Զարեհ Սինանյան

Զարեհ Սինանյանը ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն է։ Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1973թ., 4 դեկտեմբերի, Երեւան Կրթություն Սովորել է Երեւանի թիվ 172 միջնակարգ դպրոցում եւ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում 1988թ. ընտանիքով տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հաստատվել Բըրբանք քաղաքում: Կրթությունը շարունակել է Բըրբանքի John Muir Middle դպրոցում եւ ավարտել Բըրբանքի ավագ դպրոցը:

1992-1997թթ. սովորել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) քաղաքագիտության եւ պատմության բաժիններում, ստացել քաղաքագետի, պատմաբանի որակավորում: 1997-2000թթ. սովորել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, ստացել իրավաբանի որակավորում: Աշխատանքային գործունեություն Աշխատել է իրավաբանական կազմակերպություններում: 2013թ. մասնակցել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամի ընտրություններին եւ ընտրվել Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ: 2014-2015թթ. նշանակվել է Գլենդելի քաղաքապետ: 2015-2018թթ.՝ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ: 2018-2019թթ.՝ կրկին Գլենդելի քաղաքապետ: 2019թ. հունիսի 14-ին նշանակվել է ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար: Անկուսակցական է։

Զարեհ Սինանյանը ՌԴ-ում քննարկել է հանձնակատարի ինստիտուտի ներդրման վերաբերյալ հարցեր

Զարեհ Սինանյանը ՌԴ-ում քննարկել է հանձնակատարի ինստիտուտի ներդրման վերաբերյալ հարցեր

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում. նա այցելել է Մոսկվա, Տվեր և Պերմ քաղաքներ:   Նոյեմբերի 18-20-ը Գլխավոր հանձնակատարը հանդիպումներ է ունեցել Մոսկվայում: Նա Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունում հանդիպել է հայ երիտասարդ գործարարներին, քննարկվել են հանձնակատարի ինստիտուտի ներդրման վերաբերյալ հարցեր: Հենց այս թեմայի ներկայացումն էլ հանդիսացել է այցի գլխավոր նպատակը:   Զարեհ Սինանյանն այցելել է նաև Մոսկվայի ВДНХ-ի (Ժողտնտեսության ձեռքբերումների ցուցահանդես) հայկական տաղավար և տնօրեն Արտյոմ Մուսայելյանի ուղեկցությամբ շրջայց կատարել:   Լազարևների անվան դպրոցում նա մասնակցել է համերգային ծրագրի:   Այս ամենից բացի` հանձնակատարը հանդիպումներ է ունեցել հայ մտավորականության հետ, այդ թվում մարշալ Բաբաջանյանի թոռնուհի նկարչուհի Յուլյա Մարկոսի հետ:   Հայ բժիշկների հետ հանդիպման ընթացքում Զարեհ Սինանյանն ասոցիացիայի նախագահ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանին փոխանցել է ՀՀ նախագահի կողմից շնորհված մեդալը:   Արարողությանն առցանց միացել են ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչները:   Մոսկվա այցի վերջին օրվա ընթացքում հանդիպում է անցկացվել Հայ իրավաբանների ասոցիացիայի երիտասարդների, նաև լրագրողների հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի ներկայիս վիճակին առնչվող հարցեր:    
19:02 - 21 նոյեմբերի, 2021
Հանձնակատարները միանշանակ նշանակովի են լինելու. Զարեհ Սինանյան |1lurer.am|

