Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Մեղրիում ռուսական 5 մոդուլային հենակետեր տեղադրվել են մոտ 8-9 ամիս առաջ․ Մեղրիի համայքնապետ |tert.am|

Մեղրիում ռուսական 5 մոդուլային հենակետեր տեղադրվել են մոտ 8-9 ամիս առաջ․ Մեղրիի համայքնապետ |tert.am|

tert.am: Մեղրիում ռուս սահմանապահների կողմից տեղադրվել են 5 մոդուլային հենակետեր, որտեղ ռուսական սահմանապահ զորքերը սահմանային ծառայություն են իրականացնում: Այս մասին հայտնեց Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը: «Այդ հենակետերը տեղադրվել են մոտ 8-9 ամիս առաջ՝ Արաքսի ափին։ Թե ինչ գործառույթներ են կատարում, հստակ չեմ կարող ասել, այդ հարցին համապատախան գերատեսչությւոնները ավելի հստակ կարող են պատախանել։ Բայց պետք է նշեմ որ ժամանակ առ ժամանակ  հենակետերում կանգնեցնում են քաղաքացիներին, ստուգում անձը հաստատող փաստաթղթերը, մեքենաները, ինչը շատ ժամանակ քաղաքացիների շրջանում խռովություններ ու դժգոհություններ է առաջացնում»,- ասաց համայնքի ղեկավարը։ Բագրատ Զաքարյանը նշեց, որ ռուս խաղաղապահները ծառայություն են իրականացնում՝ «Պետական սահմանի մասին» օրենքի համաձայն։ «ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կա գրավոր պայմանավորվածություն, ըստ որի՝ իրենք իրականացնում են իրենց ծառայությունը։ «Պետական սահմանի մասին» օրենքի 21-րդ կետով դա համարվում է սահմանային գոտի, որտեղ ռուս սահմանապահները ծառայություն են իրականացնում»,- ասաց Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը:
17:15 - 08 օգոստոսի, 2022
Վլադիմիր Կարապետյանը անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին

 |armenpress.am|

Վլադիմիր Կարապետյանը անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցին բարձրաձայնել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը: Վլադիմիր Կարապետյանը նշել է, որ Ադրբեջանը հաստատում է, որ գերության մեջ է պահում 38 հայ զինծառայողների, մինչդեռ հայկական կողմը համարում է, որ գերիների թվում պետք է լինի ևս 26 զինվորական։ Դեսպանը ընդգծել է, որ ամենաբարձր մակարդակով պայմանավորվածություն է եղել, որ գերիների փոխանակումը լինելու է բոլորը բոլորի դիմաց: Հայկական կողմը փոխանցել է բոլոր գերիներին, նույնիսկ հանցագործներին, որոնք դատապարտվել են բոլորովին այլ հոդվածներով, այդ թվում՝ մարդասպանության համար։ Դեսպանի խոսքով՝ հայկական կողմն ունի համապատասխան փաստաթղթային ապացույցներ, տեսագրություններ, ինչպես նաև արդեն Հայաստան վերադարձած նախկին գերիների ցուցմունքները։ Կարապետյանը հավելել է, որ ադրբեջանական կողմը բաց է թողել հայ զինվորականների մի մասին՝ ականապատման քարտեզների դիմաց։ «Որպես բարի կամքի դրսևորում, Հայաստանի ղեկավարությունը փոխանցեց ականապատ դաշտերի այն քարտեզները, որոնք մենք մեր տրամադրության տակ ունեինք դեռևս 90-ականներից սկսած՝ ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներից»,- պարզաբանել է դեսպանը։ Դիվանագետն ընդգծել է, որ փոխանցված քարտեզները զգալիորեն կրճատել են ականների հետ կապված մահացությունների թիվը։ «Չնայած նրան, որ Ադրբեջանը հրապարակավ և բազմիցս բողոքել է այդ քարտեզների որոշ անճշտության մասով, սակայն դրանք մեր կողմից փոխանցելուց հետո պայթյունների թիվը զգալիորեն նվազել է, և ընդամենը մեկ-երկու մահացության դեպք է եղել: Մեր քարտեզները բավականին ճշգրիտ են, բայց պետք է հաշվի առնել անցած ժամանակահատվածը»,- ամփոփել է Վլադիմիր Կարապետյանը։
16:16 - 08 օգոստոսի, 2022
Չավուշօղլուն Հայաստանին  «նախազգուշացրել է հետագա սադրանքների անթույլատրելիության մասին» 
 |tert.am|

