Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Հայաստանի տնտեսվարողները հնարավորություն կունենան ներմուծել սերուցքային կարագը 0% մաքսատուրքով

Հայաստանի տնտեսվարողները հնարավորություն կունենան ներմուծել սերուցքային կարագը 0% մաքսատուրքով

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի ապրիլի 15-ի նիստում հավանության է արժանացել ՀՀ կառավարության նախաձեռնողական առաջարկը, որի համաձայն Հայաստանի Հանրապետությանը սակագնային արտոնություն է տրամադրվել է 1500 տոննա ԱՏԳ ԱԱ 0405 10 110 0 և 0405 10 190 0 ծածկագրերին դասակարգվող բնական սերուցքային կարագի համար (արտոնությունը կիրառելի է 28.03.2022-30.09.2022 թթ. ժամանակահատվածում՝ մաքսային մարմինների կողմից գրանցված հայտարարագրերով՝ ներքին սպառման համար բացթողում ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ), որի ներքո Հայաստանի Հանրապետության տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն կունենան ներմուծել սերուցքային կարագը մաքսատուրքի 0% դրույքաչափով։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Որոշման նախաձեռնումն ուղղված է Հայաստանի պարենային անվտանգության ապահովման արդի խնդիրների հաղթահարմանը և պայմանավորված է պարենամթերքի՝ միջազգային շուկաներում արձանագրված գնաճով, ինչպես նաև կարագ մատակարարող ԱՊՀ անդամ երկրներում առաջացած արտահանման ոչ բավարար ծավալներով։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից համաձայնեցման փուլում է գտնվում սերուցքային կարագի բաշխման կարգը, որի ընդունումից հետո կմեկնարկի լիցենզիաների տրամադրման գործընթացը։ «Բնական կարագի վերաբերյալ Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի թիվ 58 որոշում:
13:10 - 22 ապրիլի, 2022
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԵԱՏՄ-Սինգապուր համագործակցության համաձայնագրի նախագծին

 |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԵԱՏՄ-Սինգապուր համագործակցության համաձայնագրի նախագծին |armenpress.am|

armenpress.am: Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է վավերացնել Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների և Սինգապուրի Հանրապետության միջեւ համապարփակ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի նախագիծը: ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նախարարը նշեց, որ Եվրասիական տնտեսական միության եւ Սինգապուրի Հանրապետության միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման մասին պայմանավորվածությունների միասնական փաթեթը մշակվել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի որոշման համաձայն: «Համապարփակ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրով նախատեսվում է կողմերի փոխազդեցության բազմակողմ զարգացման պարտավորություն, որի նպատակն է հանդիսանում ապրանքների եւ ծառայությունների առեւտրի խթանումը, կոոպերացիայի ընդլայնումը, ինչպես նաեւ կապիտալ ներդրումների, ընկերությունների հիմնադրման եւ գործունեության պաշտպանության ժամանակակից ստանդարտների ապահովումը: Միաժամանակ, վերոնշյալ համաձայնագրով ամրագրվում է ապրանքների ազատ առեւտրի, ներդրումների եւ ծառայությունների մասով համաձայնագրերի կնքման կողմերի մտադրությունը՝ համաձայն վերջիններիս կողմից սահմանված կանոնների եւ իրավասությունների»,- ասաց Քերոբյանը: Նախարարի խոսքով` Սինգապուրի Հանրապետության հետ անցկացվել է 7 բանակցային փուլ, որոնց շրջանակներում բանակցություններ են տարվել նաեւ Շրջանակային համաձայնագրի կնքման մասով, որի նպատակն է ձեւավորել պայմանավորվածությունների «փաթեթ»՝ «ապրանքներ + ծառայություններ + ներդրումներ» ձեւաչափով, ինչպես նաեւ երկկողմ բանակցություններ ծառայությունների առեւտրի եւ ներդրումների իրականացման համաձայնագրերի կնքման վերաբերյալ: «Համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ միջավայր եւ պայմաններ փոխադարձ առեւտրային հարաբերությունների զարգացման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում Կողմերի միջեւ տնտեսական համագործակցության խթանման համար, ինչպես նաեւ վերացնել Կողմերի միջեւ առեւտրային եւ ներդրումային խոչընդոտները, նվազեցնել բիզնեսի ծախսերը եւ բարձրացնել տնտեսական արդյունավետությունը»,- ասաց Քերոբյանը: Ըստ նախարարի` համաձայնագրի վավերացումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությամբ, որը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրի համապատասխան կետի դրույթներից, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում կառավարությունը շարունակելու է նախաձեռնողական եւ փոխշահավետ համագործակցության տարբերակների քննարկումները՝ միտված կառույցի ընձեռած հնարավորությունների առավելագույն օգտագործմանը, գործընկեր երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների աճին եւ կոոպերացիաների զարգացմանը: «Ելնելով վերոգրյալից` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է գտնում համաձայնագրի վավերացումը Հայաստանի Հանրապետության կողմից»,- եզրափակեց Քերոբյանը: ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին:  
15:53 - 18 ապրիլի, 2022
Կառավարությունը փոփոխություններ է կատարել մթերողների վարկային սուբսիդավորման ծրագրում |armenpress.am|