Հանձնակատարները միանշանակ նշանակովի են լինելու. Զարեհ Սինանյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրեց Կառավարության ներկայացրած ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ մասին հարցը: «Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Կառավարության 2021 թ. օգոստոսի 18-ի հնգամյա ծրագրի 1.4-րդ բաժնի պահանջներով՝ սփյուռքի հետ կապերով, ըստ որի սահմանվել է սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտ: Նախատեսվում է ընդլայնել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ցանցային կարողությունը սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի ներդրման միջոցով: Դրա նպատակն է զարգացնել ՀՀ-սփյուռք գործակցությունը, բարձրացնել այդ բնագավառում կատարվող աշխատանքների արդյունավետությունը, ապահովել հայ համայնքների միջև կայուն հարաբերությունները և համայնքի ներուժի նպատակային ներգրավումը, ինչպես նաև աջակցել հայ ինքնության պահպանմանը, հայրենադարձությանն ու Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանը»,- ասաց նա:  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը հետաքրքվեց, թե արդյոք Սինանյանը հնարավոր համարո՞ւմ է հանձնակատարի ընտրովի լինելը՝ սփյուռքի կառույցների ներգրավմամբ:    «Միանշանակ հանձնակատարները նշանակովի են լինելու, որովհետև նախ՝ հանձնակատարները չեն նշանակվելու Երևանից. նրանք լինելու են համայնքներից. դա նշանակում է, որ ընտրություն կազմակերպել տեղում՝ համայնքներում, պրակտիկորեն անհնար է իրագործել: Երկրորդ պատճառն այն է, որ հանձնակատարները պետք է տեղում իրագործեն ՀՀ և սփյուռքի հանձնակատարի քաղաքականությունը, հետևաբար տեղում ընտրված լինելու մեխանիզմը ավելի ներկայացուցչական է:   Սերգեյ Բագրատյանը նաև հարցրեց Հայաստանի ընտրություններում սփյուռքի ներգրավման հնարավորության մասին:   Զարեհ Սինանյանը նշեց, որ հարցին միանշանակ պատասխան չկա: «Մենք էլ քննարկում ենք տարբերակներ, թե ինչպես կարելի է սփյուռքն ավելի ներկայացված դարձնել Հայաստանում: Դժվար է պատկերացնել, թե որ համայնքում ինչպես պետք է ընտրությունն անցնի, մտածում ենք սրա մասին, սրա մասին հանրայնորեն խոսվել է համարյա քաղաքական բոլոր շրջանակների կողմից, որ ինչ-որ մարմին պետք է ստեղծվի, որը կկարողանա ներկայացնել սփյուռքը Հայաստանում: Մինչև քովիդ-19-ի համավարակը և պատերազմը նպատակ կար համաժողով հրավիրել սփյուռքից, մի քանի ընտրություն մեզ առաջարկեին, և կոնսենսուսի հասնեինք՝ ինչպես կարելի է նման ընտրությունների միջոցով ստեղծել ներկայացուցչական մարմին Հայաստանում, որը կունենա խորհրդատվական և ոչ օրենսդիր ֆունկցիա»,- նշեց Զարեհ Սինանյանը:
11:14 - 16 նոյեմբերի, 2021
Նարեկ Մկրտչյանը և ԱՄՆ սենատոր Էնթոնի Պորտանտինոն քննարկել են Արցախից տեղահանված քաղաքացիներին տրամադրվող աջակցության միջոցառումները

Նարեկ Մկրտչյանը և ԱՄՆ սենատոր Էնթոնի Պորտանտինոն քննարկել են Արցախից տեղահանված քաղաքացիներին տրամադրվող աջակցության միջոցառումները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Էնթոնի Պորտանտինոյին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց ոլորտում իրականացվող ծրագրերին, 2020 թ․ ռազմական գործողությունների հետևանքով Արցախից տեղահանված քաղաքացիներին տրամադրվող աջակցության միջոցառումներին, սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացման անհրաժեշտությանն առնչվող մի շարք հարցեր, ընդգծվել դրանցում ամերիկյան փորձի ուսումնասիրման ու ներդրման կարևորությունը։ Էնթոնի Պորտանտինոն հետաքրքրվել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների և առաջնահերթությունների՝ մասնավորապես, հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող վերականգնողական ծառայությունների, խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներով։ Կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների որակի բարելավումը՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ 2020 թ․ պատերազմից հետո առաջնահերթ է դարձել ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին տրամադրվող ծառայությունների, նրանց կարիքների բազմակողմանի գնահատման ու միջազգային չափորոշիչներին համապատասխան պրոթեզների տրամադրման ապահովումը։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների, այդ թվում՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով տրամադրվող ծառայությունների, խնամատար ընտանիքի ինստիտուտի զարգացման, օրենսդրական բարեփոխումների իրականացման կարևորությունը։  
13:50 - 12 նոյեմբերի, 2021
Հայաստանը հասարակական հիմունքներով սփյուռքի գործերի հանձնակատարներ կունենա օտարերկրյա պետություններում |armenpress.am|

