Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Լեռնային Ղարաբաղի լուծարումը 2018-ի օգոստոսին է տեղի ունեցել՝ եռակտոր բանակցային առաջարկը ներկայացնելու պահին․ Փաշինյան
 |news.am|

Լեռնային Ղարաբաղի լուծարումը 2018-ի օգոստոսին է տեղի ունեցել՝ եռակտոր բանակցային առաջարկը ներկայացնելու պահին․ Փաշինյան |news.am|

news.am: Ես չէի ուզի Ռուսաստանի Դաշնությանն այս կոնտեքստում քննարկման առարկա դարձնել, բայց եկեք այդ թեզը լրջորեն քննարկենք, բա այդ դեպքում 2016 թվականի Քառօրյա պատերազմի ժամանակ ո՞վ եւ ինչի՞ համար պատժեց։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելիս նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն դիտարկումներին, որ ՌԴ- ն իր քայլերում պատժում է Հայաստանի իշխանություններին այս կամ այն քայլի համար։ «Սա նորահայտ մի թեզ է, որը նախկին իշխանությունների ներկայացուցիչներն են շրջանառության մեջ դնում։ Ես այսպիսի թեզ եմ նկատել, որ շատ ակտիվ շրջանառվում է, որ 44-օրյա պատերազմով ՌԴ-ն Հայաստանի իշխանություններին պատժեց նրա ինչ-որ քայլերի համար։ Ես չէի ուզի ՌԴ-ին այս կոնտեքստում քննարկման առարկա դարձնել, բայց եկեք այդ թեզը լրջորեն քննարկենք, բա այդ դեպքում 2016 թվականի Քառօրյա պատերազմի ժամանակ ո՞վ եւ ինչի՞ համար պատժեց։ Այդ թեզի իմաստն այն է, որ դե հեղափոխություն եղավ, որը ցանկալի չէր մեր գործընկերների համար, իբրեւ այս կառավարությունը արեւմտամետ էր, դրա համար պատժվեց, պատերազմը դրա համար եղավ․ բա 2016-ի պատերազմն ինչի՞ համար եղավ, բա 2013-ի իրադարձություներն ի՞նչ են, որ Հայաստանը բանակցեց բանակցեց, մի գիշերում Հայաստանը դարձավ Մաքսային միության կամ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Բա այդ դեպքում ո՞ր քայլերի համար էր, որ 2011 թվականին Ռուսաստանը բազմամիլիարդանոց զենքի վաճառքի պայմանագիր կքնեց Ադրբեջանի հետ, 2013-2014 թթ իրադարձություններն ինչի՞ արձագանքն էին։ Ինձ թվում է՝ քննիչ հանձնաժողովից հետո շատերն ասում են՝ դե Ղարաբաղի հարցի հետ կապված ինչ կար ամբողջն ասեցիր, իրականում տենց չի, Ղարաբաղի հետ կապված ինչ կա, ես ամբողջը չասացի, շատ բան ասելու Ղարաբաղի հարցի մասին։ Եթե վարկածը ճիշտ է, բա Սերժ Սարգսյանի 2018 թվականի ապրիլի հայտարարությունն ինչի՞ մասին էր, պատերազմի անոնսը, այդ ինչի՞ անոնսն էր»,- ընդգծեց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ հեղափոխությունը տեղի ունեցավ, դրա համար Հայաստանը դեռ ինքնիշխան պետություն լինելու շանս ունի․ «Եթե հեղափոխությունը չլիներ, այդ շանսն էլ զրո էր լինելու, դրա ապացույցը 2013-ի իրադարձություններն են։ Պատկերացնո՞ւմ եք, ԵՄ-ի հետ բանակցեն փաստաթուղթ, որը ստորագրման պատրաստ լինի, եւ այդ փաստաթուղթը շպրտել կողմ ու ասել՝ մենք դա չենք կարող ստորագրել։ Այստեղ խնդիրը հետեւյալն է՝ եթե դու ի վիճակի չէիր ստորագրելու, ինչո՞ւ էիր բանակցում։ Բա դրանից ավելի մեծ պատի՞ժ պետության պրեստիժին։ Դրանից հետո ստացանք 2016-ի Քառօրյա պատերազմը, եւ բանակցային այն փաթեթները։ Լեռնային Ղարաբաղի լուծարումը 2018-ի օգոստոսին է տեղի ունեցել՝ եռակտոր բանակցային առաջարկը ներկայացնելու պահին։ 2016-ը ինչ էր, բա ո՞վ եւ ո՞ւմ ինչի համար պատժեց․ ցավոք, 2018-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց պատերազմ ու հետո հեղափոխություն եղավ, եթե դա չլիներ, այսօր Հայաստանն անկախ պետություն ունենալու շանս չէր ունենա»։
20:37 - 24 նոյեմբերի, 2023
Փաշինյանը՝ Ալիևի կողմից Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» անվանելու մասին |1lurer.am|

