Լեհաստան

Լեհաստան, պաշտոնական անվանումը՝ Rzeczpospolita Polska (Ժեչպոսպոլիտա Պոլսկա), պետություն է Կենտրոնական Եվրոպայում։

Սահմանակցում է արևմուտքից Գերմանիային, հարավից՝ Չեխիային և Սլովակիային, արևելքից՝ Ուկրաինային և Բելառուսին, հյուսիս-արևելքից՝ Լիտվային և հյուսիսի մի փոքր հատվածում Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ։ Բացի դրանից կիսում է ծովային սահմանը Դանիայի և Շվեդիայի հետ։

Մայրաքաղաքն է Վարշավան, իսկ մյուս մեծ քաղաքներից են Կրակովը, Վրոցլավը, Գդանսկը։

Պուտինը լավ գիտի՝ ով առաջինը միջուկային զենք օգտագործի, անիծված է լինելու. Լեհաստանի նախագահ
 |tert.am|

Պուտինը լավ գիտի՝ ով առաջինը միջուկային զենք օգտագործի, անիծված է լինելու. Լեհաստանի նախագահ |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա գեներալները լավ գիտեն, որ ով առաջինը միջուկային զենք օգտագործի, անիծված է լինելու։ Այս մասին TVN-ին տված հարցազրույցում հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։ Դուդան մեկնաբանում էր Պուտինի հայտարարությունը, որում նա սպառնացել էր միջուկային զենք կիրառել, եթե Ռուսաստանի վրա որևէ զանգվածային հարձակում լինի։ Լեհաստանի նախագահը կարծում է, որ Ռուսաստանի ղեկավարի հայտարարություններում ոչ մի նոր բան չկա։ «Եթե սրան նայենք հանգիստ և առանց խուճապի, ապա պետք է պարզ լինի. նա կրկնում է այն, ինչ երկար տարիներ ամրագրված է ռուսական ռազմական դոկտրինում, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում օգտագործել ցանկացած միջոց, այդ թվում, իհարկե, միջուկային զենքը Ռուսաստանին սպառնացող վտանգի դեպքում: Մյուս կողմից, Վլադիմիր Պուտինն իր գեներալների պես գիտի, որ ով առաջինը միջուկային զենք օգտագործի, անիծված է... Նրանք երբեք իրենց չեն ազատի այդ պատասխանատվությունից, եթե միջուկային զենք օգտագործեն... Աշխարհը երբեք չի ների նրանց դրա համար»,- ասել է Դուդան։
10:10 - 27 սեպտեմբերի, 2024
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր

Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր

ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Արարատ Միրզոյանը և Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր՝ ներառյալ Հարավային Կովկասում և դրա շուրջ վերջին զարգացումները։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ տեսլականը ժողովրդավարական ուղու շարունակականության, տնտեսական զարգացման, ավելի լայն աշխարհագրությամբ փոխկապակցվածությամբ ապահովման հարցում։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է սեղմ ժամկետում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում ՀՀ հստակ քաղաքական կամքը՝ արտահայտված նաև խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ վերջին առաջարկում։ Արարատ Միրզոյանն ընդգծել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում ՀՀ շահագրգռվածությունը՝ հիմնված հանրահայտ սկզբունքների վրա։ Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարները քննարկել են նաև ԵՄ հետ ՀՀ գործընկերության խորացման հարցեր, դիտարկվել են փոխգործակցության հեռանկարները՝ համահունչ ՀՀ քաղաքացիների ձգտումներին: Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանն իր լեհ գործընկրոջը ցավակցություն է հայտնել վերջին շրջանում Լեհաստանում ջրհեղեղների հետևանքով գրանցված զոհերի առնչությամբ։
21:20 - 24 սեպտեմբերի, 2024
Վարչապետ Փաշինյանը Լեհաստանի նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին

Վարչապետ Փաշինյանը Լեհաստանի նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Քննարկվել են Հայաստան-Լեհաստան համագործակցությանն ու դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնման, մեր երկրում ԵՄ աջակցությամբ իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերի շուրջ: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, երկու երկրների միջև սահմանազատման գործընթացին: Վարչապետը նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ստորագրել են համատեղ գործունեության մասին կանոնակարգը, որում արձանագրված է, որ կողմերը սահմանազատման գործընթացում առաջնորդվելու են Ալմա-Աթայի հռչակագրով։ Միաժամանակ, վարչապետը գործընկերոջն է փոխանցել, որ Հայաստանում և Ադրբեջանում այս պահին ընթանում են կանոնակարգի ներքին համաձայնեցման ներպետական ընթացակարգերը: Լեհաստանի նախագահը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն ու տարածաշրջանում կայունության ապահովումը` հույս հայտնելով, որ տեղի ունեցող քննարկումները կտան դրական արդյունք: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
21:14 - 24 սեպտեմբերի, 2024
Ջրհեղեղ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, կան զոհեր ու անհետ կորածներ
 |azatutyun.am|