Հայաստանը հասարակական հիմունքներով սփյուռքի գործերի հանձնակատարներ կունենա օտարերկրյա պետություններում |armenpress.am|

armenpress.am: Օտարերկրյա պետություններում նախատեսվում է հասարակական հիմունքներով նշանակել սփյուռքի գործերի հանձնակատարներ՝ խորհրդականի կարգավիճակով: «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը կապված է Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի ստեղծման հետ: «Սփյուռքի գործերի հանձնակատարները նշանակվելու են ՀՀ վարչապետի որոշմամբ՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի առաջարկությամբ, օտարերկրյա պետություններում խորհրդականի կարգավիճակով, չեն վարձատրվում, չունեն նորմավորված  աշխատանքի և աշխատանքային ռեժիմ: Նրանք ՀՀ-սփյուռք փոխգործակցության ուղղություններով տրամադրելու են մասնագիտական խորհրդատվություն և աջակցելու են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի կողմից սփյուռքի հետ փոխգործակցության բնագավառում իրականացվող աշխատանքներին»,-ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նախատեսվում է ընդլայնել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ցանցային կարողությունները՝ սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի ներդրման միջոցով: Նախագծի ընդունման կապակցությամբ պետբյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա: Սփյուռքի գործերի հանձնակատարները պաշտոնատար անձինք չեն լինի: Նրանք նշանակվելու են տվյալ երկրից, Հայաստանից չեն գործուղվելու, լինելու են անձինք, որոնք ճանաչում են տեղի համայնքին, որոնց ճանաչում է տեղի համայնքը: Որևէ գործառույթ, որը չի մտնում դիվանագիտական տարածք, մտնելու է իրենց պատասխանատվության մեջ: «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանի կարծիքով՝ եթե անձը չի վարձատրվում, հետևաբար պատասխանատվության տիրույթ և լիազորություններ էլ չի ունենում: Պատգամավորը նկատել է, որ որևէ լիազորություն կարգավորող սահմանում չկա նախագծում: «Ձեր տեսլականն ա՞յն է, որ ունենաք հասարակական հիմունքներով նոր հաստիքի ստեղծմամբ հանձնակատարներ, և դրանով սփյուռքի հետ հարաբերություններն ակտիվանալու՞ են, թեժանալո՞ւ են»,-հարցրեց պատգամավորը: Սինանյանը չհամաձայնեց պատգամավորի հետ, թե հասարակական սկզբունքներով աշխատանքը նշանակում է անգործություն կամ պատասխանատվության բացակայություն: «Միայն այն փաստը, որ ՀՀ վարչապետն անձամբ նշանակում է, ինքնըստինքյան պատասխանատվության մեծ բաժին է կրում: Արդյոք սա՞ է մեր բոլոր խնդիրների պատասխանը. իհարկե ոչ, սա զուտ մի տարր է, էլեմենտ է, որը ևս ավելանում է մեր կառույցի ենթակառուցվածքին, և որի արդյունքում ակնկալում ենք, որ կտրուկ ձևով բարելավվելու է մեր աշխատանքի որակը և ծավալը համայնքներում»,-ասաց նա: Հանձնաժողովը կառաջարկի ԱԺ խորհրդին նախագիծը ներառել լիագումար նիստերի օրակարգ: Հանձնաժողովում հավանություն ստացավ նաև առաջարկը, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը 24 ժամվա ընթացքում քննարկվի երկրորդ ընթերցմամբ:
14:43 - 10 նոյեմբերի, 2021
Զարեհ Սինանյանն ԱՄՆ-ում հանդիպել է Հայ բժիշկների միջազգային կոմիտեի անդամներին

Զարեհ Սինանյանն ԱՄՆ-ում հանդիպել է Հայ բժիշկների միջազգային կոմիտեի անդամներին

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի` ԱՄՆ աշխատանքային այցի առանցքում են մասնագիտական շրջանակների հետ հանդիպում-քննարկումները: Հայ բժիշկների միջազգային կոմիտեի (AMIC) հետ հանդիպման մեկնարկին Գլխավոր հանձնակատարը երախտագիտություն է հայտնել բժիշկների միավորմանը՝ համավարակի և պատերազմի ընթացքում ցուցաբերած ահռելի աջակցության համար: ՀԲՄԿ-ի հետ համատեղ հանձնակատարի գրասենյակը «Քովիդ-19»-ի սկզբնական տարածման ընթացքում կազմակերպել է ինչպես Հայաստան բժշկական պարագաների տեղափոխում, այնպես էլ մասնագիտական 4 տասնյակից ավելի վեբինարներ: Պատերազմի ընթացքում շուրջ 7 տասնյակ բժիշկներ են ժամանել հայրենիք, և այժմ էլ շարունակվում է բժիշկների հոսքը: Հանդիպմանը տեսակապով միացել է կոմիտեի նախագահ Վիգեն Սեփիլյանը, ով կարևորել է գրասենյակի և ՀՀ առողջապահության նախարարության հետ սերտ համագործակցությունը: Այնուհետ կողմերն անդրադարձ են կատարել հայաստանյան կյանքին սփյուռքի մասնագիտական ներուժի ներգրավմանը և առողջապահական ոլորտի զարգացմանը: Բժիշկները բարձրաձայնել են նաև մի շարք խնդիրներ, որոնց բախվում են մարդասիրական նպատակներով Հայաստան բժշկական գույք տեղափոխելիս:
21:57 - 07 մայիսի, 2021
Զարեհ Սինանյանը հանդիպել է Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչների հետ

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչների հետ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Նյու Ջերսիում հանդիպում է ունեցել Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչների հետ՝ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ: Ողջունելով Գլխավոր հանձնակատարին՝ Զ. Խանջյանը կարևորել է հետպատերազմյան շրջանում նմանօրինակ այցը ԱՄՆ և համայնքային անկեղծ հանդիպումները: Այնուհետ հանձնակատարը լայն ընդգրկմամբ ներկայացրել է հայաստանյան և արցախյան ներկայիս իրավիճակը, գրասենյակի ծրագրերը և աշխատանքը: Հատկապես մեծ հետաքրքրության է արժանացել ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագիրը: Ներկաները բարձր են գնահատել գրասենյակի ծրագրերը, որոնց մեծ մասն իրականացվում է ՀՀ պատմության մեջ առաջին անգամ: Կողմերն անդրադարձ են կատարել նաև Մերձավոր Արևելքի հայ համայնքներում տիրող իրավիճակին, մասնավորապես լիբանանահայության խնդիրներին և պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել այս համատեքստում:  
19:50 - 01 մայիսի, 2021
Զարեհ Սինանյանը Նյու Յորքում այցելել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն և հանդիպել դեսպանի հետ

Զարեհ Սինանյանը Նյու Յորքում այցելել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն և հանդիպել դեսպանի հետ

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Նյու Յորքում այցելել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն և հանդիպել դեսպան, մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի հետ Հանդիպման ընթացքում հանձնակատարը ծանոթացել է ներկայացուցչության աշխատանքներին և առաջնահերթություններին:   ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչության նստավայրը Հայաստանի կառավարության առաջին սեփականությունն է իր պետական սահմաններից դուրս, որը հանդիսանում է ամերիկահայ գործարար Գևորգ Հովնանյանի և իր տիկնոջ նվիրատվությունը: ԱՄՆ այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Նյու Յորքում հանդիպել է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ ամերիկյան գրասենյակի տնօրեն Էլիզա Մինասյանի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում հիմնադրամի անդամները կարևորել են գրասենյակի հետ այժմ առկա սերտ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել աշխատել և աջակցել գրասենյակի գործունեությանը։ Ներկաներին հատկապես հետաքրքրել է սփյուռքի ներուժի քարտեզագրման, երիտասարդ առաջնորդների, հայրենադարձներ ինտեգրման կենտրոնի ծրագրերը։ Գլխավոր հանձնակատարը նաև ներկայացրել է Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակը և խնդիրները։ Հաջորդ հանդիպումը Կանանց կարգավիճակի կոմիտե ՀԿ-ի համակարգող Հուրի Գուդելեկյանի և Կոլումբիայի համալսարանի Weatherhead East Asian Institute-ի տնօրեն Նիկոլ Վարդանյանի հետ է եղել։ Քննարկվել են կրթական և այլ ուղղություններով համագործակցության, Կոլումբիայի համալսարանի հայ ուսանողների ներուժի ներգրավման վերաբերյալ հարցեր։ Օրվա վերջին հանդիպումը կայացել է Armenian Wounded Heroes Fund-ի տնօրենների խորհրդի անդամ Ռազմիկ Արզումանյանի հետ։ Հանդիպման ընթացքում շոշափվել են Հայաստանի անվտանգային խնդիրների լուծմանն առնչվող հարցեր։    
10:23 - 01 մայիսի, 2021
Ցեղասպանության զոհերի և վերապրածների ճակատագրերը պարտավորեցնում են ստեղծել հզոր հայրենիք. Սինանյան

Ցեղասպանության զոհերի և վերապրածների ճակատագրերը պարտավորեցնում են ստեղծել հզոր հայրենիք. Սինանյան

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը խոսք է հղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ: «Սփյուռքի սիրելի քույրեր ու եղբայրներ, այսօր Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է: Ապրիլի 24-ը յուրաքանչյուր հայի համար խորհուրդ ունի. մի կողմից մենք ապրեցինք մեր պատմության ամենասարսափելի արհավիրքը, ստիպված եղանք հեռանալ մեր պատմական հայրենիքից և սփռվել աշխարհով մեկ, մյուս կողմից մեր մեջ ուժ գտանք վերապրելու, ստեղծելու պետականություն և կենսունակ սփյուռք: Այսօր մենք կրկին բախվել ենք ցեղասպանության վտանգին, առերեսվել ենք թուրքական ագրեսիային, որին բոլորս ականատես եղանք Արցախյան վերջին պատերազմի օրերին: Մեր ազգային գաղափարախոսության իրագործման հետևողական քայլերը՝ Հայրենիք, Սփյուռք հարաբերությունների նոր մակարդակի ձևավորումն ավելի քան արդիական են Հայաստանի պետականության կայացման և հարատևման գործում: Ցեղասպանության ողջ պատմությունը, զոհերի և վերապրածների ճակատագրերը մեզ պարտավորեցնում են ստեղծել հզոր հայրենիք: Մենք այլընտրանք չունենք, քան ստեղծել գիտելիքահեն, ամուր մարտահրավերները հաղթահարելու ունակ պետականություն, որը չի կարող կայանալ և գոյատևել առանց պետականակենտրոն և հայաստանյան կյանքին ներգրավված սփյուռքի: Այսօր խոնարհվելով Հայող ցեղասպանության զոհերի հիշատակին՝ վերահաստատենք մեր պատմությունը, մեր նահատակներին չմոռանալու կամքը և այն իմաստավորենք մեր պահանջատիրությամբ՝ մեր ապագային նվիրված մնալու ուխտով:
10:43 - 24 ապրիլի, 2021
Ավելի քան հինգ տասնյակ սփյուռքահայ մասնագետ աշխատանքի է անցել ՀՀ գերատեսչություններում |armenpress.am|

