Իվետա Տոնոյան

Իվետա Սասունի Տոնոյանը (նոյեմբերի 22, 1981Երեւան) Ազգային ժողովի 6-րդ եւ 7-րդ գումարման պատգամավոր է, ԲՀԿ անդամ, Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ։ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։

2002թ. ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը: 

2003-2010թթ. եղել է «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծառայության լրագրող: 2010-2012թթ.՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ: 2012-2017թթ.՝ «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծառայության տնօրեն: «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի անդամ է: 2012 թվականից Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն է: 2015-2017թթ. եղել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն: ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի խորհրդական է:

2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր («Ծառուկյան» կուսակցությունների դաշինք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ծառուկյան» խմբակցության անդամ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: 

Մենք հիմա պետք է լսենք համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասով ԼՀԿ-ի առաջարկները. Իվետա Տոնոյան |aysor.am|

Մենք հիմա պետք է լսենք համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասով ԼՀԿ-ի առաջարկները. Իվետա Տոնոյան |aysor.am|

aysor.am: Բնականաբար, հարգանքով ենք վերաբերվում «Լուսավոր Հայաստանի»-ի մեր գործընկերների դիրքորոշմանը: Նախօրեին նաև բովանդակային քննարկում ենք ունեցել ԼՀԿ ներկայացուցիչների հետ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, որ ԼՀԿ-ն այս պահին չի սատարի ԲՀԿ-ին և Սահմանադրական փոփոխությունները հակասահմանադրական ճանաչելու հարցով կդիմի ՍԴ, երբ ավարտվի Ռոբերտ Քոչարյանի գործով քննությունը:«ԼՀԿ-ն ժամկետների հետ կապված իրենց վերապահումներն ունի, այնպես որ, մենք հիմա պետք է լսենք համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասով նրանց առաջարկները: Մենք, բնականաբար, ներկայացրել ենք մեր դիրքորոշումն այն մասով, որ այս գործընթացում րոպե անգամ կորցնելը հղի է բավականին վտանգավոր հետևանքներով: Ինչպես առիթ ունեցել ենք ասելու, այն, ինչ երկու օր առաջ տեղի ունեցավ խորհրդարանում, կոնկրետ Սահմանադրության կոպտագույն խախտում էր, սակայն ԼՀԿ-ի մեր գործընկերներն իրենց վերապահումներն ունեն: Այնպես որ, սպասենք իրենց առաջարկներին: Իրենք կոնկրետ դիմումի հետ կապված ունեն առաջարկներ, որոնք պետք է ներկայացվեն, և դրանից հետո արդեն ավելի համապարփակ մշակված տարբերակով կներկայացվի ՍԴ», - ասաց մեր զրուցակիցը:
13:48 - 24 հունիսի, 2020
ԲՀԿ-ն կմասնակցի ՍԴ նախագահին և դատավորներին փոխարինելու օրինագծի քննարկման ԱԺ արտահերթ նիստին

ԲՀԿ-ն կմասնակցի ՍԴ նախագահին և դատավորներին փոխարինելու օրինագծի քննարկման ԱԺ արտահերթ նիստին