Չավուշօղլուն Հայաստանին «նախազգուշացրել է հետագա սադրանքների անթույլատրելիության մասին» |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երկուշաբթի Անկարայում Թուրքիայի դեսպանների 13-րդ համաժողովի բացմանը հայտարարել է, որ «Թուրքիան հանդես է գալիս արդարության օգտին»: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը: «Այդպես էր Ղարաբաղի հարցում։ Մենք տասնամյակներ շարունակ հայտարարում էինք ադրբեջանական հողերի օկուպացիայի անթույլատրելիության մասին»,- ասել է Չավուշօղլուն։Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո Անկարան շարունակում է ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն ապահովելու, համագործակցության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ։«Մենք կրկին զգուշացնում ենք Հայաստանին հետագա սադրանքների անթույլատրելիության մասին։ Մեր երկիրը ոչ մի երկրի թշնամի չէ. բոլոր նրանք, ովքեր հակառակն են պնդում, կողմնակալ են»,- շեշտել է Չավուշօղլուն:
12:50 - 08 օգոստոսի, 2022
ՌԴ ՊՆ-ն հաստատել է Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հրադադարի խախտումը, ինչի հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել


 |armenpress.am|

ՌԴ ՊՆ-ն հաստատել է Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հրադադարի խախտումը, ինչի հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատել է Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը: ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ անցած մեկ օրում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում  Գեղարքունիքի մարզի Սոթք շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի մեկ խախտում է  արձանագրվել, որի հետևանքով վիրավորվել է Հայաստանի զինված ուժերի մեկ զինծառայող: «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների հրամանատարության կողմից ադրբեջանական և հայկական կողմերի հետ փոխգործակցությամբ այս միջադեպը կարգավորվել է, կողմերի շփման գծի խախտումներ թույլ չեն տրվել»,- նշված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմենի Գևորգյանը:  
11:21 - 08 օգոստոսի, 2022
Հաշվի առնելով վտանգները՝ մեր միակ լուծումը Արցախի և Հայաստանի ռազմավարական դիմադրողականության մակարդակի արագ բարձրացումն է. Արտակ Բեգլարյան

Հաշվի առնելով վտանգները՝ մեր միակ լուծումը Արցախի և Հայաստանի ռազմավարական դիմադրողականության մակարդակի արագ բարձրացումն է. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վերջին օրերի ադրբեջանական ագրեսիային՝ գրելով հետևյալը՝«Վերջին օրերի ադրբեջանական ագրեսիայի ընթացքում մեր զինծառայողները բազմիցս դիմակայել են ադրբեջանական գրոհներին ու սադրանքներին: Ցավոք, հիմնականում ԱԹՍ-ների հարվածներից ունեցել ենք 2 զոհ և 19 վիրավոր: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Գուրգեն Գաբրիելյանի և Արթուր Խաչատրյանի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:Այս դեպքերը հերթական անգամ ապացուցեցին՝ 1. Արցախի ժողովրդի դիմադրության ոգին կոտրված չէ, և մենք պատրաստ ու ունակ ենք ինքնապաշտպանության.2. Ադրբեջանը շարունակում է հայատյացության ու պատերազմի քաղաքականությունը՝ բացառելով հայ ազգի գոյությունն առնվազն Արցախում, իսկ ապագայում՝ նաև Հայաստանում.3. Միջազգային ռազմաքաղաքական երաշխիքներն ու մեխանիզմները, հատկապես այս փխրուն աշխարհակարգի պայմաններում, ամբողջությամբ չեն ապահովում Արցախի ժողովրդի կայուն անվտանգությունը, և մենք ստիպված ու պարտավոր ենք շարունակաբար բարելավել մեր ռազմավարական դիմադրողականության մակարդակը.4. Ադրբեջանի հայամերժ քաղաքականության պայմաններում հակամարտության ավարտը տեսանելի չէ, և Բաքուն փորձելու է պարբերաբար իրականացվող սադրանքների, իրավախախտումների ու տարաբնույթ ճնշումների միջոցով քիչ-քիչ էլ ավելի բարելավել իր ռազմաքաղաքական դիրքերը տարածաշրջանում ու հասնել Արցախի հայաթափմանը. Այդ նպատակի համար Ադրբեջանը կիրառում է տարբեր միջոցներ, ներառյալ՝Ա) ուժի և ուժի սպառնալիքի կիրառում,Բ) սեփական ռազմական կարողությունների շարունակական բարելավում,Գ) Թուրքիայի ներքաշում տարածաշրջանային հարաբերությունների մեջ՝ սեփական օրակարգային հարցերով,Դ) Արցախի մեկուսացման խորացում,Ե) տարածաշրջանում ու աշխարհում Ադրբեջանի դերի ամրապնդմամբ ու կեղծ տեղեկատվական հոսքերով ադրբեջանական թեզերի ու շահերի առաջմղում,Զ) հայության տարբեր հատվածների միջև պառակտման հրահրում ու խթանում,Է) հայերի (առաջնահերթորեն՝ արցախահայության) շրջանում անօգնականության ու անելանելիության զգացողության սերմանում,Ը) Արցախում ապրելու համար կարևոր պայմանների վատթարացում ու խոչընդոտում,Թ) ՌԴ խաղաղապահ զորակազմի և ընդհանրապես Ռուսաստանի լծակների ու հնարավորությունների սահմանափակում տարածաշրջանում և հեղինակազրկում հատկապես հայերի շրջանում.5. Քանի որ Արցախը բացառիկ նշանակություն ունի Հայաստանի և ողջ հայության համար և հաշվի առնելով վերոնշյալ վտանգները՝ մեր միակ լուծումը Արցախի և Հայաստանի ռազմավարական դիմադրողականության մակարդակի շարունակական ու արագ բարձրացումն է հատկապես հետևյալ ոլորտներում՝Ա) կայուն անվտանգություն,Բ) աճող ժողովրդագրություն,Գ) զարգացող տնտեսություն,Դ) որակյալ կրթություն,Ե) արդյունավետ կառավարում,Զ) ազգային գաղափարախոսություն,Է) պրագմատիկ միջազգային հարաբերություններ.6. Այս ամենին հասնելու համար մեզ անհրաժեշտ է Արցախի հայկական ապագայի և հայոց պետականության զարգացման ու զորացման շուրջ ապահովել համազգային կայուն ու գործնական համախմբում. 7. Եթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք հայոց պատմության եթե ոչ վերջին, ապա նախավերջին էջը:Այս հարցերի և հայ ազգի համար Արցախի բացառիկ կարևորության (Արցախականության) ու Արցախի ապագայի շուրջ իմ ավելի մանրամասն մտորումները կներկայացնեմ առաջիկայում՝ ծավալուն հոդվածով»:
18:35 - 07 օգոստոսի, 2022
Հայաստանի սահմանից գրունտային հատվածով կփորձենք միանալ մայրուղուն. Հայկ Խանումյանը ներկայացրել է՝ ինչպես կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով
 |artsakhpress.am|

Հայաստանի սահմանից գրունտային հատվածով կփորձենք միանալ մայրուղուն. Հայկ Խանումյանը ներկայացրել է՝ ինչպես կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով |artsakhpress.am|

artsakhpress.am: Դեպի Հայաստան տանող նոր երթուղու այն ճանապարհահատվածը, որն անցնում է Լաչինի  միջանցքով, Հին շեն, Մեծ շեն, Կանաչ Թալա բնակավայրերով և հասնում մինչև ՀՀ սահման արդեն պատրաստ է։ Արցախի հանրային հեռուստատեսության հետ զրույցում ասել է  Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը՝ մանրամասներ ներկայացնելով այլընտրանքային ճանապարհով երթևեկության կազմակերպման և նոր ենթակառուցվածքների կառուցման վերաբերյալ։ Նախարարի խոսքով՝ դեռևս պատրաստ չէ ՀՀ սահմանից Կոռնիձոր տանող 11 կիլոմետրանոց ճանապարհաhատվածը։    «Օգոստոսի 1-ին Հայաստանում տենդեր է կազմակերպվել, որի արդյունքում՝  երեք ընկերություններ կսկսեն ճանապարհահատվածի կառուցումը։ Ենթադրվում է, որ գործող ճանապարհի փակվելուց հետո, նոր երթուղու՝ Հայաստանի սահմանից 3-4 կիլոմետրանոց գրունտային հատվածով կփորձենք միանալ մայրուղուն՝ այս կերպ ժամանակավոր լուծում տալով խնդրին՝ մինչև հայաստանյան հատվածում ճանապարհը կառուցվի»,-մանրամասնել է Հայկ Խանումյանը՝ ընդգծելով, որ նոր երթուղին գործելու է միջանցքի տրամաբանությամբ։   «5 կիլոմետրանոց ճանապարհահատվածը ամբողջովին գտնվելու է ռուսական խաղաղապահ զորքերի հսկողության տակ։ Այնպես, ինչպես Բերձոր- Աղավնո միջանցքի դեպքում՝ այստեղ ադրբեջանական զորքեր կամ այլ ծառայողներ չեն լինելու»,-ընդգծել է նա։   Գերատեսչության ղեկավարի տեղեկատվությամբ՝ այլընտրանքային ճանապարհի հարևանությամբ պետք է կառուցվեն նաև Արցախը սնուցող ենթակառուցվածքները։   Նրա գնահատմամբ՝  ժամանակը սուղ է, բայց աշխատանքները կշարունակվեն նաև երթուղին փոխելուց հետո։    «Այս պահին այլընտրանքային այդ ճանապարհի երկայնքով  կապի և  բարձրավոլտ գծի անցկացման նախագծման աշխատանքներ ընթանում են, բայց այնպես չէ, որ ներկայում գործող ճանապարհի դեպքում բոլոր ենթակառուցվածքներն ամբողջությամբ անվտանգ տարածքով են անցնում։  Դրանց մեծ մասը, այժմ էլ, Ադրբեջանի  վերահսկողության տակ գտնվող տարածքներով է անցնում։ Հետևաբար, այս ամենը կարգավորելու համար անհրաժեշտ են  որոշակի ճկունություն, բանակցություններ, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորակազմի գործուն մասնակցությունը», նշել է Հ․ Խանումյանը՝ հավելելով, որ խաղաղապահների գործուն մասնակցությունն ակնկալվում է նոր երթուղին շահագործելիս։   Ըստ նախարարի՝ այն ամբողջապես պետք է գործի խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում։   Անդրադառնալով Ադրբեջանի հսկողության ներքո գտնվող տարածքներով անցնող ենթակառուցվածքների անվտանգության հարցին, ԱՀ ՏԿԵ նախարարը նշել է, որ թշնամին բավական մոտ է Արցախի  կենսական ենթակառուցվածքներին, բնակավայրերին, ճանապարհներին, ուստի նրա կողմից ոտնձգությունների մտավախություն միշտ էլ կա։ Այդուհանդերձ, հաշվի առնելով հավանական ու որոշակի սցենարները, դրանց պատրաստվելու համապատասխան աշխատանքներ նույնպես իրականացվել են ։   Ինչպես հայտնի է, Ադրբեջանն օրերս ռուս խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել մինչև օգոստոսի 25-ն ազատելու Լաչինի միջանցքը՝  ասելով, որ կառուցել է այլընտրանքային ճանապարհի իր հատվածը։
20:48 - 06 օգոստոսի, 2022
Հայաստանը ներկայացնողները սեպարատ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ հայկական կողմի բոլոր զիջումներն Արցախի հաշվին անելու շուրջ. Վարդանյան

Հայաստանը ներկայացնողները սեպարատ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ հայկական կողմի բոլոր զիջումներն Արցախի հաշվին անելու շուրջ. Վարդանյան

