ԲՀԿ պատգամավորները միայն ՌԴ դեսպանին չեն հանդիպել, այլ նաև Ղազախստանի դեսպանին. Տոնոյան |lragir.am|
19:20 - 18 հունիսի, 2020

ԲՀԿ պատգամավորները միայն ՌԴ դեսպանին չեն հանդիպել, այլ նաև Ղազախստանի դեսպանին. Տոնոյան |lragir.am|

lragir.am: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետո Տոնոյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ էին ԲՀԿ անդամները հանդիպել Հայաստանում Ռուսաստանի դեսպանին։

«Ոչ միայն Ռուսաստանի Դաշնության դեսպանի հետ է եղել հանդիպում։ Նախորդ օրերին նաև Ղազախստանի դեսպանի է եղել հանդիպում։ Եվ այս հանդիպումների շարքը շարունակական է»,- ասաց Իվետա Տոնոյանը։

Այն դիտարկմանը, որ ԲՀԿ-ականները «տղա են բերում» ՀՀ իշխանությունների վրա, Տոնոյանը պատասխանեց․ «Դա ընդհանրապես մեր գործելոճը չէ։ Ով խոսում է այդ տերմինոլոգիայով, դա թերևս իրեն բնորոշ բան է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել