Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

2019-ին չի հաջողվել լուծել անկախ դատական համակարգ ունենալու հարցը․ Փաշինյանը ներկայացրեց պատճառը |armenpress.am|

2019-ին չի հաջողվել լուծել անկախ դատական համակարգ ունենալու հարցը․ Փաշինյանը ներկայացրեց պատճառը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ կառավարությունը 2019 թվականի ընթացքում չի կարողացել լուծել անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու հարցը։ ՀՀ Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ տարեկան զեկույցի քննարկման ընթացքում ունեցած ելույթում ՀՀ վարչապետը ներկայացրեց, թե ինչու կառավարությանը չի հաջողվել լուծել անկախ և վստահելի դատական համակարգ ունենալու հարցը։ «Դրան կա մեկ կոնկրետ պատճառ, որովհետև մենք իրոք ուզում ենք, որ Հայաստանում լինի անկախ, օրինական, վստահելի դատական համակարգ։ Ես ուզում եմ, որ սա շատ հստակ լինի բոլորիս համար․ մենք ոչ թե ուզում ենք իշխանության, հեղափոխության կամ նույնիսկ ժողովրդի համար վերահսկելի դատական համակարգ, այլ մենք իսկապես ուզում ենք, որ Հայաստանում լինի անկախ դատական համակարգ։ Եթե մենք ուզենայինք ունենալ կառավարելի դատական համակարգ, հին խամաճիկային դատական համակարգի փոխարեն նոր խամաճիկային դատական համակարգ, մենք դա վաղուց լուծած կլինեինք։ Ընդ որում, դրա համար 1-2 զանգը կամ նույնիսկ զանգի բացակայությունը բավարար կլիներ, բայց մեր քաղաքական կամքն է, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունն այլընտրանք չունի, ժողովրդավարությունից հետընթաց չի կարող լինել, ժողովրդավարությունը պիտի առաջընթաց ապրի»,- ընդգծեց Փաշինյանը։ Վարչապետը շեշտեց, որ անկախ դատական համկաարգը ՀՀ տնտեսական և քաղաքական հետագա զարգացման կարևորագույն գրավականն է․ «Մենք այստեղ պետք է հետևողականորեն առաջ անցնենք»,- եզրափակեց Փաշինյանը։
12:59 - 06 մայիսի, 2020
Վարկային արձակուրդ են ստացել 472 հազար ֆիզիկական և 15 հազար իրավաբանական անձինք |armenpress.am|

Վարկային արձակուրդ են ստացել 472 հազար ֆիզիկական և 15 հազար իրավաբանական անձինք |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպությունները արտակարգ դրության պայմաններում մայիսի 5-ի դրությամբ վարկային արձակուրդ են տրամադրել 472 հազար ֆիզիկական անձանց և 15 հազար իրավաբանական անձանց: Այս մասին ԱԺ-ում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը հիշեցրեց, որ ճգնաժամային առաջին օրերից շատ ինտենսիվ կերպով քննարկվում էր, և կային առաջարկներ, որ կառավարությունը որոշմամբ բանկային համակարգին պարտադրի տալ վարկային արձակուրդներ: «Եվ ես հայտնել եմ իմ սկզբունքային դիրքորոշումը, որ վարչական որոշմամբ այդպիսի լուծումների չի կարելի գնալ, որովհետև դա կբերի մեր ֆինանսական համակարգի կայունության էական խաթարման: Եվ մենք այս թեմայով առանց որևէ վարչական լծակի, մշտապես հաղորդակցության մեջ ենք եղել Կենտրոնական բանկի հետ, որը հաղորդակցություն է ապահովել նաև առևտրային բանկերի հետ: Եվ ուրախ եմ արձանագրել, որ մայիսի 5-ի դրությամբ վարկային կազմակերպությունները և բանկերը վարկային արձակուրդ են տվել ավելի քան 472 հազար ֆիզիկական անձանց և 15 հազար իրավաբանական անձանց»,-ասաց Փաշինյանը: Վերակառուցվել է ֆիզիկական անձանց 768 հազար 150 վարկ և իրավաբանական անձանց 16 հազար 875 վարկ: 
12:46 - 06 մայիսի, 2020
Չունենք սոցիալական կոլապս, սակայն թյուր է կարծիքը, թե ճգնաժամը անցել է, այն նոր սկսում է. Նիկոլ Փաշինյան |tert.am|