Ավելի քան հինգ տասնյակ սփյուռքահայ մասնագետ աշխատանքի է անցել ՀՀ գերատեսչություններում |armenpress.am|

armenpress.am: Սփյուռքի մասնագետներին Հայաստանի կառավարման համակարգում ներգրավելու «իԳործ» ծրագրով 2020-ին հինգ տասնյակից ավելի սփյուռքահայ մասնագետներ աշխատանքի են անցել Հայաստանում գերատեսչություններում, առնվազն 6-ը որոշել է մշտական բնակություն հաստատել Հայաստանում: Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը: «իԳործը» առաջին անգամ է իրականացվել 2020-ին: Դրա նպատակն է սփյուռքի մասնագետներին  Հայաստանի կառավարման համակարգում ներգրավելը: Չնայած համավարակի և պատերազմի հետ կապված խոչընդոտներին՝ կարողացել ենք հաջող կերպով մեկնարկել ծրագիրը: Արդյունքում 19 տարբեր պետական կառույցներում 52 մասնագետներ են ներգրավված»,-ասաց Սինանյանը: Պահանջն այն է, որ մասնագետը պետք է ավարտած լինի աշխարհի լավագույն համալսարաններից մեկը և ունենա գոնե մագիստրոսի կոչում: Սինանյանի խոսքով՝ կան անհատներ, որոնք ծրագրեր են առաջարկել գերատեսչություններին, կան անհատներ, որոնք լավ աշխատանքի համար մշտական աշխատանքի առաջարկ են ստացել: Մի աշխատակից էլ պաշտոնապես նշանակվել է նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն: «Գիտենք,որ  առնվազն 6 մասնակից որոշել է հայրենադարձվել և մշտապես բնակվել ՀՀ-ում»,-նշեց հանձնակատարը:  2021-ին ծրագիրը երկրորդ անգամ է մեկնարկելու, դրա համար նախատեսվել է 50 հոգու մասնակցություն: «իԳործ»-ի շրջանակում սփյուռքահայ մասնագետները պետական մակարդակով հրավիրվում են աշխատանքի ՀՀ կառավարությունում, որի ծախսերն ամբողջությամբ հոգում է պետությունը:
18:29 - 17 մարտի, 2021
Հայաստան-Սփյուռք կապն իրոք թուլացել է․ Զարեհ Սինանյան |factor.am|