Փաշինյանը՝ Ալիևի կողմից Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» անվանելու մասին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներից մեկի խնդրանքով արձագանքեց Ադրբեջանի նախագահի կողմից Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» անվանելուն: Հարց ուղղողը նշեց, որ Հայաստանն ինքն անվանում է «Հայք»: «Մարդն ընկալում է, որ ինքը ՀՀ-ում է. այստեղ բնակավայրերն ունեն իրենց տեղանունները, որոնք սահմանված են օրենքներով ու որոշումներով` իրավասու մարմինների: Եթե որևէ մեկը անվան հետ խնդիր ունի, ուրիշ անուն է օգտագործում, նշանակում է` կոնֆլիկտի մեջ է հենց ՀՀ-ի հետ, նշանակում է` սա ուրիշ երկիր է, էն երկիրը չէ, որի անունը ՀՀ է, նշանակում է` դա ՀՀ ժխտում է, ուզում եմ ասել` սա շատ ենթագիտակցական շերտեր ունի»,- ասաց նա: Փաշինյանը շեշտեց` սա Հայաստանի Հանրապետությունն է, և բոլորս պետք է դիրքավորվենք ըստ այդմ: «Սա հայրենիք է, և սա է հայրենիքը, և պետությունն է հայրենիքը, ուրիշ տեղ պետք չէ հայրենիք փնտրել, ու բոլորս պետք է մեր հայրենիք-պետության շահերից ելնենք: Ապագա կառուցելու համար պատմությունը ամենավատ խորհրդականն է»,- նշեց նա:
18:45 - 24 նոյեմբերի, 2023
Չի կարելի ընդունել Ադրբեջանի՝ երկկողմ բանակցությունների առաջարկությունը. Սերժ Սարգսյան |news.am|

Չի կարելի ընդունել Ադրբեջանի՝ երկկողմ բանակցությունների առաջարկությունը. Սերժ Սարգսյան |news.am|

news.am: Ես չեմ կարծում, որ Հայաստանն ընդունել է Ադրբեջանի՝ երկկողմ բանակցությունների առաջարկը. Համենայնդեպս, ԱԳՆ-ի հայտարարությունը մի քիչ խուճուճ էր. ոչ ասեցին՝ ընդունում ենք, ոչ էլ ասեցին՝ չենք ընդունում, որովհետեւ իրենք մտածելու կարիք ունեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: «Իհարկե, չի կարելի ընդունել երկկողմ բանակցությունների առաջարկությունը: Ես ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի այսօրվա կառավարիչը, որ ուզում էր  քննադատել կամ խայթել ինձ, երբ ասում էր՝ տեսեք-տեսեք, ինքն ասում է, որ Ալիեւի հետ չի բանակցել, իսկես բանակցում եմ: Մենք տեսանք՝ ինչի բերեցին այդ բանակցությունները: Խնդիրն այն չէ, որ դիմացինդ հաճելի անձ է որպեսդ բանակցող, թե տհաճ: Խնդիրն այն է, որ այդ բանակցություան արդյունքը ինչ-որ մեկ այլ ուժի, հզոր երկրի կողմից պետք է երաշխավորվի: Եթե դա չի երաշխավորվելու, ապա էդ թուղթն ում է պետք: Կողմերից յուրաքանչյուրը կարող է խախտել այդ պայմանավորվածությունները: Պատահական չէ, որ Արցախի հարցով մեր բանակցություններում համանախագահները աշխարհի երեք հզոր երկրներն էին: Ես համոզված եմ, որ երկկողմ բանակցությունները տանելու են փակուղի եւ եթե ստացվի, ապա մեծ զիջումներով, որոնք մեզ որեւէ ապագա չեն խոստանում»,-ասաց նա:
18:36 - 24 նոյեմբերի, 2023
Պարտադրված խաղաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է. Սերժ Սարգսյան |tert.am|

