Բելգիա

Սահմանադրական միապետություն Եվրոպայում։ Բելգիան կառավարում է թագավորը, բայց նրա իշխանությունը սահմանափակված է խորհրդարանով։ Սահմանակցում է Նիդերլանդներին, Գերմանիային, Լյուքսեմբուրգին և Ֆրանսիային։ Բելգիան Եվրոպական միության հիմնադիր անդամ է, ինչպես նաև Բելգիայում են գտնվում Եվրամիության, ՆԱՏՕ-ի և այլ միջազգային կառույցների նստավայրերը։ Տարածքը 30 528 կմ² է, բնակչությունը 11 150 516 մարդ։

Տիգրան Բալայանը Լիսբեթ Հոմանսի հետ քննարկել է ՀՀ առջև ծառացած մարտահրավերները, նպատակները և հեռանկարները

Տիգրան Բալայանը Լիսբեթ Հոմանսի հետ քննարկել է ՀՀ առջև ծառացած մարտահրավերները, նպատակները և հեռանկարները

Մարտի 11-ին Բրյուսելում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահ Լիսբեթ Հոմանսի հետ։ Այս մասին հայտնում են Բրյուսելում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը դեսպան Բալայանը շնորհակալություն հայտնեց Ֆլանդրիայի խորհրդարանին նախորդ տարվա ընթացքում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևերի ընդունման համար և ընդգծեց խորհրդարանի բանաձևերի դրույթների իրականացման կարևորությունը գործադիր մարմինների կողմից։ Երկուստեք մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային հարցերի, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցությունների ներկա իրավիճակի, Արցախի էթնիկ զտման, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների և հետագա նպատակների և հեռանկարների մասին։ Դեսպանի խնդրանքով Լիսբեթ Հոմանսը ներկայացրեց Բելգիայում տարբեր մակարդակների ընտրություններից առաջ քաղաքական ուժերի դասավորվածությունը և ընտրական գործընթացների հնարավոր արդյունքները։ Քննարկվեցին տնտեսական, մշակութային և կրթական բնագավառներում Հայաստանի և Ֆլանդրիայի միջև փոխգործակցության հարցեր։
22:36 - 12 մարտի, 2024
Բելգիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության գործընթացում ԵՄ դերակատարմանը. դեսպան
 |armenpress.am|

Բելգիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության գործընթացում ԵՄ դերակատարմանը. դեսպան |armenpress.am|

armenpress.am:  Բելգիան՝ որպես Եվրամիության խորհրդի նախագահող երկիր, աջակցում է ԵՄ-ի դերակատարմանը քաղաքական գործընթացներում, ինչպիսիք են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը և կոնկրետ ջանքերը: Այս մասին ասաց Հայաստանում Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության 1-ամյա տարեդարձի առիթով կազմակերպված միջոցառման շրջանակում: «Որպես խորհրդի նախագահող երկիր՝ Բելգիան շարունակում է աջակցել այն ուժեղ դերակատարմանը, որ ունի ԵՄ-ն ավելի լայն քաղաքական գործընթացներում, ինչպիսիք են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը և կոնկրետ ջանքերը գետնի վրա»,-ասաց դեսպանը: Նա շնորհավորեց Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության անձնակազմի յուրաքանչյուր անդամի, շնորհակալություն հայտնեց ամենօրյա նվիրման համար: «Դուք տեղի բնակչության համար դարձել ենք ԵՄ-ի ամենատեսանելի մասը Հայաստանում»,-նշեց դեսպանը: Նա ողջունեց քաղաքացիական առաքելության ճիշտ ժամանակին ամրապնդումը և գովեստի խոսքերս հղել այն աշխատանքի ուղղությամբ, որն իրականացրել են  1 տարի շարունակ՝ անաչառորեն նպաստելով անվտանգային իրավիճակի բարելավմանը գետնի վրա: Բելգիան ԵՄ խորհրդի նախագահությունը ստանձնել է 6 ամիս ժամկետով՝ մինչև հունիսի վերջ: 
18:36 - 21 փետրվարի, 2024
Ադրբեջանը պղծում է հայկական գերեզմանները Լեռնային Ղարաբաղում. Բելգիայում Հայաստանի դեսպան
 |armenpress.am|