Չունենք սոցիալական կոլապս, սակայն թյուր է կարծիքը, թե ճգնաժամը անցել է, այն նոր սկսում է. Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Մեր հակաճագնաժամային առաջին գործողությունների նպատակը եղել է Հայաստանում խուճապ թույլ չտալը, երկրորդ ամենակարևոր խնդիրը՝ ապահովել, որպեսզի առողջապահական համակարգը կարողանա սպասարկել կորոնավիրուսով հիվանդ մարդկանց: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հայտնեց, որ 1500 մահճակալ պատրաստ է, ևս 150 մահճակալ առաջիկա օրերին պատրաստ կլինի, 600 հյուրանոցային–հիվանդանոցային տեղ է պատրաստվել: «2300 հյուրանոցային տեղ ենք պատրաստել կոնտակտավոր մարդկանց մեկուսացնելու համար և այս ընթացքում շուջ 6000 մարդ մեկուսացվել է: Հայաստանում կարանտինի պայմանները հայտնվել են միջազգային և տարածաշրջանային մամուլի շրջանակներում որպես օրինակելի»,-ասաց նա: Վարչապետը հայտնեց, որ Կառավարությունը հակաճագնժմային 16 միջոցառում է իրականացրել, 21,000 տնտեսվարողի աջակցություն է ցուցաբերել և ավելի քան 1 մլն մարդ Կառավարությունից ստացել է ուղիղ աջակցություն: «Շատ կարևոր եմ համարում, որ ֆինանսական շուկան շատ արագ կայունացավ, ի տարբերություն շատ երկրների՝ մենք չունեցանք շուկայական կոլապս, շատ էֆեկտիվ կարողացանք կառավարել գնաճը, և այսօր ունենք ապրանքներ, որոնք թանկացել են և ունենք ապրանքներ, որոնք էժանացել են և ապրանքներ, որոնց գինը չի փոխվել: Շուկայում գնաճի առումով ունենք լիարժեք հավասարակշռված վիճակ ունենք»,- ասաց նա և օրինակ բերեց, որ թեև կա պարարտանյութի գնի բարձրացում, սակայն ունենք նաև դիզելային վառելիքի գնի աննդախադեպ նվազում: Անդրադառնալով կոմունալ վճարներին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դա դարձել էր թիվ մեկ թեման, և ոմանք նույնիսկ ուզում էին կոմունալների դրոշով հակահեղափոխություն անել: «Մեր 5 միլիարդ փոխանցումից մոտավարապես 2 միլիարդ դրամը որպես կանխահաշիվ է նստած»,-ասաց նա և նշեց, որ ապացուցված վիճակագրություն է, որ Հայաստանում անապահով խավի բաժանորդները ամենապարտաճանաչ կոմունալ վճարների վճարողներն են:Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 1,2 միլիարդ դրամը նստել է այն մարդկանց հաշիվներին, որոնք այդ կարիքը չունեն: «Այդ թվում մեծ թվով ԱԺ պատգամավորների կոմունալ հաշիվներին փոխանցել ենք մոտավապես 20 հազար դրամ յուրաքանչյուր բաժանորդի համար»,- ասաց վարչապետը և կոչ արեց, եթե դրա կարիքը չունեն, գտնեն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը և աջակցեն նրանց: Ավելին՝ tert.am-ում
12:20 - 06 մայիսի, 2020
Կասկած կա, որ ԱԺ աշխատակիցների մեկը կորոնավիրուսով վարակված անձի կոնտակտավոր է |armenpress.am|

Կասկած կա, որ ԱԺ աշխատակիցների մեկը կորոնավիրուսով վարակված անձի կոնտակտավոր է |armenpress.am|