Պարտադրված խաղաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է. Սերժ Սարգսյան |tert.am|

tert.am: Դատարանի բակում  լրագրողների հարցին պատասխանելով ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: «Կոնկրետ ես չգիտեմ թե ինչ տեքստ ու տեսք ունի  այն խաղաղության պայմանագիրը, որը պատրաստվում է կնքել Հայաստանի կառավարիչը: Այլ երկրների մամուլից ենք որոշակի եզրակացություններ անում և տեսնում ենք, որ ամեն անգամ մենք գնում ենք նոր զիջումների, ամեն անգամ: Եվ դա ինչպես կարելիա է կոչել խաղաղոթյան պայմանագիր: Եթե այդպիսի պայմանագիր ստորագրվի, ապա այդիսի պայմանագիրը, ճիշտ կլինի կոչել պարտադրված խաղաղության պայմանագիր, իսկ պարտադրված խաղաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է: Հիշում եք, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի հրապարակումից հետո, «կապիտուլյանտ» բառը ինչպես դաջվեց նրա վրա, և ես վստահ եմ՝ այսպիսի խաղաղության պայմանագրի ստորագրվելուց  հետո,  նա կոչվելու է «կրկնակ կապիտուլյանտ»: Անարդար խաղաղությունը պատճառ է նոր պատերազմի»,- ասել է Սերժ Սարգսյանը:
18:20 - 24 նոյեմբերի, 2023
«Խաղաղության խաչմերուկը» կարժենա 400-500 մլն դոլար. ֆինանսների նախարար |civilnet.am|

«Խաղաղության խաչմերուկը» կարժենա 400-500 մլն դոլար. ֆինանսների նախարար |civilnet.am|

civilnet.am: «Խաղաղության խաչմերուկը» կարժենա 400-500 մլն դոլար. ասում է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում՝ հավելելով, որ կառավարությունն այդ նախագծի իրականացման տարբեր սցենարներ է դիտարկում: Նախարարի խոսքով՝ նախագծի իրականացման համար ֆինանսական միջոցների չափը կախված է նրանից, թե եղածներից որ սցենարը կընտրվի: «Կախված է նրանից՝ սկզբում որ սցենարով կգնանք, հետո ինչպիսի սցենարներ կլինեն: Օրինակ՝ արդյոք պե՞տք է կառուցենք Նախիջևանից մինչև (Ադրբեջանի) արևմտյան սահմանը ճանապարհ: Եթե այո, ապա դա արժեք ունի»,- նշում է Վահե Հովհաննիսյանը: Հնարավոր է նաև ճանապարհների ապաշրջափակման հարցը լուծել «ամենաէժան ձևով», որը, ֆինանսների նախարարի խոսքով, ենթադրում է Կարս-Գյումրի երկաթուղու և ադրբեջանական Ղազախից Բերդ ուղղության գործարկումը: «Եթե բոլոր ենթակառուցվածքները, բոլոր ճանապարհները, որոնք պակասում են, կառուցվեն, դրա արժեքը կլինի մոտավորապես 400-500 մլն դոլար: Օրինակ՝ Հրազդան-Իջևան-Ղազախ-Աղստաֆա երկաթուղային գծի վերականգնումը գնահատվում է 318 մլն դոլար, 61,5 մլն դոլար գնահատվում է Երասխ-Հորադիզ կապի վերականգնումը՝ Նախիջևանով և Սյունիքով: Սա երկաթուղին: 101 մլն դոլար գնահատվում է Երասխ-Նախիջևանի սահման և Նախջևանի սահման-Սյունիք-Ադրբեջանի սահման ավտոճանապարհների վերականգնումը: Իսկ Գյումրի-Ախուրյան կայարան ճանապարհահատվածը 8-9 մլն դոլար կպահանջի», – տեղեկացրեց նախարարը` նշելով, որ ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ վերլուծություններն արվում են դեռևս 2021 թվականից: Տվյալ վերլուծություններում, նշում է Վահե Հովհաննիսյանը, ներառված են նաև հաշվարկներ առ այն, թե որ երկրները կարող են շահագրգռված լինել Հայաստանով անցնող ճանապարհային ենթակառուցվածքներով: Թեպետ հաշվարկներն արվել են 2021 թվականին, սակայն հաշվի առնելով ուկրաինական պատերազմով պայմանավորված միջազգային լոգիստիկ վերադասավորումները, միջազգային հետաքրքրությունը, նախարարի խոսքով, կարող է աճել Հայաստանով անցնող ճանապարհների նկատմամբ: «Հիմա ավելի լավատեսական սցենար կարող ենք ունենալ: Օրինակ` սցենարներից մեկով 8 մլն տոննայով կարող է ավելանալ բեռնափոխադրումների ծավալը», – նշում է նախարարը:
17:29 - 24 նոյեմբերի, 2023
Անկլավ/էքսկլավների հարց կա, բայց խնդրի լուծման առարկայական պայմանավորվածություն չկա․ Նիկոլ Փաշինյան
 |armenpress.am|

Անկլավ/էքսկլավների հարց կա, բայց խնդրի լուծման առարկայական պայմանավորվածություն չկա․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում պետք է կարգավորվի անկլավ/էքսկլավների հարցը, հարցի լուծման տարբերակները մի քանիսն են, սակայն առարկայական պայմանավորվածություն դեռ չկա:  Այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում՝ պատասխանելով քաղաքացու հարցին, թե արդյոք բանակցություններում անկլավների հարց կա՞: «Նման հարց, այո, կա: Սակայն ի՞նչ է նշանակում այդ հարցը, որտեղի՞ց կա և ինչո՞ւ. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության սկզբունքներից մեկն է, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի տարածքների հիման վրա: Երբ ասում ենք Հայաստանի 29 հազար 800 քառ. կմ տարածք, դրա մեջ չեն մտնում այն էքսկլավ/անկլավները, որոնք Խորհրդային միության ժամանակ պատկանել են Ադրբեջանին, և Հայաստանի 29 հազար 800 քառ. կմ-ի մեջ մտնում է Արծվաշենը, որը էքսկլավ է՝ շրջափակված Խորհրդային Ադրբեջանի տարածքով: Այս հարցը պետք է որևէ ձևով հասցեագրվի»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը շեշտեց՝ Արծվաշենը Հայաստանի ինքնիշխան տարածք է, և ինքը չի կարող ուղղակի ասել, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի այս կտորի հետ գործ չունի: «Երբ մենք Արծվաշենի հարցը բարձրացնում ենք, բնականաբար, Ադրբեջանն էլ իր հերթին բարձրացնում է այն անկլավների հարցը, որն իր բնութագրմամբ և Խորհրդային միության քարտեզներով ու որոշումներով դե յուրե հիմնավորված գոյություն են ունեցել: Եթե մենք ասենք, որ անկլավների հարց չկա, ուրեմն պետք է ասենք նաև, որ էքսկլավի հարց չկա՝ Արծվաշենի հարց չկա: Բայց երկու հարցերն էլ կան: Հետևաբար, խաղաղության գործընթացում այդ երկու հարցերը պետք է կարգավորվեն»,-ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝ տարբերակները մի քանիսն են: «Մենք վերահաստատում ենք մեր ինքնիշխանությունը Արծվաշենի նկատմամբ, Ադրբեջանը՝ դե յուրե գոյություն ունեցած անկլավների նկատմամբ: Բազմաթիվ հարցեր կան այստեղ: Նախ պետք է այդ էքսկլավի տարածքը սահմանագծել, որովհետև պետք է վերահաստատել, թե ինչքան է այդ էքսկլավի տարածքը: Երկրորդը՝ եթե մենք հենց այս ֆիզիկական պարամետրերով ենք այս հարցը լուծում, հարց կա՝ անմիջական սահման Արծվաշենի հետ մենք չունենք, ինչպե՞ս ենք մենք մեր սահմանից մինչև Արծվաշենի սահման գոյություն ունեցող տարածքն անցնելու և համապատասխանաբար Ադրբեջանն էլ իր հերթին այդ պարագայում»,-ասաց Փաշինյանը: Ըստ նրա՝ հարցը կարող է լուծվել նաև ուրիշ տարբերակով՝ այն էքսկլավ/անկլավները, որոնք պարփակված են Հայաստանի տարածքով, սկսում են համարվել դե յուրե Հայաստանի տարածք, այն, որ պարփակված է Ադրբեջանի տարածքով, սկսում է համարվել Ադրբեջանի տարածք: Բայց սա արդեն կոնկրետ պայմանագրի թեմա է, որը պետք է  նաև Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացվի: Բանակցություններում այդ թեմայով քննարկումներն, ըստ վարչապետի, եղել են: Այս թեմայով կոնկրետ առարկայական պայմանավորվածություն, փոխադարձ համաձայնություն չկա: «Անկլավ-էքսկլավների հարց, այո, կա, այդ հարցի լուծման տարբերակները ես մոտավորապես ասացի»,-նշեց նա՝ հավելելով, որ հարցի լուծման տարբերակի շուրջ համաձայնություն հիմա չկա:
16:57 - 24 նոյեմբերի, 2023
Վարչապետն այսօրվա դրությամբ իրատեսական չի համարում բռնի տեղահանվածների վերադարձը Լեռնային Ղարաբաղ
 |armenpress.am|