Ադրբեջանը պղծում է հայկական գերեզմանները Լեռնային Ղարաբաղում. Բելգիայում Հայաստանի դեսպան |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանը պղծում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի գերեզմանները և սկսել է ոչնչացնել շրջանի նախկին հայ բնակչությանը պատկանող կրոնական հուշարձանները։ Այդ մասին «Brussels Signal»-ի հետ զրույցում հայտնել է Բելգիայում Հայաստանի դեսպան, Եվրամիությունում Հայաստանի առաքելության ղեկավար Տիգրան Բալայանը՝ հավելելով, որ հայկական կողմն ունի բազմաթիվ տեսանյութեր և ֆոտոապացույցներ, թե ինչպես են ադրբեջանցիներն ավերում հայկական գյուղերի գերեզմանատներն ու եկեղեցիները։ Բալայանը հայտնել է, որ վանդալիզմի արդյունքում ավերվել է նաև իր հայրենի գյուղի եկեղեցին։ Ադրբեջանը հանել է նաև հայկական խորհրդանիշներն ավելի մեծ շենքերից։ «Լեռնային Ղարաբաղի բոլոր հայկական եկեղեցիներից բոլոր խաչերը հանվել են օկուպանտ զինվորների կողմից»,- ասել է նա։ Բելգիական լրատվամիջոցը նշել է, որ Բալայանի պնդումները կտրուկ հակադրվում են վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի պաշտոնյաների կողմից արված հայտարարություններին, և հավելել է, որ կովկասյան երկու երկրների միջև լարվածությունը կրկին սրվեց, երբ սահմանին տեղի ունեցած բախման հետևանքով սպանվեցին չորս հայ զինծառայողներ։ «Brussels Signal»-ի հետ հարցազրույցում Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբայովն իր հերթին պնդել է, որ իր երկիրը հավատարիմ է մնում վիճելի տարածքում էթնիկ հայերի իրավունքների պաշտպանությանը, և հայտնել է, որ Ադրբեջանը կողջունի էթնիկ հայերի վերադարձը, ովքեր լքել են տարածաշրջանը՝ նկարագրելով նրանց որպես Ադրբեջանի քաղաքացիներ, ինչպես երկրի մյուս էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներն են: Բալայանի հավաստմամբ՝ Ադրբեջանն իրականում աշխատել է կանխել էթնիկ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ և վարել է հայ բնակչության էթնիկ զտման քաղաքականություն։ «Որոշ մարդկանց կողմից վերադառնալու փորձեր եղան, բայց նրանք մերժվել են Ադրբեջանի կողմից»,- ասել է Բելգիայում Հայաստանի դեսպանն ու Եվրամիությունում Հայաստանի առաքելության ղեկավարը։
19:26 - 19 փետրվարի, 2024
Տիգրան Խաչատրյանը ՀՀ-ում Բելգիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից տեղահանվածների կարիքները և դրանց հասցեագրման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները

Տիգրան Խաչատրյանը ՀՀ-ում Բելգիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից տեղահանվածների կարիքները և դրանց հասցեագրման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: Այս մասին հայտնում են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից։ Փոխվարչապետը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում: Դեսպան Էրիկ դե Մույնքն իր հերթին ընդգծել է, որ առավելագույն ջանքեր կներդնի հայ-բելգիական բազմաշերտ փոխգործակցության շարունակական զարգացման ուղղությամբ: Տիգրան Խաչատրյանը դեսպանին մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության կարիքները և դրանց հասցեագրման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները։ Մասնավորապես՝ փոխվարչապետը անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների առաջնային կարիքների բավարարման, այդ թվում՝ կեցության աջակցության ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերին, ինչպես նաև նախանշել է վերջիններիս համար կայուն կենսապայմաններ ապահովելու նպատակով միջնաժամկետ և երկարաժամկետ անելիքները։ Զրուցակիցները քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
13:53 - 02 փետրվարի, 2024
ԵԽ «ԼՂ հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանության մասին» համաժողովում դատապարտվել է Ադրբեջանի կողմից իրականացրած էթնիկ զտումը

ԵԽ «ԼՂ հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանության մասին» համաժողովում դատապարտվել է Ադրբեջանի կողմից իրականացրած էթնիկ զտումը