armenpress.am: Կա կասած, որ ՀՀ ազգային ժողովի աշխատակիցներից մեկը կորոնավիրուսով վարակված անձի կոնտակտավոր է, հետևաբար ձեռնարկվում են որոշակի միջոցներ, պատգամավորներին նիստերի դահլիճ մտնելիս տալիս են պատպանիչ դիմակներ և ձեռնոցներ: Այս մասին հայտնեց ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին: Մարուքյանը հետաքրքրվեց, թե որն է խստացումների պատճառը, որ մուտքի մոտ պետք է դիմակ և ձեռնոց ստանալ: «Եթե հիվանդ մարդ կա, ասենք թող չգան, իմանանք ինչ ենք անում, կամ բոլորս գնանք թեստ հանձնենք»,-ասաց պատգամավորը: Արարատ Միրզոյանը հիշեցրեց՝ ձեռնոցները և դիմակները հավանականության որոշակի տոկոսով կարող են կանխել վարակի տարածումը: «Հիմա ոչ մեկին ոչինչ չի պարտադրվում, դահլիճի մուտքի մոտ առաջարկվում է կրել դիմակ և ձեռնոց, որը կարող եք կրել, կարող եք՝ ոչ:  Այո, կա կասկած, գուցե հիմնավոր կասկած, որ ԱԺ աշխատակիցներից մեկը կոնտակտավոր անձ է, և քանի դեռ հանգամանքները լրիվ չեն պարզվել, բոլորս մի քիչ ավելի խստացված կերպով ենք ձեռնարկում կանխարգելիչ աշխատանքները»,-ասաց նա: ԱԺ նախագահը հիշեցրեց, որ վաղուց արդեն հայտնել է, որ բոլոր այն պատգամավորները, որոնք մտահոգություն կունենան իրենց և իրենց հարազատների առողջության համար և կնախընտրեն չմասնակցել նիստերին, նրանց  բացակայությունը կհամարվի հարգելի: Նա նշեց՝ ԱԺ աշխատանքները որևէ կերպ արտակարգ դրությամբ չեն խոչընդոտվում:
11:38 - 06 մայիսի, 2020
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Կառավարության գործունեության 2019-ի կատարողականը |hetq.am|

Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Կառավարության գործունեության 2019-ի կատարողականը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանի հերթական նիստում ընթանում է Կառավարության ծրագրի կատարման ընթացքի տարեկան զեկույցի քննարկումը: Այն ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում խոսքով` հասկանալի պատճառներով միայն 2019-ի արդյունքների քննարկում չի լինի, ուստի զեկույցը բաղկացած կլինի մի քանի մասից: «2019-ը հետհեղափոխական կառավարության գործունեության առաջին տարին էր, և այդ ամբողջական տարին է, որ մեզ պետք է լիարժեք պատկերացում տար հետհեղափոխական կառավարության և քաղաքական մեծամասնության պոտենցիալի մասին: Եվ շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ 2019 թվականին հաջողվել է գրանցել 2008-ից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարադկը` 7,6 տոկոս, որը ամենաբարձրն է ԵԱՏՄ երկրների, հարևան բոլոր երկրների և եվրոպական տարածաշրջանի բոլոր երկրների համեմատ»,-ասաց Փաշինյանը: Վարչապետի խոսքով` 2019-ի տնտեսական աճն ուղեկցվել է տնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավմամբ, ցածր գնաճով, ֆինանսական կայուն ցուցանիշներով: «Ամենակարևոր արդյունքներից մեկը այն է, որ մշակող արդյունաբերությունում աճը կազմել է 12 տոկոս, 2008-ից հետո առաջին անգամ մշակող արդյոնաբերությունը դարձել է մեր տնտեսության առաջատար ճյուղը»,-ասաց նա: Կառավարության ղեկավարի խոսքով` ամենաբարձր տնտեսական աճը արձանագրվել է կացության և հանրային սննդի ծառայության ոլորտներում` նախորդ տարվա համեմատ աճելով 27,2 տոկոսով, իսկ 2019-ին զբոսաշրջիկների թիվը աճել է  14,7 տոկոսով: «2018-2019 թվականների ընթացքում կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի եկամուտների հայտարարագրման ցուցանիշն ավելացնել 505 միլիարդ դրամով, և այս առումով բյուջեի ցուցանիշներն աճել են 43,6 տոկոսով: 199,1 միլիարդ դրամ նվազեցվել է հարկ վճարողների հանդեպ նախկինում ունեցած պարտավորություները, ինչը տասնյակ տարիներ քննարկման առարկա է դարձել երկրում, այսինքն գերավճարների հարցը լուծել ենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով` մյուս 306  միլիարդ դրամը ավելացել բյուջեի հարկային եկամուտներում, ինչը օգտագորվել է կոնկրետ նպատակների համար: «2019-ին հարկեր- ՀՆԱ (համախառն ներքին արդյունք հեղ.) հարաբերակցությունը կազմել է 22,3 տոկոս` նախորդ տարվա 20,95 տոկոսի համեմատ, 2019-ի ընթացքում 1,38 տոկոսով հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը ավելացրել ենք, սա չափազանց շոշափելի ցուցանիշ է»,-ասաց նա: Առաջին խոշոր հազար հարկ վճարողների վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ 13 տոկոսով ավելացել է, իսկ 2017-ի համեմատ` 31 տոկոսով: «2018-ի մայիսից  մինչև 2019-ի վերջ ստվերից  դուրս է եկել կամ ստեծվել ավելի քան 87 հազար աշխատատեղ, 2019-ի երրորդ եռամսյակի դրությամբ` գործազրկության մակարդակը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 2,1 տոկոսային կետով, իսկ զբաղվածության մակարդակը` 2,5 տոկոսային կետով: 2018-ի մայիսից մինև այսօր ավելի քան 1 միլիոն 100 հազար մարդու աշխատավարձը բարձրացրել ենք, աշխատավարձը կամ նպաստը կամ թոշակը, ու պարտադիր չի, որ դա լինի բյուջեի ուղղակի ֆինանսավորմամբ: Ուզում եմ հիշեցնել, որ համարթ եկամտահարկի շնորհիվ հունվարի մեկիս հարյուր հազարավոր մարդկանց աշխատավարձը  բարձրացել է»,-ասաց նա:
11:29 - 06 մայիսի, 2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց կերի մեջ հակաբիոտիկների կիրառումը բացառող օրինագծին   |armenpress.am|