Հայաստան-Սփյուռք կապն իրոք թուլացել է․ Զարեհ Սինանյան |factor.am|

factor.am: –Վերջին շրջանում ամենաքննարկվող հարցերից մեկն այն է, որ Հայաստան–Սփյուռք կապը, կարծես, թուլացել է։ Ձեր արձագանքը, խնդրեմ։ -Հայաստան-Սփյուռք կապն իրոք թուլացել է՝ մի քանի պատճառներով։ Մեկը Covid-ի համավարակն էր, որը ֆիզիկապես կտրեց Հայաստանը Սփյուռքից։ Եթե մենք զուգահեռներ անցկացնենք 2019 թվականի հետ, ապա 2020-ին այն հարյուր հազարավոր մարդիկ, երևի՝ միլիոնից ավելի մարդիկ, որոնք գալիս էին Հայաստան, չկարողացան դա անել։ Մենք էլ՝ հայաստանցիներս, չկարողացանք գնալ արտերկիր, որտեղ գտնվում է մեր Սփյուռքը։ Արդյունքում ֆիզիկական կապը կտրվեց, որն իր հետ բերեց կապի թուլացում։ Մենք փորձեցինք այդ բացը լրացնել ինտերնետի միջոցով, տարբեր ծրագրերի միջոցով, և հնարավորինս արեցինք դա։ Իհարկե, դրան հետևեց նաև պատերազմը, որը համազգային աղետալի հետևանքներ ունեցավ։ Այդ աղետից անմասն չմնաց նաև Սփյուռքը։ Մենք հիմա դեռ գտնվում ենք խորը ցնցումային հոգեբանական վիճակում՝ որպես ազգ։ Եվ սա վերաբերում է նաև Սփյուռքին։ Հետևաբար, այդ կապի վրա սա լուրջ հետևանքներ է ունեցել, լուրջ ազդեցություն է ունեցել, բայց այս իրականությունում շարունակում ենք աշխատել։ Միայն աշխատանքով կարելի է վերականգնել, ամրապնդել կապերը և արդյունքների հասնել։ –Ճի՞շտ է, արդյոք, որ վերջին շրջանում Սփյուռքից Հայաստան ուղարկվող աջակցությունը, հատկապես՝ դրամական տեսքով, նվազել է։ Կարո՞ղ ենք համեմատություն անել թվային տեսքով։ -Ես տեղյակ չեմ և չեմ տիրապետում որևէ թվային տեղեկության, որպեսզի կարողանամ հաստատել դա կամ որևէ համեմատություն անել։ Բնական է, որ պատերազմի ընթացքի հետ համեմատած՝ այդ գումարները շատ ավելի նվազ են։ -Պատերազմից առաջ և պատերազմից հետո․․․ - Պատերազմից առաջ և պատերազմից հետո ուղարկվող դրամական աջակցության ծավալները չեմ կարող համեմատել, պարզապես տվյալները չունեմ։ Բայց գիտեմ, որ ֆինանսական հոսքերը շարունակվում են։ Թե որքանով են դրանք համապատասխանում մինչպատերազմյան փուլին, պարզապես չգիտեմ և չեմ կարող հաստատել, որ դրանք պակասել են։ -Ավելի հաճախակի են դարձել օրինակները, երբ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներն անհատական օգնություն են ցուցաբերում՝ միջնորդ մարդկանց միջոցով կամ որևէ ընտանիքի հետ կապ հաստատելով։ Ինչո՞վ եք դա պայմանավորում, արդյո՞ք կա վստահության ճգնաժամ։ -Դա ես ևս կարող եմ հաստատել, դա մի բան է, որի հետ առնչվում ենք մենք, գիտենք, որ իրոք այդպես է։ -Այսինքն կա՞ վստահության ճգնաժամ։ -Իհարկե՝ կա վստահության ճգնաժամ, և դա ունի իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները։ Սուբյեկտիվ պատճառն այն է, որ մարդիկ միշտ էլ նախընտրել են իրենց անձնական ջանքերով փոխանցել իրենց օգնությունը անհատների կամ կազմակերպությունների։ Դա միշտ է եղել, նոր բան չկա, բայց այս պահին, կրկնում եմ, պատերազմի հետևանքով կա թյուրըմբռնում կամ վստահության պակաս: Դա միանշանակ գոյություն ունի, և սա կապված է տարբեր բաների հետ, կապված է «Հայաստան» հիմնադրամի հաշվետվության հետ, որն ինքնին, դրա մասին բազում անգամներ խոսել եմ, որ հիմնականում սուբյեկտիվ է իրականում, բայց մարդիկ հաշվետվություն են պահանջում և ստանալու են այդ հաշվետվությունը։ Այդ հաշվետվությունը նրանք չէին ուզելու, եթե հաղթանակ լիներ։ Սա ուղղակիորեն կապված է այն փաստի հետ, որ մենք պարտություն ենք կրել։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ factor.am-ում։
19:07 - 12 մարտի, 2021
Սինանյանի՝ ՌԴ աշխատանքային այցն ավարտվել է Եկատերինբուրգ այցելությամբ