Կառավարությունը փոփոխություններ է կատարել մթերողների վարկային սուբսիդավորման ծրագրում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը որոշակի փոփոխություններ կկատարի գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Եթե մենք նախորդ տարիներին ուղղակի ասում էինք, որ 0 տոկոսով վարկ ենք տալիս, այսինքն` սուբսիդավորումը ամբողջությամբ ենք անում, այս պարագայում ուղղակի նշում ենք այն չափը, որը կառավարությունը սուբսիդավորելու է։ Այսինքն` սահմանամերձ բնակավայրերի ընկերությունների համար` 14 տոկոս, Երևանում ու ոչ սահմանամերձ բնակավայրերում գործող ընկերությունների համար`10 տոկոս։ Եթե գրված է, օրինակ, 15-16 տոկոս, մենք սուբսիդավորում ենք դրա 14 տոկոսը»,– նախագծով առաջարկվող փոփոխությունը ներկայացրեց նախարար Վահան Քերոբյանը։ Բացի այդ, ըստ նախարարի, պետությունը կերաշխավորի վարկի ընդհանուր գումարի մինչև 50 տոկոսը, որը թույլ կտա մթերող ընկերություններին ավելի մեծ ծավալի մթերումներ իրականացնել, եթե դրա կարիքը լինի։ Նախարարը նշեց, որ Կառավարությունը նաև մթերման պայմանագրերի ժամկետներ ու օրինակելի ձևեր է մշակել այս տարի մթերման գործընթացում հնարավոր խնդիրներից խուսափելու համար։ «Դուք գիտեք, որ մենք միշտ խնդիրներ ենք ունենում գյուղացիների ու մթերողների միջև, որոնք մեզ հաճախ ստիպում են գնալ բանակցելու։ Խնդիրն այն է, որ մթերողները շահագրգռված են պայմանագրերը կնքել մթերումից կես ժամ առաջ, որը ոչ թե պայմանագիր է, այլ ստացական։ Դա գյուղացիներին դնում է խոցելի վիճակի մեջ, իրենք որևէ կանխատեսելիություն չունեն, չգիտեն արդյոք կմթերվի, թե ոչ»,– ասաց Քերոբյանը։ Այս իրավիճակից խուսափելու համար կառավարությունը որոշել է սուբսիդավորել միայն այն վարկերը, որոնք կվերաբերեն բանջարաբոստանային և այլ կուլտուրաների համար մինչև հունիսի 1-ը կնքված պայմանագրերին ու խաղողի մթերման համար մինչև հուլիսի 1-ը կնքված պայմանագրերին։ «Կոչ եմ անում բոլոր մթերողներին օրինակ վերցնել Երևանի կոնյակի գործարանից, որը ունի տասնամյա պայմանագրեր, և որոշակի ժամանակ առաջ արդեն գյուղացիներին տան այն կոմֆորտը, որ գյուղացիները վստահ լինեն, որ մթերման ժամանակ իրենց մթերման տեղը, պայմանները հայտնի են»,- ասաց Քերոբյանը։ Արտահանողների գործող վարկերի մասով ևս Կառավարությունը փոփոխություն է կատարել։ «Գիտեք, որ արտահանողները որոշակի խնդիրներ ունեն, մասնավորապես դեպի Ռուսաստան արտահանելու համար, և մարտ ամսին արտահանման էական անկում ենք ունեցել։ Այդ էական անկման պատճառով արտահանողների մոտ դրամային հոսքերի խզում է առաջացել, և մենք այս որոշմամբ թույլ ենք տալիս, որպեսզի բանկերը վեց ամիս լրացուցիչ արտոնյալ ժամանակահատված տրամադրեն արտահանողներին»,- եզրափակեց Քերոբյանը։
13:44 - 15 ապրիլի, 2022
Հայաստանը ռուսական գազի դիմաց սկսել է վճարել ռուբլիով․ Քերոբյան |armenpress.am|

Հայաստանը ռուսական գազի դիմաց սկսել է վճարել ռուբլիով․ Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը ռուսական գազի դիմաց սկսել է վճարել ռուբլիով։ «ՌԲԿ»-ին հայտնել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Պետք է շարժվել դեպի ազգային արժույթներ։ Ռուսական կողմից առաջխաղացում կա այդ ուղղությամբ», - հավելել է նա։ Վահան Քերոբյանի տեղեկությունների համաձայն՝ վերջին մի քանի վճարումները եղել են հենց ռուբլիով, բայց համապատասխան փոխարժեքով։ Նրա խոսքով ՝ գնագոյացումը կատարվում է դոլարով, սակայն վճարումն իրականացվում է ռուբլիով։ «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը ևս հաստատել է տեղեկությունը։ «Իսկապես, «Գազպրոմ»-ի ՝ Հայաստան գազի մատակարարման պայմանագիրը արդեն մի քանի տարի է, ինչ թույլ է տալիս գազի դիմաց վճարել ռուբլիով, և այդ հնարավորությունն օգտագործվում է»,- ասել է Կուպրիյանովը։ Մարտի 23-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր, որ Հայաստանը բանակցում է Ռուսաստանի հետ՝ մատակարարվող գազի դիմաց ռուբլիով վճարելու համար:
10:37 - 15 ապրիլի, 2022
Քերոբյանը և Մանտուրովը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության ծավալների վերականգնման հարցեր