Հունվարի 24-ին Եվրոպական խորհրդարանի անդամ Միրիամ Լեքսմանի և Եվրոպական ժողովրդական խմբակցության հովանավորությամբ տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանության» մասին համաժողովը, հայտնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից: Բանախոսների շարքում էին միջազգային իրավունքի պրոֆեսոր Պիեռ դ’Աղժանը, Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, «Արցախի հայկական մշակութային ժառանգություն․ միջազգային համակարգում գործող պաշտպանության մեխանիզմներ՝ միտված պահպանելու ժառանգությունը» խորագրով գրքի հեղինակ Արմինե Տիգրանյանը, Բելգիայում ՀՀ դեսպան/ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը, Եվրոպա Նոստրա կազմակերպության Գլխավոր քարտուղար Սնեժկա-Քուադվլիխ Միխայլովիչը։ Համաժողովին ներկա էին Եվրոպական խորհրդարանի անդամներ, Եվրոպա Նոստրա կազմակերպության ներկայացուցիչներ, հոգևոր առաջնորդներ, լրագրողներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Դեսպան Բալայանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից իրականացրած էթնիկ զտմանը, Լեռնային Ղարաբաղից բռնի ուժով տեղահանված հայերի ներկա իրավիճակին, ինչպես նաև հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման հույժ կարևորությանը։ Նա նշել է, որ քանի դեռ Ադրբեջանը չի կրել ծանր հետևանքներ իր կործանարար և աղետալի գործողությունների համար, Ալիևի ռեժիմը կշարունակի խախտել միջազգային իրավունքը, միջազգային իրավական կարգը և Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումները։ Դեսպան Բալայանը ներկայացրել է իր հայրենի գյուղի եկեղեցու նկարները, որն, ըստ արբանյակային նկարների, քանդվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից, և հավելել, որ նրանք միտված են շարունակել այս աղետալի քաղաքականությունը, քանի որ մնում են անպատիժ։ Դեսպան Բալայանը նաև լսարանի ուշադրությունն է հրավիրել Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևի վրա՝ մատնանշելով վերջինիս իրականացման մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը։ Միրիամ Լեքսմանը, իր հերթին, մատնանշել է անպատժելիության աղետալի հետևանքները և անդրադարձել երկակի ստանդարտներին և եվրոպական արժեքները քաղաքական նպատակահարմարությանը զոհաբերելու անթույլատրելիությանը։ Պիեռ դ՚Աղժանը ներկայացրել է հարցի իրավական ասպեկտը և անդրադարձել Արդարադատության միջազգային դատարանում սույն հարցի քննարկման մանրամասներին և ադրբեջանական կողմի հակադիր հայցերին։ Նա նշել է, որ Ադրբեջանը որդեգրել է Հայաստանի հայցերին հայելային սկզբունքով հակադարձելու քաղաքականությունը՝ նպատակ հետապնդելով շեղել միջազգային հանրության ուշադրությունը։ Հայր Գարեգինն անդրադարձել է հոգևոր ժառանգությանը և կարևորել վերջինիս պահպանության հարցը։ Նա նաև ներկայացրել է մի շարք մշակութային կոթողներ, որոնք կա՛մ ոչնչացվել են, կա՛մ օտարվել, կա՛մ կանգնած են ոչնչացման վտանգի առջև։ Արմինե Տիգրանյանը ոչ միայն ներկայացրել է բուն կոթողների վտանգված լինելու հանգամանքը, այլև ԼՂ հայերի ոչ նյութական արժեքների, այդ թվում՝ ավանդույթների և համայնքային կյանքի պահպանման կարևորությունը։ Հեղինակի գրքերը բաժանվել են համաժողովի բոլոր մասնակիցներին։ Եվրոպա Նոստրայի Գլխավոր քարտուղարը խստագույնս դատապարտել է Ադրբեջանի կողմից իրականացրած էթնիկ զտումը Լեռնային Ղարաբաղում և ընդգծել, որ իր ղեկավարած կազմակերպությունը բազմիցս ահազանգել է իրականացվող ոտնձգությունների մասին՝ շեշտելով ԼՂ մշակութային ժառանգության կարևորությունը եվրոպական քաղաքակրթության համար։ Նա նաև առանձնահատուկ շեշտել է, որ «հայկական ժառանգությունը նույն եվրոպական ժառանգությունն է»։ Իր եզրափակիչ խոսքում Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելյամին ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության՝ իր պատմական բնօրրանը վերադառնալու իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը։
09:33 - 25 հունվարի, 2024
Մհեր Գրիգորյանը Բելգիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական սկզբունքները