Մենք մասնակցելու ենք  այսօրվա  արտահերթ  նիստին: Ինչ վերաբերում է նիստերը բոյկոտելուն,դրա վերաբերյալ մենք հնչեցրել ենք մեր տեսակետը, որ երբ խորհրդարանական մեծամասնությունը ապօրինի և հակաիրավական միջնորդություն է վավերացնում,  այդ ժամանակ մեր բողոքի խոսքն էր, բայց մենք շարունակում ենք մեր օրենսդիր գործունեությունը: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։ «Այսօր մասնակցելու ենք նիստին, ներկայացնելու հարցի վերաբերյալ մեր տեսակետները, հակափաստարկները, որոնք տեսնում ենք այս օրենսդրական նախաձեռնության հետ կապված, մասնավորապես, Սահմանադրության հետ հակասությունը, միջազգային կառույցների գնահատականները։ Կոչ հորդորով հանդես գալու համար ենք մասնակցում, որ իսկապես ՍԴ-ն չէ մեր երկրի հիմնական  խնդիրը, որից ձերբազատվելու համար իշխանությունը կենտրոնացրել է իր ողջ ներուժը։ Այսօր լրջագույն խնդիրների դեմ պայքարելու փոխարեն իշխանությունը շարունակում է պայքարը ՍԴ և ՍԴ դատավորներից ձերբազատվելու ուղղությամբ»,- ասաց Տոնոյանը։  Նույն խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը հավելեց, որ իրենց մասնակցությունը կապ չունի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ դատարանի որոշման հետ։ Իսայանը մասնավորապես նշեց․ «Անգամ եթե Ծառուկյանն այսօր գտնվեր անազատության մեջ՝ խմբակցությունը մասնակցելու էր այս նիստին և բարձրաձայնելու էր այն խնդիրները, խնդրահարույց կետերը, հակասահմանադրական  օրենքի նախագծերը, որոնք այս օրերին իշխանությունները փորձում են օրենքի ուժ տալ»։
11:48 - 22 հունիսի, 2020
Այս ամենը պարզապես գալիս  է վկայելու, որ իշխանությունները  չեն ուզում ունենալ ՍԴ, փորձ է արվում ունենալ ձեռնասուն ՍԴ․ Իվետա Տոնոյան

Այս ամենը պարզապես գալիս  է վկայելու, որ իշխանությունները  չեն ուզում ունենալ ՍԴ, փորձ է արվում ունենալ ձեռնասուն ՍԴ․ Իվետա Տոնոյան