Քերոբյանը և Մանտուրովը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության ծավալների վերականգնման հարցեր

Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հանդիպել են ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ներկա վիճակը, ինչպես նաև համատեղ գործունեության առաջնահերթ ուղղությունները։ «2021 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջև փոխադարձ առևտուրն աճել է 12,7%-ով և կազմել 2,5 մլրդ դոլար։ Ռուսական արդյունաբերական արտադրանքի արտահանումը տարեկան կտրվածքով աճել է 14%-ով, իսկ հայկական ապրանքների ներմուծումը նույնպես աճ է գրանցել՝ ավելանալով 10%-ով։ Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը գոհունակությամբ է ընդգծել երկու երկրների միջև  ընթացիկ տարվա հունվար-փետրվարին գրանցված առևտրաշրջանառության ծավալների էական աճի փաստը և անհանգստություն հայտնել  մարտին  ցուցանիշների նկատելի նվազման առիթով՝ առաջարկելով աշխատանքներ իրականացնել հրատապ վերացնելու նվազման պատճառները  և վերականգնելու աճը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Զրուցակիցներն առանձին անդրադարձել են տարբեր ոլորտներում իրականացվող մի շարք համատեղ ծրագրերին։ Դենիս Մանտուրովը կարևորել է համագործակցության զարգացումը հանքարդյունաբերության, մետալուրգիայի, քիմիական արդյունաբերության և գյուղատնտեսական մեքենաշինության ոլորտներում։ Հանդիպման ավարտին Դենիս Մանտուրովը Վահան Քերոբյանին հրավիրել է մասնակցելու Տաշքենդում կայանալիք «INNOPROM. Կենտրոնական Ասիա» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին։
18:52 - 13 ապրիլի, 2022
Այսուհետ հայկական արտադրանքը խանութներում կառանձնանա հատուկ տարբերանշաններով


 |armenpress.am|

Այսուհետ հայկական արտադրանքը խանութներում կառանձնանա հատուկ տարբերանշաններով |armenpress.am|

armenpress.am:  Հայկական արտադրանքը խթանելու և հանրությանը ներկայացնելու  համար Էկոնոմիկայի նախարարությունը մի շարք առևտրի կետերում և հայկական արտադրության հագուստի խանութներում իրականացնում է իրազեկման արշավ՝ բոլոր հայկական արտադրանքների դիմաց փակցնելով նոր դիզայներական տարբերակող տարբերանշաններ:  ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանը նշեց, որ  ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը 2021 թվականին մեկնարկել էր «Made in Armenia» նախագիծը, որի նպատակն է լայն հանրությանը իրազեկել հայկական արտադրության մասին և բարձրացնել հայկական արտադրանքի վարկանիշը ՝ ներկայացնելով բոլոր  որակյալ և նորարար արտադրանքները: Նա ասաց, որ նախագծի ընթացքում հասցրել են շփվել բազմաթիվ արտադրողների, սպառողների հետ և հասկացել են, որ կա մեկ ընդհանուր խնդիր՝ դա իրազեկվածության ցածր մակարդակն է: Նախագծի գլխավոր նպատակն է ստեղծել մեկ հարթակ, որի միջոցով կարող են սպառողներն ու արտադրողները կապ հաստատել  միմյանց հետ և տեղեկանալ ամենաթարմ հայկական արտադրանքների, ինչպես նաև ծառայությունների մասին: Գայանե Անտոնյանի խոսքով՝ «Made in Armenia» նախագծի շրջանակում նախաձեռնել են աշխատանք սուպերմարկետների և խանութների ցանցերի հետ և  այժմ ունեն համագործակցություն երկու սուպերմարկետի ցանցի և մի շարք հայկական արտադրության  հագուստի խանութների հետ: «Համագործակցությունը կայանում է հետևյալի մեջ. բոլոր հայկական գնապիտակների կողքին ունենում ենք «Made in Armenia» նախագծի կողմից ձևավորված դիզայներական պիտակներ, և այդ պիտակների նպատակն է սպառողներին ուղղորդել, որպեսզի գնեն հայկականը և գնումներ կատարելիս ուշադրություն դարձնեն ապրանքի ծագման երկրին և նախապատվությունը տան հայկականին: Կարծում եմ, որ մենք բոլորս պետք է համախմբվենք մեկ գաղափարի շուրջ, այն է՝ ամուր պետության հիմքում կայուն և ամուր տնտեսությունն է, իսկ տնտեսության հիմքում զարգացած տեղական արտադրությունը»,-եզրափակեց նա: Սուպերմարկետների և հայկական արտադրության հագուստի խանութների աշխատողների խոսքերով՝ վերջին տարիներին հայկական արտադրանքի հանդեպ ուշադրությունը զգալի մեծացել է, և  նման տարբերակող և աչքի ընկնող պիտակները նույնպես մեծ դեր ունեն:
14:45 - 12 ապրիլի, 2022
Ռուսաստանը և Հայաստանը պայմանավորվել են ստեղծել ներդրումային նախագծերի համատեղ պորտֆել