Մհեր Գրիգորյանը Բելգիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական սկզբունքները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ փոխվարչապետը ընդգծել է Հայաստանում Բելգիայի ռեզիդենտ դեսպանություն բացելու որոշման կարևորությունը՝ հայ-բելգիական երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Մհեր Գրիգորյանը նշել է, որ առկա է երկու երկրների համագործակցության մեծ ներուժ և պետք է համատեղ ջանքեր գործադրել դրա բացահայտման և իրացման համար: Հանդիպման ընթացքում փոխվարչապետը Բելգիայի դեսպանին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տրամաբանությունն ու հիմնական սկզբունքները: Զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր: Այս համատեքստում փոխվարչապետը ընդգծել է է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկման կարևորությունը:
12:56 - 24 հունվարի, 2024
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում Բելգիայի դեսպանին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում Բելգիայի դեսպանին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում՝ ի նպաստ հայ-բելգիական հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Բելգիայի կառավարության՝ Հայաստանում դեսպանություն բացելու որոշումը և վստահություն հայտնել, որ դրա արդյունքում երկու երկրների միջև փոխգործակցությունը բոլոր ոլորտներում կընդլայնվի: Վարչապետն ընդգծել է Բելգիայի աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում: Էրիկ դե Մույնքը նշել է, որ կներդնի բոլոր ջանքերը երկկողմ կապերի շարունակական զարգացման նպատակով: Դեսպանը կարևորել է առևտրատնտեսական փոխգործակցության խթանումը, ինչպես նաև այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը: Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և Բելգիայի սերտ համագործակցությունը նպաստում է նաև ՀՀ-Եվրոպական միություն փոխգործակցությանն ու դրա զարգացմանը: 
18:32 - 23 հունվարի, 2024
Հայաստանն ակնկալում է ԵՄ խորհրդում Բելգիայի նախագահության հետ համատեղ աշխատանքով խորացնել գործընկերությունը. Արարատ Միրզոյան
 |aysor.am|

Հայաստանն ակնկալում է ԵՄ խորհրդում Բելգիայի նախագահության հետ համատեղ աշխատանքով խորացնել գործընկերությունը. Արարատ Միրզոյան |aysor.am|

aysor.am: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Եվրոպական միության խորհրդում նախագահությունն ավարտած Իսպանիայի գործունեությունը և ողջունել 2024-ին Բելգիայի նախագահությունը: «Շնորհավորում եմ Խոսե Մանուել Ալբարեսին և ԵՄ խորհրդում նախագահությունն ավարտող Իսպանիային բացառիկ դժվար ժամանակներում իրականացվող գործունեության համար»,- «X»-ում գրել է Միրզոյանը` ընդգծելով, որ ԵՄ խորհրդում Իսպանիայի նախագահությունը առաջ է մղել  ընդհանուր օրակարգը՝ նպատակ ունենալով էլ ավելի ամրապնդել ԵՄ գործընկերությունը Հայաստանի հետ՝ հիմնված ընդհանուր տեսլականի վրա: ՀՀ ԱԳ նախարարը ողջունել է Եվրամիության խորհրդում Բելգիայի նախագահությունը՝ հաջողություն մաղթելով Հաջա Լահբիբին:  «Հայաստանն ակնկալում է 2024 թվականին համատեղ աշխատել ԵՄ խորհրդում Բելգիայի նախագահության հետ՝ ավելի խորացնելու և ամրապնդելու մեր գործընկերությունը ԵՄ-ի հետ՝ արդյունավետ կերպով իրականացնելու մեր քաղաքացիների ձգտումները»,-գրել է Միրզոյանը:
11:04 - 04 հունվարի, 2024
Բելգիայում այրվածքներով բուժում ստացող 3 տուժածից 2-ն ապաքինվել են, 1 տուժած կշարունակի բուժումը