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց կերի մեջ հակաբիոտիկների կիրառումը բացառող օրինագծին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կանոնակարգել անասնաբուծության մեջ հակաբիոտիկների օգտագործումը, մասնավորապես, բացառել հակաբիոտիկների՝ որպես կերային հավելում օգտագործելը: Նախագիծն  ԱԺ նիստում ստացավ 120 «կողմ» ձայն:   Ներկայում Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում հակաբիոտիկների կիրառումը կարգավորված չէ: Դրանք լայնորեն կիրառվում են անասնապահության ոլորտում՝ կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև աճի խթանման նպատակով: Դա պատճառ է հանդիսանում մարդկանց մոտ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման համար: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը ներկայում հանդիսանում է համաշխարհային առողջապահության համար լուրջ հիմնախնդիր: Նախագծի ընդունմամբ առաջարկվում կանոնակարգել անասնաբուծության մեջ հակաբիոտիկների օգտագործումը, մասնավորապես բացառել հակաբիոտիկների՝ որպես կերային հավելում օգտագործելը: Կարող են օգտագործվել հակաբիոտիկներ՝ կենդանիների բուժման նպատակով,  բայց այն հաշվարկով, որ վերջնական արդյունքում ձվի, մսի, կաթի, կերի մեջ չհայտնաբերվեն հակաբիոտիկներ:
11:24 - 06 մայիսի, 2020
Բժիշկը կպարտավորվի կասկածի դեպքում պացիենտի մասին ոստիկանությունում հաղորդում ներկայացնել |armenpress.am|

Բժիշկը կպարտավորվի կասկածի դեպքում պացիենտի մասին ոստիկանությունում հաղորդում ներկայացնել |armenpress.am|

armenpress.am: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրինագիծը, որով, ի թիվս այլ լրացումների, առաջարկվում է բուժաշխատողի համար որպես պարտականություն ամրագրել բժշկական հաստատություն տեղափոխված պացիենտի վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում ներկայացնելն այն դեպքերում, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ դա բռնության կամ հակաօրինական այլ գործողությունների արդյունք է: «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ստացավ 117 «կողմ» ձայներ: Նախագծով նախատեսվում է սահմանել անձնական տվյալների՝ մասնավորապես, բժշկական գաղտնիքի մշակման, փոխանցման համար իրավական կարգավորումներ՝ ներառյալ պատասխանատվություն նախատեսող դրույթներ. ապահովելու քաղաքացիների անձնական կյանքը, հարգելու մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների գաղտնիության պահպանման սահմանադրական իրավունքները: Նախատեսվում է ամրագրել պացիենտների իրավունքների և պարտականությունների ավելի հստակ շրջանակ՝ ապահովելով նաև նրանց իրավունքների առավել արդյունավետ իրացումը, սահմանել իրավական հիմքեր և կարգավորումներ՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման և կիրառման համար: Նախատեսվում է օրենսդրորեն կանոնակարգել արտակարգ իրավիճակների, ռազմական, ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման առանձնահատկությունները, ճշգրտել բժշկական փորձաքննությունների ցանկը, լրացնել օրենսդրական բացերը, սահմանել պարտադիր դատբաժշկական փորձաքննությունների դեպքերը և ձևերը: Առաջարկվում է նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների համար որպես պատականություն ամրագրել ՀՀ ոստիկանություն, բժշկական հաստատություն տեղափոխված պացիենտի վերաբերյալ հաղորդում ներկայացնելն այն դեպքերում, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ դա բռնության կամ հակաօրինական այլ գործողությունների արդյունք է: Առաջարկվում է բժշկական օգնության և սպասարկման առանձին ենթատեսակների համար սահմանել լիցենզիայում նշված վայրից դուրս վերջիններիս իրականացման հնարավորությունը:
11:12 - 06 մայիսի, 2020
Բանկերի միջոցով ստացվող ապահովագրական հատուցումը չի համարվի հարկման ենթակա եկամուտ |armenpress.am|