Վարչապետն այսօրվա դրությամբ իրատեսական չի համարում բռնի տեղահանվածների վերադարձը Լեռնային Ղարաբաղ |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց՝ իրենց տներ վերադարձի հարցը տարբեր միջազգային հարթակներում քննարկվում է։ Ուղիղ հեռարձակման ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին։ «Ես այդ թեմայի առնչությամբ քննարկումներ ունենալով և վերլուծելով՝ հասկանում եմ, որ այսօրվա դրությամբ այդ վերադարձը իրատեսական չէ։ Ինչո՞ւ, որովհետև սեպտեմբերի 19-ից հետո ստեղծվեց այն իրավիճակը, որը Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին և եղբայրներին ստիպեց հեռանալ Լեռնային Ղարաբաղից։ Էթնիկ զտման միջավայրը և քաղաքականությունը չի փոխվել։ Հետևաբար, եթե մարդկանց վերադարձը այսօր և այս պայմաններում իրատեսական լիներ, նրանք այնտեղից ընդհանարապես չէին վերադառնա»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը վերահաստատեց կառավարության քաղաքականությունը, ըստ որի՝ եթե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք իրենց հայրենիք, իրենց ծննդավայր վերադառնալու հնարավորություն չունենան, ամեն ինչ կանեն, որ նրանք մնան Հայաստանի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունից չարտագաղթեն։ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանումից հետո տեսնում էինք, որ Հայաստանից հեռացող լեռնային ղարաբաղցիների ահագին մեծ հոսք կա։ Իհարկե, դա մեզ անհանգստացնում էր, բայց կռահում էինք, որ մարդիկ ուղղակի երկար ժամանակ ճամփորդելու հնարավորություն չեն ունեցել և, գուցե, գնում են Ռուսաստան, Եվրոպա և այլ երկրներ իրենց հարազատներին տեսակցելու։ Եվ մենք հետո տեսանք հետ վերադարձի հոսքը։ Հիմա արձանագրում եմ, որ շոշափելի արտագաղթ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների շրջանում չկա և այդ առումով ուզում եմ իմ գոհունակությունը արտահայտել»,- ասաց վարչապետը։
16:49 - 24 նոյեմբերի, 2023
Միտում եմ տեսնում, որ Սյունիքը որպես անվտանգային խոցելի գոտի առանձնացնում են. Փաշինյան
 |1lurer.am|