Բանակցություններում Հայաստանը ներկայացնողները սեպարատ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ հայկական կողմի բոլոր զիջումներն Արցախի հաշվին անելու շուրջ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: «Ի՞նչ է տեղի ունեցել․ հրեշավոր իրականությունը Բանակցություններում Հայաստանը ներկայացնողները սեպարատ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ հայկական կողմի բոլոր զիջումներն Արցախի հաշվին անելու շուրջ։ Այսպիսի պայմանավորվածության նպատակը մեկն է․ և՛ թուրք-ադրբեջանական տանդեմի, և՛ Հայաստանի փաստացի ղեկավարների համոզմամբ հենց այդ տարբերակն է ամենաքիչ վնասը հասցնում Նիկոլի բռնապետությանը։ Նիկոլին դա պետք է իշխանությունը հնարավորինս երկար պահելու համար, Թուրքիային և Ադրբեջանին այս տարբերակը պետք է իրենց հնարավորությունների պատուհանը հնարավորինս երկար բաց պահելու համար։ Որտե՞ղ են ազգային ուժերը Այս կոնտեքստում պետք է խուսափել անգամ ընդդիմություն տերմինի օգտագործումից, որովհետև չկա ընդդիմություն- իշխանություն պայքար։ Կա ազգային դաշտ և կան թշնամու շահերը սպասարկողներ։ Այսպիսի պայմաններում անիմաստ եմ համարում որևէ ուժի, կամ անհատի պաշտպանելու փորձն անգամ։ Բոլորս պաշտպանելու մի բան ունենք՝ Հայերնիքը։ Քաղաքական ուժերն առաջնային պատասխանատվություն և մեղավորություն ունեն այս իրավիճակի համար, այստեղ վիճելու շատ բան չկա։ Բայց մենք պետք է խուսափենք մի ծայրահեղությունից մյուսի գիրկն ընկնելուց։ Ազգային ուժերից անհարժեշտ է պահանջել քաղաքական իրավիճակի փոփոխություն, որն անխուսափելիորեն հանգեցնելու է գետնի վրա իրավիճակի փոփոխությանը։ Ազգային դաշտից անիրատեսական է իշխանություն չլինելու պարագայում պահանջել որևէ տարածքի պաշտպանություն, վերաբնակեցում, կրթական ռազմավարության փոփոխություն ․․․։ Սրանք բացառապես պետության լիզորությունների ներքո են և անիմաստ են, եթե համահունչ չեն պետական քաղաքականությանը։ Աղավնոյի գյուղապետը դաշնակցական է, Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ, գյուղը կառուցվել և բնակեցվել է սփյուռքից ստացված ներդրումների շնորհիվ։ Այսինքն, ազգային դաշտն ունի գյուղը պահելու ցանկությունը, այդ ուղղությամբ իր ուժերի ներածին չափով իրականացրել է ամեն ինչ, բայց գյուղը հանձնվում է թշնամուն դավադիր քաղաքական պայմանավորվածության արդյունքում։ Նույն պատկերն է նաև Քարվաճառի և Քաշաթաղի դեպքում, որտեղ տարիների ընթացքում ազգային ուժերի կողմից կատարվել է 7 մլն դոլարի ներդրում, բայց շրջանները մի ստորագրությամբ հանձնվել են թշնամուն։ Գալով հարցին՝ ազգային ուժերն ու անհատները նույն տեղերում են, փորձում են իրավիճակից ելքեր գտնել ու իրատեսական լուծումներ առաջարկել՝ փորձելով հնարավորինս խնայել աղետից, կեղծիքից ու կործանարար պոպուլիզմից հոգնած մեր ժողովրդի նյարդերն ու համբերությունը։ Այս մասով միայն մի բան կարող եմ ասել, անթույլատրելի է նեղանալ և կամ փորձ իսկ անել հեգնել մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր հուսահատ և ճարահատված հայացքն ուղղել են ազգային ուժերին։ Բոլոր այդ մարդկանց էլ պետք է վստահեցնել, որ ցանկացած պատասխանատու ազգային ուժ հասկանում է, որ սա բախտորոշ ժամանակաշրջան է և մեծ հաշվով կասկածի տակ է դրված իր գոյության իմաստը, ուստի ստեղծված իրավիճակից ելքեր գտնելը դառնում է առաջին հերթին ազգային ուժերի փրկության ճանապարհը։ Ի՞նչ կարող ենք անել մենք Նախ մեր՝ ազգային դաշտում պետք է դադարենք իրար հայհոյելուց և մեղադրելուց․ դա Նիկոլի օրակարգն է։ Վստահեցնում եմ, սցենարի ամեն տեսակ զարգացման պարագայում դրա համար բավական ժամանակ մնալու է, այս բոլոր գործընթացներն էլ թույլ են տալու մեզ հասկանալ ամեն մի դերակատարի նպատակներն ու կարողությունները։ Այնպես որ, փոխադարձ մեղադրանքներն ու որևէ նշանակություն չունեցող պարզաբանումներն անհրաժեշտ է թողնել հետագային։ Վստահ եմ՝ հնարավոր փրկության տարբերակ առաջարկվելու է, ևս մեկ անգամ անհրաժեշտ է լինելու բոլորիս աջակցությունն ու մասնակցությունը։ Ամենամեծ դժվարությունը երևի այդ ժամանակ է լինելու, երբ հարկ է լինելու մի կողմ թողնել կասկածները, անվստահությունը և դարձյալ փորձել։ Սա էլ դեռ բավարար չի, հրակ է լինելու նաև համոզել մեր դեռևս անտարբեր մնացած հայրենակիցներին։ Բայց իրականությունն այն է, որ այլ ելք մենք չունենք, ու այլ տարբերակ, քան բոլորով դա անելն է, նույնպես չունենք»,- գրել է նա։
19:48 - 06 օգոստոսի, 2022
Աղավնոյի և Բերձորի բնակիչներին զգուշացվել է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն իրենց տները․ համայնքապետեր
 |tert.am|