Նախորդ շաբաթ, երբ գլխավոր դատախազը խորհրդարան էր ներկայացրել Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը, մենք շատ հիմնավոր կերպով անդրադարձել ենք այս հարցին, նշելով, որ գլխավոր դատախազը այս դեպքում չի կատարում իր գործառույթները և բացարձակ օրինական հիմքից զուրկ միջնորդությամբ է հանդես գալիս։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Վերջինս իր խոսքում անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու որոշմանը և ՍԴ-ի վերաբերյալ առաջարկվող փոփոխություններին, ասաց․ «Նախօրեին  մենք ուենցանք դատարանի որոշումը, որով  Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը չեղարկվեց , ես ինչ եմ ուզում ասել՝ նախկինում հնչեցված մեր բոլոր տեսակետները ուժի մեջ են, սակայն այսօր չեմ ուզում անդրադառնալ այդ հանգամանքին, թե ինչո՞ւ , ինչպե՞ս և ինչի՞ համար։ Ընդամեը կարող եմ ասել սա ոչ մեր հաղթանակն է և ոչ էլ իշխանությունների պարտությունը, այս հանգամանքը եկավ միայն ապացուցելու օրենքի գերակայության առաջնահերթության վերաբերյալ մեր տեսակետները։ Եթե մենք ապրում ենք ժողովրդավարական Հայաստանում, ապա   դատարանը պարտավոր է իրացնել իրեն վեապահված գործառույթները։ Իրավական առումով, մենք նշել ենք, որ որևէ հիմք չկա Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության մեջ, և դատարանը հաստատեց մեր հնչեցրած տեսակետները։  Ինչ վերաբերում է ՍԴ-ի հետ կապված զարգացումներին, նախկինում բազմաթիվ առիթներ ունեցել ենք ասելու, որ ՍԴ-ի հետ կապված թնջուկը դարձել է իշխանությունների թիվ մեկ խնդիրը, և ես սա ասում եմ առանց հեգնանքի, առանց սարկացմի  և խորապես ցավ եմ ապրում, որ հատկապես այսօր, այս իրավիճակում, արտակարգ դրության պայմաններում, երբ երկիրը օրհասական խնդրի առաջ է կանգնած՝ իշխանությունները միևնույնն է  շարունակում են հետևողականորեն հաշվեհարդար տեսնել Սահմանդրական դատարանի կամ ՍԴ դատավորների նկատմամբ։ Մենք այս հարցի շուրջ բազմիցս հնչեցրել ենք մեր տեսակետները, որ սկսած դատարանները շրջափակելուց, սկսած  ՍԴ  դատավորների դեմ կոմպրոմատներ հավաքելուց, հանրաքվեի հռչակումից, այնուհետև  հանրաքվեի չեղարկումից, հիմա էլ Սահմանադրական փոփոխությունների այս նախագիծը, որով որ նախատեսում է 12 տարի պաշտոնավարած դատավորոներին թոշակի ուղարկել, պարզապես գալիս  է վկայելու, որ իշխանությունները  չեն ուզում ունենալ ՍԴ և փորձ է արվում ունենալ ձեռնասուն ՍԴ։ Ես, իհարկե հասկանում եմ, որ միգուցե իշխանությունների սռտի ՍԴ դատավորի էտալոնը Վահե Գրիգորյանն է, ով մեկ տարի շարունակ չկատարելով իր գործառույթները ստացել է շուրջ 15 միլիոն դրամ աշխատավարձ, օգտվել է դատավորի համար սահմնաված բարիքներից, բայց չի կատարել որևէ գործառույթ, որը օրենքով պարտավոր էր իրականացնել։ Իսկապես, ուզում եմ վերջին անգամ սթափության, զգոնության կոչ ուղղել իշխանություններին , այսօր դրա ժամանակը չէ։ Գործում է Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, աշխատում են խորհրդարանական ուժերը, եթե կա արմատական փոփոխությունների անհրաժեշտություն կա,  մենք կարող ենք գնալ իրավական այս ճանապարհով։ Ոչ թե մեկը մեկին հերթ չտալով խորհրդարան բերել օրենսդրական նախաձեռնություններ, որոնց իրավական անլիառժեքության դիտարկումները մենք բազմիցս թվարկել ենք։Այս փաստաթղթի վերաբերյալ նույնպես բազմաթիվ են դիտարկումները, սկսած այն հանգամանքից, որ այս նախագիծը հակասում է սահմանադրութան առաջին և երրորդ մասերին, ինչպես նաև միջազգային կազամկերպությունների կողմից ունի բացասական գնահատականներ։ Իսկապես կոչ եմ անում առաջնորդվել այն օրակարգով, որը ծառացած է մեր երկրի առաջ, իսկ դա վստահաբար  ՍԴ-ն կամ ՍԴ դատավորներից ձեռփազատվելը չէ»։
11:29 - 22 հունիսի, 2020
Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի քննությունը տեղի կունենա այսօր երեկոյան․ Իվետա  Տոնոյան

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի քննությունը տեղի կունենա այսօր երեկոյան․ Իվետա Տոնոյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության  ղեկավար Գագիկ Ծառակյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը տեղի է ունենալու այսօր երեկոյան՝ ժամը 19։00-ին՝ ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում։ Այս մասին խորհրդարանում լրագրողներին ասաց  պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Խոսելով խմբակցության աշխատանքների մասին պատգամավորը նշեց․ «Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցությունը շարունակելու է աշխատել նույն արդյունավետությամբ և սահմանված ծրագրով, որը նախանշել էինք։ Խմբակցության ղեկավարի փոփոխության հարց չի քննարկվում։ Բոլոր քաղաքական որոշումները կայացվելու են քննարկումների և քաղաքական թիմի ներկայացուցիչների կոնսենսուսի պայմաններում։ Այնպես որ այս մասով մենք շարունակելու ենք մեր բնականոն աշխատանքը»,- ասաց նա։
13:29 - 17 հունիսի, 2020
«Բարգավաճ Հայաստանը» պատրաստվում է դիմել ՍԴ․կոչ ենք անում ԼՀԿ-ին միանալ մեզ․ Իվետա Տոնոյան

«Բարգավաճ Հայաստանը» պատրաստվում է դիմել ՍԴ․կոչ ենք անում ԼՀԿ-ին միանալ մեզ․ Իվետա Տոնոյան