Միտում եմ տեսնում, որ Սյունիքը որպես անվտանգային խոցելի գոտի առանձնացնում են. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քաղաքացիներից մեկը հարց-մտահոգությամբ դիմեց` նշելով, որ բանավոր խոսույթում արծարծվում է Մեղրիի, ընդհանրապես` Սյունիքի մարզի` ոչ անվտանգ լինելու հարցը: Արդյոք ինչ-որ սպառնացող վտա՞նգ կա Սյունիքին` հարցին վարչապետը պատասխանեց. «Նաև որոշ միջազգային գործընկերներ երբեմն իրենց քաղաքացիներին խորհուրդ չեն տալիս գնալ հարավ, ինչը բիզնեսի համար որոշակի դժվարություններ է ստեղծում: Մյուս կողմից պետք է արձանագրեմ, որ ՀՀ Կառավարությունը բազմամիլիարդ ծրագրեր է իրականացնում ամբողջ հանրապետությունում և Սյունիքի մարզում մասնավորապես: Վերջին հինգ տարիներին ամենամեծ ներդրումներն արել ենք Սյունիքի մարզում` ես նկատի ունեմ Կառավարության կողմից ուղիղ ծրագրերը, 100 մլրդ դրամից ավելի ներդրումներ ենք արել Սյունիքի մարզում»: Փաշինյանը թվարկեց` Մեղրիում ինչ կարևոր իրադարձություններ են տեղի ունենում. վերակառուցվում է ՀՀ-Իրան սահմանին գտնվող մաքսակետը, ԵՄ աջակցությամբ ժամանակակից մաքսակետ է ստեղծվում, և դա շատ լուրջ աշխատատեղերի խթան է լինելու, շուտով սկսվում է Հյուսիս-հարավ մայրուղու Ագարակ-Քաջարան հատվածի կառուցումը: «ԵՄ-ն ներդրումների և տնտեսական պլանի շրջանակներում արդեն իսկ բավական խոշոր հատկացումներ է արել Սյունիքի մարզի դիմակայունությունը բարձրացնելու համար, Կապանում գործարկել ենք օդանավակայանը, պարբերականության, տեխնիկական հագեցվածության հետ կապված որոշակյի խնդիրներ կան, երբեմն վատ եղանակի պատճառով թռիչքները չեղարկվում են: 60 կրթահամալիրների կառուցման ծրագիր է իրականացվում Սյունիքի մարզում. սա անում ենք` հստակ քաղաքական ուղերձ հղելու համար, որ Սյունիքի հետ կապված մեր բոլոր պլանները կապվում են ռազմավարական զարգացման, բարեկեցության, տնտեսական ակտիվության և այլնի հետ: Չեմ ընդունում, որ Սյունիքի մարզը կամ Մեղրին ՀՀ-ից անջատենք. երբեմն այդ միտումն եմ տեսնում, որ Սյունիքը որպես անվտանգային խոցելի գոտի առանձնացնում են»,- ասաց նա` նկատելով` այն անվտանգային խնդիրները, որ ունենք, կան և՛ Տավուշում, և՛ Արարատում, և՛ Գեղարքունիքում: «Դրանք կան, բայց պետք չէ ո՛չ թերագնահատել, ո՛չ գերագնահատել, դրանք լուծելու համար է, որ մենք խաղաղության օրակարգն ենք որդեգրել, նաև միջազգային բավական ուժեղ կոնսոլիդացիա ենք ապահովել ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության շուրջ: Այսօր բացարձակ անվտանգություն, ցավոք սրտի, երկրագնդի վրա գոյություն չունի, այս նոր միջավայրում պետք է հուսալի անվտանգային մեխանիզմներ ձևավորենք. 100 տոկոսանոց անվտանգություն կարող է ապահովել մի բան` տևական դե յուրե արձանագրված պարտադիր խաղաղությունը, հենց դա ենք մենք ուզում ստանալ»,- ասաց վարչապետը:
15:36 - 24 նոյեմբերի, 2023
Դեռ պարզ չէ՝ Ադրբեջանը վերահաստատո՞ւմ է երեք սկզբունքների շուրջ խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ, թե ոչ․ Փաշինյան

Դեռ պարզ չէ՝ Ադրբեջանը վերահաստատո՞ւմ է երեք սկզբունքների շուրջ խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ, թե ոչ․ Փաշինյան

Չենք կարող վստահաբար պնդել, որ Ադրբեջանը հրաժարվում է երեք սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիր կնքել, բայց նաեւ չենք կարող վստահ ասել, որ վերահաստատում է իր հավատարմությունը այդ երեք սկզբունքներին, անհրաժեշտություն կա բանակցությունների ընթացքում այդ հարցերը պարզաբանել։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացիների հարցերին ուղիղ եթերով պատասխանելիս։  «Ինչպես գիտեք, նոյեմբերի 30-ին այդպիսի քննարկում գոնե քարտեզների եւ սահմանների մասով նախատեսված է, այդ քննարկումներից նաեւ մենք հետեւություններ կանենք, եւ եթե այլ բանակցություններ լինեն, այլ բանակցություններից մենք հետեւություններ կանենք, թե արդյոք Ադրբեջանը պատրաստ է այդ սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության, թե Ադրբեջանը հրաժարվում է այդ սկզբունքներից։ Փաստն այն է, որ մինչեւ այսօր մենք նման վստահություն չունենք ոչ մի կողմում, չնայած Ադրբեջանի կողմից հնչել է հայտարարություն, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց էստեղ կոնկրետություններ են պետք, թե ինչ նկատի ունեն իրենք Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով, եւ այս հարցերի պարզաբանումը առաջիկա բանակցային գործընթացների հիմնական խնդիրն է, որը մենք պետք է փորձենք լուծել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ 
13:49 - 24 նոյեմբերի, 2023