Բանկերի միջոցով ստացվող ապահովագրական հատուցումը չի համարվի հարկման ենթակա եկամուտ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով, ըստ էության, առաջարկվում է բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով ստացվող ապահովագրական հատուցման գումարը չդիտել որպես հարկման ենթակա եկամուտ:  ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ստացավ 116 «կողմ» ձայն:  Նախագիծը ներկայացնելիս խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը մանրամասնել էր՝ ներկայումս վարկ ստանալու համար բանկերին և վարկային կազմակերպություններին դիմող շատ ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը ապահովագրվում է, և որպես դրանց շահառու է ճանաչվում բանկը կամ վարկային կազմակերպությունը: Մասնավորապես, եթե ապահովագրական պատահար է տեղի ունենում, ապահովագրական հատուցումը նախ ստանում են բանկերը կամ վարկային կազմակերպությունները, որոնք այդ գումարն ուղղում են վարկի մարմանը, այնուհետև մնացած գումարը տրվում է տվյալ ֆիզիկական անձին կամ կազմակերպությանը: Ներկայում գործող իրավակարգավորումների համաձայն՝ այդ ապահովագրական հատուցումը բանկերի և վարկային կազմակերպությունների համար ներառվում է շահութահարկով հարկման ենթակա բազային հարկման մեջ, ընդունվում է որպես եկամուտ: Միևնույն ժամանակ, երբ այդ գումարի մնացորդը վերադարձվում է տվյալ ֆիզիկական անձին կամ կազմակերպությանը, դա ևս դիտարկվում է որպես եկամուտ՝ եկամտային հարկով հարկման բազայի հաշվարկման ժամանակ: Նախագծով հանվում են այդ կարգավորումները, և թե բանկի, թե վարկային կազմակերպության համար այդ գումարը՝ ապահովագրական հատուցումը չի դիտվելու որպես եկամուտ, չի դիտվելու նրանց համար նաև ծախս, երբ վճարում են ֆիզիկական անձին կամ կազմակերպությանը, ինչպես նաև հարկման իմաստով եկամուտ չի դիտվի ֆիզիկական անձի կամ կազմակերպության համար: Միայն բանկի և վարկային կազմակերպությունների համար եկամուտ չճանաչելու դրույթին հետադարձ ուժ կտրվի և կտարածվի 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած և ծագող հարաբերությունների վրա: Իսկ ֆիզիկական անձանց համար եկամուտ չդիտելու դրույթը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
11:07 - 06 մայիսի, 2020
Երևան համայնքին 1 միլիոն դրամ և ավելի նվիրատվությունները քաղաքապետը պարտավոր է հանրայնացնել |hetq.am|

Երևան համայնքին 1 միլիոն դրամ և ավելի նվիրատվությունները քաղաքապետը պարտավոր է հանրայնացնել |hetq.am|