Ջրհեղեղ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, կան զոհեր ու անհետ կորածներ |azatutyun.am|

azatutyun.am: Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում իշխանությունները և կամավորները շարունակում են ջանքերը՝ հաղթահարելու հորդառատ անձրևների և դրա հետևանքով ջրհեղեղների հետևանքները: Ռումինիայում առնվազն հինգ մարդ է զոհվել, ևս երկուսը համարվում են անհետ կորած։ Չեխիայում չորս անհետ կորած կա, Լեհաստանում մեկ մարդ է խեղդվել։ Արտակարգ իրավիճակների ծառայություններն ուժեղացրել են միջոցառումները Ավստրիայի, Չեխիայի, Լեհաստանի և Ռումինիայի ցածրադիր վայրերում: Լեհաստանում ջրամբարի վարարման հետ կապված կրիտիկական իրավիճակի պատճառով տարհանվել են երկրի հարավ-արևմուտքում գտնվող Մեժիգորզե գյուղի բնակիչները։ Հաղորդվում է տարբեր վայրերում կամուրջների փլուզման մասին, վնասվել են հազարավոր տներ։Լուսանկարում՝ Չեխիայի Լիպովա-Լազնե գյուղում Ստարիկ գետի վարարման տեսարանն է՝ տեղացած հորդառատ անձրևից հետո/EPA-EFE
17:38 - 15 սեպտեմբերի, 2024
ՀՀ ԱԳ փոխնախարարը իր լեհ գործընկերոջն է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները

ՀՀ ԱԳ փոխնախարարը իր լեհ գործընկերոջն է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները

Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Յակուբ Վիշնևսկիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:   Վահան Կոստանյանը և Յակուբ Վիշնևսկին մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում և տարբեր ձևաչափերով համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ։ Կարևորվել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ամրապնդումը, այդ համատեքստում մտքեր են փոխանակվել փոխադարձ աջակցության հնարավորությունների վերաբերյալ։   Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը իր լեհ գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները՝ ընդգծելով հայկական կողմի մոտեցումներն առանցքային հարցերի շուրջ։
20:00 - 03 սեպտեմբերի, 2024
Լեհաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են զարգացնել ռազմարդյունաբերական համագործակցությունը
 |azatutyun.am|

Լեհաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են զարգացնել ռազմարդյունաբերական համագործակցությունը |azatutyun.am|

azatutyun.am: Վարշավայում Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի համատեղ ասուլիսում Լեհաստանի վարչապետն ասել է, թե ցանկանում են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում։ Հնդկաստանի վարչապետն իր հերթին ասել է, թե «ռազմարդյունաբերության ոլորտում սերտ համագործակցությունն արտացոլում է մեր փոխադարձ վստահությունը։ Մենք կշարունակենք ամրապնդել այդ համագործակցությունը»։ Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին, նա կրկնել է իր դիրքորոշումը, ասելով թե պատերազմը չի կարող որևէ հակամարտության լուծում լինել։ «Մենք աջակցում ենք երկխոսությանն ու դիվանագիտությանը։ Հնդկաստանը պատրաստ է իր օգնությունն առաջարկել Ուկրաինայում և Ասիայի արևմուտքում հակամարտությունները դադարեցնելու համար՝ խորհրդակցելով բարեկամ երկրների հետ»,- ասել է Մոդին։ Հնդկաստանի վարչապետը Վարշավայից մեկնելու է Կիև։ Անցած ամիս նա Մոսկվայում բանակցել էր Վլադիմիր Պուտինի հետ, ինչի կապակցությամբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հիասթափություն էր հայտնել։
16:52 - 22 օգոստոսի, 2024
ԱԽ քարտուղարը Լեհաստանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

ԱԽ քարտուղարը Լեհաստանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

Մայիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները: Կողմերը քննարկել են Հայաստան-Լեհաստան երկկողմ օրակարգը, որի շրջանակներում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը հայտնել է Լեհաստանի աջակցությունը Հայաստանին նաև ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ, մասնավորապես քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանն ուղղված գործնական քայլերը։
11:11 - 16 մայիսի, 2024
Գիտության ֆինանսավորումը Լեհաստանում․ հարցազրույց Գիտության ազգային կենտրոնի տնօրենի հետ

Գիտության ֆինանսավորումը Լեհաստանում․ հարցազրույց Գիտության ազգային կենտրոնի տնօրենի հետ

Գիտության ազգային կենտրոնը լեհական պետական գործակալություն է, որը ֆինանսավորում է հիմնարար գիտությունը։ Կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Քշիշտով Յուժվիակը խոսում է՝ - Գիտության ազգային կենտրոնի դրամաշնորհային ծրագրերից, - Լեհաստանում գիտությունը ֆինանսավորող պետական տարբեր գործակալություններից ու դրանց համատեղ ծրագրերից, - համալսարաններում հետազոտական ծրագրերի ֆինանսավորումից, - համալսարաններում դասախոսների կրթական և հետազոտական գործառույթները բալասնավորելու կարևորությունից։ The National Science Centre is a Polish state agency that funds basic science. The director of the Centre, Prof. Krzysztof Jóźwiak talks about the grants of the National Science Centre, Poland’s state R&D funding agencies and their joint programs, the funding of research programs in universities, the importance of finding a balance between the teaching and research activities of professors in universities․
16:28 - 27 ապրիլի, 2024