Ռուսաստանը և Հայաստանը պայմանավորվել են ստեղծել ներդրումային նախագծերի համատեղ պորտֆել

 ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը ապրիլի 10-12-ն այցով գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Այցի շրջանակում ապրիլի 11-ին հայկական պատվիրակությանն ընդունել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը։ Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնել և ընդլայնել համագործակցությունը Ռուսաստանի հետ արդյունաբերության, առևտրի և փոխադարձ ներդրումների ոլորտում՝ հաշվի առնելով երկրում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ նպատակաուղղված և բարեհաջող աշխատանքը։ «Կախված գտնվելու վայրից և թիրախային ուղղվածությունից՝ օտարերկրյա ներդրողները կարող են գրանցել ընկերություն և արդյունավետ գործունեություն ծավալել Հայաստանում էներգետիկայի, թեթև և ծանր արդյունաբերության, դեղագործության, հեռահաղորդակցության, ոսկերչության կամ ադամանդի արտադրության, լոգիստիկայի և տրանսպորտի, ինչպես նաև՝ ՏՏ ոլորտում», - ընդգծել է նախարարը։ ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2021 թվականին աճել է գրեթե 13%-ով և հասել 2,6 մլրդ ԱՄՆ դոլարի, մինչդեռ միայն 2022 թվականի հունվարին փոխադարձ առևտուրը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 50%-ով։ «Սրանք բարձր ցուցանիշներ են, և այսօր՝ նոր պայմաններում, մենք շարունակում ենք փոխգործակցությունը՝ մեր համագործակցության տեմպերը պահպանելու նպատակով։ Դրա համար առկա է մեծ ներուժ։ Մենք չենք ցանկանում կանգ առնել ներկա ձեռքբերումների վրա և շահագրգռված ենք փնտրել համատեղ նոր նախագծեր և զարգացնել ներդրումային ներուժը», - ասել է Դմիտրի Վոլվաչը: Նա նաև նշել է, որ Հայաստանում գործում են ավելի քան 40 ռուսական խոշոր ընկերություններ։ Ռուսաստանը Հայաստանի տնտեսության իրական հատվածում ներդրել է շուրջ 2 մլրդ ԱՄՆ դոլար։ Առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար ռուսական կողմը արդյունավետ լուծումներ է առաջարկել տրանսպորտի, էներգետիկայի, սոցիալական ենթակառուցվածքների զարգացման, ՀՀ-ում հեռանկարային ներդրումային ծրագրերի իրականացման համար։ Դմիտրի Վոլվաչի խոսքով՝ համատեղ զարգացման նոր կետեր գտնելու գործիքներից մեկը կարող է լինել 2022-2025 թվականների միջկառավարական տնտեսական համագործակցության ծրագրի ստորագրումը և դրա շրջանակում Գործողությունների ծրագրի մշակումը, որը կներառի փոխգործակցության հեռանկարային ոլորտները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջտարածաշրջանային համագործակցությանը. այսօր Հայաստանը հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի ավելի քան 70 շրջանների հետ։ Բացի այդ, նախատեսվում է աշխատանքներ կազմակերպել միջտարածաշրջանային համագործակցության նախագծերի ընտրության և դրանց կյանքի կոչմանը  աջակցելու ուղղությամբ։ Քննարկվել են նաև ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող աշխատանքները։ Այս պահի դրությամբ ուշադրության կենտրոնում է ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների մակրոտնտեսական իրավիճակն ու կայուն զարգացումը։  
14:09 - 12 ապրիլի, 2022
Հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրն ընթանում է բնականոն հունով

Հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրն ընթանում է բնականոն հունով

Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրն ընթանում է բնականոն հունով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունից: «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակը բուսաբուծության ճյուղում տնտեսավարողների կողմից գործունեություն իրականացնելու համար բավարար պայմանների ապահովումն է, մասնավորապես՝ հողօգտագործողների համար գնաճի աննախադեպ պայմաններում շուկայական գներից ավելի ցածր գներով պարարտանյութերի ձեռքբերման հնարավորության ստեղծումն է: Ծրագիրը կիրականացվի 2022 թվականին Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում։ Պարարտանյութ կտրամադրվի առավելագույնը 3 հեկտար հողատարածքում մշակություն իրականացնելու համար, կսուբսիդավորվի կամ փոխհատուցվի մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի 50%-ը, բայց ոչ ավելի քան 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով 9000 դրամը, մատակարարների կողմից պարարտանյութերի վաճառքը կիրականացվի մարտի 17-ից մինչև հունիսի 15-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում։ Մատակարարները ծրագրին մասնակցելու համար մինչև մարտի 11-ը ներառյալ դիմում են նախարարություն՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր։ Շահառուները ծրագրին մասնակցելու համար մինչև մարտի 21-ը ներառյալ դիմում են համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին` նշելով նախընտրելի մատակարարին և պահանջվող պարարտանյութերի քանակներն՝ ըստ տեսակների»,- նշված է հաղորդագրության մեջ: Շահառուները ծրագրի շրջանակում պարարտանյութեր պետք է ձեռք բերեն միայն նախարարության կողմից հրապարակված ցանկում ընդգրկված մատակարարներից։  Համայնքի ղեկավարի կողմից նախարարությանը ներկայացվող վաճառված պարարտանյութերի վերաբերյալ տեղեկատվության ձևաչափ։ Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Նշվում է, որ ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարելի է դիմել Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչություն և Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչություն։
19:32 - 09 ապրիլի, 2022
Հայաստանի և Սլովակիայի կառավարությունները ստորագրել են տնտեսական համագործակցության համաձայնագիր