hetq.am: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորների հեղինակած օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական առաջարկը:  Այն ընդունվեց 117 կողմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Այս փոփոխություններով պատգամավորները ցանկանում են համայնքին արված նվիրատվություններն ու նվիրաբերությունները հնարավորինս հրապարակային դարձնել: Նախագծում նշվում է, որ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության ստացման դեպքում համայնքի ղեկավարը դրանց վերաբերյալ տեղեկատվությունը ոչ ուշ, քան ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում հրապարակում է՝ համայնքապետարանում փակցնելու, ինչպես նաև այն սահմանված կարգով համայնքի պաշտոնական համացանցային կայքում զետեղելու միջոցով: Համայնքների համար սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի առաջարկը պահպանվել է բոլոր համայնքների համար` բացառությամբ Երևանի: Երևանի համար պահպանվել է մեկ միլիոն և ավելի գումարի դեպքում նվիրատվությունների հրապարակումը: Նվիրատուի անունը քաղաքապետը պարտավորվում է հրապարակել, եթե նվիրատուի կողմից կա գրավոր համաձայնություն:
10:45 - 06 մայիսի, 2020
ԱԺ-ն հավանություն տվեց մետաղական հանքարդյունահանող ընկերությունների հարկին առնչվող նախագծին |armenpress.am|

ԱԺ-ն հավանություն տվեց մետաղական հանքարդյունահանող ընկերությունների հարկին առնչվող նախագծին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության  ներկայացրած օրենքի նախագիծը, որով, ըստ էության, առաջարկվում է, որ մետաղական հանքարդյունահանող ընկերությունների բնապահպանական հարկերից մասհանումներ հատկացվեն նպատակային ծրագրերի իրականացման համար այն համայնքներում, որտեղ այդ ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն:  «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նածագիծը ԱԺ նիստում ստացավ 109 «կողմ» ձայն: Սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետությունում մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների, ինչպես նաեւ Շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանվող այլ ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից մասհանումներ կատարվում եւ առանձին տողով արտացոլվում են այն համայնքների բյուջեներում, որոնց տարածքում նշված ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն: Շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմինը սույն պարբերության մեջ նշված այլ ընկերությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչների հիման վրա: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը նշել էր, որ իրենց համար, սակայն, անընդունելի է օրենքի մակարդակով ֆիքսել ընկերությունների անուններ, որոնցից պետք է մասհանումներ կատարվեն: Գումարները չեն տրամադրվելու ինքնանպատակ, դրանք տրամադրվում են սուբվենցիոն նպատակային ծրագրերի համար: Առաջարկվում է, որ համայնքները նախապես ծրագրերը հրապարակեն մարզպետարանի, համայնքի կայքում: Մյուս փոփոխությամբ, ըստ համայնքների կամ բնակավայրերի բաշխվածության, կարգ սահմանելու իրավասությունը վերապահվում է կառավարությանը: Այսինքն՝ կսահմանվի այն կարգը, որով, ենթադրենք, մի քանի ազդակիր համայնք ունենալու դեպքում համապատասխան բաշխման կանոններն էլ կգործեն:
10:33 - 06 մայիսի, 2020
Նախադպրոցական կրթության բնագավառի ներառականությունը կապահովվի օրենքով. խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց օրենքը |hetq.am|

Նախադպրոցական կրթության բնագավառի ներառականությունը կապահովվի օրենքով. խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց օրենքը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու Կառավարության օրենսդրական առաջարկը: Այն ընդունվեց միաձայն` 116 կողմ ձայնով: Նախագծով երաշխավորվում է նախադպրոցական կրթության բնագավառի ներառականությունը, մատչելիությունը, հասանելիությունն ու որակը` որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման, զարգացման ու դաստիարակության, կյանքի, առողջության պահպանման և ամրապնդման կարևոր երաշխիք: Կրթական ծրագրի շրջանակներում ընտրվելու և կիրառվելու են ուսուցման այնպիuի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուuումնական գործընթացի ներառականությունը, մատչելիությունն ու որակը: Ըստ փոփոխությունների` նախադպրոցական տարիքային փուլերն են` 0-ից մինչև 2 տարեկան (վաղ մանկության տարիք), կրտսեր նախադպրոցական տարիք` 2-ից մինչև 4 տարեկան, միջին նախադպրոցական տարիք՝ 4-ից մինչև 5 տարեկան, ավագ նախադպրոցական տարիք` 5-ից մինչև 6 տարեկան: Նկարագրվել է ՆՈՒՀ-երի բաղադրիչները, երեխաների բժշկական սպասարկման մասով ավելացվել է դրույթ, համաձայն որի ՆՈԻՀ-ը ապահովում է սաների առաջնային բուժսպասարկումը և հսկողությունը, վերանայվել է ՆՈՒՀ-ում սննդի կազմակերպման վերաբերյալ հոդվածը, ավելացվել են երեխաների իրավունքներ դրույթներ, սահմանվել է մանկավարաժական աշխատողների պարտադիր վերապատրաստումը: Զարգացման կենտրոնների համար պարտադիր լիցենզավորման պահանջ է ամրագրվել:
10:29 - 06 մայիսի, 2020
Քաղաքացուն ասում եք գրանցվի, հետո ասում` կներեք, թարմացված չէ համակարգը, սպասեք մինչև թարմացվի․ Նաիրա Զոհրաբյան |hetq.am|

