ԲՀԿ-ն կմասնակցի ՍԴ նախագահին և դատավորներին փոխարինելու օրինագծի քննարկման ԱԺ արտահերթ նիստին
11:48 - 22 հունիսի, 2020

ԲՀԿ-ն կմասնակցի ՍԴ նախագահին և դատավորներին փոխարինելու օրինագծի քննարկման ԱԺ արտահերթ նիստին

Մենք մասնակցելու ենք  այսօրվա  արտահերթ  նիստին: Ինչ վերաբերում է նիստերը բոյկոտելուն,դրա վերաբերյալ մենք հնչեցրել ենք մեր տեսակետը, որ երբ խորհրդարանական մեծամասնությունը ապօրինի և հակաիրավական միջնորդություն է վավերացնում,  այդ ժամանակ մեր բողոքի խոսքն էր, բայց մենք շարունակում ենք մեր օրենսդիր գործունեությունը: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Այսօր մասնակցելու ենք նիստին, ներկայացնելու հարցի վերաբերյալ մեր տեսակետները, հակափաստարկները, որոնք տեսնում ենք այս օրենսդրական նախաձեռնության հետ կապված, մասնավորապես, Սահմանադրության հետ հակասությունը, միջազգային կառույցների գնահատականները։ Կոչ հորդորով հանդես գալու համար ենք մասնակցում, որ իսկապես ՍԴ-ն չէ մեր երկրի հիմնական  խնդիրը, որից ձերբազատվելու համար իշխանությունը կենտրոնացրել է իր ողջ ներուժը։ Այսօր լրջագույն խնդիրների դեմ պայքարելու փոխարեն իշխանությունը շարունակում է պայքարը ՍԴ և ՍԴ դատավորներից ձերբազատվելու ուղղությամբ»,- ասաց Տոնոյանը։ 

Նույն խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը հավելեց, որ իրենց մասնակցությունը կապ չունի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ դատարանի որոշման հետ։ Իսայանը մասնավորապես նշեց․

«Անգամ եթե Ծառուկյանն այսօր գտնվեր անազատության մեջ՝ խմբակցությունը մասնակցելու էր այս նիստին և բարձրաձայնելու էր այն խնդիրները, խնդրահարույց կետերը, հակասահմանադրական  օրենքի նախագծերը, որոնք այս օրերին իշխանությունները փորձում են օրենքի ուժ տալ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել