, քան բռնության պատրաստակամության անթաքույց ցուցադրություն: Եթե սա լիներ հակամարտող կողմերից միայն մեկի դիրքորոշումը, այն դեռևս մեծ վտանգ չէր ներկայացնի: Մինչդեռ Մանուկյանն անզգուշորեն անտեսում է այն հանգամանքը, որ նույնպիսի դիրքորոշում է որդեգրել նաև մյուս` Փաշինյանի կողմը: Վերջինիս պահվածքը և հռետորաբանությունը ցույց են տալիս, որ նա ամենևին մտադիր չէ կամավոր հեռանալ, այլ պատրաստ է ցանկացած առճակատման: Հետևաբար, եթե երկու կողմն էլ վճռական են տրամադրված, ապա բախումն անխուսափելի է: Մի՞թե դրանում համոզվելու համար մեր ժողովրդին ապացույցներ են պետք: Մի՞թե հասկանալի չէ, որ, թեև ոչ ինտելեկտուալ առումով, բայց իրենց խառնվածքով, համառությամբ, արկածախնդրական հակումներով և մինչև վերջ գնալու մոլուցքով Վազգեն Մանուկյանը և Նիկոլ Փաշինյանը երկվորյակներ են: Հանրությունը մոռացե՞լ է, արդյոք, որ երկուսն էլ Խորհրդարանը գրոհելու մեծ փորձ ունեն, ինչը «փայլուն կերպով» կիրառել են 1996 և 2018 թվականներին: 2018-ին Սերժ Սարգսյանը զիջեց, և նրա քաղաքական հենարանը հանդիսացող ՀՀԿ-ն, արտաքուստ օրինական ճանապարհով, իշխանությունը հանձնեց Նիկոլ Փաշինյանին: (Իմիջիայլոց, դրանով, ցավոք, վիժեցվեց Ղարաբաղի հարցի փոխզիջումային կարգավորման ևս մեկ հնարավորություն, քանի որ, իմ տպավորությամբ, Սերժ Սարգսյանը պատրաստ էր իր վերընտրությունից հետո անմիջապես ստորագրել Լավրովյան պլանը, ինչը, Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարության համեմատ, մեծագույն հաղթանակ կհամարվեր): Մինչդեռ այսօր, ինչպես վերը նշվեց, ակնհայտ է, որ Փաշինյանն ու իր թիմը իշխանությունը զիջելու ոչ մի պատրաստակամություն չեն ցուցանում: Թեմայից դուրս, չեմ կարող չանդրադառնալ նաև Վազգեն Մանուկյանի անզգուշորեն արտահայտած հետևյալ վտանգավոր մտքին, որը կարող է կործանարար հետևանքներ ունենալ Հայաստանի համար. «Թուրքիայի դեմ մեծ ուժ է հավաքվելու, աշխարհը չի ներելու Թուրքիային իրա լկտիությունները: Եթե ստեղծվում է դաշինք Թուրքիայի դեմ, մենք այդ դաշինքի մեջ ենք»: Հարց է ծագում. հապա ու՞ր մնաց երջանկահիշատակ Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառման» օրենքը: Ստացվում է, որ մենք նորից վերադառնում ենք 1920 թվականի իրավիճակին, երբ ապավինելով Անտանտի երկրների հակաթուրքական դաշինքին և հակադրվելով քեմալական Թուրքիայի և Ռուսաստանի մերձեցմանը, կորցրեցինք ոչ միայն Արևմտահայաստանը, այլև Կարսի նահանգը, Սուրմալուի գավառը, Նախիջևանը և Ղարաբաղը: Մի՞թե Մանուկյանը չի հասկանում, որ այսօր էլ Հայաստանի կողմից պատրաստակամություն հայտնելով միանալու դեռևս չկայացած հակաթուրքական ցանկացած դաշինքի` մենք հակադրվում ենք ռուս-թուրքական արդեն իսկ կայացած լիակատար փոխըմբռնման իրողությանը, ինչը նշանակում է, որ դրանով ձեռնոց ենք նետում ոչ միայն Թուրքիային, այլև մեր բարեկամ Ռուսաստանին: Թող տպավորություն չստեղծվի, թե այս հոդվածով ես հակադրվում եմ Վազգեն Մանուկյանին և աջակցություն հայտնում Նիկոլ Փաշինյանին: Նկատի ունենալով Հայաստանին և Արցախին բաժին ընկած խայտառակ ու նվաստացուցիչ պարտությունը, Փաշինյանի վարչակարգն անպայման և անհապաղ պետք է հեռանա: Բայց ոչ թե ներազգային բախումների, այլ բացառապես սահմանադրական ճանապարհով, ինչը պատիվ կբերի հակամարտող երկու կողմերին էլ: Ուստի կոչ եմ անում մեր ժողովրդին` մասնակիցը չդառնալ թե՛ գործող իշխանության, և թե՛ ընդդիմության հրահրած զանգվածային գրգռություններին, որոնք, բացի քաղաքացիական պատերազմի սպառնալիքից, չափազանց վտանգավոր են նաև կորոնավիրուսի տարածման անկառավարելի դառնալու նկատառումով: Անհուսալիորեն սպասում եմ նաև, որ մեր մտավորականությունը գոնե մեկ անգամ հանդես կգա իր սթափեցնող խոսքով:
18:15 - 06 դեկտեմբերի, 2020
Լևոն Զուրաբյան․ Փաշինյանը փաստորեն չգիտի ԼՂ դիվանագիտական գործընթացին վերաբերող ամենակարևոր փաստը

Լևոն Զուրաբյան․ Փաշինյանը փաստորեն չգիտի ԼՂ դիվանագիտական գործընթացին վերաբերող ամենակարևոր փաստը

Հայ ազգային կոնգրես կուսակցության  (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանն իր ֆեյսբուքյան էջում քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերի 5-ի ուղերձում հնչեցրած մտքերը։ Զուրաբյանը մեջբերել է հատված Փաշինյանի ուղերձից․ «Մեզ մեղադրում են, թե Հայաստանի դիվանագիտական ձախողումն էր պատերազմը։ Ոչ ոք հարց չի տալիս, թե Ղարաբաղի հարցում Հայաստանը այդ ե՛րբ և ինչպիսի՛ դիվանագիտական հաջողություն է ունեցել ինստիտուցիոնալ բանակցությունների մեկնարկից ի վեր։ Դիվանագիտական հաջողությունը՝ 1995 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթաժողո՞վն էր, որտեղ Արցախյան պատերազմում մեր տարած հաղթանակից անմիջապես հետո միջազգային հանրությունը, ըստ էության, ի ցույց դրեց իր մոտեցումը, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ինքնավարություն պետք է լինի և սա է հարցի լուծման բանաձևը»։ «Փաստորեն, ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԳԻՏԻ ղարաբաղյան դիվանագիտական գործընթացին վերաբերող ամենակարևոր փաստը (կամ դիտավորյալ կեղծում է իրականությունը՝ ցինիկաբար փորձելով թաքցնել ճշմարտությունը մեր հանրությունից)։ Այդ փաստը հայտնի է ամբողջ աշխարհին և համարվում է Արցախյան պատերազմում մեր տարած հաղթանակից անմիջապես հետո հայկական դիվանագիտության ձեռք բերած ամենամեծ նվաճումը։ Այն է՝ 1994 թվականի ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշումը, որով Լեռնային Ղարաբաղը, Հայաստանի և Ադրբեջանի պես հավասար, ձեռք բերեց հակամարտության կողմի և իրավահավասար բանակցողի կարգավիճակ։ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՆԳԱՄ ՉԳԻՏԻ, որ 1995 թվականին ԵԱՀԿ֊ի գագաթնաժողով ընդհանրապես չի եղել, իսկ նրա նշած Լիսաբոնյան գագաթնաժողովը տեղի է ունեցել 1996 թվականի դեկտեմբերին։ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԳԻՏԻ, որ 1991 թվականին Խորհրդային Միության տրոհումից հետո միջազգային հանրությունը ճանաչեց խորհրդային բոլոր հանրապետությունների տարածքային ամբողջականությունը ԽՍՀՄ ներքին սահմաններով։ Փաշինյանը, չգիտես ինչու, չի նշում որ Լիսաբոնյան գագաթնաժողովում Ադրբեջանի կազմում ինքնավարության ստանալու բանաձևը իրավական ուժ չստացավ, քանի որ Հայաստանը կիրառեց վետո այդ բանաձևի նախագծի վերաբերյալ։ Հայաստանը հետևողականորեն մերժեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիմքի վրա Արցախյան խնդրի կարգավորման բոլոր փորձերը։ Արդյունքում, 1997 թվականի դեկտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջարկեցին այպես կոչված փուլային պլանը, որում չկա որևէ հղում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, իսկ Լեռնային Ղարաբաղը ձեռք էր բերում միջազգայնորեն ճանաչված սուբյեկտի կարգավիճակ՝ պահպանելով վերահսկողությունը ամբողջ Լեռնային Ղարաբաղի և ամբողջ Լաչինի շրջանի նկատմամբ։ Այս դիվանագիտական ձեռքբերման գլխավոր առանձնահատկությունը Ադրբեջանի պաշտոնական համաձայնությունն էր պլանի իրագործմանը, որն այլևս երբեք հնարավոր չեղավ ձեռք բերել հետագա որևէ բանակցություններում (Ղարաբաղյան կարգավորման դիվանագիտական գործընթացի մանրամասներին ծանոթանալ ցանկացողներին առաջարկում եմ կարդալ իմ հոդվածը մեկնաբանության մեջ տրված հղումով)։ Հիմա ծանրակշիռ այս իրողությունների մերժումը Նիկոլ Փաշինյանի կողմից ի՞նչ է նշանակում։ Կամ սա տեղավորվում է իմ այն գնահատականի մեջ, որ մենք գործ ունենք միջազգային քաղաքականության հարցերում մի տգետի հետ, որը չի հասկանում տարրական բաներ։ Կամ էլ մենք գործ ունենք մի մանիպուլյատորի հետ, որը ինքնարդարացման խղճուկ նպատակով փորձում է թաքցնել ճշմարտությունը սեփական ժողովրդից։ Երկու տարբերակն էլ մեր ազգին որևէ լավ բան չեն խոստանում»,- գրել է Լևոն Զուրաբյանը։
13:24 - 06 դեկտեմբերի, 2020
Կանգնած ենք շատ լուրջ խնդրի առաջ․ խնդիրը վերաբերում է Կապանի սահմաններին, բնակիչների անվտանգությանը․ Կապանի քաղաքապետ |tert.am|

Կանգնած ենք շատ լուրջ խնդրի առաջ․ խնդիրը վերաբերում է Կապանի սահմաններին, բնակիչների անվտանգությանը․ Կապանի քաղաքապետ |tert.am|

tert.am: Մենք այսօրվա դրությամբ կանգնած ենք շատ լուրջ խնդրի առաջ: Այդ խնդիրը վերաբերում է Կապանի սահմաններին, Կապանի բնակիչների անվտանգությանը: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը: «Ես օրեցօր տեսնում եմ, որ դրա հետ կապված լուծումներ չեն տրվում, օրեցօր նկատվում է, որ այդ խնդիրն օրհասական է դառնում: Կարծում եմ, որ ներկայիս կառավարության և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պարագայում մենք հնարավորություն կունենանք բուֆերային զոնա ստեղծել և ապահովել մեր բնակչության անվտանգությունը»,- ասաց Փարսյանը: Հարցին՝ որն էր Նիկոլ Փաշինյանի հիմնական սխալը, Կապանի քաղաքապետը պատասխանեց՝ նրա վարած քաղաքականությունը, որի պատճառով եղավ պատերազմը: Ինչ վերաբերում է Կապանի օդանավակայանի հետ կապված խնդրին, Կապանի քաղաքապետը նշեց՝ համաձայնագրի առաջին կետով նշված է, որ բոլոր մարտական գործողութունները դադարեցվում են և Հայաստանի ու Ադրբեջանի զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ այդ պահին կանգնած են։ «Այսօրվա դրությամբ մենք թե՛ օդանավակայանից, թե՛ ԽՍՀՄ-ի ժամանակ գծված սահմաններից բավականին առաջ ենք: Դա այն պատճառով, որ ապահովենք անվտանգությունը: Ներկա դրությամբ որևէ վտանգ չի սպառնում, որովհետև մենք փորձել ենք ապահովել անվտանգության գոտին»,- ասաց նա:    Շարունակությունը՝ tert.am-ում։
23:07 - 05 դեկտեմբերի, 2020
Դատապարտում ենք քաղաքական ուժերի առաջնորդած երթը դեպի կառավարական ամառանոց, որտեղ բնակվում են պաշտոնյայի ընտանիքը, անչափահաս զավակները․ «Հանուն Հանրապետության» կուսակցություն

Դատապարտում ենք քաղաքական ուժերի առաջնորդած երթը դեպի կառավարական ամառանոց, որտեղ բնակվում են պաշտոնյայի ընտանիքը, անչափահաս զավակները․ «Հանուն Հանրապետության» կուսակցություն