Սինանյանի՝ ՌԴ աշխատանքային այցն ավարտվել է Եկատերինբուրգ այցելությամբ

Ռուսաստան աշխատանքային այցի ավարտին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Եկատերինբուրգ քաղաք:   Այցը սկսվել է համայնքային «Անի-Արմենիա» կազմակերպության հավաքով, որին մասնակցում էին երիտասարդական շրջանակների ակտիվիստներ, հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչներ և այլք: Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է 2021 թվականին գրասենյակի գործունեությունը և պատասխանել ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին հայրենադարձությանը և Հայաստան-ռուսաստանյան սփյուռք նոր որակի համագործակցությանը:   Նշվել է, որ Եկատերինբուրգի հայ համայնքը առանձնանում է իր ակտիվ գործունեությամբ և ազգային ինքնության պահպանմամբ: Քաղաքում գործում է հայկական մշակույթի կենտրոն, որը ներառում է հայերենի դասարան, պարային և երգի անսամբլներ: Համայնքի մասն է կազմում նաև Սվերդլովսկի մարզի հայ երիտասարդների միությունը, որը կազմակերպել է 400-ից ավելի միջոցառումներ: Մարզի համալսարաններից մի քանիսում բացվել են նաև հայագիտության կենտրոններ, որոնք թույլ են տալիս ուսումնասիրել հայ մշակույթը ակադեմիական մակարդակում:   Հավաքից հետո Զարեհ Սինանյանը համայնքի ղեկավար Մասիս Նազարյանի հետ այցելել է Սբ. Հովհաննես Կարապետ եկեղեցի, ինչպես նաև ազգությամբ հայ քանդակագործ Ալեքսանդր Սամվելի արվեստանոց:
19:29 - 09 մարտի, 2021
Զարեհ Սինանյանը ՌԴ փոխարտգործնախարարի հետ քննարկել է Արցախի վերականգնմանն առնչվող հարցեր

Զարեհ Սինանյանը ՌԴ փոխարտգործնախարարի հետ քննարկել է Արցախի վերականգնմանն առնչվող հարցեր

Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հետ: Հանդիպման ընթացքում նախևառաջ քննարկվել են Արցախի վերականգնմանն առնչվող հարցեր:   Կողմերը միաձայն էին, որ հետպատերազմական Հայաստանի և Արցախի զարգացման գործում մեծ է լինելու սփյուռքի դերը: Քննարկվեցին նաև Ռուսաստանում հայերենի դասավանդմանը և տեղի հայ համայնքին առնչվող մի շարք հարցեր: Գլխավոր հանձնակատարը անդրադարձավ մեր գրասենյակի գործունեությանը, և մասնավորապես ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագիրը մեծ հետաքրքրություն ստացավ:   Փոխարտգործնախարարը ներկայացրեց Ռուսաստանում նմանատիպ ծրագրերը և ռուսական բուհերում հայերին տրամադրվող կրթաթոշակները:
17:23 - 28 փետրվարի, 2021
Զարեհ Սինանյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը հանդիպում է ունեցել Մոսկվայի հայ երիտասարդական շրջանակների ներկայացուցիչների հետ

Զարեհ Սինանյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը հանդիպում է ունեցել Մոսկվայի հայ երիտասարդական շրջանակների ներկայացուցիչների հետ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակներում փետրվարի 25-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը հանդիպում է ունեցել Մոսկվայի հայ երիտասարդական շրջանակների ներկայացուցիչների հետ: Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի և РАНХиГС-ի ակտիվիստները հանդիպմանը ներկայացրին այս տարի իրականացվելիք ծրագրերը: Այնուհետև Գլխավոր հանձնակատարը նրանց ներկայացրեց մեր գրասենյակի գործունեությունն ու ծրագրերը, որից հետո երիտասարդները բազմաթիվ հարցեր հղեցին Զարեհ Սինանյանին: Հարցերը վերաբերում էին Հայաստանի քաղաքական իրադրությանը, հայրենադարձության և զբաղվածության հնարավորություններին, սփյուռքում հայոց լեզվի պահպանմանը, ինչպես նաև այն ծրագրերին, որոնք կարող են օգտակար դառնալ Արցախին:
19:26 - 26 փետրվարի, 2021