Բելգիայում այրվածքներով բուժում ստացող 3 տուժածից 2-ն ապաքինվել են, 1 տուժած կշարունակի բուժումը

Բելգիայում այրվածքներով բուժում ստացող երեք տուժածից երկուսն ապաքինվել են, շուտով կլինեն Հայաստանում: Մեկ տուժած կշարունակի բուժումը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին՝ Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած պայթյունից հետո Հայաստանին օգնության ձեռք մեկնելու համար: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից: «Շատ շուտով Բելգիան դեսպանություն կբացի Երևանում՝ ի նշան համերաշխության: Այդ ծանր օրերին տպավորված էի Բելգիական առաջին օգնության և աջակցության թիմի (B-FAST), ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի և ձեր համակարգված աշխատանքով` տուժածներին օգնելու հարցում»,- նշել է դեսպանը: Քննարկվել են առողջապահական համակարգային բարեփոխումներն ու մի շարք ոլորտներում հնարավոր համագործակցությունը` առողջության համապարփակ ապահովագրության փորձագիտական աջակցություն. այրվածքների կառավարման, մասնագիտական վերապատրաստման հնարավորություն. դեղագործության ոլորտում կապերի խորացում. ուռուցքաբանության ոլորտում գործընկերային կապերի հաստատում: Նախարարը վստահություն է հայտնել, որ դեսպանության բացումը նոր լիցք կհաղորդի առողջապահության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
14:53 - 27 նոյեմբերի, 2023
Միրզոյանը Հաջա Լահբիբի հետ հանդիպմանը կարևորել է ԼՂ-ում հայկական ժառանգության պաշտպանության ուղղությամբ միջազգային կառույցների ներգրավվածությունը

Միրզոյանը Հաջա Լահբիբի հետ հանդիպմանը կարևորել է ԼՂ-ում հայկական ժառանգության պաշտպանության ուղղությամբ միջազգային կառույցների ներգրավվածությունը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 15-ին Բրյուսելում հանդիպում է ունեցել Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և արտաքին առևտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբի հետ:  ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ի շարունակություն օգոստոսին՝ Բելգիայի ԱԳ նախարարի Երևան այցի շրջանակներում կայացած քննարկումներին՝ Արարատ Միրզոյանը և Հաջա Լահբիբը հանգամանալից անդրադարձել են թե՛ երկկողմ հարաբերությունների և ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնմանն առնչվող հարցերին, ընթացիկ ծրագրերին, թե՛ տարածաշրջանային օրակարգին։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, Երևանում Բելգիայի ռեզիդենտ դեսպանության բացման առնչությամբ և մտքեր փոխանակել առևտրատնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի, մարդկանց միջև շփումների և այլ ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի շուրջ: Երկուստեք կարևորվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ դրական գնահատելով առկա արդյունքներն ու նախանշվող ծրագրերը: Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող վերջին զարգացումները:  Անդրադառնալով Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատման ՀՀ տեսլականին՝ նախարար Միրզոյանը շեշտել է Գրանադայում հոկտեմբերին Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի քառակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարության սկզբունքներին միջազգային գործընկերների ամուր աջակցության կարևորությունը: Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ մատնանշելով այս ծրագրի կողմից նախանշվող հնարավորությունները տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող երկրների համար: Ընդգծվել է ՀՀ  շահագրգռվածությունը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում՝ ինքնիշխանության և իրավազորության ներքո, փոխադարձության և հավասարության սկզբունքներով: Արարատ Միրզոյանը բելգիացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազարից ավել հայ բնակչությանը Հայաստանում պատշաճ ընդունելու ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները՝ կարևորելով միջազգային գործընկերների աջակցությունը հայ փախստականների կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ: Կարևորվել է ԼՂ-ում հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ միջազգային կառույցների ներգրավվածությունը:
13:27 - 16 նոյեմբերի, 2023
Ռոբերտ Խաչատրյանի և ՀՀ-ում Բելգիայի դեսպանի հանդիպմանը մանրամասներ են ներկայացվել մեր երկրի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ենթակառուցվածքների մասին