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունն այսօր երկու նախաձեռնությամբ է հանդես գալու ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց խմակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Վերջինս իր խոսքում նշեց․ «Առաջին՝ կորոնավիրուսի կանխարգելման հետևանքների վերացման և ընդհանուր աշխատանքների կազմակերպման հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ նախաձեռնությամբ ենք այսօր հանդես գալու։ Երկրորդ՝ դիմելու ենք ՍԴ՝ վիճարկելու արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման հետ կապված արգելքի  որոշման իրավաչափությունը։ Այսինքն՝ քննիչ հանձնաժողով են ստեղծում և դիմում ենք ՍԴ, այս երկու քայլերն հենց այսօր անելու ենք, դրանք արդեն ուժի մեջ են »։ Պատգամավորը նշեց, որ կոչ են անում իրենց   իմիանալ  «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը, որպեսզի անհրաժեշտ քանակով ստորագրություններ հավաքվեն։ Տոնոյանը նշեց, որ միգուցե արժանանան քննադատությունների, որ այդ ամենի ժամանակը չէ, սակայն վերջինս հավելեց․«Մենք այլևս հապաղելու ժամանակ չունենք, և պարտավոր ենք պարզել, թե արդյոք կորոնավիրուսի դեմ պայքարելու գործընթացն արդյունավետ է կազմակերպվում, և արդյոք կառավարությունն ու պարետատունը իրավաչափ և ժամանակին գործողություններ են իրականացնում։ Իշխանության որոշումերի հապաղումից շատ դեպքերում կախված է եղել,թե՛ վարակի տարածման տեմպերի ահագնացումը, թե՛ մահերի թվի աճը։ Իշխանության որոշ ներկայացուցիչներ իրենց մեղքի բաժինն ընդունեցին, բայց միայն ներողություններով սահմանափակվել հնարավոր չէ, որովհետև մենք գործ ունենք մարդկային կյանքերի ու առողջության հետ»։ Լրագրողների այն հարցին, թե արդյոք Ծառուկյանի աջակիցների կողմից իրականացվող ակցիաները հակահամաճարակային չեն և արդյո՞ք չեն նպաստում վարակի տարածմանը, պատգամավորը նշեց, որ իրենք որևէ ակցիա չեն իրականացրել։ «Ընդամենը, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ իշխանության կողմից սանձազերծված քաղաքական հետապնդման արդյունքում մեր համակիրները և հասարակ քաղաքացիները, ովքեր իրենց անհամաձայնությունն են ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ նրանք ինքնաբուխ հավաքվել են։ Մենք որևէ  հարթակում որևէ կոչ, հորդոր չենք հղել մարդկանց հավաքվելու։ Մեզ համար մեր ազգաբնակչության առողջությունն է»,- ասաց Տոնոյանը։ 
12:56 - 17 հունիսի, 2020
Գագիկ Ծառուկյանի որդին այլ քրեական գործով հարցաքննության ծանուցում է ստացել. Իվետա Տոնոյան
 |news.am|

Գագիկ Ծառուկյանի որդին այլ քրեական գործով հարցաքննության ծանուցում է ստացել. Իվետա Տոնոյան |news.am|

news.am: Սա գործընթաց է, որը մենք որեւէ կերպ չենք կարող վերահսկել: Մենք որեւէ բան չենք անելու, որով կվտանգենք մեր ազգաբնակչության  առողջությունը, բայց եւ որեւէ դեպքում չենք կարող արգելել մեր քաղաքացիներին իրենց ազատ կամարտահայտումը իրականացնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ԱԱԾ շեմքի մոտ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը: Գագիկ Ծառուկյանի որդու՝ քրեական գործով անցնելու հետ կապված Տոնոյանն ասաց, որ նա այլ գործով հարցաքննության ծանուցում է ստացել: «Ես տեղյակ եմ, որ Նվեր Ծառուկյանը քրեական ուրիշ գործի շրջանակներում հարցաքննության ծանուցում է ստացել: Գագիկ Ծառուկյանին հրավիրում են հարցաքննության եւ րոպեներ անց նրա որդուն են այլ քրեական գործի շրջանակներում հրավիրում հարցաքննության»,-ասաց նա` նշելով, որ գործի մանրամասներին չի տիրապետում: Իվետա Տոնոյանը լրագրողի հարցին ի պատասխան ասաց, որ Նվեր Ծառուկյանը երկրում է: Նա հավելեց, որ իրադարձությունների զարգացմանը զուգընթաց իրենք իրենց ճանապարհային քարտեզը կգծագրեն:
19:25 - 16 հունիսի, 2020
Անդերսոնը հեքիաթասացության ոլորտում լուրջ մրցակից ունի, բայց ձեզ չի հաջողվելու որեւէ մեկին համոզել, որ այս միջնորդության հիմքում կա փաստ, որն անմիջականորեն առնչվում է Ծառուկյանին․ Տոնոյանը՝ գլխավոր դատախազին

Անդերսոնը հեքիաթասացության ոլորտում լուրջ մրցակից ունի, բայց ձեզ չի հաջողվելու որեւէ մեկին համոզել, որ այս միջնորդության հիմքում կա փաստ, որն անմիջականորեն առնչվում է Ծառուկյանին․ Տոնոյանը՝ գլխավոր դատախազին

ԲՀԿ խմբակցության պատագամավոր Իվետա Տոնոյանն այսօր Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին գլխավոր դատախազի՝ ԱԺ-ին ներկայացված միջնորդագրի քննարկման ժամանակ հայտարարեց, որ այդ միջնորդագիրն ապօրինի է․ դրա մասին, Տոնոյանի խոսքով, ահազանգում են բազմաթիվ իրավապաշտպաններ։ «Ես հասկանում եմ, որ Անդերսոնը հեքիաթասացության ոլորտում այսօր լուրջ մրցակից ունի, սակայն ձեզ չի հաջողվելու որեւէ մեկին համոզել, որ այս միջնորդության հիմքում կա որեւէ փաստ, որն անմիջականորեն առնչվում է Գագիկ Ծառուկյանին»,- դիմելով գլխավոր դատախազին՝ ասաց Իվետա Տոնոյանը։ Անդրադառնալով Ծառուկյանի տանը նախօրեին իրականացված խուզարկությունների դրվագներին՝ ԲՀԿ-ական պատգամավորը հիշատակեց Սահմանադրության 96-րդ հոդվածը, որի համաձայն՝ պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԱԺ-ի համաձայնութամբ։ Բացի այս՝ նա նշեց, որ ՄԻԵԴ-ն իր մի շարք որոշումներում սահմանել է, որ այն պահից, երբ քրգործն սկսելու գործընթացում նշվում է կոնկրետ անձի անուն, ապա նա համարվում է մեղադրյալի կարգավիճակ ունեցող․ «Ամսի 14-ից Ծառուկյանի տանն իրականացվում են խուզարկություններ, նա հրավիրվում է ԱԱԾ՝ հարցաքննության, որոնք հիմք են տալիս պնդելու, որ նրա նկատմամբ փաստացի իրականացվում է քրեական հետապնդում»,- ասաց Տոնոյանն ու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հիմնավորում պահանջեց այս գործողությունների տրամաբանության ու հիմքերի մասին։ Դավթյանը պատասխանեց, որ ինքն այսօր ԱԺ-ում է, որպեսզի իր միջնորդության օրինականությունը հիմնավորի, եւ եթե մինչ այս պահը իրեն չի հաջողվել Տոնոյանի մոտ նման համոզմունք առաջացնել, դա վերջինիս պատգամավորական իրավունքն է․ «Բայց ես վստահորեն եմ ասում՝ հրապարակեցի ապացույցների շատ փոքր զանգված, որոնց անմիջական եւ ուղղակի կապն են հիմնավորում Գագիկ Ծառուկյանի հետ, եւ որպիսիք ավելի քան բավարար են նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն»։ Ինչ վերաբերում է Իվետա Տոնոյանի այն պնդմանը, թե Ծառուկյանի հանդեպ քրեական հետապնդում է իրականացվում՝ մինչեւ ԱԺ-ի համաձայնությունն ստանալը, գլխավոր դատախազն ընդգծեց, որ այս փաստով հարուցված քրեական գործով Գագիկ Ծառուկյանի անունը չի նշվել․ «Այո, մենք ունենք ՄԻԵԴ բազում մոտեցումներ, որոնք քրեական հետապնդման ավելի ընդարձակ ծավալներ են սահմանում, քան մեր քրեադատավարական օրենքը։ Բայց մեր երկրի ներքին օրենսդրության ուղղակի պահանջն այն է, որ ես այստեղ գտնվեմ բացառապես անձին որպես մեղադրյալ ներգրավելու թույլտվություն ստանալու համար։ Դուք չեք գտնի մեր օրենսդրությամբ, նաեւ, իմ ընկալմամբ, ՄԻԵԴ այնպիսի որոշումներ, որոնք պահանջ կդնեն, որ բնակարանի խուզարկություն իրականացնելու համար ես գամ եւ ԱԺ թույլտվություն ստանամ, հետեւաբար կարծում եմ՝ նախաքննական մարմինը գործել է օրենքով սահմանված կարգով»,- ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավորի հարցի՝ ասաց գլխավոր դատախազը։ Հիշեցնենք, խորհրդարանն այսօր քննարկում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու եւ մեղադրանք առաջադրելու՝ գլխավոր դատախազի միջնորդագիրը։ Հայարփի Բաղդասարյան
11:29 - 16 հունիսի, 2020
Գագիկ Ծառուկյանը վերահաստատում է իր ելույթում արտահայտված բոլոր մտքերը՝ կառավարությանը կոչ անելով վերջ տալ քաղաքական շանտաժին ու վերադառնալ երկխոսության ու քաղաքակիրթ բանվեճի դաշտ․ Իվետա Տոնոյան

Գագիկ Ծառուկյանը վերահաստատում է իր ելույթում արտահայտված բոլոր մտքերը՝ կառավարությանը կոչ անելով վերջ տալ քաղաքական շանտաժին ու վերադառնալ երկխոսության ու քաղաքակիրթ բանվեճի դաշտ․ Իվետա Տոնոյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը դեռ չավարտված, ՖԲ իր էջում հանդես է եկել պատասխան գրառմամբ՝ թեև ակնհայտորեն տեսանելի է, որ տեքստի իրական հեղինակը պարզապես թաքնվել է նրա թիկունքում, սա էլ արդեն որերորդ անգամ: Մենք իհարկե ենթադրում էինք, որ կորոնավիրուսի դեմ հակահամաճարակային քաղաքականությունն ամբողջովին ձախողած ու հասարակությանը վարակի ու սոցիալական կարիքների հետ մենակ թողած կառավարությունը խուճապի մեջ է, սակայն իրապես չէինք պատկերացնում դրա իրական մասշտաբները։ Միայն վախեցած ու հասարակության հետ երկխոսությունը տապալած իշխանությունը կարող է նման ձևով արձագանքել օբյեկտիվ քննադատությանը, մանավանդ, որ պարոն Ծառուկյանի ելույթի հիմնական մոտիվը ազգային համաձայնությունն էր, համերաշխությունը, համազգային պոտենցիալը համախմբելու կոչը։ Սակայն վարչապետի խոսնակի պատասխանն ավելի ուշագրավ է այն առումով, որ իր մեջ պարունակում է քաղաքական ցինիզմի ու շանտաժի ակնհայտ տարրեր։ Իշխանությունն՝ իր խոսնակի շուրթերով, ըստ էության՝ ազդարարում է, որ մտացածին պատրվակներով քրեական հետապնդում կարող է սանձազերծել ցանկացած մեկի դեմ, ով վայելում է հասարակության հարգանքը ու հանդգնում է քննադատել կառավարության կողմից իրականացվող անհեռանկար քաղաքականությունը։ Իշխանությունն այսպիսով ազդարարում է, որ պատերազմ է հայտարարում ոչ թե կորոնավիրուսին ու աղքատությանը, այլ՝ ընդդիմությանը, խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը։ Միով բանիվ՝ ակնհայտ է դառնում, որ վիճահարույց օրենքներն ընդունվել են՝ ոչ թե երկրում օրինականություն և արդարություն հաստատելու, այլ՝ ընդդիմության դեմ՝ որպես մահակ, օգտագործելու համար։ Գագիկ Ծառուկյանը վերահաստատում է իր ելույթում արտահայտված բոլոր մտքերը՝ կառավարությանը կոչ անելով վերջ տալ քաղաքական շանտաժին ու վերադառնալ երկխոսության ու քաղաքակիրթ բանվեճի դաշտ։ Արտակարգ դրությունը պետք է օգտագործել ոչ թե ընդդիմությանը, այլ՝ կորոնավիրուսին «լռեցնելու» համար։ Գագիկ Ծառուկյանի գործունեությունը եղել է հասարակության աչքի առաջ և նրա գործունեության որևէ դրվագ չի կարող խնդրահարույց լինել օրենքի տեսանկյունից։ Կառավարությանը կոչ ենք անում՝ զսպել սեփական վախերը ու վերադառնալ այն խոստումների կատարմանը, որոնք տրվել են ժողովրդին»։Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստին Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ կառավարության կազմը 100 տոկոսով պետք է փոխվի։ Այս հայտարարությանն անդրադարձել էր վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ հայտարարելով, որ Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային:
02:06 - 06 հունիսի, 2020
Սա բացարձակ անիմաստ, ապարդյուն գործընթաց է, որը նեխուժում է մարդու անձնական տիրույթ. ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու քացաքացիների տեղորոշման նախագծին |aysor.am|