Հայաստանի և Սլովակիայի կառավարությունները ստորագրել են տնտեսական համագործակցության համաձայնագիր

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ապրիլի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Սլովակիայի Հանրապետության կառավարութունների միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հացեկը։ Համաձայնագրով նախատեսվում է փոխշահավետ համագործակցության զարգացում ու դիվերսիֆիկացում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում: Այն հնարավորություն է ընձեռում իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև զարգացնել և խորացնել երկարատև տնտեսական հարաբերություններ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, էներգետիկան, գյուղատնտեսությունը, փոքր և միջին ձեռնարկատիրությունները, տրանսպորտն ու ենթակառուցվածքները, շրջակա միջավայրի պաշտպանությունը, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաները, և այլն։ Փաստաթղթով նախատեսվում է նաև ստեղծել միջկառավարական հանձնաժողով: Փաստաթղթի ստորագրմանը նախորդել է նախարար Վահան Քերոբյանի և դեսպանի՝ երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ քննարկումը։ Ողջունելով հյուրին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Սլովակիայի հետ հարաբերությունների զարգացումը, և ընդգծել, որ ժամանակն է քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերություններում առկա ներուժը գործնական հիմքերի վրա դնելու ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկայիս առաջնահերթությունները։ Այնուհետև կողմերը քննարկել են այն ոլորտները, որոնցում հնարավոր է ծավալել երկկողմ արդյունավետ համագործակցություն․ դրանք են՝ մետալուրգիա, մեքենաշինություն, միկրոէլեկտրոնիկա, քիմիայի ոլորտում՝ կաուչուկի արտադրություն, ոսկերչություն, տեքստիլ արդյունաբերություն, դեղագործություն։ Դեսպան Միրոսլավ Հացեկն առաջարկել է Եվրամիության անդամ երկիր Սլովակիան դիտարկել որպես եվրոպական հանգույց, որի միջոցով Հայաստանը կկարողանա իր տնտեսական կապն ամրապնդել նաև այլ եվրոպական երկրների հետ։ Նա նաև նշել է, որ Սլովակիայում Հայաստանը դիտվում է որպես զարգացման մեծ ներուժ ունեցող երկիր՝ բարձր որակավորված մարդկային ռեսուրսով՝ որպես հեռանկարային ոլորտ ընդգծելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի զարգացման աննախադեպ արագ ընթացքը։ Որպես համագործակցության ուղղություն դեսպանը առանձնացրել է նաև գյուղատնտեսության ոլորտը, որը կարող է առանձնակի հետաքրքրել սլովակ գործարարներին։ Այս համատեքստում Միրոսլավ Հացեկը տեղեկացրել է, որ առաջիկայում պլանավորվում է Սլովակիայի արտաքին գործերի նախարարի այց Հայաստան, ում կուղեկցեն նաև մի խումբ գործարարներ՝ Հայաստանում համագործակցության հնարավորությունների հաստատման նպատակով։ Դեսպան Միրոսլավ Հացեկը նաև նշել է, որ Հայաստանի լավ տնտեսական հարաբերությունները Իրանի հետ մեր երկիրը դարձնում են էլ ավելի գրավիչ Սլովակիայի համար։
22:48 - 08 ապրիլի, 2022
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են գարնան գյուղատնտեսական սեզոնի կազմակերպմանը վերաբերող հարցեր: Բացելով քննարկումը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, այսօր հավաքվել ենք քննարկելու գարնան գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված հարցերը ու տեսնելու, թե օրակարգային հարցերին ինչ անդրադարձ ենք ունեցել և ինչպես ենք հասցեագրել, այս պահին ինչ իրադրություն ունենք, գնահատականն ինչպիսին է, տարվա հետ կապված ինչ կանխատեսումներ ունենք, մանավանդ պարենային անվտանգության առումով: Նաև մտքեր փոխանակենք գյուղատնտեսության ոլորտում մեր ունեցած ծրագրերի վերաբերյալ, որովհետև բավական մեծ թվով և բովանդակությամբ ծրագրեր ունենք, բայց նաև պետք է գնահատենք, թե այդ ծրագրերն ինչպես են իրականացվում, ինչպիսի արձագանք են գտնում պոտենցիալ շահառուների շրջանում և եթե այդ ցուցանիշը բարձր չէ, հասկանանք՝ ինչ պետք է փոխենք»: Վարչապետին զեկուցվել է պարարտանյութի, դիզվառելիքի, սերմացուի շուկաներում ընթացիկ իրավիճակի, մշակովի հողատարածքների ծավալի, ջրամբարների լցվածության, ոռոգման համակարգի վիճակի վերաբերյալ: Պատասխանատուները ներկայացրել են այս ուղղություններով իրականացվող մշտադիտարկումների արդյունքները և գնահատականները: Նշվել է, որ խնդիրները գտնվում են վերահսկելի միջակայքում, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ: Քննարկվել են նաև գյուղատնտեսության ոլորտի սուբսիդավորման ծրագրերին, գյուղմթերքի վերամշակման և արտահանման գործընթացի խթանման գործիքակազմին, գյուղապահովագրությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել միջազգային տնտեսական զարգացումներով պայմանավորված ռիսկերին և դրանց հնարավոր ազդեցության կառավարման հարցին: Կառավարության ղեկավարին տեղեկատվություն է ներկայացվել նաև գյուղոլորտի ծրագրերի ընթացքի մասին: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն արդյունավետ է գնահատել ինտենսիվ գյուղատնտեսության, գյուղտեխնիկայի և սարքավորումների ձեռքբերման, այծաբուծության, ոչխարաբուծության ծրագրերը: Նա զեկուցել է, որ նաև մշակվում է ծրագիր՝ գյուղոլորտում օրգանական պարարտանյութի օգտագործումը խթանելու նպատակով: Վարչապետն ընդգծել է գարնան գյուղատնտեսական սեզոնի նախապատրաստական աշխատանքների պատշաճ իրականացման անհրաժեշտությունը և հանձնարարականներ տվել պատասխանատուներին: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է օպերատիվ շտաբի ձևաչափով ինտենսիվ աշխատել այս ուղղությամբ՝ հնարավոր խնդիրներին արագ ու հասցեական արձագանքելու և իրավիճակն ուշադրության կենտրոնում պահելու համար:
17:39 - 08 ապրիլի, 2022
Տնտեսվարողները դժգոհում են ծխելը սահմանափակող օրենքից. Բաբկեն Թունյանը ներկայացրեց, թե ինչ տարբերակ է քննարկվում |armenpress.am|