Ռոբերտ Խաչատրյանի և ՀՀ-ում Բելգիայի դեսպանի հանդիպմանը մանրամասներ են ներկայացվել մեր երկրի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ենթակառուցվածքների մասին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։ Ինչպես հայտնում են ՀՀ ԲՏԱՆ-ից, նախարարը ողջունել և շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ, այնուհետև ներկայացրել նախարարության գործունեության շրջանակները և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ իր համար պարտավորեցնող է լինել ՀՀ-ում առաջին դեսպանը: Հայաստանում Բելգիայի դեսպանատան բացումը կարող է լուրջ նախադրյալներ ստեղծել երկու երկրների տեխնոլոգիական համայնքների միջև ամուր կապեր ստեղծելու և համագործակցության հեռանկարներ նախանշելու համար: Հանդիպման ընթացքում մանրամասներ են ներկայացվել մեր երկրի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ենթակառուցվածքների, ընկերությունների գործունեության, զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել «Ինժեներական քաղաք» ծրագրին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը, «Սևան ստարտափ սամիթ»-ին, Հայաստանում անցկացվող տեխնոլոգիական ցուցահանդեսներին, տեխնոլոգիական կրթության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։ Հանդիպման ավարտին դեսպան Էրիկ Դե Մույնքին հավաստիացրել է, որ իր լիազորությունների շրջանակներում կձեռնարկի անհրաժեշտ քայլեր նախարարության գործունեության ոլորտներում Հայաստանի և Բելգիայի միջև կապեր ստեղծելու և ամրապնդելու համար։
16:19 - 26 հոկտեմբերի, 2023
Վահագն Խաչատուրյանը Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հրավերով ժամանել է Բելգիա՝ մասնակցելու «Global Gateway» համաժողովին

Վահագն Խաչատուրյանը Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հրավերով ժամանել է Բելգիա՝ մասնակցելու «Global Gateway» համաժողովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում հոկտեմբերի 25-26-ը կայանալիք «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) համաժողովին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Եվրոպական հանձնաժողովի կողմից գործարկած «Global Gateway»-ը ռազմավարություն է, որի նպատակն է խթանել խելացի, մաքուր և անվտանգ կապերը թվայնացման, էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտներում և ամրապնդելու առողջապահական, կրթական ու հետազոտական համակարգերն ամբողջ աշխարհում: «Global Gateway»-ը միավորում է ԵՄ-ի և նրա անդամ պետությունների ջանքերը՝ նպաստելու կայուն համաշխարհային վերականգնմանը՝ հաշվի առնելով ԵՄ գործընկերների կարիքները և ԵՄ-ի սեփական շահերը:Այցի շրջանակներում նախատեսվում են Հանրապետության նախագահի հանդիպումներն օտարերկրյա գործընկերների հետ։
17:14 - 24 հոկտեմբերի, 2023
Ամրապնդել տնտեսական համագործակցությունը. Հայաստան են ժամանել բելգիացի գործարարներ
 |armenpress.am|

Ամրապնդել տնտեսական համագործակցությունը. Հայաստան են ժամանել բելգիացի գործարարներ |armenpress.am|