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ղեկավարած «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմինը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի առաջնորդած երթը դեպի կառավարական ամառանոց։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև։   «Դատապարտում ենք դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում Հայաստանի վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի առաջնորդած երթը դեպի կառավարական ամառանոց, որտեղ բնակվում է պաշտոնյայի ընտանիքը, անչափահաս զավակները։   Սա աննախադեպ ոտնձգություն է մարդու և ընտանեկան կյանքի իրավունքի, անձնական տարածքի նկատմամբ, ինչը ժողովրդավարական պետությունում չի կարող համարվել քաղաքական պայքարի բարոյական միջոց։   Շուրջ քսանամյա քաղաքական պայքարի ընթացքում որևէ անգամ ընդդիմության կողմից փորձ չի արվել ժողովրդին ուղղորդել դեպի կառավարական ամառանոց, այլ միայն՝ պաշտոնյայի աշխատավայր։ Նույնիսկ 2018 թվականի ապրիլին սեփական նախաձեռնությամբ ԱԺ պատգամավորների տների մոտ ձեռնարկված անթույլատրելի գործողությունները հավանության չարժանացան հավաքների կազմակերպիչների կողմից։   Տեղի ունեցածը կրկնակի մտահոգիչ է այն տեղեկությունների համատեքստում, որ այսօրվա հավաքի և երթի կազմակերպիչներից շատերի համախոհներն էին նոյեմբերի 9-ի լույս 10-ի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին դաժան ծեծը, կառավարությունում և Ազգային ժողովում ջարդարարություն իրականացնողները:   Վճռականորեն դատապարտում և անթույլատրելի է համարում նման անթույլատրելի նախադեպի ձևավորումը։ Հռչակված նպատակին հասնելու միջոցները պետք է մնան բացառապես քաղաքական, միևնույն ժամանակ զսպվածության և բարոյականության սահմաններում»։   Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայրենիքի փրկության շարժում»-ի հանրահավաքի մասնակիցները երթով շարժվել են դեպի կառավարական ամառանոցներ:  
19:43 - 05 դեկտեմբերի, 2020
Վարչապետը կրկին հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ

Վարչապետը կրկին հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շարունակում է հանդիպումները արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։ Վարչապետը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօրվա հանդիպման ընթացքում տեղեկություն են ներկայացրել գերիների, աճյունների փոխանակման, անհետ կորած անձանց հայտնաբերման, ԴՆԹ հետազոտությունների և դատագենետիկական նույնականացման հետազոտությունների երկրորդ հոսքագծի ձեռք բերման ու տեղադրման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: Մանրամասն անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության մասնակցությամբ, Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ իրականացվող գործընթացներին: Վարչապետը լսել է ընտանիքների անդամների մտահոգություններն ու պատասխանել նրանց հարցերին:
18:07 - 05 դեկտեմբերի, 2020
Հանրահավաքի մասնակիցները Փաշինյանին մինչև երեքշաբթի ժամը 12։00-ը ժամանակ տվեցին՝ հրաժարական ներկայացնելու

Հանրահավաքի մասնակիցները Փաշինյանին մինչև երեքշաբթի ժամը 12։00-ը ժամանակ տվեցին՝ հրաժարական ներկայացնելու

Իշխան Սաղաթելյանը քիչ առաջ կառավարական առանաձնատան դիմաց ներկայացրեց «Հայրենիքի փկրության շարժման» պահանջը։ «Պահանջը հետևայլան է․ մինչև երեքշաբթի օրը՝ ժամը 12-ը, ժամանակ ենք տալիս, որ Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական թիմի, իր խորհրդատուների հետ վերջնական  քննարկի և որոշում ընդունի․ հրաժարական տա և հեռանա»,- ասաց նա։ Սաղաթելյանը հայտնեց՝ եթե Նիկոլ Փաշինյանը մինչև երեքշաբթի չհեռանա, ամբողջ Հայաստանում անհնազանդության ակցիաներ են անելու։  Հանրահավաքն այսպիսով ավարտվեց։ Նշենք, որ շարժման՝ վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։ Վերջինս այսօր՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, ներկայացրեց այն խնդիրները, որ կան ստեղծվելիք ժամանակավոր կառավարության առջև։
17:57 - 05 դեկտեմբերի, 2020