Քաղաքացուն ասում եք գրանցվի, հետո ասում` կներեք, թարմացված չէ համակարգը, սպասեք մինչև թարմացվի․ Նաիրա Զոհրաբյան |hetq.am|

hetq.am: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ համավարակի հետևանքների չեզոքացման Կառավարության նախաձեռնած սոցիալական ծրագրերին: «Կարողացեք տեղորոշել քաղաքացիներին, բա տեղորոշման մի ամբողջ համակարգ էիք մշակել, քաղաքացուն ասում եք գրանցվի, հետո ասում եք կներեք, թարմացված չէ համակարգը, սպասեք մինչև թարմացվի: Դա քաղաքացու խնդիրը չէ, կարգի բերեք ձեր համակարգերը, որպեսզի այն քաղաքացիները, ովքեր այս կամ այն ծրագրի շահառու են, կարողանան այդ  ծրագրերից օգտվել»,- ասաց Զոհրաբյանը: Պատգամավորի խոսքով` գուցե շատերի համար մեկ օրը ոչ մի արժեք չունի, բայց կան մարդիկ, որոնց համար նույնիսկ մեկ օրը կենսական նշանակություն ունի: Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաև ուսման վճարների` Կառավարության աջակցության ծրագրին: «ՄՈԳ-երի (միջին որակական գնահատական, հեղ.) հետ կապված էնպիսի բարձր շեմ եք դրել… Առանց այդ էլ նման մոգ ունեցողը գերազանցիկ է, բարձր առաջադիմություն ունի և հիմնականում օգտվում է անվճար համակարգից: Հիմա էս ֆորսմաժորային իրավիճակը կապ ունի առաջադիմության հետ, այսինքն` եթե բարձր առաջադիմություն չունի, ուսման վարձերի զեղչման խնդիր չունի»,- ասաց նա: Նաիրա Զոհրաբյանի խոսքով` այդ մոտեցումն անարդար մոտեցում է ուսանողների հանդեպ: «Ասում եք անտոկոս վարկ, բա մայր գումարը որտեղից են վճարելու էն ուսանողները, որոնց ծնողները չեն աշխատում ստեղծված վիճակում»,- ասաց նա: Զոհրաբյանը խոսեց նաև Քրեակատարողական հիմնարկներից իրեն դիմած քաղաքացիների դժգոհությունների մասին: «Բոլորը հույս ունեին, որ այսօրվանից որոշակի մեղմացումներ կլինի հանձնուքների հարցում, դատապարտյալներն ու կալանավորները կկարողանան քաղցրավենիք ու միրգ ստանալ, որը կարող են գնել բերդի կողքի բուդկից: Եթե կարող են իրենց քարտերով կողքի բուդկից առնել, ինչն է խանգարում, որ թույլատրեն հարազատները հանձնեն նույն միրգն ու քաղցրավենիքը»,- եզրափակեց նա:
17:32 - 05 մայիսի, 2020
Պատգամավորները քննարկում են կերի մեջ հակաբիոտիկների կիրառումը բացառող օրինագիծը |armenpress.am|