Աղավնոյի և Բերձորի բնակիչներին զգուշացվել է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն իրենց տները․ համայնքապետեր |tert.am|

tert.am: Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի բնակիչներին զգուշացրել է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն Աղավնոն։ Այս մասին հայտնեց Արցախի Աղավնո գյուղի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը։ «Մենք գիտեինք, որ այս օրը գալու է, բայց որոշակի հույսեր ունեինք։ Աչքի լույսով պահել ու պայքարել ենք, հիմա ժողովրդին դարձնում են ոչնչություն»,-ասաց Չավուշյանը։ Համայնքապետը հայտնեց, որ հայկական կողմը այս կերպ է վարվում, իսկ ադրբեջանցիներն էլ ասում են՝  ճանապարհը կառուցել, վերջացրել են, և իրենց խնդիրը չէ՝ հայկական կողմը կառուցել է, թե ոչ այլ ճանապարհ․ «Պահանջում են՝ պետք է հանձնել ճանապարհը և վերջ»,- ասաց Անդրանիկ Չավուշյանը։ Բերձորի համայնքապետ Նարեկ Ալեքսանյանն էլ հայտնեց, որ նույն որոշման մասին բերձորցիներին ևս Հայկ Խանումյանը հայտնել է․«Ասել է, մինչև օգոստոսի 25-ը պետք է լքենք մեր տները, պետք է տարհանում սկսենք, հասկանանք ինչ է լինում»։
18:07 - 05 օգոստոսի, 2022
Հայտարարված մասնակի զորահավաքում ընդգրկված են միայն կոնկրետ զորամասեր. Արցախի տեղեկատվական շտաբի պարզաբանումը

Հայտարարված մասնակի զորահավաքում ընդգրկված են միայն կոնկրետ զորամասեր. Արցախի տեղեկատվական շտաբի պարզաբանումը