Տնտեսվարողները դժգոհում են ծխելը սահմանափակող օրենքից. Բաբկեն Թունյանը ներկայացրեց, թե ինչ տարբերակ է քննարկվում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ընդդիմության նախաձեռնությամբ աշխատանքային քննարկում է կազմակերպել հանրային սննդի օբյեկտներում ծխելու սահմանափակող օրենքի առնչությամբ, տնտեսավարողները, մասնագետները, ըստ էության, դեմ չեն հակածխախոտային քաղաքականությանը, սակայն օրենքում խնդիրներ են տեսնում:  Աշխատանքային քննարկմանը «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Աշոտ Բարսեղյանը նշեց, որ 2 տարի սպասել են օրենքի ուժի մեջ մտնելուն:  Սակայն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո իրենց՝ տնտեսական առումով վատ կանխատեսումներն ի կատար են ածվել: «Օրենքի բոլոր անկատարությունները և թերությունները հիմա մեզ պարզ երևում են: Օրենքը պարունակում է կետեր և դրույթներ, որոնք պարզապես անիրագործելի են: Տնտեսավարողը դրվել է ի սկզբանե մեղավորի դիրքում: Այսինքն՝ օրենքն իրականացնելու ճանապարհին չկա գործիքակազմ, որ տնտեսավարողը կարողանա այդ օրենքը կատարի»,-ասաց նա: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն էլ նկատեց. «Երբ բոլոր դռները փակում ես, մարդիկ ոչ թե մտածում են, թե ինչպես համարվել այդ վիճակին, այլ, թե ինչ անեն օրենքը շրջանցելու ճանապարհներ գտնելու համար»: Պիպոյանի խոսքով՝ այն օբյեկտներում, որտեղ օրենքը խախտվում է, մեծ ակտիվություն կա, իսկ այնտեղ, որտեղ օրենքը պահվում է, պասիվություն կա: «Այո, այն մարդը, որը երեխայի հետ գնացել է սրճարան, ստիպված է կողքի սեղանների մարդկանց խնդրել, որ երեխայի մոտ չծխեն, այսօր կուրախանա, որ կա տեղ, որտեղ չեն ծխում: Եվ ոչ ոք չի ասում, որ մենք որպես պետություն հակածխախոտային օրենսդրության կարիք չունենք. այո, ունենք, և այս կարգավորումներն էլ իրենց շահառուներն ունեն: Խնդիրը նրանում է, որ պետք է կարողանանք այս ամենն անել ավելի մտածված ու ավելի ճիշտ»,-ասաց Պիպոյանը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հավելեց՝ չի կարծում, թե որևէ մի հասարակություն դեմ կարող է լինել հակածխախոտային քաղաքականությանը, սակայն ուժի մեջ մտած ռեֆորմի մեջ ինքը խնդիրներ է տեսնում: «Նաև միջազգային փորձն է գալիս հուշելու, որ մասնագիտացված ակումբներ բոլոր քաղաքներում էլ կան՝ թե նարգիլեի, թե սիգարի մասով, որը տեղավորվում է հակածխախոտային քաղաքականության տրամաբանության մեջ՝ պասիվ ծխելը բացառելու իմաստով: Բայց մյուս կողմից դա ազատ արտահայտվելու իրավունք է՝ նույնիսկ ինչ-որ իմաստով ի հաշիվ առողջության»,-ասաց Վարդևանյանը: Ըստ պատգամավորի՝ ներկայում,  այդ թվում՝ սոցիալ-տնտեսական մարտահրավերների պայմաններում, պետք է մտածել, թե ինչ անել հանրային սննդի օբյեկտների ոլորտն ավելի խթանելու, աջակցելու համար: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը կարևորեց ներդրողների համար կանխատեսելիության ապահովումը: «Քանի որ օրենքն ընդունված է, դրույթները մտել են ուժի մեջ, առնվազն այս փուլում օրենքը պետք է թողնել անփոփոխ: Շատ տնտեսավարողներ արդեն համապատասխանեցրել են իրենց գործունեությունը օրենքի շրջանակներին»,-ասաց նա: Անդրադառնալով բացասական կարծիքներին՝ փոխնախարարն ասաց, որ իրենք էլ ունեն շատ դրական կարծիքներ ռեստորանների, ակումբների հաճախորդների, նաև տնտեսավարողների կողմից: ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նկատեց՝ փակ տարածքներում չծխելու մասով կա կոնսենսուս: «Այսինքն՝ որևէ մեկը չի պնդում, որ փակ տարածքներում մարդիկ սկսեն ծխել»,-ասաց նա՝ հավելելով որ, սակայն, կարելի է քննարկել, թե որը համարել հանրային սննդի օբյեկտ, որը՝ ոչ: Պատգամավորը հայտնեց, որ հիմա քննարկում են լիցենզավորվող գործունեություն սահմանելու տարբերակը, որի առաջարկը եղել է նարգիլե ակումբների ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքում: Նա վստահեցրեց, որ այդ մասին քննարկումներ կան: «Կա նաև մեկ այլ բլոկ՝ առողջապահական թևը, որը ավելի կարևոր է: Եվ երբեմն, երբ մենք շատ ենք սկսում միայն տնտեսական հարցերի վրա ուշադրություն դարձնել, ստացվում է, որ առողջապահությունն ենք մոռացել և հակառակը»,-ասաց Թունյանը՝ վստահեցնելով, որ լուծման տարբերակի դեպքում կլսեն տնտեսավարողների կարծիքը:
13:12 - 08 ապրիլի, 2022
Սննդի, դեղանյութերի, հագուստի որոշ տեսակների մաքսատուրքը զրոյացվել է |hetq.am|