Պատգամավորները քննարկում են կերի մեջ հակաբիոտիկների կիրառումը բացառող օրինագիծը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Կերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կանոնակարգել անասնաբուծության մեջ հակաբիոտիկների օգտագործումը, մասնավորապես, բացառել հակաբիոտիկների՝ որպես կերային հավելում օգտագործելը: Նախագիծն  ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը: Նա նախ նշեց, որ ներկայում Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում հակաբիոտիկների կիարռումը կարգավորված չէ: Դրանք լայնորեն կիրառվում են անասնապահության ոլորտում՝ կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև աճի խթանման նպատակով: Դա պատճառ է հանդիսանում մարդկանց մոտ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման համար: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը ներկայում հանդիսանում է համաշխարհային առողջապահության համար լուրջ հիմնախնդիր: «Նախագծի ընդունումը պայմանավորված է անասնաբուծության մեջ հակաբիոտիկների՝ որպես կերային հավելում օգտագործման կանոնակարգման անհրաժեշտությամբ: Անասնաբուծության, թռնչաբուծության և ձկնաբուծության ոլորտներում հակամանրէային դեղերի կիրառման արդյունքում դեղակայուն մանրէները կարող են կենդանիներից անցնել մարդուն՝ սննդային շղթայի միջոցով: Նախագծի ընդունմամբ առաջարկվում կանոնակարգել անասնաբուծության մեջ հակաբիոտիկների օգտագործումը, մասնավորապես բացառել հակաբիոտիկների՝ որպես կերային հավելում օգտագործելը»,-ասաց Գաբրեիլյանը: Պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանըհետաքրքրվեց՝ օրենքի ընդունումից հետո ՀՀ-ում որևէ կենդանական մսի մեջ հակաբիոտիկ չի՞ լինելու: Փոխնախարարն արձագանքեց՝ անասնաբուժության ոլորտում հիվանդության դեմ առանց հակաբիոտիկների պայքարը գործնականում անիրագործելի է: Կարող են օգտագործվել հակաբիոտիկներ՝ բուժման նպատակով,  բայց այն հաշվարկով, որ վերջնական արդյունքում ձվի, մսի, կաթի, կերի մեջ չհայտնաբերվեն հակաբիոտիկներ: Այդ ուղղությամբ վերահսկողություն կիրականացվի:
16:14 - 05 մայիսի, 2020
Նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող նվիրատվության պարագայում  Երևանի քաղաքապետը պարտավոր է այդ մասին տեղեկացնել․ Աժ-ն քննարկում է պատգամավորների նախագիծը

Նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող նվիրատվության պարագայում Երևանի քաղաքապետը պարտավոր է այդ մասին տեղեկացնել․ Աժ-ն քննարկում է պատգամավորների նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է ԱԺ  պատգամավորներ՝ Սերգեյ Բագրատյանի, Վարդան Վարդանյանի, Տիգրան Ստեփանյանի, Հրանտ Մադաթյանի, Դավիթ Մանուկյանի, Ջանիբեկ Հայրապյանի և Սոնա Ղազարյանի կողմից ներկայացված՝ «Տեղական ինքնակառավարման  մասին օրենքում լրացում կատարելու» մասին օրենքի նախագիծը։ Նախագծի հիմնական զեկուցողը ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանն էր։ «Ուզում եմ տեղեկացնել, որ առաջինից երկրորդ տնթերցման ընթացքում օրենքի նախագծում կատարվել են երկու հիմնական փոփոխություններ։ Առաջինը՝ համայնքների համար օրենքով սահմանված՝ նվիրատվությունների  նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը պահպանվել է բոլոր համայնքների համար, բացառությամբ Երևանը։ Երևանի պարագայում մենք առանձնացրել ենք դրույքաչափը և սահմանել, որ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող նվիրատվության պարագայում, համայնքի ղեկավարը, այսինքն Երևանի քաղաքապետը, պարտավոր է այդ մասին տեղեկացնել erevan.am համացանցային կայքում»,- այս մասին նախագծի ներկայացման ընթացքում ասաց Ղազարյանը։  Նախագծի քննարկման ժամանակ վեր էր հանվել նվիրատուի անձնական տվյալների պահպանության հարցը։  Ներկայացված  օրենքի նախագծում ավելացվել է ևս մեկ պարբերություն, որտեղ սահմանվել է ,որ նվիրատուի մասին տեղեկատվությունը ենթակա է հրապարակման այն պարագայում, երբ նվիրատուի կողմից կա գրավոր համաձայնություն։  «Հանձնաժողովի նիստի ընթացքում վեր հանվեց նաև այն հարցը, թե արդյոք ճիշտ է տարբերակել Երևանը և մնացած համայքները։ Միջազգային փորձի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ այս մոտեցումը ընդունելի է եվրոպական երկրներում, ինչպես նաև ԱՄՆ-ում»,- նշեց պատգամավորը։  Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նույնպես տվել է իր դրական եզրակացությունը։ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացնելով կառավարության կարծիքը նշեց, որ այն դրական է և նախագծի հաստատման պարագայում ՏԻՄ համակարգում բարելավումներ կկատարվեն։   
15:06 - 05 մայիսի, 2020