Արցախի տեղեկատվական շտաբը, հաշվի առնելով մասնակի զորահավաքի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած տարաբնույթ քննարկումները, հանդես է եկել լրացուցիչ պարզաբանմամբ: «Պայմանավորված վերջին օրերին շփման գծում լարվածության աճով, անհրաժեշտություն է առաջացել համալրել առանձին զորամասեր և զինվորական կամ քաղաքացիական պաշտոններ: Այդ պատճառով ԱՀ նախագահի հրամանագրով հայտարարվել է մասնակի զորահավաք, որն ի տարբերություն ընդհանուր զորահավաքի, պետության զինված ուժերի մի մասի հավաք է՝ ելնելով կոնկրետ իրավիճակից և տվյալ պահին զինված ուժերի առջև դրված խնդիրներից: Մասնակի զորահավաքի յուրաքանչյուր դեպքում իրավասու մարմինների կողմից որոշվում են զորահավաքի իրականացման մասշտաբներն ու սուբյեկտների ընդգրկվածության աստիճանն ու քանակը: Ուստի, հայտարարված մասնակի զորահավաքում ընդգրկված են միայն կոնկրետ զորամասեր, որոնց կցագրված քաղաքացիներն են միայն ստանում ծանուցումներ: Դա նշանակում է, որ ովքեր չեն ստացել ծանուցում, նրանց զորամասի կամ ստորաբաժանման վերաբերյալ զորահավաքի որոշում չի կայացվել: Ծանուցումներն ուղարկվել են տվյալ զորամասերում կցագրված բոլոր անձանց՝ առանց որևէ խտրականության, այդ թվում՝ պաշտոնատար անձանց, որոնք էլ ներգրավվել են զորահավաքային զինվորական ծառայության մեջ»,- ասված է հաղորդագրության մեջ։ 
17:53 - 05 օգոստոսի, 2022
ՀՀ ԶՈւ-ն դուրս է բերվել ԼՂ-ից, Արցախի անվտանգությունն ապահովում են տեղի ինքնապաշտպանական ուժերը և սակավաթիվ խաղաղապահ զորակազմը. «Միասնական հայրենիք» կուսակցության հայտարարությունը

ՀՀ ԶՈւ-ն դուրս է բերվել ԼՂ-ից, Արցախի անվտանգությունն ապահովում են տեղի ինքնապաշտպանական ուժերը և սակավաթիվ խաղաղապահ զորակազմը. «Միասնական հայրենիք» կուսակցության հայտարարությունը

Սամվել Բաբայանի առաջնորդած «Միասնական հայրենիք» խմբակցությունը հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության ապառազմականացման Պաշտպանության բանակի կազմալուծման պահանջի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև. Վերջին օրերին, օգտվելով աշխարհաքաղաքական տեղաշարժերից, Ադրբեջանն ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ նոր օրակարգ է թելադրում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում` ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի ապառազմականացման և Պաշտպանության բանակի կազմալուծման անհիմն պահանջներ: Հաշվի առնելով վերոնշյալը՝ «Միասնական հայրենիք» խմբակցությունը հայտարարում է․ · Խստորեն դատապարտում ենք ԼՂ-ում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շարունակական խախտումներն ու Ադրբեջանի ագրեսիվ ձեռնարկումները: · ՀՀ-ի ԶՈւ-ի ստորաբաժանումները դուրս են բերվել ԼՂ-ից և Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովվում է տեղի ինքնապաշտպանական ուժերի և սակավաթիվ ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցներով։ · Արցախի բնակչության նկատմամբ շարունակաբար իրականացվող զինված հարձակումների, էթնիկ ատելության հրահրումների, հայկական մշակութային և կրոնական հուշարձանների ոչնչացման, հայաթափման ադրբեջանական քաղաքականության համապատկերում Արցախի ժողովուրդն այլընտրանք չունի, քան ձեռնարկել ինքնապաշտպանության միջոցառումներ: · Արցախի Հանրապետությունն իրացնում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ինքնապաշտպանության անկապտելի իրավունքը՝ պաշտպանելու իր ժողովրդի հիմնարար իրավունքները ադրբեջանական շարունակական և համակարգային ագրեսիայից։ Ուստի, անթույլատրելի ենք համարում Արցախի ժողովրդի անվտանգության անվերապահ երաշխավորի՝ Արցախի Պաշտպանության բանակի, կազմալուծման և/կամ զինաթափման որևէ պահանջ: Նման պահանջը միաժամանակ չի արտացոլում Հայտարարությամբ ստանձնած Կողմերի պարտավորությունները: · Կարևորելով ՌԴ-ի միջնորդական ջանքերը ԼՂ-ի հակամարտության կարգավորման և խաղաղապահ առաքելություն ստանձնելու գործում, ինչպես նաև հաշվի առնելով ադրբեջանական կողմի շարունակական ագրեսիվ միջամտությունները, համոզված ենք, որ ԼՂ-ում ՌԴ-ի խաղաղապահ ներկայությանը միջազգայնորեն ամրագրված երաշխիքներով և հստակ գործառույթներով օժտելը օրվա հրամայականն է: Արցախի ԶՈւ-ն Արցախի ժողովրդի գոյաբանական նախադրյալն ու երաշխիքն է, ուստի նրա գործառնությունները սահմանափակող և իրավական կարգավիճակը վատթարացնող ցանկացած ուղղակի կամ անուղղակի միջամտություն ոչ միայն հակադարձ համեմատական է Արցախի ժողովրդի ազգային-անվտանգային շահերին, այլև ոտնձգություն է Արցախի հայկական ապագայի նկատմամբ:
16:53 - 05 օգոստոսի, 2022
Ադրբեջանի ՊՆ-ն այսօրվա ընթացքում հայտնել է երեք զինծառայողների մահվան մասին