Սա բացարձակ անիմաստ, ապարդյուն գործընթաց է, որը նեխուժում է մարդու անձնական տիրույթ. ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու քացաքացիների տեղորոշման նախագծին |aysor.am|

aysor.am: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծում առաջինից երկրորդ ընթերցում կատարված փոփոխությունները կոսմետիկ բնույթ են կրում, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։ «Դրանք փոփոխություններ էլ չեն, թեթև կոսմետիկ շտկումներ են։ Նախարարը ասաց, որ միջազգային պրակտիկայում սա վերջին քայլն է, երբ վիճակն այնքան է սրվում, որ պետք է որոշակի վճռական քայլեր կատարեն։ Եթե վիճակը սրվել է, խնդրում եմ, թող հայտարարեն՝ ինչում է բանը, և ինչու են այս օրինագիծը փորձում ընդունել», - ասաց Աբովյանը։ Վերջինս ընդգծեց, որ նախագիծն արդյունավետ չէ՝ որպես համաճարակի դեմ պայքարի գործիք։ Աբովյանն ընդգծեց, որ ԲՀԿ տեսակետը չի փոխվել՝ երկրորդ ընթերցմանը ևս դեմ է քվեարկելու։ Խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ նշեց, որ արդարադատության նախարարի փաստարկը՝ Կորեայի օրինակը որպես միջազգային փորձ, համոզիչ չէ: «Երբ նման օրենսդրական նախագիծ այնտեղ էր կյանքի կոչվում, դրական թեստավորվածների քանակը 30 էր, իսկ Հայաստանում երբ մենք ունենք շուրջ 500 թեստավորված, սա բացարձակ անիմաստ, ապարդյուն գործընթաց է, որը նեխուժում է մարդու անձնական տիրույթ», - ասաց Տոնոյանը։
12:36 - 31 մարտի, 2020
ԲՀԿ քաղաքական խորհուրդը կքննարկի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված հարցը |armenpress.am|

ԲՀԿ քաղաքական խորհուրդը կքննարկի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված հարցը |armenpress.am|

armenpress.am: style="text-align: left;">«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը կքննարկի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված հարցը: Այս մասին փետրվարի 14-ին տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը: «Այսօր ժամը 16:00-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որից հետո կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ և կներկայացնի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված իր դիրքորոշումը»,- ասաց Տոնոյանը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին:
12:24 - 14 փետրվարի, 2020