Սննդի, դեղանյութերի, հագուստի որոշ տեսակների մաքսատուրքը զրոյացվել է |hetq.am|

hetq.am: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մարտի 22-ին որոշում է ընդունել, որով լրացրել է մաքսային սակագնային կարգավորուման փաթեթն այն ապրանքների մասով, որոնցով ԵԱՏՄ երկրներում տնտեսական և պարենային կայունություն է ապահովվում։ Մասնավորապես, մինչև 2025թ. ապրիլի 30-ը կզրոյացվեն որոշ կակաո ապրանքների, մինչև 2023թ. դեկտեմբերի 31-ը՝ պղնձի փայլատի, մինչև 2024թ. վերջ` նաև բեղմնավորված ձկան ձկնկիթի ներմուծման մաքսատուրքերը։ Այն նախկինում ներկրվում էր 8% մաքսային վճարով։ «Մաքսային և սակագնային կարգավորման միջոցառումն ուղղված է Եվրասիական տնտեսական միության ձկնաբուծական արդյունաբերության ձեռնարկություններին աջակցելուն և հետագա զարգացմանը,- ասել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։- Ձեռնարկված միջոցառումները թույլ կտան արտադրողներին պահպանել հզորությունների օգտագործման առկա մակարդակը, ինչպես նաև՝ ծածկել փոխարժեքի կտրուկ փոփոխության հետ կապված լրացուցիչ ծախսերի մի մասը»։ Ավելի վաղ որոշում էր ընդունվել, որ մինչև 2023թ. ապրիլի 30-ը զրոյացվելու է 40 կգ-ից ավելի փաթեթներում ծիրանի, տանձի, դեղձի և այլ խյուսերի, իսկ մինչև 2025թ. ապրիլի 30-ը՝ անիլինի և հագուստի արտադրության մեջ օգտագործվող մի շարք գործվածքների մաքսատուրքը։ ԵՏՀ խորհրդի՝ մարտի 17-ին ընդունված որոշման համաձայն՝ սննդամթերքի և դրանց արտադրության մեջ օգտագործվող ապրանքների լայն տեսականի է ազատվելու ներմուծման մաքսատուրքից։ Որոշումը վերաբերում է նաև դեղագործական, մետալուրգիական և էլեկտրոնային ապրանքների արտադրության համար օգտագործվող ապրանքներին, ինչպես նաև՝ թվային տեխնոլոգիաների զարգացման, թեթև արդյունաբերության արտադրանքի, շինարարության և տրանսպորտային արդյունաբերության մեջ օգտագործվող ապրանքներին։ Առավել մանրամասն՝ hetq.am-ում
12:46 - 24 մարտի, 2022
ԱԺ-ն քննարկում է մինչև 1 մլն դրամի ապրանք արտահանելու դեպքում մաքսատուրք չգանձելու հնարավորության նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն քննարկում է մինչև 1 մլն դրամի ապրանք արտահանելու դեպքում մաքսատուրք չգանձելու հնարավորության նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մինչև 1 մլն դրամի մաքսային արժեքով ապրանքներ արտահանելու դեպքում մաքսավճար չգանձել: «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Ըստ նախարարի՝ օրենքում փոփոխություն կատարելը պայմանավորված է փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում ապրանքների արտահանման գործընթացը պարզեցնելու անհրաժեշտությամբ: «Նախագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռել տնտեսավարող սուբյեկտներին չվճարել մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ-ից արտահանվող ընդհանուր մաքսային արժեքը՝ 1 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գումարի չափով ապրանքների համար գանձվող մաքսավճարները»,-ասաց Քերոբյանը: Նրա խոսքով՝ փոփոխությունն ուղղված է նաև մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը, մրցակցային միջավայրի բարելավմանը, մասնավորապես վերոնշյալ իրավական կարգավորման շրջանակում տնտեսավարողները ցածր արժողությամբ ապրանքների արտահանման դեպքում ազատվում են պետական տուրքի վճարման պարտավորությունից: Ըստ նախարարի՝ դա կհանգեցնի նշված շուկաներում մատակարարների քանակի, ինչպես նաև առևտրի