 |factor.am|

Ադրբեջանի ՊՆ-ն այսօրվա ընթացքում հայտնել է երեք զինծառայողների մահվան մասին |factor.am|

factor.am: Ադրբեջանի ՊՆ-ն կրկին հայտնում է զինծառայողների կորստի մասին և դարձյալ որպես պատճառ նշում դժբախտ պատահարը։ Ադրբեջանական լրատվականների հաղորդմամբ՝ այսօր Արցախի գրավյալ Լաչինի՝ Բերձորի շրջանում դժվարին տեղանքում ժայռից կտոր է պոկվել և ընկել մարտական ​​առաջադրանք կատարող զինծառայողներ Խուդիև Սամիր Սամեդ օղլուի ու Ալիև Թաիր Չինգիզ օղլուի վրա։ Նշվում է, որ Խուդիևը տեղում մահացել է ստացած վնասվածքներից, իսկ Ալիևի վիճակը գնահատվում է ծանր։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ծանր վիճակում գտնվող զինծառայողը նույնպես մահացել է։  Նշենք, որ այսօր առավոտյան Ադրբեջանի ՊՆ հայտնել էր ևս մեկ զինծառայողի մահվան մասին։ Մասնավորապես, Թովուզի շրջանում տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող Աղամիրով Փյունխան Սիյավուշ օղլուն։
15:52 - 05 օգոստոսի, 2022
Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության կյանքի իրավունքը երաշխավորված չէ. ՀՀ ՄԻՊ

Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության կյանքի իրավունքը երաշխավորված չէ. ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Ադրբեջանի օրենսդիր մարմնի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիեևը երեկ ինքնատիպ խոստովանություն է արել Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտմանը միտված ադրբեջանական պետության քաղաքականության մասին։ Նա մասնավորապես ասել է. «Հայաստանը պետք է վերջ տա Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններին և դադարի աջակցել Ղարաբաղի արյունոտ անջատողականությանը։ Քանի դեռ դա չի արվել, մենք չպետք է ճանաչենք նրանց (Լեռնային Ղարաբաղի բնակչության) հանգիստ ապրելու իրավունքը»։ Այնուհետ նշված պատգամավորը մանրամասնել է, որ նման պայմաններում հայերի կյանքը հնարավոր չէ Ադրբեջանում։ Իր գործընկերոջից հետ չի մնացել նաև մեկ այլ պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայեվը, ով նույնպես ուղղակի սպառնալիքներ է հնչեցրել Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական գոյության համար։ Իրականում հայերի նկատմամբ էթնիկ ատելության ու էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության օրինակներն ու ապացույցները բազմաթիվ են, սակայն հատկանշական է, որ ադրբեջանական ղեկավարությունը ներկայացնող այս պաշտոնատար անձինք նման ծանուցումն անում են իրենց իսկ զինված ուժերի կողմից վերջին օրերին իրականացված սադրանքների պայմաններում, որի արդյունքում հայկական կողմից զոհվել է երկու և տարբեր աստիճանի վիրավորում ստացել 19 զինծառայող։ Փաստ է, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության կյանքի իրավունքը երաշխավորված չէ, և այդ մասին ուղիղ խոսում է ադրբեջանցի պաշտոնյան։ Այս տեղեկությունը կիսել եմ միջազգային գործընկերներիս, ինչպես նաև ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման հարցերով կոմիտեի հետ, որն առաջիկա օրերին քննարկելու է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ կոնվենցիայի կատարման Ադրբեջանի պարբերական զեկույցը։
15:42 - 05 օգոստոսի, 2022