armenpress.am: Հայաստան են ժամանել բելգիացի գործարարներ՝ նպատակը Հայաստանի ու Բելգիայի միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդումն ու ընդլայնումն է։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Բելգիայի Վալոնիայի տարածաշրջանի արտահանման և ներդրումային գործակալության առևտրի և ներդրումների խորհրդատու Էրիկ Բլետաղը տեղեկացրեց, որ պատվիրակության կազմում են դեղագործության, շինարարության, էլեկտրոնիկայի, թափոնների վերամշակման ոլորտները ներկայացնող գործարարներ։ «Մեր գործարարները կոնկրետ նպատակներով են եկել Հայաստան, նախատեսում են այցելել հայաստանյան գործընկերների մի շարք ձեռնարկություններ։ Բելգիացի գործարարները հետաքրքրված են ինչպես Հայաստանի շուկայով, այնպես էլ Հայաստանի միջոցով այլ շուկաներ դուրս գալու հնարավորություններով»,-ասաց Էրիկ Բլետաղն՝ ավելացնելով, որ հայ գործընկերների հետ զրույցներում առաջարկ եղավ դիտարկել նաև առողջապահության, էներգետիկայի ոլորտները։ Ըստ Էրիկ Բլետաղի՝  2021-2022 թվականներին Հայաստանի ու Բելգիայի առևտրաշրջանառության ծավալը նկատելի աճել է։  Արդյունքներն այնքան լավատեսություն են ներշնչում, որ 2023 թվականի համար սպասվում է առևտրաշրջանառության ծավալի 50 տոկոս աճ։ «Համագործակցության հնարավորություններ կան ծառայությունների, տեխնոլոգիական ոլորտում։ Հատկապես ընդգծում եմ տեխնոլոգիական ոլորտը։ Հայաստանն այս տեսակետից մեծ համբավ ունի դրսում։ Բելգիայում տեխնոլոգիական ոլորտում լավ մասնագետների կարիք կա, Հայաստանը կարող է օգնել այդ հարցում»,-ասաց Էրիկ Բլետաղը։  ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դը Մույնքը նշեց, որ երկու երկրների տնտեսական հարաբերությունները զարգացնելու առումով մեծ ներուժ կա ամենատարբեր ոլորտներում։ Եվ Հայաստանում բացված Բելգիայի դեսպանությունը կարող է կարևոր դերակատարում ունենալ այդ գործում։ «Վերջին օրերին մի շարք հանդիպումներ եմ ունեցել տարբեր գերատեսչություններում։ Մասնավորապես, հանդիպումներ են եղել ՀՀ էկոնոմիկայի, բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններում։ Հայ գործընկերներն առաջարկել են համագործակցության հնարավորություններ տարբեր ոլորտներում՝ դեղագործություն, նոր տեխնոլոգիաներ։ Բոլոր առաջարկները դիտարկվում են»,-ասաց դեսպանը։ Բելգիա-Հայաստան առևտրային պալատի նախագահ Վալերի Սաֆարյանը նշեց, որ կառույցը գործում է 18 տարի։ Այս ընթացքում փորձում են յուրահատուկ կամուրջ լինել երկու երկրների գործարարների համար։ «Գործնականում հնարավորությունները շատ են և կա երկկողմ պատրաստակամություն համագործակցությանը նոր թափ հաղորդելու համար։ Հայաստանը դեռ Խորհրդային Միության շրջանում զարգացած երկիր է եղել դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Այսօր Հայաստանում զարգացած են նանոտեխնոլոգիաները, իսկ Բելգիայի Վալոնիայի շրջանը նույնպես զարգացնում է  այս ուղղությունը և այս համատեքստում համատեղ ընկերությունների ստեղծման հեռանկարներ կան»,- հավելեց Վալերի Սաֆարյանը։
14:33 - 19 հոկտեմբերի, 2023
Թույլ տվեք անձամբ իմ, Կառավարության և ժողովրդի անունից ցավակցություն հայտնել Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության առիթով. Փաշինյան

Թույլ տվեք անձամբ իմ, Կառավարության և ժողովրդի անունից ցավակցություն հայտնել Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության առիթով. Փաշինյան

Թույլ տվեք անձամբ իմ, Հայաստանի Կառավարության և Հայաստանի ժողովրդի անունից ցավակցություն հայտնել Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության առիթով և դատապարտել այդ ահաբեկչությունը և իմ զորակցությունը հայտնել բոլոր տուժածներին: Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ համատեղ ճեպազրույցում Բրյուսելում երեկ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ ցավակցություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ անհայտ տղամարդը կրակ է բացել Բրյուսելի կենտրոնում և երկու մարդ սպանել։ Նախնական տվյալներով` մահացածները Շվեդիայից Բրյուսել մեկնած ֆուտբոլասերներ էին, որոնք գնացել էին Բելգիայի և Շվեդիայի հավաքականների միջև ընտրական փուլի խաղը դիտելու: Ավելի ուշ անհայտ անձը ուղիղ եթերում հայտարարել է, որ այդպիսով ԵՄ-ից վրեժ է լուծում Իսրայելին աջակցելու համար։Ականատեսների խոսքով` տղամարդու ձեռքին ԱԿ-47 ինքնաձիգ է եղել։ Նա հասցրել է թաքնվել ոստիկանությունից, նրան փնտրում են։
14:01 - 17 հոկտեմբերի, 2023