ավելացմանը: Նախագծի ընդունման և կիրարկման դեպքում գործարար և ներդրումային միջավայրի վրա ակնկալվում է դրական ազդեցություն: Այսպիսով նախագծով սահմանվում է, որ պետական տուրքից ազատվում են մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ սահմանով տեղափոխվող (բացառությամբ՝ արտահանվող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկիր)՝ ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող ապրանքները, մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ սահմանով արտահանվող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկիր՝ ընդհանուր մաքսային արժեքը 1 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող ապրանքները:
12:48 - 23 մարտի, 2022
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին, ըստ որի՝ մինչև 1 մլն դրամի ապրանք արտահանելու դեպքում մաքսատուրք չի վճարվի |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին, ըստ որի՝ մինչև 1 մլն դրամի ապրանք արտահանելու դեպքում մաքսատուրք չի վճարվի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որը նպատակ ունի Հայաստանից փոքր արտահանողների համար հնարավոր խոչընդոտները վերացնել, մինչև 1 մլն դրամի ապրանքներ արտահանելու դեպքում մաքսավճար չգանձել: «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Ի թիվս այլ փոփոխությունների՝ նախագծով սահմանվում է, որ պետական տուրքից ազատվում են մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ սահմանով տեղափոխվող (բացառությամբ՝ արտահանվող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկիր)՝ ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող ապրանքները, մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ սահմանով արտահանվող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկիր՝ ընդհանուր մաքսային արժեքը 1 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող ապրանքները և այլն: «Բազմաթիվ ընկերություններ ինտերնետով ապրանք վաճառելիս և Հայաստանից ապրանք արտահանելիս բախվում են այն խնդրին, որ նույնիսկ շատ փոքր գումարի ապրանքների արտահանման ժամանակ ստիպված մաքսավճար են վճարում, որը որոշ դեպքերում կարող է նույնիսկ գերազանցել ապրանքի արժեքը, և զբաղեցնում է շատ ժամանակ: Օրինակ, Volterman դրամապանակները, որոնց միջին արժեքը համարժեք է 250 դոլարին, մի քանի օր է տևում, մինչև մաքսային ձևակերպումներն անցկացնեն: Ըստ էության՝ Հայաստանից բիզնես անելն աշխարհում և մանրածախ վաճառք իրականացնելը պրոբլեմատիկ է: Ուստի, առաջարկեցինք, և Կառավարությունն էլ պաշտպանեց այն տեսակետը, որ մինչև 1 մլն դրամ գումարի ապրանքների արտահանման ժամանակ ոչ մի մաքսավճար չվճարվի»,-ասաց նախարարը: Այս փոփոխության արդյունքում պետբյուջեի եկամուտներից շուրջ 100 մլն դրամի նվազում կլինի, բյուջեի վրա կունենա բացասական ազդեցություն, սակայն, նախարարի խոսքով, այս արգելքը վերացնելով՝ էապես կլավացնեն Հայաստանից փոքր արտահանումների ծավալը: Քերոբյանը, պատասխանելով հնարավոր ռիսկի վերաբերյալ հարցին, ասաց՝ բացարձակ անտրամաբանական է համարում, որ որևէ մեկը, երբ պետք է արտահանի 1.5 մլն դրամի ապրանք, մի բեռնափոխադրման փաստաթուղթը դարձնի 2 բեռնափոխադրման, մի ստացողին դարձնի երկու, երկու անգամ անի բոլոր գործողությունները, որ մի քանի հազար դրամ գումար խնայի: Փոփոխությունը բացառապես ուղղված է փոքր արտահանողների համար արգելքը վերացնելուն:
12:23 - 16 մարտի, 2022